Your research : 50 Results for նշան

Entries' title containing նշան : 80 Results

Definitions containing the research նշան : 850 Results

Վիճակ, աց

s.

lot, chance, destiny, fate, fortune;
ballot, suffrage, vote, voice;
lot, state, condition;
lot, portion, share;
lottery;
sorcery;
inheritage, possession;
fief, farm;
department, district, liberties, precinct, extent of jurisdiction, territory;
diocese;
clergy;
situation, condition, fortune, rank, quality, dignity, office, employment, profession;
—ս արկանել, to draw or cast lots, to ballot, to vote;
to practise witchcraft;
— արկանել ի վերայ իրիք, to cast lots or to draw for anything;
—աւ տալ, to give through lottery;
ետուն —ս նոցա, they drew their names by lot;
եւ ել վիճակն մատաթեայ, and the lot fell upon Matthias.

• ԳՒՌ.-Ախց. Կր. Ղրբ. Մկ. Շմ. Սլմ. Վն Տփ. վիճակ, Մրղ. վինակ, վըճակ, Ագլ. վի՛-ճmկ, Ալշ. Երև. Մշ. Սեբ. Սչ. վիջագ, Տիգ. վիջmգ, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. վջագ, Ասլ. վջագ վջայ, Արբ. վջիգ, Զթ. վոջորք, բոլորն էլ «վի-ճակահանութիւն, Համբարձման տօն» (նոյն օրը բացուած վիճակարկութեան պատճառաւ այսպէս կոչուած). Սչ. նշանակում է նաև «հմաւեաև, կախարդական պահպանակ»։ Թրքախօս հայերից՝ Ատն. viǰag atmaq «վի-ճակ հանել, վիճակ արկանել»։ Նոր բառ է վիճկրար Մշ. «ֆալ բաց անող գուշակ»։


Տապաստ

med.

mange, scab in cattle;
— արկանել, to strike or fell to the ground, to stretch dead, to kill on the spot;
— անկանել, to be struck dead, to fall dead on the spot, to be slain;
— անկանել ի փոշւոջ, to bite the dust or the ground, to be killed;
— անկանել ի սայր սուսերի, to fall by the edge of the sword.

• = Պհւ. *tapast բառից, որի պրս. ձևն է [arabic word] tabast. այս բառի նշանակութիւնը աարզ չէ. մօտաւորապէս թարգմանւում է «աւեր, աւերակ կամ ապականեալ և շփո-թեալ». առանձին գործածութիւն չունի, այլ միշտ կից է դրւում [arabic word] tabāh «ապականու-թիւն, եղծում, ոչնչացում, վատթարանալ» բա-ռի հետ. օր. [arabic word] ︎ [arabic word] šod sarāsar kār-i jihān tabāh u tabast «աշխարհի գործերը ծայրէ ի ծայր ապակա-նեցան»։-Աճ.


Տատասկ, աց

s. bot.

s. bot. star-thistle;
caltrop;
— երկաթի, iron-thistle, instrument of torture.

• = Բնիկ հայ բառ, որ կրկնուած է *տասկ պարզականից, այս էլ աճած ձևն է *տաս արմատի, որ ծագում է հնխ. dək'-առմա-տից։ Հմմտ. սանս. dáçati, daçati «կծել». յն. δάϰνω, δαxεῖν «կծել, խայթել», δαϰος «կծան անասուն», δηζις «խածուածք», գոթ. tahǰan «պատռել», սանս. daštra և զնդ. dastra «շնատամ, կեռ, ճանկ», հբգ. zangar «կծող, սուր, հատու», հհիւս. tgng, անգսք. tange, հբգ. zanga, գերմ. Zange, ալբան. dane «աքցան» (իբր «կծող») ևն։ Այս բառե-րը ծագում են հնխ. denk'-«կծել» արմա-տից, որ ուզում են կապել հնխ. dək'-, dek'-«պատռել, պատառոտել» արմատին (Po-korny 1, 785 և 790, Boisacq 163)։ Հայե-րէնը գալիս է հաստատելու այս կապը, ըստ որում ձևով ծագում է dək'-արմատից, եսև նշանակութիւնն է «խածնել, կծել». այս ի-մաստի զարգացման համար հմմտ. թրք. əsərmaq «կծել, խածնել» և əsərγan «եղիճ փուշը», նաև Պլ. խածնել. «փուշը կառչիլ» (օր. փուշը փէշս խածաւ)։


Տատրակ, աց

s. bot.

turtle-dove;
ձագ —ի, young -;
— վուվուս արձակէ —, the coos;
eryngo, sea-holly.

