Definitions containing the research տից : 3068 Results

Խուլ, խլից

See full entry →

adj.

deaf;
deaf, dead, dull;
eyeless;
— առնել, to deafen, to stun;
— առնել զունկն, — լինել, to turn or give a deaf ear to.

Etymologies (1)

ՆՀԲ խօլ բառից, իբր «խօլ լսելեօք»։ Justi, Zendsp. 79 զնդ. karapan «խուլ»? Հիւնք. լուրջ բառից խուլ է դնում. իսկ զանխուլ հանում է պրս. zangula «զան-գակ» բառից։ Meillet MSL 10, 282 յն. γωλός «կաղ», χαλαω «թուլացնել», χαλαρός «թոյլ, մեղկ», χαλί-φρων «թե-թևամիտ» և թերևս նաև սանս. khar-vás «խեղ, խեղանդամ» բառերին է կը-ռում։ Ընռունում է Հիւբշ. IF Anz. 10 48. Patrubány SA 1, 194 լտ. oc-culo «ծածկել», գերմ. hehlen «պարտկել», յն. ϰὸλον «արտևանունք» բառերի հետ հնխ. khulos ձևից։ Սագրզեան ՀԱ 1909, 335 սումեր. gula «լսել», թրք. qulaq «ականջ»։ Petersson KZ 47, 286 հլ. խօլ, խօթ, յն. ϰωσός «բութ, խուլ, ապուշ, անհիմն», ϰηφήν «բոռ. անճա-րակ», հսլ. chabiti «փճացնել» ևն բա-ռերի հետ հնխ. qhōbh-արմատից։


Խում

See full entry →

s. mus.

drinking, eating;
tin drinking pot;
an Armenian note.

Etymologies (1)

Հիւնք. պրս. խամ «գինի», քրդ. խում «ըմպելի» (Justi, Dict. Kurde նշանա-կում է «փարչ»), պրս. [arabic word] xum «կա-րաս գինւոյ», արաբ. ❇xumr «գինի» բառերի հետ։ Յ. Արշէզ ՀԱ 1896. 270 օւս. սան «ռինի», սանս. սօմա «սրբա-զան հեղուկ», յն. σαναπει (?)։ Մառ Гp. др.-арм. яз. 265 վրաց. սվմ ար-մատև հետ. հմմտ. սումա «խմել», = րից սվամս «խմում է»։ Սագրզեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձան 405 ըմ-պել բայի հետ՝ սումեր. ima «խմել, ամիչք», immeli «ըմպելիք»։ Պատա-հական նմանութիւն ունին լէզգիական ջար բարբառով xim «ջուր», արաբ. [arabic word] iqmā' «խմել»՝ [arabic word] qama' «կոկորդ» արմատից (Կամուս, թրք. թրգմ. Բ. 657)։


Խունկ, խնկոց

See full entry →

s. fig.

incense;
aromatic substances;
incense, flattery.

Etymologies (1)

ՆՀԲ թրք. կէօնլիգ, քիւննիւք «խունկ» բառի՞ց։ Bottich. Arica 77, 275 և Lag, Urgesch. 955 տուին ուղիղ մեկնութիւ-նը։ Հիւնք. պրս. խիւնկ «անկիւն» բա-ռից։ Patrubány ՀԱ 1906, 346 հնխ. qend «լուսաւորել» արմատից. ինչ. in-censo «խունկ» լտ. incendo «այրել» և candeo «փայլիլ» բառերից է ծառում։


Խուց, խցի

See full entry →

s.

chamber;
cell.

Etymologies (1)

ՆՀԲ արաբ. խուսս (?) և թրք. խաս aտասը «լատուկ սենեակ, առանձնասե-նեաև»։ Հիւնք. խցանել բայից է հանում։ Patrubány SA 1, 194 վեդ. kákša «ա-նութ, թաքստոց» բառի հետ՝ իբր հնխ. khoksos կամ khuksos «փոս, խոռոչ»։ Նոյն, անդ, էջ 312 հմմտ. հունռ. kurz-kó «անկիւն»։ Նոյն LF 13, 163 դնելով հնխ. qhusko-ձևից՝ կցում է գոթ. հբգ. hus (<հնխ. ahudh-so-) դերմ. Haus «տուն», յն. ϰευϑω «ծածկել, պահել» բառերին։ Նոյնը վերջապէս ՀԱ. 1903, 151 հնխ. sku «ծածկել» արմատից. հմմտ. լտ. cutis, հբգ. hut, նբգ. Haut «մորթ», լտ. curia «տուն, ատեան», յն. ϰαλιά «խղիկ», լտ. cella «մառան» ևն բառերը։ Petersson KZ 47, 282 ընդու-նում է Patrubány-ի երրորդ մեկնութիւ-նը, բայց գտնում է որ գոթ. hūs և յն. ϰεύϑω ծագում են qeu-պրմատե» մինչդեռ հյ. խուց, ինչպէս նաև խուփ ծագում են հնխ. qheu-արմատից, ո-րից է նաև զնդ. xaoδa-«սաղաւարտ, խոյր»։ Pictet, բ. տպ. Բ. 315 քրդ. košk, պրս. kūšk «վիլլա», սանս. ko-ša «վաճառանոց», գոթ. hus «տուն» բառերի հետ։ Սոյն ստուգաբանութիւնս (դաշն բառի մեկնութեանս հետ միա-սին) իբր առանձին յօդուած ուղարկել եմ 1933 թ. օգոստ. 14-ին Լենինգրադ՝ Գիտութեանց ակադեմիային, Մառի ւ-բելեանի առթիւ հրատարակուելիք ժո-ռովածուի համար։


Խոփ, ոց

See full entry →

s.

coulter, plough-share.

Etymologies (1)

Տէրվ. Նախալ. 111 յն. σϰάπτω, լտ. scabere, լիթ. scapoti, գերմ. schaben, հյ. շօշափել և շոպել բառերի հետ՝ հնխ. skap «քերել, փորել» արմատից։ Bug. ge IF 1, 447 յն. σϰλου «ցիզ» բառի հետ, իբր հնագոյն *խողփ ձևից անցնե-լով։ Հիւնք. խփել բայից։


Խռով

See full entry →

s. adj.

confusion, tumult, trouble, disorder, sedition, insurrection;
confused, confounded, troubled;
— կալ ընդ ումեք, to have quarrelled with, to fall out, to be at variance, to disagree with.

Etymologies (2)

= Կրվկասեան լեզուախմբից փոխառեալ բառ է. հմմտ. վրաց ხრო խրո, ხროვა խրո-վա, ხროობა խրոոբա «խումբ, հօտ, երամ (անասունների կամ մարդոց)».-«խումբ. բազմութիւն» իմաստից «շփոթութիւն, կռիւ» իմաստին անցնելու համար օրինակներ շատ կան թէ՛ հայերէնում և թէ այլուր. ինչ. գրոհ «խումբ, բազմութիւն» և գրոհել «յարձաևեւ» ամբոխ «բազմութիւն. 2. խռովութիւն, շփո-թութիւն. 3. կռիւ, պատերազմ», խումք «բազմութիւն», որից խմբել «հաւաքել զօրք» խմբիլ «պատերազմի դուրս գալ» և յատկա-պէս ոճով՝ խմբիլ ի պատերազմ.-գումա-րիլ «կռուի դուրս գալ. 2. կռուիլ. 3. շշկըլ, ուիլ, շփոթուիլ», վրաց. ջոգի «ջոկ, երա-մակ» և դաջոգեբա «ամբոխիլ, խմբիլ, խու-ժել», լատ. tumultus «խռովութիւն, շփոթու-թիւն, խումբ, պատերազմ»։ Որովհետև նախ-նական նշանակութիւնը (խումբ) գտնւում է միայն վրացերէնում, ուստի հայերէնն է փոխառեալ և ո՛չ ընդհակառակը։-Աճ.

ՆՀԲ խեռ կամ հեռ արմատից. «լծ. և գրգիռ, ռմկ. խըռխըռ. կամ է տատա-նիլն որպէս զխռիւ»։ Peterm. 73. լծ. կռուիլ։ Böttich. ZDMG. թ. 1850, էջ 356, Arica 88, 444, Lag. Urgesch. 954 զնդ. xrui, սանս. krura «կատա-ղի», ասոր. [syriac word] qrb «կռիւ»։ Հիւնք խռիւ բառից։ Պատահական նմանութիւն եւնի թրք. [arabic word] xər «խռովութիւն», որ Տ. Վ. Պաւեան (Բիւր. 1898, 712) հայե-րէնից փոխառութիւն է համարում։ Meil let, Altarm. Elementarb. էջ 187 խուռն բառից է դնում։


Խստոր, ոյ, ի

See full entry →

s.

garlic.

Etymologies (1)

= Բնիկ հայ բառ՝ հնխ. skodoro-ձևից, որ պահում են նաև յն. σϰόροδον, σϰόιδον և ալբան. huδεre, hurδε, երկուսն էլ «սխտոր» նշանակութեամբ (Boisacq 878)։ Տե՛ս և Pokorny 2, 587, որ յոյն և ալբան ձևերը դնում է հնխ. sk'er-«կղկղանք» արմատից d աճականով։-Երևում է որ սրանց հեա կապ չունին պրս. ❇ sir, քրդ. sir, ssīr, sīrik, բոհեմ. ցիրի հոմանիշները։ Հլ. խս շրջուած է սխ ձևից, ինչպէս որ նոյն խս ձևն էլ յետոյ դարձել է սխ։-Աճ.


