Your research : 11 Results for յո

Entries' title containing յո : 468 Results

Definitions containing the research յո : 1479 Results

Բազէ, ից

cf. Բազայ

• , ի հլ. «շահէն թռչունը» Ղևտ. ժա. 16. Յոբ. լթ. 26. Փիլ. լիւս. գրուած է նաև բազայ Փարպ. Լմբ. ժղ. Ոսկիփ. պազայ Ուռհ. տպ. էջմ. 353. սրանից են բազէակալ Խոր. բ. 7. բազէակիր Խոր. բ. 7=բազէկիր Յհ. կթ. բազապան «բազէ պահող» Kivola, Բառ. հաւոզ. 1633, էջ 51։


Բազուկ, զկաց

s. bot.

arm, forearm;
power;
branch, bough;
beet, strawberry-spinach;
— առ — մարտնչել, կարկառել, to come to blows, to fight;
— առ — գնալ, to hold by the hand, to give each other the hand, to go arm in arm, together.

• , ի-ա հլ. «թև» ՍԳր. նմանու-թեամբ «զօրութիւն, իշխանութիւն» Յոբ. խ. 4. «բանակի թև» Վեցօր. ը. 174. «ճիւղ, ոստ» Եզեկ. ը. 27. «արմաւի ողկոյզ» Վրք. հց. Ա. 176. «որթատունկի ճիւղ» Բուզ. 99. ոռեռ բազկակից «աջակից, օգնական» Ագաթ. բազկատարած Ագաթ. Կորիւն. բազկանոց «ապարանջան» Գնձ. բազկարձակ «ճիւղա-ւէտ» Ագաթ. բազկացի «թևով» Քեր. Երզն. և Նչ. երկայնաբազուկ Եւս. քր. հաստաբա-զուկ Խոր. բազկել «համառօտել, կարճել» Բ. մկ. բ. 29. «կոտորել, ջարդել, սպանել» Յհ. կաթ. 361, 380 (սխալ հետևողութեամբ յն. βραγίων «կարճագոյն, համառօտագոյն» բառի, որ պատահաբար նման է βραχίων «թև, բաղուկ» բառին), նոր բառեր են բազկաթոռ, բազկերակ ևն։-Այս արմատի՛ց է արդեօք նաև բազկել «պատմել» Բառ. երեմ. էջ 44։

• Նախապէս Klaproth, Asia polygl. էջ 9Կ համեմատեզ պրս. bāzū և քրդ. bask բառերի հետ։-ԳԴ համեմատում է պրս. սառև հետ։-Պրս. և սանս. ձևերի հետ են համեմատում ՆՀԲ, Peterm. 17, Diefcnbach, Berl. Jahrb. 1843, 144, Windisch. 21, Gosche 34 ևն։ Յունա-րէնի համեմատութիւնը տալիս է նախ Bötticher ZDMG 1850, 351 ևն։ Pott ZKM 1850, 167 մեր ձևի հետ է հա-մեմատում քրդ. bāsk kaluin «ծևա-մորճ»։ Տէրվ. Նախալ. 95 հնխ. bhagh «աճիլ» արմատից։ Jensen ՀԱ 1904 183 գտնում է հաթ. p'ás'á «թև» բառը, որով հայերէն բազուկ համարում է բնիկ և ո՛չ թէ փոխառեալ։

• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ են պրս. [arabic word] pāzu «բազուկ, որ է յայտնի բանջար ինչ տափատերև» (ԳԴ), գւռ. թրք. [arabic word] pázug «բազուկ», [arabic word] paskuten ( «բազ-կաթան» (տե՛ս Յ. Գազանճեան, Յուշարձան, էջ 329ա). գրական թուրքերէնում ընդուն-ուած ձևն է [arabic word] pazə «բազուկ, bette» (տե՛ս Արիկեան, Բառ. տճկ.-հայ-գաղղ. էջ 208բ)։ Թուրքերէնի միջոցաւ հայերէ-նից է փոխառեալ յն. ϰοζί «բազուկ»։ Այս բոլորն էլ յետին ժամանակի փռևառա-թիւններ են, ուստի ներկայացնում են հա-յերէն թրթռուն բ-ի դէմ խուլ p ձայնաշըր-ջութիւնը։


Բաժակ, աց

s.

cup, glass, mug, goblet;
chalice;
bumper.

• , ի-ա հլ. (կայնաև ռ հլ. որ յետ-նաբար աւելի է տարածուած. հմմտ. բաժա-կոյ Եփր. համաբ. 210) «գաւաթ, ըմպա-նակ», փոխաբերաբար «2. գինի կամ ըմպե-լիք, որ բաժակի մէջ է լցուած. Յ. չարչարան-քի, վշտի, ուրախութեան, սիրոյ և փրկու-թեան նշան. 4. ծաղկի պարունակը» ՍԳր. Վեցօր. 94։ Որից բաժակիկ Մանդ. բաժա-կեան «մէկ բաժակ պարունակութեամբ» Պտմ. աղեքս. բաժակել «բոյսի շուրջը փոս բանալ՝ ջրելու համար» Փիլ. լին. էջ 12 և յովն. 610. Պիտ. Սարկ. քհ. բաժակակալ (որից հա-մառօտուած բաժակալ) Եղիշ. հրաբաժակ Ագաթ. բաժակագող ԱԲ. բաժակաման ԱԲ. գրուած է նաև բարժակ Վրք. հց. Նանայ 377. (հմմտ. բաժանել և բարժանել) և սխալ ստուգաբանութեամբ՝ բաժանակ Մխ. երեմ. (իբր թէ բաժանել բառից հանելով)։ Նոր գրականում ունինք բաժակաճառ, բաժակա-ձև, բաժակահարութիւն ևն։


Բալղինջ

s.

gad-fly.

• «մլուկ, փայտոջիլ, թախտաբի-թի, խանտալայ, punaise», որի նուազականն է բալղինջիկ. այս բառերի համար ունինք եր-կու վկայութիւն. «Դևք լցին բովանդակ զայրն զայն բալղինջիւ և մժեխիւ. Եհաս անդ բազ-մութիւն մրջմանց... կորուսանել զբալ-ղինջսն». Վրք. հց. Բ. 16, 17 (ըստ այլ ձ. բալղինջիկ)։


Բահուանդ, ից

s.

necklace, diamond to hang on the neck;
iron collar.

• = Պհլ. գւռ. *bāhuvand «ապարանջան կամ թևի մի ուրիշ տեսակ զարդ» ենթա-դրեալ ձևից. սրա բուն պհլ. ձևը պիտի լի-նէր bāzūband, որի նոր պրս. ձևն է [arabic word] bazuband «ւուռութ. և թարգմանի բազկա-կապ, ուր գրեալ մաղթանս ինչ՝ կապեն ի բազուկ», կազմուած է [arabic word] bāzu «բազուկ» և [arabic word] band «կապ» բառերից. -bāzū բառի գւռ. bāhū ձևի ժառանգները գտնում ենք գեռ նորապարսիկ bohu, bohf, bahōi, boī, bāi (<*bahi) գաւառականների մէջ (տե՛-Horn, էջ 38, § 167). իսկ vand-band «կապ» բառի համար հմմտ. նոր. պրս. գւռ. wán-dam. windam (Horn, էջ 50, § 219), հյ. մեհևանդ, պախճաւանդ, պարաւանդ, դան-դանաւանդ, և սրանց համեմատ նաև մռառ ბაზვანდი բազվանդի=ბაზმანდი բազմանդի «բազուկին կապելու յուռութ», որ ներկա-յացնում է պհլ. *bāzuvand ձևը։-Հիւբշ. 116։


Բաղանիք, նեաց

s. pl.

s. pl. baths, bathhouse;
bathing place;
տաշտ բաղանեաց, bathing-tub;
վերարկու բաղանեաց, bathing-gown;
եղանակ բաղանեաց, bathing season;
սրահ, սենեակ բաղանեաց, bath-room;
ի բաղանիս մտանել, բաղանիս առնուլ, to bathe, to take a bath;
ի բաղանիս երթալ, to go to the baths;
գետոյ, ծովու —, river-baths, sea-baths;
— գոլորշւոյ, բժշկական —, vapour, medicated bath;
նստական —, hip bath;
ցուրտ, ջերմ ջրոյ —, cold, hot or warm baths.

• = Յն. βαλανεῖον «բաղանիք» (որ ըստ Boisacq 113 ծագում է հնխ. guelē «ծորիլ» արմատից)։ Նշանաւոր էին բիւզանդական հասարակական բաղանիսները։ Իբրև քա-ղաքակրթական տերմին՝ այս բառը իրի հետ տարածուեց շատ լեզուներում. այսպես՝ ասոր. [syriac word] balāna, արաբ. [arabic word] ballān (Կամուս. թրք. թրգմ. Գ. 148), լտ. balineum, bal-neum, ստ. լտ. balnia, ռմկ. *baneum, որից ֆրանս. bain, իտալ. bagno, սպան. baño, պորտ. banho, սլ. banya, ռուս. баня, նյն. (յետ փոխառեալ) μπάνιο ևն։ Հայերէնի մեջ բառիս անեզական գործածութիւնը հա-մապատասխան է ուրիշ շատ լեզուների որոնց մէջ էլ «բաղանիք» յոգնակի է. ինչ հոմեր. յն. λουτρά, ֆրանս. bains (տե՛ս Meillet MSL 17, 22) ևն։-Հիւբշ. 343։


Բաղիստր, ի, տրաւ

s.

stone-bow;
crossbow;
catapult;
dart, arrow;
small dagger.

