Definitions containing the research տից : 3068 Results

Որեար, երոյ, եարոյ

See full entry →

s.

people, men, folks, persons;
աւագ —, nobility, noblemen, gentlemen.

Etymologies (1)

= Կազմուած է -եար մասնիկով (հաւա-քական, յետոյ դարձած յգ. -եր) *որ «մարդ» բառից, որ այլուստ անծանօթ է. ա՛յս է հաս-տատում որեանք Յհ. կթ., որ կազմւած է նոյն *որ արմատից՝ -եանք մասնիկով։


Որթ, ոյ, ոց

See full entry →

s. bot.

vine;
cf. Զամբիղ;
colocynthis;
coloquintida, bitter apple (purgative);
բեր —ոյ, grapes;
տերեւ —ոյ, vine-leaf;
ուռ —ոյ, vine-tendril;
յօտք —ոյ, vine-branches, vine-cuttings;
թօթափել or քաղել զտերեւս —ոյ, to strip away the superfluous vine-leaves.

Etymologies (2)

ՆՀԲ ուռդ, յուռթի, ուռճացեալ. բայց յիշում է նաև լտ. vitis «այգի» և vitulus «հորթ», յն. μοσχίον «մոզի, հորթ, ճիւղ». որով ուզում է կապել որթ «հորթ» բառի հետ։ Ըստ այսմ ուղիղ մեկնութիւնը տուած կլինի նախ ՆՀԲ։ Նոյնը նաև Lag Arm. St. § 1746։ Հիւբշ.. Arm. Stud. § 232 տրամադիր է ընդունե-լու։-Bugge, Btrg. 28 հնխ. gothr-նա-խաձևից. հմմտ. յն. βότρος «խաղողի ողկոյզ». ըստ այսմ մեզ հետ գործ չու-նին ալբան. arδf, rδī, δri «որթատունկ», burδe. urδe, hurϑ «բաղեղ»։ Հիւնք. լտ. hortus «պարտէզ»։ Հիւբշ. 483 մեռժում է թէ՛ յն. βοτρος և թէ հյ. որթ «հորթ» բառին կապելը։ Pedersen BВ 20 (1894), 231 և յետոյ KZ 36, 341 իբր բնիկ հայ կցում է ալբան. harδf, arδf և δri «որթ» ձևերին։ Վերի մեկնութիւնը վերջին անգամ երինջ բառի համեմա-տութեամբ հաստատեց Միաբան SA I, 304։-Մառ ЗВО 25, 306 հյ. վարդ, յն. ῥοα «նուռ» ևն բառերի հետ յաբեթա-կան արմատից։ Petersson KZ 47 (1916), 271-273 հնխ. perth-«ձող, ցուպ» արմատից, որից դնում է նաև սանս. kaprth-«առնի, վարոց», լտ. per-tica «ձող», յն. πτόρϑος «ծիլ, ընձիւղ», հսլ. pratù «ճպոտ» (=ռուս. прутъ «ճիւղ, ձողիկ»), և հյ. որթ «հորթ» = սանս. prthuka «հորթ»։ oštir. Btrg. alarod. 47 ալբան. arδi «որթ» և բասկ. arϑo «գինի» ևն։ Pokorny 1, 183 ըն-դունում է Pedersen-ի մեկնութիւնը և դնում է հնխ. ort-«որթ» բառի տակ, իսկ 2, 49 ընդունում է Petersson-ի

ՆՀԲ հանում է որթ «խաղողի որթ» բառից, իբր սրա ճիւղերից շինուած։ Տէրվ. Նախալ. 70 կցում է սանս. kart, յն. ϰάρταλος «կողով», լտ. crates «հիւս-կէն գործուածք, վանդակ», գոթ. haurds «պատած տեղ, դուռ» բառերին, իբրև հնխ. kart «հիւսել» արմատից։


Ործ, ոյ

See full entry →

s.

belch, eructation, rising of the stomach.

Etymologies (1)

= Բնիկ հայ բառ՝ հնխ. rug-արմատից, որի բարձր ձայնդարձն է reug--ցեղակից-


Որմ, ոյ

See full entry →

s. adv.

wall;
partition;
— զորմայն, from wall to wall;
in groping, groping along;
քանդել զ—, to unwall, to dismantle.

Etymologies (2)

, ռ հլ. «պատ» ՍԳր. Վեցօր. որ և որմն Ա. թագ. ժը. 11. Վրք. հց. (յգ. որ-մունք). որից որմզորմայն «պատից պատ. զարնուելով» Կոչ. 11. որմած Բուզ. որմա-ծակ Ոսկ. ա. Թես. ա. որմածերպ Եփր. աւետ. որմալեց Ա. թագ. ի. 25. որմաշէն Բուզ. որմարգել Ես. լա. 9=Ոսկ. ես. 19։ միջնորմ Եփես. բ. 14. քաղաքորմ Երեմ. ժե. 12. Ագաթ. Բուզ. քարորմ Վրդն. պտմ. երեք. որմեայ Զքր. սարկ. Բ. 105 (չունի ԱԲ). որ-մանկար, որմնադիր, որմնադրութիւն, տախ-տակորմ (նոր բառեր)։

Böttich. Arica 76, 259 պրս. bārū «պարիսպ» և dī-vār «որմ» բառերի հետ։ Նոյն, Wurzelforsch. § 10 var ար-մատից։ Lag. Urgesch. 229 նոյն է դը-նում սանս. *varman, *varma=հյ. գեղմն բառերի հետ՝ իբր «ծածկող»։ Տէով. Նախալ. 106, 128 մ մասնիկով yar «ծածկել» արմատից։ Bugge KZ. 32. 22 հնխ. *sormos ձևից. հմմտ. հսլ. chramu «տուն», յն. ὄρμος «փողպատ, նաւ կապելու ցից»։ Այս մեկնութիւնը բոլորովին անստոյգ է համարում Հիւբշ. 483, որովհետև հսլ. ch այստեղ չի ծա-գում հնխ. s-ից։ (Մերժում են նաև Ber. neker 397 և Pokorny 2, 500), Հիւնք. յն. ὄρμος «ամրութիւն» բառից։ Bittner WZKM 14 (1900), 161 լտ. murus «պատ»? Patrubány ՀԱ 1906, 56 հնխ. or «շարժիլ, վերանալ» արմատից. հմմտ. ւտ. orior «ամբառնալ, վերա-նալ»։ Karst, Յուշարձան 408 սումեր. ur «հիմ, պատ»։ Պատահական նմա-նութիւն ունին լտ. murus և գերմ. Mauer «պատ»։ Պատահական նմանու-թիւն ունի ասուր. arammu «պատ, պատնէշ», որ թերևս աւելի «բաբան» է նշանակում (Muss-Arnolt, Ass. Handwb. 102ա)։


Մտերիմ, րմի, մաց

See full entry →

adj. s.

intimate, cordial, confident, familiar;
favourite;
— ծառայ, true or faithful servant.

Etymologies (1)

Աւետիրեան, Քերակ. 1815, էջ 231 -րիմ մասնիկով միտք բառից, իբր «մէկ միտք կամ սիրտ ունեցող»։ ՆՀԲ հաւա-տարիմ մտօք։ Lag. Btrg. bktr. Lex. 48 պհլ. mat «Mithra» բառից։ Տէրվ. Նա-խալ. 99 սանս. mith, mitra «բարե-կամ», զնդ. miϑra, պրս. mihr ձևերի հետ՝ հնխ. mit «միատեղ՝ մտերիմ լի-նել» արմատից։ Հիւնք. արմատը հա. մարում է մուտ «մտնել»։ Pedersen Հայ. դր. լեզ. 225 միտ (=մի՛տք) բա-ռից։ Մարքվարթ REA 8 (1898), 218 միտք բառից -րիմ մասնիկով։


Մրափ

See full entry →

cf. Նիրհ.

Etymologies (1)

Հիւնք. յն. Κορφεύς «Մորփէոս, քնոյ աստուած» անունից։ (Այս ստուգաբա-նութիւնը՝ թէև ըստ երևութին շատ յա-ջող է, բայց իրապէս բոլորովին սխալ է։ Νορφεύς գալիս է μօρφή բառից, որ նշանակում է «ձև, գեղեցկութիւն», յե-տոյ «ուրուագիծ, արտաքին երևոյթ» և վերջապէս «տեսիլք, երազ». վերջին ի-մաստից ծագում է Մորփէոսը, որ ըստ այսմ երազների աստուածն է և «քուն» նշանակութեան հետ գործ չունի)։


Մրուր, մրրոց

See full entry →

s.

dregs, lees, remains, grounds, sediment, dross, faeces, residuum;
slime, mire, mud, ooze;
— գինւոյ, tartar;
cf. Գինեմրուր;
— իւղոյ, dregs, lees of oil;
— մաղձային, biliary calculus;
— միզական փամփշտի, stones in the bladder urinary calculi;
մաքրել զ—, to refine, to clarify, to purify;
— տալ, to cause great grief or pain, to cause to suffer;
to throw a slur or stigma on, to affront, to traduce, to slight, to revile, to injure;
cf. Քամեմ.

