troop, flock;
assembly, company;
gathered, assembled;
— —, in several troops, in company;
— թռչնոց, flight;
— հօտից, անգեայց, flock, herd.
• (ի, ի-ա, ո հլ. բոլորն էլ յետին, ասկեդարեան հոլովումը պիտի լինէր ի-ա?) «բազմութիւն, խումբ (մարդոց, կենդանինե-րի, ձկների ևն)» Ագաթ. Եւս. պտմ., որից՝ ե-րամ երամ «խմբերով, խումբ խումբ» Գ. մակ. զ. 12. Վեցօր. 139, երամական «իշխանի հե-տևորդները, շքախումբ» Գոր. և շմ. էջ 52. ևփո. վկ. արև. 187, երամակ «անասունների խումբ». ՍԳր. (գրուած է արամակ Տիմսթ. կուղ, էջ 286 և Կնիք հաւ. 172, երմակ Մխ. ռտ.), երամովին «խմբով» Ես. և. 8=երա-մաւին Կոչ. 425, երամանալ «հաւաքուի,, խմբուիլ» Ագաթ., երամախմբեալ (չունի ՆՀԲ) Պարականոն շար. էջ 113, խոզերամակ Շ. հրեշտ., ուղտերամակ ՍԳր., երամակից Վեցօր. 163, ազատերամ Պիտ., բազմերամ Լմբ. սղ., մանրերամ Վեց. 141, շներամն Մագ. թղ. 165, խուռներամ Նար. տաղ. ծն. Տաղ., համերամ Ճառընտ. -ոտանաւորների համար յատկապէս սղուած մի ձև է րամ, ի հլ. «երամ, խումբ» Գնձ. Շար. ժմ. 46, որից էլ՝ րամայն «երամովին» Տաղ. յհ. եղբ. հեթ., րամապետ, րապետ «երամապետ» Գնձ. Շնորհ. տաղ., րամել «հաւաքել» Շնորհ. յիշ. Տաղ. Շար., րամօրէն Շնորհ. տաղ., րամեալ «ժողովուած» Շար։-Նոյն բարն է նաև ռււմ (ոամիկ), որի վրայ տե՛ս առանձին։-Բոլո-րովին նոր առում ունի երամակ «ոջիլ», որ մէկ անգամ գտնում են գործածուած Նար. 127 «Անիծք անկերպաւորք և երամակք ո-մանք քրտնածինք զազրաթորմիք կսկծեցու-զիչք և մարմաջողականք». որի անցման աս-տիճանն էլ ներկայացնում է Սեկունդու (հրտր. Տաշեան, Մատեն. մանը ուսումն. Ա. էջ 233) «Քանզի ի նոսա զեռունք խառան և ի քեզ ճճիք և երամակք ոջլաց»։ (Բառիս աւս առման մասին տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատեն. Ա. էջ 147 և Բ. էջ 288)։
• = Պհլ. *rama «հօտ, խումբ», ramak «ե-րամակ», պազենդ. rama, պրս. ❇ ram, [arabic word] rama «երամ, խումբ, հօտ», քրդ. [arabic word] fewou «ձիանոց, haras». rewuúi «ձևանոռե պահապան», rava gurg «գայլերի ոհմակ»։ Պարսկականից փոխառեալ են նաև աֆղան ramma, բելուճ. ramag, ասոր. [arabic word] ra mxā «հօտ», եբր. [hebrew word] rammāx «ջորի», արաբ. [arabic word] ︎ ramaq «ոչխարի և այծի հօտ», վրաց. რემაკი րեմակի «էշերի խումբ», მერაძი մերամե կամ მერემე մերեմե «կուտպան, табуншикъ», չեչէն. riēma «ձիերի երա-մակ», կիւր. ramaγ, խինն. rama «հօտ»։ Իրանեան բառերը ծագում են ram «հանգչիլ» արմատից. հմմտ. զնդ. ram «հանգչիլ», rēman-«հանգիստ», սանս. rámute, ra-mayati, պհլ. rāmisn, ramēnītan, պրս. ❇ ram և ā մասնիկով՝ [arabic word] ārām «հանգիստ» (Hopn, § 620)։-Հիւբշ. 147։
• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ Lag. Urgesch. 473, Müller, SWAW 38. 573 ևն։
• ԴԻՌ.--Վն. էրամ «մարդոց խումբ, ժողո-վըրդի բազմութիւնը», Մկ. էրամ «թռչուննե-րի երամ», Ալշ. ազգ ու էրամ «ամբողջ գեր-դաստանը». Եւդ. Ննխ. Սեբ. էրամ «գերեզ-մանատան մէջ իւրաքանչիւր ընտանիքի մեռելներին յատկացուած թաղամաս, թաղ», Ննխ. էրամէ դուս «տարօրինակ», Ղրբ. ըրա՛-մակ ըղնել «մարդու կարգ անցնիլ, կարգի մտնել»։