Your research : 2 Results for ծարիր

Ծարիր (րրոց)

s.

antimony black;
ամալ — յաչս, to blacken with antimony, to paint the eyebrows;
ի— եւ ի սնգոյր շպարել, to put on rouge, to paint one's face;
— քար, ծարուր, ծարրաքար, antimony, stibium;
ծարատ, antimoniate.

• , ո, ի-ա հլ. (գրուած նաև ծարիւր. ծարոյր, ծարուր) «աչքի քաշելու սև դեղ» Եզեկ. իգ. 40. Երեմ. դ. 30. Ոսկ. ես. և մ. ա. 10, բ. 5. որից ծարրաքար կամ ծարիր քար «թութի» Բժշ. Գաղիան. ծարրել «աչքին ծարիր քսել» Դ. թագ. թ. 30 (գրուած նաև ծարուրել Բանք իմ. 59, ծարիւրել Սասն էջ 71)։ Սրանց հետ նոյն են նաև ծարուր, ծարուրիկ բոյսերը՝ իբր թրգմ. թրք. թու-թիա հոմանիշի. (ունի միայն ՀԲուս. § 1128 առնելով Կամարկապցուց և Սալաձորցուց)։

• = Ասոր. ❇ səδiδā «ծարիր» (Broc-kelmann, Lex. syr. 299բ), որի հետ նոյն են ասուր. sadīdu (ըստ Zimmern) և արաբ. [arabic word] sudūd «ծարիր» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 632)։-Աճ.

• Canini Et. etym. 46 սանս. chur «նեռ կել» բառի հետ։ Հիւնք. հանում է ծրար բառից։ Seidel, Մխիթ. հեր. § 215 ա-րաբ. [arabic word] δarur «streupulver» բա-ռից է ենթադրում։ (Այս բառը ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. էջ 866 նշա-նակում է «աչքի դեղ, թութիա, աղտոր, ծարիր և նմաններ», որի բայական ձևն էլ է ❇ δarr «աչքին ծարիր քա-շել, ծարրել». պատկանում է արաբ. [arabic word] δarr «փոշիանալ, փշրել» արմա-տին, որից ունինք նաև [arabic word] δarra «հիւլէ, շամանդաղ», ❇ ︎ δarara «ցանած՝ սփռած բան, թափթփուք ևն». միւս սեմական ցեղակիցներն են ա-սուր. zaru, եթովպ. zarav, արամ. [hebrew word] dara, եբր. [hebrew word] zrr կամ [hebrew word] žrh «սփռել, ցրուել, ցանել»։ Բայց ա-

• րաբ. [arabic word] δarur «ծարիր» կապ չու-նի ասոր. səδiδa ևն ձևերի հետ, որոնք ճշտիւ համապատասխանում են մեր ծարիր բառին, ուստի նմանութիւնը բո-ւորովին պատահական է)։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 193 պրս. ❇ zarir «աս-պարակ, մաղձ, դալուկ» բառից։

• ԳՒՌ.-Խրբ. Տիգ. ձmրիր «ծարոյր»։ Նոյն բառն է նաև ծարուր Բն. «ծեծած կարմեր պղպեղ», Ղրբ. «ցորենի մուր, սևացած ու ածխացած հատիկ»։ Բայական գործածու-թեամբ՝ Ջղ. ծարրել, ինչպէս նաև ծարու-րել Ակն. որից ծարրման Տիգ. «աչքերին ծարիր քսած»։


Դեղ (ոց)

s.

remedy, medicine, medicament, purgative, potion, draught;
spice, drug;
cure, dressing;
poison, venom;
ink;
die, colour;
amulet, talisman;
— դալար, grass, herbage, green;
nacea;
dress;
verdure;
ամենաբոյժ —, panacea;
— մատուցանել, to physic, to dress;
— առնուլ, to take a remedy;
to take poison;
անոյշ՝ դառն՝ սաստիկ՝ գօրաւոր՝ ազդու —, sweet, bitter, violent, powerful, efficacious remedy.