• = Սրա հետ նոյն են մի խումբ նոյնաձայն բառեր. ինչ. սանս. [other alphabet] tittiri, պրս. [arabic word] taδarv, քրդ. tiwīrk, յն. τέταρος, τατύρας, τετράων, τέτρας, τετρϰδων, τέτρις, լտ. turtur, իտալ. tortora, ֆրանս. tourterel-le, հիսլ. ϑiδurr, դան. tiur, հսլ. tetrčvi, tet-rja, ռուս. тeтиря, լիթ. tetervas, tetirvá, tē, tervinas, լեթթ. teteris, հպրուս. tatarwis, որոնք նշանակում են զանազան թռչուններ, ինչ. «մի տեսակ կաքաւ, փասիան, ցախաք. լոր, խայտահաւ, նաև տատրակ». վերջին նը-շանակութիւնն ունի լատինական խումբը, հմմտ. նաև լտ. tetrinnio, tetrissito «բադի ձայնը», յն. τέτραζω «կչկչալ» (Pokorny 1, 718, Walde 777, 800, Trautmann 320, Bo-isacq 962)։ Սրանց նախաձևը դրւում է հնխ. teter-, tetr-, իբրև կրկնաւոր բնաձայն ռառ։ Հայերէնը չի կարող բնիկ լինել, նախաձայն տ-ի պատճառաւ։ (Սպասելի էր teter->*թե-թեր, tetr->*թեւր)։ Լաւագոյն է կցել մարա-ևան τατύοας ձևին, ըր աւանդում է Athenaeus 9, 387, որից փոխառութեամբ բառը դար-ձել է նախ *տատուրակ՝ իրանեաններին յա-տուկ -ակ. մասնիկով և յետոյ միջին ու-ի անկումով էլ՝ տատրակ։ Յն. τετρας, τέτραϰος ձևի դէմ ունինք գւռ. տետրակ, որ նըյն-պէս փոխառեալ է մարական համապատաս-խան ձևից, թէև գրաբարի մէջ չէ աւան-դուած։-Հիւբշ. 395։


Տաքսատ

s.

rank, line, order.

• ՆՀԲ և Հիւբշ. 384 դնում են յն. ταšεἰδιον «զինւորների փոքր խումբ», որ նուազա-կանն է τάζις բառի։ Բայց այս բառը ոչ միայն չի ծածկում հյ. ձևը, այլ և նշանակութեամբ անյարմար է, ըստ ո-րում նշանակում է ըստ Sophocles 1068 բ «զինւորական արշաւանօ»։


Վճար

s.

payment, pay, requital, retribution, compensation;
discharge;
acquittance, receipt;
end, finish;
ի —, received;
— առնել, to finish, to bring to an end or conclusion, to accomplish.

• «վարձք, փոխարէն հատուցում» Ոսկ. ես. Եւագր. «վերջ, ծայր, լրումն» Փիլ. խոսր. Բրս. թղթ. և մրկ. որից վճարել «կա-տարել, գործադրել, վերջացնել. 2. վախճա-նիլ, կեանքը վերջանալ. 3. պարտքը տալ, հատուցանել. 4. արգիլել, վճիռ տալ» ՍԳր. Եզն. Եւս. քր. «բաժանել, բաժանուիլ, մէկդի կենալ» Ոսկ. յհ. Կիւրղ. ղկ. «ազատել, փըր-ևել» Տիմոթ. կուզ. 272. վճարանք Եփր. հռ. վճարումն Փիլ. այլաբ. Եղիշ. դիւրավնար Մանդ. պարտավճար Յհ. կթ. անվճար Պիտ. փիլ. գրուած է վինար Մխ. բժշ. 40. վճառել Վրդ. առ. 126-7. նոր բառեր են վճարօր, ամսավճար, վճարագիր։ Նշանակութեանց զարգացման համար հմմտ. հյ. հատուցա-նել և գւռ. հատնիլ «պարտքը վճարել, սպա-ռիլ, մեռնիլ, սատկիլ», լտ. solvo «լուծել, ազատել, ճեղքել, բաժանել, արձակել, մեռ-ցընել, պարտքը վճարել, վերջացնել» ևն։


