s.

vest;
waistcoat;
flannel waistcoat;
night waistcoat;
bodice;
cloak, mantle;
tunic.

• , ի-ա հլ. «պատմուճան, վերար-կու» ՍԳր. Եփր. ծն. էջ 51. Լաստ. որից բան-կոնակ «խեղճուկ հագուստ» Եւագր. 126. Վրդն. ծն. Տօնակ. նոր գրականում ընդու-նուած է բաճկոնակ «շապիկի վրայից հագ-նելու կարճ ու անթև հագուստը, ֆր. gilet, ռուս. жилeтъ, թրք. yelek», իսկ բաճկոն «բաճկոնակի վրայից հագնելու թևաւոր հա-գուստը. ռուս. пиджакь»։ Հնապէս էլ բաճ-կոնը շապիկի վրայից հագնելու զգեստն էր. հմմտ. Մտթ. ե. 40 «Եւ որ կամիցի ոք դա-տել և առնուլ զշապիկն քո, թո՛ղ ի նա և զբաճկոն քո»։ Սրա բացատրութիւնը տալով Երզն. մտթ. 125 գրում է. «Տեսակ բանիս թուի ինձ սխալ գոլ ի թարգմանչաց կամ ի գրչաց. քանզի բաճկոն վերինն է և շապիք ներքինն, որպէս ասէ Ղուկաս թէ՝ Եւ որ հա-նէ ի քէն զբաճկոն քո, մի՛ արգելուր ի նմա-նե և զշապիկս»։ Նկատողութիւնը ճիշտ է, բայց իրողութիւն այն է, որ մեր Հայրերը թարգմանել են ճիշտ այն՝ ինչ որ գտել են յունարէնում. ϰαὶ τῶ ϑέλοντί σοι ϰριϑῇναι ϰαὶ τὸν γιτῶνά (տակի հագուստ) σου λαβεῖν, ἂφες αύτώ ϰαὶ τὸ ἰμάτιον (վրայի հագուստ)։

• ՆՀԲ լծ. պրսկ. [arabic word] bazуūn «մեծա-գին և պատուական կերպասք», [arabic word] baz-ǰama «փառաւոր և շքեղ հանդերձ»։ Գ. վրդ. Սրուանձտեանց, Մանանայ, էջ 411, բեճ «ուս» բառից, իբր թէ «ու-սերի վրայ ձգուած զգեստ»։ Պատահական նմանութիւն ունին ասոր. [syriac word] pāizākōn «մի տեսակ կերպաս» և թրք. [arabic word] čerken, čekmen «թիկնոց» (by-даговь, 1, էջ 469)։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Բաճկոնակ (ի)

Voir tout