Entries' title containing արիոս : 1 Results

Փեբրուարիոս (ի)

s.

February.


Definitions containing the research արիոս : 4 Results

Առաջ (ոյ)

adj.

front, head;
arm, division, branch;
—ք գետոյ, arm of a river;
յ—ոյ or յ—ոյ կողմանէ, before, in front, at the head of;
զ—ս ունել, առնուլ, to obviate, to be beforehand, to prevent, cf. Սկսանել;
— նաւու, head, prow, how of a ship;
— զօրաց, division of forces;
ընդ առաջ գնալ ելանել, to go to meet.

• ՓՈԽ.-Ցոյները և ռումինացիք ունին ար-ցիվո՛ւրիօն (άρτζιβούριον), արցի՛վուրցի (άρτζίβουρτζι), արթէզֆօռթէզ ևն ձևով բա-ռեր, որոնք փոխառեալ և յարմարեալ են մեր Առաջաւորաց Պահոց անունից, որի վրայ այ-լակերպ առասպելներ են պատմում։ Առաս-պելի հնագոյն վիճակը գտնում ենք Ճառ ընդ-դէմ Հայոց խորագրով յունարէն ընդարձակ մի գրուածքի մէջ, որ վերագրւում է ԺԱ-ԺԲ դարից Սահակ անուն մի հայ կաթուղիկոսի, բայց հաւանօրէն Եւտեմիոսի (ԺԲ դարից) կամ Կալլիստոսի (ԺԴ դարից) խարդախու-թիւնն է (տպ. Migne, Patr. gr. հտ. 132)։ Այս Ճառի մէջ մի առանձին գլուխ կայ՝ որի վերնագիրն է Γερί τῆς σατανιϰῆς νηστείας τοῦ αρτζιβουρίον (Յաղագս դիւական պահոց արցիվուրի, Ա. գլ. ժդ)։ Ահա թէ ի՛նչ է պատմւում յիշեալ գլխում. «Սարգիս անու-նով մէկը, Հայոց մոլորութեան վարդապետ, մի շուն ունէր արցիվուր անունով։ Սակայն այս բառը նշանակում է «առջևից գնացող» (առաջաւոր)։ Սարգիսը սատանայի ազդեցու-թեամբ այս շունը գործ էր ածում իբրև իր ռաւստեան աւետաբեր և յայտարար, ամէն անգամ՝ երբ մի գիւղ, մի քաղաք կամ մի ուրիշ տեղ երթար, ուր իր մոլորութեան ժան-տախտից բռնուած աշակերտներ էին բնա-կում։ Երբ սրանք տեսնում էին շանը, յա-ջորդ օրը թափորով մի քանի մղոն տեղ ընդ առաջ էին գնում իրենց վարդապետին։ Մի անգամ՝ երբ շանը սովորական պաշտօնով մի տեղ ուղարկեց, գայլերը ճանապարհին պատառեցին նրան։ Սարգիսը երկրորդ օրը գնալով նոյն տեղը և տեսնելով որ ոչ ոք իրեն ընդ առաջ չի եկել, ինչպէս սովորութիւն էր, սաստիկ բարկացաւ։ Երբ քաղաք մտնելով ի-հասած, մարդիկ ուղարկեց փնտռելու համար և գտնուած ոսկորներից գուշակելով թէ գայ-լերն են կերել, հրամայեց ամենայն Հայոց՝ որ ամէն տարի, սահմանեալ օրեր, նրա մահուան համար ծոմ պահեն ու մեծ սուգ բռնեն. և այս պասը կոչեց արցիվուրց պաս»։-Նոյն առաս-պելը գտնում ենք նաև Աֆթիմիոս Սեկտատի-նոսի Զէն կատարեալ գրքում. Նիկեֆորոս Կալսթասի Պատմութեան և Աթէնքի Միլե-տիոս արքեպիսկոպոսի Եկեղեցական պատ-մութեան մէջ, որ Ջենատիոս Սքոլարիոս սար-կաւագի ձեռքով համառօտուելով տպուած է նախ Զմիւռնիա (1861) և յետոյ արաբերէն թարգմանութեամբ՝ Երուսաղէմ (1867), այն ժամանակի յունաց Երուսաղէմի պատրիարք Կիւրեղի հրամանով։ Սրա իններորդ գլխի թարգմանութիւնն ունի Երուսաղէմի Սիօն ամ-սագիրը (Չ տարի, 1871, մայիս, թիւ 5, էջ 100), ուր մեր բառը դարձել է յն. արթէզֆոո-թէզ կամ արթէզֆոռ։ Առասպելի մի ուրիշ ձևն ունին ռումինա-ցիք, որոնց մէջ բառը դարձել է արցիվուրցի։ Ռումին առասպելի մէջ արցիվուրցի է կոչւում մի հայ աւագերէցի շունը։ Աւագերէցը անտա-ռով անցնելիս մոլորուել և այդ շան միջոցով կարողացել է գտնել ճանապարհը։ Հայերը աւդ շունը սրբերի կարգն են դասել և ի պա-տիւ նրա՝ Ս. Սարգսի բարեկենդանին պաս են պահում և Զատկի թաթախման երեկոյին էլ նրան նուիրուած մի տօն են կատարում (տե՛ս Պ. քհ. Մամիկոնեան, Ռումանահայոց ներկան և ապագան, Կալաց 1895, էջ 44-45)։


