cf. Ճճի.

• «միջատ, ճճի». նորագիւտ բառ, որ մի անգամ գտնում եմ գործածուած Լծ։ սահմ. 260. «Եւ այս առաքինութիւնքս են պատուականք, որք ջանիւ և ուսմամբ լինին, քան որք բնական լինին ողջախոհք. որպէս պօլօճքն. զի այս անպատճառ ողջախոհ է և ո՛չ կրթութեամբ, այլ ի ցուրտ խառնուածոյ»։ Գործածական է արդի բարբառներում պոլոճ, պլոճ, պողոճ, պղոճ, բոլոճ, բլոճ, բողոճ, բղոճ և բոլոնճ ձևերով. բայց նաև առանց վերջաձայն ճ-ի պլօ, պոլօ, բոլօ, ինչպէս և բոբող (վերջինս Գնձ. ըստ Ազգ. հանդ. Զ. 285). բոլորն էլ նշանակում են «միջատ»։ Ստացել է «երևակայական էակ, ուրուական, երեխաներին վախեցնելու էակ, ճիւաղ» նշա-նակութիւնը և այս նշանակութեամբ գոր-ծածւում է բոլօ, բոլոլան, բոբոլ, բոբօ, բո-ղոլա, բոբոխ ձևերով (այս նշանակութեան զարգացման համար տե՛ս վերը ժժմակ բա-ռի տակ)։

• = Կովկասեան փոխառութիւն պէտք է լի-նի. հմմտ. վրաց. ბობოლი բոբոլի «մեծ որդ», լազ. boboli «միջատ»։ Այս բոլորի համե-մատութիւնից երևում է որ արմատն է bol= հյ. բոլ, որից կրկնութեամբ վրացին և լազը. հայերէնի մէջ պարզ ձևն է բոլո, բ>պ ձայ-նաշրջութեամբ՝ պոլո, լ>ղ սովորական ձայ, նափոխութեամբ՝ պողո, բողո, ճ մասնիկի յաւելումով (հմմտ. հատին, ուտիճ)՝ բոլոճ պոլոճ, բողոճ և առաջին ձայնաւորի անկու-մով՝ բլոճ, պլոճ, պլո ևն։ Վերջապէս բոբող կրկնական է՝ ճշտիւ համապատասխան վը-րաց. և լազ. ձևերին։-Աճ.

• Այս համեմատութիւնս տե՛ս իմ Գւռ. բառ.՝ էջ 201 ա։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

*Պոլոճիկ

Voir tout