Խրախոյս, խուսի

See full entry →

s. adj.

shout of encouragement or incitement, encouragement, comfort, incitement;
encouraging, animating;
exhorting;
— տալ՝ մատուցանել, to encourage, to give heart to or inspirit, to rouse, to excite, to urge on;
— բառնալ՝ հարկանել, to shout encouragingly;
— առնուլ, to take heart, to cheer up, to take courage.

Etymologies (1)

ՆՀԲ խրախ յոյս։ Տէրվ. Altarm. 92 խօսիլ, խոստանալ բառերի հետ՝ սանս. çans արմատից։ Եազըճեան, Արևելք 1884 հոկտ. 17 բրա (=խրա) նախդի-րով՝ սանս. հվա կամ հու արմատից։ Հիւնք. խօսիլ բայից։


*Խաւիծ

See full entry →

s.

hasty-pudding.

Etymologies (1)

= Ասոր. [other alphabet] xəwīsā «մի տեսակ խմորեղէն». առաջին նշանակութիւնն է «թան-ձըր» (Brockelm. Lex. syr. 102 ա). բառիս հետ նոյն է արաբ. [arabic word] xabis «արմաւով և իւղով կամ թէ ալիւրով և մեղրով պատ-րաստուած մի տեսակ հրուշակ». ծագում է ❇ xabs «մի բան մի ուրիշ բա-նի մէջ լցնելով խառնել» արմատից, որից նաև ունինք ❇ xabs «խաւիծ եփեւ». [arabic word] maxhasa «խաւիծը խառնելու և դարձնելու յատուկ շերեփ», taxbis, taxab-bus, ixtibās «խաւիծ պատրաստել» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Բ. 371)։ Արաբերէնից ևն ռխառեալ նաև քրդ. [arabic word] xabis «խաւիծ», xabisa Sekeri «անուշեղէն»։-Աճ.


Խափ, ի

See full entry →

s.

surprise, surprising;
seizure, seizing;
impediment, hinder-ance;
agitation, transport, fury;
ընդ խափս by surprise;
ի խափս անկանել, to be surprised, seized, led away.

Etymologies (1)

ՆՀԲ լծ. թրք. qapa-maq «փակել» լտ. čapto, հյ. խաբել։ Տէրվ. Նախալ. 111 խափ, խափանել, խափնու, խուփն դը-նում է հնխ. skap «ծածկել, փակել» արմատից. հմմտ. յն. σxεπν «ծածկել», սանս. kšap, զնդ. xšap, պրս. šab «գի-շեր» և հայ. շապիկ (իբր ծածկոյթ)։ Մորթման ZDMG 24, 80 ևն թրք. qa-pa-maq «փակել»։ Հիւնք. թրք. qapaq հոմանիշից է դնում խուփ, որից խփել. խափանել, խափանիլ, խափուցանել և կափուցանել։ Pedersen IF 5, 64 ծան.


Խեղ, աց

See full entry →

adj.

crippled, maimed;
infirm, helpless;
bad, wicked;
ugly;
filthy;
— ձեռօք, crippled in the arm;
— ստիւք, lame, crippled in the feet;
handy-legged.

Etymologies (1)

=Բնիկ հայ բառ՝ հնխ. sqel-«ծռել, կո-րացնել, շեղել», բարոյական առումով «շե-կել, բարքը ապականել» արմատից։ Այս ար-մատի միւս ժառանգներն են՝ յն. σϰολιός «շեղ, ծուռումուռ, մէկ կողմ դարձած (գլուխ, ոտք ևն)», σϰαληνός «ծուռ, շեղ, կաղ», σϰε-λίς «ետևի ոտքը», σϰελος «սրունք», լտ. scelus «յանցանք, չարագործութիւն, ոճիր», անգսք. sceolh, հիսլ. skialgr. հռռ. sršlah «ծուռ, շեղ», գերմ. scheel, schel «շիլ, աչքը ծուռ». -արմատի qol-ձևից են՝ յն. ϰελλόν «ծուռ, շեղ», ϰολλός «ծուռ (ձեռք), ծուռու-մուր. տձև». ϰλλαίνω «ծռել», ϰυλλω-ποδfων «ոտքերը ծուռ» (Boisacq 873, 533, Walde 685, Kluge 416, Pokorny 2, 598)։ Հայերէնի մէջ նոյն արմատը (տակաւին լաւ չպարզաբանուած ձայնաբանական օրէնքնե-րով) տուել է մի կողմից խեղ և միւս կող-մից շեղ, որի ձայնդարձներն են շաղ և շիլ (տե՛ս այս բառերը). հմմտ. խայտ, խայծ <հնխ. (s)qaid-, (s)qait-։ Տե՛ս նաև կեղ և կաղ բառերը։


Խեճեպ

See full entry →

s.

egg-shell or nut-shell;
հանել ի —ոյ, to shell, to husk.

Etymologies (1)

Հիւնք. կոճ բառից կոճոպել և սրանից էլ փոճոկ։ Աճառ. ՀԱ 1909, 159 խե-ճեպ-ից կճեպ, շրջմամբ փեճոկ։ be-pидзе անդ, մինգր. խեպճո=հյ. խե-հեպ։ Petersson, Ar. u. Arm. Stud. 123 յն. σχέδη «տախտակ», սանսկ. skha-date «ճեղքել» բառերի հետ հնխ. (s)khed-արմատից։


Խեց, ի

See full entry →

s.

tortoise shell;
cf. Խեցի;
cf. Հեց.

Etymologies (1)

Հիւնք. խից բառից։ Մառ, O полож aбхaз. էջ 30 ափխազ. akəçակց «կաւ» բառի հետ։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 180 պրս. [arabic word] xišt «աղիւս»։ Petersson, Ar. u. Armen. Stud. 123 խոց և խեճեպ բառերի հետ հնխ. khed-šk-արմատից. հմմտ. յն. σγέδη «տախտակ», սանս. skhadate «ճեղքել» ևն։ Պատահական նմանութիւն ունին ասոր. [syriac word] hesfā, արամ. [hebrew word] hā-saf, արաբ. ❇ xazat, ասուր. hasbu, որոնք նշանակում են «խեցիէ աման»։


Խիզան, աց

See full entry →

s.

a hut & its inhabitants.

Etymologies (1)

-Վրաց. ხიზანი խիզանի «թշնամու յար-ձակման կամ հիւանդութեան պատճառով մի տեղից փախչելով մի ուրիշ տեղ ապաստա-նած մարդ», որից էլ ունինք Տփ. խիզան «մէկի մօտ ժամանակաւորապէս բնակւող անձ» (օր. Սա նրա խիզանն է)։ Այս իմաս-տից էլ հեշտութեամբ անցել է «կին, աղ-ջիկ, ընտանիք» իմաստին։-Բայց արդեօք վերի վրաց. բառն էլ փոխառեալ չէ՛ պրս. [arabic word] xizān «վեր կացող (իմա փախչող)» րառից (ներկայ դերբայ՝ [arabic word] xīzidan «վեր կենալ» բայից)։-Աճ.


Խիշտ

See full entry →

s.

lance, spear;
—ք, խշտաց, cf. Խշտիք.

Etymologies (2)

«տէգ, նիզակ». նորագիւտ բառ, որ մէկ քանի անգամ գործածուած եմ գտնում յետնաբար. ինչ. Շապհ. էջ 61 (Չգեց այռն այլազգի զխիշտն իւր... ի վերայ խշտին). Մխ. դատ. էջ 263 (տես իմ Հայ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 60). «Ջոսկի տէգսն ունին, այսինքն՝ զոսկով կազմած խիշտս». տե՛ս նաև Տաթև. ամ. 286, Վրք. և վկ. Ա. 648. Ամբ. դատ. 87։ Այս արմատից ունինք խշտա-ւոր «նիղակաւոր» Վանակ. հց։

ԳՒՌ (dialectal) Աւս արմատից են կազմուած խըշ-տիկ Մշ. «փայտի ծայրին անցկացրած սուր երկաթ», խշտեկ Նբ. «սուին», խշտել Ղրբ. «մշտել, բոթել, հրել», Պլ. «չարչարել, նե-ղել», Շմ. «շուլալել, հարևանցի կարել», Տփ. «վատնել, մսխել», խշտի տալ Ղրբ. «մշտել», խշթել Վն. «միսը ասեղ, փուշ ևն խրել», խշթուիլ Վն. «միսը ասեղ, փուշ ևն խրուիլ», խշթիկ Վն. «էշ քշելու խթան»։


Խիստ, խստաց, խստից

See full entry →

adj.

hard, stiff, harsh, tough;
sharp, strict, severe, rigorous, rigid, austere;
rough, rude;
cruel, merciless;
haughty, arrogant, supercilious, overhearing;
inflexible, obstinate, untoward, stubborn, untamable;
difficult, inaccessible;
—, խստիւ, harshly;
roughly, cruelly;
severely;
— բանք, harsh words;
— կեանք, austere, hard life;
խստիւ գնալ, to be blunt with;
to treat with brutality or severity, to maltreat;
—ս բարբառել՝ խօսել ընդ ումեք, to speak bluntly or harshly to, to say unpalatable things;
— է քեզ, it is hard forthee.