• «նետաձիգ աշ-տառակ, նետ նետելու պատերազմական մե-քենայ» Ա. մակ. զ. 51. «նետ» Երեմ. թ. § (որ սխալմամբ Մխ. երեմ. մեկնում է «սուր եռասայր, զոր ունին զինւորք ի մտրակս երիվարաց» (նոյնը բառացի կրկնում է Բառ. երեմ. էջ 45)։-Առաջին նշանակու-թեամբ և բաղիստ ձևով ունի Նորագիւտ բ. մնաց. իզ. 15 «Եւ արար Ոզիա յԵրուսաղէմ մեքենայս խորհրդովք իմաստութեան, զի ւիցին ի վերայ աշտարակացն և ի վերայ ան-կեանցն բաղիստս և վէմս մեծամեծս»։ (Ո--վորական թարգմանութիւնն ունի «ձգել նետս և քարինս մեծամեծս», համաձայն յունա-րէնի՝ որ է βάλλειν βέλεσι ϰαὶ λίϑοις μεγά-λοις)։ ձռանս. baliste, ռուս. баллиста, ասոս ❇ b lstrs կամ [syriac word] blsts (Brockelmann, էջ 39ա, երկուսն էլ առանց ձայնանիշի) ևն։ Յունարէն բառը չգիտէ Baillv. չէ՛ գործածուած Ա. մակ. զ. 51 և Բ. մնաց. իզ. 15, իսկ Երեմ. թ. 8 ունի βολις, որ է «նետ». յիշում է միայն Sophocles, Greek lexicon, էջ 296ա՝ վկայութեան կո-չելով Պրոկոպիոս (543 թ.), Մաւրիկիոս (607 թ.) և Լևոն Փիլիսոփայ (911 թ.)։ -Հիւբշ. а42։


Բաղսամոն

cf. Բալասան.

• = Յն. βάλσαμον «բալասանի թուփը և նրա իւղը», βάλσαμος «բալասանի թուփը», ըստ այսմ յիշեալ ձևերից ճշտագոյնն է բաղսամոն.-բաղսամոս գալիս է βάλσαμος բառից, իսկ վաղսամ, վաղսամոն՝ յն. բառի ետին տառադարձութիւններն են. հմմտ. նաև ապրսամ և բալասան, որոնցից առաջի-նը փոխառեալ է ասորերէնից կամ պարսկե-րէնից, իսկ երկրորդը արաբերէնից։ Յոյն բառի ծագումը սեմական է՝ ըստ Boisacq 114։-Աճ.


Բաճկոն, աց

s.

vest;
waistcoat;
flannel waistcoat;
night waistcoat;
bodice;
cloak, mantle;
tunic.

• , ի-ա հլ. «պատմուճան, վերար-կու» ՍԳր. Եփր. ծն. էջ 51. Լաստ. որից բան-կոնակ «խեղճուկ հագուստ» Եւագր. 126. Վրդն. ծն. Տօնակ. նոր գրականում ընդու-նուած է բաճկոնակ «շապիկի վրայից հագ-նելու կարճ ու անթև հագուստը, ֆր. gilet, ռուս. жилeтъ, թրք. yelek», իսկ բաճկոն «բաճկոնակի վրայից հագնելու թևաւոր հա-գուստը. ռուս. пиджакь»։ Հնապէս էլ բաճ-կոնը շապիկի վրայից հագնելու զգեստն էր. հմմտ. Մտթ. ե. 40 «Եւ որ կամիցի ոք դա-տել և առնուլ զշապիկն քո, թո՛ղ ի նա և զբաճկոն քո»։ Սրա բացատրութիւնը տալով Երզն. մտթ. 125 գրում է. «Տեսակ բանիս թուի ինձ սխալ գոլ ի թարգմանչաց կամ ի գրչաց. քանզի բաճկոն վերինն է և շապիք ներքինն, որպէս ասէ Ղուկաս թէ՝ Եւ որ հա-նէ ի քէն զբաճկոն քո, մի՛ արգելուր ի նմա-նե և զշապիկս»։ Նկատողութիւնը ճիշտ է, բայց իրողութիւն այն է, որ մեր Հայրերը թարգմանել են ճիշտ այն՝ ինչ որ գտել են յունարէնում. ϰαὶ τῶ ϑέλοντί σοι ϰριϑῇναι ϰαὶ τὸν γιτῶνά (տակի հագուստ) σου λαβεῖν, ἂφες αύτώ ϰαὶ τὸ ἰμάτιον (վրայի հագուստ)։


Բամա

s.

altar.

• = Եբր. [hebrew word] ︎ bamā «բարձրութիւն, բար-ձունք, զոհի սեղան» բառն է, որ յունարէն թարգմանութեան մէջ, իբր յատուկ անուն առնուելով, պահուած է Յαμά, որից էլ տա-ռադարձուած է հայերէնը։ Bailly 346'7 և Sophocles 296՛՛ յիշում են բառս՝ իբրև եբրայական փոխառութիւն։ Նրա որոշեալ ձևն է երր. [hebrew word] habanā, սր տառադար-ձուած է յն. ἀβαμα (այլ ձ. αββανα), որիս էլ հյ. աբբանա (տե՛ս այս բառը)։


Բամբ, ից

s. mus. adj.

s. mus. basse, base;
thorough base.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «նուագարանի խոշորաձայն հաստ թելը. 2. հաստ ձայն» Երզն. քեր. Ոսկիփ. ά-րից բամբերգային «հաստ ձայնով երգող» Նար. բամբջութակ, բամբջութակահար (նոր բառեր). գրուած է պամ Երզն. քեր. տե՛ս և բանդ, բանդախառն։


Բամբակ, ի

s.

coton;
— ազնիւ, wadding

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «բամբակ» (գրուած նաև բան-բակ) Կաղկանտ. Խոր. աշխ. Երզն. մտթ. 231. Մագ. և Երզն. քեր. որից բամբակենի «բամբակի բոյսը, gossypium herbaceum L» Մխ. առակ. նոր գրականում բամբակեղէն, բամբակեայ, բամբակավաճար.


Բայց

conj.

but, yet, notwithstanding, however, nevertheless, though, still;
save, except, without;
— եթէ, except;
unless;
— միայն, if, provided, with the exception of, excepted, but, hesides;
if not;
— ասկայն, yet, however, nevertheless.

• ՆՀԲ «որպէս թէ ի բաց ասեալ կամ բաց ի բանէ աստի». Peterm. 251 բազ «ver-bum» բառից։ Karst, Յուշարձան 402


Բանգ

s. bot.

s. bot. hen-hane.

• ԳՒՌ.-Տփ. բանգ, որի համար Ախվեր-դեան (Սայեաթ-Նովայի հրատարակութեան մէջ, Թիֆլիս 1852, էջ 46) ասում է թէ «էս տեղի բնակիչներն էլ ամէն տեսակ քնեցնօղ դեղին ասում են բանգ».-Ղրբ. բm՛նգի «մի տեսակ թունաւոր խոտ, որ նման է շուշան խոտին. ուտողը խենթանում է». սրա համար էլ ասում են բm՞նգի ես կերել «խե՞նթ ես գժուե՞լ ես, ի՞նչ է». հմմտ. պրս. [arabic word] bangi «անմիտ» (Horn § 232)։-Ունինք նաև աղշբանգ (որ է աղուաշբանգ) Ախք. Մշ. Նբ. Շիր. (բոյսի նկարագրութիւնը տե՛ս Ամա-տունի, Հայոց բառ ու բան, էջ 22).-Նոյն բառը գտնում եմ աշըղպանգ ձևով՝ Ազգ, հանդ. Ա. 137, իբր Ախալքալաքի գաւառա-կանով։


Բանդակ, ի

s.

jelly.

• Ճշտիւ կարելի է համեմատել պրս. ❇ bāda «գինի» բառի հետ. այս պարսիկ բառի ստուգաբանութիւնը ծանօթ չէ. բայց կայ [arabic word] bādya «գինու աման», որի հին ձևը դնում է Horn § 155 պհլ. bātak. հմմտ. Յունաց աւանդած βατιάϰη «մի տեսակ աման» պարսկական բա-ռը։ Սրանք ցոյց են տալիս, որ պրս. bāda բառի հին ձևը պիտի ունենար t ձայնը, որով երևան եկած նմանութիւնը ւռոս է ցնդում։ Պատահական նման--թիւն ունին նոյնպէս սանս. phāhta «նոր կարագ, առաջին խաշու», phāni «շա-քարի խմոր, կաթնախառն ալիւր», phā-nayāmi «կաթից կարագ հանել», ռուս. naтокa «ռուպ, մաքրած մեղր ևն»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 98 պհլ, bandak «կապ» բառից, ճիշտ ինչպէս այժմ կայ պրս. bastanī «պաղպաղակ, բանդակ» bastan «կապել» բայից։


Գէզ

cf. Գեզ.

