s.

daughter, girl;
— եղբօր or քեռն;
niece;
— որգւոյ or դստեր, grand daughter;
դստերք քաղաքի, villages, suburbs;
— Սիոնի, the old and new church;
— վերին Սիոնի, the church triumphant.

• (դստեր, -երք, -երաց կամ -երց) «աղջիկ զաւակ» ՍԳր. նմանութեամբ դստերք քաղաքի «քաղաքի գիւղերը» Յես. ժե. 11. Բ. մն. ժգ. 19, որից՝ դստերագիր կամ դստրա-գիր «հոգեզաւակ առնուած աղջիկ» Մխ. ա-պար., դստրասէր ԱԲ, դստրիկ Վրք. հց. Ճա-ռընտ., խոստովանադուստր Ոսկիփ., արքա-յադուստր (արդի գրականում)։

• = Բնիկ հայ բառ. ցեղակից հնդևրոպա-կան լեզուների մէջ գտնում ենք սանս. [other alphabet] duhitár-, թոխար. ckacar, քուչ. tkacer, զնդ. duγδar-, հզնդ. dugədar-, պրս. [arabic word] duxtar, [arabic word] duxt, քրդ. duxt, ditt, մինջ. ləγdá, աֆղան. lur, յն. ϑνγά́τηი լիթ. dukté, գոթ. dauhtar, հբգ. tohter, անգլ. daughter, գերմ. tochter. հհիւս. շվէդ. dotter,ζհսլ. düšti, հպրուս. duckt, ռուս. дочь, սեռ. дбчepи, բուլգար. düšterá, լեհ, cora ևն. հնդևրոպականներից փոխառռթե-ամբ նաև ֆին. վօտյ. tytār, էստ. վէպս. tütar, լիվ. tūdār, չերեմ. adər, մորդվին, štir «աղջիկ»։ Հնխ. մայր ձևն էր dhughə-tér-և սրանից թեթևացած՝ dhughtr-, dhughdr-։ Երկու բուների յարմարութեամբ և միւս -ter յանգող ազգականական անուն-ների ազդեցութեամբ (հմմտ. հնխ. pətér-«հայր», māter-«մայր» ևն) յառաջ եկաւ նախնացոյն հլ. եզ. ուղ. *dhuktér, յգ. *dhuktères, որից նախնի հյ. եզ. ուռ. *դուստիր, յգ. *դուստերք, որից հյ. դուստը, դստերք։-Առաջ ենթադրում էին թէ հնխ. dhughətér-ծագում է հնխ. dhugh-«կթել» արմատից և թէ «դուստը» նշանակում է բուն «կաթ կթող». այժմ այս մեկնութիւնը ոչ ոք չի ընդունում. հմմտ. Berneker, 243. Trautmann, 62, Boisacq, 355, Horn, § 541, Kluge, 490, Bartholomae, 748, Po-korny, 1, 868.-Հիւբշ. էջ 440։

• Հներից Առաքել Սիւնեցի բառախա-ղով ստուգաբանում է «դուրս տալ» բայից. այսպէս՝ Առամ. էջ 138-4 «Դարձեալ ասեն դուստր նորին, զի դուրս երետ զմարդն ի դրախտին. այս-պէս և այժմ ամենայն կին զմարդն հանէ կամաց Փրկչին» -Ուղիղ մեկնեց նախ Klaproth, As. polyg. էი 105 և Mémoires 1, 425, յետոյ ՆՀԲ, Peterm. 20, Windisch. 10 ևն։ Էմին, Ист. A-coxикa 1864, էջ 53 դ մասնիկով ուս-տըր բառից կամ վերի ձևերի հետ։

• ԳՒՌ.-Սչ. դ'ուստրը (սեռ. դ'ըսդեր) կամ դ'րուսդ (սեռ. դ'ըրըսղեր) «աղջիկ զաւակ». ու-րիշ ամեն տեղ փոխանակուած է աղջիկ բա-ռով. և այս հին հնդևրոպական բառը, ինչպէս լատիներէնում, նոյնպէս և մեզ մօտ, գոյու-թիւնից զրկուած է. այնպէս որ հայերէնի մէջ «աղջիկ» մասնաւոր և ընդհանուր իմաստով միևնոյնն է (Հօրեղբորս աղջիկը. Մի աղջիկ տեսայ). «իշտ ինչպէս ասում ենք՝ Կինս և Մի ինչ որ կին. (գերմ. Welu և Frau, Tocht r և Mádchen)։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Դուստրիկ

Խոստովանադուստր (դստեր)

Հօրաքեռադուստր (դստեր)

Հօրեղբօրադուստր (դստեր)

Մօրաքեռադուստր (դստեր)

Մօրեղբօրադուստր (դստեր)

Քեռադուստր (դստեր)

Voir tout