Your research : 21 Results for այր

Entries' title containing այր : 458 Results

Definitions containing the research այր : 847 Results

Տիւփոն

s.

typhon.

• Բառ. երեմ. էջ 311 հասկանում է ռայրող»։ Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։


Տղայ, ոց

s. fig.

infant, baby, child;
stripling, youth, lad;
simple-minded, innocent;
novice, ignorant;
— մանուկ, little child.

• . ո հլ, (յետնաբար նաև ի հլ.) «փոքր մանուկ, երախայ. 2. մատաղատի. 3. պատանեակ» ՍԳր. Եզն. Եւս. պտմ. Եղիշ. «պարզամիտ, տգէտ» Մեկն. ղկ. Լմբ. պտրգ. Արևելեան գրականում բառս յատուկ է մի-այն արական սեռին, բայց մեր արևմտեան գրականում, ինչպէս և գրաբարում և միջին հայերէնում թէ՛ արական և թէ՛ իգական սե-ռին. հմմտ. Տայր Աննա ստինս տղային և անուանեաց զնա Մարիամ. Եւ առեալ Ան-նա զտղայն Մարիամ (Յայսմ. սեպտ. 8). Ողորմիմ մօրն իմում և քեռն իմում, զի տր-ղայ է (Վրք. հց. ա. 114). Տղայ աղջիկ (այն է «փոքր աղջիկ» Վրք. և վկ. Բ. 422-3). եւ ունէր ի նմանէ դուստր մի տղայ (իմա փոքրիկ) Ռիթայ անուն (Սմբ. պտմ. 116), որոնց համեմատ են գալիս նաև տղայաթաղ, տղացկան, տղաբերք, որոնք անշուշտ միայն արու տղաների համար չեն, այլ և աղջիկնե-րի։ Այս բառից են տղայաբարոյ Ոսկ. ա Թես. տոալագոյն Կոչ. տղայահանճար Բուզ. տղայակոտոր Իմ. ժա. 8. տղայանալ Ա. կոր. ժդ. 20. Եփր. ծն. տղա(յայհասակ Անկ. գիրք նոր կտ. 143, 145, 312. տղայիկ Բուզ. 219. տղարուք (չունի ԱԲ) «որդու ծննդեան տօնը» Տաթև. հարց. 321։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տղա, Ակն. Ասլ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. դղա, Խրբ. Տիգ. դղm, Ագլ. տղօ, Սվեդ. դղօ, Հճ. դօղ», Զթ. դօղօ, դօղո, Հմշ. (ըստ Մառ Зan. Koл. Bocт. I) դաղա։ Նոր բառեր են տղամարդ, անտղայ, անտղամարդ, տղաբերք, տղաթոր, տղակութիւն, տղակուց, տղահայր, տղաղջիկ, տղաճուտ, տղամայր, տղայրուք, տղատէր, տղատուն, տղեկ, տղութ, տղեկութ, տղով, տղովանալ, տղացկան։ (Վերջին ձևն ունի նաև Առաք. պտմ. 467. կազմուած է -ցկան մասնիկով. հմմտ. մուրացկան, գնացկան, ուրացկան, ուտեցկան, դիմացկան՝ ըստ Աճառ. Աոռտ. 1910, 178. աւելի հին են Յայսմ. փետր. 14 և Մխ. բժշ. 121, երկուսն էլ գրուած դղացկան, ուր յայտնի չէ թէ ին-չո՞ւ համար է դ)։


Տոչոր

cf. Տոչորումն.

• «վառուիլ այրիլը» Գնձ. որից տո-չորիլ «այրիլ, վառիլ» Երեմ. խը. 9. Յկ. գ. 6, Ագաթ. Եւս. պտմ. «հրդեհի պէս ծաւալիլ» Եփր. ա. կոր. տոչորական Ագաթ. տոչորու-մըն Յհ. կթ. հրատոչոր Բենիկ. հոգետոչոր Անան. եկեղ.։

• ՆՀԲ չոր բառից, իբրև թէ «սաստիկ չորութիւնից վառուած»։ Տէրվ. Altarm. 61 տաք բառի հետ՝ կցում է սանս. dah «այրել, վառել», լիթ. dègti «այ-րել», զնդ. daz «վառել», հբգ. tak «օր» ևն բառերին։ Canini, Et. é́tym. 130 յն. δάϰαρ «մի տեսակ կատսիա»։ Հիւնք. տաք բառից։


Տորդիկ

s.

turdus, field-fare, thrush.

• «մի տեսակ թռչուն. թրք. ար-տըճ գուշու, ֆր. grive». գործածուած է Փիլ. լիւս. 128, բայց հրատարակչի յաւելուածը չէ՞։ Իբրև նորակերտ բառ ունի Նորայր. Բառ. ֆր. 619ա։


Տորոն, ի

s.

madder;
— զմիւռնիոյ, alizari, Smyrna madder.

• «ներկաբոյս՝ որ արտահանւում էր Հայաստանից. լտ. rubia» Բժշ. Գաղիան ասւում է նաև տօրոն, տորուն, տօրուն, տոնիր, որից տորնուկ «վայրի տորոն, asperula tinctoria» ՀԲուս. § 2980, տորոն խոտ «gentiana asclepiadea» ՀԲուս. § 2982, Տիրացուեան, Contributo § 362 սխալ գրչութիւն է սարուն, որ ՀԲուս. § 2725 հա-մարում է անծանօթ մի բոյս և որ Նորայր ՀԱ 1923. 341 հաստատում է թէ տորոն բա-ռից վրիպակ է։


Տուար, աց

s.

cattle.

• ՆՀԲ ιն. ταῦμος, լտ. taurus, եբր. դօր, Изслед. 13 քրդ. dau'ar, լտ. taurus-Տէրվ. Altarm. 43, Երկրագունտ 1884, 53 և Նախալ. 114 ցուլ բառի հետ, որ համարում է բուն հայաձև, կցում է սանս. sthā̄urin «գրաստ», զնդ. staora, գոթ. stiur, գերմ. Stier, յն. ταῦρος, լտ. taurus, հսլ. turu, հպրուս. tauris «ցուլ»։ Հիւնք. զուարակ բառի հետ՝ աւազ ձևից է ռնում. համեմատում է նաև թրք. տավար (հայերէնից փոխառեալ) և յն. ταῦρος «ցուլ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 197 տուայր «օժիտ» բառի հետ՝ տալ բայից (խնդրական է գտնում Pokorny 1, 816)։ Ուղիղ մեկնութիւնը տուս։ Lidén. Arm. Stud. էջ 8-9, որ վարա-նում է ընդունել Meillet IF Anz. 22, 16, իսկ Բ. Խալաթեանց ՀԱ 1908, 87 սխալ գտնելով՝ կցում է յն. ταῦρος, ա-ռոր. [arabic word] tavr ևն ձևերին։ Karst. Յու-ռառձան 403 սումեր. dapara «եզ», 424 թրք. մոնղոլ. davar, tavar, բասկ. abere «արջառ»։


Տուղտ, տղտոյ

s. bot.

s. bot. marsh-mallow, althea;
արքունի —, althea frutex.