• , ո հլ. (Ագաթ. ունի գրծ. դեղօք. յետնաբար նաև ի հլ.). առաջին և հիմնական նշանակութիւնն է «խոտ». այս իմաստով տ-ռանձին գործածուած չէ, այլ միշտ ղալար բառի հետ իբր «կանաչ խոտ». այսպէս՝ «Եւ խոտ նորա նուազեսցէ և դեղ դալար անդ մի՛ գտցի» Ես. ժե. 6. «Լիզանիցէ արջառ զդեղ դալար ի դտշտի» Թիւք իբ. 4. «Նուազութիւն խոտոյ և ամենայն դալար դեղոյ լինի» Ոսկ, ես. 163. «Մի՛ ելզէ ի վերայ նորա ամենայն դեղ դալար» Օր. իթ. 23. «Ո՛չ գտցի ի նմա դեղ դալար» Ես. իէ. 10. (այս գործածութեան հետ հմմտ. խոտ դալար դարձուածը. «Ամե-նայն խոտ դալար ի կերակուր» Մն. ա. 30. «Ժողովես զխոտ դալար» Առակ. իէ. 25)։ Բա-ռիս առանձին գործածութիւնը պահում են վրացին և գաւառականները (տե՛ս տակը)։-Խոտերը հին բժշկութեան մէջ կազմելով հի-ւանդութեանց գլխաւոր դարմանը՝ այս դեղ ռառն էլ սկսաւ կամաց կամաց գործածուիլ «բժշկական խոտ» նշանակութեամբ. այս ի-մաստով գտնում ենք գործածուած Լաբուբ. էջ 5 և Իմ. ժզ. 11 «Ջի ոչ դեղովք և արմա-տովք բժշկես դու, այլ բանիւ», «Ոչ դեղք և ոչ սպեղանիք բժշկեցին ղնոսա»։-Այնուհետև աւելի ընդհանրանալով՝ սկսաւ նշանակել «ա-մէն տեսակ դարման, դեղ» ՍԳր. Եզն. Պիտ. Փիլ. և այս ընդհանրացումը պատճառ եղաւ. որ բառի նախկին նշանակութիւնը գործածու-թիւնից դադրի, ասպարէզը թողնելով խոտ հոմանիշին։ Նշանակութեանց այս զարգա-ցումը տեղի է ունեցած Ե դարից շատ առաջ։ Վրացերէն մղելո მდელო «խոտ» բառը, որ հայերէնից է փոխառեալ, հակառակ վրացե-րենի սովորական վերջաձայն ի յանգին, ունի ո, որ ներկայացնում է հյ. բառի ո բունը (դեղ-դեղոյ). այս բանը ցոյց է տալիս թէ բա-ռը փոխ է առնուած ա՛յն ժամանակ, երբ հայ լեզուն իր բուները դեռ կորցրած չէր. հետևա-բար նաև «խոտ» նշանակութիւնը այս ժամա-նակից է։-Դ դարի վերջերում «խոտ» նշա-նակութիւնը կորաւ. և ահա դրա համար է, որ Ե դարուն հազիւ նրա մնացորդներն ենք գըտ-նում, իսկ Ե դարից յետոյ՝ բնաւ։ Բայց դեղ «դարման», ինչպէս Ե դարուն, նոյնպէս և մինչև այսօր սովորական է։-Դեղ «դար-ման, ճար» նշանակութիւնը յառաջանա-լուց յետոյ՝ նոր փոխանցումներով ձևա-ցան հետևեալ նոր նշանակութիւնները.-«թոյն» (իբր վնասակար դեղ կամ խոտ) Բ. մակ. ժ. 13. Իմ. ա. 14. Փիլ. Պղատ. օրին., «յուռութ կամ կախարդանք» (իբրև միջոց բժշկութեան) Սղ. ծէ. 6. Ոսկ. կող. ը., «մար-մինը օծելու անուշահոտ իւղեր» Պղատ. տիմ., «ներկ» Լաբուբ. էջ 6, Ագաթ. Արիստ. աշխ. Յհ. կթ. 5, «աչքի քաշելու ծարիր» Յայտ. գ. 18, «թանաք, մելան» Բ. յհ. 12, գ. յհ. 13. Ե-ղիշ. չրչր., «աբեթ, կպչան» (այս նշանակու-թիւնը չունին բառարանները). Տաթև ձմ. ճզ (Հուրս վառի յերկաթէ և ի քարէ, յոր-ժամ պատրաստ լինի դեղն)։-Նշանակու-թեանց այսպիսի զարգացում գտնում ենք նաև ուրիշ շատ լեզուներում. հմմտ. վրաց. ծամալի «թունաւոր խոտ, դեղ, թոյն, ներկ», թուշ. ծոմալ «բժշկութիւն, դեղ, փոշի», արե-վել. թրք. ot «խոտ, դեղ, լուծադեղ, թոյն, դալար փայտ», եաքուդ. otarmak «արածաց-Kraut «խոտ, դեղ, դարման», ռուս. τραο-«խոտ» և oтpaвa «թոյն», ասոր. [syriac word] samā և ն. ասոր. darmana «դեղ, թոյն, ներկ» ևն ևն։ -Դեղ բառի այս զանազան առումներից են ածանցւում՝ դեղատու Սղ. ծէ. 6. Յայտ. իս-8. Եփր. քրզ., դեղել «բժշկել» Մագ., «թու-նաւորել, կախարդել» Եղիշ. փիլ., «ներկել, Պղատ. օրին., դեղագիտութիւն «կախարդու-թիւն» Նոննոս., դեղագործ «դեղ շինող» Ոս կիփ., «թոյն պատրաստող» Փարպ., «ներկա-րար» Ոսկիփ., «ներկով նկարուած» Վրդն. սղ. դեղագործող «նկարիչ» Բանք իմ. 54, դեղոջ «ներկանկար պատկեր» Հաւաք. 19, դեղա-խունկ Սեբեր., դեղահունդ Ոսկ. եփես., դե-ղաթափ Մեսր. եր. Ճառընտ. Մեծոբ., անղե-ղեայ Ոսկ. փիլիպ. Սեբեր. Բուզ. կամ անդե-ղայ Կոչ. 155 (գրուած նաև անթեղայ, ան-դեղէս Պիսիդ. Վեցօր.), մաղձադեղ Եզն., մկնդեղ Բժշ., դեղուն «թունավորուած» Շշունի ԱԲ) Պտմ. կիլ. 205, սևադեղ Սե-բեր., գրադեղ «մելան, թանաք» Վրք. հց.. կարմրադեղ Փարպ., դառնադեղ Ոսկ. ապաշխ., թմբրադեղ Յայսմ., կապըն-դեղ, հացադեղ, խաշնդեղ, ճակնդեղ բոյ-սերը։ Նոր գրականում՝ դեղագիր, դե-ղատոմս, դեղատուն, դեղավաճառ, դեղա-վաճառանոց, դեղատուփ, դեղափոշի ևն։-Դեղ բառի հետ ծագմամբ նոյն են՝-Դալար «խոտ, կանաչ, մատղաշ». կազմուած է դալ արմատից՝ -ար մասնիկով (տե՛ս և առան-ձին).-Դալուկն «դեղնացաւ», կազմուած է դալ արմատից՝ ուկն մասնիկով (տե՛ս և ա-ձին). նշանակութեան զարգացման համար հմմտ. տճև. սարը «դեղին» և սարըլըք «դա-ւուկ», ֆրանս. jaune «դեղին» և jaunisse «դալուկ» ևն.-Դաղձն «վայրի անանուխ» կազմուած է խոնարհ աստիճանի դալ ձայն-դարձից, որ աճած է ձ աճականով, բաղա-ձայնի պատճառով լ դառնալով ղ. «խոտ» նախնական նշանակութիւնը պահում է դեղ (տե՛ս և առանձին)։-Դեղին «դեղին գոյնը». կազմուած է դեղ արմատից՝ -ին մասնիկով, նշանակութեան զարգացման համար հմմտ դալար, դալուկն և յաջորդները (տե՛ս և ա-ռանձին).-Դեղբ «դեղին». կազմուածբ ա-ձին).-πեղե, կազմուած դեղ արմատից՝ ձ աճականով. բուն նշանակութիւնն էր «դե-ղին», որ յետոյ կորտւ. գոյնի պատճառով այս բառը յատկացուեց ծանօթ պտուղին. հմմա. պրս. ❇ šaftrang, որ նշանա-կում է բուն «դեղնագոյն», բայց գործածւում է դեղձ պտուղի համար. նոյնպէս [arabic word] saflalu «ռեղձ», որ ստուգաբանօրէն նշանա-կում է «դեղին սալոր». գրեթէ նոյն բանն է նաև պրս. [arabic word] zardālū «ծիրան», որ բուն նշանակում է «դեղնակարմիր սալոր» (տե՛ս և առանձին)։ Դեղձ բառի հին նշանակութիւ-նը յայտնի կերպով ցոյց է տալիս՝ Դեղձան «դեղին», որ կազմուած է դեղ արմատից՝ 3 աճականով և -ան մասնիկով.-Դեղձն «վայ-րի անանուխ». գրականութեան մէջ գործա-ծուած չէ և ենթադրւում է միայն Ղրբ. տէ՛խս-նը ձևից. կազմուած է դեղ արմատիզ ճիշտ այն ձևով՝ ինչպէս կազմուած է դաղձն բա-ռը ղալ արմատից (տե՛ս դաղձն բառի տակ),