Etymologies (1)

, ի, ի-ա հլ. «կարծր, ամուր, պինդ, դժուարին, ծանր, դաժան, բուռն» ՍԳր. Եւս. պտմ. Սեբեր. Եզն. Մծբ. Եփր. ել. Կոչ. յետ-նաբար և արդի գրականի ու գաւառական-ների մէջ «յոյժ, շատ» նշանակութեամբ. հնագոյն օրինակն ունի Մամիկ. էջ 48 «Խիստ վաստակեցաւ Սմբատ յաւուրն յայն-միկ». աշխ. և գւռ. խիստ բարի, խիստ գե։ ղեցիկ, խիստ ճերմակ։ Նշանակութեան զար-սացման համար հմմտ. պրս. [arabic word] saxt և թրք. [arabic word] pek, որոնք նշանակում են «խիստ, կարծր, պինդ», բայց ածականների վրայ դրուելով նշանակում են «յոյժ, շատ». ինչ. պրս. saxt suxt «խիստ թոյլ», թրք. pek eyi «շատ լաւ», pek guzel «շատ գեղե-ցիկ»։ (Այս համեմատութիւնը տե՛ս նաև Մասեաց աղաւնի 1863, էջ 202)։ Գաւառա-կաններում էլ ունինք պինդ իբր գերադրա-կան մասնիկ. ինչ. պինդ աղէկ «ամենալաւ», պինդ մեծը «ամենամեծը» (այսպէս Բզ. Հմշ. Սլզ. Սվ.)։-Խիստ արմատից ծագած ձևեր են խստութիւն Սգր. Ագաթ. Վեցօր. Եզն. Ոսկ. խստանալ ՍԳր. Վեցօր. Եզն. Բուզ. խստագոյն ՍԳր. Բուզ. Կոչ. խստաձայն Վե-ցօր. խստաբերութիւն Ագաթ. խստաշունչ Վեցօր. Բուզ. խստասիրտ ՍԳը. խստերախ Ագաթ. խստիւ Ա. թագ. ի. 7, 10. Խստաքար «որձաքար» Մծբ. ռամկաբար խստել «զօ-րանալ, սաստկանալ» (չունի ԱԲ). ինչ. «Այն-չափ խստեց սովն» Սմբ. պտմ. 88. խստա-պահանջ, անխստապահանջ (նոր բառեր)։


Խիրտ

See full entry →

adj. adv.

startling;
— լինել, to shy, to start at;
to doubt, to fear, to suspect;
—ս ի —ս՝ — ի —ս, inconstant, vacillating;
doubtfully, suspiciously;
with a start.

Etymologies (1)

Peterm. 259 լծորդ է դնում հարթ-նուլ, շրտնուլ և խրտնուլ։ Տէրվ. Altarm. 28 յն. σϰορδ-ινοῦ-μαι «ծամածռել, ան-դամները շարժել, այս ու այն կողմ նետուիլ», հսլ. skaradovati «վախե-նալ»։ Նոյն, Նախալ. 51 հնխ. skard արմատից, որի պարզական skar ձևից է համարում յն. ἀ-σϰαίρω «թռթռալ»։ Հիւնք. խորշ բառից։ Scheftelovitz BВ 28, 312 նոյն ընդ խէթ, խիթալ։ Պատա-հական նմանութիւն ունի եբր. [hebrew word] hrd «դողալ, վախենալ»։ ռամօտիկ, մարդկանցից փախչող» բառը, որ թուրքերէնի մէջ մեկնութիւն չունի։


Խից

See full entry →

s.

closing or shutting;
cork, stopper, bung, plug;
valve;
— արկանել, to cork, to bung, to dam, to stop;
to hinder, to oppose.

Etymologies (1)

«տակառի ծակը կամ շիշի բերանը փակող բան». այս իմաստով գործածական է միայն արդի գրականում. հնից ունինք ո-ճով խից արկանել «փակել» Եզեկ. իա. 32. լա. 15. Ղևոնդ. այս արմատից են խցումն Ոսկ. յհ. բ. 28. խցանել Ոսկ. յհ. բ. խցել Մեսր. եր. Մագ. խցական Գնձ. խնուլ «փա-կել» (կտր. խցի, հրմ. խի՛ց) ՍԳր. Եզն. զու-գախնուլ «լաւ փակել» (յունաբան ոճով) Պղատ. տիմ. ունկնախից Նար. 128. Լմբ. խցկուկ «խցան, прoбкa» (Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկտպետ. 1788, էջ 59) նոր բառեր են խցան, խցհան, խզահան. Տե՛-նաև խծկել։


Խնդբունդ

See full entry →

adj. s.

unequal, uneven, rugged, winding;
—ք, spot, stain;
inequality, unevenness, roughness, ruggedness, asperity.

Etymologies (1)

= Կրկնուած է խունդ արմատից (բունդ թարմատար). ըստ այսմ նախնականն է խունդ-բունդ. հմմտ. գւռ. խնճիշ-բնճիշ, խժի-բժի, խլէ-փլէ։


Խոկ, ի, աց

See full entry →

s. adj.

thought;
thoughtful, discreet, prudent;
ի — արկանել, to think, to consider, to ruminate;
— ի միտս կայր նորա, he had the intention to, he intended to.

Etymologies (1)

ՆՀԲ լծ. խոհ, խորհ և լտ. coquo «ե-փել», իբր «հնարել, մեքենայել»։-Տէրվ. Altarm. 103 և Նախալ. 72 սանս çank «երկմտիլ, հոգս քաշել», լտ. conc-tari «յամել», գոթ. háhjan «երկբայիլ» ձևերի հետ հնխ. çak «տատամտիլ, տա-րակուսիլ, խորհիլ» ձևից։ Հիւնք. խոհ բառից։ Անդրիկեան, Բազմ. 1905, 512 հոգ բառից։ Քիւփէլեան, Բազմ. 1910, 153 հոս, հոգի, ջանք, ուշ բառերի հետ ոգ>ոյժ արմատից։ Karst, Յուշարձան, էջ 416 մոնգոլ. oǰun, əin, բուրյաթ. oi, oin, կալմուկ. onik «միտք», թունգուզ. oitji «իմաստուն», 419 ույգուր. ok «միտք», 428 թթր. ok, og, ong, oǰ «միտք», 430 թթր. kok «փչել»։


Խոյր, խուրի

See full entry →

s.

cap, diadem, tiara.

Etymologies (1)

= Հիւս. պհլ. *xōδ ձևից, որի հետ նոյն ևն զնդ. xaoδa-«սաղաւարտ», հպրս. xau. da-«գլխարկ», պրս. [arabic word] xōi «սաղա-ւարտ», աֆղան. xōl, օսս. xodá, xūd «գըլ-խարկ, գդակ, խոյր» (Horn § 512), մինջ. xulá «գդակ»։ Իբրև պարթևական իշխանա-կան տոհմին յատուկ մի առարկայ՝ փոխա-ռեալ է նաև ուրիշ լեզուների մէջ. ինչ. ասոր. [syriac word] xaudā «խոյր», արաբ. [arabic word] xuda «սաղաւարտ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 726) և նոյն իսկ գւռ. պրս. [arabic word] xod «սաղա-ւարտ», որ գործածում է Ֆիրդուտի՝ փոխա-նակ բնիկ պրս. [arabic word] xōi ձևի։ Իրանեան բառը կցւում է լտ. cūdo «թաղիքէ սառա-ւարտ» բառին և բոլորը միասին ծառում ևն հնխ. sqeu-«ծածկել» արմատից (Walde 207, Meillet MSL 18, 64)։-Հիւբշ. 160։


Ժահր, ի

See full entry →

s.

venom, virus.

Etymologies (1)

ՆՀԲ լծ. թրք. զեհր։ Lag. Urgescl 594 և Ges. Abhd. 41, 21 jas արմատից. պրս. zahr։ Վերի ձևով մեկնեց Հիւբշ ZDMG 38(1884), էջ 423։


Ժամ, ուց

See full entry →

s. ast.

hour;
time, moment;
proper time, precise time;
loisure-time, opportunity, occasion;
canonical hours, divine service;
season;
horoscope, nativity, ascendant;
*church;
Վրան or Խորան ժամու, Tabernacle;
միջին —, mean -;
աստեղական —, sideral —;
արեւային —, solar -;
ճշմարիտ —, true -;
հնչել երկրորդ —ու, to strike two;
քանի՞ են —ք, what o'clock is it ? what's o'clock ? — է երկրորդ, it is two o'clock;
—ք երկու եւ վայրկեանք տասն, it is ten minutes past two (o'clock);
երկու —ք եւ քառորդ մի, it is a quarter past two;
—ք երկու եւ վայկեանք քսան, twenty minutes past two;
—ք երկու եւ կէս, half past two;
—ք երկու քառորդաւ ընդհատ, a quarter to three;
—ք երկու եւ վայրկեանք քառասուն, twenty minutes to three;
զերրորդ —ու, about three o'clock;
առաջին — եւ կէս, an hour & a half;
կէս —, half an hour;
քառորդ մի —ու, a quarter of an hour;
ի վեցերորդ —ու առաւօտուն, at six (o'clock) in the morning, or at six AM.;
յեօթն —ու յետ միջօրէի, at seven in the afternoon, or at seven PM.;
ի սմին իսկ —ու or պահու, just now, now;
յամենայն —ու, յորում եւ է —ու, every hour in the day, at every moment;
ի նշանակեալ —ու or պահու, at the appointed time;
ամենայն —ուց են նորա գործք, every hour of his time has its appointed task;
ի —ս պարապոյ իմոյ, in my leisure hours;
— առնուլ, գտանել, to take occasion, to find time, or opportunity;
— բարեպատեհ, favorable moment;
—ու, ի —ու, ի դէպ —ու, in time, in good time, at the proper time;
— առնել, դնել, տալ, to appoint an hour, a time, to fix a day, cf. Ժամադրեմ;
յորժամ — լինիցի, when the opportunity arrives;
— է, it is time, it is the fitting moment;
այլում —ու եւ ժամանակի սպասել, to wait better times, or for a more favorable occasion;
զում —ս ընդ իմն հանել, to stay some hours with;
— հարկանել, to ring the bell;
— առնել, to pray;
to say the mass;
յամենայն —, at all times, always;
— ի —, from hour to hour;
— ի — առնել, սահմանել, to put off from time to time, to spin out, to prolong;
— ի —է, —է ի —, at every moment, hourly, from hour to hour;
առ — մի, ընդ —ս, առ —ս, at present, for the moment, now, provisionally;
—ս —ս, ընդ —ս —ս, —ս ընդ —ս, from time to time, now and then, sometimes;
յառաջ քան զ—ն, out of time, before the time, too soon;
եկեալ հասանէր —ն, the moment had arrived;
— ճաշոյն, dinner-time, the dinner hour;
— ճաշոյն է, it is dinner-time;
ըստ —ուն պիտոյից, according to circumstances, seasonableness;
զօգուտ —ս, ի բազում —ս, —ս ձիգս, ցմեծ —ս, for hours together, whole hours, hours at a time, a long time;
ի —ու եւ տարաժամու, seasonably and unseasonably;
հասանել —ու կնոջ, to be near delivery or childbirth;
to be near her time;
յետին —, dying hour, hour of death, last moments;
time.

