cf. Նսեհ.
cf. ՆՍԵՀ
• «բախտ բանալը, հմայութիւն», այս իմաստը յայտնի կերպով երևում է Ոսկ. ա. տիմ. էջ 28 դրուած հոմանիշների շարքից, «Զճակատագիրն՝ զոր ասեն և զխտիրս և զհմայս, զկիւսս և զնսիհս»։ Նոյն բառը նոեճ ձևով մէկ անգամ էլ ունի Պիտ. «Ահա զմե-ծագոյն խոհականութեան բերեն իմն լին-քեանս նսեհ», սրանից է կազմուած գեղեց-կանսիհ, որ նոյնպէս մէկ անգամ գործա-ծում է Պիտ. «Որ այսքանում գեղեցկանսիհ և վայելուչ կարգի զհակառակն փութացաւ հասուցանել խախտումն»։ Հին բռ. մեկնում է նսիհ «բախտնբարի», Բառ. երեմ. էջ 241 նսիր։ «բախտ բարի կամ շնորհ». նոր գրա-կանումն էլ ընդունուած է նսեհ «բախտ». որից աննսեհ «անբախտ»։
• ՆՀԲ՝ որ տեղեակ չէ Ոսկ. ա. տիմ. վկայութեան, իրար հետ միացնելով նսեհ, նսիհ և նիս՝ մեկնում է. «Թուի շունչ, շնչիւն, փչումն, ոգի և նմանու-թեամբ՝ բախտ, բաժին, որպէս նէֆէն, էսմէսի կամ նասիպ» (իմա՛ արաբ. na-fas «շունչ», թրք. esme-si «փչել-ը». ա-րաբ. nasīb «բախտ»), իսկ գեղեց--կանսիհ՝ մեկնում է «կա՛մ է գեղեցկա-նազ և կամ գեղեցկակերպ ևն». պրս. նէ-սէգ «կրեպ», նասիհ «կերպաս», նասիպ «բախտ»։ Peterm. 260 նսիհ կցում է նսիր բառին։