• «մի տեսակ ծաղիկ և նրա բոյսը. լտ. althaea pallida WK» (ըստ Տիրացուե-ան, Contributo § 329. աւելի մանրամասն տե՛ս Seidel § 163) Գաղիան. Բժշ. Վստկ. 38. 1Ո8. ասւում է նաև տեղտ՝ ըստ ՀԲուս. § 2988. որից տուղտնկուլ կամ տղտնկուլ «տուղտ» Կամրկ. (կազմուած հյ. տուղտ+ պրս. [arabic word] gul «վարդ» բառերից, իբր տճկ. gul-hatem հոմանիշից թրգմ.), տղտորիկ «դեղին տուղտ, լտ. abutilōn». երկուսն էլ ունի ՀԲուս. § 2968-9. վերջինը յիշում է նաև Նորայր, Բառ. ֆր. էջ 9բ, իբր գւռ. բառ։


Տուռն

s. adv.

heap, mass, pile;
— —, in heaps.

• ՆՀԲ լծ. յն. σωρბς «դէզ»։ Տէրվ. Նախալ. 85 հնխ. tu «ուռչիլ» արմա-տից. հմմտ. հյ. տորոմել, սանս. tumra «ուռճացեալ», tīv «պարարտանալ», լտ. tumere «ուռչիլ», tumulus «բլուր». լիթ. tuinti «ուռիլ»։ Karst, Յուշարձան 408 սումեր. tur «բարձրութիւն, ծայր»։ Macler REA 1. 270 տուր նա ձևիցll


Տուտն, տըտան

s.

extremity;
tail;
— հանդերձի, train;
skirt.

• , ն հլ. (սեռ. տտան) կամ ՏՏՈՒՆ, ո հլ. «մի բանի ծայրը կամ վերջը, ագի, պոչ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. ես. «շորի՝ զգեստի ծայր, քղանցք» ՍԳր. «փայտի ծայրը» Անկ. գիրք նոր կտ. 192. որից ոսկետտուն Ես. դ. Եւս. քր. տտաղեղն «մի տեսակ թռչուն՝ հա-ւանաբար աղեղնաձև պոչով» Լաստ.։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dud-ձևից, որ պահուած է միայն գերմանական լեզուների մէջ. հմմտ. նիսլ. toti «մռութ», tota «ծայր, քիթ (կօշիկի)», նորվ. գւռ. tota «կտուցի պէս դուրս ցցուած բան», գերմ. tote «ծայր, ծիծ», մանգլ. tote «ծայր». այս ձևերը են-թադրում են նախագերմանական *tutan-։

• ԳՒՌ.-Տփ. տուտ «պոչ» (միայն ձկան), Ագլ. Երև. Ջղ. տուտ, Ղրբ. տօ՛տնը «ծայր», Մշ. տուդ «կամուրջի տակի քարէ սիւնը», Մկ. Շտ. տուտ «կամուրջի կամարը»։

• ՓՈԽ.-Վրաց. ტოტი տոտի «վարտիքի ծայրերը», մինգ. dudi «գլուխ», t'udo «ծայր, վերջ», վար. dudi «ծայր, վերջ», լազ. dudi «գագաթ, ծայր (սկիզբ կամ վերջ)» (օր. uǰisi dudi «ականջի ծայրը»), dude «տակ», dudele «տակը», tude, tudele, ttuže «տակը, վար, վարը», ududi «անվերջ»։-Հյ. գա-ւառականների մէջ ունինք նաև Տփ. տուտ «գետի ճիւղ» և տուտ «կտրուած ծառի վրայ ձգուած ոստ. ֆր. gaulis» (ըստ Նուպարեան, Բառ. ֆրանս. էջ 468)։ Առաջինը փոխառեալ է վրաց. ტოტი տոտի «գետի ճիւղ» բառից (տե՛ս վերը տուտ «ոստ»), երկրորդը (եթէ ստոյգ է) պէտք է հասկանալ «ճիւղերի ծայ-րերը կամ տուտերը՝ որոնք մնում են ծառի վրայ։


Րոտին

adj.

vile, abject, despicable, miserable.

• -Իրան. *fravatin ձևից, որ նշանակում էր «ստորին». հմմտ. պհլ. frot, պրս. [arabic word] furū, firū, [arabic word] firūd, furūd (<իրան. *fravatā) «ի վայր, ստորև. 2. տկար և ան-զօր», [arabic word] ︎ furudīn «ստորնագոյն կամ վայրագոյն». կազմում է նաև զանազան բարդութիւններ. ինչ. [arabic word] ︎ furūtan «հա-մեստ, խոնարհ, նուաստ», [arabic word] ︎ furūmāsa «ստոր, վատթարազգի, վատատոհմիկ», [arabic word] ︎ furūdast «տկար, անզօր, նուաստ» ևն (Horn § 825)։ Հյ. բառի նախաձևն էր *ճրոտին, որ տաղաչափների լեզւով դար-ձաւ րոտին։


Ցախ, ոյ

s.

branches, brushwood;
furze;
birch-tree;
maple;
— մօրուք, matted beard;
*— ասել, birch-broom.

• «հազի ծառ» Վրդն. ծն. «ծառի ճիւղը՝ տերևներով միասին» Վստկ. էջ 79. Մառթին. «մացառ, խռիւ» Հին բռ. «անտառ կամ այրելի (վառելափայտ)» Բռ. երեմ. էջ 316. ըստ Տիրացուեան, Contributo § 341 Arica arborea L, որ է «ցարասի, հաւամրգի, խալանճ, bruyère», որից ցախեայ «ցախի փայտից շինուած» Յհ. պտմ. գ. առ լեհ. ցախսարեկ «ցախերի մէջ ապրող սարեակ» Մխ. առակ. ցախել «ցանքը ցախերով տափ-նել» ի գիրս Խոսր. էջ 19։

• ԳՒՌ.-Հմշ. ցախ «մացառ, թուփ», զա-խուդ «անտառ», Կր. ցախ «բարակ փայտ». Ախց. ցախ ու ցուխ «փայտի կտորտանք, խռիւ», Խրբ. Ասլ. Մշ. Մրղ. Պրտ. Սլմ. Վն. Տփ. ցախ «ծառի չորացած ճիւղեր», Երև. ցախ «վառելափայտ», Ղրբ. Սլզ. ցախ «կարճ թուփ կամ խռիւ, որ դնում են շերամի առաջ, որպէսզի վրան բոժոժ կապէ», Զթ. ցօխ, ցոխ «ծառի, յատկապէս խաղողի որթի տերև», Սվեդ. ցիւխ «թոնրի մէջ վառելու ճիւղեր», Բն. ցախ «գիհի ծառի տերևները՝ որ իբր կեր տալիս են անասուններին». Հմշ. «մի տեսակ թուփ է և սրանից շինուած աւել»։-Սրանց հետ նոյն է և Ղրբ. ցmք։ (որ և Ագլ. Լ. Ղրդ.) «մի տեսակ փշաբուս. որի ճիւղերով ցանկապատ են շինում» կամ ցաքի Գնձ. Ղզ. Լ. Ղրբ. Շլ. «փշոտ վայրի մի բոյս. paliurus aculeatus (Ազգ. հանդ. Ե. 292)», Խտջ. «մի տեսակ ծառ» (տե՛ս և վարը ցաքի)։ Նոր բառեր են ցախատուն, ցախւոր, ցախուտ, ցախաւել (>Ռ. Սեբ. ցախավէլ, Ագլ. ցղա՛վիլ, Մկ. ցmխmվիլ, Պլ. ցախավէր. վերջինը՝ միայն փխբ. «ան-ճարակ, ձախող»), իսկ Ղրբ. ճխէ՛վիւլ «ցա-խաւել»։