Etymologies (2)

= Բնիկ հայ բառ. կրկնուած է (կրճատ կրկնութեամբ) մուր արմատից. հմմտ. փա-թաթել, պատատել, փոթոթ, աքաղաղ, որոնք կրկնուած են փաթ, պատ, փոթ, քաղ ար-մատներից։

ՆՀԲ մուր բառից։ Muller SWAW 42, 257 և lusti. Zendsp. 237 զնդ. mrura ռամուռ. թանձր»։ Տէրվ. Լեզու 45 և Նա-խալ. էջ 99 կրկնուած մուր բառից, իբրև մուր-մուր>մրուր։ Հիւնք. նոյնպէս մուր բառից։ Դաւիթ-Բէկ, Յուշարձան 398 մուր բառի հետ՝ յն. μέλας «սև», հիռլ. mrecht «կեղտոտ» ևն։ Petersson KZ 47, 280 կցում է մօր «ճահիճ» բառի հետ, որի մեկնութիւնը տե՛ս առանձին։ Pokorny 2, 252 ընդունում է այս մեկ-նութիւնը և միաժամանակ յիշեցնում է որ չպէտք է դնել *mör-u-ro-, իբր յն. μορύσσω «սևացնել, կեղտոտել, ապակա-նել», հնխ. mer-«սևացնել» արմատից։ Ուղիղ մեկնութիւնը տուել են ՆՀԲ և Տէրվ. որ լաւ ուշադրութեան չէի առել։


Մրրիկ, մրրկաց

See full entry →

s.

tempest, storm, foul weather;
— ծովու, squall, gust of wind, high wind;
— հողմոյ, blast, hurricane, whirlwind, tornado;
— ծխոյ, dense smoke, cloud of smoke;
— բոցոյ, volume of flames.

Etymologies (1)

, ի-ա հլ. «ծուխ կամ գոլորշի». այս իմաստով հմմտ. Մն. ժթ. 28 «և ետես և ահա ելանէր բոց երկրին իբրև մրրիկ հնո-ցի»=յն. ὥοεὶ ἀτμὶς ϰαμίνον «իբրև գոլորշի հնոցի». (այլուր ծուխ. հմմտ. Ել. ժթ. 18. Եւ ելանէր ծուխ նորա իբրև զծուխ հնոցի=յն. ὥοεὶ ϰαπνός ϰαμίνου)։-Այս իմաստից է յա-ռաջանում «մէգ, մշուշ, ամպ» նշանակութիւ-նը. հմմտ. Սարգ. բ. պետր. դ. էջ 454, որ մեկնելով բ. պետր. բ. 17 «Այսպիսևոն ևն աղբևրք անջրդիք և մէգք վարեալք ի մրրկէ» (իմա՛ փոթորկից քշուած ամպեր, անգլ. clouds that are carried with a tempest, յն. ձπὸ λαίλαπος ἐλαυνόμεναι) հատուածը, գո-րում է. «Աղբեր նմանեցուցանէ՝ որ զջուր ո։ ունիցի և մրրկի սաստկապէս վարեցելոյ ի հողմոյ՝ որ զցօղ երբեք յերկիր ոչ ցօղէ, այլ զոր օրինակ աղբիւր անջրդի ոչինչ օգտէ ծա-րաւելոց, և ոչ մրրիկ առանց ցօղոյ՝ ծարա-ւուտ երկրի»։ Սրանց մէջ մրրիկ նշանակում է «ամպ»։ -Երրորդ նշանակութիւնն է «փոթո-րիկ, ալեկոծութիւն» ՍԳը. որից մրրկիլ. ՍԳր. մրրկել Բ. մկ. ժբ. 22. մրրկածին Ագաթ. մրրկածուփ Նար. կուս. մրրկախառն Մծր. ևն։ -Կայ վերջապէս մրրիկ մսոյ «եփուող մսի փրփուրը, քափ» Վրք. հց. ա. 701 (նո-րագիւտ բառ)։ -Մրրիկ բառի առաջին և եր-րորդ նշանակութիւնները մեկնելով Սարգ. յկ. ժ. էջ 146 ա՝ գրում է. «Մրրիկ ասէ զայն որ յետ պարզոյ և ջերին ժամանակի յան-կարծակի երևի ի խստութենէ ամպոց և ի սաստկութենէ հողմոց և յամենայն կողմանց մութ և խաւար գործէ արգելեալ զճառա-գայթս արեգականն... և կամ դարձեալ մրրիկ ասէ զբորբոքումն հնոցին»։


Մօր, ից

See full entry →

s.

dirt, mud, mire, slime;
puddle, pool, fen, marsh, bog.

Etymologies (2)

, ի-ա հլ. (յետնաբար ի հլ.) «ցեխ, տիղմ, ճահիճ» Վեցօր. էջ 58. Փարպ. Ոսկ. յհ. բ. 8, 12 (յետին). «ճախճախուտ» Վրդն. ծն. յետնաբար գրուած է մուր Արծր. հրտր. Պատկ. էջ 199, ինչպէս նաև մուռ՝ որ յիշում են մեայն Բառ. երեմ. յաւել. 554 և ՀՀԲ. գործածուած եմ գտնում Յայսմ. մրտ. 9 (էջ 552 ա) Հարեալ էին ի տիղմն գետոյն և խրեալ ի մուռն (այլ ձ. ի մօռն)։ Այս ար-մատից են՝ մօրանալ «ճահճանալ» Վեցօր. մօրտանալ Սեբեր. 158. մօրական Եւս. քր. (գրուած մուրական Վրք. և վկ. բ. 178). մօ-րասէր Կիր. պտմ. մօրաթաթախ Մամեե. բազմամօր՝ ունի միայն ԱԲ (գործածուած եմն գտնում Յայսմ. մըտ. 13 (էջ 561բ). ի բազ-մամուռ և ի տղմային տեղիսն ճանապար-հազ. նոյն բառն ունի և Մին. համդ. 63), Մեծամօր (յատուկ անուն գետի) Ագաթ. մօ-րատ «ճահիճ» Ոսկ. Ճառք 672. Սմբ. պտմ. 49. Սամ. անեց. 105. «տղմուտ, ճահճուտ» Վրք. հց. Ուռհ. գրուած նաև մուրատ Վրք. հց. ա. 649. մօրտ, մուրօտ ԱԲ. մօրոտ Ուրհ. 352. մորտ Դրնղ. 479 (այլ է մորտ՝ որ տե՛ս առանձին). կայ և մուրտաստան «ճահի՞ճ» Բուզ. 124։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. mauri-կամ məu-ri-ձևից. սրա հետ հմմտ. յն. μնρω, μնρομαι «հոսել, ողողել, լալ, ողբալ», լիթ. murstu, murti, murau «խխում դառնալ, բոլորովին թրջուիլ», maurə «ճահճացած ջրերի մէջ աճող մի տեսակ բոյս, մօրաբոյս», լեթթ, maura «տան շուրջն աճող թաց ու պարարտ խոտ, արօտ», mauragas, muragas «ճահ-ճաբոյս», murit «կեղտոտել, ապականել». հսլ. murava, ռուս. мурaвá, սերբ. murava, չեհ. murawa «ծովային կամ ճահճային խոտ, արօտ», ռուս. муръ «մարգի արօտ», мурыи «գորշ» (որ է «կեղտոտ գոյնով»). мураcтьи «գորշախայտ», սլով. murava trava «տան շուրջը կամ ճանապարհների եցերքն աճող խոտ» (նշանակութեան զար-գացման համար հմմտ. գերմ. Wiese «մարգ, առօտծ= հհիբս. veisa «ճահիճ», հոլլ. ware վբաաὶ 't.︎1. «ցեխ,, տիլմ»=հբգ. wasō «թաց գետին արօտ»>ֆրանս. gazon «արօտ)» ևն։ Այս բառերը ծագում են հնխ. meu-«թաց, խո-ննձ անմաքուր ջուր, կեղտոտել» պարզա-կան աիմատից''աճած՝ρօ-աճականով (Po. ἴδrnν 2 252 rraitmahn' 172)։


Յագ, ոյ

See full entry →

s. adj. adv.

cf. Յագուրդ;
satiated, sated, glutted, cloyed, full;
—, ց-, to satiety, to one's fill, to the full;
ց— ուտել եւ ըմպել, to eat and drink one's bellyful.

Etymologies (1)

= Բնիկ հայ բառ՝ հնխ. sāw-արմատից սրա պարզական ձևն էր հնխ. sā-, sə-«կըշ-տառնեւ». որի ժառանգներն են յն. ἀο<ἀfω «կշտանալ», ἀατος «անկուշտ», ἀδην «ցյագ, բաւական», ἀμεναι «կշտացնել», ռնգականի ներմուծումով՝ վեդ. a-sinváh, á-sinvan «անկուշտ», t աճականով՝ լտ. satis «բաւա-կան», satur «յագեցած», լիթ. sotùs, գոթ. soϑ, saϑs «կուշտ», հբգ. sat, գերմ. satt «կուշտ», հիռլ. saith «յագուրդ», sathech «կշտացած». նոյնը u աճականով դարձել է *Su, որի վրայ աւելանալով նոյն t աճակա-նը՝ հսլ. sytu, ռուս. cытъ, լեհ. syty «լա-գեցած, կուշտ» (Pokorny 2, 444, Boisacз 2, 13, Walde 680, Ernout-Meillet 857. Trautmann 250)։ Հայերէնը յառաջանում է նոյն պարզական sā-արմատի աճած sau-, saw-ձևից w>գ սովորական ձայնափոխու-թեամբ և յ նախդրի յաւելումով, որ յետոյ, միացել է բառին, այնպէս որ կարելի է եղած ասել ցյագ։


Յամ, ոյ

See full entry →

s. adv.

delay;
late.

Etymologies (1)

ՆՀԲ ոուորի էլ արմատը դնում է ամ։ Lag. Urgesch. 468 հնխ. yam «բռնել սանձեւ» արմատից։ Տէրվ. Altarm. 53 և նախալ. 100 սանս. yam «բռնել, սան-ձել», զնդ. yat, յն. ζητέω «խնդրել», ζημία «պատիժ» բառերի հետ՝ հնխ. yam. yat, yan «բռնել, ջանալ» արմատից։ Müller, Armen. VI և Bugge KZ 32 22, IF 1, 449 սանս. yam-։ Müller WZ-KM 8 (1894), 188 պրս. [arabic word] ︎ ǰamand


Յամոյր, մուրաց

See full entry →

s.

wild goat;
antelope.

