Your research : 50 Results for նշան

Entries' title containing նշան : 80 Results

Definitions containing the research նշան : 850 Results

Քոյր, քեռ, քերբ, քորք, քերց

s.

sister;
nun.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. suèsōr ձևից (սեռ. suesrós>քեռ, suesores>քորք). միւս լե-զուները ունին suesor ձևով. հմմտ. տանս. svásar. զնդ. ❇xvañhar-, պհլ. պրս. ❇xvāhar, քրդ. xōh, xuha, vale, աֆ-ռան xōr. ռեւուճ gvahār, օսս. xore, xo, լտ. soror, ֆրանս. soeur, ռում. sorá, իտալ sorella, գոթ. swistar, հբգ. swester, անգսք. sweostor, գերմ. Schwester, հհիւս. syster, անգլ. sister, կիմր. chwaer, բրըտ. c'hoar, հկորն. huir, նկորն. hoer, hor, հիռլ. siur, fiur, լիթ. sesuó, հպրուս. swestro, հսլ. բռւս. sestra, են (Pokorny 2, 533, Walde 727, Horn § 501, Trautmann 258, Ernout-Meillet 917)։ Հնխ. բառը կազմսած է հա-մարւում sue-«իւր» դերանունից։ Թւում է թէ հնդևրոպականներից են փոխառեալ էստն. վոտյ. sōzar, ֆինն. և վեպս. sizar, լիվ. sozar, մորդվ. sazor, չերեմ. šužar, šožar, որոնք բոլոր նշանակում են «քոյր»։ Յոյնը որ չունի «եղբայր» բառը, չունի նաև այս. բայց նոյն ընտանիքից գիտէ ἐօթ «դուստր» (ըստ Հեսիք.) (Boisacq 262, 682)։-Հիւբշ. 504։


Քունք

s.

temple, side of the head.

• = Հյ. քուն բառն է. իմաստի զարգացման համար հմմտ. գերմ. Schläfe, հբգ. slat, լտ. sopor, վենետ. sono, չեխ. spánkv, սլով. senec, որոնք բոլոր նշանակում են «քունք» և ծագում են «քուն» բառից. այս-պէտ նաև գւռ. քնատեղ «քունք», քնելտեղ, քներակ, քներք «քունք»։ Հմմտ. նաև Անկ. գիրք Հին կտ. 209 Եհար բրով զքնոյ տեղի նորա (այլ ձ. զծամելիսն)։


Քուք, քքոյ

s. fig.

scorpion, knotty cudgel, iron rod;
groan, moan, wail, sigh.

• Տէրվ. Altarm. 16 բուն նշանակու-թիւնը դնում է «բուրդ գզելու գործիք» և համարում է կրճատ կրկնութիւն սանս. kaš «քերել, քսել» արմատից. հմմտ. հյ. քոշքել և յն. ϰωρος «եղիճ»։ Հիւնք. քուքալ բայից։


Քսեստ, ից

s.

sextary;
pitcher, jar;
measure of bushels, or English gallons.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. -ի) «մի տեսակ քաշ, լօ տափոր» Ե-հեկ. խե. խզ. Եւագր. Շիր. Վրք. հց. բ. 365. գրուած է նաև քսեստին Մաշտ. ջահկ. որ յն. հյց. հոլովի ձևն է և նշանակում է «ա-նօթ ինչ ջրոյ որ ունի կտուց և անգղ. թրք. երպրըգ, ֆր. aigulere» ըստ Նորայր. Բռ. ֆր. էջ 36 ա։


Քրիստոնեայ, էի, ից

adj. s.

adj. s. christian.

• ԳՒՌ.-Ջղ. քրիստոնյա, Ննխ. քրիստօնյա, Պլ. Սեբ. Սչ. քրիսդօնյա, Մրղ. Սլմ. քիրիս-տօնյա, Ալշ. Ախց. Երև. Կր. Շմ. Տփ. քրիս-տօնա, Ղրբ. քիրիստօ՛նա, Ասլ. քրիսդընյա, Մկ. ք'ըրիստունյա, որոնք բոլոր նշանակում են «կրօնով քրիստոնեայ», և գործածւում են յատկապէս հայ բառի յարադրութեամբ՝ հայ-քրիստոնեայ. իսկ Անտ. քիստինէ, Սվեդ. քիսդինիգ նշանակում են «հայ», ո-րից և Անտ. քիստինիւօկ «հայերէն»։ Վեր-ջին առման համար հմմտ. նաև գւռ. իտալ. krištianu, գւռ. ֆրանս. chrétien «մարդ», ալբան. greštera «մարդիկ», ռուս. креcть-внинъ «ռիւղացի», հին ռուս. նաև «մարդ», տերբ. hrišcanin «սերբ» (Berneker 634-5),


Քրտիկար

adj.

worship among the ancient Persians;
good and faithful minister.

• = Պհլ. *kirpikār «բարի և առաքինի գործ» ձևից, որի դէմ ունինք աւանդուած պհլ. գ9 kirpak «բարի գործ, առաքինութիւն» (հա-կառակը vinās, որ է վնաս, յանցանք), օր. vinās hač kirpak vičitan «յանցանքը առա-քինութիւնից զանազանել», hač kirpak sut u hač vinās ziyān «առաքինութիւնից օ-գուտ և յանցանքից վնաս», kirpak karian «բարի գործել», kār u kirpak «կրօնական պարտականութիւն և առաքինութիւն» (Ny-berg, Hilfsbuch d. Pehlevi 2, էջ 120 և 129), պհլ. [arabic word] krpkar=մանիք. պհլ. [hebrew word] ︎ kirbkr=պրս. [arabic word] karfagar «բարի և արդար գործեր կատարող (մարդ)» (Salemann, ЗAH 8 (1908), էջ 89), պա-զենդ. kerba, kereba, թուրֆանի պհլ. kir-baγ, նաև յգ. kerbikān (տե՛ս Մայնոխրատ, հրտր. West, էջ 121), որ նշանակում է Մազ-դեզական կրօնի պատուիրած բարի գործե-որ. սրանք 33 տեսակ են և մի առ մի նշա-նակուած են Մայնոխրատի Լէ գլխում. գըլ-խաւորները առանձին դրուած են Դ գըլ-ևում, ինչ. առատաձեռնութիւն, ճշմարտա-ևօսութիւն ևն։ Իրանեան այս բառերը մահ-մետականութեան ժամանակ ջնջուելով՝ փո-ևանակուեցան արաբ. [arabic word] savāb «բա-րի գործ, վարձք» բառով։ Ըստ այսմ մեր բառը նախապէս պիտի ունենար քրպիկար ձևը, որ պ և տ տառերի շփոթութեամբ դարձաւ քրտիկար։ (Փարպ. հրտ. Վենետ. 1873, էջ 294 որպէս բարեգործ ձևը, որ ուղ-ղուած է Վասակին, կարծետ հայերէն հա-մապատասխանն է իբրև զքրպիկար-ի և հաստատում է բառի ծագումը)։


Օգն

s.

help, aid, assistance, succour;
յ— գալ, հասանել, to help, aid or succour a person;
յ— կոչել, to call for help.

• aukan բառերի հետ հնխ. vag, vaks= vags «աճիլ, զօրանալ, օգնել» արմա-տից։ Հիւնք. յն. εῦ «լաւ» և γνωρίζω «գիտել»։ Karst, Յուշարձ. 416 մոնգոլ. asik թրք. asik «օգուտ», ճապոն. sukē «օգնութիւն»։ Վերի մեկնութիւնը տուաւ Meillet MSL 22, 62։ Պատահական նը-մանութիւն ունի զնդ. aogañh (արմա-տը aogah.), որ թէև ըստ Justi, Zend-sp. 9բ նշանակում է «օգնութիւն», բայց ըստ պհլ. թրգմ. «բարեկամու-թիւն» և ըստ նոր գիտունների «ոյժ, զօրութիւն»։


Օծ

s.

unction;
anointing-oil.