• «լուսնի, արևի կամ ակնեղէնի վրայ երևցած արատ, սև բիծ, ճեղք» Շիր. հրտր. Պտև. էջ 50, որից փոխաբերաբար՝ «կաս-կած, տարակոյս» Ոսկ. յհ. ա. 12 (Մի՛ ինչ գէզ առ սակաւիկ մի ի ներքս մնասցէ. այլ դիւրաւ մարթացէ զբազմաց միտս հածել), Եղիշ. այլակ. 218 (այս իմաստը չունի ՆՀԲ). -ածանցներն են՝ անգէզ «առանց գէղի կամ սպիի, անարատ, միապաղաղ» Շիր. 5Ս. 54. Վրք. շնորհ. 39. Դիոն. ած. Մագ., գի-զակն «արևելեան ժամացոյցով գիշերվայ ժամը 8» (իբր թէ «արևի աչքի գզուիլը՝ ճեղ-քուիլը, լոյսի մօտենալը» (ըստ Ս. Վ. Նազա-հէթեանի, Պատկեր, 1893, 160)։ Այս արմա-տի միւս ձևերն են՝ 2. ԳԵԶ «պատառուածք» Վրդն. ծն. որից գեզութիւն (և ո՛չ թէ գիզու-թիւն, որից հետևում է, թէ արմատն է գեզ) «ադամանդի վրայ բիծ» Ագաթ., «քարի վրայ ճեղք, ճաթածի գիծ, ճաք» Խոր., գեզիւ «յե-տին մտքով» Կնիք հաւ. էջ 7.-3. ԳԻԶ. ար-մատ առանձին անգործածական, որից ա-ծանցուած են՝ գզել «պատառոտել, ծուա-տել, մարմինը պատառ-պատառ անել, ճան-կերով քերթել, կտրտել» Եփր. պհ. Անան. ե-կեղ. Պղատ. օրին. Սարգ. Յայսմ. արդի լեղ-ուի մէջ «բուրդ գզել». այսպէս և բրդգզետլ կամ բրդագզեալ «գզգզուած հագուստներով» Սարգ. Կանոն., որից նաև անգիզ «չյօշոտ-ուած» Սասն. 68։ Այստեղ են պատկանում նաև գզիլ «կռուիլ, վիճիլ» ԱԲ և գզեալ «ցնո-րած, ափեղցփեղ խօսող» ԱԲ, որոնո հետ հմմտ. գւռ. գզվտիլ Արբ. Եւդ. Պլ. «իրար հետ կռուիլ», գզզուած Երև. «բզկտուած. 2. ցնդած, խռֆած, զառամած», գզզնիլ «ցնդիլ, ծերութիւնից ցնորիլ»։ Արմատի կրկնաւորներն ունին գաւառականները՝ գրզ-գըզել և գզզել ձևերով (տե՛ս վերը գզել բա-ռի տակ). վերջին գզզել ձևով հնից գտնում եմ հետևեալ վկայութիւնները. «Այնչափ հա-րին, մինչև ամենայն մարմինն գզզեցաւ» Յայսմ. մրտ. 5, «Գզզեցին զմարմին նորա» Ցայսմ. փետ. 18, «Բոլոր մարմինն զազրու-թեամբ գզզեալ հերձոտեցաւ» Վրք. իլար. 123։

• իսկ Արիահայ բռ. 116 պրս. ❇ gaz «խածնել»։ Lidén, Arm. Stud. 70 հա-ն. իսլ. gjogur «ժայռերի ճեղք՝ որտե-ղից ջրերն են հոսում, ժայռերի մէջ նեղ անցք», սրանց ընդհանուր գերմա-նական ձևն է ghegh-ura. հայերէնը ծագում է հնխ. gheg'h արմատից, ուր առաջին gh ձայնը ըստ Meillet-ի օրէն-քի (MSL 13, 243) ջ դարձած չէ, այ մնացել է զ՝ յաջորդ զ-ի պատճառաւ։ Karst, Յուշարձան, 418 թթր. bes, bet, bis, bic «կտրել, ձևել» կամ kes «կրտ-րել», չաղաթ. kesek, կրկիզ. kezu, ալթայ. kezek «մաս, բաժին, կտոր»։ Պատահական պէտք է համարել ասոր. [arabic word] gāz «ոչխարի բուրդ խուզել»։


Գէր, գիրաց

adj.

fat;
corpulent, plump, full.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «պարարտ, ճարպոտ» Եզեկ. ըդ. 16. Սղ. իա. 13. Յայտ. ժը. 14. Մծբ. 155. Երզն. մտթ. 466, «իւղահամ» Առաք. լծ. սահմ. 234, որից՝ գիրանալ Օր. բ. 15. Նէեմ. թ. 25 Եփր. հռ. 30 (վատ իմաստով), գիրու-թիւն Փարպ. Խոր., գիրապարար Նար., գի-րացուցանել Մաշկ., գիրացութիւն «գիրու-թիւն» Մանդ. սիր. 22. առանց ամփոփման գէրացուցանել Մաշկ., գէրութիւն Մաշկ. գրուած է գուեր Վստկ. կե. իբր գւռ. ձև։


Գիլ

s. adj.

s. adj. stone easily thrown by the hand;
ի — գալ, to wheel.

• , ի-ա հլ. «քար» Ա. մակ. բ. 36. Մա-միկ. էջ 27, 48 (յգ. գրծ. գլօք ձևով), որից գլաջարդ «քարկոծ» Զենոբ. էջ 45. Մամիկ, Լաստ. առաջին և նախնական նշանակութիւնն է «գլտորիլ, գլորում», որից ի գիլ գալ «գլո-րիլ, գլտորիլ» Նար., ի գիլ հանել «գլորել» Թլկր. 37, գլաթաւալ «թաւալգլոր» Լաստ., գը-չել «գլտորել» Առակ. իզ. 27. Փիլ. Պիտ., «յաղթահարել, յաղթել, գերազանցել» Ոսկ. ես. մ. բ. II. Փիլիպ. է. թ. «արագութեան մէջ գերազանցել, նրանից առաջ անցնիլ» Շիր. հրտր. Պատկ. էջ 55, գլեցուցանել «խօսքով յաղթել, ըմբերանել». Օրբ. էջ 206 (նորագիւտ բառ) «Այսու բանիւք գլեցուցեալ զրաբան բերանս խոտորախօս արանց և պապանձե-ցուցեալ զլեզու փառորսակ և անձնահահ մարդկան» (ձեռագիրներից մէկը և հրտր. Շահն. բ. 25 գլեցուցեալ բառի տեղ ունին լռեցուցեալ, որ նոյնի հոմանիշը կամ թարգ-մանութիւնն է). գլումն «յաղթութիւն» Պտմ. աղէքս., մշտագիլ «միշտ գլորտկող» ԱԲ։-Նոյն արմատից -ան մասնիկով՝ գլան Արիստ. աշխ. -որ մասնիկով՝ գլոր «գլորուիլը» Լաստ., գլորել Սղ. ճժէ. 13. ժղ. դ. 10 Ագաթ. Ոսկ. յհ. ա. 17, գլորակամ Մծբ., գլորումն ղկ. բ. 34 Ագաթ. Եզն., թաւալագլոր Նաւում. գ. 3, խաղագլոր Ոսկ. Փիլիպ.։ Ժողովրդական և արդի գրական լեզւով կլոր, կոլոր «բոլորակ կամ գնդաձև» և նոր մասնիկով՝ գլտորել, գլտոր գլտոր գալ ևն։-+իլ բառի երկրորդ ձևն է գիղ ԱԲ, որից գիղահմայք «գիլ՝ քար ձգելով հմայող?» Մանդ. իզ. մանաւանդ գայ-թագղիլ կամ գայթակղիլ՝ բարդուած գայթ արմատի հետ (տե՛ս գայթ)։ = Բնիկ հայ բառ. ձայնդարձն է գել ար-

• ԳՒՌ.-Ննխ. գլօր, գուլօր, գլօրէլ, գուլօրէլ, գօլօրվէլ, Երև. գլօրէլ, Տփ. գլօրիլ, Մնկ. գոլի-գոլի, Պլ. գլօրէլ, գլդօրէլ, Ալշ. Մշ. Ջղ. գ'լօրել, Ալշ. կլօր, Սեբ. գ'լօրէլ, Տիգ. գլ'օրէլ, Ռ. քըլ-դօրիլ, Խրբ. գ'ըլդըրիլ, գ'լան «անիւ», Ախց. Կր. կլօրիլ, Հմշ. գլօրվիլ, Սչ. գօլօրել «գլտո-րել», Ոզմ. գ'յըլուրիլ, Սլմ. գ.լդրրել, Վն, կլորել, Մկ. կ.ըլիւրիլ, Մրղ. կիւլլէօրէլ, Զթ. գ'ը'լը՝յիլ, գ'ը'լը՝րիլ, գ'ը'լդը՝յիլ, գ'ը'լդը'րիլ գ'ընդըլիլ, Ասլ. գ'ըլդօրվէլ՝, Շմ. կուլօլիլ կամ քուլօլիլ «մէկին գետին տապալել, յաղ-թահարել», Հճ. գ'mլլmյէլ։-Սրանց հետ հմմտ. նաև գիլ Վն. «մի տեսակ կակուղ քար» (եթէ չէ պրս. k gil «կաւ»), գլան Ղրբ. «քարերը գլորելով տանելու յատուկ փայտէ գլան», գլել Հմշ. «տապալել», գլիլ Հմշ. «սա-հիլ, վայր ընկնել», գլլալ Շշ. «գլորուիլ», գլլել Բն. «գլտորել», Ակն. «կոնծել»։ Նոր բառեր են՝ գլերան, գլմլկիլ, գլմլտկիլ, գլոր, գըլտոր գլտոր, գլորկոտուիլ, գլորս, գլորտիլ, գլորտը-կիլ, գլուիլ, գլուկ, գլտորել, կլորան, կլորիկ, կլորկեկ, կլոլել, կլոլակ, կոլորաւուն, կոլորել. կոլոլել, կոլոլանք, կոլոլուիլ։ Յատկապէս յի-շելի է կլոր «սեխ», որի հին յիշատակութիւնն ունի Բառ. երեմ. էջ 283՝ սեխ բառի բացա-տրութեան մէջ և աւելի յետոյ՝ Պատմ. ԺՈ դարից (Դիւան Հայոց Պատմ. ժ. էջ 112՝ երեք անգամ)։


Գիծ, գծից

s.

line, stroke, dash, trace;
notch, incision, cut;
flourish;
hyphen.

