Definitions containing the research առ : 10000 results

Բաւեմ, եցի

vn.

to suffice, to be capable, to be able;
to furnish;
to suffer.

· Calfa

NBHL (10)

χωρέω capio, contineo, ἰκανός εἱμι idoneus sum, δύναμαι possum, valeo Բաւական լինել. իբր կարօղ լինել տանել. Եւ Կարել առնել. կարել. զօրել. տոկալ. ձեռնհաս լինել. տանիլ, հասնիլ.

Ամենայնի բաւես։ Բաւես առ նոսին։ Զքարն բաւես ցուցանել կերպարան ազդման. (եւ այլն. Նար.։)

Զձայնն միայն լուայ, այլ տեսլեան ոչ բաւեմ։ Ոչ բաւեմ ճառագայթիցն. (Ճ. ՟Գ.։)

Իսկ զայլ գաւառացն եւ քաղաքացն զանցս աղետից ո՞ր միտք բաւեն. այսինքն տանել կարեն. (Լաստ. ՟Ժ՟Բ։)

Տասնեակ է առ ի տանել եւ բաւել զամենայն զազգսն թուոց եւ բանից. (Փիլ. ՟ժ. բան.։)

Հողն պարսից չբաւիցէ ինքն ըսի ինքեան կարեալ լինի, անապատ լեալ առ ի նմանէ (առ յԱստուծոյ) փրկութենէն. (Արիստ. աշխ.։)

Իսկ այսպիսի վաճառաց արդեօք ուրուք զի՞նչ գին բաւիցի. (Ագաթ.։)

Կամ մնամ տեւեմ եւ բաւեմ եւ աղաչեմ, եւ ոչ կամիմ դառնալ։ Բժիշկ մի՝ որ ցաւածի օգնել կամիցի, տեւէ բաւէ եւ ժամանակին մնայ. (Ոսկ. ես.։)

Դադարեա՛ բաւեա՛, եւ ես մեծաւ առաւելութեամբ եւ զայն եւս շնորհեցից քեզ. (Ոսկ. մ. ՟Ա. 20։)

Բաւեալ մինչեւ յաւուրս մեր։ Բաւեալ մինչեւ ցսնեքերիմ եւ ի Գրիգոր սպառեցան մահուամբ. (Ասող. ՟Գ. 7. 48։)


Բաւեցուցանեմ, ուցի

va.

to render sufficient, to give sufficiently;
to satisfy, to content;
to suffice.

· Calfa


Բդեշխութիւն, ութեան

s.

consulate.

· Calfa

NBHL (1)

Բդեշխութիւն կողմանցն արժանաւորեցան առնուլ. (Խոր. ՟Ա. 22։)


Բեդեկ

s.

repair.

· Calfa

NBHL (1)

Բառ եբր. պատաք, կամ վատաք. յորմէ եւ յն. βεδέκ bedek կամ ἑπισκευασμός instauratio Նորոգութիւն խարխալեալ շինուածոց. կամ Հնութիւն նորոգելի. որպէս եւ ի Հին բռ. ասի անխտիր.


Բեկանեմ, բեկի

va.

to break;
to break to pieces;
to crack, to split;
to dishearten.

· Calfa

NBHL (12)

ԲԵԿԱՆԵԼ ԶՍԻՐՏ. ԲԵԿԱՆԻԼ ՍՐՏԻ. θραύω confringo, dolore afficio Սրտակտուր առնել, լինել. մաշել ցաւով, ճմլել. վշտագնել, իլ. տրտմել եւ վհատիլ. լքանիլ. սիրտը տրորիլ, սիրտը կտրիլ, չդիմանալ, աւրըւիլ.

ԲԵԿԱՆԵԼ. καταπλήττω, -σσω perterrefacio Սրրաբեկ՝ ահաբեկ առնել. պակուցանել, զարհուրեցուցանել. լեղին պատռել.

ԲԵԿԱՆԻԼ ԱՆԴՐԷՆ. ἁντανακλάω refringo, reflecto, repercutio Անդրադարձիլ. յետս դառնալ ձայնի բախման.

Կամ Պատառել, գիշատել. պատռել, բզըքտել.