• ԳՒՌ.-Պահուած է մի քանի նշանակու-թեամբ. այսպէս. «ճար, դարման» նշանակու-թեամբ են՝ Ալշ. Երև. Հճ. Մշ. Ոզմ. Ջղ. դ'եղ. Ագլ. դէղ, Ախց. Խրբ. Կր. Սեբ. դ'էղ, Սլմ. Վն. տեղ, Հմշ. Ղրբ. Մկ. Մրղ. տէղ, Ասլ. դէղ, Ռ. թէղ, Տփ. դիղ, Տիգ. թիղ. -«թոյն» նշա-նակութիւնն ունին Ալշ. Ղրբ. Ասլ. Մշ. Վն. Տփ., որից՝ Ակն. դ'էղիլ «թունաւորել», իսկ Մժ. տէխկ (իմա՛<դեղք) «թոյն» և տէխկէլ «թունաւորել».-«խոտ» նշանակութիւնն ու-նին Մշ. Սս., որոնց մօտ դեղ նշանակում է «մի տեսակ դաշտային խոտեղէն բոյս, որ պանիրի մէջ են դնում՝ անուշ հոտ տալու հա-մար» (վերջին երկու նշանակութեանց է լա-րում խնդեղն Ղրբ. «օշինդը», որ ծագած է *խնդադեղն ձևից և իմաստի զարգացման կողմից համեմատւում է մոլախինդ, խնդա-մոլի բառերին)։-«Աչքի ծարիր կամ երեսի շպար» նշանակութեամբ են Ակն. Մկ. Վն. Տփ.։-Սրանցից դուրս նոր իմաստներ են ցոյց տալիս՝ Զթ. դ'էղ «վառօդ», Նբ. Վն. «մածունի կամ պանիրի մակարդ, մէրան», Սչ. դ'էղել «կեղտոտել»։-Նոր բառեր են՝ դեղապէտ. դեղաջուր, դեղդիր, դեղդղել, դեղթափ, դեղիկ, դեղկոծել, դեղմաշկ, դեղուկ, դեղրար, դեղ-բունքել։


