• «կտոր կամ ծայր» Բրս. մրկ. 443 (նշանախեց մի, որ ճոթ մի գրի). մասնա-ւորապէս «զգեստի ծայրը, եզերքը». մէկ անգամ գտնում եմ գործածուած Պտրգ. 483, «ի ծունր իջեալ, ձիգ ունելով ձախ ձեռամբ սճոթ նափորտին». սովորական է արդի բարբառներում «ծայր» նշանակութեամբ. գործածուած է նաև «գեղուհու աչքի ծայրով նայուածքը» նշանակութեամբ. հմմտ. Քուչ. 54՝ Կաքաւ մի հազար փետրով էր նստել՝ աչվին ճոթերով։ Այս արմատից կրկնու-թեամբ՝ ճոթնոթ «եզերքը եզերքին, ծայր ծայրի» Տաթև. ձմ. ճծթ. (Այլ և կազմեն փայտեայ անօթ իբրև զկարաս, ճոթճոթ յիրեար ձգած և փայտեայ պնջանով պըն-դած)։
• =Թթր. [arabic word] jīt, [arabic word] կամ [arabic word] čit «ծայր, եզերք, սահման. 2. կտորեղէն, չիթ, միտկալ» (Будaговъ 1, 503). որից փո-խառեալ են նաև ուտ. čot «եզերք, ջուրք», əotluγ «ծայր, վերջ», վրաց. ჭოთი ճոթի, ოთმუთი ճոթմութի «շորեղէն, չիթ» (Մառ. Kрит. и мелкiя ст. 1903, էջ 67)։-Աճ.
• Իմ Գւռ. բառարանում, էջ 728 ճոթ դրել եմ արևել. թրք. [arabic word] čot բա-ռից, որի նշանակութիւնն է սակայն «a small adze-փոքր բրիչ»! (սխալմունքը յառաջացել է անգլ. adz «ուրագ, բրիչ» բառը շփոթելով edge «եզերք, ծայր» բառի հետ)։ Նոյն տեղը յիշւում է նաև չազ. čod «վերջացնել, սպառել, պար-
• պել, հետևիլ», որ շատ հաւանական է կապ չունի յիշեալ թթր. բառի հետ։
• ԳՒՌ.-Շատ տեղ կայ ճոթ (ջօթ) և ճոնդ ձևերով. տե՛ս Գւռ. բառ.։