Ետ զնա տէր առիւծու, եւ եբեկ զնա, եւ սպան զնա։ Եւ ոչ եբեկ զէշն. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Գ. 22. 18։)

Յովաս մարգարէ, սա է՝ զոր եբեկ առիւծն. (Ոսկիփոր.։)

Կամ Հարկանել չարաչար հարուածովք, մաշել, միջաբեկ սրտաբեկ առնել.

ԲԵկին արկին զզօրութիւն գնդին պարսից։ Բեկեալ տեսանէին զզօրութիւնն յունաց առաջի նորա։ Բեկաւ անկաւ զօրութիւն ուժոյ նորա. (Եղիշ. ՟Է. եւ ՟Ա։)

Ձայն որոտման ահաղ սաստիկ բեկանէ զսիրտս մարդկան. իսկ սորտ բարբառս բեկանէ զդեւս յիշխանութեան նոցա։ Մեզ յայտ լիցի՝ որպէս բեկանին նոքա. (Ոսկ. յհ. ՟Ա. 6. եւ այլն։)

Ահագինս բարբառի՝ բեկանել զսիրտս ամենեցուն. (Սարգ. յկ. ՟Զ։)

Նախանձու բեկեալն՝ անբաժ է յուրախութենէ. (Լմբ. յանառակն։)

Կամ անդրէն յանձն բեկելոյ ի քարանձաւաց լերանց՝ ձայնից արձանգանգին այսպէս ընդդէմ բեկեալ վարկպարազի առ բարբառեալն, որպէս ի թշնամանողն թշնամանքն դառնան. (Բրս. բարկ.։)


Բեկբեկեմ, եցի

va. mus.

to break, to break to pieces;
to reflect;
to prim;
to stammer, to stutter;
to quaver.

· Calfa

NBHL (2)

եւ որպէս θρύπτω confringo, enervo Իսպառ բեկանել. տկարացուցանել.

Մի՛ մարմնոց կերպարանօք, եւ մեծաձայն բարբառով բեկբեկել. (Երզն. մտթ.։)


Բեկբեկումն, ման

s.

fracture;
refraction;
inflection;
quaver;
affected ways, lolling, grimace.

· Calfa

NBHL (1)

Ոչ խափանեցաւ ի նմանէ բեկբեկումն. իմա՛ բեկումն, պատառումն, կոտորումն. որ հայի ի բանն Նաւումայ. (Մծբ. ՟Ժ՟Ը.) ՟Գ. 1. ուր ի մեզ դնի որս։


Բեկոր, ի

s.

fragment, piece, morsel;
—ք քարանց, շինուածոյ, rubbish.

· Calfa

NBHL (1)

Նոր եւ անսովոր է ասել իբր Պատառուած կամ ճեղքուած.


Բեկումն, ման

s.

breaking;
rupture, fracture;
fraction;
refraction;
rebuff;
— ոգւոյ, discouragement, despondency.

· Calfa

NBHL (3)

Օծեր իւղովն՝ որ եղջերին, առ ի բեկումն որ յապակին, այն որ մեռաւ բեկմամբ ողին, վասըն գերեալ պատանակին. (Յիսուս որդի.։)

Բերան յանդգնելոյ մերձ է ի բեկումն։ Բեկումն ամբարշտաց աղքատութիւն։ Բեկումն այնոցիկ ոյք գործեն զչարիս։ Բերան անզգամի՝ բեկումն է նմա։ Բժշկեսցէ տէր զբեկումն ժողովրդեան իւրոյ։ Կործանումն եւ բեկումն։ Մխիթարել զիս ի վերայ բեկման դստեր ազդի իմոյ։ Բեկումն եւ թշուառութիւն ի ճանապարհս նոցա։ Վա՜յ ի վերայ բեկման քո. զի ցաւագին են հարուածք քո։ Բեկմամբ մեծաւ բեկաւ։ Տեսանել ինձ զբեկումն ժողովրդեան իմոյ, եւ կամ զբեկումն սրբոյ քաղաքին Երուսաղեմի։ Չի՛ք բժշկութիւն բեկման քում. եւ այլն։

Եւ առ բեկումն ոգւոց ձերոց ողբասջիք. (Ես. ՟Կ՟Ե. 14։)


Բեկտեմ, եցի

va.

to break to pieces, to break.

