anarchy.
ἁναρχία, τὸ ἅναρχον. anarchia. Պակասութիւն կամ բարձումն իշխանի եւ թագաւորի, եւ թագաւորութեան. անիշխան մնալն. չունելն զոք գլուխ. փատիշահսըզլըգ. պաշսըզ նիզամսըզ գալմագ.
Զկնի մահուն Խոսրովու ի ժամանակս անիշխանութեանն։ Յանիշխանութեան մնացեալք՝ յարեան ազգ յազգի վերայ. (Խոր. ՟Բ. 72։ ՟Գ. 2։)
Զառաջին ամն անիշխանութեան էր ի Թետաղիա. (Եւս. քր. ՟Ա։)
Անիշխանութիւն՝ անյարմարական է (Աստուծոյ)։ Եւ եղեւ անիշխանութիւն՝ բազմիշխանութիւն. (Առ որս. ՟Գ. ՟Ժ՟Բ։)
Յանիշխանութենէն իբր ի բազմիշխանութեանն (մեղուք)յողդողդեալք քակտեալք։ Դժնեայ է անզգամացն՝ անիշխանութիւն։ Դժնդակագոյն է՝ ըստ ոգւոյն անիշխանութիւն. (Փիլ. լիւս. եւ Փիլ. լին.։)
Չա՛ր է անիշխանութիւն, եւ բազում վշտաց պատճառք. (Ոսկ. եբր.։ Իսկ ՃՃ.)
Ողբայր զանիշխանութիւնն իւր ի տեղւոջէն. իմա՛ զրկումն յիշխանութենէ տեղւոյն։
| Singulier | Pluriel | |
|---|---|---|
| nominatif | անիշխանութիւն | անիշխանութիւնք |
| accusatif | անիշխանութիւն | անիշխանութիւնս |
| génitif | անիշխանութեան | անիշխանութեանց |
| locatif | անիշխանութեան | անիշխանութիւնս |
| datif | անիշխանութեան | անիշխանութեանց |
| ablatif | անիշխանութենէ | անիշխանութեանց |
| instrumental | անիշխանութեամբ | անիշխանութեամբք |