• Թիրեաքեան, Կարնամակ, ծանօթ. 41 զեզ, գզել, գիծ, կիծ, կին իրար է մի-ացնում։ Larst, Յուշարձ. 418 օսմ. čiz-mek «դծել», čiz-gi «գիծ»։ Petersson, Ar. u. Arm. Stud. 59 հյ. գիր, զնդ. vaēma-«ժայռ, վէմ», հսլ. vaǰati «քան դակել», սանս. veçi «ասել» բառերի հետ՝ հնխ. uei, uoi «ճեղքել արմատից։


Գին, գնոց

s.

price;
value;
tax, estimate, valuation;
rate, tariff;
purchase, bargain;
— հատանել, արկանել, to rate, to appreciate, to value, to estimate, to tax, to set a price on a thing;
անարգ — հատանել, to undervalue;
գնոյ առնուլ, գնոց ստանալ, to buy, to purchase for money;
գնոյ ըմպել զջուր, to drink water that has cost money;
բարձրացուցանել, աճեցուցանել, իջուցանել, նուազեցուցանել զ—, to buy dearly;
վիճել վասն գնոյ, to raise, to augment, to reduce, to lower the price;
վիճել վասն գնոյ, to bargain;
սովորական —, price-current;
որոշեալ —, no abatement;
դնելով դնեցից ի քէն դնոց, I will pay you the price.

• , ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «մի բանի արժէքը» ՍԳր. Կիւրղ. ել., «գնում» Ա. մակ. ժգ. 49. Գ. թագ. ժգ. 28, «նաւի վարձ» Յովն. ա. 3, որից՝ գին հատանել, գին արկա-նել «արժէքը որոշել» ՍԳր., գնոյ առնուլ «ծա-խու առնել» Կող. դ. 5, Եփր. համաբ., գինս տանել կամ խնդրել «վճարքը պահանջել» Եզն., գնել ՍԳր. Ոսկ. եփես., գնածոյ Պղատ. օրին. Վրք. հց., գանձագին առնել «դրամով գնել» Ասող. Յայսմ., մեծագին Մրկ. ժդ. 3. Յհ. ժբ. 3. Սեբեր., մեծագնի ՍԳր., առգին «ապրանքի նմոյշ, որ ցուցադրում են» Ոսկ. ես. 274, առգնող «վաճառական» Ես. իգ. 8, տժգին Ոսկ. մ. գ. 3, 8, տժգնել Ոսկ. ես. 419, ծանրագին Մտթ. իզ. 7. Վեցօր. Եզն., մար-դագին Բ. մակ. ը. 11, 25, 34, նորագին Ոսկ. ա. տիմ., դիւրագին Մանդ., անգին «շատ թանկագին» Ոսկ. բ. կոր. «առանց փրկանքի» Պտմ. Ներս. հյր. 70, ձիթագին, խնկագին «ձէթի՝ խունկի համար եկեղեցուն տրուած դրամ» (նորագիւտ բառ) Տաթև. ձմ. ճը. գնուրդի «դրամով առնուած» (չունի ԱԲ) Անսիզք 21. նոր բառեր են՝ գնորդ, թանկա-գին, սակագին, գնահատել, անգնահատելի, գնահատական, արժեգին, լուսագին, հացա-գին, դասագին, գնում ևն։


Գիր, գրոց

s.

letter, character;
hook, volume, writing;
letter, epistle;
letters, soience, literature;
holy scripture, Bible;
— or թուղթ մեկնելոյ, act of divorce;
cf. Ապահարզան;
— առնել՝ հանել՝ հաստատեմ, to publish, to write, cf. Գրեմ;
— հաստանել, to post up or stake on the wall a bill, writing or advertisement;
ի —՝ ընդ գրով արկանել՝ լինել, to be written or registered;
զգրով or զրովք գալ, to dedicate one's self to reading;
ի —՝ ընդ գրով արկանել, ի գրի առնել՝ հարկանել, ի — դրոշմել՝ արձանացուցանել, to write, to write down, to registrate;
to treat a subject;
to circumscribe.

• , ո հլ. «տառ, 2. գրուածք, գրութիւն, .նամակ, 4. Ս. Գիրքը, Աստուածաշունչ, 5. որևէ գիրք, մատեան» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. մ. ռ. 16. Եոն.. որից՝ գրել «գիր գրել, 2. փորա-գրել, քանդակել» ՍԳր. «3. նկարել» Ոսկ պօղ. բ. 467. «4. համարել, ենթադրել» Եզն. Ոսկ. ես. մ. բ. եբր. «5 վերագրել» Կիւրղ. թագ., գրիչ ՍԳր. Ագաթ. Կորիւն., գրագէտ Ես. իթ. 11. Եւս. քր. Ոսկ. ես., գրագիր Եւս. քր., գրակ «տառ» Կոչ., գրաձև Ոսկ. ես., գրեան Ոսկ. մ. ա. ես. և Կոր., գրեանք Եւս. պտմ., գրեթէ ՍԳր. եզն., գրեղէն Ոսկ. ես., արագա-գիր Սղ. խտ. 2, մեհենագիրք Եւս. քր., որդե-գիր ՍԳր, բնագիր Մանդ. Խոր., գեղագրել Նար., յառաջագիր Ագաթ., վարազագիր Բուղ., անգիր Յոբ. խբ. 11. Ոսկ. ա. թես. Եւս. քր. Կոչ., նշանագիր Եբր. ե. 12. Եփր. թգ. Եւս. քր. և պտմ. Ագաթ. Կորիւն., համագրել Եւս. քր., ձեռագիր Կող. բ. 14. Ոսկ. Բուզ. Սեբեր. երկաթագիր Մխ. ապար., տարագիր «աքսո-րական» Սգր. Սեբեր. Եւս. քր. (յն. προ-γραφω բառից թարգմանաբար), գրչութիւն Խոր., գրապան «գրադարանապետ» (չունի ԱԲ) Ա-ռաք. պտմ. 343, ևն ևն։ Նոր բառեր են՝ կեն-սագրութիւն, զարդագիր, տարեգիրք, լուսան-ցագրութիւն, սեպագիր, ամսագիր, անստո-րագիր, արտագրութիւն, աղերսագիր, գրիչ-կարիչ (Kiggs, էջ 15), ընկալագիր, բողոքա-գիր, բևեռագիր, թռչնագիր, տպագիր, ան-ղորրագիր, վաւերագիր, սղագրութիւն, սկըզբ-նագիր, գրագիտական, գրադատական, գրա-Արմատական բառարան-36 դարան, գրադարանապետ, գրադարանապե-տուհի, գրախանութ, գրականագէտ, գրակա-նական, գրահաշիւ, գրահաշուական, գրաճա-նաչ, գրասենեակ, գրասենեկային, գրավա-հառ, գրավաճառանոց, գրավաճառութիւն. գրատուն, գրացուցակ, գրչագրական, գրչա-ծայր, գրչակոթ, գրչահատ, գրչափորձ ևն-

• ԳՒՌ.-Ագլ. Ննխ. Պլ. (հին լեզուով) Տփ. գիր, Ալշ. Ախց. Ասլ. Երև. Խրբ. Կր. Մշ. Ջդ. Սեբ. գ'իր, Սչ. գ'ի՛րր, Գոր. Հմշ. Ղրբ. Մկ. Շմ. կիր, Մրղ. Սլմ. Վն. կ'իր, Պլ. (նոր լեզուով). Ռ. Տիգ. քիր, Ոզմ. գ'ե՛ր. Հճ. գ'իյ, Զթ. գ'էյ, գ'էր.-Ննխ. Պլ. (հին լեզուով) գրէլ, Ալշ. Մշ. Ջղ. Սչ. գ'րել, Ախց. Կր. Սեբ. գ'րէլ, Ասլ. գ'րէ՝լ, Պլ. (նոր լեզուով) Ռ. Տիգ. քրէլ, Տփ. գրիլ, Երև. գ'րիլ, Ղրբ. Մկ. կ'ըրիլ, Զթ. գ'ը'րիլ, գ'ը'յիլ, Հմշ. կրուշ, Հւր. գիրէլ, Գոր. կիրէլ. Շմ. կիրիլ, Մրղ. կ'իրէլ, Ագլ. գაիրի՛լ. -Ննխ. Պլ. (հին լեզուով) գիրք, Սչ. զ'ի՛ըրք, Մրղ. կ'իրք՝, Ննխ. Պլ. (նոր լեզուով) Ռ. Տիդ. քիրք, Ոզմ. գ''F՛րք ևն։-Նոր բառեր են՝ գիրկապ, գիրկարդում, գրբաց, գրելչէք, գըր-ման, գրող (սրա հին վկայութիւնն ունի Վստկ. 132. Շոյտ փակեա և ծեփեա, որ օդ չմտանէ. զի իւր գրօղն օդն է), գրողամաղ, գրողամայր, գրողամնայ, գրողերես, գրող-տարուկ, գրոտել, գրուկ, գրուիլ, գրւոր, գըր-քևար, գրօրէնք։


Գիրգ

adj.

delicate, soft, downy, tender, genteel.

• «գիրուկ, փափուկ մեծացած» Սր. իը. 54, 56. ես. խէ. 1. ա. տիմ, ե. 6. Ոսև. ա-տիմ. «յոյր, դատարկապորտ» Եղիշ. Կանոն. էջ 368, որից՝ գրգել «խնամք տանիլ, վրան գուրգուրալ, փայփայել» Սիր. լ. 7, Բ. մակ, ժա. 25. Եզեկ. ժզ. 13, գրգիլ Մծբ. 128, Եփր. ծն.. գրգալ Եփր. ծն. Կիւրղ. ծն.. «րօեամ Եփր. աւետ. 316, գրգանք Բ. մակ. ժդ. 24. Ե-րեմ. լա. 20, գրգանալ «յօրանալ, փափկա-նալ» Գր. սարկ. լուս., գրգարան «փափկու-թեան վայր, եդեմ» Պիտ., գրգիչ Եփր. ծն., գրգութիւն Օր. իը. 56. Գ. մակ. զ. 19, ան-գիրգ «անսաստ» Վրք. հց. Բ. 461, գրգուանք «գրգանք, փափկութիւն» ԱԲ (կառմուած ու մասնիկով. հմմտ. ցց-ուիլ, դր-դուիլ)։


Գոզ

Մէզ.

