cf. Եղծուած.
Եղծանիլն, եւ եղծանելն. ապականութիւն. խանգարումն. աւեր. աւրելը, աւրըւիլը.
Նորոգօղն զմեզ ի մեղացն եղծմանէ. (Յհ. իմ. ատ.։)
Եղծումն եւ ապականութիւն։ Յեղծումն աւերանաց բերիլ. (Յհ. կթ.։)
Նորոգութիւն եղծմանս։ Ընդ եղծման ջրողողն զազրագործաց։ Ի կեանս՝ որ ընդ եղծմամբ ոչ անկանի։ Եղծմունք, ցնդմունք, եւ հալմունք մեղացս սառնամանեաց պահեստի. (Նար.։)
ԵՂԾՈՒՄՆ. ըստ հռետորաց՝ Ցրումն եւ հերքումն բանից այլոց.
Յաղագս եղծման։ Եղծումն է ի բաց բարձումն առաջիկայ իրի ... Ամենայն արուեստիս զօրութիւն եղծմամբք եւ ստեղծմամբք դատեալ լինի. (Պիտ.։)
Զեղծմունս նոցա արասցուք, յայտնապէս զանմտութիւն նոցա յանդիմանելով. (Սահմ. ՟Ա։)
| Singulier | Pluriel | |
|---|---|---|
| nominatif | եղծումն | եղծմունք |
| accusatif | եղծումն | եղծմունս |
| génitif | եղծման | եղծմանց |
| locatif | եղծման | եղծմունս |
| datif | եղծման | եղծմանց |
| ablatif | եղծմանէ | եղծմանց |
| instrumental | եղծմամբ | եղծմամբք |