չ.
κάμπτομαι, κυρτοῦμαι, κλίνομαι , ταπείνομαι incurvor, inflector, inclinor, humilior եւ այլն. Կոր լինել. թեքիլ. ծռիլ. ոլորիլ. վայրաբերիլ ի խոր, կարկամիլ. մանաւանդ Կորագլուխ լինել. ակնկորել. քամակաբեկ լինել. խոնարհիլ ամօթով. նկուն լինել, վատթարիլ.
Յետս կոյս կորացան կրունկք ոտից նորա. (Եղիշ. ՟Է։)
Հեցի օրինակաւ բարձրացեալ ի վեր, եւ կորացեալ։ Ի վեր ամբառնայ, եւ կորանայ ի վայր. (Պիսիդ.։)
Հանդերձ ողբովք կորացեալ էի (ծնգօք)։ Խոնարհեալ կորանայի ի վերայ ծնդաց իմոց։ Կորացարու՛ք եւ նստարուք։ Կորանայցես առաջի հզօրի։ Կորացան յանօրէնութեան իւրեանց, եւ այլն. (՟Ա. Եզր. ՟Ը. 74։ ՟Բ. Եզր. ՟Թ. 5։ Դտ. ՟Ե. 27։ Երեմ. ՟Ժ՟Գ. 18։ Առակ. ՟Ի՟Ե. 7։ Սղ. ՟Ճ՟Ե. 43։)
Պարտ էր գէթ այսու ամաչել եւ կորանալ. (Ոսկ. ես.։)
Կորանալ եւ ամաչել։ Տրտմեալք եւ կորացեալք. (Սարգ.։ Յհ. կթ.։ որպէս եւ Նար. ստէպ։)