Ցախիճան

s. adj.

s. adj. maple-wood.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Պիտ. հա, ըստ Լեհ. «Ըմպեն ցախիճանի նուագօք զհամեղ գի-նիս»։ ՆՀԲ և ՋԲ մեկնում են «ցախի փայտէ շինուած»։ Բառ. երեմ. էջ 316 էլ ունի ցախ-խէծան «ծաղերմայր կամ մատնեղևին», ո-րով անշուշտ բոյս է հասկանում։


Ցած, ի, ոյ, ից

adj. fig.

low, lower;
humble, lowly, modest, moderate, mild, docile, good;
low, vile, abject, ignoble, base, mean, grovelling, worthless;
— հայելով, looking down, modestly.

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մրղ. ցած. (Մրղ. զա-նազանում է ցած «դէպի վայր» և ցա՛նձըր «զած. 2. խոնարհ»). Ալշ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. ցաձ (բայց բայական ձևով Պլ. զազնալ), Ասլ. ցաձ, ցազ, Սլմ. ցած, ցածր, Մշ. ցաձ, ցաձր, Տիգ. ցmձ, Զթ. ցօճ, ցոձ, Հճ. ვօձ, Սվեդ. ցուձ, Երև. Մկ. Վն. Տփ. զածր (ր յառաջացել է բարձր բառի նմա-նութեամբ)։ Նոր բառեր են ցածահոգի, զած-լիկ, ցածրիկ, ցածկեկ, ցածկլիկ, ցածկուկ, ցածրահան, ցածրաշէն։-Թրքախօս հայե-րից՝ ցածլանմաք Ատն. «բարկանալ»։


Սքինոս

s.

sedge, rush;
rush-rope.

• «մի տեսակ խիժաբեր ծառ. հերձի, lentisque» Վեցօր. էջ 101. «Այլազգի կերպարանս ունի հոյզն ծառոյն՝ որ անուա-նեալ կոչի սքինոս». ունին միայն ՀՀԲ, նորայր, Բառ. ֆր. 740բ, ՀԲուս. § 2845 Քաջունի, հտ. Գ. 225։

• Ուղիղ մեկնեց ՀՀԲ։ Չունի ՆՀԲ. իսկ ՀԲուս. նոյն է դնում նախորդի հետ՝ նկատելով հանդերձ թէ խիժաբեր ծառն ու ևնիւնը տարբեր բաներ են։ Վերջին անգամ ուղիղ մեկնեց Նորայր ՀԱ 1924 73։


Վարուժան

cf. Վարուժանակ.

• -Թւում է իռանեան փոխառութիւն, բայց մայր ձևը յայտնի չէ. նկատելի է որ նոյն իսկ Ոսկեդարից ունինք վարուժան, վարուժ-նակ, վարժնակ-(որից վարժնականիշ) ձևե-րը. հմմտ. պրս. [arabic word] varš, [arabic word] varsan «տատրակ», որ Կամուս, թրք. թրգմ. Բ. 360 համարում է արաբ. և դնում է [arabic word] va-rašan «արու տատրակ», ❇ varašāna «էգ տատրակ» (յգ. virsān, varāšīn), փո-խառութեամբ նաև ասոր. [arabic word] o varšanā «վայրի աղաւնի» (Brockelmann, Lex. syr. 89բ)։


Վեհ, ից

adj. s.

sublime, majestic, imposing, high, elevated, superior, grand, noble, generous;
divine, godlike, supernatural, celestial, heavenly;
the Supreme Being;
— կերպարան, imposing aspect;
— ինձ արտաշէս պարթեւ քան զմակեդոնացին աղեքսանդր, Artaxerxes the Parthian seems to me to be superior to Alexander the Macedonian.

• , ի հլ. «բարձր, վերին, վսեմ, պատ-ուականագոյն» Փիլ. Խոր. Պիտ. Եղիշ. «երկ-նային էակներ» Պիտ. Եղիշ. «Աստուած» Պիտ. Նար. որից վեհագոյն Յհ. իմ. երև. Խոր. Պիտ. Պղատ. օրին. Նիւս. բն. վեհաց-գի Կղնկտ. վեհափառ Նար. վեհանձն Կղնկտ. վեհապետ Երզն. քեր. վեհավայր Պիտ. ևն. յգ. վեհունք Տաղ. բոլորն էլ յետին։ Ոսկեդարեան հեղինակների մօտ պատահած վեհ, վեհագոյն հազուագիւտ բառերը պէտք է ուղղել՝ վեր, վերագոյն (Վարդանեան Հ1 1921, 609)։ Սրանից են կազմուած նաև մի խումբ իրանեան յատուկ անուններ. ինչ. Վեհմիհրշապուհ, Վեհշապուհ, Վեհարտաշիր, Վեհիկ, Վեհդենշապուհ, Վեհ-Անջատոք-խոս-րով, Վենկաւատ, Վեհռոտ, Վեհսաճան, Վեհ-վեհնամ։ Նոր բառեր են վեհաժողով, վեհա-շուք, վեհանձնութիւն, վեհապետական, վե-հարան, վեհափառութիւն, վեհութիւն ևն։


Վէմ, վիմաց

s.

stone;
rock;
— անկեան, corner stone, head-stone;
— շափիղայ, sapphire;
ի վիմէ ասր ստանալ, to squeeze oil from marble, to desire impossibilities.

• Նախ Brosset JAs. 1834 372 մռառ. մղւմե (Չուբինով 915 მლვიმე մղվիմե) «քարայր»։ Ուղիղ մեկնեցին Spiegel, Comm. 1, 154 և Müller SWAW 66, 277, WZKM 8, 90։ Հիւնք. բեմ բառի հետ՝ յն. βήμα-ից։


Վիգն

cf. Վիկն.

• «վայրի ոլոռ. անասուն-ների համար ուտելի խոտեղէն, որ է լտ. fιieia tenuifolia Koth. (ըստ Տիրացուեան, Contributo § 260)» Ոսկ. գաղ. զ. էջ 432. որ և ռամկաձև վիկ Գաղիան. (մեկնում է իբր յն. բիկոս)։


Վիկն

s. bot.

s. bot. vetch.

• «վայրի ոլոռ. անասուն-ների համար ուտելի խոտեղէն, որ է լտ. fιieia tenuifolia Koth. (ըստ Տիրացուեան, Contributo § 260)» Ոսկ. գաղ. զ. էջ 432. որ և ռամկաձև վիկ Գաղիան. (մեկնում է իբր յն. բիկոս)։


Վիժակ, աց

s.

curtain, veil, hangings, tapestry;
water-spout, jet;
cf. Վիժանք;
— զինուց, sheath for arms.