Etymologies (1)

= Ասոր. [syriac word] yaxmūrā, որի հետ նոյն են եբր. [hebrew word] yaxmū̄r (երկուսն էլ գոր-ծածուած Օր. ժդ. 5, ճիշտ հայերէն բառի դէմ) և արաբ. [arabic word] уahmūr «այծքաղների (antilope) ցեղից կարմրագոյն մի անասուն կամ ցիռ» (կայ նաև արաբ. [arabic word] yāmu' «արու եղջերու» կամ «մի տեսակ քարայծ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 753 և Բ. 158)։ Բա-ռը բնիկ սեմական է և ծագում է hmր «կար-միր» արմատից (Gesenius17 242, 298)։-Հիւբշ. 31։։


Որոգայթ, ից

See full entry →

s.

snare, trap, net, springe;
ambush, ambuscade;
cf. Լարեմ;
անկանել յ—, to fall into a snare;
cf. Ըմբռնիմ;
լարել զ— եւ ի նոյն հարկանիլ, շաղիլ, to fall into one's own snares;
— դնել ումեք բանիւք, to convict a person by his own words.

Etymologies (1)

ՆՀԲ «որով գայթէ ոք»։ Տէրվ. Նա-խալ. 49, 107 հնխ. yargh «խեղդեւ» արմատից։ Bugge, Beitr. 25-26 ա-սում է թէ կապ չունի հսաքս. wurgil «չուան», հբգ. wurgen «խեղդել», հս։ vrùza «կապել», լիթ. werszti «կապ-կպել» բառերի հետ՝ որոնք հաւեռենև մէջ պահանջում են ձ. այլ կցւում է լն, βρόχος «որոգայթ, չուան» բառի հետ՝ իբր հնխ. goroghəth-ձևից, որ բուն պիտի նշանակէր «կոկորդ». հմմտ. յն. βρόχϑος, լտ. gurges, gurgitis «կոկորդ»։ Մէնէվիշեան ՀԱ 1890, 54 մեկնում է որ-ո-գայթ «ոտք գայթեցնող». որ «ոտք» նշանակութեամբ մի հին բառ է, որ ունին նաև ար-ա-հետ և ար-ա-գիլ։ (Այս մեկնութիւնը շատ դժուար է գըտ-նում ինքը ՀԱ 1898, 253)։ Հիւնք. յն άράχνη «սարդ, սարդոստայն» բառիզ՝ =այթ մասնիկով։ Սարգիսեան, Բիւր. 1898, 484 իբր հոր-ո-գայթ «հորի մէջ գայթեցնող». որ նախամեսրոպեան մի բառ է՝ «խորութիւն» նշանակութեամբ, որից կազմուած են նաև հոր, խոր, ձոր. ծործոր։ Patrubány ՀԱ 1908. as որո-+գայթ բառերից. առաջինն է լտ. rārus «նոսր, ցանցառ», rēte «ցանց», իսկ երկրորդը՝ գամ բայի գոյականն է։


Որոճ

See full entry →

s. fig.

rumination, chewing the cud;
thought, meditation, reflection;
— ածել, բերել յ—, cf. Որոճեմ;
ազգի ազգի —ս որոճել, to ruminate or meditate upon, to think over, to revolve in one's mind.

Etymologies (1)

= Թերևս բնիկ հայ բառ՝ հնխ. rod-ար-մատից։ Այս արմատի ժառանգորդներն են սանս. [other alphabet] rad, rádati «քերել, փորել, կրտ-րել, կրծել», [other alphabet] radana «ատամ», լատ. rodo «կրծել, պատառոտել», dentem dente rodere «ատամները ծամել, ծնօտները զուր յոգնեցնել», rādo «քերել, փորել, ճանկռել. փոցխել, ածիլել, խուզել, կտրել», կիմր rhathu «հարթել, յղկել», rhatheil «խար-տոց», rhath «հարթավայր», բրըտ. raza «ածիլել», հբգ. rāzi «կծուահամ», ինչպէս նաև «առնէտ» (բուն «կրծող») նշանակող հբգ. ratto, մբգ. ratze, գերմ. Katte, հոյյ, rat, rot, անգսք. raett, անգլ. rat, դան. rotte, ֆրանս. rat, իտալ. ratto։ Այս բոլորը տալիս են հնխ. rēd-, rōd-արմատները. հյ. որոճ եթէ պատկանում է այս խմբին, ենթադրում է rod-. դժուարութիւն է հանում միայն ճ, որ կարող էր յառաջանալ di ձևից, բայց աոհա-սարակ այս ձայնի հնդևրոպական ծագումը անստոյգ և անորոշ է։ Բառասկզբի ո-ան-շուշտ յաւելուած է՝ ր-ի պատճառաւ, ինչպէս ցոյց է տալիս գւռ. արոճ, որի նախաձայնը նոյն յաւելուածի աւելի սովորական կերպա-րանքն է։ Հմմտ. Walde 639, Pokorny 2 369, Kluge 387։


Որոշ

See full entry →

adj. s.

distinct, separate, different;
decisive, precise, clear;
evident, certain;
—ք, step, stair, round.

Etymologies (1)

«զատուած, սահմանուած» Սարկ. քհ. «հեռու, բաժանուած» Իսիւք. «սանդուխի աստիճան կամ ոտք» Սեբեր. 68. Ոսկ. կող. 582. որից որոշել «զատել, ջոկել, բաժանել, ոնտրել» ՍԳր. որոշումն Բ. մն. ը. 14, լե. 5. Եբր. դ. 12. Սեբեր. Ագաթ. որոշտել «բաժա-նել, անջատել, քանդել» Եւս. քր. անորո-շական Ագաթ. հաստորոշ «հաստատուն աս-տիճաններով» Եփր. վկ. արև. 48 (սանդուխք հաստորոշք). բացորոշել Յհ. իմ. պաւլ. հակ-որոշել Պերիարմ. դիւրորոշելի Բրս. գորդ. դժուարորոշ Նիւս. բն.։ Նոյն արմատը երե-ւում է նաև որիշ, որուշ, ուրիշ, ուրուշ ձևե-րով. այսպէս՝ որիշ «ջոկ, տարբեր, որոշ» Ոսկ. յհ. ա. 18, 38. Նխ. ա. թգ. Եղիշ. բազ-մորիշ Նիւս. երգ. Տօնակ. որուշել «մօտիցը բաժանուիլ, հեռանալ» Մագ. թղ. 37 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 201). ուրիշ «ջոկ, բաժանուած» Պղատ. օրին. Յայսմ. (նոր գրականում գործածւում է «միւս, մէ-կէլ» նշանակութեամբ). ուրուշեալ «որոշեալ» վկ. հմզ. (Սոփերք ԺԲ. էջ 73). «Ոչ ոք զինուոր ի ճգունս աշխատասիրեալ և ի կարզս զինու-որականս ուրուշեալ, պատաղմունս բաջաղ-մանց զինքեամբ շուրջ դիցէ», որտեղ ուրո.-շեալ պիտի հասկանալ որոշեալ. հմմտ. Սի-սիան, էջ 24 ի մեռանելս մի՛ որոշեսցուք, այլ ձձ. ուրուշեսցուք։


Որովայն, ից

See full entry →

s.

belly, paunch;
womb, uterus, matrix;
պտուղ —ի, fruit of the womb, child;
հերձումն —ի, gastrotomy;
կարան —ի, gastroraphy;
կերակուր —ի, belly-timber;
յագուրդ —ի, bellyful;
ծառայ —ի, gastrolater, fond of one's belly, dainty;
կաղ յ—է մօր իւրոյ, born-lame, lame from the womb;
խճողել զ—, to cram or stuff one's belly or guts, to glut oneself;
գնալ ի վերայ —ի, to go upon its belly, to crawl along;
անկանել ի վերայ —ի, to fall down flat on the face;
աստուածացուցանել զ—ն, to make a god of the belly;
որոց աստուած —ն իւրեանց, whose God is their belly;
ցաւէ — իմ, my stomach aches.

Etymologies (2)

= Բնիկ հայ բառ՝ կազմուած -այն մաս. նիկով՝ հնխ. qrop-արմատից. սրա հետ հմմտ. հոռ. hrêf, rēf «փոր, փոքրափոր, արգանդ», ֆրանք. ref «փոր», անգսք. hrif «փոր, փորոտիք, արգանդ, ստամոքս», միռլ. crī «մարմին», լտ. corpus «մարմին», յն. οραπίς «ստոծանի, սիրտ, հոգի», սանս. [hebrew word] krp «երևոյթ, գեղեցկութիւն», զնդ. [other alphabet] a kəhrpa (ուղ. kerefs) «կերպարանք, մար-մին», պհլ. [arabic word] ︎ kerp «մարմին, ձև, կերպ» (որից փոխառութեամբ հյ. կերպ. տե՛ս այս բառը)։ Սրանք ցոյց են տալիս հնխ. qrp-qrep-նախաձևերը. հայերէնը ներկայացնում է միջին ձայնդարձը՝ qrop-, ուր q նախա-ձայնը կորած է, իսկ բառասկզբի ր ստացել է իր յաւելուած ձայնաւորը, որ յաջորդ ո-ի պատճառով դարձել է այստեղ ո (Pokorny 1, 486, Walde 194, Ernout-Meillet 214 Boisacq 809)։

