Definitions containing the research առ : 10000 results

Բորբոքիչ, չի, չաց

adj.

inflammatory.

· Calfa

NBHL (1)

Որ բորբոքէ՝ ըստ ամենայն նշ. բորբոքօղ. վառօղ. լուցկիք.


Բորբոքումն, ման

s.

cf. Բորբոք.

· Calfa

NBHL (1)

Վառարան բորբոքման անշէջ կայծական։ Աներեւոյթ կրակարան տապոյ՝ բորբոքմամբ մեծաւ անզովանալի։ Իբրեւ զփայլուած բոցոյ բորբոքման։ Ոմն եւ բորբոքմունք իւր։ Բնաւիւք բորբոքմամբք՝ մահաբեր երկամբք վնասեալ. (Նար.։)


Բորեան, ենի

s.

hyena.

· Calfa

NBHL (4)

Գող զբորէ ըմբռնեաց առիւծ. եւ նա ասէ. զմռեալս ուտեմ. (Մխ. առակ. ՟Ղ՟Գ։)

ԲՈՐԵԱՆ ԲՈՐԵՆԻ ԲՈՐԷ կամ ԲՈՐԵՆ. ὔαινα hyena Գազան գիշակեր, մարդախանձ, եւ գերեզմանակրկիա, խառն ի նմանութենէ գայլոյ, վարազու, եւ ընձու՝ ըստ ձեւոյ եւ ըստ բարուց.

Միթէ որջ բորենւո՞յ իցէ ժառանգութիւն իմ ինձ. (Երեմ. ՟Ժ՟Բ. 9։)

Որջ բորենից իցէ ... գազանս այս զմեռեալս ուտէ՝ հանելով ի գերեզմանաց։ Ասի դարձեալ, թէ գարշահոտ է բորէ, եւ յորժամ մտանէ յորջ, կարծէ ի տեղւոյն զչար հոտն լինել, եւ յաղագս այնր ի բազում տեղի փոխէ. (Մխ. երեմ.։) Բորեն գրի եւ ի բառս Գաղիանոսի։ Եւ զի արաբացիք անխտիր զգայլն եւ զբորենին կոչեն զէիպ կամ զէպ, ըստ նմին ի Բժշկարանի եդեալ է նաեւ վասն բորենւոյ՝ ԳԱՅԼ ՋՈՐԵԿ, եւս եւ ՃԱԳԱՐ. որպէս եւ ՃԱԳՐԱ ի բառս Գաղիանոսի։


Բոց, ոյ

s.

flame;
fury;
— արձակել, to flame.

· Calfa

NBHL (4)

φλόξ flamma Փայլակնացեալ բորբոք հրոյ. պայծառագոյն եւ նրբագոյն մասն կրակի ցոլացեալ ի վերոյ քան զայրելի նիւթն. բոց.

Ելանէր բոց երկրին իբրեւ մրրիկ հնոցի։ Եւ երեւեցաւ նմա հրեշտակ տեառն բոցով հրոյ ի միջոյ մորենւոյ։ Եւ եղեւ ընդ ամբառնալ բոցոյն ի վերուստ ի սեղանոյն յերկինս՝ ամբարձաւ հրեշտակն տեառն բոցով սեղանոյն Եւ մի՛ ապրեցուսցեն զանձինս իւրեանց ի բոցոյ անտի։ Թռիչք նորա իբրեւ զթռիչս հրոյ բոցոյ։ Խարուկածին բորբոքեալ բոցք.եւ այլն։

Բոց աստեղաց ի գիշերի. այսինքն սաստիկ պայծառութիւն, կամ նշոյլք լուսոյ. (Իմ. ՟Ժ. 17։)

Առ ի չածելոյ առն զուստէր իւր կամ զդուստր զբոցով մեղքոմայ. (՟Դ. Թագ. ՟Ի՟Գ. 11.) յն. ընդ հուր։


Բոցագոյն

adj.

flame-colour.

· Calfa

NBHL (3)

Որ ինչ է ի գոյն բոցոյ. բոցանման. բոցատեսիլ. կարմրագոյն կամ շառագոյն. եւ ջերմ.

