time;
time or measure in music;
cf. Ժամանակ.
cf. ԺԱՄԱՆԱԿ. χρόνος tempus. զէման.
Զաւուրս եւ զգիշերս, զամիսս եւ զտարիս, եւ միանգամայն առհասարակ ամանակ՝ ո՞ արդեօք եցոյց։ Ասացեալքն ըստ մասանցն ամանակի բաղադրութիւնք։ Բայց ժամանակ ոչ է ամանակի (այս ինքն միջոցի տեւողութեան) լոկ անուն, (այլ՝) հանդերձ վճարելոյ. զի ամանակ է վճարելոյ ուղղութեան ժամանակ. (Փիլ.։)
Ի բազում ամանակի։ Ամանակաց թիւ։ Երկարագոյն ամանակօք. (Պիտ.։)
Անցելոցն առաջի դնէր ամանակաց. (Յհ. իմ. ատ.։)
Ի հարուստ աւուրս, եւ յերկայն ամանակս. (Նար. խչ.։)
Ըստ քերականաց.
Բայ է ընդունական ամանակաց։ Ամանակք երեք. ներկայ, անցեալ, եւ ապառնի։ Ամանակի են յայտնիչք (մակբայքս), այժմ, յայնժամ։ Ամանակն (յառոգանութեան) երկու. երկար, սուղ. (Թր. քեր.։)
• , ի-ա հլ. «ժամանակ» Փիլ. Պիտ. Յհ. իմ. ատ. Նար. որից ամանանան «ժամանակական» Նիւս. կազմ. ամանակեան Փիլ. ամանակութիւն «տարի» Շիր. հինգամա-նակ Թր. քեր. բազմամանակ Մագ. դուզնա-մանակեան Անյ. ստորոգ. հանգէտամանակ Վրդն. ծն. անամանակ Կնիք հաւ. էջ 266. եր-կամանակ Թր. քեր. Մագ. եռամանակ Թր. քեր. Մագ. յոգնամանակ Անյ. ստորոգ. յոգ-նամանակագոյն Պղատ. տիմ. ամանակաւոր (նոր բառ) ևն. արդի գրականում ամանակ նշանակում է միայն «ձայնաւորի կամ վանկի տևողութիւնը կամ չափը»։
• = Պրս. [arabic word] amāna «ժամանակ» ձևից. պարսկերէնի մէջ այսպիսի բառ չկայ, բայց կայ [arabic word] amān «ժամանակ, ժամանակամի-ջոց», որի հետ միասին՝ հայերէնի միջոցով՝ ենթադրում եմ և amāna=պհլ. amānak ձևռ. ճիշտ ինչպէս որ հոմանիշ պրս. zamān ձևի հետ միաժամանակ կայ պրս. [arabic word] zamāna= պհլ. zamānak։-Պրս. [arabic word] ︎ amān համարւում է սովորաբար արաբերէն, ճիշտ ինչպես որ [arabic word] zamān «ժամանակ» բառն էլ համար-ւում է արաբերէն (արաբ. անկանոն յգ. լի-նում է [arabic word] azmān և ❇ azmina)։ Սակայն ինչպէս որ պրս. zamān բնիկ պարսկերէն է և ոչ բնաւ արաբերէն, ինչպէս ցոյց է տալիս հյ. ժամանակ բառը (Horn, Grund. § 659), նը-մանապէս և amān բնիկ պարսկերէն է, ինչ-պէս ցոյց է տալիս հյ. ամանակ բառը։ Արա-բերէն համարելու պատճառը եղել է երկու ու-րիշ համանուն բառերի գոյութիւնը արաբերէ-նում. այն է amān [arabic word] ︎ «փող, թմբուկ» և amān «անձնատուութիւն, ապահովութիւն, խնայել, ներում»։ Երեք նոյնահնչիւն բառերը միասին գործածուած են հետևեալ երկտո-ղում. Երբ միահաղոյն թմբուկ, շեփոր ու փող հնչեցին, Քաջերը առանց ժամանակ (կորցնե-լու) անձնատւութեան թուրը քաշեցին։-Աճ.
• Հիւբշ. 156 անծանօթ լինելով վերոյիշեալ պրս. ձևին և հյ. ամանակ կցելով ժամա-նակ բառին, չի կարողանում մեկնել այս երկուսի յարաբերութիւնը։ Patrubány SA 1, 311 ժամանակ բառից՝ ժ-ի կրը-ճատմամբ։