Etymologies (1)

. ոնդարձակ մշակութիւն կրած բառ է։ Ներկայանում է հետևեալ ձևերով և նշանակութիւներով. 1. Ժամ, ու հլ. (բացի սե-ռականից՝ միւսները նաև ի-ա հլ.) «մի ժամ, օրուայ 1/2։ մասը» ՍԳր. Վեցօր. Ոսկ. «որո-շուած ժամանակ» ՍԳր. Եղիշ. «իւրաքանչիւր կենդանակերպի 1800-երորդ մասը՝ որով աստղաբաշխներն ու ախտարագէտները մար-ղու բախտն են որոշում» Վեցօր. Շիր. «կար-գաւորութիւն ժամուց ի պաշտամունս եկեղեց-ւոյ. ժամասացութիւն» Սեբ. էջ 29. Յհ. կթ. Մաշտ. այս իմաստներից ածանցուած են ժամաբաշխ Վեցօր. ժամադէտ Շիր. ժամա-ղիր Գ. մակ. գ. 14. Վեցօր. Կորիւն. Բուզ. Ա-գաթ. ժամադրել Ագաթ. ժամադրութիւն ՍԳր. ժամակալ Բ. մակ. ժբ. 7. Բուզ. ժամալար Ոսկ. յհ. ա. 3. ժամապահ Վեցօր. ժամակոչ Ճշ. 198 բ. յայնժամ ՍԳր. Ոսկ. ցայնժամ Նեեմ. զ. 1. յորժամ ՍԳր. Ոսկ. Եռն. առմա-ίայն Սգր. Ոսկ. Կորիւն. Կոչ. նոյնժամայն ՍԳր. տօթաժամ Բ. թգ. դ. 5. Եւս. պտմ. գի-շերաժամ Յայսմ. տարաժամ ՍԳը. Ոսկ. Եօն. դատարկաժամ Ոսկ. յհ. ա. 3. բարեժամ Առ որս. մահտարաժամ Ճառընտ. ապաժամեան «մատառատի» Լաստ. իա. նոր բառեր են առժամապէս, ժամանց, ժամագործ ևն. (իսկ այժմ բառի վրայ տե՛ս առանձին)։-Ժամ բա-ռի «եկեղեցական ժամասացութիւն» նշանա-կութիւնից է ծագած ռմկ. ժամ «եկեղեցի». որին նպաստել են նաև ժամագիրք ժմ. Յի-շատ. ժամակարգութիւն Յհ. իմ. Յհ. կթ. ժա-մահար Յհ. իմ. եկեղ. ժամամուտ Տօնաց Յիշատ. ևն բառերը։ Սրանք ծագած են ժամ «ժամանակ» նշանակութիւնից. բայց յատ-կապէս եկեղեցական գործերում գործածուե լու պատճառաւ՝ միացել են «եկեղեցի» գա-ղափարին։ Այսպէս՝ օրինակ ժամահար՝ որ նշանակում է «ժամը՝ ժամանակը զարնող», գործածուելով յատկապէս «եկեղեցու ժամը զարնող» նշանակութեամբ, մտածուած է թէ ժամ նշանակում է «եկեղեցի»։ Նոյնը իմանալ նաև միւսների համար։ Բացի սրանից՝ մինչև այժմ էլ յետամնաց տեղերում ժամանակր որոշւում է մասնաւորապէս եկեղեցու արա-րողութեամբ. ասում են օրինակ՝ «Դեռ ժամէն չելան, դեռ ժամը չզարկաւ, ժամուն այս չափ մնաց» ևն, որոնց մէջ «եկեղեցի» և «ժամա-նակ» գաղափարները զոյգ են ընթանում։ (Այս մասին տե՛ս նաև ատեան)։ Մինչև ան-գամ մահմետականների եզանի համար կայ ռործածուած ժամ ձևը՝ Գիրք թղ. էջ 526 «Հանին զիս ի մնարայն՝ տալ զառաջին ժա-մոն մեր»։-Ժամ «եկեղեցի» իմաստից են կազմուած ժամատուն Լաստ. ժամատեղի Գնձ Ուրհ. ժամանոզ «փոքրիկ անօթք գին-ւու և ջրոյ ի սպաս ժամու պատարագի» Մաշտ. Կանոն. ժամասացութիւն, ժամասէր. ժամասիրութիւն (նոր բառեր)։-Սակայն ժամ «եկեղեցի» նշանակութեան հետ կապ չունին խորան ժամու նորագիւտ Ա. մնաց. իա 29 և նորագիւտ Բ. մնաց. ա. 3, 5, 66 (որոնց դէմ միւս թարգմանութիւնը ունի միայն խորան. կամ խորան վկայութեան Եփր. հտ. Ա. էջ 195, 293, 424, 477, Մծբ. էջ 345 և մրան ժա-մու Բ. մակ. բ. 4. Եբր. ը. 5. Եփր. հտ. Ա. էջ 152, 206, 221, 360, 477, 480, Գ. էջ 214, 215. 216, Վեցօր. էջ 10, 23, Կոչ. 34, 358, որոնք նը-շանակում են «Մովսէսի վկայութեան խորա-նը», և, ինչպէս Մառ, Иппoл. 55 և Վարդա-նեան ՀԱ 1913, 132 ցոյց են տալիս, թարգմա-նօրէն կազմուած են ասոր. [syriac word] meš-kan zbanā «առժամանակեայ վրան» ձևից. հմմտ. Մծբ. էջ 260 «Կոչեցաւ սա վրան ժամու, զի փոքր ժամանակ պաշտեցաւ»։-2. Ժամաճ «փութկոտ, ժամանակին պատրաստ» Ոսկ. մ. բ. 26, որից ժաման առնել «հասցնել» Սղ. ի. 4. Մծբ. ժամանել «հասնիլ» ՍԳր. Ոսկ. «ա-ռաջ հասնիլ, կանխել» ՍԳր. «ժամանակ ու-նենալ, բաւել» ՍԳր. Ագաթ. Վեցօր. ժամանե-ցուցանել Եզն. կանխաժաման Սամ. երէց. ապաժաման «յետնեալ, խեղճ» Սիր. ժա. 12. ժգ. 5. Ոսկ. մ. ա. 3, 18, 23. ապաժամանու-թիւն Ոսկ. մ. ա. 23. ապաժամանեալ «ի Վարղանեան ՀԱ 1913, 559). բարեժամանու-թիւն Բրս. պհ. ևն։-3. Ժամաճակ, ի-ա հլ. «ատեն, վախտ» (բայց նաև՝ տարի, դարա-շրջան, հասակ, օրհաս, կեանք, տարուայ եղանակ, յարմար առիթ ևն) ՍԳր. Վեցօր. Ոսկ. որից ժամանակագիր Բուզ. ժամանա-կակից Եզն. Եւս. քր. ժամանակաչափ Ագաթ. ժամանակեան Եզն. Ոսկ. Եփր. ծն. Ագաթ ժամանակել ՍԳր. առժամանակեալ Ուե. գաղ. Փարպ. բազմաժամանակեայ Իմ. բ. 10 Յոբ. լբ. 9. Ոսկ. ես. Եւս. քր. երկայնժամա-նակեան Ոսկ. մ. ա. 11. փոքրժամանակեան Եփր. աւետ. 263, 302 (չունի ՆՀԲ). տօթաժա-մանակաւորապէս, ժամանակամիջոց ևն (նոր բառեր)։-4. Ժում «անգամ, հեղ»՝ որ ժամ բառի յետին ձևափոխութիւնն է (ա դարձած ու՝ ռնգականի մօտ). սրա հնագոյն գործա-ծութիւնը զտնում ենք Շնորհ. առակ. որից ժման ժմուն «պատշաճ ժամանակ, յարմար ատեն» Գնձ.-նշանակութեան զարգացման համար հմմտ. ժամ «անգամ, հեղ». «Եկեր երեք ժամ հաց» Ոսկիփ։-Յայտնի չէ թէ ի՛նչ ևապ ունի սրա հետ ծուկ «ժամանակ», ոռ սովորական է արդի բարբառներում և որի հնագոյն վկայութիւնն ունի Շապհ. 46։


Ժայռ, ից

See full entry →

s.

tooth, indentation;
rock;
— ի ծովու, shoal, reef, shelf, sand-bank, sunken-rock.