Իբրեւ անթառամ եւ բոցագոյն ծաղկօք. (Վրդն. ծն.։)

Եդովմ՝ առեալ ի հայ լեզու՝ կոչի բոցագոյն, եւ հողեղէն։ Արփի բոցագոյն։ Բոցագոյն է աշունն. քանզի յետ տարեւորականին անցեալ կայ՝ զրաձեւն ցրտացուցանելով։ Առ գարնանային ժամանակաւն բոցագոյն հարաւ սովորեաց ի վերայ անկանել. (Փիլ.։)


Բոցածագումն, ման

s.

brilliancy, lustre, brightness.

· Calfa

NBHL (1)

Անդ երրորդութեանն բոլոր գերակայ փառացն բոցածագումն. (Խոր. վրդվռ.։)


Բոցածաւալ

adj.

that flames, flaming, blazing.

· Calfa

NBHL (1)

Որ կամիցի զերծանել ի բոցածաւալ ծովէն (ի դժոխոց), աստ ծովացուցանէ զաչս իւր արտասուօք. (Յհ. գառն.։)


Բոցակիզեմ, եցի

va.

to flame, to pass above the flame;
to burn, to kindle.

· Calfa

NBHL (1)

Ոչ բոցակիզէ զդատապարտեալ զմատունս մեր արարիչն, այլ ինքն իսկ յորդորէ զմեզ, եւ ասէ, առէ՛ք կերա՛յք. (Ոսկ. նոր կիր.։)


Բոցակնագոյն

adj.

that has sparkling eyes.

· Calfa

NBHL (2)

Բոցափայլ աչօք. հրաչեայ. կայտառ յոյժ.

Հրաչեայ սա կոչի վասն առաւել պայծառերես եւ բոցակնագոյն իմն լինելոյ. (Խոր. ՟Ա. 11։)


Բոցաճաճանչ

adj.

flaming, blazing, bright, brilliant, sparkling.

· Calfa

NBHL (2)

Որոյ ճաճանչն է նման բոցոյ. ճառագայթեալ իբրու բոցով. բոցանիշ. բոցափայլ. լուսաւոր. պայծառ.

Բոցաճաճանչ փայլմամբ արեգակնայինցն յաղթէր ճառագայթիցն. (Կիւրղ. Երուսաղէմ. թղթ։ եւ Շար.։)


Բոցանշան

adj.

cf. Բոցաճաճանչ.

· Calfa

NBHL (1)

Զսուսերն բոցանշան ունելով՝ ահաբեկ զտեսողս առնէր. (Կաղանկտ.։)


Բոցաշունչ

adj.

that sends out flames.

· Calfa

NBHL (1)

Շնչօղ զբոց. հրաշունչ. տօթագին. տապախառն. որպէս այրեցած գօտին. ըստ յն. διακεκαυμένος


Բոցատես

adj.

like a flame, flaming, blazing, sparkling, bright, brilliant.

· Calfa

NBHL (1)

Բոցատես եւ հրանիւթ ճառագայթիւք. (Ճ. ՟Թ.։ եւ Տօնակ.։)


Բոցատեսիլ

adj.

cf. Բոցատես.

· Calfa

NBHL (1)

Բոցատես եւ հրանիւթ ճառագայթիւք. (Ճ. ՟Թ.։ եւ Տօնակ.։)


Բոցատերեւ

adj.

furnished with red leaves.

· Calfa

NBHL (2)

Այրել խնդրէր զանթառամ կուսութեան բոցատերեւ վարդն։ Բոցատերեւ վարդիւք։ (Խոր. վրդվռ.։)

Յովհան երուսաղէմացի ասէ. բացատերեւ վարդն յանապականէն մարիամայ անապանաբար ծաղկեալ. պիտառ. (որ ըստ այլոց է բան Յհ. ոսկ. ի յար.։)


Բու, ոց

s. ornith. owl.

· Calfa

NBHL (3)

ԲՈՒ որ եւ ԲՈՒԷՃ. γλαύξ ulula, noctua Թռչուն գիշերային՝ մեծագլուխ եւ տգեղ, տխուր ձայնիւ, բազմատեսակ, բնակեալ առաւել յաւերակս, կամ ի բարձր տանիս. պայգուշ. Տե՛ս (Ղեւտ. ՟Ժ՟Ա. 16։ Օրին. ՟Ժ՟Դ. 15։ եւ Գաղիան.։)

Գիշերայածու բուն առ արծիւն ի տուընջեան մրցի. (Մագ. ՟Ծ՟Ե.) իմա՛ հեգնաբար. որպէս եւ յասելն առակիս.

