Your research : 10 Results for ցին

Entries' title containing ցին : 2 Results

Definitions containing the research ցին : 223 Results

Տարի (րւոյ, րեաց)

s.

year, twelve-months;
պարականոն —, embolismic year;
տարւոջէ ի —, տարւոյ տարւոյ, տարւոյ —, annually, yearly, year by year, every year;
ի տարւոջ, in the year;
per annum, a year;
cf. Ամ;
cf. Թողութիւն.

• (տարւոյ, տարեաց) «ամ, տարի» ՍԳր. Եւս. քր. Եփր. որից տարեկան ՍԳր. Կոչ. Ոսկ. տարեմուտ «ամանոր» Կղնկտ. Վրք. հց. «տարելից» Մաշտ. 584. տարեգը-ւուխ Տոմար. տարևոր ՍԳր. Մծբ. Եւս. քր. նոր բառեր են տարեգիրք, տարեգրութիւն, տարևորութիւն, տարեցոյց ևն։-Meillet MSL 23, 146-7 ցոյց է տալիս՝ որ հին հնդևրոպացիք տարբեր բառեր ունէին մի տարւայ և մէկից աւելի տարիների համար. այսպէս զնդ. yarə «մի տարի», sard-«շատ տարիներ»=սանս. çarád-«տարիներ», լտ. bornus «աւս (մի) տարւայ» և bīmus, tri-mus «երկամեայ, եռամեայ», գոթ. ier «մի տարի», wintrus «տարիներ» ևն։ Այսաեւ և մի տարբերութիւն, որ շատ հասկանալի է խաշնարած ժողովրդի համար, կարծում եմ որ կար նաև մեր ամ և տարի բառերի միջև. տարի նշանակում էր «մի տարի», ամ «տա-ոիներ»։ Այս տարբերութիւնը Ե դարուց ա-ռաջ արդէն ջնջուած էր. Ոսկեդարում ամ և տարի կատարեալ հոմանիշներ? էին, մինչև որ ամ բառն էլ ջնջուեց և մնաց միայն տա-րի (աւելի լի ձև քան ամ միավանկը)։ Ասա-ծիս ապացոյց եմ համարում 1) երկեամ, երեամ, երկեմեան, երեմի շատ հնաձև բա-ռերը. 2) միամեայ բառը չկայ Ոսկեդարում 3) տարեկան նշ. «մի տարւայ». 4) վրաց. տարիօի «միամեայ գառնուկ՝» փոխ առնու-ած հայերէնից, շատ հին ժամանակ, յետոյ կորած հայերէնի մէջ, փոխանակուելով ամիկ բառով. 5) ի տարւոջ «մի տարում» Եզն. 199։ Ե դարում տարի բառը երբեմն կարող էր նաև յոգնակի գործածուիլ. օր. Եղիցին ի նշանս և ի ժամանակս և զտարիս. Գաղ. դ. 10. Զթիւ աւուրց և ամսոց և տարեաց կար-գէին. Եզն. 119։-Ամբողջ Ս. Գրքում տարի բառը գործածուած է 66 անգամ, որից միայն երեքը յոգնակի, մնացեալ 63-ը եզակի, իսկ ամ բառը գործածուած է ընդ ամէնը 581 անգամ, որից 278 յոգնակի, 65 յոգնակի ի-մաստով եզակի (վեց ամ, զհազար ամ) և 198 եզակի։