Etymologies (1)

Klaproth. As. polygl. 100 ժայռ. =ա-րաբ. aijir, քարաժայռ=պրս. ❇ xa-ra+ պհլ. jerera ՆՀԲ յիշում է պրս. զըռս, զռուս, թրք. տիշ «ատամն»։ Հիւնք. հա-մառaաուած ապառաժ բառից։ Յակո-բեան, Բիւզանդիոն Ջ 743 հյ. սար. դար, ասոր. թուրա, արաբ. ❇ tur, եբր. ցուր «լեռ, ժայռ» բառերի հետ։ Patrubány ՀԱ 1908, 213 հնխ. g'hēi «դատարկ լինել» արմատից։


Ժիր, Ժրաց

See full entry →

adj. adv.

active, busy, stirring, diligent, lively, brisk, vigorous;
— լերուք ! now! be lively! courage! cheer up! diligently, unweariedly;
— գնալ, to quicken the pace, to advances wiftly, bravely, intrepidly.

Etymologies (1)

= Պհլ. *žīr ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց նոյնն են հաստատում զնդ. jira-«կեն-սունակ, արաղ, աշխոյժ», սնս. jirá-«աշ-խոյժ, զործունեայ, ժիր», պրս. [arabic word] zirak «մտացի, շոյտ և ժիր», [arabic word] ažir կամ [arabic word] azīr «մտացի, ժուժկալ», աֆղան. [arabic word] žir «արթուն, ժիր», քրդ. [arabic word] žêr «ճար-պիկ, ճարտար, եռանդուն, խնամոտ, քաջ, կարող» (Horn § 681), որոնք ծագում են զնդ. gay-ևն «կեալ, ապրիլ» արմատից. տե՛ս կեալ (Barthol. էջ 610)։-Հիւբշ. 156։


Ժոյժ

See full entry →

s.

patience, long-suffering;
power, strength;
hardihood, boldness;
— ունել, առնել, to be patient, to endure suffering, to tolerate, to sustain, to bear, to suffer, to support;
— ունել արտասուաց, to withhold one's tears;
— ունել պաշարման, to sustain a siege;
մեզ առ նոսա մերձենալ ոչ գոյր —, it was impossible for us to approach them;
ոչ ունիմ — ի նայելոյ, I cannot refrain from looking at, or contemplating him;
չկալան — ճշմարտութեան, they could not endure or suffer the truth.

Etymologies (1)

ՆՀԲ «ոլժ տոկալոյ»։ Հիւնք. հանում է ոյժ բառից։ Տէրվ. Altarm. 53, 55 յոգ-նել, յօժար, յոյժ ևն ձևերի հետ հնխ. yug «կապել, կցել» արմատից։ Վերի մեկնութիւնը տւաւ Meillet, Բանաս. 1900 թ., էջ 105։


Ժպիտ

See full entry →

s.

smile;
laugh, grin, simper;
— ժանտ՝ երգիծական՝ քաղցր ախորժ՝ չարիմաց դժնդակ, malicions, mocking, affected laugh;
sweet, sardonic smile;
— ելանել ումեք, to wish to laugh.

Etymologies (1)

Տէրվ. Altarm. 49 և Նախալ. 51, 115 զմայլիլ բառի հետ՝ հնխ. smi, smid արմատից. հմմտ. յն. μειδάω, լիթ. smaidit, սանս. smi, անգլ. smile ևն։-Հիւնք. միտք բառից հանում է ժմտիլ, իսկ ժպիրհ բառից ժպտիլ։


Իլ, ոյ

See full entry →

s.

spindle;
— փաթութեալ, — մի լի, spindle-ful;
իլոյ տալ զմատունս, to twirl the spindle.

Etymologies (2)

բառերը, ենթադրում է որ իլ նախապէս նշանակում էր «ողնաշար» և ըստ այսմ՝ ողն, ուլն բառերի հետ միասին դնում է հնխ. ole-«ծռել, դարձնել» արմատից (տե՛ս նոյն բառերը)։ Boisacq 318 ծան. կրկնում է Lidén-ի կարծիքը։ Karsi, Յուշարձան 423 թթր. il, yil «փակել, կա-պել», օսմ. ilmek «կապ, հանգոյց», ilik «ծուծ»։

ԳՒՌ (dialectal) Գոր. Երև. Մկ. Ջղ. Վն. Տփ. իլիկ, Մրղ. Սլմ. իլիկ', Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Մշ. իլիգ, Ղրբ. ի՛լիգ՝, Խրբ. իլիք՝, Ասլ. իլիգ, ի-լիյ, Ագլ. է՛լիկ', Ոզմ. էլէկ.-նոր բառեր են իլկամէջ, իլկատուն. -այս արմատից եմ հա-մարում նաև Ղրբ. լըպո՛ւտիկ կամ ըլըպո՛ւ-տիկ տալ «շարունակ ման գալ, պտտուիլ» (իբր *իլապուտիկ, իլի պէս պտոյտ գալ)։


Իղձ, ըղձից

See full entry →

s.

desire, wish, will;
prayer;
avidity, eagerness;
magician, sorcerer, foreteller of events;
guessing, divination, prophecy;
— լինել, to wish for, to envy, to covet, to desire eagerly, to burn with envy, with impatience, cf. Փափագեմ;
— առնել, cf. Աղօթեմ;
լնուլ զիղձս իւր, to satisfy one's desire, one's curiosity.

Etymologies (1)

Տէրվ. Նախալ. 60 հյ. բաղձ, լատ. e-geo «կարօտիլ», յն. ιχαναν, սնս. ih ձե-ւերի հետ՝ հնխ. agh, igh արմատից։ Հիւնք. աղցք բառից։ Patrubány ՀԱ 1906, 344 յն. ἐλάω «մղել», լտ. aia-cer «շուտ», գոթ. aljan, գերմ. eiicii «շտապել» բառերի հետ։ Karst. Յու-շարձան 419 թթր. dilek «իղձ», 427 til, dil «լեզու, բառ»։ Petersson. Ar ս Arm. Stud. 129 դնում է արմատը *իղ-, որ կցում է սանս. isáti «փափագիլ», ičchá«փափագ», հբգ. eisca «պա-հանջ» բառերին և նախաձևը համարում է հնխ. is-lo-. կամ միացնում է յն. ἀχήν «կարօտ», ἠχήνες «աղքատ», ήχάνω «մուրալ», զնդ. āzi-«ագահութեան դե-վը», պրս. āz «ագահութիւն». սանս īhate «փափագիլ» բառերին և արմատը դնում է հնխ. ig'h, որ պիտի տար հյ. *իձ.-երկու դեպքում էլ (իղ-կամ իձ-) ազդուելով գեղձ բառից՝ դարձել են իղձ։-Մառ ИАН 1914, 363 վրաց. մղդելի «քահանայ» բառի հետ.


Լեւիաթան, այ

See full entry →

s.

leviathan.

Etymologies (1)

= Եբր. [hebrew word] livyalān «առասպելական էակ. օձ կամ կոկորդիլոս, ծովային մեծ գա-զան». ծագում է lvh «հիւսել, ոլորել, գալա-րել» արմատից (օձի գալարների համար այսպէս կոչուած)։ Ս. Գոքի թարգմանու-թեամբ անցած է այլևայլ լեզուների. ինչ. յն. λευιαϑάν, լտ. ֆրանս. անգլ. leviathan ևն։


Լլուկ

See full entry →

s.

torment, vexation;
affliction, trouble.

Etymologies (2)

= Բնիկ հայ բառ՝ հնխ. lel-արմատից, որի առաջին իմաստն էր «շարժել, ցնցել». հմմտ. լիթ. leliuoǰu, leliuoti «օրօրել, ճօճել». լեթթ. leluoǰu, leluōt «օրօրոցի մէջ մանկան օրօրել, նանիկ ասել», ռուս. лелеять «գը, գուել, փայփայել», ուկրայն. tel'ijaty «ճօ-ճել, օրօրել, գգուել», բուլգար. lél'am «օրօ-րել», leléjka «օրօրոց», սերբ. lêliam «շար-ժուիլ, տատանիլ», հչեխ. leleju «յուզուիլ». հլեհ. lelejanie «ծովի ծփանք», սանս. le-láyati «ճօճուիլ, տատանիլ, դողալ», la-layati «գգուել, փայփայել», lálati «պա-րապ բաներով զբաղիլ, կատակել, խաղալ» (Trautm. 156, Berneker 699)։ Հայերէնի մէջ հնխ. արմատը պահուած է երկու ձևով. հնխ. lel, որ տուած է հյ. լելալ (տե՛ս տակը գւռ.) և հնխ. lēl, որ տուած է հյ. լիլ-, ուկ մասնեևի ւաւելումով *լիլուկ, որից էլ լլուկ։ Նախնական «շարժել» իմաստը պահում են դեռ գաւառականները։ Pokorny 2, 377 համեմատուած բառերը դնում է la-, le-բնաձայն արմատի տակ։-Տե՛ս և լող։-Աճ.