• Սագրզեան, ՀԱ, 1909, 335 և Karst, Յուշարձ. 404 սումեր gas, kas «մէզ» բառի հետ.-Սագրզեան նաև թրք. kā. sanmak «անասունների միզելը»։ Pe-tersson, Ar. u. Arm. Stud. 93 արմա-տը դնում է գո (զ յառաջացած մեզ հոմանիշի նմանութեամբ), որ է հնխ. uoso-և կցում է հբգ. wasal «ջուր, գետ», waso «խոնաւ գետին», նորվ. vesl «աղբիւր», լեթթ. wasa «հողի թացութիւն» բառերի հետ։-Պատահա-կան նմանութիւն ունին ֆինն. kusi, սիրյ. kudz, հիւս. օստյ. xos-jing հո-մանիշները (վերջինիս մէջ jing «ջուր»). Շէֆթէլովից, KZ, 54, (1927), 241 կցում է սանս. vaha «հոսուն», յն. ὄχετος «ջրանցք», պրս. bazγ «աւազան», իռլ. fūal «մէզ» բառերին։ Առաջին երկուսը պատկանում են հնխ. weg'h. «շարժել, քաշել, վարել» արմատին (Pokorny, 1, 249), որ ձևով համաձայն, բայց նշանակութեամբ տարբեր է, երկրորդը weg2 «թաց» արմատին (Pokorny, 1, 248), որ նշանակութեամբ համաձայն, բայց ձևով տարբեր է և ընդհանրապէս բոլորը միասին մէկ արմատի չեն պատկւյնում։


Գոլ, ոյ

s. vd.

being, existance, that is;
to come;
coming.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. գ'ոլ, Ախց. Երև Խրբ. Կր. գ'օլ, Սչ. գ'օլ «պատուհանի ապակու շշի կամ բաժակի վրայ նստած շոգին», Պլ. գօլ (միայն պահուած ամպգոլ բառի մէջ), Տփ. գոլ «գաղջ», Ռ. քօլ, Վն. կ'ոլ, Տիգ. քուլ՝, Սեբ. գ'էօլ, Հմշ. կէօլ «վառ», Ոզմ. գ'ν իւ, Մկ. կ'իւլ «տաք գոլորշի»։ Նոր բառեր են՝ ամպգոլ (հին վկայութիւնն ունի Քուչ. 46 ամպուգոլ ձևով), գոլել «վառել», գոլուկ, գոլք, արևգոլ. գոլնալ, գոլիլ, գոլգլուկ։


Գոհ

adj.

content, easy, satisfied;
— լինել, to be content, satisfied, to take it kindly.

• «գոհունակ» Ագաթ. Եզն. Ոսկ. ա. թես., որից՝ գոհանալ ՍԳր, գոհութիւն «շնոր-հակալութիւն, գոհունակութիւն» ՍԳր, «Հա-ղորդութիւն» (թրգմ. յունարէնից) Ոսկ. մ. ա-25. Ագաթ., գոհացողութիւն Սիր. ժէ. 25. լթ. 20, գոհաբանել Շար. խոսր. Նար. կուս., դժգոհ Ոսկ. մ. ա. 25. Եւագր. գրուած է նաև տժգոհ Ոսկ. Կող., տժգոհիլ Փիլ. Յս. որդի, որոնք յետին տառադարձութեան արդիւնք են։ Նոր բառեր են՝ գոհունակ, գոհունակութիւն, անգոհունակ, ինքնագոհ, գոհացուցիչ, անգո-հացուցիչ ևն։


Գողտր

adj.

mild, delicate, soft, morbid.

• «փափուկ և անուշ» Տիմոթ. կուզ, էջ 324. Սարկ. լս. Տօնակ. Վանակ. յոբ. Մխ. այրիվ. էջ 9, որից՝ գողտրիկ Փիլ. Լծ. կոչ. Խոսր. Վանակ. յոբ. Տօնակ., գողտրաբար-բառ Թէոդոր. մայրագ., գողտրական Նար. 115. -«ողտր բառը «լոյծ» նշանակութեամբ գործածում է երկու անգամ Տիմոթ. կուզ, էջ 324 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. Կուզի մէջ, էջ 82-83)։


Գոմ, ոց

s.

stable, sheepfold, stable for oxen.

• ՓՈԽ.-Վսաց. ვომი զոմի, გომური գո-մուրի «գոմ», թուշ. ვომურ զոմուր «գոմ», քրդ. [arabic word] gom, guw, gaua «ոչխարի փա-րախ», թրք. գւռ. Եւդ. kom «գոմ» (Բիւ-րակն, 1899, 314 և Յուշարձան, 330), ատըր-պըտ. թրք. «ა︎ qom «ոչխարի փարախ, մա-կաղատեղ» (Foy, Mitteil. des semin. fur Orient. Spr. 1904, Beriin, էջ 217 և ՀԱ, 1911, 260)։ Սրանց շարքը պետք է դնել նաև պրս. [arabic word] gumārā «գոմ խաշանց և եզանց» (ԳԴ), որ պարսկերէնում մեկնութիւն չունի և մնում է իբրև անջատ բառ։


Գոմոր

s.

sort of measure.

• = Յն, γομόρ նոյն նշ., որ տառադարձուաչ է եբր. [hebrew word] 'omer «արմտեաց չափ» բա-ռից (տե՛ս Sophocles, էջ 336 ա). յունարէնից է նաև լտ. gomor։


Գոնջ

s.

scurfy.

• ՆՀԲ (բորոտ բառի տակ) յիշում է վրաց. գոնջի «բորոտ», որից առնելով՝ Հիւնք. վրաց. քօնջի «բորոտութիւն»։ Մառ, ЗВО, 16, 151, հայ. թրգմ. Մկրբ-տութիւն Հայոց, Վրաց... էջ 98 վրաց. գոնջի «տկար, թոյլ», գուր. աջար. ի-մեր. գոնջի «հիւանդ, թոյլ»։


Գոշ

cf. Գորշ;
cf. Քարձ.

• «քարձ, քօսա». մէկ ան-ռամ գործածում է Կիր. տպ. 1865, էջ 114, Մխիթար Գոշի մականունը մեկնելու հա-մար՝ «Այսպէս կոչէին զնա մականուամբ, զի հեգգագոյն եկին ալիք նորա»։ Ուրիշ վը, կայութիւն չկայ։

• ՆՀԲ լժ. գօս «չոր» և քօշ «այծ»։ Մառ, Վրդ. առ. I, էջ 66 գոշ=պրս. [arabic word] kōsa=վրաց. քոսա, իբրև յաբեթական «ճաղատ»։ Karst, Յուշարձ. 423 թրք. kóse «քարձ»։ Նոյնը նաև Թիրեաքեան, Բազմ. 1913, էջ 340։-Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] quš «կարճահասակ մարդ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 347)։


Գոռ

adj. s.

fierce, bold, haughty, warlike, martial;
noise, anger, crash, attack, assault.

• է կցում սանս. ghar, ռուս. гоpeть, քրդ. guri «զոհ, բոց», որոնք բնաւ հա-րաբերութիւն չունին։ Հիւնք. գոռոզ բա-ռից. Jensen, Hitt. u. Arm. հաթ. gu-rás? «գոռ, մեծ» ձևով մի բառ է գըտ-նում՝ եռր ածաեան թագաւորի և համե-մատում է մեր բառի հետ։ Աճառ. ՀԱ, 1899, 204 համարում է բնաձայն, իբր գ արմատական ձայնից կազմուած. այսպիսի բնաձայններ գտնում ենք շատ ուրիշ լեզուներում, բայց հայերէնի մէջ գոռ բառը բնաձայն չէ. այլ՝ ինչպէս վե-րի վկայութիւններից երևում է, առաջին իմաստն է «խիզախ, հպարտ, ահաւոր» (այսպէս է ոսկեդարեան գրականու-թեան մէջ) և յետոյ միայն դարձել է բնաձայն՝ նշանակելով «գոչիւն, բղա-ւոզ»։ Scheftelovitz, BВ, 28, 310 սանս. grsu «առոյգ, աշխոյժ» բառի հետ. Գառանճեան, Արև. մամ. 1907, 935 համեմատում է թրք. gurlemek «որոտալ» բառի հետ։ Karst, Յուշարձ. 401, 405 սումեր. gur «աղմկել», 416 հմմտ. ոռնալ։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 340 թրք. gur-lemek, gūrultu «գոռալ, գոռոց»։ Սանտալճեան, ՀԱ. 1913, 400 խալդ. kuri «կռիւ»։ Պատա-հական նմանութիւն ունի ջավայ. gora «մեծ աղմուկ», gheroq «գոռալ», մալայ. geroh «մռնչել, խռկալ», guruh «որոտ», արս. [arabic word] γurridan (Շահն. Է. 1190) «գոչել, գոռալ», քրդ. korin «մռնչել», սանս. ghora «սարսափելի, ահաւոր. գոռ, սոսկում», ghorā «զարհուրելի գի շեր, մթին», բոհեմ. goru «սոսկալի», յն. γαυρόω «հպարտացնել», γαυριάω «հպար-տանալ», լազ. gor «բղաւել, հալհոլել»։


Գոռոզ, աց

adj. s.

arrogant, proud, haughty, imperious, insolent;
tyrant.