Վրձին, ձնի

s.

brush;
— նկարչաց, brush, pencil;
— զգեստուց, հերաց, ատամանց, եղնգանց, clothes-brush, hair-brush, tooth-brush, nail-brush.

• Այս մեկնութիւնս տե՛ս նախ ՀԱ 1908, 122։-Մառ. Teкст. и Paз. VI Փзnio-лоrъ=Բարոյախօս, 1904, էջKxKVII և 109, Teксть и Paз. no кв. Փил. I, էջ 116 (1925 թ.) ենթադրում է թէ հնապէս կար հյ. վրձին բառը և նշանակում էր «лacкa, փայփայանք, գգուանք», որի հետ նոյն են վրաց. qurcin, բաց. qurci. երկուսն էլ «лacкa, փայփայանք», և որ Բարոյախօսից առնելով պահում է դեռ վրաց. վրցինի «գգուանք». յետոյ հայերէնը դարձաւ աքիս։ Bittner WZ-KM 27 (1913), 130 միացնում է թրք. forca, գերմ. Burste «խոզանակ», Borste «խոզի ստև», ֆր. brosse, անգլ. brush «խոզանակ» բառերին։ (Սակայն սրանք ըստ Walde 274 և Kluge 68 բնիկ գերմանական են և կցւում են սանս. bhrsti «ծայր», լտ. fastigium «ծայր, կատար, գագաթ» բառերին)։


Տաբատ

adj. s.

linen, of linen;
pantaloons, trousers.

• . անստոյգ նշանակութեամբ բառ. մէկ անգամ գործածուած է Ել. լթ. 27. «Ա-րարին... զանդրավարտիսն տաբատ ի նիւ-թոյ բեհեզոյ», որի դեմ եբրայեցին ունի «զանդրավարտիսն կտաւեայս (բուն bad «կտաւ, կտաւէ շոր») ի բեհեզոյ մա-նելոյ», իսկ յոյնը τα πεοισxελη ἐϰ βὸσανιι--ϰλωσμὲνης, ուր տաբատ բառի համապատաս-խանը պակասում է։-Ըստ այսմ հայերէնի մէջ տաբատ յաւելուած կամ մեևնառանա-թիւն է անդրավարտիք բառին, և կամ ցոյս է տալիս նիւթը (իբր եբր. «կտաւեայ»)։ Բառ. երեմ. էջ 304 մեկնում է տաբատ «միջօք չափ և բարձիւք», ՀՀԲ «կտաւեղէն», ՆՀԲ «անդրավարտիք», ՋԲ «կտաւ կամ անդրա-վարտիք», ԱԲ «անդրավարտիք»։ Արևմտեան գրականում ընդունուած է «pantalon, շալ-վար, դրսի անդրավարտիք» նշանակութեամբ և գրւում է նաև տափատ ձևով։


Տաճար, աց

s.

temple, fane, church;
palace, court, hotel;
banqueting-hall;
banquet, feast;
— խորհրդոյ, council-hall, House of Parliament.

