cf. Մողիզ.
• «քարաթոթոշ, կովադիաց, քէր-բէնքէլէ» Ղևտ. ժա. 30. ասւում է նաև մողիզ Եղիշ. մողոզ Պտմ. աղէքս. 154. մայաղէզ Գաղիան. կամ նաև մուղէզ, մողէս. մուղէս. մուղիզ ևն. վերջաձայնի տարբերութիւնը այնպէս է, ինչպէս քարտէզ-քարտէս. նոր գրականի ընդունած ձևն է միայն մողէս։
• = Պհլ. անծանօթ մի ձևից, որի ներկայա-ցուցիչն է պրս. [arabic word] mālūs կամ mā-lōs «կանաչ մողէս» (ԳԴ, էջ 290 ա). բա-ռիս բուն հայերէնն է կովադիաց։
• Klaproth, Asia pol. 100 համեմատեց առաջին անգամ սոյն պրս. ձևի հետ։ Տէրվ. Altarm. 90 բարդուած է համա-րում մող=զնդ. mairya «մահացուցիչ, վնասակար», պրս. mār «օձ»+իժ բա-ռերից։ Bugge KZ 32, 86 համեմատում է ուտ. milγonǰ, թուշ. melqu, չեչէն-melqu բառերի հետ։ Նոյն IF I. 442 մերժում է կապել նբգերմ. molch, մբգ. mol, molle, հբգ. mol «սալամանդը, սե մողէս» ձևերի հետ և իբր բնիկ հայ՝ բարդուած է համարում մող և իժ բա-ռերից. մող<*mandr-գտնում է սանս. mandūka-«գորտ» բառի մէջ։ Սրա դէմ են դուրս գալիս Bartholomae II 3, I7ə. Wackernagel և մանաւանդ Lidén. Stud. zur altind. u. vgl. spr. էջ 85-87. որ հյ. մողէս դնում է հնխ. mel, mol-
• «կեղտոտել» արմատից, կցելով սանս. mala «կեղտ», յն. μολύνω «ապականել», հբգ. mol, molm, molt, նբգ. Molch «մողէս» ձևերին։ (Չի ընդունում Pokor-ny 2, 286)։ Հիւնք. մժեխ բառից։ Գա-րագաշեան, Արևելք, 1895 յունիս 27 յն. մալախօս, լտ. mollis բառից, որ է կա-կուղ, իբր կակղամորթ։ Մառ, Վրդ. առ-1. էջ 409 արաբ. [arabic word] maǰūs «օա-մելէոն»։ Patrubány ՀԱ 1908, 152 լն. βλώσϰω, ἐμολον, μολοῦμαι «երթալ, գալ» բայի հետ՝ հնխ. melo «դուրս զալ» ար-մատից (տե՛ս վերը մոլ)։ Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2, էջ 111 -էզ կենդանի նշանակող մասնիկով, ինչ. խլէզ, տղէզ ևն։-Վերի մեկնութիւնը առաջարկել եմ Meillet-ին, բայց նա չէ՛ վճռական՝ պրս-l ձայնի անորոշութեան պատճառով (անձնական)։
• ԳՒՌ.-Կր. մօղէզ, Սեբ. մօղէս, Մկ. Վն. մօղօզիկ, Ալշ. Մշ. մօղօզիգ (Մշ. նաև մօղ-լօզիգ), Մրղ. Սլմ. մօղօզիկ1, Խրբ. Տիգ. մըգ-լէզ, Մշկ. Ք. մգըլդրէզ, Ննխ. մռխլէզ, Ապ. Սր. մողոզրիկ (ըստ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 111 ծան.). անշուշտ նոյն բառն է նաև մողորիկ Տր. «մի տեսակ կարճ և ան-թոյն օձ»։ -Բառիս ձևափոխութեան վրայ անշուշտ ազդել է խլէզ հոմանիշը և փոխա-դարձաբար։
• ՓՈԽ.-Ըստ Ղափանցեան (անդ) գւռ. մո-ղոզրիկ ձևից է փոխառեալ տեղական քրդ. makizark «մողէս»։ Այլուր մողէսը կոչւում է քրդ. makamā'r (տե՛ս իմ Kecueil de mots Kurdes, էջ 12), որ կազմուած է ըստ իս քրդ. mā'r (=պրս. mār) «օձ» բառից. Հաճինի բարբառով էլ մողէսը (մեծ տեսակը) կոչւում է «Օձին թոյն ուտող»։ Ուտ. մօղօծ «մողէզ».