• Հներից Վանակ. տարեմտ. մեկնում է «Զի՛նչ է տարի. զի յինքեան տանի զօր, զշաբաթ, զամիսս և զչորս եղանակս. և դարձեալ զարեգակն տեսեալ ի կիտէն ի կէտն բոլոր ընթացեալ՝ ասացին. տա-րաւ զիմ ժամանակս»։ Նոյնը նաև Վրդ. սղ. կդ. էջ 214 «Այլ տարի դարձեալ որ զամենայն տանի».-Յայսմ. օգոստ. 11 «եւ տարի ասի, որ տանի զերկո-զ365 աւուրսն... և նոքօք զկեանս մարդ-կան և զամենայն մահկանացուաոս».-Տաթև. ձմ. ա. «Զի վասն այն կոչեմք տարի՝ որ զամենայն կեանս մեր և կհեշտութիւն կենցաղոյս ընդ ինքեան տանի և գնայ։.. Տարի կոչի վասն երեք պատճառի. նախ զի արեգակն տանի զերկոտասան կենդանակերպսն և վճա-րի. երկրորդ՝ զի տանի զչորս եղանակս և զամիսս և զշաբաթս, զաւուրս և զժա-մոս և զայլսն. երրորդ՝ զի տանի զժա-մանաևեաւ կեանս մեր»։ Նոյնը նաև Տաթև. հարց. էջ 190։ Սրանց համեմաս է նաև ՀՀԲ։ Böttich. Horae Aram. 35, 70 թերևս tar արմատից։ Նոյն, Wurzelf, 20 սրան է աւելացնում նաև արաբ. tārat։ Չուբինով վրաց. տարկոշի «ջրի շերեփ»! Հիւնք. հյ. շար և կամ զնո. սարետա։ Patrubány SA 1, 194 հնխ dā «բաժանել» արմատից։ Աճառ. ՀԱ 1ՉՈ8. 122 թերևս կովկասեան ծագու-մից. հմմտ. հիւս. օսթյ. tal', ֆինն. talvi սիրյ. tol, դիդ. tlebi, վոգուլ. tal հոմանիշները։ Patrubány ՀԱ 1908, 314 տալ բայից։ Մառ ИАН 1911, 471 վրաց. წელი ծելի «տարի» բառի հեռ-


Փուտկայ

s.

caravanserai.

• (սեռ. ի) «պանդոկ, կապելայ». մէկ անգամ գործա-ձում է Գոր. և շմ. էջ 69. «Եւ հրամայեաց դատաւորն Եւետոս դահճապետի տանել ռևռկոսեան և արգելուլ ի բանտի, ուր ար-գելեալ էին ընկերք իւրեանց ի փուտկայի միոջ որ կոչի բեթթիկա»։ Զարմանալի է որ բառս գործածում են նաև նոր ժամանակի մատենագիրներից երկուսը՝ Առաքել և Յա-կոբ Կարնեցի. այսպէս՝ Զետեղեալ բնակե-ցուցին ի փութկայն՝ որ է քարվանսարայ (Առաք. պտմ. 111.-հրատարակիչը յատուկ անուն ևառծելրվ դնում է գլխատառ). Վասն տանց և ապարանից, բաղանեաց և փութ-կայից, որ է քարվանսարայ (Առաք. պտմ. 373). Բաղանիքներ և փութկաներ և քաղա-քի պարիսպն (անդ, էջ 514). Սպանդանոցք և շուկաներ, սալարակապ խաներ և փութ-կաներ, քարատաշ գեղեցիկ շինուածովք և եկեղեցիք բազումք (Յկ. կր. 31)։-Սրանց համեմատ Բառ. երեմ. էջ 325 փութեաւ «քարվանսարայ», որից և ԱԲ «կարաւանի իջևան, քարվանսարայ»։


Քայռ (ից)

cf. Քայռամանեակ.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «պարանոցին կախելու մանե-ակ» Յուդթ. ժ. 4. Նար. լգ. էջ 84. գրուած նաև քեառ Ոսկ. եփես. 894, պիտի լինէր նաև *քառ ձևը, որոնցից քայռամանեակ «մանեակ պարանոցի» Ոսկ. եբր. 554, 556, քառամանեակ Եզեկ. ժզ. 11, Երգ. դ. 9 Ովս. բ. 13, Ոսկ. եբր. 554, քեռեմենակ Ոսկ. եբր. (սխալ է քառապերճութիւն Նար. լգ. 84, որ նշանակում է ՆՀԲ. տպագրեալը ունի քայռս պերճութեան)։


Քան

prep. conj.

more than, more, under, beneath, over;
as, as well as, as much as;
or;
—եթէ, —թէ, that;
more, than;
անդր —, further, beyond;
ոչ ոք — զնա, no one but he;
առաւել -զե րեսուն եւ հինգ ամք են իմ, I am more than thirty five years old;
զքեզ ըն տրեաց -զազգս ամենայն, he chosed thee before all the nations;
պատրաստ եմք մեռանել —անցանել ընդ օրէնս հայրենիս, we are ready to die, rather than violate our country's laws;
հասաւ — զամենայն սուր, much keener than any other sword;
ո՛րքան քաղաղութիւն է ի տունս շինականաց — ի տունս թագաւորաց, when will peace reign alike in the cottage and in the palace !.