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Երև. Կր. Մկ. Ջղ. Տփ. տահար, Մշ. տաջար, Ռ. Սեբ. դաջար, Մրղ. տաճճար, Զթ. դաջօյ, դաջոր. այս բոլորր ու-նին «եկեղեցի» նշանակութիւնը։ Իսկ Սլմ. գործածւում է միայն իւրայատուկ մի ա-սացուածի մէջ. երբ թոնիրը շատ վառուելով սպիտակի, ասում են թէ թոնիրը «սիւտկել է իշխօ տաճար». սրանից հանելով է անշուշտ, որ Ա. Աթայեան, Սալմաստ 66 դնում է տա-հար «թոնիր» նշանակութեամբ մի բառ, որ ինչպէս ստուգեցի Թաւրիզում Սալմաստեցի գաղթականների մօտ, գոյութիւն չունի.-հմմտ. նաև Ահարոնեան, Հռօ կինը, էջ 67 Իգդիրեցոց մի երդումը թոնրի վրայ՝ «այս տաճարը վկայ»։


Տաճիկ, ճկաց

s. adj.

Arab;
Turk;
Arabian;
Turkish;
swift-footed;
— ձի, barb, Barbary or Arabian horse;
— ասորի, Canaanite;
cf. Ուղտ.

• «արաբ». հնագոյն ժամանակնե-րից սկսած այս անունով էին կոչւում այն Արաբները, որոնք բնակւում էին Ասորիքի և Եփրատի միջև գտնուած եռանկիւնու մէջ. այս երկիրը կոչւում էր յն. Ἀραβία ή ἐეημος, գործածուած է նաև Փիւնիկէի և Քանանացոց համար (տե՛ս Կանայեան, Արրտ. 1913 493-6 և Կոգեան ՀԱ 1922, 542). հմմտ Բ. մակ. ժբ. 10. իբրև ածական՝ գործածւում էր «արագավազ» նշանակութեամբ՝ ձիու և ուղտի համար. ինչպ. տաճիկ ձի Բուզ. դ. 47, էջ 134, տաճիկ ուղտ Բուզ. դ. 54, էջ 141 երիվարս տաճիկս Սեբ. Գ. ի (հմմտ. արա. բական ձի, արաբ ձի)։ Աւելի ուշ արաբները մահմետական դառնալով՝ տաճիկ բառն էլ սկսաւ նշանակել «իսլամ», որից և տաճկաց-նել «մահմետական դարձնել» Գնձ.։ Երբ Սել-ճուքները արշաւելով արևմուտք, մտան Մի-ջագետք, խառնուելով տեղացի արաբների հետ, ստացան մեր մէջ տաճիկ անունը. հմմտ. «Ի հիւսիսոյ եղեն շարժեալ ազգ, որ կոչմամբ թուրք անուանեալ, ի 24 ցեղս որո-շեալ, իշխանութիւն տաճկաց առեալ, թեպէտ յաղանդ նոցին խմորեալ» Վահր. ոտ. էջ 183. «Իսկ արաբացիքն որ մինչև ցայն վայր տա-ճիկք կոչէին ... խառնեցան ի թուրքն և եռեն ազգ մի վասն համակրօնութեան իւրեանց և միմեանց անուամբ կոչին» Միխ. աս. էջ 407-8։ Սելճուքներից յետոյ նոյն անունը ժառանգեցին նրանց ցեղակից Օսմանցիք։ Սելճուքների բարբարոսութեան աատճառաւ տաճիկ դարձաւ նաև ած. «մարդու նեղու-թիւն տուող, չարչարող»» իմաստով Երզն. մտթ. 125 ա, որ մինչև անգամ Քրիստոսի բերանն է դրւում (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Ա. 172)։ Նոր բառեր են տաճկե-րէն, տաճկահայ, տաճկաբան, տաճկախօս, տաճկահայերէն, տաճկահպատակ, տաճկա-լեր ևն։


Տաշտ, ից

s. bot.

cup, mug;
bowl, basin;
vat, trough;
tub, bucket, wash-tub or lye-tub;
basket;
— խմորոյ, kneading-trough, hutch;
— խնկոց, bed of spices;
cf. Խնկանոց;
— որմածուաց, hod, tray;
layer, slip, offset;
vine-branch, vine-shoot.