Աճառ. ՀԱ 1899, 206 կրկնուած է դը-նում լու, լուկ արմատից, ինչ որ սխալ է։ Հիւնք. լքանել բայից։


Լկտի, տւոյ, տեաց

See full entry →

adj.

impudent, immodest, shameless, lecherous, lewd, libertine, licentious, insolent, unblushing, brazen-faced;
lascivious, wanton, lustful, obscene;
— կաքաւել, to dance indecently.

Etymologies (1)

= Յն, λεxτίς, λεxτίϰιον «գահաւորակ պատգարակ» բառից, երկուսն էլ փոխառեալ են լտ. lectus «անկողին», lectica «ռահաւռ-րակ» բառերից. սրանք էլ ծագում են լտ. leg-«պառկիլ» արմատից, որի ցեղակիցներն են լն. λέϰτο «պառկիլ» (-λέγω). գերմ. lie, sen ռուս. лeжать «պառկիլ» ևն (Walde 419, Boisacq 574, Berneker 705)։ Ըստ այ-սըմ Սոկրատի ի ղիկտկէն ձևի ուղղականն է ղեկտիկ, որ աւելի համապատասխան է յն. λεϰτίϰιον ձևին։-Հիւբշ. 353։


Լոյծ

See full entry →

adj.

liquid, fluid;
loose, free;
soft, mellow, tender;
— որովայն, open, easy in the bowels;
— լինել բնութեան, to be easy in the bowels;
to have the diarrhoea, flux, looseness;
— հանդերձք, immodest dress;
— կեանք, debauchery, dissolute life.

Etymologies (2)

-Բնիզ հայ բառ՝ հնխ. leu-կամ lou-ար-մատից՝ որ աճել է մեր մէջ -g*/︎ մասնիկով. -արմատի պարզ ձևը ցոյց են տալիս յն-λόω «լուծել, արձակել, հալեցնել, վերլու-ծել», λύσις «լուծումն», λύτρον «փրկանք», սաւնս. lunáti «կտրել հեռացնել», lavi-«մանռաղ», lūna-«կտրած», լտ. luō «վճա-րել, հատուցանել», re-luō «լուծել», so-lvo «լուծել, բաժանել», luēs «լուծոյթ, անմա-քուր հեղուկ, հալած ձիւն ևն», իռլ. lun «ոչ-խար» (կտրելու բուրդն ի նկատի ունենալով), անգլսք. álynnan «արձակել», գոթ. luna «փրկանք».-նոյն արմատից՝ -s-աճականով՝ զոթ. lausjan «արձակել, ազատել», fra liusan «կորցնել», laus «ունայն», հհիւս. lauss «ազատ, թոյլ, տկար», հբգ. far-lio-san «կորցնել», lōs «ազատ, զերծ», lōsjan, loson «արձակել, ազատել», գերմ. lósen «լու-ծել», los «ազատ, որ չունի», անգլսք. léas «ազատ, զերծ», անգլ. loose «արձակել, քանդել, բանալ», -less «զերծ, որ չունի» ևն (Boisacq 593, Walde 447, Kluge 310, 507, Pokorny 2, 407, Ernout-Meillet 538)։

ՆՀԲ առաջին անգամ տուաւ ուղիռ մեկնութիւնը՝ լծորդ դնելով յն. λόω, λ︎. τος, λύσις և լտ. solvo, solutus ձևերը։ Windisch. I7 յն. λύω, ἐλευϑ-ερος, լտ. liber, գոթ. liusan, laus «ազատ»։ Böt-tich ZDMG 1850, 355 և Arica 81. 362 սանս. pluta=լոյծ։ Müller SWAW 38, 578 սանս. ruյ։-Հիւբշ. KZ 23, 395 կա-պում է նոյն սանսկրիտ բառին, հայր հա-նելով եւրոպական lug ձևից։ Տէրվ. Նա-խալ. 103 սանս. ruǰ, լատ. lugere «սգալ» ձևերի հետ՝ հնխ. rug «բեկանել, վշտաց-նել» արմատից։ Meillet MSL 7, 57 յն λόγος «ճկուն, մատղաշ ճիւղ», λυγόω. λυγίζω «ճկել, ծռել, կորացնել ևն», լիթ. lugnas «ճկուն»։ (Նոյնը հաստատում է Boisacq 589 ծան. լատ. luxus «պաշտօ-նից վտարեալ» ձևի միջոցով)։ Հիւբշ. 454 չի ընդունում այս մեկնութիւնը՝ նը-շանակութեան տարբերութեան պատճա-ռաւ, մերժում է նաև յն. λύω «լուծել» համեմատութիւնը՝ ձևի անճամաձայ-նութեան պատճառաւ։ Հիւնք. ծոյլ բա-ռից կամ յն. λόω, λόσω։ Meillet, De indeur. rdmen, էջ 24 լիթ. láuži «կոտրել», հբգ. liohhan «քաշել փրցը-նեւ». լատ. lugeo «լալ, սգալ» ևն ոնտա-նիքին է կցում, որ մերժում է Հիւբշ. IF Anz. 10, 45՝ նշանակութեան տարբերու-Դեան պատճառաւ։ Pedersen Հայ. դը. լեզ. 44 գոթ. lukan «փակել»։ Patrubá-ny, Monde Orient. 2, 220 և ՀԱ 1908. 274 սանս. klidyati, յն. πλάδος «խո-նաւութիւն», հանգլ. hlaud «մէզ» ևն։ Վերջին անգամ Meillet BSL ж 79, էջ 4 տռուաւ վերի մեկնութիւնը։


Լպիրծ

See full entry →

adj.

lubricous, slippery.

Etymologies (1)

= Բնիկ հայ բառ. կազմուած է նախորդի նման հնխ. slibr-արմատից՝ շ աճականով։-Աճականի համար հմմտ. լայնշի, բոլորշի, զոլորշի. իսկ բառի կազմութեան, փինչպէս նաև նշանակութեան զարգացման համար տե՛ս լիրբ։ -Աճ.


*Լպուտ

See full entry →

s.

bowyer, cotton beater.

Etymologies (1)

+ Արաբ. [arabic word] lbd արմատից, որի ածանց-նից են արաբ. [arabic word] libād «թաղիք պատրաս-տող», փոխառութեամբ՝ պրս. [arabic word] ilbad «լպուտ, բամբակ գզող», քրդ. [arabic word] libod «բուրդ գզելու աղեղ, բուրդ գզող կամ ծա-խող»։-Աճ.


Իւրաքանչիւր, ոց

See full entry →

adj. s.

each, every;
respective;
— ոք, each individually;
— ոք առանձինն, each one separately;
մեկնեցան — յեղբօրէ իւրմէ, brother was separated from brother;
առն —, to each one;
— ումեք ի նոցանէ, to each of them;
գործք — ուրուք, each man's acts;
յ— աւուր, each day, every day.

Etymologies (1)

(ոսկեդարույն անհոլով, յետնաբար ո հլ.) «ամէն մէկը» ՍԳր. Ա-գաթ. սրա մէջ իւր դերանուն համարելով՝ իբր -քանչիւր արմատից՝ յետնաբար շինուած է երկաքանչիւր «երկուսն էլ» Փիլ. Նիւս. Յճխ. իբր համապատասխան յն. έϰατερος ձևի Չափի համար կրճատուած ձևով ունինք իւ-րաքանչ Ադամ. 254։


Լամբ, աց

See full entry →

s. mech.

ring, circle, hoop, handle;
buckle, staple;
axle-bearing.

Etymologies (1)

ՆՀԲ յն. λαβη «ունելիք բառնալիք», λαμβάνω «առնել, բառնալ» ձևերի հետ։ Böttich. ZDMG 1850, 355, Arica 21. 57 սանս. lambhā «մի տեսակ ցանեա-պատ», յն. λαβεῖν և հնխ. labh արմա-տը։ Lag. Arm. Stud. § 906 յիշում է պրս. lanba «որ և իցէ կոլոր բան»։ Scheftelovitz BВ 29, 38 լամբել=սանս. lambhana «ստանալ, ձեռք բերել»։ Pe-tersson KZ 47, 270 հնխ. ulmbhi ձևից որ դնում է հնխ. uel-«դառնալ» արմա-տից. ցեղակից ձևերը տե՛ս գել-ուլ։ Հ. Գր. Սարգսեան, Բազմ. 1927, 180 տա-ռադարձուած յն. λαμβάνω ձևից, որ ՆՀԲ-ի կարծիքն է։ Պատահական նմա-նութիւն ունին վրաց. ლუმბა լումբա «պայտ» և ლამბი լամբի «հաստ լար»? (տե՛ս տակը)։


Լապտեր, աց

See full entry →

s.

lantern.

Etymologies (1)

ՆՀԲ դրաւ ուղղակի յունարէնից. Böt-tich. Horae aram. 39, 86 ասոր. naptīr ձևից։ Նոյն, Rudimenta 47, 160 ասորի բառի հետ dip արմատից։ Lag. Arm. Stud. § 910 և Հիւբշ. 351 դնում են ուղ-ղակի յունարէնից։ Պահլաւերէնի միջ-նորդութեամբ Meillet MSL 17, 248։


Լաստ, ից

See full entry →

s. mar.

train of boats;
raft, float;
vessel, ship, boat;
Noahs ark;
bedstead;
keel of a ship.