• Անշուշտ այս բառն է, որ Տաթև. հառզ. 425 գրում է վինակ. «Այն որ վի-ճակն է՝ ծիրանեգոյն հանդերձ է, որ զսեղան հացին և զխնկոցն ծածկէին. և տեսութիւն կամ փրկութիւն թարգմա-նի»։ ՀՀԲ վէժ «վայր ընկնել» արմատից։ ՆՀԲ վիժակ «ջրցայտք, հոսանք» բառից փոխաբերաբար, ճիշտ ինչպէս ունինք շատրուան՝ նոյն կրկին նշանակութիւն-ներով։ Lag. Btrg. bktr. Lex. 71 պրս. āwextan «կախել» բառից, որ մերժում է Հիւբշ. 246, Տէրվ. Altarm. 86 և Հիւնք. ըստ ՆՀԲ։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 353 պրս. [arabic word] pīča «ծածկոյթ կա-նանց», Scheftelowitz KZ 54 (1921), էջ 249 լիթ. wijžti «սանդալ հիւսել», ռուս. vizžocha «երկար ճպոտ», զնդ. ni-vaēz «կապուիլ, կցուիլ»։


Վիճակ, աց

s.

lot, chance, destiny, fate, fortune;
ballot, suffrage, vote, voice;
lot, state, condition;
lot, portion, share;
lottery;
sorcery;
inheritage, possession;
fief, farm;
department, district, liberties, precinct, extent of jurisdiction, territory;
diocese;
clergy;
situation, condition, fortune, rank, quality, dignity, office, employment, profession;
—ս արկանել, to draw or cast lots, to ballot, to vote;
to practise witchcraft;
— արկանել ի վերայ իրիք, to cast lots or to draw for anything;
—աւ տալ, to give through lottery;
ետուն —ս նոցա, they drew their names by lot;
եւ ել վիճակն մատաթեայ, and the lot fell upon Matthias.

• ՆՀԲ թուի հանել վեճ բառից։ Böttich. ZDMG 1850, 362, Arica 80, 348, Lag. Urgesch. 373 սանս. vīja և զնդ. vaela «ծագում, նախահայրենիք»։ Վերջինը նաև պրս. āwēxtan,հսլ. wèsir «կշեռ»։ Muller SWAW 38, 573, Lag. Btrg. bktr. Lex. 72 պրս. wεža կամ bεza «զուտ, անխառն, յատուկ», Եազրճեան, Արևելք 1884 հոկտ. 18 վէճ և զնդ. Airya-nam vāsǰa-ձևերի հետ։ Հիւնք. վէն բառից։ Վերի մեկնութիւնը՝ պհլ. բառի սրբագրութեամբ՝ տուաւ նախ Աճառ. (անտիպ), ընդունեց Meillet (անձնա-կան), որից քիչ յետոյ նոյնը անկախա-բար Müller WZKM 10, 175։ Հիւբշ.


Տարիթիւրէ

s.

seat of jurisprudence.

• Այս բառը չունի ՆՀԲ։ Առաջին անոամ յիշում է ՋԲ՝ դարիթեար, դարիթիար, դարիթիր ձևերով և մեկնում է «զառի-վայր»։ ԱԲ գրում է դարիթիւրէ, տարի-թիւրէ և մեկնում է «դուռն օրինաց», իբ-րև պրս. բառ։ Անշուշտ հասկանում է պրս. [arabic word] dār-i tor. «դուռն օ-րինաց», Պատկ. Maтep. I. 9 մերժելով այս՝ դնում է դարիթիր=պրս. [arabic word] dar-i tir «porta potestatis իշխանա-թեան դուռը»։ Բառիս վրայ ընդարձակ քննութիւն ունի Բազմ. 1895, էջ 6-(=Միքայէլ Փորթուգալ փաշա, Եղիշէ. 439), որի ամփոփումը հետևեալն է-թիւրէ և կամ թէօրէ մոնղոլ-տաճկական


Տաք, ից

adj.

warm, hot;
cf. Ջերմ.

• ՆՀԲ «նոյն և ռմկ. թրք. ըսըճագ, սը-ճագ» (արմատն է əsə «տաք» + jaq մասնիկ)։ Տէրվ. Altarm. 60 սանս. dah, լիթ. dègti, զնդ. daz «այրել, վառել», գոթ. dags, գերմ. Tag «օր» ևն։ Հիւնք.

• յն. δάϰρν «արցունք» բառից։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 362 պրս. [arabic word] daγ «այրել» բառից. (որ է դաղ «խարան»)։ Պատահական նմանութիւն ունին եգիպտ. tka «բոց», բանտու tete, վոլոֆ. taka-taka «բոց», ճապոն. [other alphabet] taku «վառել, տաքացնել», [other alphabet] 7 atataka «տաք, ջերմ»։


Վճար

s.

payment, pay, requital, retribution, compensation;
discharge;
acquittance, receipt;
end, finish;
ի —, received;
— առնել, to finish, to bring to an end or conclusion, to accomplish.

• «վարձք, փոխարէն հատուցում» Ոսկ. ես. Եւագր. «վերջ, ծայր, լրումն» Փիլ. խոսր. Բրս. թղթ. և մրկ. որից վճարել «կա-տարել, գործադրել, վերջացնել. 2. վախճա-նիլ, կեանքը վերջանալ. 3. պարտքը տալ, հատուցանել. 4. արգիլել, վճիռ տալ» ՍԳր. Եզն. Եւս. քր. «բաժանել, բաժանուիլ, մէկդի կենալ» Ոսկ. յհ. Կիւրղ. ղկ. «ազատել, փըր-ևել» Տիմոթ. կուզ. 272. վճարանք Եփր. հռ. վճարումն Փիլ. այլաբ. Եղիշ. դիւրավնար Մանդ. պարտավճար Յհ. կթ. անվճար Պիտ. փիլ. գրուած է վինար Մխ. բժշ. 40. վճառել Վրդ. առ. 126-7. նոր բառեր են վճարօր, ամսավճար, վճարագիր։ Նշանակութեանց զարգացման համար հմմտ. հյ. հատուցա-նել և գւռ. հատնիլ «պարտքը վճարել, սպա-ռիլ, մեռնիլ, սատկիլ», լտ. solvo «լուծել, ազատել, ճեղքել, բաժանել, արձակել, մեռ-ցընել, պարտքը վճարել, վերջացնել» ևն։

• Աւետերեան, Քերակ. 1815, էջ 312 վէճ+առ, որ «վէճը կռիւր առնում վեր-ջացնում է վճարելովը»։ ՆՀԲ վճար «վերջ», լծ. ընդ. հյ. ծայր, սպառ և թրք. հւճ, իճրա, իսկ վնար «հատուցումն» լծ. թրք. իւնրէթ «վարձք», պրս. կիւզար։ Böttich. Arica 84, 405 սանս. čarama «վերջին», vičar «ընկղմել, խոնարհիլ, տալ»։ Lag. Urgesch. 480 čar արմատի տակ, 484 պրս. guδāštan «փարատիլ, անցնիլ» ևն։ Spiegel, Huzw. Gr. 188-190 պհլ. wčar, պրս. guzār։ Պատկ. Изcлед. զնդ. vičar, պրս. gazār և պհլ. vacār ձևերի հետ։ Տէրվ. Altarm. 47, ծան. I սանս. vičar «վերջացնել, ի կա-տար ածել»։ Justi, Dict. Kurde 50