• ԳՒՌ.-Սլմ. Վն. օծել, Ախց. Երև. Կր. Ղրբ. Մրղ. օծէլ, Գոր. Շմ. օծիլ, Մկ. էօծիլ, Ալշ. Մշ. Սչ. օձել, Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. օձէլ, Խրբ. օձիլ, Ասլ. էօձէ՛լ, Զթ. Սվեդ. ուձիլ. սրանք գալիս են օծել ձևից.-Ջղ. օծնել, Տփ. օծնիլ, Մշ. օճնել. սրանք էլ գա-լիս են օծանել ձևից. բոլորն էլ կրօնական նշանակութեամբ են («օծել, միւռոն քսել, ձեռնադրել») և անշուշտ եկեղեցական լեզ-ուից փոխառեալ, որից նաև օծ Մրռ. «αձ-ման իւղ», օծուկ Վն. «մկրտուած, միւռդն-ուած. 2. հայ». -նախնական հարազատ նը-շանակութիւնը պահում են Ալմ. օզնել, Մրղ. օզնէլ, Սվ. օզնիլ «իւղը կամ թանաքը մի բանի վրայ տարածուիլ», Զթ. ուզնէլ «քսել, սրբել»։


Օտար, աց

s. adj. adv.

s. adj. stranger;
foreign;
remote, distant;
other;
extraordinary, strange;
vainly, in vain, unjustly, wrongfully.

• = Պհյ. *awtar ձևից. հմմտ. զնդ. aiwi-tara-, որ մէկ անգամ գործածուած է Եաշտ. ժէ. 14 և նշանակում է ըստ նոր քննիչնե-ռի «օտար» (Bartholomae, Altir. Wört. 90)։ -Հիւբշ. 112?


Օրաս

s.

halo.

• Ըստ ՆՀԲ յն. ορασις «տեսութիւն, երևոյթ»։ բայց նշանակութեամբ, մա-նաւանդ ձևով անհամաձայն է


Օրիորդ, աց

s.

girl, maid, virgin, maiden, damsel;
young lady.

• ՆՀԲ թրք. (իմա՛ արաբ.) հիւրի «կոյս պարիկ»։ Տէրվ. Երկրագունտ 1883, 170 «գուցէ թէ օրի-որդ», Եազրճեան, Պատ-կեր 1890, 198-209 սանս. vira «մարդ» ձևից դնում է որ-եար, իգականը ի մասնիկով՝ ուրհի կամ որի, աւրի, ո-րից օրիորդ։ Մէնէվիշեան, Արևելք 1890 հոկտ. 18 մերժելով այս՝ դնում է օր բառից՝ իբր «օր ունեցող, չափա-հաս աոջիկ»։ Հիւնք. արբանեակ բառից կամ յն. αβρα «աղախին», տճկ. ավրէթ «կին», Ալիշան, Հին հաւ. 199 ուրու, հուրի բառերի հետ։ Pedersen, Հլ. դր. լեզ. 46 -որդ մասնիկով։ Karst Յու-ռառձան 402 սումեր. aru «էգ»։ Մառ ИАН 1917, 314 և 1920, 123, ՀԱ 1921 81 օրի=ուրհի+որդի=բասկ. -til «որ-դի»։ Ղափանցեան, Նոր ուղի 1929, յնվ. էջ 339 խալդ. awri «տէր»+uru-dani (=վրաց. օրեթ) «սերունդ»։ (Սա-կայն խալդ. «տէր» բառն է ըստ Sayce 477 euri (և ո՛չ թէ awri), որ [other alphabet] գա-ղափարանշանի ընթերցուածն է. գոտ-նըվում է Մհերի դռան արձանագրու-թեան մէջ)։


Անհեթեթ

• ՀՀԲ և ՆՀԲ հանում են հեթեթ-անք ձևից, որ միայն Լաստիվերտցին է գործածած և անշուշտ հայթայթանք «միջոց, հնարք» բառի գաւառական արտասանութեւնն է ներկայացնում։ Այս ստուգաբանութիւնը ընդունելու դէմ են՝ նախ ե ձայնաւորը փոխանակ այ երկբարբառի, երկրորդ՝ բառի նշանակութեան տարբերութիւնը և երրորդ՝ այն հանգամանքը, որ անհեթեթ բառը ունինք նաև դ-ով գրուած, մինչ-դեռ հայթայթել միշտ թ-ով է։ Հիւնք. Եա-նա լեռան անունից։


Բլիթէն

• Այս բառը աւանդել է Գաղիանոս «Տե-ղիս, բլիթէն» բացատրութեամբ։ ՆՀá տեղիս բառը հասկանալով յն. τύλος. բլիթէն կամ բլիթեան մեկնում է «կոշ-տացեալ մասն մորթոյ մարմնոյն, տճկ. նասըր»։ Իրեն են հետևում ՋԲ և ԱԲ։ Առաջին անգամ Նորայր, Հայկ. բա-ռաք. 111 ցոյց է տալիս, որ Գաղիանոսի տեղիս բառն է յն. τῆλις, լտ. telis, որոնք նշանակում են ֆրանս. fenugrec ևռչուած բանջարեղէնը. և հետևաբար ա՛յս նշանակութիւնն ունի նաև բլիթէն։ Այս մեկնութեան համաձայն է գալիտ նախ Ամիրտովլաթի բլիթենի բուսանու-նը, և երկրորդ՝ Ստ. Կամենիցացի, որ ունի «բլիթեան. խոտ բժշկական. ւտ. meliphyllum, apiastrum» (ըստ Գա-ղիանոսի)։


Դուրճ

• «նորածին մանկան խանձարուր». իբր միջին հյ. բառ ունի միայն Նորայր, Բառ. ֆրանս. 737 ա՝ layette բառի տակ, իբրև 3-րղ նշանակութիւն. բայց որովհետև նոյն բառի 2-րդ նշանակութիւնն է «արկղիկ փայտեղէն», ուստի կարծում եմ, որ սխալմամբ նշանա-կուած լինի, որով այս դուրճը ջնջուելով՝ կը միանայ նախորդի հետ։


Քաւ

conj. int. prep.

not, no, never, not at all;
away with! go along ! fye! for shame! without, besides, except;
— յինէն, far be it from me, God save me!
— լիցի ինձ ի տեառնէ, God preserve me!
— քեզ, — լիցի, — մի լիցի, no! God forbid !
— լիցի քեզ, tar be such thoughts from thee;
— լիցի մեզ, we will not, we don't like;
— ի մէնջ, God preserve us, God save us;
օն անդր, — լիցի, oh! never fye! fye upon it!.

• «մեղքի թողութիսն, արդարացում, ներում, տրբացում». որից քաւել «յանցանքը ներել» ՍԳր. «անպարտ հանել, արդարաց-նել» ՍԳր. «հաճեցնել, տիրտը շահիլ» Բ. թգ. իա. 3. «հեռացնել, վանել» Սեբեր. Եփր. համաբ. քա՛ւ, քա՛ւ լիցի «չլինի՛ թէ, զգոյշ. Տէր մի՛ արասցէ, Աստուած չանէ» ՍԳր. Մծբ. Ոսկ. քաւիչ ՍԳր. քատւթիւն ՍԳր. քաւչապետ Զքր. կթ. Մաքս. եկեղ. մեղսաքա-ւիչ Յհ. իմ. ատ. Յհ. կթ. Յճխ. քաւէլ մհյ, «բացի, միայն թէ» Անսիզք 21, 51. գաւա-ռականում պահուած է բուն նիւթական իմաստը, որ է «խնամել, հոգ տանիլ, պահ. պանել, զգուշանալ»։ Այս նշանակութիւն-ներով դառնում է ռառս


Քափուր, փրի

s. bot.

camphor;
camphor-tree.

• = Պրս. [arabic word] kāfūr, պհլ. kā̄fūr նոյն նշ. ծագում է մալայ. [arabic word] kāpur բառից, որ նշանակում է «կիր. 2. քափուր» և յառա-ջանում է սանս. karpūra «սպիտակ» բա-ռից. իբրև բժշկական կարևոր նիւթ տարա-ծուելով ամէն կողմ, փոխառութեամբ յա-ռաջացել են բելուճ. kāfūr, ասոր. kapur, վրաց. քափուրի, նյն. ϰαμφορα, ստ. յն. ϰαφουρα, լտ. camphora, ֆր. camphre, գերմ. Kam-pfer, ռուս. камфapá ևն։-Հիւբշ. 257։


Քեղի, ղւոյ, ղեաց

s. mar.

s. mar. rudder, helm, tiller;
— կառաց, pole, carriage-pole, shaft.