· Calfa

NBHL (3)

περικλάω circumfringo Բեկոտել շուրջանակի կոտորել. քշտել, փշրել իսպառ. կոտըրտել.

Բեկտեսցին շուրջ զնովաւ շառաւիղք թերակատարք. (Իմ. ՟Դ. 5։)

Տօթաւերաշտացեալ բեկտիս, հիւսիսով ցրտանաս եւ կասիս. (Պիտառ.։)


Բեհեզ, ոց

s.

byssus, muslin.

· Calfa

NBHL (3)

ԲԵՀԵԶ կամ ԲԵՀԷԶ. βύσσος byssus, linum exqusitissimum որ եւ ՎՈՒՇ. Կտաւ ազնիւ եւ բարակ. թելն նորա եւ մանեալն, որպէս եւ անկուածն, կամ սպաս եւ հանդերձ կազմեալ. նոյն բառ է գրեթէ յամենայն ազգս. (յն. եւ լտ. վ՛իսսօս, պի՛սսուս. արաբ. պիւզուզ, պէզզ. եբր. վուձ, զէզ, վատ, պատին. թ. ինճէ պէզ, պիւզպէնդ ).

Զերկիր առակէ ի ձեռն բեհեզին. քանզի վուշ երկրաւոր է, եւ յերկրէ. (Փիլ. ել.։)

Ծիրանեացն եւ բեհեզոցն թագաւորաց պատշաճ է առակն. (Կիւրղ. ղկ.։)


Բեղմնաւոր

adj.

fruitful, fecund.

· Calfa

NBHL (1)

Բառ ռմկ. պեխ. պըյըգ. որ է Ընչացք, կամ մազք արանց բուսեալ ընդ մէջ ընչաց եւ շրթանց.


Բեղնաւոր

cf. Բեղմնաւոր.

· Calfa

NBHL (2)

Իբր արմատ Բեղուն բառիս, եւ ածանցելոյն ի նմանէ, յիշի ի Հին բռ. այսպէս.

Առ բեղնաւոր եւ սերուն փոփոխելով՝ որ յառաջ սակաւ մի էր ամլութիւնն. (Փիլ. լին.։)


Բեղնաւորեմ, եցի

va.

to make fruitful, to fecundity, to produce.

· Calfa

NBHL (3)

γονοποιέω fetifico որ եւ ԲԵՂՄՆԱՒՈՐԵԼ. Բուսուցանել, բարեբեր առնել, պտղաբերել. ծնանել արդիւնս եւ զզաւակ. զաւակագործել.

Ի հովիտս առաքինութեան պտուղս հոգեւորս բեղնաւորէ. (Կլիմաք.։)

Փեսայն բեղնաւորէ որդիս ի հարսնէն զանազանս։ Աստուած զկինն՝ առնն օգնական ստեղծ, բեղնաւորել զափումն մանկանցն։ Զսէրն առ նա բեղնաւորէ։ Ի քնոյ մահիճսն բեղնաւորեցայ. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. առակ. եւ Լմբ. սղ. եւ Լմբ. իմ.։)


Բեղնաւորութիւն, ութեան

s.

fecundity.

· Calfa


Բեմասացութիւն, ութեան

s.

oration or discourse delivered from the chancel, the pulpit or the tribunal.

· Calfa

NBHL (2)

Ի բեմէ կամ ի բարձր վայրէ բանասացութիւն առ ժողովեալսն. ատենախօսութիւն, քարոզ.

Զոր օրինակ թագաւորաց է սովորութիւն առնել ի բեմասացութեան՝ որ առ բազմութիւնն. (Շ. ՟բ. պետ. ՟Ը։)


Բեռն, ռին, ռանց

s.

burden, load, weight;
cargo;
duty;
bale.

· Calfa

NBHL (6)

φορτίον, φόρτος, ἅρσις, βάσταγμα , γόνος, σάγμα, βάρημα onus, sarcina, gravitas, pondus Ծանր ինչ բառնալի եւ բերելի՝ անձամբ կամ գրաստու, սայլիւ, եւ նաւու. բէռ.