• ԳՒՌ.-Ջղ. վճարել, Երև. վճարէլ, Ռ. Սեբ. վջարէլ, Ննխ. վջարէլ, ուջարէլ «սպառիլ, վերջանալ», վջարք «վերջ, ծայր», վը-ջարցնէլ «սպառել», Տփ. վջարիլ, Զթ. վջայիլ, վջարիլ, Սչ. վիջարել։ Նոյն արմատից են Պլ. վջարանք «մզկիթ», Սեբ. վջարէլ «նամազ առնել». հմմտ. պրս. namāz guzārdan «նա-մազ առնել» (որ է բուն «նամազ վճարել»)։ =Նախաձայնի անկումով Սվեդ. ջmրիլ «վը-ճարել»։


Վտաւակ, աց

s.

under waistcoat, shift, shirt;
petticoat.

• ՆՀԲ վտաւակ՝ լծ. թրք. տիւվաճ և տուվագ. իսկ վտաւատ առանձին բար. համարելով՝ մեկնում է «որպէս թէ մա-սըն վտաւակի, վերջք, քղանցք»։ (ՋԲ նոյն ընդ վտաւակ, իսկ ԱԲ «հագուստ, կապայ կամ հագուստին ծայրը»)։


Վրձին, ձնի

s.

brush;
— նկարչաց, brush, pencil;
— զգեստուց, հերաց, ատամանց, եղնգանց, clothes-brush, hair-brush, tooth-brush, nail-brush.

• «ներկ քսելու բարակ խոզանակ». իբր մհյ բառ ունի Նորայր, Բառ. ֆր. 151 բ. որից վրձնել «վրձինով ներկել» ՀՀԲ։

• Այս մեկնութիւնս տե՛ս նախ ՀԱ 1908, 122։-Մառ. Teкст. и Paз. VI Փзnio-лоrъ=Բարոյախօս, 1904, էջKxKVII և 109, Teксть и Paз. no кв. Փил. I, էջ 116 (1925 թ.) ենթադրում է թէ հնապէս կար հյ. վրձին բառը և նշանակում էր «лacкa, փայփայանք, գգուանք», որի հետ նոյն են վրաց. qurcin, բաց. qurci. երկուսն էլ «лacкa, փայփայանք», և որ Բարոյախօսից առնելով պահում է դեռ վրաց. վրցինի «գգուանք». յետոյ հայերէնը դարձաւ աքիս։ Bittner WZ-KM 27 (1913), 130 միացնում է թրք. forca, գերմ. Burste «խոզանակ», Borste «խոզի ստև», ֆր. brosse, անգլ. brush «խոզանակ» բառերին։ (Սակայն սրանք ըստ Walde 274 և Kluge 68 բնիկ գերմանական են և կցւում են սանս. bhrsti «ծայր», լտ. fastigium «ծայր, կատար, գագաթ» բառերին)։


Տաղաւար, աց

s.

tabernacle, tent, booth;
hut, lodging, cabin, vine-arbour;
scene, stage;
— մրգապահաց, fruit-house.

• ՆՀԲ թրք. dal «ճիւղ»+հյ. վայր բա-ռերից, իբր «բնակարան ի վայրի կըրկ-տեալ յոստոց»։ Այվազովսքի, Յղ. հընչ-ման 16 վրաց. տալավարի։ Հիւնք. սկա-վառակ բառից։


Տաճիկ, ճկաց

s. adj.

Arab;
Turk;
Arabian;
Turkish;
swift-footed;
— ձի, barb, Barbary or Arabian horse;
— ասորի, Canaanite;
cf. Ուղտ.

• «արաբ». հնագոյն ժամանակնե-րից սկսած այս անունով էին կոչւում այն Արաբները, որոնք բնակւում էին Ասորիքի և Եփրատի միջև գտնուած եռանկիւնու մէջ. այս երկիրը կոչւում էր յն. Ἀραβία ή ἐეημος, գործածուած է նաև Փիւնիկէի և Քանանացոց համար (տե՛ս Կանայեան, Արրտ. 1913 493-6 և Կոգեան ՀԱ 1922, 542). հմմտ Բ. մակ. ժբ. 10. իբրև ածական՝ գործածւում էր «արագավազ» նշանակութեամբ՝ ձիու և ուղտի համար. ինչպ. տաճիկ ձի Բուզ. դ. 47, էջ 134, տաճիկ ուղտ Բուզ. դ. 54, էջ 141 երիվարս տաճիկս Սեբ. Գ. ի (հմմտ. արա. բական ձի, արաբ ձի)։ Աւելի ուշ արաբները մահմետական դառնալով՝ տաճիկ բառն էլ սկսաւ նշանակել «իսլամ», որից և տաճկաց-նել «մահմետական դարձնել» Գնձ.։ Երբ Սել-ճուքները արշաւելով արևմուտք, մտան Մի-ջագետք, խառնուելով տեղացի արաբների հետ, ստացան մեր մէջ տաճիկ անունը. հմմտ. «Ի հիւսիսոյ եղեն շարժեալ ազգ, որ կոչմամբ թուրք անուանեալ, ի 24 ցեղս որո-շեալ, իշխանութիւն տաճկաց առեալ, թեպէտ յաղանդ նոցին խմորեալ» Վահր. ոտ. էջ 183. «Իսկ արաբացիքն որ մինչև ցայն վայր տա-ճիկք կոչէին ... խառնեցան ի թուրքն և եռեն ազգ մի վասն համակրօնութեան իւրեանց և միմեանց անուամբ կոչին» Միխ. աս. էջ 407-8։ Սելճուքներից յետոյ նոյն անունը ժառանգեցին նրանց ցեղակից Օսմանցիք։ Սելճուքների բարբարոսութեան աատճառաւ տաճիկ դարձաւ նաև ած. «մարդու նեղու-թիւն տուող, չարչարող»» իմաստով Երզն. մտթ. 125 ա, որ մինչև անգամ Քրիստոսի բերանն է դրւում (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Ա. 172)։ Նոր բառեր են տաճկե-րէն, տաճկահայ, տաճկաբան, տաճկախօս, տաճկահայերէն, տաճկահպատակ, տաճկա-լեր ևն։


Տամալ, ոյ

s.

cf. Տամալի.

• , ո հլ. որ և տամալի, -լւոյ, լոջ «տանիք, երդիկ, ճեմելիք ի վերայ տան» Ա-ռակ. իե. 24. Պտմ. աղէքս.-Նո՞յն բառն է արդեօք տամալ անստոյգ ձևը, որ ունի Կա-լիսթ. 110 «Թոյլ տուք ինձ այսպէս ի տա-մալսս (այլ ձձ. ի տամակս) անկանել կալ և յոգւոց հանել զանհարթութիւն խառնակու-թեանս դիպուածոյ». (ընդհանուր իմաստն է՝ թագաւորական պատուից ընկած յանծանօթս ծայրագաւառներում թափառիլ)։


Տաշ

s.

rasping, scraping, smoothing, polishing.

