prophet, seer;
սուտ —, false -;
կին —, prophetess;
փոքր —ք, the Lesser prophets.
• , ի հլ. «ապագան գուշակող ի մաստուն» ՍԳո. որիզ մարգարէանալ «գու-շակել» ՍԳր. մարգարէանոց «մարգարէի գե-րեզմանի վրայ շինուած մատուռ» Բուզ մարգարէագէտ Ագաթ. Կորիւն. մարգարէա-կան Ագաթ. մարգարէակիր Կոչ. 412 մար-գարէանարգու Եւս. պտմ. էջ 377 (նորագիւտ բառ. տպուած է մարգարէս անօգուտ. այս-պէս պէտք է սրբագրել ըստ Վարդանեան, ՀԱ 1913, 559), նախամարգարէ Պիտ. Խոր..
• = Պհլ. գւռ. *margar-ձևից. այս բառը թէև աւանդուած չէ գրականութեան մէջ, բայս նոյնն են հաստատում սրանից ածանցուած նորագիւտ սոգդ. mārkrāy, mārkarāk «կա-խարդ» (Gauthiot, Gram. sogd. էջ 77). mārkrāyt «գուշակք, վհուկք» (եզակին պի-տի լինի *mārkarē), որոնք գործածուած են Մանիքէական գրուածքների մէջ (Meillet BSL 1965)։ Բառիս հնագոյն ձևն է զնդ. *maϑra-kara-, որ կազմուած է զնդ. [arabic word] ︎ maϑra-«բառ. Ս. Գրքի խօսքերը» և ❇ kara-«գործող, կերտող» բառերից. հմմտ. նոյն բառից ածանցուած ուրիշ ձևեր. ինչ. զնդ. ❇ maϑran-«կանխասաց. կանխագուշակ, մարգարէ» (Գաթաների մէջ գործածուած է միայն Զրադաշտի համար), ❇ maθro-pərəsa-«Աւես-տայագէտ», mղϑrə-baešaza- [arabic word] ︎ կամ («սուրբ» ածականով) [arabic word] ︎ xe18 maϑrəm-spəntəm-baesaza-«բանիւ սրբով բժշկող». հմմտ. նաև սանս. [other alphabet] mántra-«ծիսական կամ մոգական բանա-ձև», որից [other alphabet] mantrayati «ծիսական կամ մոգական բանաձևեր արտասանել», [other alphabet] mantrakāra «երգահան, եր-գասաց», [other alphabet] mantravādin «կախարդ, մոգ, որ զանազան մոգական բա-նաձևերով հիւանդների վրայ աղօթում ու բժշկում է»։ Ըստ այսմ մեր մարգարէն էլ, որ զրադաշտական կրօնից փոխառեալ բառ է, նշանակում էր նախապէս այն արևելեան կարդացողները, որոնք Ս. Գրքերից զանա-զան աղօթքներ կարդալով հիւանդների վը-րայ, բժշկում էին նրանց, և կամ այդ գըր-ուածքներից գուշակութիւններ էին հանում. Քրիստոնէութեան հաստատութեամբ բառը նոր գաղափարների դրոշմն ստացաւ և նոր իմաստով սրբագործուեցաւ. այնպէս՝ ինչպէս պատարագ բառը հասարակ և աշխարհիկ «նուէր» նշանակութիւնից՝ անցաւ քրիստո-նէական քաւութեան պատարագի իմաստեն։ Արիական բառերին ցեղակից են յն. μάντις «մարգարէ», μαντεία «մարգարէութիւն, պատգամ», μαντοσύνη «մարգարէական գի-տութիւն», որոնք բոլորը միասին ծագում են հնխ. men-«մտածել» արմատից (Boisaq 609)։
• ՆՀԲ հանում է մոգ բառից։ Lag, Re-liqq. gr. 83 եբր. [hebrew word] ngr «հոսիլ, հեղուլ» արմատի հետ, որ մերժում է Lao Arm. Stud. § 1443։-Karolides Γλ. συγϰρ. 91, 190 մեր բառին է կցում կապադովկ. յն. ϰαρϰάλτζα «առասպե-լական հսկայ»։ Հիւնք. և Ալիշան, Հին հաւ. 392 լատ. Mercurius «Հերմէս» ռառից։ Patrubány SA 1. 217 սանս mārg «կանխատեսիլ»+հյ. ար (իմա արար)+ է յունական վերջաւորութիւնը։ ռից՝ ճշմարիտ բառի նմանողութեամբ։ Մառ ИАН 1909, 1057 մարգարէ հա-մարում է նախաւոր «աստղաբաշխ. աստեղագէտ». արմատը դնում է հյ. մարգ «աստղ», որի աւելի պարզ ար-մատն է յաբեթական մրգ «փայլ». ցե-ղակիցներն են արաբ. barq «փայլիլ». վրաց. բրկիալի «փայլուն», լառ. մու-րուցխի, մուրունցխի «աստղ», մինգր. մուրիցխի «աստղ» և հյ. պերն, պայ-ծառ։ (Հայերէնից է փոխառեալ վրաց. მემარეე մեմարգե «վհուկ, կախարդ, աստղագէտ», որ կազմուած է պաշտօն ցոյց տուող մե-մասնիկով. որով ար-մատը կլինի մարգ <հյ. *մարգ «աս-տրղ»)։ Այս մեկնութիւնը մերժելով՝ վե-րի ուղիղ մեկնութիւնը տուաւ առաջին անգամ Salemann ИАН 1913, էջ
• 1129-1130, որ դրաւ սոգդ. ձևից փո-խառեալ։ Պհլ. ձևի միջնորդութեամբ բացատրեցին Meillet BSL 19, 65 և Gauthiot MSL 19, 127։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 95 դեռ կրկնում է մարգ «աստղ» բառից, մ-և -արէ մաս-նիկներով։
• ԳՒՌ.-Ջղ. Սչ. մարգ'արէ, Ախց. Երև Խրբ. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տփ. մարքարէ, Ալշ. Մշ. մարգ'արա, Սվեդ. մmրգ'mրա, Մկ. մmրկ'mրm, Մրղ. Շմ. մարքարա, Սլմ. մmր-ք'ըրm, Զթ. մայգ'այէ, մարգ'արէ։