hem, border, list;
collar of a coat;
ephod.
• , ի-ա հլ. «հագուստի վիզը. հա-գուստի եզրերը՝ վզի, լանջքի և քղանցքների վրայ» Ել. իր. 32, լթ. 21. Սղ. ճլբ. 2, «ուսա-նոց, վակաս» Փիլ. ել. և Լծ. փիլ. որ և գրա-պտնակ «քահանայապետի վակասը» Փիլ. ել. յետնաբար ունինք գրապան «դրպան, ջէբ» Վրդ. պտմ. տպ. Վենետ. էջ 110, Սամ. անեց. էջ 79, գրապանակ «ջէբ» Յայսմ. և վերջա-պէս գրպան «ջէբ» Բժշ.։ Արդի գրականում ընդունուած է միայն գրպան «ջէբ», որից շի-նուած են՝ գրպանակ, ծոցագրպան, գրպանել, գրպանահատ։-Ըստ իս նոյն բառն է նաև գրապանակ «հմայեակ, կախարդական գիր» Մտթ. իգ. 5, որի մասին տե՛ս մի քիչ ցած-ըըյմ։
• = Իրանեան փոխառոթիւն է. հմմտ. պհլ. grīvpān, պրս. [arabic word] girēbān կամ [arabic word] girēvān «հագուստի կամ շապիկի վիզը՝ որ-տեղից զլուխն են անցկացնում. փողպատ». աֆղան. girēvān, քրդ. grīvān «շապիկի վի-ղը». որոնք ծագում են զնդ. grīva-=սանս. grīva-, աֆղան. griva, grēva, պրս. ︎ gir! «վիզ. պարանոց, ծոժրակ» բառից, իբրև զնդ. *grīva-pāna «վիզը պահող, վըզ-պան» (Bartholomae, 530, Horn, § 913) «Օձիք» նշանակութիւնը այնուհետև դարձել է «գրպան», այսպէս՝ պրս. giribān «զգես-տի գրպան», փարս. giribān կամ kissai-karfa «գրպան բարի գործոց»։ Իմաստի զարգացման համար հմմտ. արաբ. [arabic word] ǰayb «օձիք, զգեստի վիզ, որ և նմանա-թեամբ՝ գրպան» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 99 և 100), թրք. ǰeb «գրպան» (փոխառեալ արաբերէնից)։ Նկատենք, որ հները մեր իմաստով գրպան չունէին և նրանց համար իբրև գրպան էր ծառայում գօտու ծալքը։ Իրանեան բառից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] jirrubān, ǰurrubān «շապիկի վիզը», [arabic word] ǰurrubān կամ [arabic word] ǰurbān «շապի-կի օձիք, սրի պատեան», [arabic word] ǰirab «պարկ, որևիցէ աման, ամորձեաց պարկ», [arabic word] fulubbān կամ [arabic word] ǰulbān «սուրի, դանակի, խարազանի ևն կաշէ պատեան կամ պարկ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 91, 95), լեհ. karman, խրվ. karmen, karmenac «մի տեսակ մուշտակ», ուկր. karman, karajman, ռաւս. карманъ «գրպան» (ուրիշ բացատրու-թիւն սրանց համար տե՛ս Berneker, 490) վօթյ. kormana, ֆինն. kormano, էստ. kar-man «գրպան»։-Հիւբշ. 132։
• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. նոյնը Lag Gesam. Abhd. 202 (ուր սխալմամբ գըր-ւում է պրս. cliban-us), Arm. Stud. § 538 (ուր աւելանում է արաբ. բառը) և Հիւնք.։-Հիւբշման Arm. Gram. 132 գրապանակ «հմայեակ» բառը համա-րում է վերինից տարբեր և կազմուած գիր-+պան+ակ, իբր «պահպանութեան գիր»։ Այս դէպքում գրապանակ պիտի նշանակէր «գիր պահող, գրի պահա-պան» և ո՛չ թէ «պահապան գիր»։ Ըստ իս գրապանակ նոյն բառն է նախորդի հետ և աւելի լաւ է պա-հում արմատի (arīvā) «վիզ» նշա-նակութիւնը։ Գրապանակը այն բանն է, որ կախում էին վղից ի պահպանու-թիւն։ Աբեղեան, Հայոց լեզ. տեսութ. 286 գիրք+պան, իբր «գիրք պահելու տեղ»։