• «տաշելը» Ոսկիփ. որից տաշել ՍԳր. Եւս. քր. տաշածոյ Կորիւն. տաշեղ ևամ տա-շիղ «տաշուք» Իմ. ժգ. 12. անտաշ ՍԳր. Ա-գաթ. անտաշելի Զքր. կթ. սրբատաշ Կիր. պտմ. մեծատաշ Ասող. վիմատաշ Խոր. Օր-բել. ծայրատաշ Վրք. հց. Բենիկ. կատարա-տաշ Փիլ. պողովատատաշ Ասող. ևն.


Տապ, ոյ, ով

s.

heat, ardour, warmth, solar heat;
inflammation;
over-excitement;
foaming or frothing of the sea, storm.

• = Պհլ. [other alphabet] tap «տաք, ջերմ», [other alphabet] tapisn «ջերմն, տենդ», [other alphabet] tāftan, tapēt «եռացնել», պրս. [arabic word] tāb «տաքու-թիւն, ջերմութիւն, տապ, ճառագայթ, փայլ, բարկութիւն, նեղութիւն, վիշտ», [arabic word] tab «ջերմն, տենդ», tabiš «տաքութիւն», [arabic word] tai «տառութիւն», [arabic word] tābistan «ամառ», [arabic word] tāftan «տաքանալ, տաքացնել», քրդ. tāw «կրակ, տաքութիւն, եռանդ», tā «տենդ», ոսս. t'awin «տաքացնել», բելուճ. tap, t'an՝ taf «տաքոթիւն, ջերմ, ցաւ». զնդ. ❇ tap, tāpayeiti «տաքացնել»։ Այս բոլորի հնխ. արմատն է *tep-«տաքանալ». հմմտ. սանս. [other alphabet] tap, [other alphabet] tápati «այրել, տաքացնել», tápa-«տաքութիւն», tapu-«կրակ, արե-գակ», tāpin «խիստ տաք», հինդ. [arabic word] tupt «տաք», tutta «տաք», [arabic word] tapna «տաքաց-նել», tap «տապ, տաքութիւն», գնչ. tapava «աաքացնել, այրել», tavava «եփել, եռաց-նեւ». tablo, tatto «տաք», թոխար. tsap «գաղջացնել, մի քիչ տաքացնել», tsatsāpau-wa «տարասրած», լտ. tepeo «տաքուկ՝ գաղջ լինել», հսլ. topiti «տաքացնել», teplu «տաք», ռուս. тоnить «վառել, տաքացնել». тenло, тenльи «տաք», հիռլ. tene, ten «կը-րակ», tē «տաք», կիմր. twym «տաք» են (Horn § 372, Pokorny 1, 718, Trautmann 319)։ Արմատս չէ պահուած յունարէնում, ճիշտ ինչպէս հայերէնում, ուր իբր բնիկ պի-տի ունենայինք *թև, *թու ձևերով։ Տե՛ս նաև տապակ և տօթ։-Հիւբշ. 252։

• Նախ ԳԴ համեմատեց պրս. թապ, թէպ, թէվ ձևերի հետ։ ՆՀԲ պրս. դապ, թապ, թավ, թէվ, դէֆդ, դէֆս։ Peterm. 17 34 Wind. 11, Böttich. ZDMG 1850, 363, Arica 80, 332, Lag. Urgesch. 448, Müller SWAW 38, 574-5, Bopp Gram гomp. 1, 14 ևն սանս. tap և պրս. tāb ձևերի հետ։ Pictet 2, 508 ուզում է կցել տապան բառին՝ իբր tap կամ dabh ար-մատից (կասկածով)։ Justi, Zendsp. 132 զնդ. tap ձևի տակ։ Տէրվ. Նախալ. 83 իբր բնիկ հայ՝ վերի ձևերի հետ հնխ. tap արմատից։ Հիւնք. պրս. թապ, թէպլ և քրդ. տավ «արև»։ Ալիշան, Հին հաւ էջ 470 փռիւգ. Տապիտ «կրակի աստուա-ծուհին»։ Պատահական նմանութիւն ու-նին վրաց. ტფილი տփիլի «տաք», თუობა տփոբա «տաքանցել» (որ և თბილი թբիլի, თბობა թբոբա), ինգիլ. თბილი թբիլի, մինգ. სითება սիթեբա, თიბუ թիբու, սվան. დებდი դեբդի «տաք», լազ. tib «տաքացնել», tibu «գաղջ, տաքուկ»։ Pictet,բ տպ. Ա. 245 սանս. dambh «այրել» արմատի հետ։


Տապալ

adj. adv.

prostrate, fallen down;
cf. Թաւալագլոր;
— յերկիր կործանել, to fall down;
to be struck dead on the spot.

• tappa, իսլ. tapa «վայր գցել» բառերի հետ՝ իբր բնիկ հայս


Շոգ, ոյ

s.

solar heat, hot vapour.

• շող բառի հետ։ Karst, Յուշարձան 415 ճապոն. tsuge «ներշնչում», 416 ոգի բառից, 429 թթր. kuy, kov, kog, guy «այրիլ, վառիլ, ցոլալ», 430 թթր. qoq «փչել, շնչել»։


Շող, ոց, ից

s.

ray, flash of light, beam;
—ս արձակել, to emit or throw out rays, to beam.

• (յետնաբար ի, ո հլ.) «արևի ճառա-ռայթ, նշոյլ, ցոլք» Բ. մկ. ա. 22. Ես. լր. 8, Ագաթ. Եզն. «լուսաւոր, փայլուն» Ոսկ. եբր. Վեցօր. 115. «տաք» Վստկ. 17. Սմբ. պտմ. 70. Տաթև. հարց. 211, որից շողալ «փայլիլ, զոլալ» Նաւ. գ. 3. Յոբ. թ. 23. Ոսկ. ես. Եփր. թգ. Ագաթ. Սեբեր. «լոյսի մէջ երևիլ» Եզն. Սեբեր. Վեցօր. էջ 161, 179 (ՀԱ 1913, 135) «երևիլ» Ոսկ. փիլիպ. 412, Եփես. 868. շո-ղանալ «սաստիկ տաքանալ» Մանդ. Յայսմ շողացուցանել Ագաթ. Եւս. պտմ. Բուզ. Սե-բեր. Ոսկ. ես. շողաւոր Կորիւն. շողային «տաք» Աբր. կրետ. 66. շողսիրտ «տաքարիւն, կրքոտ, զայրացած» (չունի ԱԲ) Անսիզք 35 շողհաց «մատաղի յատուկ մի տեսակ հաց» Սմբ. դատ. 60. շողկտացուցանել «հայելին արևի դէմ ցոլացնել» Վստկ. 73. շողրեցուցա-նել «մի քիչ տաքացնել» Վստկ. 215. կրկնու-թեամբ՝ շողշողիլ «փայլփլիլ» Նար. խչ. լող-շողենի «փայլուն» Նար. տաղ. նոր բառեր են՝ լուսաշող, ամպշող, շողշողուն ևն։ Այստեղ են պատկանում նաև նշող, նշոյլ ձևերը. ո-րոնց վրայ տե՛ս առանձին։