Բու հրեշտակ առաքեաց առ արծիւ, եւ խնդրեաց զդուստր նորա հարսն, ասելով. դու տուընջեան քաջամարտիկ ես, եւ ես գիշերոյ. պատշաճիմք ի խնամութիւն. (Մխ. առակ.։)


Բուժակ

adj.

curative;
medicinal.

· Calfa


Բուժական, ի, աց

cf. Բուժակ.

· Calfa


Բուժիչ, չի, չաց

cf. Բուժակ.

· Calfa

NBHL (2)

Բժշկիչ, բժիշկ. բուժական, առողջարար. ապրեցուցիչ, եւ այլն.

Սա է մեզ բուժիչ, եւ պատճառ կենդանութեան. (Շ. բարձր.։)


Բուժեմ, եցի

va.

to cure, to heal, to physic;
to deliver;
— զծարաւ, to quench or slake thirst.

· Calfa

NBHL (3)

ὐγιάζω sano, διασώζω salvo Բժշկել, ապաքինել, առողջացուցանել. փարատել զցաւս. առողջացնել. լաւազնել.

Արդ՝ փախուցեալ ի Խոսրովայ Արտաշիր ... եւ նեղեալ յոյժ, բազում խոստմունս նախարարացն առնէր, թէ ոք բուժեսցէ զնա յայնմանէ. (Խոր. ՟Բ. 71։)

Բուժել զմեզ ի պիղծ ձեռաց քոց։ Բուժեա՛ զքեզ յառաջիկայ տանջանացն. (ՃՃ.։)


Բուժումն, ման

s.

cure, recovery of health;
treatment, dressing of some disease or wound;
medicament, remedy.

· Calfa

NBHL (1)

Գիտացեալ զախտի պատճառսն՝ հնարին այնուհետեւ առ բուժումն. (Նանայ.։)


Բուիճակ, աց

s.

little horned-owl.

· Calfa

NBHL (1)

Բըւիճակ աղաղակէ կա՛ս. եւ միւսն ասէ՝ կա՛մ. սակայն ոչ կայ, այլ թռուցեալ այլուր երթայ. (Մխ. առակ.։)


Բուծանեմ, ուծի

va.

to nourish, to feed;
to treat, to dress;
to fatten.

· Calfa

NBHL (4)

Ասիացւոց իշխանն՝ երամակ փղաց բուծանէր առ ի ձիամարտութիւն։ Էշս մեծամեծս բուծանէին։ Թագաւորն առաքեալ կոչեաց զբուծանօղսն. (Փիլ.։)

Սովոր են թագաւորք առիւծս եւ յովազս եւ այլս ի գազանաց բուծանել. (Մխ. երեմ.։)

Բուծանի եւ կերակրի իմաստասիրին ոգի՝ ոչ այլով իւիք առաւել՝ քան կարելովն որսալ զախտս. (Փիլ. լին.։)

Դեգերմամբ տեսլեանն բուծեալ զցանկութիւնն՝ առաքեաց ի ներքս յոգիսն զվէրն. (Փիլ. սամփս.։)


Բուծարան

s.

park;
food.

· Calfa

NBHL (1)

Ճաշակելով (յարգելեալ պտղոյ դրախտին) փարատէր տեսն. ուր եւ խորսխի առնոյր բուծարանս, որով կոկորդքն քաղցրանայ. (Ճ. ՟Գ.։)


Բուծումն, ման

s.

nourishment, maintenance.

· Calfa

NBHL (2)

(Արարին) խրճիթս առ ի բուծումն աղքատաց. (Ճ. ՟Գ.։)

Միշտ զձեռս արիւնաթաթախ առնելով, որ առ ի բուծումն են գործարանքն. (Պրոկղ. ծն.։)


Բուղխ

s.

bud, germ, offset.

· Calfa

NBHL (1)

Յառաջ քան զամառն՝ յորժամ կատարեսցի ծաղիկն, եւ բուղխն ծաղկիցէ ծաղիկն ազոխացեալ. (Ոսկ. ես. (գրիչն ի լուսանցս մեկնողաբարդնէ՝ բողբոջն. իսկ ի բանն Եսայեայ ասի, Ազոխ։))


Բուճուճ

s.

husk of chestnuts.