ՆՀԲ «որով այն, զի նովաւ կեայ եամ ծնանի կենդանին»։ Տէրվ. Նախալ. 106 կցում է սանս. ulva, լտ. volva, vulv4 հոմանիշներին։ Մառ ЗВО 5, 319 և Արաքս 1890 Ա. 112 զնդ. uduϑwarə «փոր» բառի հետ՝ իբր *որոհվայն։ Bug-ge, Btrg. 26 և KZ 32, 2 համեմատում է սանս. gárbhas, զնդ. garewa, յն. δελφύς, δολφός «փոր, արգանդ» բառերի հետ, -այն համարելով մասնիկ, իսկ վ դնելով bh-ից։ Նոյնը կրկնում է Johans-son BВ 18 (1892), 22։ Հիւնք. էջ 202 դնում է լտ. vigor բառից կորով, որից կորովի, որից գորով, որից անագորոյն և որովայն. իսկ էջ 348 որովայն դնում է արմատ, որից գորով, որից կորով։ Bartholomae IF 5, 228 մերժում է զնդ. uruϑware «փոր» բառի հետ համեմա-տութիւնը։ Patrubány SA 2, 277 և Բա. նաս. 1902, 151 հնխ. srp «սողալ» ար-մատից, հմմտ. սանս. sarpati, լտ. serpo ևն. հայ բառի հին նշանակութիւնն էր «սոռառող»։ Pedersen, Յուց. դեր. 37, 40 ով և այն մասնիկներով՝ որ<իւր ար-մատից, իբր «իւր անձն». արմատի հա-մար հմմտ. որ-եար, մասնիկների հա-մար էլ հմմտ. հոլ-ով, ուն-այն։ Նոյն, Հայ. դր. լեզ. 90 հսլ. atroba «փոր» բա-ռի հետ է կցում։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. 22։ Karst, Յուշարձան 406 սումեր. murub «փոր». Persson IF 35, 211 յն. ὄρύα «աղիք». լտ. arvīna «ճարպ», հոմեր. ούρός «փոս», լիթ. urvas «խոռոչ, ծակ» ռա-ռերին ցեղակից։ Pokorny 1, 182 հնխ. oreu «աղիք» ձևի տակ յիշում է այս մեկնութիւնը, բայց առաւելութիւն է տալիս Lidén-ի մեկնութեան։ ՈՐՈՏ «ամպերի գոռգոռոցը» Զքր. կթ. ք. հց. Յայսմ. որից որոտալ ՍԳր. Ագաթ. ոտաձայն Եղիշ. որոտընդոստ Ագաթ. Եփր.


Ութ, ից

See full entry →

adj.

eight;
ութիցս քսան, eightscore;
յամի տեառն հազար — հարիւր եօթանասուն եւ —, in the year of our Lord eighteen hundred and seventy eight.

Etymologies (1)

-Բնիկ հայ բառ՝ հնխ. ok'tō ձևից, որի երկակին է ok'tou. ցեղակիցներն են՝ սանս. [other alphabet] ašlá, [other alphabet] aštáu, զնդ. ❇» ášta, պհլ. [arabic word] htšt, պրս. [arabic word] hašt, քրդ. hešt, աֆղան. ata, օսս. ast', թո-խար. okat, քուչ. okt, յն. ὄϰτώ (որից գնչ. octo, ofto, ochto, hto), լտ. octō, իտալ. otto. ֆրանս. huit, հիռլ. ocht, կիմր. wyth, ն. կորն. eath, բրըտ. eiz, հհիւս. átta, անգսք. eahta, անգլ. eight, գոթ. ahtau, հբգ. ahto, մբգ. ahte, գերմ. acht, հոլլ. acht, լիթ. astuni լեթթ. astuóni, հսլ. osmi, ռուս. воcемь, ալբան. tete ևն. բոլորն էլ «ութ» նշանակութեամբ (Pokorny 1, 172, Walde 536, Boisacq 696, Trautmann 15, Ernout-Meillet 663 Kluge 5, Horn § 1095)։ Հնխ. ok'tōu լինելով երկակի, հետևում է թէ հընդ-եւրոպացոց հաշուարկութիւնը չորսի վրայ էր. հաշւում էին իւրաքանչիւր ձեռքի չորս մա-տերը՝ առանց բթամատի։ Սրանից էլ հե-տևցնում են ոմանք՝ որ ok'tōu բառը ծառում է ak-«սուր, ծայր» արմատից, իբր թէ ձեռ-քի մատների սուր ծայրերն ի նկատի առնե-լով, բայց այս բացատրութիւնը այլևս ըն-ռունելի չի համարւում։ Հայերէնի մէջ հնխ. ok'to ձևը հնխ. septm «եօթը» բառի նմա-նողութեամբ դարձել է (դեռ նախահայ շըր-ջանում) optō, որից յառաջացել է հյ. ութ (հմմտ. svoрno>քուն, opi>ու «և» ևն)։ Նոյնպիսի ձևափոխութիւն են կրել նաև ել. όրτώ և ռում. opt «ութ»։-Հիւբշ. էջ 483։


Ուղի, ղւոյ

See full entry →

s.

road, way, route, journey;
passage;
յ— արկանել, to send on a voyage, to start a person on a journey;
յ— անկանել, ուղւոյ լինել, to set out, to start, to leave, to depart, to go away.

Etymologies (1)

= Բնիկ հայ բառ՝ հնխ. ul-արմատից. սրա հետ հմմտ. յն. ἀυλός «երկարաձև փոս անցք, սրինգ, խողովակ», ἕ́ναυλος «գետի ան-կողին», αὸλών «կիրճ, հովիտ, փոս, նեղուց, ջրանցք», հսլ. ulica, ռուս. улипa. չեխ. ulioα «փողոց, նրբանցք», հսլ. uliji, ռուս. улeй, չեխ. նl, լիթ. aulys, avilys, լեթթ. aulis, aule, avele «մեղուի փեթակ» (այսպէս կոչ-ուած, ըստ որում փեթակը նախապէս ծա-ռերի խոռոչումն էր, ինչպէս ցոյց են տալիս նաև ռուլգար. ulei «սնամէջ կոճղ ծառի, որ գործածւում է իբր ջաղացքի նաւ, կամ իբր փեթակ», սլով. նlj «սնամէջ ծառ, փեթակ»). լիթ. aūlas, հպրուս. aulinis «կօշկի վիզ», aulis «ոտքի ոլոք», նորվ. aul, aule, jol «angelica silvestris բոյսը», հհիւս. -joli «սպիտակ եղիճի (angelica archangelica) ցօղունը» (այս երկու բոյսերը Նորվեգիայում կոչւում են նաև slke, որի բուն նշանակու-թիւնն է «եղէգ»), լեթթ. ula, ulá «անուի ա-կանոց, այսինքն անուի մէջտեղի ծակը, որից առանցքն է անցնում», լատ. (շրջմամբ) al-vus «խոռոչ, փոր», alveus «խոռոչ, փոս, գուշ, փեթակ, գետի անկողինը» (Pokorny 1, 25, Walde 30, Boisacq 101, Ernout-Meil-let 38. Trautmann 18)։ Այս ձևերը ենթա-դրում են հնխ. aulos գոյականը, որի ար-մատն է eul-, oul-, ul-. վերջինը՝ որ նոյնի ստորին ձայնդարձն է, գտնում ենք յատ-կապէս հյ. ուղի և լեթթ. ula, ulá ձևերի մէջ։ Տե՛ս նաև Օղ։


Ուղխ, ից

See full entry →

s.

mountain stream, torrent, flood;
ravine;
—ք հոսանաց, հեղեղաց, torrents;
—ք փափկութեան, river of pleasures;
—ք արեան, a river of blood;
իջին յաչացն —ք արտասուաց, he shed a flood of tears.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ղրբ. հղօք (Ջրաբերդում՝ հղօկ) «քիլ, բթամատից մինչև ճկոյթն եղած բաց-ուածքը».-Բառ. երեմ. էջ 257 ուղուկ բա-ռո բացատրում է «թիզ կամ ղուկ», որիո երևում է որ 1698 թուին ղուկ՝ կենդանի ժո-ղովրդական ձև էր։


Ուղուկ, ղկի

See full entry →

s.

palm, hand, hand's-breadth, four inches.

Etymologies (1)

«մի տեսակ չափ, քիլ, այն է բթամատից մինչև ցուցամատը եղած տա-րածութիւնը» Եզեկ. խգ. 13. Նորագիւտ բ. մնաց. դ. 5. որից ուղկեան Ել. իե. 25, լէ. 12, Եզեկ. խ. 43. երեքուղկեան Եւս. քր.։


Ումպ

See full entry →

s.

drinking, drink;
drinking-bout, draught, sip, gulp;
ըմպել — առ —, to sip;
թէպէտեւ յ— էր, although he was about to drink.

Etymologies (2)

Klaproth, As. pol. 1823, էջ 106 վո-գուլ. aem, ain, սիրյ. պերմ. juny, ման-չու omi բառերի հետ։ ՆՀԲ սանս. ամպու «ջուր»։ Peterm. 17 ըն-մասնիկով սանս. pā «ըմպել» արմատից։ Սրա հա-մեմատ են նաև Lag. Urgesch. II0, Ges. Abhd. 12, Justi, Zendsp. 180 սանս. զնդ. pa, յն. πίνω։ Այս վերջին-ները հնդևրոպական ընտանիքի մէջ կազմում են շատ հաստատուն մի ձև. արմատն է հնխ. pō, pi, որին պատկա-նում են սանս. pā, ներկ. pibāmi «խը-մել», պալի phā̄-iya «ըմպելի», հին-դուստ. pina «ըմպել», pāni «ջուր», գնչ. peo, piava «խմել», pani «ջուր», հյ, բոշայ. բիել, պիել «խմել», յն. πενω, ևոլ. πώνω, կտ. πέπωϰα «խմել», πόσις, πῶμα «արբումն», լտ. bibo<*pibo «խմել», pօ-tus «ըմպելիք», հիռլ. ibim «ըմպեմ». հևեմո. iben «ըմպեմք», կորն. evaf «խմել», լիթ. pénas «կաթ», հպրուս. poūt «խմել», հսլ. piti, ռուս. пить «խը-մել», ալբան. pi «խմել» ևն։ Այս հա-րուստ ընտանիքի մէջ հայերէնն է մի-այն՝ որ համապատասխան բառ չունի. ոմտել ձևն է՝ որ իր պ ձայնով բաւա-կան յիշեցնում է հնխ. po, pōi, pi-աոմատը, բայց մանրամասնութեան» մէջ չի յարմարւում։-Lag. Arm. Stud. § 823 հյ. ըմպիկ կցում է արաբ. պրս. ասոր. anbīq «թորակ» բառին, որ մեո-ժում է Հիւբշ. էջ 163, քանի որ պատ-կանում է այս ումպ արմատին։ Canini, Et. étym. 103 ամպ բառի հետ՝ միաց-նում է յն. ὄμβρος «անձրև» ձևին։-Հիւբշ. Arm. St. § 108 միացնում է ևաս-կածով ընդհանուր հնդևրոպական pō, pi արմատին։ Տէրվ. Նախալ. 91 բացատրե-լու համար ումպ ձևի ծագումը նոյն ար-մատից՝ համարում է շրջուած պու ձևից

