Your research : 18 Results for բայ

Entries' title containing բայ : 69 Results

Definitions containing the research բայ : 892 Results

Վազ (ից)

s. adj. adv.

course;
leap, jump, gambol, caper, antics, gallop;
palpitation;
neighing after;
ի —, — առ —, swiftly, at full speed;
by fits and starts;
—ս առնուլ, to run, to gallop, to gambol, to frisk about, to play antics.

• (ի հլ. յետնաբար) «ցատկելը, ու-տիւն, արշաւ, արագ հոսիլը» Երգ. բ. 8. Յոբ. լթ. 25. Եւս. քր. Վեցօր. Սեբեր. «սրտի թըր-թըռում» Նիւս. բն. Ոսկիփ. որից վազել «ցատ-կել, արշաւել, վրան վազել» ՍԳր. Ագաթ, Սեբեր. «ապստամբիլ» Ովս. է. 13. «սիրտը տրոփել» Փիլ. նխ. բ. «վերանալ երիվարի ի զամբիկն» մհյ. բառ (Նորայր, Բառ. ֆր. 826 ա), վազվազել Գծ. գ. 8. ժդ 9. վա-զեցուցանել Յայսմ. վազումն Բրս. բարկ. անվազ Կոչ. քաջավազիկ Մագ. վազք «զու-գաւորութիւն ձիոց» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆրանս. 825բ). արագավազ, ագեվազ (նոր բառեր)։-Վազ գործածուած է նաև «անդունդ» նշանակութեամբ՝ Ուխտ. Ա. էջ 6. բայց սա հյ. վախ «անդունդ» բառն է, որ սխալմամբ գրուած է վաղ և այս էլ երկրորդ խալով վազ (տե՛ս իմ Հայ նոր բառեր հին մատ. Բ. 132)։

• ՆՀԲ լծ. հյ. վէժ, պրս. պազ, թազ, թրք. թէզ, յն. βαδίζω, լտ. vado։ Wīn-disch. 18 սանս. vah, լտ. vehi։ Böttich. ZDMG 1850, 362 և Arica 88, 433 սանս. vaǰ արմատից։ Lag. Urgesch. 657 սանս. vah, գոթ. gavigan։ Այս ոնտանիքին են պատկանում նաև ցնդ. vazaiti «վարել, քշել, թռչիլ», պհլ. va-ǰītan, պրս. vazīdan «փչել», par-vāz «թռիչ», քրդ. δaz «վազք, ընթացք», զազա vāz, յն. ὄχεομαι, լտ. veho, գոթ. wagjan, հբգ. wegan, հսլ. veza, vesti voziti, լիթ. vežù, կիմր. cу-wain, որոնց մայրն է հնխ. weg'h-«վարել, քշել, կառքը վարել» (Pokorny 1, 249)։ Այս ձևերի հետ են համեմատում Müller SWAW 42, 253, 43, 299։ WZKM 8, 356 (պհլ. [other alphabet] vajitan), Պատկ. Изслед. 4. Justi, Zendsp. 264 և Dict, Kurde 34, Bopp Gram. comp. 3, 123, Հիւբշ. KZ 23, 34, Պատկան. Փորձ 1880 մարտ, էջ 87, Տէրվ. Նախալ. 106 (նաև հյ. վագիլ, վարգիլ, աւազակ)։ Բայց հյ. վազել չի կարող կապուիլ այս ըն-տանիքի հետ, որովհետև իբրև բնիկ հայ պիտի ունենայինք *գեձ կամ *գեզ, իսկ իբրև իրանեան փոխառութիւն ըն-դունելու համար՝ նշանակութիւնը հա-մատատասխան չէ։ Lag. Arm. St. § 2082 մերժելով վերինները՝ կցում է պրս. bāxtan, bāzam «խաղալ» (նաև «ցատկել», արմատը vaz) բառին, որ Հիւբշ. 242 մերժում է։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 164 պրս. tāzam «վազել, արշաւել» բայից, իսկ էջ 342 պհլ. vazi-tan, պրս. [arabic word] vazīdan, զնդ. vaz «եր-թալ»։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] vafz «արագ վազել» (Պա-մուս, թրք. թրգմ. Բ. 453)։ ԻՌ.-Հին հայերէնի նշանակութիւնը պա-V է միայն Սվեդ. վmզզիլ «ցատկել», իսկ

• միւսները ունին միայն «ընթանալ» նշանա-կութեամբ. այսպէս են Հճ. Մշ. Սչ. վազել, Ակն. Երև. Ննխ. Պլ. Սեբ. վազէլ, Ասլ. վա-զէ՝լ, Զթ. Խրբ. վազիլ, Տփ. վա՛զիլ, Ալշ. վmզել, Մկ. վmզիլ, վmզկիլ, Սլմ. վmզնել, վmսկել, Ջղ. վազզել, Ախց. Կր. Պոտ. Ռ. Տիգ. վազզէլ, Գոր. Ղրբ. Շմ. Տփ. վազ տալ, Ագլ. վէզ տօլ (սրանք չունին վազել բայա-ձևը). իսկ Վն. ունի վmրզել, որից երևում է որ նախաձևն է *վարզել։ Իմաստի զարգաց, ման համար հմմտ. թրք. [arabic word] atlamaq «ցատկել» և արև. թրք. [arabic word] ︎ atalamaq «վազվռտել». հնից կայ նաև Եւս. պտմ. 156 վազվազելով ընթանային, որ երկու նշանա-կութեանց միջին տեղն է բռնում։ Նոր բա-ռեր են վազան, վազկան, վազման, վազէ-վազ, վազնիվազ, վազուկ, վազուն, վազըո-տել, վազվոտել, վազվզել, վազվզտել, վազ-վըռտկել ևն։


Վահան (աց)

s. mech.

shield, pavice, buckler;
cf. Կումբ;
բառնալիք —ի, handle of a shield;
հաւատոյ, օրինաց —, shield, defender of the faith, or the law;
lid, cover.

• = Իրանեան փոխառութիւն պէտք է լինի. հմմտ. զնդ. ❇ կvərəϑra-«վահան», օսս. vart' «վահան», սանս. [other alphabet] vartra-«թումբ, պատնէշ», որոնք ծագում են զնդ. ❇ var «ծածկել», սանս. [other alphabet] var «ծածկել, բռնել, կասեցնել, պաշտպանել, արգիլել» բայիս (Bartholomae, Altr. Wört. 1421)։ Զնդ. բառը պիտի ունենար համապատասխան հպրս. *vrϑra-, հպհլ. *varhra-ձևերը, որոնց հետ հյ. բառը համաձայնեցնելու հա-մար պէտք է ենթադրել, -an մասնիկով՝ հպհլ. *varhran, որից հյ. *վարհան և ր-ի սովորական անկումով՝ վահան։ Ձևի կող-մից հմմտ. զնդ. Vərəϑraγna->հյ. Վահագն։ Վեդ. vrtra-և զնդ. vərəϑraγna բառերի վրայ մի առանձին մենագրութիւն հրատա-րակեցին Benveniste և Renou, Paris 1934 ուր. հյ. վահան բառն էլ մեկնուած է այն-պէս՝ ինչպէս մենք, այս մեկնութիւնը ընդու-նոմմ է նաև Meillet BSI հտ. 35. л 105. էջ 31։ -

• ՆՀԲ. լծ. հովանի։ Lag. Btrg. bktr. Lex. 74 դնում է զնդ. vərəϑra>հι *վահ, որից բայական ձևով *վահել և սրանից էլ դերբ. վահան։ Նոյնը ունի Müller SWAW 66, 277։ Գարագաշեան, Քնն. Պտմ. Ա. 269 Վահ «Աստուած» բա-ռից, որ տե՛ս Վեհ բառի տակ. (հին ժամանակ վահանի վրայ աստուած էին նկարում)։ Հիւբշ. 242 ո՛չ իբր փոխա-ռեալ և ո՛չ իբր բնիկ կարող է, ասում է, ապահովութեամբ կապուիլ վերի ձևերի հետ։ Հիւնք. պրս. fahana «սողնակ, նիգ»։


Նոր (ոց)

adj. adv.