• . *ի հյ. «բաժակ, գաւաթ, թաս» ՍԳր. Բուզ. Ոսկ. ա. կոր. «խնկաման» Երգ. ե. 13, զ. 1. «կոնք» Վրք. հց. «կթոց, կողով» Ճառընտ. «ձիու գասակը պաշտպանող մի տեսակ զրահ» Արծր. 132 (տե՛ս իմ Հլ. նոր բառեր հին մատեն. Ա. 208), «մի տեսակ երաժշտական խազ» (գրուած է դաշտ Վստկ., թաշտ ՀՀԲ. հմմտ. պրս. [arabic word] tastgar «անուն երաժշտի միոջ», որ ծագում է tašt «կոնք» բառից)։ Արդի գրականում և գաւառականներում տաշտ նշանակում է մի-այն «փայտէ կոնք»։


Շոգ, ոյ

s.

solar heat, hot vapour.

• (յետնաբար ո հլ.) «տաքութիւն, տօթ» Լմբ. առակ. և Բենեդ. Վանակ. յոբ. «շոգի, գոլորշի» Պիտառ. «տաք» էֆիմ. 110. որից շոգի «գոլորշի». Եւս. պտմ. Եզն. «շունչ» Եզն. Ագաթ. «լոյսի ճառագայթ» Եփր. հա-մաբ. Երզն. մտթ. «գիտութեան նշոյլ» Եփր. ա. կոր. 75. շոգանալ «շոգիանալ» Նիւս. բն. օոգալիք կամ շոգլիք «գոլորշի» Երզն. մտթ. էջ 570. (որ և շոգլի Երզն. երկն. զ. շոքլ Վրդ. առ. 115. շուքիլ «vapor» Cl. Galano, Gr. et log. inst. Romae 1645, էջ 21 ա, շոգոլի «գո-լորշի» Վրդն. ծն. Փիլ. լին. 289. «հառա-ւանք» Նիւս. կազմ.), շոգեալ «տաքազած» Յայսմ. յնվ. 11 (չունի ԱԲ), շոգիամէգ Նար. շոգեակ Վրդն. սղ. շոգէտեսակ Նիւս. բն.-Նոր բառեր են շոգեկառք, շոգենաւ, շոգենաւակ, շոգեշարժ, շոգեմեքենայ, շոգեմակոյկ, շոգե-կաթսայ, շոգելից, լիաշոգի։-Շոգ և շոգի բառերի նշանակութեանց զարգացման հա-մար հմմտ. գոլ և գոլորշի։

• ՓՈԽ.-Քրդ. ❇ šοq «տաք» (Justi, Dict. Kurde, էջ 264 բառս կցում է արաբ. [arabic word] šavq բառին, որ ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 938 նշանակում է «ցոլք, փայլ» և չունի «տաքութիւն» նշանակութիւնը)։


Շոյտ

adj. adv.

quick, light, prompt, active, swift, nimble, agile, brisk, alert;
quickly, promptly, speedily, quick, fast.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «փութկոտ, ճարպիկ, յաջողակ, ա-րագաշարժ» Առակ. իբ. 29. Վեցօր. էջ 85. Ոսկ. կող. «շուտով, շուտ մը» Սիր. ժգ. 11. Վրք. հց. որից շուտաբան Կոչ. 421. շուտա-գոյն Կոչ. 215. շուտախօս Սիր. դ. 34. շու-տութիւն Փարպ. ևն։ Արմատը ռմկ. գրւում է նաև լուտ, որ հիմայ ընդունուած է գրական լեզուի մէջ՝ «արագ» նշանակութեամբ. որից շուտասելուկ (նոր բառ)։

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մկ. Ջղ. շուտ, Ալշ. Երև-Մշ. Ննխ. Ռ. լուդ, Մրղ. շուտ, շուէտ, Վն. շոտ, Ագլ. Շմ. շիւտ, Սլմ. շուէտ, Սվեդ. ուշէդ։ Որովհետև բառս երկու տարբեր նշանակու-թիւն ունի («կանուխ» և «արագ»), որոնք շատ անգամ իրար հետ շփոթւում են, Ղրբ. զանազանութիւն դնելով գործածում է շիւտ «կանուխ» և լի՛ւշիւտ (<շուտ-շուտ) «արագ, յաճախ»։ Նոր բառեր են շուտահաս, օուտ-հասուկ, շուտկեկ, շուտմաշ, շուտուց կամ շուտունց։


Շորիկ

adj.

giddy-pated, wandering.