• ՆՀԲ հանում է գոռ արմատից, կամ (հպարտանալ բառի տակ) լծ. թրք. xoroz-lanmaq «աքլորանալ, այսինքն հպարտանալ» և կամ լծ. լն, γαῦρος «հպարտ» (պերճ բառի տակ)։-Mul-ler, Armen. VI հսլ. grozinu «զար-հուրելի»։ Հիւնք. պրս՝ xorōs «աքլոր» բառից։ Karst, Յուշարձ. 405 սումեր. gurus «բարձր, տէր»։ Թիրեաքեան, Ա-րիահայ բառ. 120 պհլ. khrusitan «գո-չել», պրս. [arabic word] xruš «յուզում»։ Պա-տահական նմանութիւն ունի յն. ϰόρος «գոռոզութիւն»։


Բաշխ, ից

s.

distribution;
assessment;
share, lot;
division;
weevil, mite.

• Բառիս գոյութիւնը ցոյց տուաւ և հաս-տատեց Նորայր, Արև. մամուլ 1879, էջ 6Ո և Հայկ. բառաք. 109։ Իրանից առաջ ՆՀԲ, ՋԲ և ԱԲ Գաղիանոսի մէջ գտնելով


Բաշխիշ

s.

gratuity, drink-money.

• «պարգև, նուէր, ընծայ». մէկ անգամ միայն գործածուած է Բուզ. ե. 2 «Եւ ամենայն զօրացն տային բաշխիշ ի մեծամեծ աւարացն ածելոց»։ (Նորայր, Կորիւն վրդ. էջ 184 այս բառը կարդում է բաշխել, որով բաշ-խիշ ձևը գոյութիւնից զրկւում է)։


Բասիլիսկոս

cf. Արքայիկ՞՞՞օձ.

• = Յն. βασιλίσϰος «նոյն օձն է». ծագում է βασιλεύς «արքայ, թագաւոր» բառից, որի նւազականն է և նշանակում է բուն «արքա-յիկ». սրա համար է, որ նոյն օձր թարգմա-նաբար կոչւում է նաև հյ. արքայիկ օձ։ Հմմտ. նաև պրս. [arabic word] sahmār «արքայ-օձ», որ է «մեծ օձ»։ Յոյն բառի յետին տառադարձու-թիւնն է վասիլիսկոս ձևը։ Յունարէնից փո-խառեալ են նոյնպէս լտ. basiliscus, ֆր. ba-silic, ռուս. ваcилискъ ևն հոմանիշները։


Բարկ

adj.

sharp, pungent, acrid;
acid, sour, rough.

• ռել» բառի հետ։ Հիւնք. լտ. parcus «ագահ»։ Patrubány SA 1, 218 սանս bhraǰ «փայլ, ցոլք» բառի հետ։ Schef-telowitz BВ 28, 307 լեթթ. bargs «խիստ, անգութ», լիթ. burgeti «կռուիլ», հհիւս. berkja «աղմկել» բառերի հետ։ Lidén, Arm. Stud. 58 յն. φάγρος (կրե-տական) «յեսանաքար» և φοζός «սրա-ծայր» ձևերի հետ համեմատելով՝ հա-նում է հնխ. bheg2 արմատից. հայե-րէնի նախաձևն է հնխ. bhag2-ro բարկ։ Petersson IF 23 (1908), էջ 403 հնխ. bherg արմատից, որ աճած է bher «կտրել» պարզ արմատից. հմմտ. ւն. φάρω, զնդ. bar «կտրել, փորել», հիսլ. barki «կոկորդ»։ Սագրզեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձ. 403 հլ. բուռն բառի հետ՝ սումեր. bar «ձեռք». bar «զօրեղ, կատաղի», էջ 418 թթր. berk «ամուր», ույգուր. berk «յոյժ, ամուր», ատրպտ. berk «կարծր, պինդ», եաքութ. bärkkä «յոյժ, լաւ», չուվաշ. parga «ամուր, հաստատուն»։ Դաւիթ-Բէկ. Յուշարձ. 396 նգալլ. bragod, bragdy, կորն. bregand, հբրըտ. bra-caut «խմորում», յն. βράσσω «եռալ», լտ. flagrari «այրիլ, բորբոքիլ»։ Թի-րեաքեան, Բազմ. 1912, 265 բարկանալ հանում է պրս. barik «բարակ, նուրբ» բառից։ Petersen, Kelt. gram. 1. 109 և Persson,. Beitr. 22-(տե՛ս Pokorny. 2, 188) հիռլ. bərb, borp «յիմար», նիռլ. borb «կոշտ», լեթթ. bārgs «կարծր, խիստ, անգութ, անագորոյն» (Traut։ հաճ, յամառ, անմարդամօտիկ անձ», barkun «կոշտ, անհարթ» բառերի հետ, որոնց նախաձևն է հնխ. bhorg2o-(Po-korny 2, 188)։ Petersson IF 23, 403 և Persson, Beitr. 1, 37 (տե՛ս Boisacq ։ 1101) ստ. գերմ. brakig, հոլլ. brak, ։ անգլ. brack. «դառն, աղի, աղաջուր» բառերի հետ, որ մերժում է Pokorny անդ։ ՒԻՌ.-Տփ. բարգ, Ալշ. Խրբ. Մշ. բ'արգ. մ բ'mրկ, Ախց. բ'արք, Մկ. Սլմ. Վն. պmրկ, Ասլ. բ'ար*.-Տփ. բարգա՛նալ, Երև. բ'արգա՛նալ, Ոզմ. բ'mրգանալ, Ռ. փարգա-նալ, Սլմ. Վն. պmրկանալ, Շմ. պարգանալ, Զթ. բ'արգանոլ, Զթ. Հճ. բ'այգանօլ։ Նոր բա-ռեր են բարկանք, բարկել, բարկնալ։


Բարունակ, ի, աց

s.

vine-branch;
branch, bough, shoot.

• . ի-ա հլ. «խաղողի պտղաբեր ոստ» Յոբ. ի. 21. Վեցօր. 95. Նար. «ծառի ճիւղ, ռստ» ՍԳր. «որթի կամ ծառի տակ դրուած խեչակ, նեցուկ, սարփինայ» Պիտ. Վրդն. անթառ. որից բարունակաձև Գնձ. Ոս-ևիփ. բարունակացեալ Խոր. հռիփ. բարու-նակեալ Մագ. անբարունակ Շար.։


Բաւ

s. v. imp.

end, limit;
sufficiency;
— է, v. imp. it suffices, it is enough;
իմաստութեան նորա ոչ գոյ —, his wisdom is without measure.

• ՆՀԲ հաւ «սկիզբ» բառի հակառակի՞ց. սանս. պավա «գոյութիւն, էութիւն». իսկ

• անբաւ «անվերջ»՝ բաւ բառից. բայց ան-բաւ «անճառ, անպատում». բա, բալ. բառ, բան ձևերից։ Lagarde, Urgesch. 189 բաւ՝ սանս.. bhu, յն. գυ-. իսկ էջ 130՝ անբաս «անճառ» = սանս. bhä։-Lag. Arm. Stud. § 374 բաւա-կան ձևի հետ համեմատում է պրս. [arabic word] bab «արժանի»։ Տէրվ. Նախալ. 97 հնդ. bhū, յն. φὸω, լտ. fuo, fui, լիթ. buti, գոթ. bauan «բնակիլ», հյ. բոյն, բոյս բառերի հետ՝ հնխ. bhu «լինել, բնա-կիլ» արմատից։ Հիւնք. բովք-ից դնում է բովանդակ, որի հակառակն է բաւա-կան, սրանից բևեկնի, յորոց համառօ-տեալ բաւակ, բաւ, ամբաւ։ Patrubány SA 1, 189 յաջորդ բաւանդակ բառի հետ, միասին՝ պարսկական *փոխառա-թիւն է համարում (ընդունում են նաև ուրիշները, ինչ. Bartholomae, Altir. Wört. 969, Boisacq 151 և վերջին անգամ Benneniste BSL,՝ հտ. 34, M 102, էջ 189)։-Scheftelowirz BВ 29, 37 սանս. bhavati «լինել», հսլ. byti, լիթ. buti, յն. φύω «աճեցնել». ւտ. fui «եղայ» ևն ձևերի հետ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 49 լիթ. bengiú «վերջացնել». pabanga «վերջ» բառերի հետ։


Բեզակ

s.

sun;
light;
thunderbolt.

• = Եբր. [hebrew word] bazaq «փայլակ» բառն է [hebrew word] bzq «ճեղքել, պատռել» արմատից, ըստ որում փայլակը ամպերը ճեղքելով դուրս է ցայտում)։ Այս բառը գտնւում է միայն Ե-սեկ. ա. 14 հատուածում և տառադարձուած է յունարէնում βέ︎εϰ (Sophocles, էջ 304բ «lightning, փայլակ»), Վուլգատայում besec, վրացերէնում՝ ბეზეკი բեզեկի, սակայն հա-յերէն թարգմանութեան մէջ, փոխանակ մեւռնեռի նման տառադարձելու, թարգմա-նուած է «արեգակն»։ Սրանից հետևում է այն, որ բեզեկ բառը մեր մէջ մտել է առա-ջին անգամ Եւագրի թարգմանութեամբ յու-նարէնից, ուր իրօք որ գտնում ենք βζεϰ։


Բելիար, այ

s.

Belial;
devil, demon.

