to become or grow low, to go down, to subside, to fall, to diminish, to lower, to be humbled;
to calm, to stoop, to be appeased;
to go down, to subside.
κοπάζω, λήγω cesso, desino ἰλάσκομαι placor συστέλλω coerceo me ipsum ταπεινόομαι, ἑγκλίνομαι humilior, inclinor σωφρονέω, φιλοσοφέω sapio. Ցածանալ, ի վայր կոյս իջանել. թուլանալ. մեղմանալ. դադարել. ցածնալ, ինջնալ.
Ցածուցեա՞լ իցէ ջուրն յերեսաց երկրի։ Ցածուցեալ են ջուրքն յերկրէ. (Ծն. ՟Ը. 8. 11։)
Ի հասանել ջրհեղեղին, եւ վաղվաղակի ցածնուլ։ Ցածնու պատերազմ։ Արեգակն բարձրացեալ՝ առնէ ամառն. եւ ի կշիռն ելեալ՝ ցածնու. եւ ե՛ւս ցածեալ ընդ հարաւ՝ կազմէ ձմեռն։ Աւուրք չարութեան ցածնու առաջի նոցա, եւ ցածեաւ. (Եւս. քր. ՟Ա։ Երզն. մտթ.։ Վրդն. պտմ.։ Լմբ. սղ.։)
ՑԱԾՆՈՒԼ. Զիջանիլ. մեղմանալ. հանդարտիլ ի ցասմանէ. յետս կալ ի չարեաց. խոնարհիլ. պարկեշտանալ. իմաստնանալ. սիրտը ինջնալ, կակղնալ.
Եւ ոչ կամեցաւ տէր ցածնուլ։ Ցածի՛ր ի չարեաց ժողովրդեան քո։ Եւ ցածեաւ տէր ի չարեացն՝ զոր ասաց առնել ժողովրդեանն իւրում. (՟Գ. Թագ. ՟Ի՟Դ. 4։ Ել. ՟Լ՟Բ. 12. 14։)
Ցածիր ի բարկութենէդ։ Պարտեալ եռանդեանն չարութիւնն՝ անդէն եւ անդ դադարեալ ցածնուն։ Չէր պարտ բարկանալ, այլ երկնչել եւ ցածնուլ։ Ի ցասմանէն ցածնուցուն։ Ոչ երբէք ցածնութիւնն ի չարեացն. (Ճ. ՟Ա.։ Փարպ.։ Շ. մտթ.։ Բրսղ. մրկ.։ Սարգ.։)
Զայս ամենայն գիտացեալ՝ ցածցո՛ւք զգաստասցուք։ Սպառնալիք միա՛յն, զի ցածնուցումք. իսկ եթէ չցածնուցումք, եւ անդէն ի չարիսն կայցեմք, չածիցէ՞ տանջանս. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. թես.։)
Որպէս զի ցածիցէ եւ զովասցի այրումն գթոյ աղեաց նորա. (Եփր. ել.։)
Մինչեւ անդադար աղօթիւք ցածցի սիրտ քո. (Վրք. հց. ձ։)
| Présent | |
|---|---|
| ես | ցածնում |
| դու | ցածնուս |
| նա | ցածնու |
| մեք | ցածնումք |
| դուք | ցածնուք |
| նոքա | ցածնուն |
| Imparfait | |
|---|---|
| ես | ցածնուի |
| դու | ցածնուիր |
| նա | ցածնոյր |
| մեք | ցածնուաք |
| դուք | ցածնուիք |
| նոքա | ցածնուին |
| Aoriste | |
|---|---|
| ես | ցածեայ |
| դու | ցածեար |
| նա | ցածեաւ |
| մեք | ցածեաք |
| դուք | ցածեայք |
| նոքա | ցածեան |
| Présent | |
|---|---|
| ես | ցածնուցում |
| դու | ցածնուցուս |
| նա | ցածնուցու |
| մեք | ցածնուցումք |
| դուք | ցածնուցուք |
| նոքա | ցածնուցուն |
| Aoriste | |
|---|---|
| ես | ցածեայց |
| դու | ցածիցես |
| նա | ցածիցէ |
| մեք | ցածիցուք |
| դուք | ցածիջիք |
| նոքա | ցածիցեն |
| Prohibitif | |
|---|---|
| դու | մի՛ ցածնուր |
| դուք | մի՛ ցածնուք |
| Impératif | |
|---|---|
| դու | ցածի՛ր |
| դուք | ցածերո՛ւք |
| Exhortatif (thème du passé) | |
|---|---|
| դու | ցածիջի՛ր |
| դուք | ցածիջի՛ք |