· Calfa

NBHL (1)

Բառ ռմկ. որպէս Փեճեկ. պատեան կամ կեղեւ պտղոց.


Բունեմ, եցի

vn.

to nestle, to make ones nest;
to place one's self.

· Calfa

NBHL (2)

ԲՈՒՆԵՄ, եցի. չ. ԲՈՒՆԻՄ, եցայ. ձ. νοσσεύω nidifico որ եւ ԲՈՒՆԱՆԱԼ, ԲՈՒՆԱՒՈՐԻԼ. Նստել ի բոյն. բնակութիւն առնել. որջանալ. բնականալ.

Յանձինս իւրեանց բունեալ զթիւնս դառնութեան. (Ճ. ՟Ա.։)


Բունիմ, եցայ

vn.

cf. Բունեմ.

· Calfa

NBHL (1)

ԲՈՒՆԵՄ ԲՈՒՆԻՄ որ եւ ԲՈՒՆԱՆԱԼ, ԲՈՒՆԱՒՈՐԻԼ. Նստել ի բոյն. բնակութիւն առնել. որջանալ. բնականալ.


Բունիկ

s.

small nest.

· Calfa

NBHL (2)

Ծիծառն յորժամ զտառապանաց բունիկն կամիցի շինել. (Վեցօր. ՟Ը։)

Ծիծառն զիւր վարանից բունիկն յարդարէ. (Լաստ. ՟Ժ՟Ը։)


Բուսաբեր, աց

adj.

vegetative.

· Calfa

NBHL (2)

Բերեալ այսինքն բղխեալ ի բուսոյ. բուսածին. եւ կամ Ծառ, տունկ, փայտ.

Ձիաւորեալ ոչ միայն ի վերայ բուսաբեր արմատոյն (փայտի խաչին)։ Որ եբարձ զփշաբեր անիծադրութիւն բուսաբերին (ծառոյն գիտութեան). (Շար.։)


Բուսազգեստ

adj.

adorned with herbs or vegetables.

· Calfa

NBHL (1)

Զլեռնային եւ զդաշտային վայրս առ հասարակ բուսազգեստ եւ ծաղկազարդ դնդչեցուցանէ. (Պիտ.։)


Բուսակ, աց

s.

small plant;
herb, plant, vegetable.

· Calfa

NBHL (1)

Բուսուկ. բոյս. տունկ. ծառ. ոստ եւ սաղարթ.


Բուսական, ի, աց

adj.

vegetable, vegetative;
—ք, plants, vegetables.

· Calfa

NBHL (2)

Զկնի բուսական խոտոյ եւ ծառոց. (Վրդն. ծն.։)

Նիւթական աշխարհս յաւելուածութեամբ առ զկատարելութիւն՝ նախ բուսականօք. (Արշ.։)


Բուսանիմ, ուսայ

vn.

to spring, to grow, to pullutate, to bud, to shoot, to take root, to appear, to vegetate, to sprout out;
to grow again.

· Calfa

NBHL (8)

Զամենայն խոտ վայրի՝ մինչչեւ բուսեալ էր։ Բուսաւ խոտն։ Սերմանիքն բուսանիցին։ Ընդ բուսանելն չորացաւ. Բուսցի ի նմա փուշ, կամ փայտ փշաբեր։ Մի՛ սերմանեսցի, եւ մի՛ բուսցի։ Թուփ առ թուփ բուսեալ. եւ այլն։

Ի պտղոյ արդարութեան բուսանի ծառ կենաց։ Բուսցին իբրեւ զսէզ իրաւունք ի կորդ ագարակի։ Ի բուսանել մեղաւորաց որպէս խոտ։ Ճշմարտութիւն յերկրէ բուսաւ։ Եւ ոչ ի լերանց բուսանիցին ցաւք.եւ այլն։

Մի՛ ոք ի ձէնջ արմատ ի վեր բուսեալ դառնութեան։

Եւ եւս լայնաբար՝ իբր Յառաջագայիլ. արտադրիլ. ծնանիլ. ծագել. ի վեր երեւիլ. սերիլ. աճել.