new, fresh, young;
novel, recent, modern;
strange, extraordinary, curious;
inexperienced, unpracticed, new, raw;
newly, lately, freshly, recently;
— ինչ, curiosity;
— ոմն ղեւոնդիոս, like a second Leontius;
— նորոգող բնութեան մերոյ, the renewer of our nature;
ամիս —ոց, the month of first fruits;
—, cf. Նորանոր;
ի —ումն or —ումս, at present;
under the new dispensation, according to the christian law;
now, in the present age.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Վն. նոր, Ախց. Երև. Կր. Խրբ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սչ. նօր, Ագլ. Մկ. Տիգ. Տփ. նուր, Մրղ. նուր, Ակն. Սեբ. Սլմ. Հմշ. նէօր, Ասլ. նէ՝օր, Սվեդ. նիւր, Զթ. նիւյ, նիւր, Հճ. նոյ.-սրանցից Ջղ. նոր և Մկ. նուր գործածւում են միայն իբր մակբայ և նշա-նակում են «դեռ հիմայ, դեռ նոր» (այս ի-մաստի համար հմմտ. վերը հնխ. nū̄ «այժմ», որ նոյն բառի ստորին ձայնդարձն է). իսկ «նոր» իմաստի համար գործածւում է պրս. օ [arabic word] tāza «թարմ, նոր» բառը։-Նոր բառեր են նորափեսայ, նորափորիկ, նորկեկ, նորե-լուկ, նորելուրդ, նորէն, նորից, նորմէկէն, նո-րուկ, նորմնայ, նորուց ևն։


Նուագ (աց)

s.

music, song, air, tune, melody, strain;
sonnet;
cup, goblet, bowl, mug;
fashion, manner;
bout, time;
երեքսրբեան —, trisagium, agiology;
յօրինել —ս, to modulate, to sing;
հեշտացուցանել զ—ս, to make a sweet concert or harmony;
զյաղթութեան —ս երգել, to sing an epinicion, a triumphal song;
fashion, manner;
bout, time;
զառաջին —ն, յառաջնում —ի, the first time;
ի բազում —ս, ի —ս բազումս, յայլ եւ այլ —ս, more than once, several or many times, over and over again;
ի միումն —ի, once, at once;
all at once;
զմի — եւս, once more;
վասն միոյ —ի, առ մի —, for once;
զայս մի եւս —, more, once again;
յերկարագոյն —օք զբանիւք անկանել, to be prolix, to prolong the discourse;
յերկարագոյն —օք, long, a great while or time;
զվեց օրն մի մի —, once a day for six days;
լուր զայս վերջին —, hear for the last time;
cup, goblet, bowl, mug;
— ոսկի, golden cup or goblet.

• = Պհլ. գւռ. մի ձևից, որ աւանդուած չէ. բայց նրա հետ հմմտ. պրս. [arabic word] ︎︎ nilāγ կամ nufā̄γ «մեծ կթղայ գինւոյ, որով ի վախճան բազմականի խրախճանութեան՝ լի ինի ըմպեն», օսս. նուազին «խմել»։

• ՆՀԲ հաւակ բառից։ Հիւնք. պրս. nāv։ «աման գոգաւոր ի ձև նաւու»։ Հիւբշ. Arm. Gram. 207 սխալմամբ կցել է նուագել բային։ Ուղիղ մեկնեց նախ Նորայր, Կոր. վրդ. էջ 200. նոյնը յետոյ, Աճառ. Արրտ. 1910, 269։ Karst, Յու-շարձան 406 սումեր. nag, nak «խմել»։


Նուաղ (ից)

adj. gr.

languid, languishing, weak, drooping, feeble, faint, pining away;
less;
dark, obscure;
subtile.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «աղօտ, տկար, մեղմ (ձայն, լոյս ևն)» Շիր. Նանայ. Նար. «պակասաւոր, թերի» Եւս. պտմ. Եփր. ծն. Ոսկ. յհ. ա. 35. բ. տիմ. զ. որից նուաղիլ «լոյսը թուլանալ, հանգիլ. 2. թալկանալ, թառամիլ, ուշագնաց լինել, մարիլ» ՍԳր. Եփր. ծն. Ոսկ. ես. Եւս. քր. նուաղեցուցանել Ագաթ. Ոսկ. մտթ. (այս բառերը շատ անգամ շփոթուած են նուազ բառի հետ՝ ղ և զ տառերի նմանութեան պատճառով)։

• Հիւնք. հանում է նուագել բայից։ Նման ձևեր են ներկայացնում լիթ. nó-vyti «չարչարել, տրորել, վնասել», չեխ. unaviti «յոգնեցնել», ռուս. уныть «տխրիլ, քաջութիւնը կորցնել, թուլա-նալ». գոթ. nauъs «կարիք», որոնց նա-խաձևը Trautmann 201 դնում է nulō «անցնիլ, գունաթափ չինիլ ևն»։


Նուս (ոց)

cf. Նուք;
ի — երիվարի ելանել, նստել, to mount on horseback, to take horse.

• (ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «ուս, կռնակ, մանաւանդ ձիու գա-ւակ» Ոսկ. մ. ա. 8. Մամբր.բ տպ. 63. Սհկ. կթ. արմաւ. էջ 186. աւելի սովորական է նիւս Եղիշ. գ. էջ 59. Սեբ. 39. Կաղնկտ. Արծր. էջ 132, որից նիւսկեղթ «կողով» ՋԲ, Բաջունի, հտ. Գ. 179 cacolet, ԳԲ «կաշիէ պայուսակ»։


Նպաստ (ից)

s. adv.

aid, assistance, succour, help, favour, subsidy, support, relief, resource, means;
ի —, in support of, on behalf or in favour of;
— մատուցանել, to aid, to succour, to help;
to care, to take care;
— լինել, cf. Նպաստեմ.

• = Հպրս. *ni-upastā «նպաստ» բառից, որ ևազմուած է ni-և upa-մասնիկներով՝ sta-«կենալ, կալ» արմատից. իրանական գրա-կանության մէջ աւանդուած չէ *ni-upasta ձևը, բայց ունինք զնդ. [other alphabet] ︎ upastā «օգնու-թիւն, նպաստ, օգուտ» [arabic word] upastābara «նպաստամատոյց, օգտակար. նպաստաբեր» (Bartholomae, Altir. Wört. 398 կարդում է upaštābara և թողնում առանց բացատրութեան. իմաստը ան-յայտ). հպրս. upastā «օգնութիւն, նպաստ». հին պարսկական բևեռագրութեանց մէջ յաճախակի գործածուած մի բանաձև է [other alphabet] Auramazdā-maiy upastām abara «Արամազդ ինձ նպաստ եռեռ». հմմտ. նաև ապաստան, որ պատկանում է նոյն ար-մատին։-Հիւբշ.


Նպատակ (աց)

s. fig.

aim, butt, level, end;
premium, prize;
object, goal, end, scope, view, purpose, design, intent;
կէտ —ի, aim;
ուղղել ի —ն, to take aim at, to aim, to level at, to point;
հարկանել ի —ն, to hit the mark;
to attain one's end;
առնուլ կամ յափշտակել զ—ն, to obtain the premium, to win the prize.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «նշան առնելու տեղ, նետի նշաւակ» Ողբ. գ. 22. Իմ. ե. 12, 22. «մտա-դրած բանը» Լմբ. Բրս. հց. «նախագաղա-փար, օրինակ» Նար. կուս. Լմբ. յայտ. «յաղ-թանակ, յաղթութեան մրցանակ» Ագաթ. Մծբ. որից նպատակեալ Զքր. կթ. նպատա-խաւոր. աննպատակ, աննպնտակայարմար, բարենպատակ, նպատակայարմար, նպա-տակակէտ ևն։


Նպար

cf. Նպարակ.

• «պարէն, ուտելիք» Պիտ. որ և նպա-րակ՝ նոյն նշ. Երեմ. խ. 5. Եւս. պտմ. 158. (երկուսն էլ ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան). որից նպարակաւոր Ծն. խե. 23. նպարակել Փարպ. կը. նպարակեալ Վկ


Նսեմ (ի, աց, ից)

adj. s.

dark, dull, obscure, sad, gloomy, horrid;
cf. Նսեմութիւն.

• (յետնաբար ի-ա հլ.) «աղօտ, մը-թին» Վրք. հց. Ոսկիփ. Երզն. մտթ. «մթու-թիւն, խաւար» Խոր. Շնորհ. յուդ. Սարև պտմ. ոբից նսեմանալ «մթնել, գիշեր դառ-նալ» Միք. գ. 6. Յհ. զ. 17. նսեմացուցանել Զքր. կթ. Ղևոնդ. Շար. նսեմական Յհ. կթ. ևն։-Այս բառի համար ՆՀԲ ո՛չ մի ընտիր վկայութիւն չի տալիս. բայց Միք. գ. 6, Յհ, զ. 17 գործածուած գտնելով՝ բառիս ոսկե-դարեան գոյութեան համար կասկած չի մը-նում։


Շալակ (ի)

s.

back, shoulder, load;
hand-barrow, sedan.