Թեթեւացեալք ի ծանր բեռանց՝ անձա՛մբ անձին առէք զբեռն ծանրութեան. (Եղիշ. ՟Գ։)

ԲԵՌՆ. որպէս Վաճառք, աղխամաղխք. ապրանք. մալ.

Զբեռն նոցա ոչ ոք գնէ։ Ոչ միայն բեռինդ եւ նաւիդ։ Բեռինս ուղտուց քառասնից։ Տասն իշոյ բեռինս յամենայն բարութեանց։ Բարձեալ բեռինս բերէին.եւ այլն։

Եւ ընդէ՞ր լինիցի ծառայ քո բեռն տեառն իմոյ արքայի։ Իցեմ քեզ բեռն։ Եթէ անցանիցես ընդ իս, բեռն լինիս ինձ։ Եւ ձեզ բեռն ինչ ոչ եղէց. Զմիմեանց բեռն բարձէ՛ք. եւ այլն։

Լուծ իմ քաղցր է, եւ բեռն իմ փոքրոգի։ Կապեն բեռինս ծանունս։ Բառնայք մարդկան բեռինս դժուարակիրս, եւ դուք մատամբ միով ի բեռինսն ոչ մերձենայք։ Իւրաքանչիւր ոք զիւր բեռն բառնալոց է.եւ այլն։


Բեռնակիր, կրաց

cf. Բեռնաբարձ.

· Calfa

NBHL (3)

Յառաջին տիոցն՝ լծաբարձ լինել պատուիրանացն Աստուծոյ եւ բեռնակիր. (Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)

Եկա՛յք առ իս աշխատեալք ի մեղս, եւ բեռնակիրք յանօրէնութեան. այսինքն ծանրաբեռնեալք. (Լմբ. հանգ.։)

Այլք յարարածոց առ ի զգեստիցն եւ կերակրոցն, եւ բեռնակրացն, եւ երկրագործութեանցն սպասաւորութիւն. (Լծ. ածաբ.։)


Բեռնակրութիւն, ութեան

s.

carriage, conveyance;
cargo.

· Calfa

NBHL (3)

ἁχθοφορία bajulatio, vectio, ferre sarcinas, vel onera;
molestia Կրելն կամ բառնալն եւ բերել զբեռն. բեռ կրելը.

Եզինք եւ ամենայն բեռնակիրք՝ առ ի յերկրագործութիւն եւ ի բեռնակրութիւն (կամ ի բեռնկրութիւն)։ Բառնալ զ՝ի հեռուստ շահաւէտս բերս բեռնակրութեան. (Պիտ.։)

Մեծ քան զայս օրինակ սիրոյ կամ կցորդութեան, կամ բեռնակրութեան ոչ մարթի լինել. այսինքն բառնալոյ զծանրութիւն եղբօրն. (Ոսկ. յհ. ՟Ա. 14։)


Բեռնաւոր, աց

adj.

burdened.

· Calfa

NBHL (1)

Եկա՛յք առ իս ամենայն աշխատեալք եւ բեռնաւորք. (Մտթ. ՟Ժ՟Ա. 28։)


Բեռնաւորեմ, եցի

va.

to load, to burden.

· Calfa


Բեր, ից

int.

come now ! come on!

· Calfa

NBHL (8)

ԲԵՐ. φορά fertilitas, proventus Արգասաւորութիւն. առատ պտղաբերութիւն. առատութիւն բարեաց կամ չարեաց. արգասիք բարի կամ չար.

Եւ գետոյն բերիւք հանգիտակ կղզւոյ առատագիւտս առնէ շուրջ պարունակելով. (Խոր. Գ. 62։ )

Ուխից ի վերայ միմեանց բերք՝ հարկանէին ընդ միմեանս։ Պատառեցան աղբիւրք. քազի պատառմանն եղելոյ՝ անարգել լինի բերն. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին.։ )

Եւ ամենայն փայտ ծառատունկ տայր զբեր իւր առատութեամբ. (Ա. Մակ. ԺԴ. 8։ )

Ծառ մի ձիթենի ... որոյ բերն էր բազմապտուղ եւ ատոք։ Եւ բերքն պակասք. (Փարպ.։ )

