Your research : 70 Results for տից

Entries' title containing տից : 3 Results

Definitions containing the research տից : 558 Results

Հիր

• . անստոյգ նշանակութեամբ բառ. գոր-ծածուած է երեք անգամ հետևեալ ձևով. Զգեցեալ հիրս և կարմիրս. Եզեկ. իգ. 6 (յոյ-նը երկու բառի տեղ միայն ὅαxίνϑινω «յակնթագոյն»). Հիր և կարմիր և կապու-տակ և երփն երփն նարօտուց. Եզեկ. իէ. 24 (յն. այս բոլորի դէմ միայն ύάϰινϑον «ա-կինթ». բայց այլ ձձ. աւեւառնում են ϰαι πορρυραν «և պորփիւր»). Ագուցի զքեզ հիր և կարմիր. Եփր. աւետ. 305 (առնուած է Եզեկ. ժզ. 10 համարից, որ մեր թարգմա-նութեան մէջ այսպէս է. Ագուցի քեզ զերկ-նագոյնն. =յն. ὸάϰινϑον «յակինթ»)։-Որովհետև գործածուած է կարմիր և կապոյտ բառերի հետ, ուստի և գոյնի անուն է, և յատկապէս կարմրից ու կապոյտից տարբեր մի գոյն։ Եւ որովհետև յունարէնում համա-պատասխան ձևն է միշտ «յակնթագոյն», որ և վերջին օրինակում թարգմանուած է նաև երկնագոյն, ուստի պէտք է ընդունիլ, թէ հիր նշանակում է «յակնթագոյն, որ է երկնա-գոյն կապուտակ»։ Հնագոյն հայերէնում զա-նազանում էին ուրեմն կապոյտի երկու որոշ տեսակները, այն է՝ կապոյտ «cинiи, լեղա-կի գոյն», հիր «րοлуσoй, երկնագոյն»։


Հոյլ

• բառից։ Scheftelowitz BВ 29, 33 հյ. լի, յն. πολύς, զնդ. pouru-«լի», հբգ. fole «ժողովուրդ» ևն բառերի հետ՝ հնխ. pelē-«լնուլ» արմատից։ Այս մեկնու-թիւնը յիշում են Walde 592 և Pokor-ny 2, 63, կասկածում է Meillet (անձ-նական)։ Pedersen, Հայ. դր. լեզ. 86 թերևս նոյն ընդ հոլով։ Karst. Յուշար-ձան 421 թրք. küllü «ամբողջ» (որ դըժ-ռախտաբար արաբերէն է)։ Petersson KZ 47, 276 լեթթ. pնlis, púle «դէզ, հոտ». ռուս. pulja, ուկր. pul'a «գըն-դակ» բառերի հետ։


Արդ (ուց)

• -Հնխ. art-արմատից. հմմտ. յն, ἀρτύς «կարգաւորութիւն», ἀρτόω, ἀρτύνω «կարզա-ւորել, պատրաստել, յօրինել, շինել», αρτίζω «կարգի դնել», ἀρτος «յարդարուն», αρετή «արժանիք, մարմնական և հոգեկան ընտիր յատկութիւններ», ἀρτι-«արդար, ճշմարիտ». որ գտնւում է հետևեալ բարդութեանց մէջ. άρτι-επής «ճշմարտախօս», αρτι-νοος «արդա-րամիտ», αρτί-πους «ոտքերը ուղիղ», αρτί-φρων «արդարակորով» ևն. լատ. ars (սեռ. artis «ձեռքի կամ մտքի ճարտարութիւն, արհեստ, ճարտարարուեստ, ձեռագործ, գեղարուեստ», artifex «վարպետ, բանւորների պետը», artiticium «արհեստաւորի կամ արուեստա-զէտի արած գործը», artus «յօդ, մարմնի յօդուած, անդամ», սանս. rtá-«սուրբ հրա-ման, իրաւունք, ճշմարտութիւն», rtävan «սուրբ, արդար», rtú-«կարգ, կանոն», բti-«ձև, եղանակ», հպրս. arta-, զնդ. aša, aša-van-«սուրը», մրգ. art, գերմ. art «ձև, ե-ղանակ, տեսակ, կերպ»։ Արիական, հալ, յոյն, լատին և գերմանական ընտանիքնե-րից դուրս ուրիշ տեղ չէ՛ պահուած ալս արմատը։ Հնխ. art-աճած է հնխ. ar-«կցել, միացնել, արուեստով յօրինել» պարզական արմատից, որի վրայ տե՛ս առնել, յարել։-(Walde 63, Boisacq 84, Kluge 24, Po-korny 1, 70-72, Ernout-Meillet 72-73)։ -Հիւբշ. 423 և 424։