• = Բառիս հետ նոյն են արաբ. [arabic word] šal-laq «մուրացկանի տոպրակ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 937) և պրս. [arabic word] sālāq «փը-սիաթ, խսիր» (ԳԴ, էջ 343), բայց այս եր-կուսն էլ բնիկ չեն. հայերէն բառը շատ հին լինելով՝ չի կարող արաբերէնից փոխառեալ լինել. ուստի պէտք է ենթադրել որ րոլորն էլ ասորական կամ պահլաւական աղբիւրից են։ -Հիւբշ. 272։


Շահասպրամ (ի)

s. bot.

s. bot. basil.

• = Պհլ. sāhspram, որից պրս. ❇ *ahisparam (կազմուած է šah «թագաւոռ» և spram բառերից, որի վրայ տե՛ս համասպ-րամ). ասւում է նաև պրս. sahisparγam, sā-hisfaram, šahsarm, sāhsiparham, sāhsipar-vam, sāhsiparm, sāhsifarham, šasparm, šāhisparm, sāhisfarm ևն, որոնք բոլոր նշա-նակում են «ռեհան»։ Իրանեանից փոխառու-թեւն է նաև ասոր. [syriac word] sahaspram (?) «ocimum basilicum»։ Հյ. շահասարամ բառը թէև շատ յետին, բայց ձևով այնպէ՛ս համապատասխան է պհլ. բառին, որ ան-շուշտ պէտք է հին համարել. հմմտ. հա-մասպրամ Ագաթ.-Հիւբշ. 209։


Շահաստան (ի)

s.

seat of Government, capital, metropolis.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «մեծ կամ թագաւորական քաղաք, նահանգի կամ գա-ւառի կենտրոնական քաղաքը» Եղիշ. գ. էջ 59, Փարպ. Արծր. Լաստ. Մամիկ.։


Շահպալուտ

s. bot.

s. bot. malabathrum;
filbert, nut, chestnut.

• = Պրս. [arabic word] šahbalūt, որ և šāh. ballūd, šahbalut «շագանակ», բայց գալիս է šāh «արքայ» և balūt «կաղին» բառերից և ստուգաբանօրէն նշանակում է «արքայա-կան կաղին» (այսպէս է նաև արաբ. [arabic word] balūt-ul-melik հոմանիշը). սրանից ևն նաև օրռ. šabelut և արևելեան թուրքե-րէնի միջոցով Ղրբ. շմբա՛լութ «շագանակ»։-Հիւբշ. 272։


Շաղ (ից)

s.

cf. Ցօղ;
night-damp, evening-dew.

• ԳԴ պրս. žal, žāla «ցօղ»։ ՆՀԲ պրս. ժալ, ժալէ, որպէս և թրք. չըղ, չըյ «ցօղ»։ Տէրվ. Նախալ. 72 հյ. սառ, ցուրտ, պրս. žāla. sard, զնդ. sarəda, լիթ. szalti «սառեւ». szalna, szarma «շաղ, եղեամ, ձևերի հետ՝ հնխ. çar «սառիլ» արմա-տից։ Karolides, Γλ. συγϰρ. 215 կպդովկ, šavi, սանս. savam «ջուր», sunomi «քամել», ումբր. savitu «անձրև» ևն։ Հիւնք. պրս. žāl։ Justi, Dict. Kurde 261 և Kurd. Gram. 251 հալ. շաղել ռա-ռի հետ դնում է քրդ. šelen «շաղուել, հեղուկի մէջ թաթախել ևն», որ բայի անորոշ ձևն է. արմատը šel։ Սագրզեան


Շաղախ (ոյ)

s. adj.

cement, mortar;
lute;
slime, mire, mud;
caltrop;
star-thistle;
soiled, sullied;
foul, dirty.

• = Ծագում է շաղ «թրջել, թացութիւն» ար-մատից, որից շաղել «շաղախել». այս եր-կուսը երբեմն իրար հետ այնքան են միա-նում, որ անկարելի է լինում զանազանել. հմմտ. հներից՝ «Մոխիր հնոցի քացախով շաղախեալ արկին ընդ քիթս նորա» (Ճա-ռընտ.) միջին հյ. շաղղել (իմա՛ շաղաղել) «շաղուել» Վստկ. 157, որ յայտնի չէ թէ շա-ղել բայի՞ց է կազմուած -աղ մասնիկով, թէ շաղախել բայից՝ խ>ղ ձայնափոխութեամբ. նոյնը նաև յաջորդ գաւառականներում։


Շաղակրատ (աց)

s.

great talker, babbler, chatterer, tattler;
talebearer, scold;
—ք, immodest dance, tarantella.

• ՆՀԲ լծ. հյ. շար և ագռաւ, յն. ϰράγον լտ. crocitans, իբրև կռկռացող։ Տէրվ, Altarm. 73 շա-դնում է մասնիկ, ար-մատը ղակ, իբր յն. λάσϰω, ἐλαϰον, λέλαϰα «երգել, խօսիլ», լտ. loquor, locūtus «խօսիլ», հսլ. peкю, peшти «ասել, խօ-սիլ»։ Հիւնք. Կաղիկրատ յոյնի անունից է դնում, բայց նաև -կրատ վերջաւորու-թիւնը կցում է յն. ἀριστοϰρατία, δημοϰρα-τία ևն ձևերի վերջամասի հետ։


Շոյտ

adj. adv.

quick, light, prompt, active, swift, nimble, agile, brisk, alert;
quickly, promptly, speedily, quick, fast.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «փութկոտ, ճարպիկ, յաջողակ, ա-րագաշարժ» Առակ. իբ. 29. Վեցօր. էջ 85. Ոսկ. կող. «շուտով, շուտ մը» Սիր. ժգ. 11. Վրք. հց. որից շուտաբան Կոչ. 421. շուտա-գոյն Կոչ. 215. շուտախօս Սիր. դ. 34. շու-տութիւն Փարպ. ևն։ Արմատը ռմկ. գրւում է նաև լուտ, որ հիմայ ընդունուած է գրական լեզուի մէջ՝ «արագ» նշանակութեամբ. որից շուտասելուկ (նոր բառ)։


Շուշմիր

s.

cardamom.

• Այսպէս է մեկնել նախ Muller WZKM 10, 278. բայց այս բառը ԳԴ մեկնում է


Շուշտ

adj.

doubtful, mistrustful.

• «տարակուսած, երկբայող». ունի միայն ԱԲ, որից անշուշտ «հաւաստի, ստոյգ, անսուտ» ՍԳր. Ագաթ. արևիշուշտ «ապե-րախտ» Ոսկ. մ. գ. 3։

• ՆՀԲ արևիշուշտ և անշուշտ հանում է արևիսուտ, անսուտ ձևերից։ Տէրվ. Al-tarm. 103 շուշել, շուշտել, անշուշտ, ինչ-աէս և խոկալ՝ հանում է սանս. cank «հոգալ, կասկածիլ, մտածել» բայից. Հիւնք. պրս. sust «տկար»։


Շուշտակ (աց)

s.

handkerchief;
hairband;
— աբեղայ or վարդապետ, a widowed priest.

• ՓՈԽ.-Վրաց. შუმტაკი շուշտակի, որ յի-շում է Չուբինով 1531, բայց առանց նշա. նակութիւնը կարողանալ որոշելու. անշուշտ մեր բառի հետ նոյն պէտք է լինի։


Շուփ

s.

suspition;
cf. Շփումն.

• «իրար քսել, տրորելը». արմատ ա-ռանձին անգործածական, որից կազմուած են չփել Ղկ. զ. 1, Յոբ. լ. 13, Եզն. Վեցօր. էջ 58, 59, Ոսկ. մ. բ. 4, 17, շփշփել Ոսկ. եբր. շփիլ «քսուիլ» Եղիշ. հրց. 53 (Գլուխքն յեր-կինս շփէին). լփումն Մանդ. պարզ արմա-տը երևան են հանում ամպաշուփ Ագաթ (բայց նոր տպ. § 562՝ ուղղուած ամպաշուք), ոտնաշուփ «ոտքով տրորելով» Եղիշ. այլակ, 237 (ՆՀԲ գրում է ոտնափշուր. Նորայր ուղ-ղում է ոտնաշուփ՝ Յուշարձան, էջ 167)։-Արմատիս հետ նոյն է շօշափել, որի վրայ տե՛ս առանձին։

• ԳՒՌ.-Մշ. Սչ. չփել, Ախց. Երև. Կր. Ռ. ննխ. Պլ. Սեբ. շփէլ, Ասլ. շփէ՝լ, Խրբ. Տիգ. շփիլ, Զթ. շը'փիլ, Հճ. շmփել, Մշ. շպել, Հմշ. շփուշ (որ և նշ. «մածուն հարել»)։-Նոր բա-ռեր են շփոց, շփվտիլ, շփշփել, շփտել։-Թրքախօս հայերից՝ Ատն. շփէլլէմէք «շփել» (թրք. -lemek բայակերտ մասնիկով)։


Շպար (աց)

s.

paint, rouge;
plaster.