Եկեղեցի (ցւոյ, եցեաց)

s.

church, assembly of the faithful;
temple consecrated to God;
assembly;
զինուորեալ —, the church militant;
յազթական —, the church triumphant.

• = Յն. ἐxϰλησία «հաւաքոյթ ժոզովուրդի, զինւորների, յետնաբար՝ հաւատացեալների. 2. հաւաքատեղի, յետնաբար՝ եկեղեցի», εϰϰλησιάζω «ժողովի հրաւիրել, ժողով կազ-մել, խորհրդակցութեան ներկայ լինել». έϰϰιησιαστιϰός «եկեղեցական, կրօնաւոր». ծառում է ϰαλέω «կոչել», ἐx-ϰαλέω «դուրս կանչել» բայից. և սրա համար է որ հայերէ-նում երբեմն թարգմանուած է կոչումն, կս-չարան։ Քրիստոնէութեան տարածման հետ՝ փոխառութեամբ անցել է բազմաթիւ լեզու-ների. այսպէս՝ լտ. ecclesia, ֆրանս. eglise, գոթ. aikklēsǰō, իտալ. chiesa, վրաց. ვკლa-სοა եկլեսիա, թրք. պրս. [arabic word] kilisa. kilīse, չեչէն. k'ils, արաբ. [arabic word] kanisa (Կամուս, թրք. թրգմ. Բ. 285) ևն։-Բացա-ռութիւն են կազմում գերմանական և սլաւա-կան լեզուները, որոնք փոխ են առել յն. ϰυριαϰόν «տէրունի» բառը։ Այս բառի ժողո-վըրդական ձևը ϰυριϰόν գործածական էր Դ դարում, յունաց մօտ, «եկեղեցի» նշանակու-թեամբ, բայց շուտով ջնջուեց։ Արիոսական սոթացոց ձեռքով այդ բառը փոխ առնուելով Դ դարում, դարձաւ գոթ. *kyrikō և Ե դարից սկսեալ թափանցեց ամբողջ Գերմանիա։ Դրանից յառաջացան հին ստ. գերմ. kirika, անգլսք. cirice, հբգ. chirihha, գերմ. Kirche, անգլ. church ևն։ Գերմաններից փոխ առին սլաւները, որով ձևացան հսլ. cruky, ռուս. церковь, բուլգար. curkov, cerkva, լեհ. cerkiew ևն (Kluge, 256, Berneker, 132)։ -Հայերէնի մէջ բառի -եցի վերջավորութիւ-նը հայկական յարմարացում է և ո՛չ թէ յու-նարէնի հարազատ տառադարձութիւն։-Հիւբշ. 347։


Յունուար (ի)

cf. Յունվար.

• «Հռովմէական տոմարի առա-ջին ամիսը». ա՛յս է նոր գրականի ընդունած ձևը. հների մօտ կար նաև յանուար Շիր. հրտր. Պատկ. 4, 7. յունվար, յանվար Յայսմ. Տոմար. յունուվար Վրք. իգն. 184 և ամենա-հինը՝ յունուարիոս Եւս. քր. բ. էջ 178։


Փետրուար

cf. Փետրվար.

• տե՛ս *Փեբրուարիոս։