• kla համարելով սանս. kara «շինող» բառը։ Զարդ բառը Justi. Zenden. 11а համեմատում է զնդ. zairita «ոսկեգոյն դեղին» բառի հետ, իսկ Lag. Arm. stud. § 758 հետևելով ՆՀԲ-ի, բաժանում է զ+արդ և համեմատում սանս. samid-dha բառի հետ, միայն sam մասնիկի տեղ՝ դնելով uz մասնիկը (=զ)։ Տէրվ, Նախալ. 117 ունի զնդ. anarata, սանս. anrta=հյ. անարդար։ Նոյն, Նախալ. 62 և Մասիս 1881 մայիս 11՝ տե՛ս առնել։ Հիւնք. արդ «ձև» հանում է ա՛րդ մակ-բայից. արդարև, արդեօք, յարդարել, զիարդ, զարդ, անարդիլ՝ արդ-ից. ար-դար թէ՛ արդ բառից, թէ՛ յն. ἀρτιος-ից և թէ պրս. dādār ձևից։ Bugge KZ 32, 3 իրարից զանազանում է արդ «ձև» (որից զարդ) =յն. ἀρτύς և արդ «ուղ-ղութիւն» (որից արդար, արդեօք, ար-ղարև) =սանս. rtā-։ Գրեթէ նոյնպիսի ռաժանում անում է նաև Հիւբշ. 423-4, միևնոյն ժամանակ չի ընդունում արդեօք և զիարդ բառերը միացնել նա-խորդներին։ Սակայն այսպիսի մի բա-ժանում անտեղի է, որովհետև արդէն յն. ἀρτύς, սանս. rta-, լտ. ars ևն պատկանում են միևնոյն art-արմատին։ Սրանց ծագման, արդ «հիմայ» բառի հետ հին ցեղակցութեան, ինչպէս և հնագոյն պարզական ar=առնել արմատից ծառե-լու մասին տե՛ս Walde, էջ 61-63։ Թի-ռեաքեան, Կարնամակ, ծանօթ. 32 պհլ. arastan «յարդարել» բայից է դնում արդ և յարդարել։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] ︎ zatt «զարդարել» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 303)։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 107 արդակ «ուղիղ» պրս. ardar բառից և կամ օսս. urdig «ուղիղ»։ + ԱՐԴ «հիմայ» ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. «հիմիկուայ, արդի, այժմուայ» Եփր. հռ. 40 (յարդ ժամանակս). գործածւում է նաև իբր անցման ձև՝ խօսքի սկիզբը, իբրև նախորդ-նեռի հետևութիւնը, «ուրեմն, հետևաբար, ֆրանս. or» նշանակութեամբ. ՍԳր. Ագաթ. (նոր գրականում դործածական է միայն այս նշանակութեամբ)։ Ունինք ցանացան ձևե-րով. ինչ. արդ ևս, և արդ, իսկ արդ, բայց արդ։ Նոյն արմատից են՝ արդի «այժմեան, հիմիկուայ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. արդէն. ար-դէն իսկ «առաջուց, հիմի էլ» ՍԳր. արդածին «նորածին» Կիւրղ. գանձ. արդատունկ «նո-րատունկ» Եփր. աւէտ. արդեան «այժմեան» Փիլ. Խոր. Պիտ. արդային «հիմիկվայ» Ճառ-ընտ. արդեօք «հիմակուհիմայ» Մագ. Վրք. հց. «արդ, ուրեմն» Յայտ. գ. 3. Ոսկ. յհ. ա-29, 38. զարդիս Գծ. ե. 35. ցարդ, ցարդ ևտ ՍԳր. արդիական (նոր բառ)։

• = Հնխ. art-արմատից. հմմտ յն. δοϰ «հիմի, այս վայրկեանիս, մի քիչ առաջ, հենց հիմայ». բարդութեանց սկզբում հայերէնի աէս գործածւում է «նոր» նշանակութեամբ. ինչ. ἀρτι-γενής «արդածին, նորածին», ἐο-ί-γαμος «նոր ամուսնացած», ἀρτί-δομος «նո-րակառոյց», ἀρτι-ϰδμιστος «նորաբեր» ևն հմմտ. նաև ւեթ. arti «մօտ»։ Գիտուններն ընդունում են, որ այս արմատը նախալեզուի մէջ իսկ նոյն էր նախորդի հետ. հմմտ. նշա-նակութեան զարգացման համար՝ գերմ. eben «հարթ, տափարակ» և so eben «իսկոյն, անմիջապէս, հի՛մայ» (տե՛ս Walde 63, Boi-sacq 84, Pokorny 1, 72)։ -Հիւբշ. 423։