• = Ասորական փոխառութիւն է. հմմտ. ա-սոր. ❇ šappīr «գեղեցիկ», [syriac word] šufr։ «գեղեցկութիւն, փառք», ❇əfar «գեղեց-կանալ». բայական ձևերից մէկն էլ նշանա-կում է «զարդարել, գեղեցկացնել». հայերէ-նին համապատասխան բուն ասորի բառը՝ որ կազմուած էր այս արմատից, կորած է։-Հիւբշ. 3142


Շռնիտ

s.

basin, wash-hand basin.

• ՆՀԲ յն. χέρνιβον բառից։ -Կոյլաւ. Բառ. գերմ. 1341 ա դնում է բառս իբրև «միզաւառ, կրիճ, անկողին պառկած հի-ւանռի միզաման», որով անշուշտ ու-զում է կապել շեռ «մէզ» արմատին։ (Բայց այսպիսի նշանակութիւն չէ ա-ւանդուած մեր մէջ. միայն յն. γερνίβιον նուազականն է, որ նշանակում է թէ՛ «փոքր լական» և թէ «կրիճ. միզա-ման»)։


Շտապ (ի, աւ, իւ)

s. adj. adv.

diligence, haste, hurry, promptitude, urgency;
urgent, pressing;
— տագնապի, too great haste, hurry, great urgency, hasty eagerness, precipitation;
constraint, imperious or urgent obligation;
pain, anguish, affliction, trouble;
—, — —, առ —, —աւ, hastily, in haste, expeditiously, speedily, diligently;
— տագնապաւ, with all possible speed or despatch, in a hurry, precipitately, post-haste;
առանց —ոյ, without hurry;
— տագնապի հասուցանել, ի վերայ դնել or ի վերայ հասուցանել, to urge, to press, to force, to compel, to oblige, to constrain;
to grieve, to pain, to agonize, to harass;
— քան զասելն, no sooner said than done.

• , ի հլ. (յետնաբար ո հլ. ՆՀԲ դնում է նաև ի-ա հլ., բայց առանց վկայութեան) «ա-ճապարանք, վտանգից յառաջացած խուճապ» ՍԳր. Եւս. պտմ. Եփր. թգ. Ոսկ. յհ. ա. 9, բ. 16. «շտապով, աճապարական» Ոսկ. յհ, ա. 1. «շուտով, փութով» Լաստ. Ուռհ. Վրք. հց. որից շտապել Եփր. թգ. Ոսկ. ես. շտապիլ Եփր. յես. և թգ. շտապանալ Պտմ. աղէքս. ևն։ Գրուած է նաև ըշտապ (ինչպէս հնչւում է)։ Թերևս և նոյն է սրանց հետ շտամբ, որից կազմուած է ըստ ՆՀԲ շտամբաձայնութիւն «յորդոր երգեցողութիւն» Քերթ. եկեղ.։

• = Պհլ. štap ձևից, որ աւանդուած չէ. բայց հմմտ. պհլ. [other alphabet] ostaftan «շտապել, աճապարել», [other alphabet] oš-tāp=պրս. [arabic word] šitā̄b կամ [arabic word] iš-tāb «շտապում, աճապարանք», ︎ sī taftan կամ [arabic word] istāftan «շտապել, աճաաարել». որոնք կազմուած են tap «տապ, տաքութիւն» արմատից՝ aiwiš-մաս-նիկով, իբր զնդ. *aiwiš-tap «տաքանալ, եռանդ ստանալ» (Horn § 777)։-Հիւբշ. 215։


Ոզոր

s.

wicker, osier;
osier-band, straw-band;
—ածեծ առնեմ, to strike with rods or osiers, to whip, to flog.

• ՆՀԲ լծ. ոլոր, ոստ, յն. ὄζος «ոստ»։ Bugge, IF 1, 445 ոստ բառից -որ մաս-նիկով։ Scheftelovitz BВ 29, 69 փոխ-առեալl հֆրանս. osier «ուռի», անգլ-osier բառից։ (Սխալուած է ոզոր հաս-կանալով «weide, ուռի». բայց ինչպէ՛ս կարող է Ե դարու մի բառ ֆրանսերէնից առնուած լինել)։


Պարզունակ (աց)

s.

bolt;
padlock;
bar, cross-bar;
curtain-rod.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց չը-կայ վկայութիւն) «զսպանակ, նիգ, սողնակ» ՍԳր. (իսկ Բառ. երեմ. էջ 269 մեկնում է «մարդակ»)։


Պարիխ (աց)

s.

mat, straw-mat or rush-mat.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «փռոց, կապերտ, գորգ, խը-սիր» Փիլ. տես. էջ 26։


Պարծ

adv.

proudly, haughtily;
— շրջիլ, to walk ostentatiously, in a stately manner, to bridle up, to carry the head high, to strut, to strut about, to stalk along.

• ԳՒՌ.-Ջղ. պարծենալ, Սլմ. պmրծենալ, Ախց. Երև. Տփ. պարծէնալ, Կր. պարծըննալ. Շմ. պարձանիլ, Ննխ. Պլ. Ռ. Սչ. Սեբ. բար-ձէնալ, Տիգ. բmրձէնmլ, Ասլ. բարձըննալ, Զթ. բայձինօլ, բարձինոլ, Հճ. բայձինօլ, բայձmննօլ, Մկ. պարծմանալ, Ալշ. Մշ. պարզէնալ, Խրբ. բարզէնալ, բարզանք, Ակն. բարձօնք «պարծանք»։ Նոր բառ է պարծեն-կոտ։


Պարոն (աց)

s.

baron.

• ԳՒՌ.-Ջղ. Սլմ. պարոն, Ախց. Երև. պա-րօն, Շմ. Տփ. պարուն, Պլ. բարօն, Սեբ. բա-րօն, բարէօն, Տիգ. բmրօն, Ակն. բարիւն, Մրղ. պառուն. այս բոլորը փոխառեալ են գրականից։ Բնիկ գաւառական է Սվեդ. բm-րիւն «հողատէր անձ, որ մարաբաներ է պա-հում»։ Նոր բառեր են պարոնբանջար «մի տեսակ բանջար», պարոնգզիր «մի տեսակ խաղ», պարոնպապ (>Հճ. բայէնբօբ կամ բայբօբ) «կեսրայր, տագր», պարոնտատ «կեսրայր», պարմայր (<պարոնմայր) «կե-սուր»։


Պարտ (ոյ, ուց)

s. adj. v. imp.

debt, duty, obligation, engagement;
due;
active debt, credit;
tribute, tax, impost;
cause, reason, author;
in debt to, indebted, accountable, responsible;
guilty, culpable;
— բաշխք, tribute due;
—ոյ տէր, creditor;
v. imp. — է, there must, there ought;
it is right, it is necessary;
— եւ արժան էր, it was necessary;
չէ —, ոչ է —, ոչ է եւ պատշաճ, it must not be, it is not right, just or lawful;
չէ — կենաց, he is unworthy of life;
— վարկանել, to think proper, to deem expedient;
արկանել ընդ —եօք, to cause to run into debt, to get into debt, to be involved in debt;
մտանել ընդ —եօք, to run into debt;
to lay oneself under obligations;
բազում —ս ունել, լի —եօք լինել, to be over head and ears in debt;
— անձին համարել, to assume the obligation;
հատուցանել զ — ս իւր, to discharge or pay a debt;
հատուցանել զ —ս երախտագիտութեան, to discharge a debt of gratitude;
հատուցանել զ— ս իւր առ հայրենիս, to pay one's debt to one's country;
—առնել, to render culpable, to impute, to accuse;
to condemn;
cf. Թոյլ;
cf. Պատշաճ.