Etymologies (1)

ՆՀԲ լιստ՝ լծ. թրք. քերասթէ «ա-տաղձ», իսկ լաստել՝ լծ. հյ. պատրաս-տեւ առս. arastan։-Pictet, Urig. ind. 2, 183 իռլ. lestar «բաժակ», կիմը. lles-tr, բրըտ. lestr «նաւակ»։ Lag. Arm. Stud. § 911 պրս. last «ամուր, հաստա-տուն, գեղեցիկ, բարի»՝ յատկապէս լաս-տել բառի համար։ Հիւնք. թրք. sal «լաստ»։ Scheftelowitz BВ 29, 32 հբգ. latta, գերմ. latte «գերան», իռլ. slat «ձող», մբգ. lade «տախտակ»։ Patru-bány SA 2, 159 հնխ. pleu-«հոսիլ, լո-ղալ» արմատից։ Ուղիղ մեկնեց Lidšn IF 13 (1905-6), 487, որ կրկնում է Lewν KZ 40 (1906), 422 (մերժելի է միայն լտ. larix բառի համեմատութիւ-


Թիզ, թզի, թզաւ

See full entry →

s.

span;
palm;
թզաւ յերկայնութիւն, a palm's length;
թանձրութիւն նորա թզաւ, four inches thick.

Etymologies (3)

, ի-ա հլ. «լիաբաց ձեռքի վրայ բոյթ մատի ծայրից մինչև ճկոյթի ծայրը եղած տարածութիւնը (մօտ 24 սանտիմետը) կամ բստ երկրաչափների՝ ուղուկ, չորս մատնա-չափ» ՍԳր. Կիւրղ. գնձ.-արդի լեզուի մէջ էլ ընդունուած է թիզ «բթամատից մինչև ճկոյ-թը» և քիլ «բթամատից մինչև ցուցամատը՝ որ է մօտ 18 սանտիմետը». (այսպէս է նաև Խտջ. որ պահում է յիշեալ երկու բառերն էլ)։ -Բայց Եզնիկի մէջ՝ էջ 214 կարդում ենք. «Ո՛չ աւելի զթիզն քան զքիլն գտանեմք», ո-րից երևում է որ թիզը քիլից փոքր (կամ հա-ւասա՞ր) է։ Սրան համապատասխան է գա-լիս Ղրբ. կէղ (=քիլ), որ նշանակում է «թիզ, բթամատից մինչև ճկոյթը»։-Թիզ բառից ու-նինք թզեան «մէկ թիզ երկարութեամբ» Կիւրղ. դտ. Ոսկ. հերոդ. թզաչափ Յալսմ. թզաչափաբար Անյ. պորփ. թզուկ «խիստ կարճահասակ, գաճաճ» Ոսկ. ա. տիմ. էջ 155, Խոր. աշխ. Վրք. հց. թզահասակ «թզուկ» ԱԲ. երեքթզեան Եւս. քր. իննթզեան Երզն. լս։

Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. էջ 87, յետոյ ԳԴ, համեմատում են պրս. [arabic word] dist «թիզ». (այս բառի նախաձե-ւը պիտի լինի կա՛մ զնդ. dišti «տասր մատնաչափ» և կամ պրս. [arabic word] dast «ձեռօ». երկուսն էլ անյարմար են ձաւ-նական տեսակէտով)։ Հիւնք. թուզ բա-ռից։ Petersson, Ar. u. Arm. Stud. 133-4 նկատելով որ զանազան լեզուների մէջ «թիզ, տարածել և կտաւ գործել» բառե-որ նոյն ծագումն ունին (հմմտ. գերմ. Spanne «թիզ», spinen «գործել», span-nen «լարել, տարածել», հսլ. pedī «թիզ», péna «լարել», լիթ. pinü «հիւ-սել»), ուստի հետևցնտւմ է, որ հյ. թիզ և թեզան նոյնարմատ են և ծագում են հնխ. teg'h-«լարել, տարածել» արմա-տից, որի գոյութիւնը սակայն այլուստ չի կարողանում հաստատել։ (Այս պարա-գային համեմատելի էր հնխ. tek «հիւ-սել», որի վրայ ընդարձակ տե՛ս թեքել,։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Ասլ. Երև. Խտջ. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մշ. Մրղ. Ջղ. Ռ. Սեբ. Սլմ. Սլ. Վն. Տիգ. Տփ. թիզ, Ոզմ. թէ՛զ, Զթ. թը'զ, զարմա-նալի ձև է Արբ. թիլ «բթամատից մինչև ցու-ցամատը», որ անշուշտ թիզ և քիլ բառերի խաչաձևման արդիւնքն է։ -Նոր բառեր են թզանոց, թզիկ «կարճ», թզել «թիզով չա-փել»։


Թիւ, Թուոց

See full entry →

s. gr.

number;
enumeration;
list, order, rank;
quantity;
era, epoch;
number of chapters (in a book);
—ք, arithmetic;
վերացեալ —, abstract number;
—ք or Գիրք Թուոց, Book of Numbers;
ոչ էր or ոչ գոյ նոցա —, բազում էին քան զ—, their multitude was innumerable;
թուով ամք, մարդիկ, few years;
few men, persons;
թուով են առաքինիք, virtuous people are rare;
ի թուոյ փախչել, to be innumerable, numberless;
անցուցանել ընդ —, ի — արկանել or — համարոյ առնել, to number, to count, to calculate;
to range, to set in order;
ի — արկանել զզօրս, — համարոյ առնել զօրաց, to review the troops;
ի — or ընդ — մտանել, ի — անկանել, to be of, or among the number;
կարգել ի — այլոց, to reckon or rank among;
կարգել զոք ի — սրբոց, to canonize, to number among the saints;
ի — ասել, to recite;
ի — գիտեմ, ուսեալ եմ, I know by heart, memory or rote;
— համարուց, — համարոյ ամենայնի, the detail;
the sum total;
cf. Ոսկեթիւ. number.

Etymologies (1)

լորդ էր այլոցն թիւ»։ Boрp, Gram. comp. IV 365 համեմա-տում է վեդ. tuvi «շատ», távas «ուժ», tu «մեծանալ», լտ. tumulus «բլուր», կելտ. tywu «մեծանալ» ևն բառերի հետ։ Müller, Armen. VI յն. στῖφος «կոյտ, խումբ»։ Հիւնք. պրս. du, լտ. duo, յն. ბόο «երկու» բառից։ Patrubány SA 1, 211 սանս. tu, taviti «ուժ, արժանիք ունենալ»։ Մառ. ЗВO 22, 94 ելամ. itu, լազ. թութա, վրաց. թթուե «լուսին, ամիս »բառերի հետ՝ իբր յաբեթական ձև։ Petersson, Ar. u. Arrn. Stud. էջ 135 ռուս. за-тeвать, зa-тeять «հնարել, մտքումը մի գաղափար յղա-նալ» = ուկր. vyt'ivaty, յն. τημέλη. τημέλεια «խնամք, ուշադրութիւն» են բառերի հետ հնխ. tē, tēi, tēv, tēm ար-մատից։ Պատահական նմանութիւն ու-նին վրաց. თვლა թվլա, თულა թուլա «համարել, համրանք», թթր. [arabic word] too «թիւ, համրանք, պատիւ», [arabic word] too-lo «թուել, համրել» (որովհետև գտնւում է նաև մոնղոլերէնում՝ ըստ Будaговъ 1, 808)։-Թուելեաց երգի համար տրու-ած բացատրութիւններն են. Էմին, Վեպք հնոյն Հյստ. 20 «ժամանակագրական երգ», Դիւլորիէ JAs. 1852, 27 «չափա-կան երգ», Մխիթարեանք՝ lomaseo-ի թարգմանութեան մէջ (էջ 82 ծան.) «յանգական երգ, rimato od in versi». բնագրում թարգմանուած է «canta del-la tradizioni, աւանդական երգ». Նաւա-սարդեան, Մուրճ 1894, 443 հասկանում է «գիշերային հսկման երգ», հանելով թևել «հսկել, գիշերը հսկել» բայից (հմմտ. գւռ. թև տալ «հօտի շները պա-հապան նշանակել» և վրաց. თევა թե-վա «գիշերային հսկում»). Խալաթեան, Aрм. ənocъ, էջ 197 «այլաբանական եոգ», իբր թուիլ «երևալ» բայից. Մառ. ЗВО 11, 300-2 հանում է թովել բա-յից. հմմտ. պրս. [arabic word] afsāīdan «թովել» և [arabic word] afsāna «պատմութիւն,


Թիւր, ից

See full entry →

adj. adv.

twisted;
crooked, oblique;
stunted;
erroneous, mistaken;
perverse, froward;
wrongfully;
awry, obliquely;
crookedly;
— մեկնել, խօսել, to interpret malignantly, to misconstrue, to put an ill construction on;
to preach a perverse doctrine;
— ճանապարհ, unfrequented, winding, tortuous road.