• Այվազովսքի, Յղ. հնչման 16 տճկ. շէօլէ «շող» (իմա՛ արաբ. [arabic word] su'lā «բոց, նշոյլ»)։ Canini, Et. etym. 182 սանս. çuč̌ «փայլիլ»։ Տէրվ. Մասիս. 1881 մայիս 5 ցոլանալ բառի հետ յն σγελλω, լտ. calere, calor։ Նոյն, Նախալ. 115 կասկածով սանս. cur, զնդ. xvarəta «փայլ», գերմ. Schwuel «գոլ» ձևերի հետ՝ հնխ. svar «վառիլ, այրիլ» ար-մատից։ Հիւնք. լտ. sol «արեգակ» ռա-ռից։ Bugge IF 1, 441 սանս. sčandra-յետնաբար čandrá «փայլուն, լուսին» և հյ. շանթ ձևերի հետ։ Patrubány IF 14, 55 հնխ. kelē արմատից՝ լտ. calere, ւեթ. šilaū «տաքանալ», հգերմ. lāo։ Գաբրիէլեան, ՀԱ 1909, 222 նոյն ընդ շոգ։ Karst, Յուշարձան 427. օսմ. yəl-də-rəm «փայլակ», yəl-tramaq «կայծա-կել», ույգուր. yola «ջահ, լոյս», չաղաթ. žili čili «տաք» բառերի հետ։ Peterssor LUA 1915, 3 և 1916, 47, Ar. u. Arm. Stud. 94, որից և Pokorny 1, 368 հնխ. k'eu-«փայլիլ, պայ ծառ» արմատի տակ հմմտ. հյ. շուք, շա iթ, սանս. çvah «վա-ղը», զնդ. surəm «առաւօտը կանուխ», սանս. çona-«կարմիր» և այլն։


Շուար

cf. Շուարումն.

• «տարակոյս, վարանում, ի՛նչ անե-լիքը չիմանալը. 2. շփոթած, վարանած» Հին բռ. որից շուարիլ Յայսմ. շուարեալ Լծ. նար. շուարումն Լծ. նար. շատաշուար (նորագիւտ բառ) Խոսր. 252. գրուած է նաև շուայր, շի-ւայր, լիւար։


Շումրայ, ից

s.

wild fennel.

• «վայրի սամիթ, ռազիանէ կամ ռեսէնէ». մէկ անգամ ունի Վեցօր. թ. 186՝ բացատրութեամբ հանդերձ. «Շումրայ, այս-ինքն է սամիթ վայրենի»։ Լաւագոյն ձեռա-գիրն ունի շամրայ ընթերցուածը (այլ ձ ջամրա)՝ ըստ Նորայր ՀԱ 1923, 162։-Մի Աղօթագրքում գրուած է նոյնը շամրաս և համարուած է ծաղիկ. և սրա հետ էլ թերևս նոյն է շամրաշ ծաղիկը՝ ըստ Նորայր (անդ)։ -Տե՛ս նաև շիմար.


Շուփ

s.

suspition;
cf. Շփումն.

• «իրար քսել, տրորելը». արմատ ա-ռանձին անգործածական, որից կազմուած են չփել Ղկ. զ. 1, Յոբ. լ. 13, Եզն. Վեցօր. էջ 58, 59, Ոսկ. մ. բ. 4, 17, շփշփել Ոսկ. եբր. շփիլ «քսուիլ» Եղիշ. հրց. 53 (Գլուխքն յեր-կինս շփէին). լփումն Մանդ. պարզ արմա-տը երևան են հանում ամպաշուփ Ագաթ (բայց նոր տպ. § 562՝ ուղղուած ամպաշուք), ոտնաշուփ «ոտքով տրորելով» Եղիշ. այլակ, 237 (ՆՀԲ գրում է ոտնափշուր. Նորայր ուղ-ղում է ոտնաշուփ՝ Յուշարձան, էջ 167)։-Արմատիս հետ նոյն է շօշափել, որի վրայ տե՛ս առանձին։


Սոճի

cf. Շոճի.

• «վայրի պիստակենի, pinus» Արիստ. i-204s աշխ. Մագ. թղ. 221. որ և շոճ Ագաթ. շոնի նոնն. էջ 81. Ածաբ. կարկտ. և կիպր. Պղատ. օրին. 118. Պտմ. վր.-շոճի ձևի մէջ շ ծա-գած է նախաւոր ս-ից՝ յաջորդ ճ-ի ազդեցու-թեամբ. հմմտ. աստուճ>աշտուճ, աստի-ճան>աշտիճան, *պատսաճ>պատշտհ. և մինչև անգամ գւռ. սուջուխ>շուջուխ։

• Pictet 1, 233 ռուս. cоcнa ձևի հետ պրս. sōxtan «այրել» բառի մօտ։ Lag. Beitr. bktr, Lex. 21 çuč արմատից, իբրև զնդ. saočya «այրելի»։ Վերջին մեկնութիւնը Հիւբշ. 238 յիշում է ու մերժում։ Patrubány ՀԱ 1908, 246 հնխ. k'euo-«ուռչիլ» արմատից։ Պա-տահական նմանութիւն ունի պրս. [arabic word] saǰ «եբենոսի նման հնդկական կարծր մի փայտ»։ Բայց թուի թէ մի կապ կայ սոճի, փիճի, նոճի եռեակ ծառանուննե-րի -ճի վերջաւորութեան մէջ


Սոնոպրի

s.

pistachio-tree.

• (գրուած նաև սնովպար, սի-նոպրի, սոնոպար, սնօպար, սօնապարենի) «փիճի ծառը, pinus» Օրբել, հրտր. Էմինի էջ 304 (սնոպար մայրափայտ). Վստկ. 42, 58, 107. Լծ. փիլ.-բառս սխալ գրչութեամբ եղել է նոպարենի (ՀԲուս. § 2215), որ 20 տարի առաջ ուղղել էի սնոպարենի, նոյնը յետոյ Նորայր ՀԱ 1923, 160։


Սորեկ

adj. bot.

sorech, choicest, most excellent;
Indian millet.

• ԳՒՌ.-Բոլորովին տարբեր բառ է սորեկ (Երև. սօրէկ), որ և սորոկ, սորի, սօրըք (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 508) «մի տեսակ բոյս, որից իւղ են հա-նում». ըստ Տիրացուեան, Contributo § 25 սորեակ կամ գաւարս «holcus lanatus L», որ մի տեսակ վայրի գարի է։


Սուռնաբ

s.

prince of death, Satan.

• = Անշուշտ օտար է. բայց մայր ձևը ան-յայտ։


Սուսր, ի

s.

ruddle, red ochre or lead, minium.