և աճած ռնգականով։ Meillet MsL 7 164 չի ընդունում միացնել նոյն արմա-տին, բայց 9, 155 մի ճարպիկ բա-ցատրութեամբ կցում է նրան, ենթադրե-լով թէ հին հայ ձևն էր *հիպել=սանս. pibāmi, որից ընդ նախդիրով ստացուել *ընդ-հիպել>*'ընդիպել >*'ընդպել > *ընպել >*ըմպել։-Bugge, Etr. u. Arm. 44 ետրուսկ. eepana=ըմպանակ։ Հիւնո. ամպ բառից է հանում։ Արշէզ՝ դնում է նոյն ընդ արբ, որ տե՛ս։ Bartholomae ZDMG 50, 712 իբրև հնխ. pimbo=pi-n-bo=սանս. pibāmi ձևից՝ ռնգայնա-ցած։ Հիւբշ. Arm. Gram. 447 և IF Anz. 10, 45 մերժում է թէ՛ այս և թէ Meil-let-ի նախորդ մեկնութիւնը, որովհետև նրանք տալիս են հյ. *իմպել ձևը, մինչ-դեռ հայերէնն է *ումպել, ինչպէս ցոյց է տալիս ումպ արմատը։ Ե. Գեանջե-ցեան ZAPh 1, 62 յն. δμπη, δμπνη «սր-նունդ» բառի հետ։ Մառ, Гpaм. иր apм. 265 ըմ, ըն-մասնիկով վերի հնդև-րոպական պ արմատից։ Scheftelowitz BВ 29, 41 սանս. ambhas «ջուր» ևն խմբի հետ, որի ժառանգները տե՛ս ամպ բառի տակ. սրանց նախաձևն է հնխ. nbho-, որի դէմ ինքը ենթադրում է և ombh-ձևը՝ որ պիտի տար հյ. ումպ (յիշում է Pokorny 1, 131)։ Charpentier IF 25. 251 դնում է հնխ. pōl, pi ար-մատից նախ կրկնուած pōp, ապա -mი մասնիկով pōpmo, շրջուած pōmpo, որ տալիս է հյ. ումպ։ Սագըզեան ՀԱ 1902 335 և Karst, Յուշարձան 405 հյ. խմել և սումեր. ima «խմել», immeli «ըմպե-լիք» բառերի հետ։ Թիրեաքեան, Արիա-հայ բռ. 188 պրս. [arabic word] xunb «կա-րաս» բառից։ Pokorny 2, 71 ասում է թէ պատկանում է հնխ. pō, pī արմա-տին, բայց ձայնական բացատրութիւնը անլայտ է։ ՒՌ.-Խրբ. Ննխ. ումբ, Արբ. ըմբիդ


Ունայն, ից

See full entry →

adj. adv. s.

empty, void;
vain, useless;
in vain, vainly;
vacuum, void, vacuity.

Etymologies (2)

-Բնիկ հայ բառ՝ կազմուած -այն մաս-նիկով (հմմտ. միայն, գիշերայն), հնխ. un-արմատից. ցեղակիցներն են սանս. īná. «պակաս», զնդ. una-, ūna-, uyamna-«ան-բաւական, պակասաւոր», պամիր. va-nao «դատարկութիւն», պրս. vang «զուրկ) աղքատ», յն. εύνις «զրկուած», լտ. vanus «ունայն, թափուր», գոթ. wans, հիսլ. vanr, անգսք. von, հբգ. wan «զուրկ, թափուր, պակասաւոր», անգլ. want «կարօտ լինեւ-պէտք ունենալ, պակասիլ, փափագիլ» (Boi. sacq 296, Walde 806, Ernout-Meillet 1027 Pokorny 1, 108)։ Հնխ. արմատը դրւում է eu-, euā-, դերբայական ձևով enano-հա-յերէնը կարող է յառաջանալ un-, ūn-կամ նաև eun-, oun-ձևերից. (վերջին երկուսը պիտի տային *ոյն-, ածանցման մէջ ուն-որից ունայն)։-Հիւբշ. 484։

ՆՀԲ մեկնում է «այն՝ որ չունի ինչ յինքեան. լծ. լտ. inanis»։-Lag. Btrg. bktr. Lex. 70, 35 զնդ. ūna-ձևի հետ. Նոյնը նաև Հիւբշ. KZ 23, 36։ Վերի ձե-ւով են մեկնում Kretschmer KZ 31, 384, Հիւբշ. Arm. St. § 236։-Տէրվ. Նախալ. 104 վերի ձևերի հետ՝ հնխ. va, u «պակասիլ» արմատից։ Հիւնք.ու-նայն=ան-ոյն «չունեցող», իսկ ընդուն-


Ունգ, ընգոյ, ընգոց

See full entry →

s.

chaff, straws, trifle.

Etymologies (1)

ՆՀԲ լծ. թրք. եօնկա, ուն, եօն։ Lag. IIrgesch. 803 սանս. panka։ Petersson KZ 47, 267-8 կցում է հբգ. sanga, մբգ. sange, գերմ. Sange, Sangel, անգլ. գւռ. sangle «հասկեփունջ» և յն, ἄχορον «յարդ» բառերին, բոլորը միա-սին հանելով հնխ. songh-, sngh. ար-մատից։ (Կրկնում է Pokorny 2, 510, առանց կասկածի)։ -Այս մեկնութիւնը սխալ է. «փոշի» և «հասկ» բոլորովին տարբեր բաներ են. սխալը յառաջանում է նրանից, որ Petersson կարծում է թէ հյ. ունգ նշանակում է նաև «bundle of straw in which some grains of corn remain-յարդի կապոց, որի մէջ ցորե. նի հատիկներ էլ են մնացած»։


Ունդ, ընդոյ, ընդոց

See full entry →

s. fig.

pulse, legume;
grain, corn;
progeny, descendants.

Etymologies (1)

սիկ» և սանս. andhas բառերի հետ. նում է հունդ<*հիունդ<հնխ. sevontš «ոանք», արմատը հնխ. sēi «ցանել». որ ունին լտ. sero, լիթ. sēju, հսլ. seja, գոթ. saian, հբգ. sāen, գերմ. saen, հիսլ. sā, անգսք. sāwan, հսաքս. sājan, կիմր. heu, բոլորն էլ «ցանել» նշանա-կութեամբ։ Նոյնը յիշում է նաև Meillet, Dial. indeur. 18, համարելով թէ հունդ կազմուած է -ունդ մասնիկով (հմմտա ներունո) հնխ. se արմատից. բայց ան-ապահով է գտնում։ Հիւնք. արաբ. [arabic word] hinta «ցորեն»։ Patrubány ՀԱ 1908, 152 հնխ. uendh «դարձնել» ար-մատից։


Ունկն, կան

See full entry →

s.

ear;
ունկունք, handle;
cf. Ականջ;
— դնել, մատուցանել, to give one's ear to, to lend an ear to, to listen, to hearken, to be attentive;
խօսել յունկանէ, to speak in one's ear;
to whisper;
— արկանել, to obey;
չդնել յունկան, to disobey;
զոր լուայք յունկանէ, what has been confided to your year;
եհաս յ— նորա, it reached even his ears;
— դիք, listen! attention !
cf. Թմբուկ.

Etymologies (2)

= Բնիկ հայ բառ՝ հնխ. ōsn-կամ usn-ձևից. սրա ցեղակիցներն են զնդ. uši «եր-կու ականջները. 2. խելք, հասկացողութիւն» (որից էլ պրս. [arabic word] hōš «խելք, միտք»> հյ. փոխառութեամբ ուշ), յն. οῦς, դոր. ὥς, լտ. auris (որ է <*ausis, որ շատ լաւ եռե-ւում է aus-cultō «լսել»>ֆրանս. écouter «լսել» բայի մէջ), գոթ. ausō, հբգ. ora գերմ. Ohr, հոլլ. oor, հհիւս. eyra, անգսք. éare, անգլ. ear, լիթ. ausis, լեթթ. auss. հպրուս. ausins, հսլ. ucho (սեռ. ušese, երկ. սši), չեխ. ucho, uši, ռուս. уϰо, уաи, հիռլ. áu, o, ալբան. veš, բոլորն էլ «ականջ» նշա-նակութեամբ (Pokorny 1, 18, Trautmann 19, Boisacq 731, Walde 76, Ernout-Meillet 88-9, Kluge 355)։ Նախաձևն էր հնխ. aus, us, ōus, ōs, որ թերևս ծագում է նախնական au «լսել» արմատից։ Հայերէնի մէջ արմա-տը աճելով n ռնգականով՝ դարձել է նախ osn-կամ usn-, որ տուել է ուն-(նոյնպիսի աճում ցոյց է տալիս նաև յն. ούατος <*aus-n-t). և յետոյ աւելանալով -կն մասը (իբրև մասնի՞կ. հմմտ. մուկն, ձուկն, արմուկն, և կամ յառաջացած ակն բառի նմանութեամբ՝ ըստ Meillet ZАPh 1, 147),, ստացուել է ունկն, իբր ու-ն-կն։-Հիւբշ. 484։

Klaproth, Asia pol. 103 լեզկ. an, een, hanka բառերի հետ։ ՆՀԲ լծ. եբր. օզէն, յն. ούς, ὥτίον։ Տէրվ. Նախալ. 59 ականջ, անգեղ, անկանել բառերի, ինչ-պէս և սանս. ac, anč «կռել», յն. ὄγϰος «կոր, ճանկ», լտ. uncus, angulus ձևե-րի հետ՝ ak «ծռիլ, կորանալ» արմա-տից։ Ուղիղ մեկնութիւնն ունին Bugge, Btrg 24 (պատահական է համարում ավար. 'en, յգ. *'undul «ականջ»), Mül ler, Armen. VI, թ. 49, Meillet MSL


Ուռ, ոց

See full entry →

s.

vine-branch;
branch;
cf. Ուռենի;
yew, yew-tree;
— վարսագեղ, vine-branch with foliage and fruit.