• = Թուի փոխառեալ յն. χηλή բառից. այս բառը նշանակում է «որոշ անատունների ոտքը, ինչ. ցուլի, այծի երկճիւղ ոտք, ձիու սմբակ, գայլի ճիրան, թռչունի մագիլ, ա-ռասպելական հրէշների ճանկը, խեչափառի ճանկերը, նմանութեամբ՝ ճանկաձև գործիք կամ աքցան, նաև զանազան շէնքերի նման յառաջակարկառ մասերը, ինչպէտ թումբի, ծովափի, նաւահանգստի, քարափի ցցուն մասը՝ որ կոհակների խորտակման համար է շինուած, նետի ծայրի երկճիւղ մասը»։ Վերջին նշանակութիւնները բաւական են ցոյց տալու համար թէ Փոքր-Ասիական լու-նարէնի մէջ բառս ունէր նաև «ղեկ» կամ նման մի առում, որ ուրիշ բան չէ, եթէ ոչ նաւի ոտքը։-Աճ.


Քերեթին

s.

cherethim, archers, bowmen.

• = Եբր. [hebrew word] kərēti բառն է, որով նշա-նակւում էր Փղշտացիների մի ցեղ. աւելի յե-տոյ սրանք Դաւթի թիկնապահ ընտրուելով՝ բառս ստացաւ այս նշանակութիւնը (Gese-nius1' 365)։ Ոմանք ըստ որում փղշտա-ցիք Կրետէից են գաղթել, մեկնում են ռառս «կրետացի». սակայն հաւանական չէ։ Ու-րիշներ համարում են «արքունի դահիճ» (բառ. Ս. Գրոց էջ 554), որ նոյնպէս ուղիղ չէ։ Մեր բառը ծագում է յն. ὄ χερεϑί տառա-դարձութեան վրայից (այլ ձձ. γελεϑὶ, γε-ρεϑϑει, χορεϑϑει, γερηϑϑι), որից երևում է որ հայերէնի մէջ ն որոշեալ յօդ է (յն. 6) և բուն բառն է քերեթի <յն. χερεϑί։-ԱՃ.


Փուղձ

adj.

soft, damp, moist.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Փիլ. ժ բան. էջ 223. «Ի զուգակողմանցն կրկնակաց երեքանկիւնիցն՝ երեք տառք բաղկանան. հուր և փուղձ և ութանիստն քանզի է՛ որ հրոյ ձև է և է՛ որ օդոյ և է՛ որ ջրոյ. իսկ ի չորեքանկիւնեացն քուեայն է»։ Բառ. երեմ. էջ 325 մեկնում է «ջուր». նոյն բառը վեց անգամ գտնում եմ գործա-ծուած էֆիմ. հետևեալ ձևով. Շոգիք՝ որք են բարակ փուղձ, նուրբ ճենճեր և անզգայ շունչ (էջ 245). Նծումբն ունի յինքեան ոյժ հրային, փուղձ և խոնաւութիւն սնդկային, նաև աղ հողային (էջ 252). Հոյծ, պարարտ փուղձ և սոսնձանման խոնաւութիւնն է սրն-դիկ (էջ 261). Փայտն ունի առաւել փուղձ և խոնաւութիւն ջրային, բայց քարն ունի սա-կաւ փուղձ և խոնաւութիւն... հրահալելին աարարտ խոնաւութեամբ և փղձով (էջ 262)։ ՆՀԲ մեկնում է «լոյծ, խոնաւ, հոտանուտ», իսկ ՋԲ սրա հետ նաև «ջուր», ԱԲ «թոյլ, լոյծ, խոնաւ»։ Ըստ իս, ինչպէս հուր (պիրա-միդ) և ութանիստ, նոյնպէս և փուղձ երկ-րաչափական մի մարմին է նշանակում։ Ըստ Փիլոնի երեքն էլ հաւասարակողմեան եռանկիւններից կազմւած ձևեր են. քա-ռանկիւններից կազմուած իբր ձև յիշում է քիչ յետոյ խորանարդը (քուեայ). եւ որով-հետև երկրաչափութեան մէջ հառասարա-կողմեան եռանկիւններից կազմուած կանո-նաւռր բազմանիստերը երեք են միայն (պի-րամիդ, ութանիստ և քսանանիստ), որոն-ցից առաջին երկուսը արդէն յիշուած են, աւստի փուղձ նշանակում է «քսանանիստ, իկոսաէդռոն»։-Բոլորովին ուրիշ իմաստ ունի փուղձ՝ էֆիմէրտէի մէջ։ Երկրորդ վը-կայութեան մէջ տեսնում ենք որ ծծումբին վերագրւում է հների չորս տարրերը, հուր (ոյժ հրային), ջուր (խոնաւութիւն սըն-դըկային), հող (աղ հողային), մնում է փուղձ, որ պիտի նշանակէ «օդ»։ Այս իմաս-տով է նաև առաջին վկայութեան մէջ, ուր «օդ» և «գազ» համազօր են։-Երկու նշա-նակութիւնները փուղձ «օդ» և «քսանա-նիստ» թէև շատ անյարիր, բայց միևնոյն բաներն են։ Հները, ըստ Պիւթագորեան փի-լիսոփայութեան չորս տարրերը չորս երկ-րաչափական ձևերի հետ էին կապում. օդը ութանիստի հետ, հողը խորանարդի հետ, ջուրը քսանանիստի հետ և հուրը պիրամի-դի հետ (տե՛ս Փл. Kзджори, Исторiя Зпемент. Mатематики. Qnecca, 1910, էջ 55)։ Սրա համար է որ Փիլոնի մէջ էլ հուր (պիրամիդ) «հրոյ ձև է», փուղձ (քսանա-նիստ) «օդոյ ձև է» և ութանիստն «ջրոյ ձև է»։ Ինչպէս տեսնում ենք, շարքը տեղա-փոխուած է. և դրա համար է որ էֆիմէր-տէն դնում է փուղձ «օդ» ըստ Փիլոնի, իսկ Բռ. երեմ. փուղձ «ջուր»=քսանանիստ՝ ըստ Պիւթագորեանց։


Փունդ

cf. Կաղապար.

• «մի տեսակ աման կամ չափ». մէկ անգամ ունի Եփր. թգ. էջ 365. «Արարին զե-րաստանսն ոսկի և զմկունսն ոսկի և առա-քեցին հանդերձ տապանակաւն ի սայլակին ... եկին իջուցին զտապանակն Ղևտացիքն և զփունդսն ոսկեղէն մկանցն և տարան եդին առ մեծ վիմին»։ Համապատասխան տեղը Ս. Գրքում կարդում ենք. «Եւ Ղևտացիքն հանին զտապանակն Տեառն և զքուրձն ար-գոբ ընդ նմին և զանօթսն ոսկիս որ ի նմա և եդին ի վերայ վիմին մեծի» (Ա. թագ. զ. 15)։ Համեմատութիւնը դժբախտաբար ևա-տարեալ չէ փունդ բառի իմաստը ստուգելու համար։ Բառ. երեմ. էջ 325=Հին բռ. դնում է փունդս և մեկնում է «աման ինչ»։ Այսպէս է ընդունում ևաև ՆՀԲ։ Նորայր, Բառ-ֆրանս. 300բ յատկացրած է ֆր. cornue բառին, որ է «անօթ ինչ խեցեղէն կամ ա-պակեղէն ի պէտս տարրագիտաս»։ Բառս մէկ անգամ էլ գտնում եմ գործածուած Մծբ. 219. «Յեսու պարտաւորեաց զԱքար, զի գո-ղեաց և թագոյց զարծաթն ի փնդէ անտի, զոր ունէր. և Յիսուս փրկիչ մեր ետ զքան-քարս առ շահս». ասորի բնագիրը (հրտր. Graffin, էջ 504) ունի. «Յեսու Բարնուն պարտաւորեաց զագահն Աքար, զի գողացաւ և թագոյց, և Յիսուս փրկիչ մեր դատապար-տռեաո ոագահն Յուդաս, զի գողացաւ և թա-ռոյց զարծաթն յարկղէն», ըստ համեմատու-թեան Վիեննայի միաբան Պ. էսապալեանի (անձնական)։ Այս համեմատութիւններից երևում է, որ փունդ նշանակում է «արկղ»։


Պարծ

adv.

proudly, haughtily;
— շրջիլ, to walk ostentatiously, in a stately manner, to bridle up, to carry the head high, to strut, to strut about, to stalk along.