• . մէկ անգամ գործածում է Բուզ. դ. 20. «Այն բանքն յունկն զօրավարին Պարսից հասանէին ի բերանոյ շորիկն շոգմոգն տի-րանենգն Փիսակայ». բուն նշանակութիւնը անստուս է. մօտաւորապէս միայն երևում է որ անարգական ածական է։


Շուկայ, ից

s.

market, bazaar, market-place.

• «փողոց, հրապարակ, վաճառա-նոց, բազար» Ոսկիփ. Վստկ. 29. Ուռհ. Բրս. մրկ. (արդի գրականում միայն վերջի երկո։ նշանակութիւններով). որից շուկամէջ «շու-կային մէջը» ԱԲ, շուկայիկ, շուկայական (նոր բառեր)։


Շումրայ, ից

s.

wild fennel.

• -Ասոր. [syriac word] ︎ šamārā կամ [syriac word] sumrā šumrā. šamrā «foeniculum capil-laceum». որ և արաբ. օ [arabic word] šumra։ Ըստ այսմ կարող ենք ընդունել, որ մեր մէջ էլ հնագոյն ձևն է շամրայ, որ յետոյ արաբերէ-նի ազդեցութեամբ դարձաւ շումրայ։ Ասորի բառը ըստ Brockelm. Lex. syr. նշանակում է նաև «isatis tinctoria», որ տարբեր բոյս է։


Շուն, շանց

s. fig. ast.

dog;
adulterer or adulteress;
Canis Major;
cf. Շնիկ;
մատակ —, bitch;
— անպիտան, cur;
— որսորդ, hound, terrier, ranger;
որսական — ոտնակառոյց, setter, pointer, setting-dog;
— մազեղ, գանգրամազ or լուղակ, water-dog;
— մեծականջ, long-eared dog;
— տնպահ, house-dog;
— պահապան, watch-dog;
պահապան — հովուաց, mastiff dog;
ցլամարտ —, bull-dog;
շան լակոտիկ, fisting cur;
— մատնիչ, խեռ, խածանող, կատաղի, a treacherous, snarling, biting, mad dog;
խշտի or խղիկ շան, dog-hole, dog-kennel;
կերակուր շան, dog's-meat, dog-porridge;
ոջիլ շան, dog-louse;
վազք շան, dog-trot;
ցնկնիլ շան, to whelp, to litter, to bring forth;
տալ կամ արկանել շանց, to give or to send to the dogs;
կերակուր լինել շանց, to go to the dogs;
— հաջէ, ոռնայ, կաղկանձէ, ղօղանջէ, կռնչէ or մռմռայ, the dog barks, howls, whines, yelps, growls;
խոնջեալ իբրեւ զ—, dog-weary, tired as a dog;
— հաջան՝ չէ խածան, a barking dog seldom bites.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k'uón-ձևից, սեռ. k'unós. սրանց ժառանգներն են վեդ. çuva, çuvan-, սանս. çvá, çván-(սեռ. çunas) զնդ. spā (սեռ. sūnō), թոխար. ku, յն. ϰον (սեռ. ϰονος), լտ. canis (ֆրանս. chien և. տալ. cane, ռում. cáne), հհիւս. hundr, գոթ. bunds, հբգ. hunt, գերմ. hund, անգլ. hound. հոլլ. hond, լիթ. szն (կարդա՛ šuō, սեռ. szuns). լեթթ. suns, հին պրուս. sunis, ռուս. լեհ. suka («էգ շուն». իսկ ռուս. coбакa փոխառեալ է թերևս մարերէնից՝ Սկիւթացոց միջոցով), հիռլ. cն (սեռ. con), կիմր. ci, կորն. ki, բոլորն էլ «շուն» նշանակութեամբ (Walde 122, Trautmann 310, Boisacq 541, Ernout-Meillet 138, Pokorny 1, 465)։ Իռա-նականում -ka մասնիկի յաւելումով ձևացած է՝ spaka, որից մար. σπάϰα (τὴν ϰύνα ϰαλέουσι σπάϰα Mῆδοι «զշուն կոչեն Մարք՝ սպակա» Հերոդ. 1, 110) և յգ. σπάϰαδες Հեսիւք., պրս. ❇❇sag, պհլ. sak, sag, քրդ. seh(=se), յգ. san, աֆղ. spai (Horn § 743)։ Հայերէնի մէջ շ համապատասխանում է հնխ. k'i ձևին. այս մասին եղած ընդարձակ վիճաբանու-թեանց վրայ տե՛ս Osthoff-ի մենագրութիւնը շուն բառի մասին՝ Etym. Parerga 1. 199-278, մանաւանդ էջ 229-240, Pedersen Նը-պաստ, էջ 6 և վերջին անգամ Lidén, Յուշար-ձան 381-8։-Հիւբշ. էջ 480։