• -Եբր. [hebrew word] bəli-ya'al բառն է, որ կազմուած է bəli «ոչ, ան-» և ya'al «օ-գուտ» բառերից. ուստի բուն նշանակում է «անպէտք, անօգուտ, անպիտան», բայց լե-տոյ նաև «չար, վատ, ապականօղ» և յատ-կացուեց սատանային. «չար» իմաստով գոր-ծածուած է Դատ. ի. 13, ուր Ս. Գրքի աշխար-հաբար թարգմանութեան մէջ իրօք գտնում ենք «չար զաւակ մարդիկը», իսկ Բ. կոր. զ. 15 առնուած է «սատանայ» իմաստով։ Ս. Գրքի յունարէն թարգմանութեան մէջ տառա-դարձուած է բառս βeλίαλ և βελίαρ (այլուս կայ և βελίας. տե՛ս Sorhocles 305 ա), Վուլ-ռատայի մէջ belial, ասոր. [syriac word] beliar, որից կամ յունարէնի երկրորդ ձևից էլ տա-ռադարձուած է հայերէնը։

• ՓՈԽ.-Վռաց. ბელიარი բելիարի կա-րող է լինել թէ՛ հայերէնից և թէ՛ յունարէնից։


Բեկար

s.

tribute, impost;
vicar.

• «հարկ, տէրութեան վճարուած տուրք» Յհ. կաթ. 169, 203 (բեկարաց), Կա-նոն. էջ 125. Օրբ. հրտր. Էմ. էջ 130 (բց. ի բե-կարէ). գրուած նաև պեկար (ըստ յետին տա-ռադարձութեան) Մխ. դտ. հրտր. Բաստամ. էջ 216. արձանագրութեանց մէջ առաջին ան-գամ յիշուած է 901 թուին (Վիմ. տար. էջ 4) բց. ի բեկարէ ձևով։ Որից անբեկար «առանց հարկի» Մխ. դտ. (ըստ հրտր. Բաստամեանի՝ էջ 212 անպեկար)։ Բառիս վրայ առանձին մի քննութիւն ունի Մանանդեան, Գիտութեան և արուեստից ինստիտուտի Տեղեկագիր 1, 32-37, ուր համարում է «հողային հարկ կամ թերևս պարտադիր զինւորական ծառայու-թիւն»։

• Սա մի՛ բառ չէ, այլ kār [arabic word] «գործ» բառի տրականը կամ նախդրիւ հայցա-կանը. ba նախդիրը ծագում է հպրս. patiy, զնդ. paiti, պհլ. pat, պաղենդ. pa ձևից և եթէ հայերէնի մէջ գոյու-թիւն անեցած լինէր, առնտազն պա ձևը պիտի ունենար, որով սպասելի էր *պակար և ո՛չ բեկար (հմմտ. Horn § 144),-Տե՛ս նաև փաքար։

• ՓՈԽ.-Վրաց. ბევარა բեգարա «պարտա-դիր ծառայութիւն, որ կատարում են գիւղա-ցիք կալուածատիրոջ կամ պետութեան հա-մար. ինչ. հողի մշակութիւն, հունձք ևն». (Չուբինով ևս հայերէնից փոխառեալ է հա-մարում)։ Ուտ. begyär «պարտադիր ձրի աշխատութիւն»։


Գանգուր

adj.

frizzled, curled;
—ք, curl;
—ք ջրոց, ալեաց, little waves, bubbles.

• Bugge, Btrg. 41 համեմատելով չեխ. kučera և փոքր ռուս. kučer «խոպո-պիք» բառերի հետ, հանում է հնխ. kankəró նախաձևից։ Karst, Յուշար-ձան, 404 կամար, կարկամ, կամակոր, քամակ, կամք բառերի հետ՝ սումեր. gam, kam «ծռել, կորանալ»։ Kиnլи-дзе, Гpaм. мингр. яз. 1914, էջ 213 համեմատում է մինգր. զանզուրջելա «կանացի գլխազարդ, չիխտա-կոպի» բառի հետ։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 114 պրս. [arabic word] ︎ kakul հոմանիշի հետ։ Petersson, KZ, 47, 268 սանս. vánčati «ճօճել, տատանիլ», vañkú-«երեռոն». գոթ. unwahs «անթերի», անգլսք. woh, հին սաքս. wäh «ծուռ», հիսլ. vangr «սխալ» բառերի հետ՝ հնխ. unquro-ձևից։ Պատահական նմանութիւն ունի սանս. khankara «մազի գանգուր»։


Գառն, ռին, ռինք, ռանց

s.

lamb;
— մայէ, the — baas.

• Առաջին անգամ ՆՀԲ (օդիք բառի տակ) լծ. յն. ἀρνή, ἀρνός։ Lag. Urgesch. z32 սանս. urana, պրս. bara, յն. fαρνι -Müller, SWAW 38, 576. 588 ւտ vellus, սնս. varman, հսլ. wluna «գեղ-մըն»։-Lag. Arm. Stud. § 457 մեր-ժում է իր նախորդ մեկնութիւնը, որ այժմ իբր ստոյգ ընդունուած է։ Տէրվ. Նախալ. 48 զեղմն, գաղտ, յն. εἰρος «գեղմն», ἀρήν «գառ» բառերի հետ սանս. զնդ. var «ծածկել, պահել» ար-մատից։ Եազրճեան, Արևելք, 1884 հոկտ՛՛ 17 սանս. վարքարա։ Հիւնք. 254 լտ. caro, carnis «միս»։ Սագրզեան, ՀԱ, 1909, 335 հյ. առն և սումեր. kar, karus «գառն»։ Karst, Յուշարձան, 405 սումեր. kar «գառն», 414 մոնգոլ. xu-гavar, քալմուք. xurgun, թրք. kuzu «գառնուկ», թունզուզ. kurkan և բու-րեաթ. xurjagon։ Պատահական նմանու-թիւն ունի եբր. [hebrew word] kar «գառնուկ»։ Pictet, բ. տպ. Ա. 450 յն. ϰριός «խոյ» բառի հետ։ Պատահական նմանութիւն ունի ասուր. giru, kirču «գառ» (Muss-Arnolt, Ass. engl. Handwb. 240, 433)։

• ԳՒՌ.-Ագլ. զառնը, Շմ. կ'առնը, Ղրբ. կ'mռնը, Տփ. գարը, Ալշ. Ախց. Երև. Կր. Մշ. Սեբ. Սչ. գ'առ, Ռ. Տիգ. քառ, Ոզմ. գ''mռ, Մկ. Սլմ. Վն. կ'mռ, Ջղ. գ'ոռն, հին Յղ. կօ՛ռնը, Մծ. գ.օռն, Զթ. գ'օռ, գ'ոռ։ Նոր բա-ռեր են՝ գառնարած, գառնամայր, գառնա-տուն, գառնաճակատ, գառնագոչում, գառնա-հատիկ, գառնաչքանի, գառնուկ ևն։-Թրքա-խօս հայոց մէջ կայ garn-dumbaq «գառնա-դմակ բոյսը» (Արևելթ. 1888 նոյ. 8=9)։


Գարի, գարւոյ

s. adj.

barley;
grain;
of barley.

• (-ւոյ, -եաւ կամ -ւով, -եաց) «գա-րի, արփա» ՍԳր. Եւս. քր., որից՝ գարեղէն «գարիէ շինուած» ՍԳր., գարեդիւթ «գարիի նաւելով հմայող» Մխ. Երեմ. Տօնակ., գարե-հատ «մէկ հատ գարիի ծանրութիւնը» Շիր. Երզն. քեր., գարեհաց Վրք. հց., գարեջուր Ճառընտ. Յայսմ. Մխ. բժշ., գարընկէց Կիւրղ. ղկ. Ոսկիփ., գարեջրանոց, գարեջրա-տուն (նոր բառեր)։

• = Ծագումն անստոյգ է, հնդերոպական լեզուների մէջ գտնում ենք յն. ϰρī, ϰριϑή, լտ. hordeum (գւռ. fordeum), հբգ. gersta. գերմ. Gerste «գարի», անգլսք. gratan, անգլ. groats «կորկոտ» (պհլ. ǰurtak «արմը-տիք» և պրս. [arabic word] zurd «մի տեսակ ոլոռ»), որոնք կարող են մէկ արմատից ծագած լի-նել։ Սրանցից յոյնը ծագում է հնխ. ghčrz-dā ձևից, գերմանականը՝ հնխ. gherzdā ձևից, լատինը՝ հնխ. ghrzd-ձևից (անգլե-րէնը՝ ghroidhn-). սրանց դէմ սպասելի էր հյ. *գարստի և հարց է, թէ կարո՞ղ էր այս ձևից էլ յառաջանալ զարի, ինչպես որ յունարէնի մէջ ϰρւϑή >*ϰριϑ ձևից յառաջա-ցել է ϰρί. (Walde, 969, Boisacq, 517, Horn, § 657 և Kluge, 176)։ Կայ նաև ալ-բան. driϑ «գարի», որ ըստ Jokl, I 30 202 հաստատում է նախաձևի ք'h նախաձալ-նը (տե՛ս Pokorny, 1, 611՝ որ հայերէնը համարում է ոչ-հնդևրոպական. հմմտ. վրազ. քերի, բայց հայերէնի ցեղակցութիւնը ըն-դունում է Meillet, Dict.-étym. lat. 438)։-Հիւբշ. 432։

