cf. Դագաղ.
• «երկաթէ միլ կամ ասեղ՝ գուլպայ գործելու և այլ նման բաների համար. 2. եր-կաթէ կամ փայտէ ձողերով վանդակապատ». ունի միայն ՀՀԲ, իբր գաւառական բառ. վը-կայութիւն ունինք ժԵ դարից՝ Թլկր. էջ 49. «Ես իմ սրտիս դանակ ածեմ, զաչքս ճաղի տամ հանելու». աւելի ուշ է ճաղեր «վան-դակապատ» Արձ. 1732 թ. (Վիմ. տար. 209)։ Սակայն անշուշտ շատ աւելի հին է, ինչպէս ցոյց է տալիս ղ ձայնը՝ փխ. լս
• =Վրաց. ჭალი ճալի «ցից, սայլի կողքի ճաղերը», ჭალებიანი ճալեբիանի «ճաղե-րաւոր սայլ՝ ածուխ տանելու համար», ուտ. ճալ «ցանկապատ, շրջափակ, վանդակա-պատ», ճալփեսուն «ցանկապատ քաշել». Հայերէնը փռխառեալ դնելու պատճառն այն է, որ վրացի ձևն է რჭალი րճալի, ჭრჭალი ճրճալի, իսկ ჭალი ճալի սրանց կրճատն է։-Աճ.
• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Մշ. Տփ. ճաղ, Սեբ. ջաղ. գործածական է նաև Ակն. Այն. Արբ. Բլ. Երև. Խրբ. Կր. Հմշ. Ղրբ. Ղրդ. Մն. Վն. Տր. ևն. նոր բառեր են ճաղել Մշ. «երկաթէ կամ փայտէ ձողերով ցանկապատ քաշել», ճա-ղիկ Ակն. «ճաղերով ցանկապատ», ճաղմայր Ակն «տանիքի եզերքի ճաղերը պահող գօ-տին», ճաղուկ Ակն «գուլպայի շիշ. 2. ոտքի ջիղերը», ճաղտել Բլ. Խն. «խոցտել, սաս-տիկ ցաւիլ» (իբր ասեղով ծակոտել)։
• ՓՈԽ.-Թրք. գւռ. Կր. ǰaγ «վանդակա-պատ» (Բիւր. 1898, 627), Խրբ. jaγ «սան-դուխի վանդակապատ», Ակն jaγ «տանիքի շուրջը շինուած վանդակաձև ձողերը», օոռ- [arabic word] laγ «վանդակապատ», [arabic word] čaγ «շէնքի շուրջը քաշուած փայտեայ վանդա-կապատ», čaγ-i-odeī «boisage d'une cham-bre» (Justi, Dict. Kurde 113, 124), jaγ «իբր սուին գործածելու շիշ՝ շամփուր» (Շւոտ, Քրդերը Տաճկաց-Հայաստ. Ա. 153), ուտ. ճաղ «սայլի ճաղեր. 2. գուլպայ գոր-ծեւու ասեղ»։