• ՓՈԽ.-թրք. ❇ [arabic word] oš-οš «շուն կան-չելու ձայն» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 276) և ❇ ošt «շուն վռնտելու ձայն» (հյ. օ՜շտ)։ -Բայզ լազ. tcuna «էգ շուն», որ ունի Ere-kert, Die spr. d. kauk. Stam. թ. 191, երևի թէ սխալ է և նշանակում է միայն «էգ». հմմտ. թ. 346 tcuna-cxeni «էգ ձի»։


Շուշտակ, աց

s.

handkerchief;
hairband;
— աբեղայ or վարդապետ, a widowed priest.

• «թաշկինակ» Յայսմ. (ԱԲ դը-նում է նաև «մազկապ» նշանակութեամբ)։


Շուք, շքոյ, շքի, շքով

s. fig. adv.

shadow, shade;
veil, head-cover;
honour, respect, consideration;
splendour, brilliancy, lustre, glory, magnificence;
pomp, parade;
protection;
— եւ ձեւք, ceremonial, etiquette;
— դնել, to honour, to pay honour, to respect, to consider, to compliment, to pay court to, to court;
զամենայն — եւ զպատիւ ունել, to give all the respect and honour due;
ի շքի եւ ի պատուի ունել, to hold in respect;
զանձն ծանր եւ ի շքի ունել, to be rave or serious;
— առնուլ, to be honoured or glorified;
շքով, with honour, gloriously, magnificently, pompously.

• . ո հլ. (ներգ. ի շքի Բուզ. ե. լէ) «ստուեր, հովանի» Վեցօր. Կիւրղ. ծն. «ծած-կոց, հովանի» Ա. կոր. ժա. 10. Մաշտ. Նար. «պատիւ, փառք, վեհութիւն» ՍԳր. Ոսկ. Եփր. ա. թես. Սեբեր. Բուզ. որից շքալ «պանծալ» Սիր. ժ. 29. շքեղ ՍԳր. Եփր. ղևտ. շքադիր Ագաթ. շքեղազարդ Կոչ. շքեղալուք Ագաթ. մեծաշուք բ. մկ. գ. 25. Եփր. թգ. Ոսե. Իւս քր. անշուք Ոսկ. ես. բարեշուք Ոսկ. ա. կոր. չարաշուք Բ. մկ. 29. Եփր. վկ. արև (ստէպ), սքանչելաշուք Բուզ. գեղաշուք Մագ. գեղեց-կաշուք Լաստ. գլխաշուք Նար. բազմաշուք Ճառընտ. նոր բառեր են ազնուաշուք, վեհա--շուք, շքախումբ, շքանշան, շքամուտ, շքեղա-փայլ, շքերթ ևն։-Հայերէնի մէջ իմաստի ռարգացման համար հմմտ. անգսք. scima «շուք, ստուեր. 2. փայլ» ևնι


Շռնիտ

s.

basin, wash-hand basin.