• Առաջին անգամ Աւգերեան, Բազատր. Հփ. և կշռ. 62 համեմատեց յն. ϰριϑή բառի հետ։ Klaproth, Asla polygl. 1823 էი 114 օսս. chor, վրաց. keri լտ. hordeum և էջ 101 գերմ. Gerste, օսս. chor բառերի հետ։ Pictet. 1, 270 օսս. chor, վրաց. քերի ձևերի հետ կցում է պրս. [arabic word] xwār «ուտելիք» բառին։ Kuhn, KZ, 11, 387 հանում է *ghars, ghvars արմատականից։ Հիւբշ. KZ, 23, 30 կցում է լտ. hordeum «գա-րի» բառին, իբր հնխ. ghardha ձևից։ Canini, Et. etym. 238 պրս. kar «բը-րինձ» և սանս. gäritra «գարի» բառե-րի հետ։ Տէրվ. Լեզու. 1887. 119 հա-նում է նոյնպէս հնխ. ghardha ձևից, ուր «ր-ի քով dh ինկած է»։ ՀԲուս. § 430 յն. ϰρει։ Հիւնք. գերի բառիզ։-Bugge, KZ, 32, 5 ենթադրում է ghrid նախաձևը, որից վերջաձայնի անկումով յառաջանում է հյ. գարի, բայց կաս-կածում է նաև, որ մի գուցէ բառս կովկասեան լեզուներից փոխառեալ լի-նի։ (Կովկասեան լեզուների մէջ ունինք վրաց. մինկ. լազ. սվան. թերի, ինգ. քեր, ափխազ. ակեր, բոլ որն էլ «գարի» նշանակութեամբ և ձևով այնքան մօ-տիկ հայերէնին)։ Scheftelovitz, BВ, 29, 50 յոն. οῦλαί, ատտ. όλαί «գարիի ա-ղանձ» բառին ցեղակից։ Patrubány, SA, 2, 13. և ՀԱ, 1908, 187 սանս.


Գարշ, ից

adj.

execrable, ugly, deformed, slovenly;
exerementitious;
impure;
unchaste, smutty, obscene, lewd.

• , ի հլ. «պիղծ, զզուելի» Յոբ. ժե. 16. Ագաթ. Ոսկ. ղկ., որից՝ գարշիլ զզուիլ, գանիլ» ՍԳր. Ագաթ. Եփր. համաբ., «պղծիլ, ապականուիլ, շնալ» Կանոնք թագ. 408, գար-շել Օր. է. 26, գարշանալ Գ. թագ. եա. 26. ե-ցեկ. է. 17, գարշեցուցանել ՍԳր., գարշու-թիւն ՍԳր., գարշեցուցիչ Ես. կզ. 5, գարշելի ՍԳր. Ագաթ., գարշատեսիլ Ոսկ. յհ. ա. 25, գարշելիօրէն (նոր բառ) ևն։

• սանս. hfsyati «սարսափում է» (ըստ Տէրվ. և Meillet)։-*այց Meillet, Dial indoeur. 85 հրաժարում է իր մեկնու-թիւնից, իբր. անստոյգ։ Karst, Յու-չարձան, 404 սումեր. gargig, gagig «չարութիւն, ցաւ» բառի հետ դնում ե Գագիկ (անունը) կամ զարշ։ Մառ, ЗВO, 18, էջ 168 վրաց. գերշի, հյ. գեշ, միտ-րաշում՝ [hebrew word] grīsīn, արաբ. ❇ jāriš բառերի հետ. ՀԱ, 1921, 81 բասկ. baizto «ռէշ, վատ» բառի հետ, իսկ Hовый Bocток, 1924, л 5, էջ 324 յն. γάρις, լտ. gratia «շնորհ» բառերի հետ։


Գաւաթ

cf. Բաժակ.

• «բաժակ». Բրս. սղ. ա. ուրիշ վը-կայութիւն չկայ։-Այժմ սովորական է արև-մտեան գրականում, մինչդեռ արևելեան գրա-կան լեզուն ունի բաժակ։


Գաւակ, աց

s.

croup.

• , ի-ա հլ. «ձիու և ուրիշ կենդանի-ների ետևի կողմը» Եւս. քր. ա. 23. Խոր. գ. Չ. անարգաբար նաև «մարդու յետոյք» ՋԲ և ԱԲ (առանց վկայութեան), Վրդ. առ. 96 ունի կնոջ համար, բայց անարգակա՞ն է։ Բառիս արմատն է *գաւ, որ առանձին գործածուած չէ. որից գաւեղ «լայն և պարարտ գաւակ ու-նեցող» Շնորհ. առակ. 57։ Պարզ արմատը պահում է վրացին։


Գաւիթ, ւթի, ւթից, ւթաց

s.

vestibule, court, forecourt, porch, portico, —, — ոչխանրաց, sheepfold, sheepcote;
— եկեղեցւոյ, parvise.

• . ի, ի-ա հլ? «տան, ապարանքի կամ տաճարի բակ կամ նախասենեակ» ՍԳր. «ոչխարի փարախ» Յհ. ժ. 1. 16. նմանո։ թեամբ «եկեղեցի, երկնից արքայութիւն» Կիւրղ. գանձ. Լմբ. սղ. և ժղ., որից՝ վայրա-գաւիթ Եզեկ. խէ. 1 (ի-ա հլ.), սրովբէագա-ւիթ Նար. խչ., նախագաւիթ (նոր գրակա-նում), Նորագաւիթ (գիւղի անուն՝ Երևանի մօտ)։

• մայր» բառերի հետ։ Պատկանեան, Փորձ, 188Ո մարտ, էջ 84 պրս. gāv «կով» բա-ռից։-Տէրվ. Նախալ. 108, vas «բնակիլ» արմատից, իբր> գահ-իթ> զաւիթ. «կրնայ նաև զնդ. գաւյա-իտի, հնդ. գա-ւյու տի «մակաղատեղի» բառերուն հետ համեմատութեան բերուիլ և այն թերևս աւելի հաւանականութեամբ»։-Հիւբշ. 126 մերժում է զնդ. և սնս. բառերի հա-մեմատութիւնը, որոնք ո՛չ նշանակու-թեամբ և ո՛չ էլ ձայնապէս համաձայն են հայերէնին.-Հիւնք. գօտի բառից։-Datrubány, ՀԱ, 1908, 154 հնխ. vəbhā-«հիւսել» արմատիզ։ ԳԻՌ.-Առհասարակ պահուած է «եկեղե-ցու գաւիթ» նշանակութեամբ. այսպէս՝ Պլ. գավիթ (հին լեզւով), քավիթ (նոր լեզւով։, Ախց. Երև. Զթ. Կր. Հճ. Մշ. Ջղ. Սեբ. գ'ա-վիթ, Ռ. քավիթ, Ասլ. գ'ավիթ, գ'ավի՝ ևն։


Գեհեն, ենի

s.

gehenna, hell.

• (սեռ. ի, յետնաբար՝ ի, ռ հլ.) «դը-ժոխք, հանդերձեալ կենաց անշէջ հնոցր» ՍԳր. Ագաթ. (կրկնագրում՝ Յուշարձան, էջ 113բ). Կիւրղ. ել. Փարպ. դարձած է գեհեան «հասարակ հնոց» նշանակութեամբ՝ Ճառոնա. որից ունինք՝ գեհենաբորբոք Լաստ., գեհե-նազարդ Գնձ. Մեսր. եր., գեհենաժառանգ Անան. եկեղ., գեհենահոտ Վրդն. պտմ., գե-հենակից Սարգ. յուդ. Ճառընտ. ևն։

• = Եբր. [hebrew word] gēi-hinnom ձևից, որ Ս. Գրքի միջոցով տարածուել է ամէն կողմ. այսպէս՝ յն. γέεννα, լտ. gehenna (ֆրանս. géhonne, իտալ. geenna), ասոր. [arabic word] géhannā, արաբ. [arabic word] jahannam (աղաւ. թրք. jehennem, jehellem, jahandam) գոթ. gaiainnan, ռուս. reеннa ևն։ Եբրայե-ցի բառը նախապես ասւում էր [hebrew word] gēi ben Hinnom և կամ պարզապէս gēi-Hinnom և նշանակում էր «Հիննոմի ձորը». որ Երուսաղէմի պարիսպների տակ զբօսա-վայր էր։ Այստեղ էր, որ Հրեաները Մողո-քին տաճար շինեցին և մարդազոհ հաստա-տեցին. Յովսիա թագաւորը կործանեց տա-ճարը և այդ տեղը գարշանքի առարկայ դարձնելու համար՝ քաղաքի կեղտոտութիւն-ները այնտեղ բերաւ ու տարածեց։ Այսպէսով նոյն տեղը կեղտի, զզուանքի ու սոսկման նշան դարձաւ, յետոյ էլ ստացավ «չարչա-րանք» և «դժոխք» նշանակութիւնները (տե՛ս M Devir Dirt êtvmol des mots frane. ϑ'origine orientale, Paris, 1876, géne «նե-ղութիւն» բառի տակ, որ ծագում է գեհեն-ից)։-Հիւբշ. 345։

• Նախ Schroder, Thesaur. էջ 45 դրաւ եբրայեցերէնից։ Նոյնը յետոյ ՀՀԲ, ՆՀԲ և միւսները։ Հետաքրքրական է Մելքոն անունով տէօքօէճի «ձուլիչ» մի արհես-տաւորի յօդուածը, Մասիս, 1882, յունիս 22, л 3217, ուր Հ. Ս. Տէրվիշեանի ու-շադրութիւնն է հրաւիրում ի մէջ այլոց գեհեն և jahannam բառերի նոյնութեան վրայ։ Տէրվ. Մասիս, 1882 յուլ'' 17 տա-լիս է ուղիղ մեկնութիւնը։


Գեղազատ

s.

coursor, steed.

• «արու ձի». մէկ անգամ ունի Մագ. քեր. 240= Երզն. քեր. հոմանիշների պարզ մի շարքի մէջ՝ «Եւ ձիոց՝ յովատակ, նժոյգ, փահլ, երիվար, գեղազատ (կամ գելազատ). այսոքիկ արականք են».