• = Հպրս. *partu-«պարտք» բառից, որ թէև աւանդուած չէ, բայց կայ միւս իրանեան լեզուների մէջ. հմմտ. զնդ. pāra-«պարտք», tanūm pairyeite «պարտական լինի անձին. գլխապարտ լինի», pəša-(<*prta-) «պար-տական, յանցաւոր, մեղաւոր», pəšōsara-«գլխապարտ», pəšotanu-, pərətotanu-, ta-nupərəϑa-«գլխապարտ, անձնապարտ, մա-հապարտ», սոգդ. apartak «յանցաւոր, մև-ղապարտ» (MSL 19, 128 և ՀԱ 1927, 763), աֆղան. por «փոխ, պարտք»։ Պակասում է սառանեան աահլաւերինըւմ, Իրանէանից է ւևռեառեալ նաև քուչ. peri «պարտք» (MSL 19, 159)։-Հիւբշ. 228։

• ԳՒՌ.-Ախց. Երև. պարտք, Ալշ. Մշ. Շմ. Ջղ. Տփ. պարտկ, Վն. պառտք, Գոր. Կր. Ղրբ. պարթք (բայց Ղրբ. պըռտա՛կան), Սչ. բարդք, Խրբ. բարդք, բարք, Տիգ. բmրդք, Ննխ. Ռ. բարթք, Սեբ. բարդգ, Ակն. և Պլ. բարթգ, Մկ. պարք՝, Ասլ. բար*գ, բար (բայց բարդըգտ), Անտ. բօրթք, Ագլ. պօռթկ, Զթ. բօյդք, բորդք, Հճ. բօյդք, Մրղ. և Սլմ. պառք, Սվեդ. բուրթք, թրքախօս հայերից Առն. bardk «տալիք»։ Նոր բառեր են պարտկանտէր, պարտքաթաղ, պարտքակոխ, պարտքատէր, պարտքնտէր, պարտքովի, պարտօք (Տիգ. բmրդօգ) «փոխատուութիւն»։


Պարտէզ (տիզաց)

s.

garden;
— բանջարոյ, kitchen garden;
— պտղոց, fruit —, orchard;
տնկաբանական —, botanical -;
գծել զձեւ պարտիզի, to lay out a -;
մշակել զ —, to garden;
cf. Թի.

• Schrōder, Thesaur. 56 ստուռառա-նում է պարտ սէզ (այսինքն պիտանի կանաչներ) և մեզանից փոխառեալ է դնում միւսները։ Ըստ այսմ նաև Վիս-տոնեանք, թրգմ. Խոր. յռջ. էջ 6 հայե-ռէնից են դնում յն. և լտ. ձևերը, որ ուրիշ գիտուններ մար կամ պարսիկ են համարում։ Աւգերեան, Լիակ. վրք. սրը-բոց. հտ. Բ. 221 նոյն է գտնում պրս. և ուրիշ լեզուների հետ։ ՆՀԲ լծ. եբր. ւտ. ւն. և արաբ. ձևերը։ Lag. Urgesch. 634 կցում է յն. և զնդ. ձևերին, բայց հայը իրանեանից փոխառեալ է դնում։ Մ. Մսերեանց, Ճռաքաղ 1859, 430 հա-յերէնից փոխառեալ է դնում բոլորը «Եբրայեցին դրախտին անուն տայ ֆարտէս, բայց Հայդ պնդեա՛ թէ այն մերն իսկ է պարտէզ»։ Ուղիղ են նաև Muller SWAW 38, 594, Justi Zendsn 180, Տէրվ. Նախալ. 87 ևն։ Բառիս վրայ մի գեղեցիկ քննութիւն ունի Meillet MSI 17. 250, ուր ցոյց է տալիս թէ հայր աքեմենեան ժամանակից է փո-խառեալ և այս հնութեան պատճառով է որ իրանեան d ձայնի դէմ ունի տ։

• ԳՒՌ.-Խրբ. բարդէզ, Զթ. բայդէզ, բարդէզ «վարունգի արտ»։

• ՓՈԽ.-Արաբ. [arabic word] ❇bardazba «երկրա-գործ, մշակ». այս բառը Կամուս, թրք, թրգմ. Ա. 77 աարսկերէնից է համարում, բայց յայտնի է որ չի կարող լինել պարսկերէնից, որովհետև պրս. ձևն է pālēzbān. չի կարող նաև լինել ասոր. [syriac word] pardaispānā ձևից՝ միջին s ձայնի պատճառաւ առնը-ւազն. վերջապէս չի կարող պհլ. *pardēzpān ձևից լինել, ըստ որում այդ շրջանի պհլ, *pardēz բառը արաբ. տուած է ❇ firdaus։ Այլ, ինչպէս պ և տ ձայների յե-տին տառադարձութիւնը ցոյց է տալիս, նոր ժամմանաև փոխառեալ է հյ. պարտիզպան բառից (Աճառ. Արրտ. 1910, 269)։


Պետմոգ

s.

the entire history of the Persian religion.

• «զրադաշտական մի աղանդ՝ ար-տաքոյ մոգական հինգ վարդապետութեանց և անսուրբ ու հերձուածական ըստ Պարսիդ»։ Մէկ անգամ ունի Եղիշ. «Այս հինգ կեղտք են, որ գրաւեալ ունին զամենայն օռէնս մա-գութեանն. բայց արտաքոյ սոցա է միւս ևս այլ վեցերորդ, զոր պետմոգն կոչեն»։ Բառս սովորաբար գրուած է նաև մոգպետ, որ ինչ-պէս յայտնի է՝ պաշտօնի անուն է և ո՛չ դա-ւանանքի. ուստի լաւագոյն է ուրիշ ձեռա-գիրների հետ ընդունիլ պետմոգ (Պատկ. Maтep. I. 26, Բազմ. 1895, 52)։


Պէշասպիկ

s. adj.

nag, pony;
courser;
mounted on a courser.

• = Պհլ. *pēšaspik «յառաջընթաց ձիաւոր». կազմուած pēš «յառաջ» և asp «ձի» բառե-րից։ Պհլ. բառը աւանդուած չէ, բայց հաս-տատւում է փոխառեալ ասոր. ❇ ncšaspig, աւելի լաւ ❇ pešaspig, յգ. [other alphabet] pešaspigān «յառաջ, ընթաց, praecursor» (Brockelm. Lex. syr. 295բ) ձևերով։-Հիւբշ. 230։

• ՆՀԲ դրում է պէչասպիկ և մեկնում է «ի պրս. բառիցս pača, piča «ձագ, մտրուկ» և asp «ձի», իբր փոքրիկ ձի, նժոյգ և հեծեալն ի նժոյգ»։ ՋԲ ունի «պէչասպիկ կամ պէշասպիկ, պրս. հե-ծեայն յերիվար քաջընթաց»։ Եւրոպա 1852, 123 «բառ առ բառ յառաջաձի... առջևէն ու շուտով ձիավարող սուրհան-դակ», իբր պրս. peš+asb։ ԱԲ մեկնում է «պզտի ձի, քալուկ ձի, քալուկ ձիու վրայ հեծնող» (երեքն էլ անճիշտ մեկ, նութիւն). Պատկ. Բուզ. 56, Սեբ. (հրտր. 1879), էջ 199 և Maтep. I (1882), էջ 12 պրս. pešasbi։ Հիւբշ. ZDMG 35 (1881), 762 ունի ուղիղ մեկնութիւնը վերի ձևով, բայց առաջին մեկնիչն է Եւ-րոպա։ Տէրվ. Մասիս 1882 լունիս 24 և Լեռու 158 կրկնում է Եւրոպայի մեկնու-թիւնը։-Հիւնք. =ՆՀԲ։


Պիհ

cf. Պարենիկ.

• Հիւնք. պրս. [arabic word] bih «բարի» բառից, իմաստի տարբերութեան համար հմմտ. հյ. բարիք։ (Բայց պրս. bih բառի հինն է պհլ. vēh, որ տալիս է հյ. վեհ, ուստի այլ ևս պիհ ձևի հետ գործ չունե)։ Մ. Ա Դաւեթ-Բէկ, Յուշարձան 398 իռլ biuth, biith, biad «սնունդ», հբրըտ. bit «կեր, սնունդ», յն. βίοτος «կեանք, կեն-սամթերք»։


Պիղծ (պղծոց)

adj.

impure, unclean, profane;
filthy, foul, dirty, abominable, detestable, execrable;
— առնել, cf. Պղծեմ.

• ԳՒՌ.-Մշ. պիղձ, պեղձ, Մկ. պէղծ, Սեբ. բիղձ. իսկ Տփ. պիխծ «կղկղանք. 2. կեղ-տոտ».-բայական ձևով ունինք Սլմ. պրղ-ծել, Ախց. պղծէլ, Շմ. պղձիլ, Սեբ. բղձէլ, Խրբ. բղձիլ, Ջղ. պխծել և թրքախօս հայե-րից՝ Ատն. պղծէլ էթմէք «պղծել»։


Պիւրամիդ

cf. Պիւրամիտ.

• = Յն. πυραμίς, πυραμίδος «բուրգ». ընդհա-նուր տարածուած բառ է. ինչ. ֆրանս. py. ramide ևն։ Առաջ կարծում էին թէ ծագած է πῦρ «կրակ» բառից, իբր թէ կրակի բրգաձև բարձրացման օրինակով, բայց այժմ այս կարծիքը թողնուած է և յն. πυραμίς համար-ւում է օտար փոխառութիւն (Boisacq 829)։ -Հիւբշ. 372։


Պլօր

cf. Բիւրեղ.