• «պարծենկոտ, հպարտ, սէգ» Առակ. լ. 29. որից պարծիլ «պանծալ, հպարտա-նալ» ՍԳր. Եփր. մակաբ. պարծանալ Խոս-րովիկ. պարծանք ՍԳր. Ոսկ. մտթ. պարծուկ «հպարտ, սնապարծ» Մծբ. Եփր. դտ. էջ 330, 332 (սխալ է գրուած պարտուկ Մծռ. 210, որ ՆՀԲ իբրև առանձին բառ նշանակում է. տե՛ս ՀԱ 1911, 101). սնապարծ Վեցօր. Ոսկ. մ. գ. 3. ունայնապարծ Ոսկ. յհ. ա. 2 ընդունայնապարծ Ոսկ. լհ. ա. 1 և մ. ա. 19, զրապարծ Ոսկ. մ. ա. մեծապարծ Ագաթ. Բուզ. մեծապարծուն Պիտ. գեղեցկապարծիկ Պարապմ. ձիապարծիկ «հպարտօրէն ձի հե-ծած» (նորագիւտ բառ) Տաթև. ձմ. ճզ. ևն։


Պարկուկ

cf. Ծիրան.

• = Նրաբ. [arabic word] ︎barqūq, birquq, burquq հոմանիշից։ Այս բառի հետաքրքրական պատմութիւնը արել են Diez, Mahn, Dozy, Hehn (Kulturpflanzenδ, 417)։ Բառիս նախ-նական մայր ձևն է լտ. praecoqua, որ բուն նշանակում է «վաղահաս» և մասնաւորա-բար «մի տեսակ վաղահաս ծիրան»։ (Կազ-մուած է prae «առաջ, առջևը»+coquo «ե-փել. 2. հասցնել. կրաւ. հասնիլ» բառերից)։ Այս լատին բառը անցել է յունարէնի՝ πραι-ϰὄϰϰιον, προϰύϰϰιον ձևով և այստեղից էլ արա-բերէնի [arabic word] al-barquq ձևով (al որոշիչ յօդ է)։ Արաբերէնի անորոշ ձևից է հյ. պար-կուկ. իսկ որոշեալ ձևը յետ դառնալով Եւրո-պա՝ տուել է սպան. պորտ. albarcoque, al. varcoque, albaricoque, իտալ. albercocca, albicocca albercocoli, ֆրանս. գւռ. aubri-cot, arbricot, ֆրանս. abricot, անգլ. apri-cot, գերմ. Aprikose, ռուս. aбрикоcъ, հոլլ. ábrikoss (Kluge, էջ 21-22 իբրև միջնորդ գերմաներէն ձևի), բոլորն էլ «ծիրան»։-Հիւբշ. 274։


Պարոն, աց

s.

baron.

• = Հֆրանս. baron բառից. հմմտ. ֆր. ba-гоn. իտալ. barone ևն, որոնք գալիս են մլտ. baro (սեռ. barōnis) «իշխանաւոր, տէր» բառից. այս էլ հբգ. baro «ազատ մարդ» ձևից, որի բուն նշանակութիւնն է «պատե-րազմիկ» և կցւում է հսլ. borya, հիսլ. be-ryask «կռուիլ, մարտնչիլ» բառերին (Walde 84)։ (Սրանց հետ բոլորովին կապ չունի լտ. baro, baronis «տխմար, թանձրամիտ»)։-Հիւբշ. 390։


Պարս, ից

s.

sling;
swarm of bees;
քարինս արձակել —իւ, to sling.

• -Պհլ. *pars, որ բուն նշանակում էր «կապ, կապիչ» և յետոյ ստացաւ «պարս» նշանակութիւնը. (հների պարսէտը մի տե-սակ կապ էր՝ մէջտեղը լայն, ծայրերը նեղ, ուր քարը դնելով արձակում էին. հմմտ. յն. σσενδόνη «կապ, վիրակապ, գլխակապ, կա-նանց ամօթոյքի կապ, նաև պարսէտ». անգլ. sling «կապ և պարսէտ»)։-Պհլ. բառը ա-ւանդուած չէ, բայց նրա հոմանիշ *parsak ձևն է հաստատում իրանեանից փոխառեալ թալմուդ. [hebrew word] parsakā «Schlinge, թա-կարդի՝ ցանցի ևն կապը, lacet»։-Հիւբշ. IF Anz. 10, 49.

• Հիւնք. պրս. bārsang «կշիռքի նժարը դսելու քար» (բառացի նշանակում է «բեռնաքար», կազմուած bār «բեռ» կ Sang «քար» բառերից)։ Ուղիղ մեկնու-թիւնը տուաւ Müller WZKM 8, 287, որ չընդունեց Հիւբշ. 514 և IF, Anz 8. 49. Müller WZKM 11, 293-4 տւաւ նոր բացատրութիւններ վերի ձևով, որով

• ԳՒՌ.-Վն. պարսետ, Մկ. պարսիտ, Խրբ. բարսադիք՝, Ջղ. պարսոտ, Ալշ. Մշ. պար-սենդ, Ավեդ. բարսէթ, Երև. պա՛րսօնդ, Ղրբ. բա՛րսուդ, Գնձ. բա՛րսութ, Զթ. բայսիգ, բար-նիգ (Ղրբ. և Գնձ. նշանակում են նաև «շատ նեղ բան»)։ Ոճով ունինք խելքը պարս ընել Սեբ. «յանկարծ մի նոր միտք ունենալ, խել-քին փչել, խելքին հէօքմ ընել» (հմմտ. պարսել «վեր ցատկել»), եթէ մեղուների պարսից չէ։


Պարտէզ, տիզաց

s.

garden;
— բանջարոյ, kitchen garden;
— պտղոց, fruit —, orchard;
տնկաբանական —, botanical -;
գծել զձեւ պարտիզի, to lay out a -;
մշակել զ —, to garden;
cf. Թի.

• = Հահլ. *nardēz հոմանիշից, որի հետ նոյն է պրս. [arabic word] pālēz «պարտէզ». սրա հին ձևն է զնդ. [other alphabet] pairidas̄za, որ կազմուած է pairi «շուրջ»+diz «փորել, շի-նել, դիզել» բառերից և նշանակում է բուն «շուրջանակի ցանկապատ»։ Շատ նշանաւոր էին աքեմենեան պարսիկ իշխանների պար-տէզները. և նիւթի հետ բառը այն ժամանա-կից սկսեալ տարածուել է դէպի Արևմուտք. այսպէս ասուր. pardisu, ասոր. [syriac word] pardāisa «պարտէզ», [syriac word] ❇pardaispānā «պարտիզպան», եբր. [hebrew word] pardēs «պար. տէզ», արաբ. ❇ ︎ firdaus «ծառաստան, պարտէզ, դրախտ» (սրանից էլ ֆիրդուսի բանաստեղծի անունը, իբրև «դրախտաբը-նակ»), [arabic word] fālīz «պարտէզ», յն. παραῦεισος (Boisacq 746, 949), լատ. paradisus «պար-տէզ, երկրային կամ երկնային դրախտ», իտալ. paradiso, ֆրանս. paradis «դրախտ»։ Քռենոփոն վկայում է բառիս ծագման մա-տին՝ հետևեալ հատուածում. ἐπιμελεῖται του-των ὄπως ϰῆποί τε ἐσονται, սί παράδεισοι ϰαλού-μενοι, πάντων ϰαλῶν τε ϰαγαϑῶν μεστοὶ ὅσα ἠ γη φύειν ϑέλει «հոգս է տանում որ լինին այն այգիները, որոնք պարտէզ են կոչւում, բո-լոր այն գեղեցիկ և լաւ բաներով լցուած, որ երկիրը արտադրել կարող է». (տե՛ս Scrip-torum classicorum bibliotheca Oxoniensis, Aenophontis opera, Marchant, Oxonii Բ. գլ. Դ. § 13)։-Հիւբշ. 229։


Պարտքաշ

s.