Գարնան յօտելն՝ բերքն լաւ է. զի շատ բեր տայ առնուլ՝ քան աշնանն։ Ծաղիկ եւ բեր առնու. (Վստկ.։)

Բարեացն բերք հալեալ։ Զբերս գործոց նանրութեանց ... անախորժելիս հաստողին զքեզ Աստուծոյ։ Իւրականօք կորստեան բերիւք՝ դժնդակարմատն շառաւեղօք. (Նար. Դ. Թ. ԺԸ։)

Դարձեալ՝ անեղութիւն ասի, որ ոչ եղեալ երբէք, եւ ոչ ինել կարօղ է. բե՛ր ասել, զեռանդիւնիցն զձեւ, որ ոչ երբէք եղեւ քառանկիւնի, եւ ոչ եղիցի երբէք։ Բե՛ր ասել, սահմանի կենդանին այսու բանիւ, էութիւն անձնաւոր զգայական։ Զէութեանց սահմանս, կամ բե՛ր ասել, զպատահմանցն։ Որպէս բե՛ր ասացից, այգի ոմն տնկէ. (Կիւրղ. գանձ.։ )


Բեր, ոյ, ոց

s.

product, fruit;
a not in music.

· Calfa

NBHL (8)

ԲԵՐ. φορά fertilitas, proventus Արգասաւորութիւն. առատ պտղաբերութիւն. առատութիւն բարեաց կամ չարեաց. արգասիք բարի կամ չար.

Եւ գետոյն բերիւք հանգիտակ կղզւոյ առատագիւտս առնէ շուրջ պարունակելով. (Խոր. Գ. 62։ )

Ուխից ի վերայ միմեանց բերք՝ հարկանէին ընդ միմեանս։ Պատառեցան աղբիւրք. քազի պատառմանն եղելոյ՝ անարգել լինի բերն. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին.։ )

Եւ ամենայն փայտ ծառատունկ տայր զբեր իւր առատութեամբ. (Ա. Մակ. ԺԴ. 8։ )

Ծառ մի ձիթենի ... որոյ բերն էր բազմապտուղ եւ ատոք։ Եւ բերքն պակասք. (Փարպ.։ )

Գարնան յօտելն՝ բերքն լաւ է. զի շատ բեր տայ առնուլ՝ քան աշնանն։ Ծաղիկ եւ բեր առնու. (Վստկ.։)

Բարեացն բերք հալեալ։ Զբերս գործոց նանրութեանց ... անախորժելիս հաստողին զքեզ Աստուծոյ։ Իւրականօք կորստեան բերիւք՝ դժնդակարմատն շառաւեղօք. (Նար. Դ. Թ. ԺԸ։)

Դարձեալ՝ անեղութիւն ասի, որ ոչ եղեալ երբէք, եւ ոչ ինել կարօղ է. բե՛ր ասել, զեռանդիւնիցն զձեւ, որ ոչ երբէք եղեւ քառանկիւնի, եւ ոչ եղիցի երբէք։ Բե՛ր ասել, սահմանի կենդանին այսու բանիւ, էութիւն անձնաւոր զգայական։ Զէութեանց սահմանս, կամ բե՛ր ասել, զպատահմանցն։ Որպէս բե՛ր ասացից, այգի ոմն տնկէ. (Կիւրղ. գանձ.։ )


Բերանաբաց

adj. adv.

that has the mouth open, open-mouthed;
delighted to admiration;
open-mouth, open-mouthed;
— լեալ հայել, — պշուցեալ հայել, to gape after, at, for, to desire ardently, to long for impatiently, to contemplate open-mouth.

· Calfa

NBHL (3)

Յամենայն գարշելիս (ի կերակրոց) բերանաբաց եղեալ գազանաբար առաւել քան զհեթանոսս. (Շ. թղթ.։)

Եւ բերանաբացք բացեալք են առ իրեարս. (Վրդն. ծն.։)

Ամենեքեան բերանաբաց հառաչէին զկնի նորա (յետ մահուանն). (Բուզ. ՟Ե. 43։)


Բերանալուծութիւն, ութեան

s.

too great a freedom of speech;
gluttony;
state of a person who is not fasting.