• «բիւրեղ» Երզն. մտթ. 108 (այս-պէս ըստ ՆՀԲ, բայց տպագրում գտնում ենք պիլլօր). Վրդ. առ. 332-3. Մաշտ. ջհկ. Ոս-կիփ. Տաթև. ձմ. լէ. «բիւրեղեայ»» Ուռհ. 149, 150. ասւում է նաև պիլօր Երզն. մտթ. 308. այժմ ռմկ. պիլլօր, որից պլօրեայ «բիւրեղէ» Հայել. 178։


Պճեղն (ճղան, ճղունք)

s.

instep, ankle, ankle-bone;
foot;
cf. Խստոր.

• պիւճիւլ, պիւժիւլ «վէգ» (իմա՛ [arabic word] bužul «ոտքի կոճ», ︎ buǰul «վէգ», որից նաև արևել. թրք. [arabic word] buǰul խաղալու վէգ»։ Նշանակութեամբ նոյն, բայց ձևով տարբեր են. ծագումն ու հը-նագոյն ձևերը անյայտ)։ Petersson, Ar u. Arm. Stud. 101 -եղն համարում է մասնիկ, ինչպէս ասեղն, աղեղն, տա-ռեղն, բաղեղն բառերի մէջ։ Ղափան-ցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 96 վրաց. ბრჭალი բրճալի «ոտքի կրունկ»։


*Պոլոճ

cf. Ճճի.

• «միջատ, ճճի». նորագիւտ բառ, որ մի անգամ գտնում եմ գործածուած Լծ։ սահմ. 260. «Եւ այս առաքինութիւնքս են պատուականք, որք ջանիւ և ուսմամբ լինին, քան որք բնական լինին ողջախոհք. որպէս պօլօճքն. զի այս անպատճառ ողջախոհ է և ո՛չ կրթութեամբ, այլ ի ցուրտ խառնուածոյ»։ Գործածական է արդի բարբառներում պոլոճ, պլոճ, պողոճ, պղոճ, բոլոճ, բլոճ, բողոճ, բղոճ և բոլոնճ ձևերով. բայց նաև առանց վերջաձայն ճ-ի պլօ, պոլօ, բոլօ, ինչպէս և բոբող (վերջինս Գնձ. ըստ Ազգ. հանդ. Զ. 285). բոլորն էլ նշանակում են «միջատ»։ Ստացել է «երևակայական էակ, ուրուական, երեխաներին վախեցնելու էակ, ճիւաղ» նշա-նակութիւնը և այս նշանակութեամբ գոր-ծածւում է բոլօ, բոլոլան, բոբոլ, բոբօ, բո-ղոլա, բոբոխ ձևերով (այս նշանակութեան զարգացման համար տե՛ս վերը ժժմակ բա-ռի տակ)։


Շամփուր (փրոյ)

s.

spit;
ի — հարկանել, cf. Շամփրեմ.

• Lag. Hagiogr. chald. 298 եբր. [hebrew word] sampūr? ձևի հետ, որ Հիւբշ. Սեմակ. փոխ. բառեր (թրգմ. Տաշեան, էջ 35) մերժում է, որովհետև միայն մի անգամ է գործածուած Թարգումի մէջ և դժուա-րաւ է սեմական. նշանակութիւնն էլ մութ է, բայց յամենայն դէպս «շամփուր» չէ։ Հիւնք. շամբ բառից։

• ՓՈԽ.-Վրաց. მამფηრი շամփուրի կամ ატცურიշամֆուրի «շամփուր», լազ. մինգ. šampuri «շամփուր, նիզակ», սվան. šamfvir «շամփուր»։ Erckert, Die spr. d. Kauk. Stam. 77 կովկասեաններից փոխառեալ է դնում նաև ռուս. šompuli «հրացանի մէջ վառօդ և շորի կտորտանք լցնելու ձող». (այս իմաստը գտնում ենք և Ղարաբաղի բարբա-ռում)։-Վիստոն եղբայրները (թրգմ. Խոր. էշ 72) հյ. շամփուր ձևի հետ նոյն են ղնում յն., οαμώήρα «թագաւորական գայիսոն՝ արեգակի պատկերով» (Յովսեպոս 20, 2)։


Շառափ

s.

light, beam, shine.

• Նախ Պատկ. Maтep. II. 12 և յետոյ անկախաբար Աճառ. SA 1, 303 փոխա-ռութիւն են դնում արաբ. [arabic word] šaraf «փառաւորութիւն, պերճութիւն, վեհու-թիւն, շուք» բառից. վկայութիւնները ձեռքի տակ չունենալով յայտնի չէ թէ իրօք շառափ «լո՞յս» թէ «պերճութիւն» պէտք է հասկանալ։ Բայց նախորդ շա-ռափ «տեղատարափ» բառի գիւտը կաս-կածելի է դարձնում երկու իմաստներն էլ. թերևս այս բառն էլ պէտք է միացնել նախորդին։


Շարական (ի, աց)

s.

hymn, canticle, melody;
hymn-book, hymnology.

• -Կառմուած է հյ. շար(ք) բառից՝ -ական մասնիկով։ Այս բառով հասկանում էին իւ-րաքանչիւր տօնի յատկացուած ինը երգերի մի շարք, որոնք մի ամբողջութիւն էին կազ-մում։-Հնագոյն ժամանակներում ամէն տօ-նի համար կային զանազան հոգևոր երգեր։ Ը դարուն Յունաց մէջ, և նրանց օրինակով նաև Հայոց մէջ սովորութիւն դարձաւ միև-նոյն տօնին պատկանող զանազան հոգևոր երգերից ընտրելով կամ, եթէ պակասներ կա-յին, լրացնելով՝ կազմել ինը երզերի մի շարք։ Շարքի այդ մասերն էին՝ 1. Օրհնու-թիւն, 2. Հարց, 3. Գործք, 4. Մեծացուսցէ, 5. Ողորմեա, 6. Տէր յերկնից, 7. Մանկունք, 8. Ճաշու, 9. Համբարձի. իսկ բոլորի ամբող-ջութիւնը կոչւում էր կանոն կամ կարգ, եր-բեմն նաև սարք. օր. կարգ ծննդեան, կարգ աւագ շաբաթուն, կարգ ապաշխարութեան, իւր սարօքն ևն։ Այս բանը հաստատում է նաև Օրբելեանի հետևեալ վկայութիւնը. «Բա-ժանեաց և զութ ձայնսն և կարգեաց լարեաց զՅարութեան Օրհնութիւնսն» (հրտր. Էմ. էջ 101)։ Նախապէս ասւում էր (իբր ածական) շարական երգ, յետոյ բառը դարձաւ գոյա-կան, ինչպէս ունինք բազմական, գեղական, ուրուական, վաճառական, ազգական, իսկ գիրքը կոչուեց շարակնոց։-Շարական բառը կանոն բառից աւելի նոր է, մօտաւորապէս ԺԲ դարից, բայց կարող է լինել նաև աւելի հին՝ ժ դարից։ Ըստ Ամատունի (Հայոց բառ ու բան, էջ 511) «Բառս առաջին անգամ լի-շում է ԺԱ դարում ապրող Պօղոս վրդ. Տա-րօնեցին՝ ասելով. իսկ ի կիւրակէի և ի մար-տիրոսաց յիշատակս խնկարկութեամբ և շա. րականաւ (կատարել)»։ Բառիս կազմութեան համար կարող ենք համեմատել նաև յն εἰρμός «շարք, բայց նաև բանահիւսութիւն, շարական» (Sophocles 426բ). հմմտ. Վրք. հց. ա. 421 տունս եռմոսից, որ էջ 422 դառ-նում է տունս շարականաց. հմմտ. նաև անո՝ էջ 535-6 ասուածները։


Շաւաշարիւն

cf. Նուիճ.