Fasgard, Persian sect and book.

• = Զնդ. -. ❇paoi-ryotkaēsa-բառն է, որ կազմուած է ❇ paoiryō «առաջին» և tkaēsa. [other alphabet] «քէշ, կրօն» բառերից. նշանակում է «առա-ջին կամ նախնական կրօն»։ Մազդեզական գրքերը այս անունով են կոչում Իրանի հնա-գոյն կրօնը, ա՛յն որ յայտնուեցաւ Ջէմշի-դին և նրա յաջորդներին, և տևեց մինչև Զրադաշտ։ Զրադաշտի քարոզութիւնով այս վարդապետութիւնը մոռացուեցաւ և նրա փոխարէն սկսաւ Ahuratkaēša-ի վարդապե-տութիւնը։ Զնդ. բառը դարձած է պհլ. ըստ Nyberg, Hilfsbuch des Pehlevi I. 58 ❇ poryotkes, որի հետ կարող էր նաև հայերէնին աւելի մերձաւոր մի ձև գտնուիլ։


Պաքսիմատ

s.

biscuit, sea-.

• -Յն παειμήδιν որ և ասւում է παζαμάτες, παλαμάδες παζαμάδιν, παβαμάδιον, παὲημήδιον-λαζαμάτιον, որոնք նուազական կամ յոգնական ձևերն են παζιμας, παζαμας, παζαμίς, παšαμίτης բառերի (Sophocles 839). փոխառութեամբ անցել է նաև ուրիշ լեզուների. ինչ. մլտ-paximatium, paxamacium, վրաց. მაკხიმა-დი պաքսիմադի, ասոր. [syriac word] ︎ pak-Sūmā. պրս. ❇ baksimāt, արաբ. [arabic word] baqsimat, [arabic word] bišmāt, քրդ. baxsam (Justi, Kurd. Gram. էջ 54), թրք. beksimet, բուլգար. pesmet, ռում. pak-šimadu, հունգ. peszmé́t, հին սլով. paksi-madu, բոլորն էլ նոյն նշանակութեամբ։ (Յոյն բառի ծագումը անյայտ է. Barbier de Meynard, Dict. turc-fr. դնում է թրք. [arabic word] berk «ուժեղ, ամուր» և [arabic word] simād «նա-շիհ» բառերից, որ Seidel Մխ. հեր. § 141 մերժում է հայերէնի մէջ բառիս հին գոյու-Ռեամբ. Sophocles համարում է պրս. որ նոյնպէս յարմար չէ)։-Հիւբշ. 371։


Պենտեկոստէ, ից

s.

Pentecost.

• = Յն. πεντηϰοστή «Հոգեգալուստ». բուն նշանակում է «յիսուներորդ», սրանից են փոխառեալ նաև լտ. pentecoste, ֆրանս. pentecóte, թրք. [arabic word] pinqust (Будa-говь, Cpaв. cлов. 1, 320)։-Հիւբշ. 372։

• Հներից մեկնում են Ոսկ. գծ. 44 «Պենտէկոստէն ըստ յունաց յիսներեակ ասի».-Տաթև. ձմ. ճխէ. «Ասորիք և յոյնք պենտէկոստ կոչեն, որ է հինդ ռասն»։ Աւելի ընդարձակ՝ անդ, էջ ճծե։ «Պենտակոստն ի յասորոց լեզուն հինղ-երորդ թարդմանի, որ նշանակէ զհինգ տօնն ազգին Իսրայէլի... և ոմանք զայն ասեն թէ պենտն հինգ լսի և կոստն դը-լուխ. իբր թէ հինգ գլխաւոր տօն էր նո-ցա զբոլոր ամն... այլ որ ստուգիր թարգմանեն ի հոռոմ լեզուն, պենտաւն յիսուն լսի և կոստն յիսներեակ»։ Նորե-րից ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։


Պետ, աց

s.

chief, commander;
— վարժից, master;
— հարց, patriarch;
— մարց, abbess;
— գաւառաց, prefect, governor.

• = Հիւս. պհլ. *pet ձևից, որ հաստատում է մանիք. պհլ. -byd (կարդա՛ bed) (MSL 17, 249). իրանեան միւս լեզուները ցոյց են տալիս a. ինչ. պհլ. pat, յգ. patān, զնդ. ❇ paiti-, սանս. [other alphabet] páti-միջին պրս. (Պրոկոպիոսից տառադարձուած)-βαδης -βέδης, պրս. [arabic word] bad, bud, բոլորն էլ նշանա-կում են «պետ, տէր» և գտնւում են սովորա-բար բարդութեանց ծայրը. ինչ. զնդ. aeϑra-paiti-, zantupaiti-, danhupaiti-, nmano-paiti-, vīspaiti-, baēvarəpaiti-, պհլ. magu-pat, spāhpat, hazārpat, Պրոկոպիոսի մօտ Ἀσπεβέδης, պրս. sipahbad, mōbad, hērbud, հլ. բիւրապետ, հազարապետ, մոգպետ, աս-պահապետ, սպարապետ (տե՛ս առանձին ա-ռանձին), և մինչև անգամ քուչ. (իրանեա-նից փոխառութեամբ) tanāpate «տանու-տէր»։-Այս բոլորը պատկանում են հնխ. poti-«տէր, փեսայ» արմատին. հմմտ. այլ ժառանգ ձևերից՝ սանս. pátyatē «իշխել, տիրել, մասնակից լինել», pátnti, «տիրուհի, հարս», զնդ. paϑnī. «տիրուհի», xvaē-pati «նա ինքն», յն. πόσις «փեսայ», πότυια «տի-ռուհի», δεσ-πότης «տանուտեր» δεσ-ποω օտանտիրուհի», լտ. potis «կարող», potes. las «կարողութիւն», potens «կարող», potior «լաւագոյն, աւելի ուժեղ», potissimus «ա-մենալաւ, գլխաւոր», potissime «գերազան-զապէս», utpote «ըստ որում, իբր այն», hospes, -pitis «հիւր կամ հիւրընկալ» (<*hosti-potis), հլտ. potis sum>possum «կարող եմ», čompos «մասնակից», գոթ. brūp-faps «նշանած, խօսեցեալ», hunda-faps «հարիւրապետ», լիթ. patis, pats «փե-սայ, ինքն», vèsz-patis «ինքնագլուխ տէր», vèszpatni «տիրուհի», լեթթ. päts «ինքն», bati «տնտեսուհի, տանտիկին», հպռուս waispattin «կին, տիկին», pattiniskun «ա-մուսնութիւն», հսլ. gospodi=սլով. gospód = յգ. ռուս. гоcподa «տէր», բրըտ. ozech «տանուտէր», ալբան. pata, patše «ունէի» (=տէր էի) ևն։ Հայ լեզուի մէջ այս արմա-տը չի աւանդուած. (պիտի լինէր *հեյ, *հոյ ձևով՝). առաջ կարծում էին թէ այստեղ է պատկանում հայ ազգի անունը, իբրև «տէր» (նուաճուած ժողովուրդների համար), սա-կայն այժմ այս կարծիքը չի ընդունւում (Po-korny 2, 77, Walde 605, 370, Boisacq 806, 808, 179, Trautmann 208 Berneker 336).-Հիւբշ. 229։


Պինչ

cf. Պինջ.

• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Մկ. Մրղ. Սլմ. Վն, Տփ. պինչ, Ալշ. Մշ. պինճ, Ննխ. բինչ, գիւ-ղերը բ'ինջ, Հմշ. բինչ, Խրբ. փինչ, Տիգ. կրկնութեամբ քինթ-փինչ, Ախց. փինչ (յգ. փնչէր), Շմ. պրնչ, Ասլ. բինչ, բիշ, Եւդ. բընչ, Ղրբ. փանչ (պահուած միայն յգ. քը-թըփա՛նչէր ձևի մէջ)։ Սովորաբար նշանա-կում են «ռնգունք, քթի ռնգունքների արտա-քին կողերը», բայց նաև «քիթ», մանաւանձ «անասունի քիթ» (այսպէս Խրբ.), որից «ռեխ, նախատաբար՝ բերան», կրկնութեամբ Ախց. պինչ ու մռութ (իմա՛ «դունչ»), երկա-կի և յդ. ձևով՝ Սեբ. բնչէր, Կր. պրնչվընէր -Պլ. գործածական է միայն հետևեալ ման կական յանգաւոր բառախաղի մէջ.-


Պիստակ

s.

pistachio.

• = Պհլ. ենթադրեալ *pistak ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] pista «պիստակ». տարա-ծուած է շատ լեզուների մէջ. օր. յն. πιστάϰιον, նյն. βιστάϰιον, լտ. pistacium, ֆրանս. pistac-he, ռուս. фисташки, արաբ. [arabic word] fustuq, թրք. fəstəq>ռմկ. ֆըստըխ ևն, բոլորն էր նոյն նշանակութեամբ։ Արաբերէն ձևից յետ-նաբար փոխառեալ է փստուղ, որ տե՛ս ա-ռանձին։


Պիրկ

adj.

tight;
— ձգել, to stretch tightly.

• ԳՒՌ.-Ջր. պիրկ, Յղ. պէրկ՝ «ամուր», Ագլ. պարկ' «ժլատ» (բուն նշանակութիւնն է «ամուր»). որից պրկել Ջղ. «ամրացնել (օր. բերդը)»։


*Պոլոճ

cf. Ճճի.

• «միջատ, ճճի». նորագիւտ բառ, որ մի անգամ գտնում եմ գործածուած Լծ։ սահմ. 260. «Եւ այս առաքինութիւնքս են պատուականք, որք ջանիւ և ուսմամբ լինին, քան որք բնական լինին ողջախոհք. որպէս պօլօճքն. զի այս անպատճառ ողջախոհ է և ո՛չ կրթութեամբ, այլ ի ցուրտ խառնուածոյ»։ Գործածական է արդի բարբառներում պոլոճ, պլոճ, պողոճ, պղոճ, բոլոճ, բլոճ, բողոճ, բղոճ և բոլոնճ ձևերով. բայց նաև առանց վերջաձայն ճ-ի պլօ, պոլօ, բոլօ, ինչպէս և բոբող (վերջինս Գնձ. ըստ Ազգ. հանդ. Զ. 285). բոլորն էլ նշանակում են «միջատ»։ Ստացել է «երևակայական էակ, ուրուական, երեխաներին վախեցնելու էակ, ճիւաղ» նշա-նակութիւնը և այս նշանակութեամբ գոր-ծածւում է բոլօ, բոլոլան, բոբոլ, բոբօ, բո-ղոլա, բոբոխ ձևերով (այս նշանակութեան զարգացման համար տե՛ս վերը ժժմակ բա-ռի տակ)։


Խոստովան

• . արմատ առանձին անգոր-ծածական. ոճով ունինք խոստովան առնել, խոստովան լինել «դաւանիլ» ՍԳր. Ագաթ. Կոչ. որից խոստովանիլ «խօսք տալ» Ածաբ. «գոհանալ, բարեբանել, դաւանիլ, մեղքը ա-պաշխարել» ՍԳր. Կոչ. Ոսկ. եբր. խոստո-վանութիւն ՍԳր. Եւս. պտմ. Բուզ. չխոստո-վանութիւն Կոչ. խոստովանող «որ ընդունում է ճշմարտութիւնը» Շար. «հաւատքի համար չարչարուած» Ագաթ. ևն։-Եփր. թգ. 409 դտնում եմ խոստավան գրչութիւնը, որ թուի Արմատական բառարան-26 թէ տպագրական սխալ է, բայց վրիպակների ցանկի մէջ չէ նշանակուած։


Խորհ

• (յետնաբար ռ, ի հլ.) «խորհուրդ, մտածութիւն, միտք» Յճխ. Ոսկիփ. Վրդն. առ. 127. Տօնակ. որից խորհիլ «մտածել» ՍԳր. «հոգ տանիլ» ՍԳր. «մտադրուիլ» ՍԳր. Մծբ. «մէկի հետ խորհուրդ անել» ՍԳր. «կարծել» Աթ. խորհուրդ ՍԳր. Վեցօր. Ա-գաթ. Եզն. Բուզ. (յգ. խորհրդանի Մագ. մեծ են. էջ 28, 43). խորհրդաբար Ոսկ. յհ. ա. 31, բ. 1. խորհրդածութիւն Ոսկ. յհ. ա. 27. խորհրդակալ Ագաթ. խորհրդական ՍԳր. Եզն. Ոսկ. Կոչ. խորհրդակիր Եւադր. մտախորճ ՍԳր. Ոսկ. Բուզ. Ագաթ. համախորհ Ոսկ. փիլ. իրաւախորհ Եզն. բարեխորհել Կորիւն. բա. րեխորհուրդ Բուզ. երկխորհուրդ Եւագր. զրա-խորհուրդ Գ. մակ. զ. 9. լայնախորհուրդ Մծբ. նոր բառեր են՝ խորհրդաժողով, խորհրդակ-ցական, խորհրդանշան, խորհրդարանական ևն։ Առմատիս երկրորդ ձևն է խոՒ, որ կազ-մուած է ր-ի անկումով. առանձին գործա-ծուած կայ միայն խոհ «գիտուն» Հին բռ. ո-րից խոհիլ «մտածել» Տիմոթ. կուզ, էջ 9, 35, 116. իրաւախոհ ՍԳր. Ոսկ. Ա. կոր. ան-խոհ «անմիտ» Տիմոթ. կուզ, էջ 314. մտա-Խոհ Ծն. զ. 6. Բ. մակ. ժդ. 8. Ոսկ. մ. ա. 15. ողջախոհ Փարպ. ողջախոհութիւն Ոսկ. յհ. ա. 35. բղջախոհ Պիտ. Կղնկտ. գրուած նաև խոխ՝ ինչ. համախոխ Անան. ժմնկ. 51. հ5. բառասկիզբը գտնուած օրինակները բո-լոր յետոսկեդարեան շրջանին են պատկա-նում. այսպէս՝ խոհական, խոհականութիւն խոհեմ, խոհուն ևն՝ Փարպ. Խոր. Պիտ. ևն. (մէկ անգամ միայն կայ խոհեմ «խորա-մանկ» Կիւրղ. ծն.)։ Սրանից հետևում է՝ որ խոհ բառի մէջ ր-ի անկումը սկսած է հա-զիւ ոսկեդարի վերջը և այն էլ նախապէս ռառավերջում, որից անցել է և բառասկիզբը։


Ծխնի

• ՓՈԽ.-Չգիտեմ թէ կապ ունի՞՝ սրա հետ վրաց. საძალნი սաձալնի «դռան փայտէ նիգ կամ սողնակ». (այս նշանակութեամբ է նաև մեր արդի գաւառականներից Խն. ճը-խան.)-վրացի բառը կարող է կազմուած լինել սա-ձալնի, բայց მალნი ձալնի ա-ռանձին նշանակում է «ուժ» և ո՛չ «ծխնի կամ սողնակ»։


Կսկուծ

• ԳՒՌ.-Ախց. Կր. կսկուծ, Այշ. Մշ. կըս-կուձ, Ննխ. գուսկուձ, Ակն. Արբ. Խրբ. Սեբ. գոգուձ, Երև. կծկուծ, Ոզմ. կսկօւծ, Մկ. կսկծիկ.-բացի «չոր (հաց)» նշանակութիւ-նից, նշանակում է նաև Եւդ. «ազդու, խիստ», Ակն. «տաք, կրքոտ» (խօսակցութիւն), Ախք. Կր. «ամուր, պինդ, ուժով» ևն։-Նոր բառ է կսկծցնել Ակն. «խորովելու ժամանակ բոլո-րովին չորացնել»։-Նախորդ կսկիծ բառի հետ խառնուելով Ապ. և Հմշ. ստացել է «ցաւ» նշանակութիւնը. օր. Կսկուծը սիրտը տուեց. Շատ կսկուծ՝ ցաւ ունիմ։