Ի դադարել մարմնոյ ի ծփանաց ոգւոցն՝ ազգի ազգի ցնորք առ աչօք բուսանին. (Կիւրղ. թագ.։)

Որ մինչեւ զջրհեղեղն բուսեալք եղեն (ծնունդք Ադամայ)։ Բուսանի յայսմանէ եւ միւս եւս այլ մեծ չար։ Յորմէ եւ ամենեցուն բուսանի դաւող ամպարհաւաճութիւն։ Մինչեւ թողեալ է, զոր առաջի տրկեալ է՝ կռիւ, ա՛յլ բուսանի. (Փիլ.։)

Որ բուսանելոցն էր հակառակ ճշմարտութեան. (Վրդն. ծն.։)

Լեառն ուղղորդ ի յերկրէ բուսեալ. (Խոր. ՟Ա. 11։)


Բուսուցանեմ, ուցի

va.

to produce, to put forth, to shoot, to sprout.

· Calfa

NBHL (4)

ἁνατέλλω, ἑξανατέλλω germinare facio, germino, produco Տալ բուսանիլ. պատճառել զբուսումն ո՛ր եւ է օրինակաւ. ընել որ բուսնի.

Բուսոյց եւս տէր Աստուած յերկրէ զամենայն ծառ. (Ծն. ՟Բ. 9։)

Ընդ առաջ եկեալ ձեզ՝ իւրաքանչիւր թեւս բուսուցանէ. (Եղիշ. ՟Է։)

Դալարի բուսուցանել։ Ոչ ինչ բուսուցանել։ Իբրեւ զքաջահող եւ արգաւանդ վայր երկրի բուսոյց առաքինութիւնս եւ գեղեցիկ գործս։ Ցուլք եղջիւրս բուսուցեալ՝ անդէն եղջիւր ածեն. (Փիլ. իմաստն.։)


Բուրանոց

s.

censer.

· Calfa

NBHL (1)

Անօթ բուրման խնկոց, որպէս տաշտ կամ բուրուառ.


Բուրաստան, աց

s.

garden;
orchard.

· Calfa

NBHL (2)

παράδεισος, κῆπος paradisus, hortus Տեղի՝ ուր բուրեն ի ծաղկանց եւ ի պտղոց հոտք անուշից. նոյն ընդ ձայնիս Պարտէզ՝ ծառոց եւ ծաղկանց. որ եւ ԴՐԱԽՏ. յն. բարա՛տիւսօս պ. ֆիրտէվս.

Իբրեւ զբուրաստանս առ գետովք։ Հովուել ի բուրաստանս. (Թուոց. ՟Ի՟Դ. 26։ Երգ. ՟Զ. 1։)


Բուրդ, բրդոյ

s.

wool.

· Calfa


Բուրումն, ման

s.

smell, odour;
flavour;
fumigation;
— անուշից, perfume, pleasant scent.

· Calfa

NBHL (2)

Լցաւ լեառն բուրմամբ անուշահոտութեամբ. (Խոր. ՟Բ. 83։)

Բուրման անուշից։ Զբուրման կենացն բուրվառ։ Բուրմունք խնկոց։ Խնկապէս բուրմամբ։ Բուրմամբ հաւատոց։ Մահու եւ կենաց երկատեսակ բուրումն բարդեաց։ Բուրումն ինձ մահու ընդ կենաց քարոզ խառնէ. (Նար.։)


Բչամ

vn.

cf. Բնչեմ.

· Calfa


Բչեմ, եցի

vn.

cf. Բնչեմ.

· Calfa

NBHL (1)

Երինջքն առ գութ որթուցն խանդաղատեալ բչիցեն գոչիցեն. (Ոսկ. մ. ՟Ա. 6։)


Բռեմ, եցի

va.

to plaster;
to whitewash;
to roughcast.

· Calfa


Բռնաբար

adv.

violently, forcibly, tyrannically

· Calfa

NBHL (2)

βιαίως, βίᾳ, μετὰ βίας volenter, vi, per vim Բռնի. բռնութեամբ. բուռն առնելով. հարստահարելով զազատութիւն. զօռով, ճորովցնելով.

Բռնաբար առնուլ զքաղաք, զգանձ, կամ ունել զիշխանութիւն. կամ նեղել, վարել, արգելուլ, ունել եւ պահել, տանել, քարշել. (Եւս. քր. ՟Ա։ Եզնիկ.։ Եղիշ.։ Փարպ.։ Մաշկ.։ Լաստ. ՟Ժ՟Ը։)


Բռնաբարեմ, եցի

va.

to violate, to force.