· Calfa

NBHL (1)

Որպէս թէ ընդ անգործութիւն եւ ընդ բերանալուծութիւն՝ խառնել եւ զքնոյն խորութիւն (ի կիւրակէն). (Յհ. իմ. ատ.։)


Բերանակապ, ի

s. adj.

bit, bridle, gag;
with the mouth shut, dumb, speechless;
— լինել, to become dumb.

· Calfa

NBHL (1)

Նեղեալ շրջեցայց առանց բերանակապի. (Յոբ. ՟Լ. 28։)


Բերանանամ, ացայ

vn.

to form itself a mouth, to open, to flow away, to stream.

· Calfa

NBHL (3)

Օդն ... խոնարհի ի ծով, եւ բերանացեալ՝ համբառնայ զջուրն ի վեր. (Շիր.։)

Մերձ առ միմեանս բնաւորեցան մուտք շնչոյն եւ կերակրոյն ... մինչ զի ի միասին բերանանալ առ միմեանս. (Նիւս. կազմ.։)

(Ծովք) յոլովք են, եւ բերանացեալք են առ իրեարս. այսինքն որոց մին հոսէ ի միւսն. (Վրդն. ծն.։)


Բերանացաւ

adj. s.

that has a pain in the mouth;
sore mouth.

· Calfa

NBHL (1)

Ցաւ կամ խոց բերանոյ. որ եւ առ Գաղիանոսի Բերան գրի. ἅφθαι ulcera in ore


Բերանացի

adv.

with the mouth.

· Calfa

NBHL (1)

Ծիծառն՝ յորժամ զտառապանաց բունիկն կամիցի շինել, բերանացի քաղէ տանի շիղս. (Վեցօր. ՟Ը։)


Բերանացուցանեմ, ուցի

va.

to make a mouth, an aperture, to open.

· Calfa

NBHL (2)

στομόω os vel ostium facio, aperio Իբրեւ զբերան առնել, կամ բանալ.

Որովայնացոյց, բերանացոյց. (Եղիշ. ծն. առ Վարդանայ.։)


Բերկրալիր

cf. Բերկրալի.

· Calfa

NBHL (1)

Աղաղակեցին բերկրալիր բերանով ... Բերկրալիր շրթանց։ Բերկրալիր բանից. (Նար. խչ. եւ Նար. առաք.։)


Բերկրալից

cf. Բերկրալի.

· Calfa

NBHL (1)

Աղաղակեցին բերկրալիր բերանով ... Բերկրալիր շրթանց։ Բերկրալիր բանից. (Նար. խչ. եւ Նար. առաք.։)


Բերկրանոց

s.

belveder, stage.

· Calfa

NBHL (1)

Հրամայեաց բազմել ի վանդակս բերկրանոցին առ ի ճաշակել կերակուր. (ՃՃ.։)


Բերկրանք, նաց

adv.

s. pl. joy, mirth, pleasure, content, delight;
բերկրանօք, deliciously.

· Calfa

NBHL (1)

Զլսողացն անձինս լի առնէին ուրախական բերկրանօք. (Լաստ. ՟Ժ։)


Բերկրեմ, եցի

va.

to rejoice, to give joy, to recreate, to divert, to delight, to enliven, to please.

· Calfa

NBHL (2)

ԲԵՐԿՐԵՄ ԲԵՐԿՐԵՑՈՒՑԱՆԵՄ. χαροποιέω laetifico, exhilaro, χαριεντίζομαι facete dico Տալ բերկրիլ. ուրախ առնել. զուարթացուցնել. զուարճացուցանել.

Յոյս հանդերձելոցն բերկրէ զհաւատացեալսն։ Իւր ինքեան փառաւորութիւնն բերկրէ լիւրաքանչիւրսն. (Խոսր.։)


Բերկրեցուցանեմ, ուցի

va.

cf. Բերկրեմ.

· Calfa

NBHL (2)

ԲԵՐԿՐԵՄ ԲԵՐԿՐԵՑՈՒՑԱՆԵՄ. χαροποιέω laetifico, exhilaro, χαριεντίζομαι facete dico Տալ բերկրիլ. ուրախ առնել. զուարթացուցնել. զուարճացուցանել.