• «տահմա՞ն», որից քանակից «սահ. մանակի՞ց». նորագիւտ բառ, որ երկու ան-ռամ գտնում եմ գործածուած Վիմ. տար. 95 և 241. «Զիմ կուղպակն, որ ի կօշկակա-րոցին, քանակից է վերի դեհն Տիգրանայ, ներքին Սլքերոյն (արձ. 1251 թ.)-Կուղ-պակն որ շինեցի, տերքի դեհն քանակից է Աւետեազն» (արձ. անթուական)։


Քանդուկ (դկի, դկաց)

s.

jar, large earthen vessel to contain corn.

• Ուղիղ մեկնեցին Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 185, ՆՀԲ. Lag. Ges. Abh-nd. 61։ Տե՛ս նաև Böttich. Rudim. 44 138։ Las Arm. Stud. § 2336 նաև տանս. kandu?


Ցիւ (ցուոց)

s.

tiling, roof;
ընդ or զցուոցն կախել, to let down through the roof.

• Հիւնք։-Ուղիղ մեկնեցին միաժամանակ Տէրվ. Altarm. 47 և Müller SWAW 88 (1877), 9 դնելով sku «ծածկել» արմա-տից։ Նոյնը յետոյ անկախաբար և ա-ւելի ընդարձակ ունին Scheftelowitz BВ 28, 294 և Meillet MSL 18, 62 և 377։ Հիւնք. քիւ բառից։ Karst, Յուշար-ձան 426 չաղաթ. takav «կափարիչ»։


Փարթամ (ի, աց)

adj.

opulent, wealthy, rich;
abundant, copious.

• . ի-ա հլ. «ճոխ, հարուստ». աւս բառը չէ՛ գործածուած ոսկեդարեան գրականութեան մէջ, բայց սովորական է յետոսկեդարեան շրջանին. ինչ. Ոսկ. յհ. ա. 21. Ածաբ. մկրտ. Նար. Լմբ. պտրգ. որից փարթամանալ Նար. Սարգ. Ոսկիփ. փար-թամացուցիչ Խոր. ի գն. մեծափարթամ Պիտ. փարթամութիւն Ոսկ. յհ. ա. 42. փար-թամաշնորհ Յհ. կթ. բազմափարթամ Պտմ. աղէքս։ Ըստ Ե. եպս. Դուրեան, Բազմ. 1909, 161 փարթամ բառը գործածուած պիտի լի-նի նաև Դան. ա. 3 «... ածել յորդւոց գե-ռութեանն Իսրայելի և ի զաւակէ թագաւո-րութեանն և ի Պարթևաց մանկունս անարա-տըս», որ յետոյ աղաւաղուելով եղաւ «և ի Պարթևաց». աղաւաղութիւնը ակներև է, ո-րովհետև նոյն տեղը եբրայեցին ունի [hebrew word] umin-hapartomim «յիշ-խանաց», որից և յոյնը տառադարձութեամբ -ἀπὸ τῶν φορϑομμὶν (այլ ձ. πορϑομμειν), Այսպէսով փարթամ բառը մի անգամ գոր-ծածուած պիտի լինի Ոսկեդարում։


Փարուազ

s.

skirt.

• «ժապաւէն». մէկ անգամ ունի կընիտ. հրատ. Էմ. էջ 138, Շահն. Ա. 292. «Ագուցին նմա արջնաթոյր մորս չորիւք դրօշակօք և դրաւտս սնդուսս մետաքսառէջս ոսկեթեզան փարուազով»։


Քիմեռոն

s.

frigid zone.

• Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։


Քովթար

cf. Քովթարովթ.

• Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։


Քսեստ (ից)

s.

sextary;
pitcher, jar;
measure of bushels, or English gallons.

• անուանեն», Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 191։ Տե՛ս նաև վսեստակ։


Տրապիզ (աց)

s. geom.

trapeze, table;
trapezium.

• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։ ԳԻՌ.-Ննխ. դրաբէզ «սեղան»։


Տրիգոն (ի)

s.

pastinax, puffin, poison-fish, sting-ray.

• Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։


Րաւդոս

s. phys.

rod;
beams of light.

• = Յն ի βი ς «գաւազան, ձող. 2. անձրևի ժամանակ կամ արևի հողից խոնաւութիւն ծծելու միջոցին հորիզոնի վրայ երևցած գծե-րը»։-Հիւբշ. 386։


Տետր (ի)

cf. Տետրակ.

• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։ Տետրատ ձևի մեկնութիւնը տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմ. կուզի մէջ 102։


Տիփտիկոն (ի)

s.

diptycha.

• = Յն. δίπτυχον, որից նաև լտ. diptychum, dypticum, ֆրանս. diptyques «տախտակ ցանկ, ցուցակ», այսպէս էին կոչւում յատ. կապէս այն տախտակները, որոնց վրայ Հը-ռովմայեցիք գրում էին անուանի բդեշխների և մեծ ատենակալների անունները. քրիստո-նէութեան ժամանակ էլ այս անունով էին կոչ-ւում այն տախտակները, որոնց վրայ վան-քերում և եկեղեցիներում նշանակւում էին եպիսկոպոսների և բարերարների անուննե-րը պատարագի մէջ յիշելու համար։-Հիւբշ. էջ 384։


Օձ (ից)

s.

serpent, adder, snake;
— or — աւազակ, the devil;
— խարամանի, dipsas or dipsade;
— շչէ, the serpent hisses;
cf. Քաղցրութիւն.

• ՓՈԽ.-Հլ. օձմանուկ ձևի հետ պատահա-կան նմանութիւն ունի արաբ. [arabic word] «osmān» որ Օամանեան ցեղի նախահօր անունն է և բուն նշանակում է «օձի ձագ» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Գ. 510 և Մ. Աբիկեան, Բառ. տճկ. էջ 682 Բ)։ Վարդան Բաղիշեցին էլ գրում է. «Այս է Օսմանցւոց առաջին թա-գաւոր, զոր գիրք Աստուածային օձ կոչեցին զնոսա, և այս է Օսմանցի կոչման պատ-ճառն»։


Քերեթին

s.

cherethim, archers, bowmen.

• = Եբր. [hebrew word] kərēti բառն է, որով նշա-նակւում էր Փղշտացիների մի ցեղ. աւելի յե-տոյ սրանք Դաւթի թիկնապահ ընտրուելով՝ բառս ստացաւ այս նշանակութիւնը (Gese-nius1' 365)։ Ոմանք ըստ որում փղշտա-ցիք Կրետէից են գաղթել, մեկնում են ռառս «կրետացի». սակայն հաւանական չէ։ Ու-րիշներ համարում են «արքունի դահիճ» (բառ. Ս. Գրոց էջ 554), որ նոյնպէս ուղիղ չէ։ Մեր բառը ծագում է յն. ὄ χερεϑί տառա-դարձութեան վրայից (այլ ձձ. γελεϑὶ, γε-ρεϑϑει, χορεϑϑει, γερηϑϑι), որից երևում է որ հայերէնի մէջ ն որոշեալ յօդ է (յն. 6) և բուն բառն է քերեթի <յն. χερεϑί։-ԱՃ.