• = Պրս. ❇ [arabic word] xun-i-siyāvaš բա-ռից կազմուած թարգմանաբար. ասւում է նաև պրս. xun-i-siyāvašān, xun-i-siyāvus կամ xūn-i-siyvusān. նշանակում է «մի տե-սակ կարմիր խէժ, որ վազում է արմաւենի-ների ցեղին պատկանող մի տեսակ եղեգա-նման ծառից և հին բժշկութեան մէջ օգտա-կար դեղ էր. լտ. sanguis draconis, ֆր. sang-de-dragon»։ Իր թունդ կարմրութեան պատճառով զանազան յեզուների մէջ այս խէժը նմանեցրել են արիւնի և ըստ այսմ ծա-գած են լտ. և ֆրանս. անունները («վիշապի արիւն»), ինչպէս և արաբ. dam-ul-axavaini, թրք. qardaš-qanə «եղբայրների արիւն» (տե՛ս և հյ. աղբրանց արիւն՝ եղբայր բառի տակ)։ Պրս. բառն էլ նշանակում է «Սիավու-շի կամ Շաւարշի արիւն» և այս բացատրու-թիւնը գոյացած է մի հին աւանդութիւնից, որի համեմատ ասում են թէ նոյն ծառը ա-ռաջին անգամ բուսել է այնտեղ, ուր Թուրա-նի Աֆրասիաբ թագաւորը Իրանի Քէյքաւուս թագաւորի մատաղատի որդի Siyāvuš-ին ըս-պանեց տարապարտ տեղը. հմմտ. նահնա-մէ. Բ. 664, տող 8, 9։ Պրս. բառը թարգ-մանուած է հյ. շաւաշարիւն.-ՀԲուս. § 2293 ունի և շաւաշ բառը՝ «արանց ծաղիկ, թաղթ» նշանակութեամբ. բայց սա ըստ Նորայր ՀԱ 1923, 161 պարզ ձեռագրական սխալ է՝ փխ. լօշ և հետևաբար բնաւ կապ չունի վերի բառի հետ։-Հիւբշ. 213։


Շաքար (ի, աւ)

s.

sugar;
մաքուր, սպիտակ, refined or lump -;
խակ —, moist, brown or raw -;
— վանի —, candy;
գործատուն —ի, sugar-mill;
զտարան —ի, rugar-refinery;
համեմել —աւ, to —, to sweeten, to strew or sprinkle with -.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «շաքար» Խոր. աշխ. Ոսկիփ. Վրք. հց. Բժշ. Բրս. մրկ. 278. Գնձ. Շնորհ. առակ. որից շաքարաբուղխ Ոսկ. լս. շաքար-բերան «քաղցրախօս» Կոստ. երզն. 140. նոր բառեր են շաքարեղէն, շաքարաջուր, շաքար-աման, շաքարաւազ, շաքարային, շաքար-ախտ, շաքարակալել, շաքարել, շաքարեղէգ, օաքարավաճառ ևն։ Գրուած է նաև շառար.


Շեպ

adj. s.

steep, abrupt;
declivity, slope;
անկանել ի —, to fall in one's back, to fall supine.

• «շեղ, զառիվայր» Վեցօր. 148. «լե-ռան ափափայ» Գէ. Ես. «մէջքի վրայ պառ-կած» Վրք. հց. որից քարշեպ «անդունդ, վախք» Արիստ. գրչ. (ՆՀԲ չի յիշում առան-ձին. բայց տես վախ բառի տակ)։

• = Պհլ. *šēp ձևից, որ անկախ չէ աւանդ-ուած. բայց սրանից են պհլ. ni-sēp «վար. տակը», ni-šēp-itan «վայր իջնել, տակն եր-թալ», պրս. [arabic word] šēb, šīb «զառիվայր, խորտուբորտ գետին», nišeb «զառիվայր». բելուճ. šēp «զառիվայր, ձոր», աֆղան. šēw։ «զառիվայր», քրդ. šīw «ձոր», որոնց բոլորի հնագոյնն է զնդ. xšvaepā-«յետևը» (Horn § 799)։-Աճ.


Շերտ (ից)

s.

splinter of wood, chip, lath, strip, slip, part, morsel;
— պտղոց, slice, bit, piece;
— տակառաց, barrel-stave;
— կերպասու, strip of fine linen;
— ընդ — ստեղանցն, through the balustrade.

• Kiggs, Քերակ. էջ 61 անգլ. shred «մանրել, կտրտել» բառի հետ։-Տէրվ. նախալ. 112 հնխ. skard «ճեղքել» ար. մատից. հմմտ. գոթ. skreitan։ Հիւնք. շուրթն բառից։ Bugge KZ 32, 57 հա-մարում է շրջուած *շետր ձևից և կցում է յն. *σχέδη (որից լատ. scheda) σγεδαριον «գրքոյկ, թերթ, տախտակ». σϰεδάννυμι «ցրուել, ցանցնել» բառերին։ թէ շերտ ձևին նման ուրիշ մի խումբ բառերի համեմատութիւնը։ Այլսպէց՝ ❇) յն. σχέδη «տախտակ, թերթ», որ ա-ւանդուած է յետնաբար, փոխառեալ է ընդհակառակը լտ. scheda բառից. այս էլ յառաջանում է յն. σγίδη բառից, որ պատկանում է σχίζω բային (Pokornv 2, 558, Walde 684), որի համա-պատասխանն է հյ. զտել։ 2) յն. οϰεδάννυμι «ցրուել, σϰί́δναμαι «ցրուել, տարածել» նշանակութեամբ յարմար չեն շերտ բառին։ 2) Աւելի յարմար ևն նշանակութեամբ յն. σγίζω «ճեղ-քել», σγίζα «փայտի կտոր», šσγίδας «ճեղքուած փայտ», գերմ. Scheit «փալ-տի մեծ կտոր» ևն, բայց ձայնապէս ան. յարմար են (ծագում են հնխ. sk'hid ձևից, որ է հյ. ցտել)։ 4) Եթե ընդունինք թէ հյ. շ բայց սրանք էլ պիտի տային հլ, շէրտ կամ շիրտ։ *) Վերջապէս յն. σνάζω գհևռձեւ», զնդ. sčind (իրանեան առմա-տո skand, sčand, skad), պրս. sikastan «կոտրել» չեն յարմարւում հայերէնին՝ նշանակութեամբ և ձայնապէս։ Հայերէն շերտ պահանջում է հնխ. sked-r-ձևը։ Միջին ճանապարհն է բռնում Pedersen,

• Նպաստ 18 և համեմատում է յն. σγίտ «ճեղքել» և σϰεδαννυμι «ցրւել» բառերի հետ, ենթադրելով թէ հնխ. sqheid-և sqhed-միևնոյն արմատի ձևափոխու-թիւններն են։ Patrubány SA 1, 195 լիթ. kertù «կտրել», յն. ϰρότος լտ. curtus ևն (որոնք սակայն կցւում են հյ. քերել ար.. մատին), Թիրեաքեան, Արիահաւ բռ. 3ՈՈ հյ. ըրտնում և սարտնում բայերին է միացնում։ Pokorny 2, 558 նորից է կր-ցում սանս. skhadatē «ճեղքել», պրս. škastan «կոտրել», յն. σϰεδάννυμι «ցրը-ուել», σxίδνημι «ցրուիլ», ալբան. tšan' tšai «ճեղքել, պատռել, հերկել», անգսք. scaterian «ցրուել», անգլ. shatter «ջար-դել, փշրել», լեթթ. škedens «ջարդած փոքր փայտ», լիթ. kedéti «ճաքիլ, ճաք-ճըքիլ», ռուս. шедрьи «առատաձեռն» ևն բառերին և բոլորը միասին հանում է հնխ. sq (h)ed-«ճեղքել, ցրուել» արմա-տից։-Այս բոլոր ձևերից ամենայար-մարն է Հիւբշմանի մատնանշած լիթ. škèdrá «տաշեղ», որ թէև պիտի տար հյ. 'ըէրտ, բայց այս էլ համաձայն հայերէնի ներքին ձայնական օրէնքներին՝ իսկոյն պիտի դառնար շերտ։ Անպատեհ է մի-այն այն հանգամանքը, որ լիթ. skêdra դրւում է հնխ. sqeid-արմատի տակ, որ տալիս է հյ. ցտել։ Ներկայ ենք թերևս ձայնաբանական մի առանձին օրէնքի, որի պայմանները անծանօթ են մեզ։-Petersson. Ar. u. Arm. Stud. 89 հսաքս. hvat, հբգ. hwaz «սուր, հատու», հհիւս. hváta «ծակել», հիռլ. cuit «մաս», կիմր. peth «իր, մաս», կորն. peth, բրըտ. pez «կտոր» բառերի հետ հնխ. k'ued-«ճեղ-քել» արմատից, որ աճել է -r-աճակա-նով։ Մառ, Яфeт. cбoр. 1, 124 յաբեթ. skor-«կտրել» արմատից։ -Պատահա-կան նմանութիւն ունին ասոր. [other alphabet] ։ šərat «պատառոտել» և արաբ. [arabic word] šart «մարմինը շառտել»։


Շէն (շինից)

s. adj.

inhabited place;
village, hamlet;
inhabitation;
edifice;
peopled, inhabited;
in good state, prosperous;
fertile, fruitful;
happy, gay;
ոչ միայն —ս, այլեւ յանշէնս, not only in inhabited but also in desert places;
եւ որ —ն մնասցէ, and that which shall not be destroyed.