Etymologies (2)

, ի-ա հլ. «ծուռ» ՍԳը. հնագոյն գրու-թիւնն է թեւր, նոր ձևն է թոյր. արդի գրակա-նում ընդունուած է միայն թիւր։ Այս արմա-տից են թիւրել, թիւրիլ «ծռել, ծռիլ, մոլորիլ» ՍԳր. Եզն. թիւրութիւն Առակ. ը. 8. թիւրա-շուրթն Առ որս. խեղաթիւր Իմ. ժգ. 13. Փի-լիպ. բ. 15. բազմաթիւր Առ որս. Սարկ. եղեռ-նաթիւր Բենիկ. թիւրահաւատ Յհ. իմ. երև. Սոկր. թիւրածնունդ «ապօրինի կենակցու-թեամբ ծնեալ» Մին. համդ. 85. նոր բառեր են թիւրատեսութիւն, թիւրիմացութիւն են։

Brosset JAs. 1834, 389 և Peterm 62 լծ. ծուռ։ ՆՀԲ սնս. թի՛ռաս։ Հիւնք. թե-րի, թերանալ բառերից։ Յակոբետն, Բիւր. 1899, 600 արաբ. [arabic word] zar', zur'. հյ. ծուռ։ Karst, Յուշարձան 419 թթր. töl, tul, tor, tur, եաքութ. tuora, չու-վաշ. tül «դէմը, ընդդէմ»։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. Բ. 80 կրկնում է Հիւն-քեարպէյէնտեանի ստուգաբանութիւնը Pokorny 1, 716 հնխ. teg-«հիւսել» արմատից, որից նաև հյ. թեքել, հբզ. taht, գերմ. Docht, հիսլ. bāttr «պատ-րոյգ, թել» ևն։


Թլիփ, թլփի

See full entry →

s.

hem, border;
the privy parts;
prepuce;
— ածել, to border, to hem;
to ornament, to trim, to embellish;
— ածեալ պաճուճել զանառս արտեւանանց, to tint the eye-lashes carefully.

Etymologies (1)

«օձիքի և գրպանի եզերքին՝ ամրու-թեան կամ զարդի համար կարուած երիզ» Փիլ. ել. 545. «թարթիչների տակ ծարիրով քաշուած աղեղ» Մծբ. 356 (Թլիփ ածեալ (ծարրով) պաճուճեաց զանտառս արտեւա-նանց)։ Այս վերջին օրինակից հետևցնելով Հին բռ. =Բառ. երեմ. էջ 120 գրում է «թլիփ. զարդ», որին հետևում է նաև ՀՀԲ՝ դնելով «թլիփ. զարդ կամ պաճուճանք»։ Բայց իրա-պէս թլիփ բառի բուն նշանակութիւնն է «ե-ղերք, ծայր, մանաւանդ շրջաբոլոր ծաւր». և այս իմաստից է թլփատել «անդամի ծայրը շրջաբոլոր կտրել» (ըստ հրէական և իսլա-մական ծիսի) ՍԳր. թլփատութիւն ՍԳր. (հմմտ. յն. περιτέμνν և լտ. circumcido, որոնք բուն նշանակում են «շրջահատել»)։ Յետինները սխալ ստուգաբանելով բառս՝ են-թադրել են թլփատ «ծածուկ անդամ» Մամիկ, էջ 23, 24, 25, 48, թլիփ «ծածուկ անդամ» ԱԲ կամ «ծածուկ անդամի ծայրի կաշին» (ըստ արդի հայկաբանների)։


Թնջուկ

See full entry →

s. bot.

boletus, laseras, the most beautiful of mushrooms.

Etymologies (1)

«խճճուած՝ իրար խառնուած մա-զեր». հնից աւանդուած չէ և կայ միայն ար-դի գաւառականների մէջ. բայց այս արմա-տից ունինք միջին հյ. թնջկռիլ «մազերը ի-բար խառնուիլ» Վստկ. 146 «Զմանր մազմը-սուկսն՝ որ թնշկռեալ լինին ի տակսն, հա՛ն ձգեա՛»։


Թշնամի, մւոյ, մեաց

See full entry →

s.

enemy, foe, adversary, opponent, antagonist;
աներեւոյթ or հասարակաց —, the devil, the invisible enemy of mankind, demon;
— լինել, cf. Թշնամանամ;
լինել ումեք ի — յաւիտենից, to be one's eternal enemy;
—ս յարուցանել, to raise up enemies;
—ք առն ընտանիք իւր, a man's foes shall be they of his own household;
cf. Ընտանի.

Etymologies (1)

= Պհւ. [arabic word] dušman, dušmen (Sale-mann. Man. Stud. ЗAH 8, 67), պազենդ. dušman, պրս. [arabic word] dušman «թշնամի». [arabic word] dušmani «թշնամութիւն», զնդ. dusmainyu-«թշնամի», dušmanah-«չարա-խոհ, չարախորհուրդ»։ Այս բառերը ծագում են duš «վատ» և mainyu, manaնh «հոգի, միտք» բառերից, և նշանակում են բուն «չա-րամիտ, չարահոգի»։ Պրս. բառը տարածուած է ամբողջ Արևելքում. այսպէս՝ օսմ. düsmen. disman. լազ. düšmeni, dusmani, ն. ասոր. dižmin, գնչ. dušman, ավար, չերեմիս. tuš-man, ուտ. dušman, չուվաշ. ալթալ. tuš, man, խըրղըզ. tuspan, մորդվին. dušman (այս վերջինը ստացել է «վիշապ, կախարդ» նշանակութիւնները), ռուման. dusman, բուլգ. սերբ. dusman (Berneker, էջ 239,, բոլորն էլ «թշնամի»։ Vambéry, Etym. Wört. էջ 189 չուվաշ. ալթայ. և խրղըզ. ձևերը հանում է բնիկ թուրք արմատից, ինչ որ յայտ-նի սխալ է։ Հայերէն բառը նախապէս եղել է դշման, ուր դ՝ ազդուելով յաջորդ շ-ից, դար-ձել է *թշման. և այս բառն էլ (ըստ Meillet, Bevue critique 1896, էջ 423) ազդուելով վե-րի թշնամ, թշնամանել բառից, դարձել է *թշնամ և ի մասնիկով՝ թշնամի։-Հիւբշ. էջ 154, 512։


Թոժիւն

See full entry →

s.

young one, little one;
— արջոյ, bear's cub;
cf. Կորիւն.

Etymologies (1)

ՆՀԲ լծ. թրք. tosun «հորթ», իտալ tozzo «տխմար կամ տղայ»։ Հիւնք. թրք. tosun «հորթ»։ Ղափանցեան, ЗВО 23, 354 երկուսը միասին իրան. tauk-«ծնա-նիլ, սերունդ յառաջ բերել» արմատից. որոնց կցում է նաև թրք. [arabic word] foγ-maq «ծնիլ»!


Թոյն, թունից

See full entry →

s. fig.

poison, venom;
spite, virulency, venom;
թափել զ—, to remove or extract the venom, to give antidotes;
թափել զ—ս յոք, to give vent to one's anger, rage, malice, to grow fierce or ferocious;
cf. Թափեմ;
— առնուլ, to take poison;
— մահացու, mortal poison;
— մահու արբուցանել, to cause one's to drink a mortal poison;
— դառնութեան, bitter poison.

Etymologies (1)

թիւն»։ Patrubány ՀԱ 1908, 152 հնխ. teur «ուժ ունենալ, այտնուլ» արմատից։


Թոշակ, աց

See full entry →

s.

provision;
viaticum;
pay, wages, hire, salary, stipend;
pension;
— եկեզեցական, benefice;
ուսանել —աւ, to be in a boarding-school;
— յետին, վերջին, viaticum;
տալ, պաշտել ումեք զյետին —, to administer the viaticum.

Etymologies (1)

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ. նոյնը նաև Lag. Urgesch. 962, Spiegel, Huzw. Gram. 164, Muller SWAW 38, 572, WZKM 7, 372, ուր իրանեան բառը հա-նում է tuš «ուրախանալ, գոհ լինել» ար-մատից, կցելով սանս. toša «գոհութիւն, ուրախութիւն» բառի հետ և ենթադրելով զնդ. taōša «աղանդեր» ձևը։


Թոր

See full entry →

adj.

that flows down, drops, falls;
— աչք, blear eyes;
—ք, fall;
tear;
— աչաց, blearedness.

Etymologies (1)

ՆՀԲ լծ. ծոր, սոր, ջուր, յն. ի՛տօռ։ Pe-term 62 լծ. սորիլ, ծորիլ։ Tomaschek Die alten Thraker II, էջ 21 թրակ. τορελλή «մեռելի ողբ»! Canini, Et. ét-ym. 78 սանս. tarala «հեղուկ», tariša «ծով»։ Հիւնք. լտ. torrens և պրս. թէ-րապ «ծորում»։ Գեանջեցեան ZAPh 1, 47 իրար է կցում թորել, թրել, թրմել՝ իբրև լտ. tero «շփել, տրորել»,-Karst, Յուշարձան 420 ծով, ծորել, սորել ձևե-րի հետ՝ թթր. sub, suv, su «ջուր» ար-մատին է կցում։ Petersson դնում է հնխ. ter-արմատից, որի ժառանգները տե՛ս թարախ բառի տակ։


Թուզ, թզոյ

See full entry →

s.

fig.

Etymologies (1)

Lag. Urgesch. 820, յետոյ Fick BВ 1, 173 և աւելի ուշ Müller SWAW 136 (1897), էջ 36 յիշում են յոյն ձևերի նը-մանութիւնը։ Հիւնք. պրս. թուխթէն (ար-մատը թուզ) «կծկել, ամփոփել»։ Pat-rubány ՀԱ 1908, 278 յն. և լտ. ձևերի հետ՝ հնխ. tū «ուռչիլ» արմատից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Meillet MSL 15, 163, որ ընդունել են նաև Walde 288 և Boisacq 924։-Oštir, Btrg. alarodisch. էջ 1-33 ունի մի ընդարձակ քննութիւն, ուր ընդունելով վերի մեկնութիւնը, աշ, խատում է բոլոր լեզուների «թուզ» նը-շանակող բառերը կցել սրանց, մինչև անգամ չին. a-tsang և վրաց. լեղվի։