Etymologies (1)

Lag. Urgesch. 268 սանս. nrnām։ «լցնել». իսկ Böttich. Horae aram 18 ուռոյց=ասոր. [hebrew word] airuz «գլխի մի տեսակ ուռեցք»։ Տէրվ. Նախալ. 107 ուռճանալ և սանս. ūrja «ուռած, պա-րարտ» բառերի հետ՝ հնխ. varg կամ var արմատից։ Հիւնք. յն. ούρίζω «ուռ-նուլ առագաստի նաւու»։ Karst, Յուշար-ձան 408 սումեր. ur «առատութիւն», 421 ալթայ. or, ur «վերևը», չաղաթ. ör, ur «բարձր», յն. ὄρνυμαι և հյ. յառնեմ, 422 չաղաթ. ur, urma «ուռոյցք», uruk «ընձիւղ, ծիլ»։


Ուռի, ռւոյ, ռեաց

See full entry →

s.

willow, osier;
վարսաւոր or վայրակախ —, weeping willow;
դնդագլուխ —, pollard-willow;
—ք, willow-plot, willow-hedge, osier bed.

Etymologies (1)

«հպարտ». ունի միայն Բռ. երեմ. էջ 104՝ զուռեաց «զհպարտից» ձևով։


Ուռկան, աց

See full entry →

s. fig.

net, netting, trammel-net;
snares.

Etymologies (1)

ղան, օրղան «պարան»։ Եազըճեան, Արևելք 1884 հոկտ" 17 սանս. var, yr «ծածկել» արմատից։ Bugge, Btrg. 39 յն. έρϰυς «որսի ցանց», ἀρϰάνι «կապ», լտ. sarcina «կապոց, ծրար» բառերի հետ՝ բնիկ հայ։ (Մերժում է Boisaca 79)։ Հիւնք. յն. ὄρϰάναι «բանտ» և ὄργονον «գործի» բառերից. հմմտ. հյ. գործի «ուռկան»։ Patrubány SA 1, 309 թրք organ «չուան» բառից փոխառեալ։ Նոյն ՀԱ 1908, էջ 341 ուռի բառից, իսկ թրք. organ փոխառեալ է հայերէնից։ Շէֆ-թէլովից BВ 29, 52 ուռ, ուռի, ուռեակ բառերից։ Karst, Յուշարձան 423 թրք. örmek, չաղաթայ. orge-mek «հիւսել». ալթայ. urmek «հենուլ. հէնք անել»։ Pe-tersson KZ 47, 256 կցում է ուռ, ուռի բառին (որ տե՛ս)։ Նոյնը կրկնում է Po-korny 2, էջ 374։


Ուս, ոց

See full entry →

s.

shoulder;
back;
— շինուածոց, wing of a building;
ելանել ի յ— երիվարի, to ride, to mount, on horse-back;
զուսովք արկանել, to put on one's back;
— դնել, to become stiff-necked, obstinate;
բարձր ուսովք չափ ի վեր, taller by a head and shoulders;
cf. Ընդոստ.

Etymologies (2)

ՆՀԲ լծ. պրս. ուստա «վարպետ»։ Lag. Urgesch. 531 paç արմատից՝ իբր գոթ. fahan, կտր. fuic։ Պատկ. Изсльд. 5 պրս. āmoxtan «սովորիլ» ձևի հետս

Հիւնք. ուշ բառից, հմմտ. նաև թրք. ուս «միտք», ուսլու «մտացի», պրս. իւսթա «վարպետ»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Տէրվ. Նախալ. 67 (կաս-կածով), նոյնը նաև Müller, Armen. VI, թ. 69, Bugge, Etrusk. u. Arm. 163, Meillet, Esquisse 80։-Scheftelowitz BВ 28, 307 հնխ. ōk'-«սուր» արմա-տից։ Patrubány SA 2. 12 ուս «épaule»l բառի հետ։ Karst, Յուշարձ. 422 թթր. us «միտք», 429 թթր. oq, og, ong «միտք, ուսանիլ»։-Պատահական նմա-նութիւն ունի չին. hsúe «ուսանիլ»։


Շամղիտակ

See full entry →

s. bot.

symphytum, pulmonaria, comfrey, consound.

Etymologies (1)

= Պհլ. փոխառութիւն. հմմտ. պհլ. [arabic word] šamblīt (գործածուած է Bundeheš-ում), պրս. [arabic word] šanbalī̄d «ծաղիկ իմն դեղ-նագոյն, որ ըստ ձևոյն և ըստ հոտոյն նման է ծաղկան թուրնջի և եթէ հոտոտիցի, փա-րատէ զգլխացաւութիւնն» (գործածել է Ֆիր-ռուսին, և համարւում է «սորնջան, Her-bstzeitlose», որ է ըստ Aнненковъ-ի բու-սաբանական բառարանի, էջ 104 լտ. colchi-cum autumnale L, ըստ դեղագործների cro-cus pratensis, ֆրանս. colchique, tue-chien, mort-chien, veilleuse, safran des prés, saf-ran bâtard, անգլ. tuberoot, ռուս. бeзвpe менница ևն). ասւում է նաև պրս. [arabic word] šanbalīt, ❇ šamlī̄d. ունինք նաև︎ [arabic word] šanbalīda «բուրումն ազգի ազգի ծաղկանց»։ Պրս. բառի յետին հյ. ձևն է շաբալութ, որ տե՛ս առանձին։ Այլ է պրս. [arabic word] ︎ šanbalil, որի վրայ տե՛ս բաղեղն բառի տակ։-Իրան, եան բառի արաբ. տառադարձութիւնն է ըիմ-լիտէճ (ըստ Նորայր ՀԱ 1924, 71), որ ներ-կայացնում է պհլ. šamlīdag ձևը։


Շապիկ, պկաց

See full entry →

s.

shirt, linen;
— քահանայական, alb;
— սարկաւագաց, դպրաց, rochet, surplice;
dalmatic, tunic;
— կանանց, chemise, shift.

Etymologies (1)

ՆՀԲ լծ. լտ. subucula «շապիկ»։ Lag. Btre. baktr. Lex. 42 պրս. šabī։ Տէրվ. Նախալ. 111 սանս. kšapa, զնդ. xsapa, պրս. šab «գիշեր», յն. σxέπω և հյ. խափ, խափանել, խափնուլ, խուփն ձևերի հետ հնխ. skap «ծածկել, փակել» արմատից։ Հիւնք. և Թիրեաքեան, Պատկ. աշխ. գը-


Շարաբ, ոյ, ի

See full entry →

cf. Շարապ.

Etymologies (1)

= Արաբ. ❇ ︎ šarāb «գինի, ըմպելիք. խմիչք» (ծագում է❇šrb «խմել» արմա-տից). նոյն բառից են փոխառեալ նաև իտալ. sriroppo, sciloppo, ֆրանս. sirop, գերմ. Sу-rup, լտ. syrupus, ռուս. cиропъ, թրք. šurub ևն։-Հիւբշ. 273։


Շարական, ի, աց

See full entry →

s.

hymn, canticle, melody;
hymn-book, hymnology.

Etymologies (1)

Schrōder, Thesaur. 45 եբր. [hebrew word] šrq «սուլել» արմատից։ ՀՀԲ շարք ականց։ Հ. Գ. Աւետիքեան, Բցտր. շար. էջ ժ մերժում է այս բացատրութիւնը, որով-հետև ակն բառը բարդութեանց սկիզբը դառնում է ական-, վերջը՝ ակն. ուստի, պիտի ասուէր ականաշար կամ շարակն. ինքը հանում է կա՛մ հլ. շարք (հմմտ. շարագիր, շարագրած. նաև Մովս. քերթ. «շարադրութիւն շարամանութեան հոգե-ւոր երգարանիս ըստ երաժշտական չա-փոց) և կամ եբր. շիր, լիրահ «երգ» բա-ռից։ ՆՀԲ լծ. եբր. շիր, շիրա, արաբ. [arabic word] ši'r, պրս. surūd, թրք. šarqi «երգ»։ ՓԲ «ուր շարեալ կան ամենայն երգք»։ Peterm. իր մի ընդարձակ յօդուածում՝ Uber die Musik der Armenier, ZDMG 1851, էջ 365-372 մեկնում է «շարք մարգարտաց, այսինքն ականց»։ Էմին, Ист. Bарданa, էջ 116, Iepeводы 320, 327 սեմ. շէր «երգ» բառից, որ ունի նաև Մամիկ. շեր ձևով։ Հիւնք. հյ. սարեակ = պրս. šārak «սոխակ» բառից։ Ա. վրդ. Ամատունի (Ուս. շարականաց, Արրտ. 1894, էջ 176-180, 218-222, 250-256) դնում է շարք բառից։ Մառ, Teксть и paз. I (1900), էջ 22-23 մերժում է դնել արաբ. ❇ ši'r «երգ» բառից, որով-հետև այս բառից նախ չի կարող յառա-ջանալ ըար-ձևը, և երկրորդ՝ կրօնական մի բառ չի կարող յառաջանալ արաբե-րէնից. ուստի դնում է ասոր. šahrā «հսկում, նաև հսկման երգ» բա-


Շարժ, ից

See full entry →

s.

movement, motion;
earthquake.

