Your research : 156 Results for թ

Entries' title containing թ : 7720 Results

Այթիռ (Յայթիռս կալ)

• (գրուած նաև աթիռ). ասւում է մի-այն յայթիս, յայթիռս, յաթիռս կալ. սրա հո-մանիշն է ակճիռ, աճիւռ, ակճիւռ, գործա-ծուած նոյն ձևով՝ յակճիռս կալ, լինել ևն. Ոսկ. Վեցօր. Փիլ. Լմբ. (յաճիւռ ունի Արծր. էջ 154). բայց այս երկուսը միևնոյն բառի տարբեր գրչութիւնները չեն, որովհետև գոր-ձաձ︎ ած են նաև միասին. ինչ. Յաթիռս և յակճիռս կան ընկճեալ. Վեցօր. դ. 66. եր-կուսն էլ նշանակում են «հետաքրքրութեամբ, ուշի ուշով լսել, ոտքի մատների վրայ յեցած եռկարիլ՝ ականջ դնելու համար». որից յայթ-ռել «ուրախութիւնից թռչկոտիլ» Փարպ. թուղթ (էջ 200). իսկ Ոսկ. մ. գ. 16 յայթիռ և ի թռիչս կայցէ=յն. բնագրում «հանդերձեալ ի վեր յառնել»։

• Բառ երեմ. էջ 218 դնում է յակթիռ «կայ-տառ կամ իմաստուն» և ճիշտ այս ի-մաստներով էլ ունի էջ 219 յայթ. որից երևում է որ այս վերջինը պէտք է հաս-կանալ յայթիռ։ ՆՀԲ թռչել (թիռ) արմա-տից ? Հիւնք. յն. αίνϑήρ «եթեր» բառից։


Անթեմ (ի)

• (որ և ըստ ՋԲ և ԱԲ անթեմն) «մի տեսակ բոյս կամ ծաղիկ». Կոչ. 321 (թարշամեսցի ոսկեծաղիկն... զի անթեմս այս երևելի բանջար է բազմապատիկ, որ շուրք զիւրեաւ ունի բուսեալ ճառագայթաձևս զը-տերևովն). որից էլ Ճառընտ. և Տօնակ.։ Նոյնը յետին բժշկարաններում սխալմամբ գրուած է և առթիմոն, ավթիմոն, օթեմոն և նշանա-կում է «մի տեսակ բոյս՝ բաղադրեալների սե-ռից, որի ծաղկից պատրաստում են միջա-տասպան փոշի. ֆր. pyréthre» (ըստ Նորայր ՀԱ 1923, 346)։

• = Յն. բնագրի τὸ ἀνϑέμιον τοῦ χρυσίου ձևն է, որ Կոչումն ընծայութեան թարգմանի-չը մէկ անգամ թարգմանել է ոսկեծաղիկ, իսկ միւս անգամ տառադարձրել է անթեմ. յն, ἀνϑὲμιον նշանակում է «փոքր ծաղիկ», ἀνϑεμις «որևէ ծաղիկ՝ յատկապէս երիցուկ» իսկ ἀνρεμον «ծաղիկ, 2. մի տեսակ բոյս», ռռ թուի թէ թարգմանչի ակնարկած բառն է։

• Ուղիղ մեկնեց նախ Կոչման ընծայու թեան հրատարակիչը՝ էջ 335, որ կցում է յն. ἀνϑέμιον բառին։ ՆՀԲ և Հիւբշ. 340, յն. ανϑεμίς ձևի հետ։


Definitions containing the research թ : 2875 Results