Հերու

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. pe-ruti-ձևից. հմմտ. սանս. [other alphabet] parut, յն. περυσι, դոր. πέρντι, մբգ. vèrt, հիռլ, on hurid, միռլ. inn uraid. հիսլ. fiorδ, պրս. [arabic word] pār, քրդ. par, per, աֆղան. parōs-վախի pard, օսս. fará, faron, բելուճ. pāri լիթ. pérnai, լեթթ. perns, գոթ. fairnin jera, հբգ. firni, անգսք. fyrn. բոլորն էլ նշանա-կում են «հերու», իսկ ալբան. parsiét «հե-րուին». այսպէս նաև ատտ. περυσινός։ Այս բոլորը ենթադրել են տալիս հնխ. per-ut, per-uti, per-en հոմանիշ ձևերը, որոնք կազ-մուած են հնխ. per (>սանս. párah «հե-ռու», յն. πέραν) + հնխ. wet և կամ en «տարի» բառերից. առաջինի համար հմմտ. յն. fέτος, ալբան. vǰet «տարի» ևն, իսկ երկրորդի համար՝ հմմտ. հոմեր. յն. ήνις «միամեայ երինջ», δί-ενος «երկամեայ», ἐπταενον «եօթնամեայ», τετρα-ένης «քառ-ամեայ», կրետ. μαλϰενίς «կոյս» (Walde 575, Boisacq 774, Trautmann 115, Pokor-ny 1, 251, BSL л 79, էջ 15 և ❇ 87, էջ 229)։-Հիւբշ. 467։


*Ճոթ

• «կտոր կամ ծայր» Բրս. մրկ. 443 (նշանախեց մի, որ ճոթ մի գրի). մասնա-ւորապէս «զգեստի ծայրը, եզերքը». մէկ անգամ գտնում եմ գործածուած Պտրգ. 483, «ի ծունր իջեալ, ձիգ ունելով ձախ ձեռամբ սճոթ նափորտին». սովորական է արդի բարբառներում «ծայր» նշանակութեամբ. գործածուած է նաև «գեղուհու աչքի ծայրով նայուածքը» նշանակութեամբ. հմմտ. Քուչ. 54՝ Կաքաւ մի հազար փետրով էր նստել՝ աչվին ճոթերով։ Այս արմատից կրկնու-թեամբ՝ ճոթնոթ «եզերքը եզերքին, ծայր ծայրի» Տաթև. ձմ. ճծթ. (Այլ և կազմեն փայտեայ անօթ իբրև զկարաս, ճոթճոթ յիրեար ձգած և փայտեայ պնջանով պըն-դած)։

• Իմ Գւռ. բառարանում, էջ 728 ճոթ դրել եմ արևել. թրք. [arabic word] čot բա-ռից, որի նշանակութիւնն է սակայն «a small adze-փոքր բրիչ»! (սխալմունքը յառաջացել է անգլ. adz «ուրագ, բրիչ» բառը շփոթելով edge «եզերք, ծայր» բառի հետ)։ Նոյն տեղը յիշւում է նաև չազ. čod «վերջացնել, սպառել, պար-


Մարմենի, նւոյ

• ԳՒՌ.-Ախց. Երև. Խրբ. Կր. Հմշ. Մկ. Մշ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սլմ. Սչ. Տփ. մարմին, Տիգ. մmրմին, Ոզմ. մարմէ՛ն, Զթ. մայմինք, մարմինք, Սվեդ. մmրմէնք։-Նոր նշանակութիւն են ստացել Կր. մարմին «կա-նառե ամօթոյք», Նբ. մարմին «էգ անասուն-ների ծննդական գործարանը»։-Նոր ձևեր են մարմինք դառնալ, Շշ. «շատ ծիծ ուտելուց ուռիլ, կարմրիլ», մարմնիլ Մշ. «ապրիլ», մարմնատակ «մանրագոր»։


Մետրապոլիտ, լտաց

• = Յն. μητροπολίτης հոմանիշից, որ բուն նշանակում է «մայրաքաղտքացի» (տե՛ս նա-խորդը). սրանից են նաև լտ. meīropollta, գերման. Metropolit, ռուս. митрополитъ ևն. ըստ այսմ հայերէնի ուղղագոյն ձևն է մետրոպողիտ (կամ մետրոպոլիտ)։-Հիւբշ. 365։


Նա

• Կոչ. Ոսկ. որից նաև ՍԳր. նա՛ ուրեմն «բայց արդ, թուի թէ» Կոչ. Ոսկ. յհ. բ. 31. նամա-նաւանդ Ոսկ. յհ. ա. 3. նա զի «մանաւանդ թէ» Գէ. ես. Նար. ևն։ Այս նոյն բառն է ան-շուշտ, որ միջին հայերէնում ստացել է «և» շաղկապի պաշտօն. Յղարկեց ի հետ թէ տո՛ւո չփախստականդ. Նա վախեցին որ թաթարն չլցուէր յերկիրս, տուին. նա ոխացաւ սուլ-տանն և ամէն Տաճկունք (ԺԳ դար)։ Սրանից է յառաջացել թէականի նշանակութիւնը, որ միջին հայերէնում երկրորդական նախադա-սութեան սկիզբն էր դրւում, իսկ նոր գաւա-ռականների մէջ դարձել է թէականին վերջա-դաս նէ, նը, նա. ինչ. Թէ անհոգ կենայ տէր ծառոյն, նա չորանայ ծառն.-Ծառին տէրը անհոգ կենայ նէ՝ (Պլ. նէ, Ննխ. նը), ծառո կը չորնայ։ (Տե՛ս Այտնեան, Քնն. քեր. էջ 99)։

• = Բնիկ հայ բառ. նախորդի հետ պատ-կանում է հնխ. no-«այն» դերանուանական արմատին, որ ուրիշ լեզուների մէջ էլ այս-պիսի զանազան նշանակութիւններ ստացած է. հմմտ. լտ. enim «քանզի, որովհետև, այ-նինքն», ne, nae «արդարև, իրօք», nem--pe «այնու ամենայնիւ, ընաեանառառ» nam «որովհետև, այսինքն», օսկ. inim «և», ում. բըր. eine «և», enem «յայնժամ», յն. νή, ναί «հաստատական մասնիկ» (նյն. «այո՛»). սանս. anā «որովհետև, արդարև», nánā «զանազան եղանակով», na «իսկոյն», լիթ. nei «իսկոյն», հսլ. neže, nego «հենց», հբգ. na «բացասական հարցականի մասնիև» ևն (Pokorny 2, 336, Boisacq 655 ևն)։


Փունջ

• ԳՒՌ.-Ախց. Երև. Մկ. Մշ. Ջղ. Տփ. փունջ, Գոր. Ղրբ. փօնջ, Ագլ. փէնջ (այս վերջինը թէ ծաղկի փունջ և թէ զգեստի ծոպ նշանա-կութեամբ)։ Նոր բառեր են փնջել «փունչ կապել», փնջուիլ «ծաղկիլ», փնջաւոր «ծո-պերով զարդարուած»։


Լիբանոս

• = Յն. λίβανος, որ ծագում է եբր. [hebrew word] ləbānōn հոմանիշից. այս բառը բուն նշա-նակում է «սպիտակ» և Լիբանան լեռան ա-նունն է. որից յետոյ անցել է նշանակելու նոյն լեռան վրայ աճող խնկաբեր ծառը.-յոյնից է փոխառեալ նաև հսլ. ռուս. ливанъ «կնդրուկ». հմմտ. վերը լիբանոն։-Հիւբշ. 552։


Նեռն, ռին, ռինք

s.

antichrist.