Etymologies (2)

ՆՀԲ լծ. հյ. սարսել, եբր. շարէշ «ար-մատէն հանել», թրք. սարսմագ, սալլա-մագ «ցնցել, շարժել», յն. οαλεύω «ցըն-ռեւ»։ Մորթման ZDMG 26, 545 բևեռ. asazi «շարժել»։ Տէրվ. Նախալ. 64 շ մասնիկով *արժ արմատից, որ կցում է սանս. argh, յն. ὄρχέω բառերին, իբր հնխ. argh «շարժել, յուզել»։ Հիւնք. ա-

րաբ. զէլզէլէ, յն. σεισμός «շարժ, ցըն-ռում»։ Nvberg, Hilfsb. 2, 107 իրան, *uš(h) arz-ձևից, այն է us-մասնիկով՝ զնդ. harəz «թողնել, արձակել» արմա-տից։ Մերժում է Meillet BSL հտ. 32, (h)arz-ձևը պիտի պահէր իր նախա-ձայն ս-ն, 2) չպիտի ունենար ժ, 3) նշա-նակութիւնը տարբեր է։


Շաքիլ, քլոյ

See full entry →

s.

germ, bud, sprout, shoot.

Etymologies (1)

«ծառի տերևներ» Վստկ. 132, 133. «Կախեա ի հորն և զբերանն տախտակեա և հողով և շաքլով ծածկեա. Ապա վարոցօք շի-նած մղրուն այգւոյ շաքիլ դիր և զինքն ը վերայ շաքլին և աղէկ սեղմեա, որ տափա-կանայ սերտ և ի վերայ շաքլով ծածկեա»։ Այս արմատից է շաքլել «ընձիւղել, բողբո-ջել» Վեցօր. 96։


Շեղջ, ից

See full entry →

s.

heap, mass, pile, stock, hoard, accumulation;
— ցորենոյ, stack, rick;
— խոտոյ, hay-cock, mow;
— — or —ս —ս, cf. Շեղջաշեղջ;
— կուտել, կուտել —ս —ս, to heap up, to pile up.

Etymologies (1)

Հիւնք. զեղչել բայից։ Աճառ. Հյ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 94 իբր նո-րագիւտ բառ է դնում Տիմոթ. կուզ, էջ 222. գործածուած շեղջ բառը՝ «դագաղ» նշանակութեամբ։ Բայց Հ. Պ. Ֆ. (ՀԱ 1910, 30) ցոյց է տալիս, որ այս բանը թարգմանչի մէկ սխալն է, որ յառաջա-ցած է յն. σορός «դագաղ» բառը σωρός «շեղջ» կարդալով։ Սրանով նորագիւտ շեղջ «դագաղ» բառը ջնջւում է։ Peters-son, LDA 1915, 7։ 1916, 40 (ըստ Po-korny 1, 367) հնխ. k'eu-«ուռչիլ» ար-մատից է հանում. հմմտ. հիսլ. hvāll «կլոր բլուր», շվեդ. գւռ. hvālm «խոտի դէզ» ևն։


Շերեփ, ոյ, ոց

See full entry →

s.

large spoon, soup-ladle.

Etymologies (1)

Մառ Teксть I (1925), էջ 91-93 յա-բեթական klp արմատից. հմմտ. արաբ. ❇ [arabic word] mašraba «ըմպանակ, ջրաման» (ռմկ. մօրշուփա. բայց արաբ. srb «խը. մել» արմատից է)։


Շէն, շինից

See full entry →

s. adj.

inhabited place;
village, hamlet;
inhabitation;
edifice;
peopled, inhabited;
in good state, prosperous;
fertile, fruitful;
happy, gay;
ոչ միայն —ս, այլեւ յանշէնս, not only in inhabited but also in desert places;
եւ որ —ն մնասցէ, and that which shall not be destroyed.

Etymologies (2)

= Պհլ. šēn ձևից, որ թէև չէ աւանդուած, բայց նոյնն է հաստատում նորագիւտ սոգդ. šēn «տեղի հանգստեան» (Gauthiot, Gram. sogd. 96)։ Այս բառը ծագում է իրան. ši «բնակիլ» արմատից. հմմտ. զնդ. siti-«բնա-կարան», -šayana «բնակութիւն, բնակառան» anašita-«անբնակ», šōiϑra-«բնակավայր». սանս. kšaya-, kšiti-«բնակարան», որոնց ցեղակից են յն. ϰτίζω «շինել, հիմնել», εύxτίμενος «բարեշէն», հռոդ. ϰτοίνα «բնա-ևաւռան. գաւառակ», լտ. situs «շինուած, հիմնւած, զետեղուած, դիրք»։ Բոլորի հնխ. արմատը k'bei-«բնակիլ, հաստատուն բնա-կութիւն հիմնել» (Walde 718, Pokorny 1, 504, Boisacq 526)։ Իրանեանից փոխառեալ է նաև ասոր. [syriac word] ︎ šainā «մշակեալ երկիր, ւաջողութիւն, երջանկութիւն, խաղաղութիւն, չէն, բարեբեր»։-Հիւբշ. 213։

166 սանս. kš̌i, յն. ϰει-(εύϰτἰμενος ձևի մէջ)։ Spiegel, Huzw. Gram. 190 զնդ. ši «բնակիլ» արմատից։ Pictet 2, 244 սանս. kši։ Müller SWAW 42, 254 զնռ. ši, յն. ϰτίζω։ Justi, Zendsp. 95 xši «բնա-կիլ» արմատի տակ։ Lag. Btrg. bktr. Lex. 63 զնդ. šayana, ինչպէս նաև բար. դութեանց վերջում, ինչ. Հայկաշէն, ճիշտ զնդ. Suγδōšayana։ Նոյնը նաև Müller SWAW 78, 431, Armeniaca IV 425 և Հիւբշ. KZ 23, 39։-Մորթման ZDMG 26, 565 բևեռ. šinidai կամ šini-dai «շինել տուի»։ Պատկ. Փորձ 1880 մարտ, էջ 93 շէն «գիւղ»=զնդ. šayana, իսկ շէն «ուրախ»=թրք. šen պատահա-կան է։ Justi, Kurd. Gr. 211 քրդ. niži nim «շինեմ»։ Տէրվ. Նախալ. 127 հնխ skaina ձևից։ Հիւնք. բոլորն էլ շէն «ու-րախ» բառից։ Հիւբշ. Arm. Gram. 213 դրած էր վերի ձևով՝ իբր իրանեան փո-խառութիւն. բայց Strassburger Eestsch. rift, էջ 70-71 ընդունելով որ ասորի բառը ըստ Nöldeke բնիկ սեմական է և պահլաւ բառը գոյութիւն չունի, հրա-ժարուեց նախորդ մեկնութիւնից և հայե-րէնը դրաւ բնիկ՝ իբր ցեղակից վերի բա-ռերի հետ, հնխ. kῥoinā-ձևից. միայն կասկածելի է համարում kի->շ ձայնա-փոխութիւնը, որ այլուր չի պատահում։ -Karst, Յուշարձան 415 մոնղոլ. čik, բուրեաթ. šike, seke, կալմուկ. tsekele, թունգուզ. tseke, seke, թրք. čun, čin կըրկըզ. šijn, šen «ուղիղ» բառերի հետ. Սանտալճեան, ՀԱ 1913, 409 խալդ. §i։ Վերի մեկնութիւնը հաստատեց Sale mann ИАН 1913, էջ 1130, հայերէնի հետ դնելով նորագիւտ սոգդ. sin ձևը։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 88 խալդ. -xinili։


Շիլ, շլաց

See full entry →

adj.

squint-eyed or goggle-eyed;
short-sighted or dim-sighted;
— ակնարկել, to goggle, to squint, to look askew.

Etymologies (1)

= Բնիկ հայ բառ՝ հնխ. sqel-«ծռել, կո-րացնել, շեղել» արմատից, ձայնդարձն է շեղ ձևի. ձայնական յարաբերութեանց համար հմմտ. ջիղ, ջեղ, ջիլ։ Ավելի ընդարձակ տե՛ս խեղ։-Աճ.


Շիճ, շճի

See full entry →

cf. Շճուկ.

Etymologies (1)

Բառ. երեմ. էջ 247՝ Յոբ. իա. 24 շճես-ցէ ձևը հասկանում է «նեխեսցէ կամ հոտեսցէ»։ Թիրեաքեան, Բազմ. 1913. 342 թրք. suz-mek «քամել», իսկ Արիա-հայ բռ. 300 պրս. [arabic word] siǰuk, որի նը-շանակութիւնը չի տալիս և որ ո՛չ ԳԴ գիտէ և ոչ էլ Բուրհան.։ Petersson IF 23, 388 (առ Pokorny 1, 469) հնխ. k'uei-«դիրտ, կեղտ» արմատից՝ իբր անռսք. hwoeg «շիճուկ» ևն։


Շիրիմ, րմաց

See full entry →

s.

tomb, sepulchre, urn, monument;
—ք, cemetery;
մարմնածախ —, sarcophagus;
— հոյակապ, mausoleum;
— դատարկ, cenotaph.