*Ճոթ

• «կտոր կամ ծայր» Բրս. մրկ. 443 (նշանախեց մի, որ ճոթ մի գրի). մասնա-ւորապէս «զգեստի ծայրը, եզերքը». մէկ անգամ գտնում եմ գործածուած Պտրգ. 483, «ի ծունր իջեալ, ձիգ ունելով ձախ ձեռամբ սճոթ նափորտին». սովորական է արդի բարբառներում «ծայր» նշանակութեամբ. գործածուած է նաև «գեղուհու աչքի ծայրով նայուածքը» նշանակութեամբ. հմմտ. Քուչ. 54՝ Կաքաւ մի հազար փետրով էր նստել՝ աչվին ճոթերով։ Այս արմատից կրկնու-թեամբ՝ ճոթնոթ «եզերքը եզերքին, ծայր ծայրի» Տաթև. ձմ. ճծթ. (Այլ և կազմեն փայտեայ անօթ իբրև զկարաս, ճոթճոթ յիրեար ձգած և փայտեայ պնջանով պըն-դած)։


*Մատ

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mād-«հանդիպիլ, պատահիլ, մօտը գնալ» արմատից, որ և ու-նէր mod-, məd-ձևերը. ժառանգներից ու-նինք հսլ. mōt «հանդիպում, հաւաքոյթ, հասարակական ժողով», անգսք. ge-mōt, հին սաքս. mōt, մբգ. muoz «նոյն նշ.». հիսլ. mota, գոթ. gamotjan, անգսք. metan, անգլ. meet «հանդիպիլ, պատահիլ». mee-ting «պատահում, հանդիպում, տեսակցու-թիւն, հաւաքում, ժողով», moot «վիճաբա-նիլ, հակաճառել» ևն (Pokorny 2, 304)։

• ՆՀԲ բոլորը հանում է մատն կամ մօտ ձևից, իսկ մատք թերևս որպէս լտ. mador «խոնաւութիւն, գիշութիւն, թացութիւն»։ Windisch. 23 մատուցա-նել ձևը՝ մատնել, մուծանել, մուտ բա-ռերի հետ՝ ազգակից է դնում լտ. me-dius ձևին։ Մորթման ZDMG 31, 437 մատուցանել=բևեռ. madutini։ Խորե-նացու մար ամատ ձևը ուզելով մեկնել հայերէնով (որովհետև մար հայերէն է), Vetter ենթադրում է որ Խորենացու ժա-մանաև ոռյութիւն ունէր ամատ «եկաւ» բառը (հմմտ. Ամատունիք՝ ըստ Խորե-նացւոյ «եկք»). և այս բառը մեկնում է ամ=սանս. am «երթալ» արմատից՝ ատ կտր. եզ. գ. դէմքի վերջաւորու-թեամբ։ Այս կարծիքը քննելով Հ. Ն. Ա. ևնթառոում է որ ամատ կազմուած է ա կատարեալի յաւելուածով (հմմտ. ե-

• հառ) մատ ձևից, որ *մատանեմ բայի կտր. եզ. գ. դէմքն է. նոյն արմատից կազմուած են ուրիշ յօդերով մատնում, մատչիմ ևն. (երկուսն էլ տե՛ս ՀԱ 1894, 199)։ Հիւնք. մօտ բառից։ Ուղիղ մեկ, նութիւնը տուին Pedersen, Հայ. դր. լեզ. 124 և Scheftelovitz BВ 29, 28, համեմատելով ի մէջ այլոց գոթ. ga-mōtjan «հանդիպիլ» բառի հետ։ (Այս բառը Bugge և Meillet կցել են հյ. մուտ արմատի հետ, բայց այժմ Meillet BSL հտ. 26, N 79, էջ 4 չունի այս կար-ծիքը)։


Շողոքորթ

• «կեղծաւոր, քծնող». մէկ ան-գամ միայն գործածուած է Ոսկեդարեան ռրականութեան մէջ՝ շողոքորթ առնել ումեք ոճով (Ոսկ. սղ. ՀԱ 1917, 27). աւելի լա-ճախական է յետոյ, ինչ. Պիտառ. Նար. Կլի-մաք. (գրուած է շողաւքորթ Սասն. էջ 55), որից շողոքորթել Յճխ. Դիոն. ածայ. Երզն. մտթ. շողոքորթանք Ճառընտ. շողոքորթու-թիւն Ասող. Գր. հր. արդի գրականում ոմանք գրում են շողոքորդ, իբր թէ կազմուած -որղ մասնիկով *շողոք արմատից։