• = Անշուշտ սեմական փոխառութիւն է, բայց բուն մայրը անծանօթ. հմմտ. եբր. [hebrew word] šāšēr «կարմիր ներկ», որ ըստ Gesenius17, էջ 866 փոխառեալ է ասուր. šeršeru «կարմիր սուտակ» բառից (De-litzsch, Assyr. Handwb. 694 այս բառը թողնում է անյայտ)։-Աճ.


Սոփեր

s.

sopher, book, writing.

• (ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ. բայց կայ միայն սեռ. սոփերի Նար. էջ 231, Մծբ. 449) «գիր, գիրք, մատեան, գրուածք» Նար. 231, 268. Մաշտ. Մխ. այրիվ. էջ 3. որից կրճատ-մամբ (կամ աւելի՝ վրիպակաւ) սոփէ, ի հլ. «գիր, տառ, վանկ» Անան. եկեղ. կայ նաև սեփիր «գիրք» Բառ. երեմ. էջ 285։


Սպանախ, ի, ից

s. bot.

s. bot. spinage.

• = Պրս. [arabic word] ispanāx հոմանիշից։ Այն բոյսի հայրենիքն է Պարսկաստանը, ուր ըստ Olivier (տե՛ս Voyage dans l'empire ottom. l'egypte et la Perse, 1802) ինքնաբոյս է։ Այս երկրից հին ժամանակ արտածուելով՝ Արաբների միջոցով տարուեց Սպանիա, որ-տեղից էլ տարածուեց ամբողջ Եւրոպա և Ասիա։ Արաբացի գրող Rāzi յիշում է նոյն բոյսը Թ դարուն։ Մեր մէջ առաջին յիշատա-կութիւնը ժԲ դարից է։ Բառիս եւրոաաևան ձևերն են սպան. espinaca, իտալ. spinace, հֆրանս. espinard, espinoche, ֆր. épinard, պորտ. espinafre, մլտ. spanachium, spina-cium, նյն. σπινάϰια, σπανάϰι, գերմ. Spi-nat, ռուս. աпинатъ ևն, բոլորն էլ արաբ. [arabic word] isfānāx (Կամուս, թրք. թրգմ. Ա. 544) մայր ձևից։-Հիւբշ. 277։


Սպի, սպւոյ, սպեաց

s. fig.

cicatrix, scar, seam, mark;
stain, spot, stigma;
— կեղեքածի, scratch;
ածել զ—ս ի բժշկութիւն, to heal up, to cicatrize, to close.

• ՆՀԲ լծ. յն. σπίλος «սպի»։ Müller, Kuhns u. Schl. Btrg. 5, 140 զնդ. *spaya ձևից, իբր spā «վայր ձգել» արմատից= հյ. սպանանել։ Հիւնք. ըստ ՆՀԲ։ Թիրեաքեան, Բզմ. 1913, 339 բիծ, պիս(ակ), փիծ, պիղծ բառերի հետ կը. ցում է թրք. փիս «աղտոտ» ձևին։


Սռնակալ, ի

s.

cf. Սաթ.

• «ելեկտռոն, սաթ». ունի միայն ԱԲ. երկու անգամ գտնում եմ գործածուած Ոսկ. ճառք. էջ 590. «Ահա ամպ. ասէ, և հիւսիսոյ կայր և ճառագայթք շուրջ և հուր փայլատակեալ, և ի մէջ նորա իբրև զտե-սութիւն սռնակալի և ճառագայթք ի նմա... Եւ տեսի իբրև զնմանութիւն սռնակալի ի տեսութենէ միջոյն և ի վեր»։ Այս հատուածը ակնարկում է Եզեկ. Ա. տեսիլքը, ուր սոնա-կալ բառի դէմ դրուած է բազմագունի ակն. որ է «սաթ». «Եւ ի մէջ նորա իբրև զտեսիլ բազմագունի ականց և ճառադայթք ի նմա» (Եզեկ. ա. 4)։ Այսպէսով ճշտւում է սռնա-կալ բառի նշանակութիւնը։


Ստին, ստեան, ի ստենէ

s. fig.

breast, bosom;
teat;
source, spring;
ի ստեան, at the breast;
մանուկ ի ստեան, sucking-child;
գօտեւորեալ առ ստեամբ, girt about the paps;
կերակրել ստեամբ, to suckle, to give suck, to give the breast to;
դիել զ—ս, to suck, to draw the breast;
cf. Հատուցանեմ;
անկանիլ ստեանցն, forming or rounding of the breasts in adolescence;
եռալ ստեանց, to give milk;
ի ծուծ ստեանցն կախեալ, hanging to her breast;
—ք անկան քեզ, thy breast are fashioned;
յոյս իմ ի ստեանց մօր իմոյ, my hope from my mother's womb.

• . սխալ գրչութիւն, որ մէկ անգամ գտնում ենք Խոր. Ա. 11. «Գօտևորեալ զմէջ-սըն և յահեկէ զստինն երկսայրի և նիզակն արի ի ձեռին իւրում աջոյ և յահեկումն վա-հան»։ Ստորագծեալ բառի տեղ ձեռազիբ-ներն ունին զստին, զստինն, զսուինն։ Սո-վորաբար առնուած է մեր մէջ զստին ձևով՝ իբր զիստ բառի սեռականը. բայց ձեռագիր-ների մեծամասնութեան կրկին ն-երը խան-գարում են գործը։ Նոր հրատարակութեան մէջ Աբեղեանը սրբագրել է սուր՝ որ շատ սուր է։ Մառ ЗВО 9, 309 ընդունում է ուղ. ստին, հյց. զստինն և մեկնում է իբր պրս. [arabic word] satī «պողպատ, երկաթ, նիզակ», որ սակայն նոյնպէս անյարմար է, քանի որ այս իրանեան բառը պիտի տար հյ. *սատիկ կամ *սաթիկ։ Լաւագոյնն է կարդալ զսուինն, ինչպէս ունին եօթը ձեռագիր և ինչպէս պատ-շաճում է տեղին, ուր երկսայրի ածականը պահանջում է մի գոյական։ Մեզ պէտք չէ շփոթեցնէ այն, որ զստինն հայցական է, իսկ նիզակ և վահան ուղղական։ Այսպիսի անտրամաբան ձևեր շատ առատ են մեր թէ՛ հին և թէ նոր գրողների մօտ։]


Ստոր

s.

bottom, the under or lower part;
ի —, under, underneath, below;
ի —է, from under, from below or beneath;
downwards;
ի ստորեւ, ի ստորէ, cf. Ստոր.

• ԳՒՌ.-Կայ միայն ստորել Ղրբ. «վայր իջ-նել, խոնարհիլ (արևի)»։


Ստորովենի

cf. Սոճի.

• «մի տեսակ ծառ». մէկ ան-գամ Ճառընտ. և մէկ անգամ էլ Անկ. գիրք առաք. 25. ուղիղ ձևն է ստրոբողոն «սոճի, վայրի պիստակենի» Եփր. երաշտ. 203 (մէև անգամ), որ ՀԲուս. § 2837 գրում է ստրո-փողոն։


Պաժիտ

s.

cf. Ցանց.

• «թռչուն բռնելու ծուղակ». ունին միայն ԱԲ և Նորայր, Բառ. ֆր. (rets բառի տակ)։