Հիր

• Նչեցին մեկնում է բառս «պարգև կամ գոյն կարմիր». Ստեփ. լեհ. իբրև արմատ հիրիկ բառի՝ մեկնում է «ծա-ղիկ նման մանուշակի և զգեստ նոյն-պիսի գունով»։ Սրանց համեմատ ՆՀԲ «հանդերձ ծիրանի կամ պարգև յազնիւ և ի գունազարդ զգեստուց», Ջի «հան դերձ ի գոյն յակնթի կամ մանուշակա-գոյն», ԱԲ «խիլայ, պարգև, ծիրանե-գոյն լաթ», Քաջունի viola tricolor և ծաղիկը (տե՛ս Տիրացուեան, Contributo § 143)։-ՀՀԲ նոյն ընդ հիրիկ։ ՆՀԲ որպէս ծիր կամ ձիր... Թո՛ղ զի յն. εἰροῦ է ասր և εἰρω «մանել»։-Lag. Arm. Stud. § 1291 կցում է հիրիկ բառին, որ տե՛ս Müller WZKM 8, 282 փոխառեալ յն. ἰρις բառից։ Canini, Et. étym. 124 հիր դնելով «pourpre, ծիրանեգոյն» կը-ցում է սանս. hari «կանաչ, դեղին» բա-գին,


Անհեթեթ

• ՀՀԲ և ՆՀԲ հանում են հեթեթ-անք ձևից, որ միայն Լաստիվերտցին է գործածած և անշուշտ հայթայթանք «միջոց, հնարք» բառի գաւառական արտասանութեւնն է ներկայացնում։ Այս ստուգաբանութիւնը ընդունելու դէմ են՝ նախ ե ձայնաւորը փոխանակ այ երկբարբառի, երկրորդ՝ բառի նշանակութեան տարբերութիւնը և երրորդ՝ այն հանգամանքը, որ անհեթեթ բառը ունինք նաև դ-ով գրուած, մինչ-դեռ հայթայթել միշտ թ-ով է։ Հիւնք. Եա-նա լեռան անունից։


Մետրապոլիտ (լտաց)

• Ուղիղ մեկնութեան ծանօթ է հներից Լմբ. մատ. 83. «Երիր դաս աստիճանի եկեղեցւոյ մետրապօլիտք, որ թարգմա-նին մայրաքաղաքացիք»։ Նորերից ու-ղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։


Գոմէզ (գոմիզոյ)

• , ռ հլ. (որ և գումէզ) «կովի մէզ». մէկ անգամ միայն գործածուած է Եղիշ. Բ. էջ 40 «Ձեռք առանց գոմիզոյ (այլ ձ. գումի-զի) մի՛ լուասցին»։ (Զրադաշտական կրօնի մէջ կովի մէզը սուրբ կամ ախտահանե։ Էս և հաւատացեալները նրանով էին լուանում ի-րենց ձեռքերը)։-Սեռ. գումիզի ձևի վրայից սխալմամբ ենթադրուած է ուղղական գումիզ ՆՀԲ և ԱԲ. որ սակայն եթէ իրօք գոյութիւն ու-նեցած լինէր, պիտի տար սեռ. *գումզի և ոչ թէ գումիզի։-Ոմանք՝ ծանօթ չլինելով գռա-դաշտական սովորութեան և առաջնորդուելով Եղիշէի «ձեռք... մի՛ լուասցին» բառերից, են-թադրել են թէ գումէզ մի տեսակ մաքրիչ խոտ է. այսպէս՝ Հին բռ. մեկնում է «օշնան, օճառախոտ», Ստ. Ռոշքեան համառուս է «bubonium, կղմուխ կամ aster atticus, աչուկ բոյսը» (ըստ ՀԲուս. § 516), նոյնը ըն-դունում է նաև Արթինեան, Աւետաբեր, 1913, էջ 688.-Մեկն. բառից Վարդան դրոց, Ձեռ. թ. 200 Bibl. nat. «Գոմէզ խոտ է, ղոր գիրք աճառ լուալեաց ասեն» (ըստ Արթինեան, Ա-ւետաբեր, անդ)։ Սրանք բոլորը սխալ են և ա-ռաջնորդում են մեզ այն տարօրինակ գաղա-փարին, որ իբր թէ քրիստոնեայ հայերը հա-սարակ ջրով միայն լուացւում էին և օշնանը արգիլուած էր մեզ, մինչդեռ պարսիկները պարզ ջրով չէին լուացւում, այլ միշտ և մի-այն օշնանով։


Ոստրէոս

• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։