• = Պհլ. šēn ձևից, որ թէև չէ աւանդուած, բայց նոյնն է հաստատում նորագիւտ սոգդ. šēn «տեղի հանգստեան» (Gauthiot, Gram. sogd. 96)։ Այս բառը ծագում է իրան. ši «բնակիլ» արմատից. հմմտ. զնդ. siti-«բնա-կարան», -šayana «բնակութիւն, բնակառան» anašita-«անբնակ», šōiϑra-«բնակավայր». սանս. kšaya-, kšiti-«բնակարան», որոնց ցեղակից են յն. ϰτίζω «շինել, հիմնել», εύxτίμενος «բարեշէն», հռոդ. ϰτοίνα «բնա-ևաւռան. գաւառակ», լտ. situs «շինուած, հիմնւած, զետեղուած, դիրք»։ Բոլորի հնխ. արմատը k'bei-«բնակիլ, հաստատուն բնա-կութիւն հիմնել» (Walde 718, Pokorny 1, 504, Boisacq 526)։ Իրանեանից փոխառեալ է նաև ասոր. [syriac word] ︎ šainā «մշակեալ երկիր, ւաջողութիւն, երջանկութիւն, խաղաղութիւն, չէն, բարեբեր»։-Հիւբշ. 213։

• ՆՀԲ մեզանից է դնում յն. σϰηνή, լտ. šcena, իտալ. scena։ Gosche 13 սանս. či «հաւաքել» բայի հետ։ Եւրոպա 1849, 200 հպրս. շանա։ Lag. Urgesch-

• 166 սանս. kš̌i, յն. ϰει-(εύϰτἰμενος ձևի մէջ)։ Spiegel, Huzw. Gram. 190 զնդ. ši «բնակիլ» արմատից։ Pictet 2, 244 սանս. kši։ Müller SWAW 42, 254 զնռ. ši, յն. ϰτίζω։ Justi, Zendsp. 95 xši «բնա-կիլ» արմատի տակ։ Lag. Btrg. bktr. Lex. 63 զնդ. šayana, ինչպէս նաև բար. դութեանց վերջում, ինչ. Հայկաշէն, ճիշտ զնդ. Suγδōšayana։ Նոյնը նաև Müller SWAW 78, 431, Armeniaca IV 425 և Հիւբշ. KZ 23, 39։-Մորթման ZDMG 26, 565 բևեռ. šinidai կամ šini-dai «շինել տուի»։ Պատկ. Փորձ 1880 մարտ, էջ 93 շէն «գիւղ»=զնդ. šayana, իսկ շէն «ուրախ»=թրք. šen պատահա-կան է։ Justi, Kurd. Gr. 211 քրդ. niži nim «շինեմ»։ Տէրվ. Նախալ. 127 հնխ skaina ձևից։ Հիւնք. բոլորն էլ շէն «ու-րախ» բառից։ Հիւբշ. Arm. Gram. 213 դրած էր վերի ձևով՝ իբր իրանեան փո-խառութիւն. բայց Strassburger Eestsch. rift, էջ 70-71 ընդունելով որ ասորի բառը ըստ Nöldeke բնիկ սեմական է և պահլաւ բառը գոյութիւն չունի, հրա-ժարուեց նախորդ մեկնութիւնից և հայե-րէնը դրաւ բնիկ՝ իբր ցեղակից վերի բա-ռերի հետ, հնխ. kῥoinā-ձևից. միայն կասկածելի է համարում kի->շ ձայնա-փոխութիւնը, որ այլուր չի պատահում։ -Karst, Յուշարձան 415 մոնղոլ. čik, բուրեաթ. šike, seke, կալմուկ. tsekele, թունգուզ. tseke, seke, թրք. čun, čin կըրկըզ. šijn, šen «ուղիղ» բառերի հետ. Սանտալճեան, ՀԱ 1913, 409 խալդ. §i։ Վերի մեկնութիւնը հաստատեց Sale mann ИАН 1913, էջ 1130, հայերէնի հետ դնելով նորագիւտ սոգդ. sin ձևը։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 88 խալդ. -xinili։

• ԳՒՌ.-1. Շtն «գիւղ» ունին միայն՝ Գոր. Ղրբ. շէն, Շմ. շին ձևով.-2. ջէն «ուրախ» (նաև «հարուստ») իմաստով ունին՝ Ալշ. Ախց. Ասլ. Գոր. Երև. Զթ. Խրբ. Կր. Ղրբ. Հճ. Հմշ. Մկ. Մշ. Մրղ. Ննխ. Պլ. Ջղ. Ռ. Սլմ. Սեբ. Վն. Տփ. Տիգ. շէն, Սչ. շէօն (միայն «Աստ-ուած շէն պահէ» ասացուածի մէջ).-3. շինել բայն ունին՝ Ալշ. Հճ. Մշ. Ջղ. Սլմ. Սչ. Վն. շի-նել, Երև. Մրղ. Սեբ. Տիգ. շինէլ, Ախց. Կր. շի-նէլ, Զթ. Խրբ. Շմ. Սվեդ. շինիլ, Ագլ. Գոր. Ղրբ. Մկ. Տփ. շինիլ, Հմշ. շինոզ, Ակն. Պլ. Ռ շնէլ, Ասլ. լնէ՝լ, Մն. շունէլ.-այլ ձև է ստա ցած Ալշ. շիկել, Մշ. շիգ'ել բառերի մէջ (որ է շէնքել)։-Նոր բառեր են շէննալ «մարդա-շատ դառնալ», շէնքս «կազմ», ըէնք-շնորհք, շէնքով, անշէնք, շէնշող, շէնութիւն, շէնսիրտ, շինամէջ, շինահաւան, շինացի, շինծու, շի-նովի, շինոտել, շինուկ, շիքել, շիքուիլ, շի-քուկ։-էնկիւրիի թրքախօս հայոց մէջ շէնք-նիզ-շնօրքսուզ «անշնորհք» (Բիւր. 1898, 865)։-Ջղ. լինուիլ «կնոջ հագուիլ զարդար-ուիլը» (որի հին գործածութիւնն ունի Բրս. մրկ. 64. Շինուիլն զօտարսն կարէ խաբել և ոչ զիւրն... տգեղն որչափ շինուի, աւելի երևի տգեղութիւնն)։-Նէնշող կազմուած է ո՛չ թէ շող «ցոլք» բառից, այլ պրս. [arabic word] šūx «ու-րախ, զուարթ» ձևից, որ գործածական է նաև թրքական լեզուների մէջ. ինչ. Կազանի թթր. šux Kisi dur «ուրախ մարդ է» (Будaговъ 1, 674), օսմ. [arabic word] ︎ šen u šux «ուրախ զուարթ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 258)։


Շիշ (շշի, շշից)

s.

glass bottle, bottle, phial;
alabaster vase;
խցել զ—, to cork;
to put the stopper on;
բանալ զ—, to draw the cork, to uncork;
to take the stopper out of.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վր. կայութեան) «ապակուց շինուած աման» ՍԳր. Եզն. Շիր. յետնաբար կայ նաև շիշայ Կոստ. երզն. 118, 123, 170, շուշ, շուշայ Վստկ. Հայել. 178, 186, 187, Կոստ. երզն, 101։ Սրանի՛ց է նաև շշուկ «կօշ, սնամէջ դը. դում՝ որ իբր ջրաման է գործածւում» ԳԲ։


*Շիպ

cf. Պաղլեղ.

• «պաղլեղ». գործածական է նոր գա-ւառաևաններում. հներից թէև աւանդուած չէ, բայց սրանից են շպարար «ներկարար» Կիր. տպ. Վենետ. էջ 210. Պիտառ. շպլեղ կամ շապլեղ «պաղլեղ» Ոսկիփ. Վստկ. 224. շպել «պաղլեղով թրջել» ՓԲ. (գւռ. «տտպել, բե-րանը փոթոթել»)։

• Ալիշան, հրտր. Կիր. (1865), էջ 210 շպարար մեկնում է թրք. շապ կամ հյ. ոպար բառով։ Պատկ. Истор. Монгол. 1874, 79 շպարար դնում է արաբ. šabb բառից. պէտք չէ, ասում է, հանել շպար բառից։ Justi, Dict. Kurde, էջ 251 ունի ուղիղ մեկնութիւնը, բայց մեր բառը գրում է շիփ, շապ։ Հիւբշ. ZDMG 36 (1882), 132 պրս. šab բառից։