· Calfa

NBHL (3)

καταδυναστεύω vi opprimo, βιάζω, βιάζομαι vim adfero, urgeo Բուռն առնել. բռնաբար վարել կամ վարիլ. հարստահարել եւ բռնադատել.

Բռնաբարեալ վաճառեսցէ զնոսա։ Ամենեքեան՝ որ գերեցին զնոսա, բռնաբարեցին զնոսա, եւ ոչ կամէին արձակել զնոսա. (Օր. ՟Ի՟Դ. 7։ Երեմ. ՟Ծ. 33։)

Արքայութիւնն Աստուծոյ աւետարանի, եւ ամենայն ոք զնա բռնաբարէ. (Ղկ. ՟Ժ՟Զ. 16 (յն. է հոմաձայն. որպէս ն. կամ կ. առ նա՝ բռնադատի, կամ բուռն առնէ։))


Բռնաբարու

cf. Բռնադատ.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ զառիւծ եւ զգայլ բռնաբարուք եւ պատառօղք էին. (Բրսղ. մրկ.։)


Բռնադատեմ, եցի

va.

to violate, to force, to oblige, to necessitate, to compel, to convince, to subject, to constrain, to exact, to persecute.

· Calfa

NBHL (5)

βιάζω, βιάζομαι, ἁναγκάζω vi compello, vim facio, cogo, insisto Բուռն առնելով թախանձել. ստիպել. հարկեցուցանել. ճորովցնել.

Եւ καταδυναστεύω vi opprimo, subigo Բռնաւորաբար նուաճել ընդ բռամբ. հարստահարել. բռնաբարել. եւ Բռնի առնուլ. եւ Լլկել. բռնանալ ի վերայ.

Բռնադատեաց զնա, եւ էառ։ Բռնադատեաց զնա աներ իւր եւ նստաւ։ Թո՛ղ բռնադատեսցուք զքեզ։ Բռնադատեաց տարաւ զմեզ։ Գինի՝ որ բռնադատէ զայս ամենայն գործել։ Արքայութիւնն երկնից բռնադատի, եւ բռունք յափշտակեն զնա.եւ այլն։

Մի՛ բռնադատէք մխիթարել զիս։ Զյանձնառութիւն բռնադատէք օրինաց. (Փարպ.։)

Բռնաւորաբար նուաճել ընդ բռամբ. հարստահարել. բռնաբարել. եւ Բռնի առնուլ. եւ Լլկել. բռնանալ ի վերայ.


Բռնազբօսեմ, եցի

va.

cf. Բռնադատեմ.

· Calfa

NBHL (4)

Բռնազբօսեաց զնոսա՝ ցուցանել նմա զգանձն աստուածային. (Խոր. առ արծր.։)

Ծառայիցե՞ս գրոց, եթէ բռնազբօսեսցես զգիրս. (Սեբեր. ՟Է։)

Պահեցին զաւանդն բռնազբօսելով ի նոստ համակ զվայելչականն՝ որ պահիւր. (Համամ առակ.։)

Զխօսեալ աղջկունս եւ յայլոց յափշտակեալս՝ պարտ է առաջին խօսելոցն ի բաց տալ, թէպէտ եւ բռնազբօսեցան. (Կանոն.։)


Բռնազբօսութիւն, ութեան

s.

cf. Բռնադատութիւն.

· Calfa

NBHL (1)

Զենովք ոչ բռնազբօսութեամբ առեալ ի կեանսն. (Ագաթ.։)


Բռնակալ, աց

adj. s. tyrant, despot, usurper;
բռնակալ լինիմ, cf. Բռնակալեմ.

· Calfa

NBHL (1)

ԲՌՆԱԿԱԼ ԼԻՆԵԼ. չ.ն. ԲՌՆԱԿԱԼԵՄ, եցի. τυραννεύω, δυναστεύω tyrannidem exerceo, impero, regno Բռնանալ. իշխել. տիրել. տիրաբար կամ բռնութեամբ առնուլ, ունել. նուաճել՝ որպէս հզօր, կամ որպէս բռնաւոր հարստահարօղ.