Յոյս հանդերձելոցն բերկրէ զհաւատացեալսն։ Իւր ինքեան փառաւորութիւնն բերկրէ լիւրաքանչիւրսն. (Խոսր.։)


Բերկրիմ, եցայ, եա՛ց, եա՛

vn.

to rejoice, to be delighted, pleased.

· Calfa

NBHL (2)

Ի տեսանելն զքեզ՝ բերկրեսցի ի մտիս իւր։ Բերկրեսցին ի քեզ՝ որ գերեալք են։ Բերկրեսցի ոք, սաղմոս ասասցէ։ Ի յայտնութեան փառաց նորա ցնծացեալ բերկրեսջիք։ Որպէս մայր որդւովք բերկրեալ։ Սրտի բերկրեցելոյ (կամ բերկրելոյ) երեսք ծաղկին.եւ այլն։

Արդարեւ բերկրեալ ես, որ անճառելի շնորհին դու միայն բերկրեցար, այլ եւ ուրախութեան եւ բերկրանաց ազգի մարդկան գտար առիթ. (Կիւրղ. ղկ.։)


Բերկրութիւն, ութեան

s.

joy, mirth, contentment, pleasure, delight, gaiety, agree-ableness, satisfaction, complaisance, mildness.

· Calfa

NBHL (2)

Անանց կամ հոգեւորական բերկրութիւն։ Բերկրութիւն հարսանեաց, կամ բարւոյ, կամ բարեաց։ Ձայն, կամ բարբառ, կամ նաւակատիք, կամ բաժակ բերկրութեան. (Նար.։)

Ի բերկրութեան լինել եւ յուրախութեան։ Միշտ խնդութիւն, համակ ցնծութիւն, յաւէտ բերկրութիւն։ Միով բանիւ պարառութեամբ բերկրութիւն զիրսն անուանեաց եւ ցնծութիւն. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ։)


Բերումն, ման

s.

portage, carriage;
exigence;
tendency;
proneness, propension, inclination;
fertility.

· Calfa

NBHL (4)

φορά latio, motus ἁγωγή ductus Բերելն, եւ բերիլն (ըստ ամենայն առման). որպէս ն.

Քառասնօրեայ ի տաճարն բերմամբ. (Սիսիան.։)

Ո՛չ ժամանակաւոր ըստ ծառայի բերման. (Ոսկ. յհ.։)

Անբռնադատ կրիցն առ սոյն բերումն. (Նար.։)


Բեւեկնի, նւոյ

s.

turpentine-tree;
juniper-tree;
բեւեկնոյ խիժ orկռէզ, colophony, rosin.

· Calfa

NBHL (1)

գրի եւ որպէս ռմկ. ԲԵՒԵԿՆ. τερέβινθος, τέρμινθος terebinthus Ծառ բեւեկնոյ, որոյ խէժն է ռետին.


Բեւեռապինդ

cf. Բեւեռակապ.

· Calfa

NBHL (1)

Հոնն վառեալ էր բեւեռապինդ սաղաւարտովն զահագին գլուխն. (Կաղանկտ.։)


Բեւեռեմ, եցի

va.

to nail, to nail up, to fasten with nails.

· Calfa

NBHL (5)

προσηλόω, καθηλόω, ἱσχυρόω clavis figo, affigo, firmo Սեւեռել. հեղուսել. բեւեռօք պնդել. անշարժ հաստատել. յարել, կցել իսպառ. գամել.

Եւ ամենայն սպաս տան անտառին Լիբանանու՝ ոսկւով բեւեռեալ. (՟Բ. Մնաց. ՟Բ. 20։)

Բեւեռեալ կամք ի տիպս պատկերի՝ ըստ առնել առնողին. (Ագաթ.։)

Ընդ երկիր բեւեռեն՝ կա՛մ գործով, կա՛մ կամօք եւ հաւանութեամբ առ ի գործսն. (Լմբ. սղ.։)

Իբրեւ բեւեռեալք ընդ նմա՝ չառնուին յանձն թափիլ ի նմանէ։ Ո՞վ տայր ինձ այժմ զմարմնովն Պօղոսի եւ Պետրոսի զեղուլ, եւ բեւեռել ընդ գերեզմանս նոցա. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. հռ.։)


Բզզեմ, եցի

vn.

cf. Բզզամ.