• , ն հլ. (-ին, -ամբ, -ինք) «սուտ Քրիստոս, անտիքրիստոս, գալոց վերջին սուտ Մեսիան» ՍԳր. Ոսկ. բ. թես. Կոչ. 318 Եփր. հռ. 34, 35. Եւթաղ. 143. Իգնատ. թղ. 100. որից նեռնագործ «չարագործ» (Ալի-շան, Հին հաւ. էջ 232)։ Կղնկտ. հրտր. Էմի-նի, էջ 59 ունի «չար ոգի» նշանակությամբ. «Սկսաւ տրտնջել և հայհոյել զնահատակն Քրիստոսի զԳրիգորիս և ասէր. Մեզ Նեռն ընտրեցաւ Գրիգորիսն այն». (նկատողութիւն 2. Ն. Ակինեանի՝ ՀԱ 1929, էջ 703-4)։

• =Ներոն կայսեր յունաձև Νέρων անունից ձևացած. (Ներոն<լտ. Nero նշանակում է բուն «ուժեղ» և ծագում է հնխ. ner-«այր, մարդ» բառից. հմմտ. սանս. nár-, զնդ. nar, պրս. nar, յն. ἀνήρ ևն. Walde 517)։ Այս ևայսեր վերայ արդէն Յայտ. ժգ. 18 մի ակ-նարկ կար՝ իբր դերաքրիստոսի վրայ. «Աստ է իմաստութիւն. որ ունի միտս՝ համարեսցի զթիւ գազանին. թիւ եղեալն մարդոյ և թիւ անուան նորա և այս. վեց հարևր վաթսուն և վեց»։ Ներոնի անունը տառահաշւով հա-նում էին 666 և քրիստոնեաներից ջատերը ա՛յնպես ընդունեցին նրան՝ իր հանած մե։ ծամեծ հալածանքների աատճառաւ հմմտ Ոսկ. բ. թես. «Խորհուրդն անօրէնութեան արդէկ իսկ զօրանայ. զՆերոնէ ասէր, որպէս թէ օրինակ էր Նեռինն»։-Հիւբշ. It' 19, 472։


Նզով, ից

s.

anathema, excommunication, malediction, curse;
imprecation, execration;
լինել ի —ս, to become anathema, to be a subject of execration;
առնել զոք ի —ս, տալ զոք ի —ս, to subject a person to execration;
ընդ —իւք կապիլ or անկանիլ, to be excommunicated or execrated;
—ս արձակել, —ս ի վերայ կարդալ, to anathematize, to curse;
—ս ի հետ արկանել or զկնի արձակել, to load with cursing, to curse, to execrate, to imprecate;
to excommunicate.

• = Պհլ. *nizav ձևից, որ աւանղուած չէ. այ ձևը կազմուած է ni մասնիկով (վերևից ցած շարժում ցույց տուող) zu «գոչել, կո-չել, կանչել» արմատից. հմմտ. զնդ. zu «գո-չել, աղոթել», zava «գոչիւն», zbā «գոչել, օարոզել», nizbayēmi «բղաւել, գոչել» = սանս. hu. haya, hvā, hváyāmi, պրս. օջl. zāva «ողբ, լալիւն»։ Ըստ այսմ հյ. նզով նշանակում է բուն «վերից ցած՝ մէկի վրայ կանչել»։ Իրանեան բառը պատկանում է հնխ g'hauā-, g'hau-«գոչել» արմատին, որի այլ ժառանգորդներն են հսլ. zova, zuvati, բուլ-ռառ. zová սերո. zδvêm. հչեխ. zovu, zváti ռուս. зовy, звaть, սլով. zδv «կոչ», լիթ. žavêti «կախարդել». լեթթ. zavεt «կախար-դել» (սակայն բուն «անիծել»), հիռլ. gutl։ «ձայն» (Trautmann 367, Pokorny 1, 222, 529 և 563)։ Հայերէնը փոխառեալ է իրան եանից, որովհետև բնիկ լինելու դէպքում պի-տի ունենայինք՝ ձաւ կամ *նձաւ, և կամ եթէ g'h համարենք երկու ձայնաւորի միջև *նզաւ, բայց ո՛չ նզով, ըստ որում հնխ. au տալիս է հյ. -աւ, իսկ իրան. -ay>հյ. -ով, հմմտ. Խոսրով<զնդ. husravah-, դսրով< կնդ. *dušsravah-, պազ. dusrav։

• Müller SWAW 42. 253 և սրանից 1 lusti, Zendsp. 127 զնդ. zbā, nizbayemi ձևերի տակ։ Հիւբշ. KZ 23, 24 յիշում է սանս. hu, զնդ. zu, հսլ. zova «գոչել»։ Lag. Arm. Stud. § 1616 մերժում է այս բոլորը՝ ձևի և նշանակութեան տարբե-րութեան պատճառով։ Տէրվ. Նախալ. 8։ ռանս. hu, զնդ. zu, հսլ. zvat,, հյ. գո-վել, գգուել, զզուել ձևերի հետ։ Հիւնք. անզովոզ բառից։ Osthoff BВ 24, 179 և Meillet MSL, 11, 395 ձևակերպում են վերի ձևով։ Meillet (անձնական) գրում է թէ Հիւբշ. Arm. Gram. բառս չյիշելը պատահական մոռացման արդիւնք է։ Ըստ Osthoff բառս բնիկ հայ է՝ ո ձայ-նի պատճառաւ, բայց ճիշտ այս ո-ի պատճառաւ է, որ բառս փոխառեալ է, ինչպէս ցոյց տուինք վերը։


Նէեսա

s.

nessa;
ostrich.

• = Եբր. [hebrew word] nosā բառն է, որ գործա-ծուած է բնագրի նոյն տեղում և նշանակում է «թռչունի մեծ փետուր» (Gesenius 15րգ տպ. էջ 488 և 17րդ տպ. էջ 494, 517). ըստ այսմ ունինք անգլ. թարգմանութեան մէջ (New Vork 1894) «or wings and feathers unto the ostrich», Պօլսոյ 1895 թ. հրատա-րակութեան մէջ «եբր. միթէ իցե՞ն նման թևոց և փետրոց արագլի»։ Յունարէնում ամ-բողջովին ձևափոխուելով դարձել է «ἐάν ουλλάβη ἀοίδα ϰαὶ νεσσα (այլ ձ. νεέσσα)», որից և հայերէնը։


Ցիւ, ցուոց

s.

tiling, roof;
ընդ or զցուոցն կախել, to let down through the roof.

• Բառս նախապէս ծանօթ լինելով միայն ի ցուոցն բացառականով՝ ՆՀԲ դրած էր ուղ. ցու. յետոյ երևան գալով ուղ. ցիւ ձևը՝ այսպէս էլ նշանակում են ԱԲ և


Ցմախ, ի

s. bot.

s. bot. water-parsley, apium palustre;
white hellebore, veratrum.

• = Վրաց. წმახი ծմախի «թթու դրած բան-ջարեղէն», დაწმახება դածմախեբա «թթու-իլ». ընդհանուր նշանակութիւնը (թթու) գըտ-նուելով վրացերէնի մէջ, հայերէնը փոխա-ռեալ եմ համարում։-Աճ,


Ցփսի, փսւոյ

s.

serge, camlet stuff, woollen stuff;
cf. Խարազն;
— ազնիւ, shawl.

• «այծի մազից հիւսուած կոշտ կտոր» Եւս. պտմ. բ. 23. Յհ. կթ. Սիրաք խ. 14 Վրդն. պտմ.-նշանակութեան ճշտութեան համար հմմտ. Բրդեղէն ոչ զգեցաւ, այլ միայն ցփսիս, այսինքն մազեղէնս (Յայսմ. հոկտ. 23). Եպիսկոպոսին զաղտեղեալ ցըփ-սին, այս է զմազեղէնն (Յայսմ. յունվ. 18) գրուած է ցպսի «մսի վրայից հագնելու ճըզ-նաւռռաևան մացեղէն զգեստ» Առաք. պտմ. 195. ցսպի Տաթև. ամ. 669. նոր գրականում գործածական է միայն ցփսի ձևով և նշա-նակում է «շալ»։