Ո՞

• հարցական անորոշ դերանուն՝ ան-ձերի համար գործածուած. հոլովւում է սեռ. ոյր, տր. ում, բց. յումէ, յումմէ, յգ. ուղ. ուք սեռ. տր. ոյց. (սրանց նախաւոր ձևերն են *ոյրու, *ումե, ինչպէս ցոյց են տալիս ուրումն, ուրուք սեռականները և ումեմն, ումեք տրականները)։ Ո արմատից են ո՞՝ ոք, ո և իցէ, ո և է, ումպէտ «պարապ տեղը» Ագաթ. կամ. ում և պէտ Բրս. լմբ.։-Նոյնի։ -ք, -մն, -ր ածանցիչներով են կազմուած ոք, ոմն, որ, որոնց վրայ տե՛ս իւրաքանչիւրն առանձին (հմմտ. *ի, *իք, իմն, իր)։ Մտա-դրութեան արժանի է ոյք բառի գործածու-թիւնը՝ իբրև անորոշ ածական. Միթէ բա-զո՞ւմք ոյք էին, որ գիտակ էին գործոյն. Կոչ. 19։-Ո գործածւում է նաև տեղ ցոյց տալո համար. այս իմաստով առանձին չէ գործած-ուած, բայց նրանից ունինք յո՜ «դէպի ո՞ւր» (իբր ո արմատի նախդրիւ հայցականը) ՍԳր. Եզն. Բուզ.։ Ո՜վ և ո՞ւր բառերի վրայ տե՛ս վարը։


Ստէպ (ստիպոյ, ով, աւ)

• = Բնիկ հայ բառ հնխ. steib-արմատից այն ձևերը, որոնք նշանակութեամբ մերձա-ւոր են մեր բառին.-յն. στεἰβω «ոտքի տակ կոխոտել, կոխոտել ամրացնելու համար, ճանապարհը շարունակ յաճախել», στίβος «բանուկ ճանապարհ», στιβαρός «կոխո-տուած, սեղմ, ուժեղ, հաստատուն», στιπτὸ քհաստատուն», լիթ. staibus «ուժեղ, կորո-վի» ևն։ Այս արմատը համարւում է աճաձ Lb-աճականով՝ պարզական stāi-, stelā-«խտանալ, խտացնել» արմատից, որի այլ աճած ձևերն են՝ 1) -bh-աճականով՝ steibh-, որից յն. στῖφος «դէզ» (փոխառութեամբ թրք. istii>Պլ. իստիփ «իրար վրայ խիտ ու կուռ դարսած դէզ»), στιφρός «կոխոտած, սեղմ, խիտ, ուժեղ, հսկայ».-2) -p-աճա-կանով՝ steip-, որից լտ. stipo «սեղմել, խտացնել, դիզել, ճնշել», stipulus «հաստա-տուն», լիթ. stipti «խստանալ», stiprus «ու-ժեղ, կորովի», հհիւս. stifr, անգսք. stif «խիստ», մբգ. steppen «սրածայր մի բանով խթել» (Pokorny 2, 646-8, Boisacq 905-

• ՆՀԲ նոյն ընդ ճեպ և շտապ? Lag. Urgesch. 155 լտ. stipare «դիզել, սեղ-մել, խճողել» բառի հետ։ Նոյն, Beitr. bktr. Lex. 20 զնդ. staēvya, stipti «վատ, գէշ» բառի հետ։ Հիւբշ. Arm. Stud. էջ 14 մերժում է ինչպէս զնդ. stipti «վատ, գէշ», նոյնպէս և stōi «միշտ»։ Bugge KZ 32, 61 ընդունում է միացնել լտ. stipare ձևի հետ։ Meillet MSL 9, 154 դնում է յն. στεἰβω։ Հիւբշ. Arm. Gram. 493 ամբողջութեան համար աւելացնում է նաև վերի ձևերը ևն, բայց համեմա-տութիւնը անապահով է համարում, ո-րովհետև յն. στἰβ դրւում է հնխ. stig2 արմատից (Fick, Wörterb2. I 568), իսկ լտ. stip-ձևի դէմ սպասւում էր հյ, *ստիւ։ (Այժմ ընդունուած է թէ հնխ. արմատներն են steib-, steibh-, steip-երեքն էլ b, bh, p աճականներով կազ-մուած, որոնցից առաջինի ժառանգորդ-ների մէջ մտնում է նաև հայերէնը)։ Թիրեաքեան, Պատկեր աշխ. գրակ. 208, Կարնամակ ծան. 41 և Հիւնք. հյ. շտապ, պրս. շիթապ ձևերի հետ։