Etymologies (1)

Տաթև. հարց. 678 «շիրիմն ստուռա-ռանի թէ աստի շարժիմ կամ շինիմ ի յարութեան աւուրն»։ ՆՀԲ արաբ. սիրր, պրս. [arabic word] gor, ռմկ. կօռ, լծ. կոյր և խա-ւար։ Pictet 2, 280 սանս. sirā սեահ. փուշ siri «պտուկ», ռուս. sirena «կաթ-սայ», յն. σίρος, σειρός «փոս, խոռոչ»։ Pedersen KZ 38, 395 թերևս զնդ. šairimya և սրանով հսլ. chramu «տուն», սերբ. chrām, սանս. harmyám հհաստատուն բնակարան կամ շէնք» բառերի հետ։ Patrubány IF 14, 55 ար-մատը շէր (որից փոխառեալ հունգ. sir «գերեզման»). հմմտ. լն. ϰεῖμαι սանս. šetē «պառկիլ»։ Մառ, Oтчeтъ aнiи-cкaго музея 1917, էջ 40 խալդ. nir-ibi «շիրիմ», վրաց. širimi և հյ. շիրիմ դը-նում է *շիր-նիր «քար» արմատից -ibi=-իմ յոգնակերտ մասնիկով։ Բժշ.։ (Ըստ Բառ. երեմ. 246 շիւ «ճիւղ, ոստ»)։


Շղթայ, ից

See full entry →

s.

chain;
chain, concatenation, continuity, series;
— ոսկի, gold chain;
—ք գերութեան, the bonds of slavery;
արկանել ի —ս, to chain, to enchain, to put in chains, irons or fetters;
խորտակել զ—ս, to break one's chains.

Etymologies (1)

Müller SWAW 66, 278 դրաւ արամե-րէն ձևից։ Lag. Arm. Stud. § 1703 ա-սոր. šešaltā ձևից։ Մորթման ZDMG 26. 543 Բևեռ. çiluadi։ Հիւնք. պրս. շիլ-թէ «հանգոյց՝ կապ գօտւոյ»։ Petersson Ar. u. Arm. Stud. էջ 28 սանս. culba-«կապ», հյ. շեղ, շաղել բառերի հետ՝ հնխ. k'ш-արմատից. հյ. ըղթայ ծա-գում է -այ մասնիկով՝ *շուղթ արմա-տից (հնխ. k'uolb-to-)։


Շպար, աց

See full entry →

s.

paint, rouge;
plaster.

Etymologies (1)

= Ասորական փոխառութիւն է. հմմտ. ա-սոր. ❇ šappīr «գեղեցիկ», [syriac word] šufr։ «գեղեցկութիւն, փառք», ❇əfar «գեղեց-կանալ». բայական ձևերից մէկն էլ նշանա-կում է «զարդարել, գեղեցկացնել». հայերէ-նին համապատասխան բուն ասորի բառը՝ որ կազմուած էր այս արմատից, կորած է։-Հիւբշ. 3142


Շտապ, ի, աւ, իւ

See full entry →

s. adj. adv.

diligence, haste, hurry, promptitude, urgency;
urgent, pressing;
— տագնապի, too great haste, hurry, great urgency, hasty eagerness, precipitation;
constraint, imperious or urgent obligation;
pain, anguish, affliction, trouble;
—, — —, առ —, —աւ, hastily, in haste, expeditiously, speedily, diligently;
— տագնապաւ, with all possible speed or despatch, in a hurry, precipitately, post-haste;
առանց —ոյ, without hurry;
— տագնապի հասուցանել, ի վերայ դնել or ի վերայ հասուցանել, to urge, to press, to force, to compel, to oblige, to constrain;
to grieve, to pain, to agonize, to harass;
— քան զասելն, no sooner said than done.

Etymologies (1)

= Պհլ. štap ձևից, որ աւանդուած չէ. բայց հմմտ. պհլ. [other alphabet] ostaftan «շտապել, աճապարել», [other alphabet] oš-tāp=պրս. [arabic word] šitā̄b կամ [arabic word] iš-tāb «շտապում, աճապարանք», ︎ sī taftan կամ [arabic word] istāftan «շտապել, աճաաարել». որոնք կազմուած են tap «տապ, տաքութիւն» արմատից՝ aiwiš-մաս-նիկով, իբր զնդ. *aiwiš-tap «տաքանալ, եռանդ ստանալ» (Horn § 777)։-Հիւբշ. 215։


Շրէշ

See full entry →

s.

cf. Շռէզ;
glue, gluten.

Etymologies (1)

-Պրս. *širēš ձևից, որի դէմ ունինք պրս. siris, sirišem «շրէշ, սոսինձ», ինչպէս նաև պրս. [arabic word] č̌ares, քրդ. ciriz, čiriš, աֆղ. sarēš «սոսինձ». փոխառութեամբ թռօ. [arabic word] čiris, արաբ. ❇ [arabic word] Sīras (Կա-մուս. թրք. թրգմ. Բ. 250), արևել. թրք. [arabic word] širis, ուտ. շիրիշ, ռում. čiriz, հունգ. csiriz «շրէշ»։ Իրանեան ձևերը ծա-գում են sris արմատից. հմմտ. զնդ. sraeš-«կպիլ, փակչիլ», սանս. çliš, çris «կպցնել, միացնել, փակցնել», պրս. [arabic word] sīris-tan «զանգել, թրել (խմոր ևն)», ❇ sirist «խառնուածք կամ բնութիւն» [arabic word] sirišagar «հաց շաղւող, խմոր շինող», պհլ. sristan (Horn § 732, Հիւբշ. Persische Stud 75)։


Շօշանք

See full entry →

s.

cf. Շաղփաղփութիւն.

Etymologies (1)

-Կրկնուած է շափ արմատից, իբր շափ-շափել >շազափել (հմմտ. սօսափիւն և թօ-թափել). ըստ այսմ Տիմոթէոսի շաշափել ձևը (եթէ սովորական վրիպակ չէ) կարող է լի-նել *'շափշափել բառի մէկ կրճատ ձևը։ Պար-զական արմատը՝ շափ, նոյն է շուփ արմա-տի հետ, որից ունինք շփել (տե՛ս առանձին շուփ ձևի տակ)։ Երկու ձևերի բարդութեամբ է կազմուած շափշփել<*շափշուփել։


Ողող

See full entry →

s.

inundation;
alluvion.

Etymologies (1)

= Կրկնուած է -ող արմատից. բնիկ հայ բառ. ընդարձակ տե՛ս Հեղ։


Ողորմ, ոյ

See full entry →

s. adj. adv.

pity, compassion;
pity-stirring, piteous, pitiable, moving, touching, miserable, unhappy, unfortunate, sad, deplorable, dismal;
—, —ս, — —, touchingly, humbly, in a suppliant manner;
miserably, piteously, pitiably, deplorably, lamentably;
compassionately;
— խօսել, to speak pitifully or deplorably;
յաղերս եւ յ— խոնարհեցուցանել, to touch, to excite or move to compassion, to inspire pity;
անկցի — իմ առաջի քո, have compassion on me ! have mercy on me !.

Etymologies (2)

= Բնիկ հայ բառ՝ հնխ. orm-արմատից (կրկնութեամբ *որորմ, տարանմանութեամբ՝ ողորմ). նոյն արմատի այլ ժառանգորդներն են գոթ. arms «թշուառ», հիսլ. armr, aumr «դժբախտ, ողորմելի», հբգ. arm, aram, հսաքս. arm, հոլլ. arm, անգսք. earm և գերմ. arm «խեղճ, աղքատ», գոթ. arman բռթալ, խղճալ», armahairto «ողորմած». գերմ. erbarmen «գթալ», erbarmlich «ողոր-մելի» ևն։ Հնխ. orm-արմատը այս երկու ըն-տանիքից դուրս ուրիշ տեղ չէ պահուած։ Գերմանականից է փոխառեալ ֆինն. armas «սիրելի» (Kluge 23)։

ՀԱ 1906, 56 հնխ. or «շարժիլ» առմա-տից. հմմտ. լտ. orior, յն. ὄρνυμι և հյ. յառնել. հմմտ. սիրտը շարժիլ ղարձուա-ծը։ Pedersen, Հայ. դր. լեզ. 132 յն, ἔλεαίρω «գթալ»։


Շոգմոգ, ի, աց

See full entry →

s. adj.

tale-bearer, tell-tale, backbiter, informer, slanderer;
tale-bearing, slanderous.

Etymologies (1)

=Կրկնուած է *շոգ պարզական արմատից. որ այլուստ անծանօթ է։-Աճ.


Շող, ոց, ից

See full entry →

s.

ray, flash of light, beam;
—ս արձակել, to emit or throw out rays, to beam.

Etymologies (1)

Այվազովսքի, Յղ. հնչման 16 տճկ. շէօլէ «շող» (իմա՛ արաբ. [arabic word] su'lā «բոց, նշոյլ»)։ Canini, Et. etym. 182 սանս. çuč̌ «փայլիլ»։ Տէրվ. Մասիս. 1881 մայիս 5 ցոլանալ բառի հետ յն σγελλω, լտ. calere, calor։ Նոյն, Նախալ. 115 կասկածով սանս. cur, զնդ. xvarəta «փայլ», գերմ. Schwuel «գոլ» ձևերի հետ՝ հնխ. svar «վառիլ, այրիլ» ար-մատից։ Հիւնք. լտ. sol «արեգակ» ռա-ռից։ Bugge IF 1, 441 սանս. sčandra-յետնաբար čandrá «փայլուն, լուսին» և հյ. շանթ ձևերի հետ։ Patrubány IF 14, 55 հնխ. kelē արմատից՝ լտ. calere, ւեթ. šilaū «տաքանալ», հգերմ. lāo։ Գաբրիէլեան, ՀԱ 1909, 222 նոյն ընդ շոգ։ Karst, Յուշարձան 427. օսմ. yəl-də-rəm «փայլակ», yəl-tramaq «կայծա-կել», ույգուր. yola «ջահ, լոյս», չաղաթ. žili čili «տաք» բառերի հետ։ Peterssor LUA 1915, 3 և 1916, 47, Ar. u. Arm. Stud. 94, որից և Pokorny 1, 368 հնխ. k'eu-«փայլիլ, պայ ծառ» արմատի տակ հմմտ. հյ. շուք, շա iթ, սանս. çvah «վա-ղը», զնդ. surəm «առաւօտը կանուխ», սանս. çona-«կարմիր» և այլն։