· Calfa

NBHL (1)

Զմեղուացն քննեսցէ զձայնս, կամ զճանճից եւ զմժեխաց ... որ շուրջ թռուցեալ բզզեն, եւ ճիւաղ շառաչեն. (Ոսկ. յհ. ՟Ա. 28։)


Բզէզ, եզոյ

s.

scarab, beetle;
stag-beetle;
cockchafer.

· Calfa

NBHL (1)

ԲԶԷԶ ԲԶԻԶ. որ եւ ԲՆԴԵՌՆ. κάνθαρος, κανθαρίς scarabeus, scarabelaphus Ճճի բզզօղ՝ ո՛րպիսի եւ իցէ. մանաւանդ՝ որոյ թեւքն եւ ամփոփեալ ի պատեանս, եւ առաւել աղտաղասէրն.


Բզիզ, զոյ

cf. Բզէզ.

· Calfa

NBHL (1)

ԲԶԷԶ ԲԶԻԶ. որ եւ ԲՆԴԵՌՆ. κάνθαρος, κανθαρίς scarabeus, scarabelaphus Ճճի բզզօղ՝ ո՛րպիսի եւ իցէ. մանաւանդ՝ որոյ թեւքն եւ ամփոփեալ ի պատեանս, եւ առաւել աղտաղասէրն.


Բէկ

s.

prince, bey.

· Calfa

NBHL (1)

Բառ թուրքաց. պէյ. այսինքն Իշխան։ Ստէպ վարի առ մատենագիրս յետին դարուց։


Բթացուցանեմ, ուցի

va.

to blunt, to make less sharp or piercing, to take off the point, to rust;
to stupify, to make stupid or heavy.

· Calfa

NBHL (2)

ἁμβλύω hebeto, obtundo որ եւ ԲԹԵԼ, ԲԹԵՑՈՒՑԱՆԵԼ. Բութ եւ գուլ առնել զսրութիւն իրաց կամ մտաց. եւ նմանութեամբ՝ Անպիտանացուցանել, թուլացուցանել, ի դերեւ հանել, խափանել. բթացնել.

Ընդէ՞ր զառաջին գեղեցկութիւնն իմ բթացուցեր. (Ոսկ. աւագ ՟բշ.։)


Բթեմ, եցի

va.

cf. Բթացուցանեմ.

· Calfa

NBHL (1)

ԲԹԵԼ. ըստ քերականաց յառոգանութեան՝ Ի վերայ իջուցանել զձայնն, յորոյ ի նշան ի վերայ բառին երբեմն դնի բութ ().


Բթեցուցանեմ, ուցի

va.

cf. Բթացուցանեմ.

· Calfa

NBHL (2)

Վարժողքն պղերգագոյնք ... ոչ զքաջամիտսն ի կատարելութիւն յառաջեն ... այլ բթեցուցեալ (կամ բթացուցեալ) եւս՝ ընդունակս անչափն պատրաստեն կորստեան. (Պիտ.։)

Բթեցուցին (յառաքինութենէ) ... Բթեցուցին զգործս։ Նաեւ զոմանս յիմոցն բթեցուցին. (Լմբ. սղ.։)


Բթիմ, եցայ

vn.

to make ones self dull, less keen;
to be dull, stupid, to grow rusty.

· Calfa

NBHL (3)

Տեսանե՞ս զհաւատոյ սրոյն բթելն։ Սրտմտութիւնն բթեցաւ։ Ի յանձկութենէ բթեալ։ Մեր իմաստքս ամենայն առ մարտակցութիւն նորին բթի, եւ անգործ եղեալ նհանջի։ Իմ հնարքս բթեցաւ. (Լմբ. սղ.։)

Վատթարացեալք բթեցաք յամենայն առաքինութեանց. (Լմբ. սղ.։)

Բթեալ ստամոքսն ի բաց ընկենու զառողջարար կերակուրն. (Առաք. մոլ.։)