Definitions containing the research ծարիր : 2 Results

Ամայեմ (եցի)

va.

to pour out, to empty;
to collect together;
cf. Ամանեմ;
ծարիր յաչս, to colour the eyes with prepared antimony.


Մաշկ (ից, աց)

s. adj. med.

scarfskin, epidermis;
membrane, tunic;
film, pellicle;
skin, hide;
fleecy skin;
fur coat, pelisse;
worn out, used up;
— մարդոյ, derma;
— գործոյ, dressed skin, tanned hide, leather;
cordovan.

• ԳՒՌ.-Ախց. մաշկ «մորթ», Ալշ. մաշկ «փոքր անասունի կաշի», Մկ. մաշկ «հաւի մորթը», Ննխ. մաշկ «մսի միջից դուրս եկած անուտելի թաղանթներ», Ոզմ. մաշկ «լոբու կճեպ»։ Այս բառից են նաև մաշկ Արբ. կամ մաշկաձու Ղրբ. «հաւի կիսատ վիժած ձուն», մաշկել Գնձ. Երև. Ղզ. Ղրբ. Ղրդ. Շմ. «կա-շին քերթել», մաշկահան Ղրբ. «կաշին քեր-թուած», մաշկիկ Մշ. «հաւի ոտքի կաշուց պատրաստուած դեզդիր, (ծարիրի աման)», մաշմիրգ Խտջ. Հմշ. «շագանակ», մաշմրգի Հմշ. «շագանակենի»։