• ՆՀԲ յն. χέρνιβον բառից։ -Կոյլաւ. Բառ. գերմ. 1341 ա դնում է բառս իբրև «միզաւառ, կրիճ, անկողին պառկած հի-ւանռի միզաման», որով անշուշտ ու-զում է կապել շեռ «մէզ» արմատին։ (Բայց այսպիսի նշանակութիւն չէ ա-ւանդուած մեր մէջ. միայն յն. γερνίβιον նուազականն է, որ նշանակում է թէ՛ «փոքր լական» և թէ «կրիճ. միզա-ման»)։


Ոլոք, աց

s.

fibula, perone, shinbone.

• , ի-ա՞ հլ. (յետնաբար ո հլ. աւելի յետնաբար ն հլ. յգ. ոլոքունք) «ծունկից մին-չև կրունկը եղած մասը» Ագաթ. Պղատ. տիմ էջ 151. Փիլ. որից բոկոլոք «բոկոտն» (գրը-ուած բոկոլոռ) Սոկր. 308. ոլոքոսկր (նոր բառ). գրուած է նաև ոլոգ, նոյնը օլոխ «ճուռ» Բառ. երեմ. էջ 335.-Քաջունի, Գ. 189 դետէ նաև «ծաղկի կոթ» նշանակութեամբ (նոյն-պէս է դարձեալ Գաբ. բառ.), իսև Գ. 189 «երկար գուլպայ» նշանակութեամբ դնում է ոլոգ ձևով։

• = Բնիկ հայ բառ՝ որ ծագում է հնխ. oleq-ձևից (երկրորդ ձայնաւորը առաջինի ազդե-ցութեամբ դարձել է ռ). սրա ցեղակիցներն են՝ սանս. çkšala (<*lqs-elā) «ձիու կրուն-կից մինչև սմբակը եղած մասը», յն. άλας «արմուկ», λας «կրունկով», λαχμός «քացի, կիցք», λαxτίζω «աքացել, քացի տալ», լտ. lacertus «մկանունք, բազուկ», հիսլ. leggr «սրունքների բումբը», անգլ. ieg «սրունք», հիռլ. less «երանք», հիսլ. laer, հշվէդ. lār «սրունք», հսլ. lakúti, ռուս. lákoti «արմուկ» լիթ. elkuné, հպրուս. alkunis «արմուկ», lag-no «վարտիք, ոտաշոր» ևն։ Հնխ. արմատը oleq-(աճած ole-, elei-, lei-պարզականից) նշանակում էր բուն «ծռել, ճկել» և յետոյ, զանազան լեզուների մէջ յատկացուեցաւ նը-շանակելու արմուկը կամ սրունքը՝ սրանց ևորացած ձևի պատճառաւ. հմմտ. մն. σϰολιός «կեռ» և σxέλος «սրունք», հյ. կարո «ձկնորսի կամ ոտքի ճանկ» (Pokorny 1, 157, Walde 404, Boisacq 555)։ Նոյն ար-մատին են պատկանում նաև ողն և ուլն, որոնք տե՛ս առանձին։ Ernout-Meillet 490 lacertus բառի համար ո՛չ մի համեմատու-թիւն ստոյգ չի գտնում։

• Տէրվ. Altarm. 72, 74 լիթ. linkti «ծը-ևիլ, կորանալ», lenkti «ծռել», պրս. lang «ամբողջ ոտքը»։ Հիւնք. ողոք բա-ռից։ Ուղիղ մեկնութիւնը վերի ձևով տուաւ Lidén, Arm. Stud. 95 և KZ 41 (1907), էջ 396։ Չի՛ ընդունում Meillet MSL 15, 355 նշանակութեանց տարբե-րութեան պատճառաւ։


Սոճի

cf. Շոճի.

• ՓՈԽ.-Վրաց. իմերել. օսս. սոճի՝ նոյն նշանակութեամբ։


Սոս, ից

s.

sossus, space of sixty years.

• = Յն. σთσσος, լտ. sossus, նոյն նշանակու-թեամբ. սա էլ փոխառեալ է քաղդէարէնից. հմմտ. ասուր. šuššu, šušu, որ նշանակում է «վաթսուն» և է բաբելական [other alphabet] գաղափա-րանշանը (Delitzsch, Assyr. Hndwört. 694)։ Բոլորի աղբիւրն է սումեր. šuš «վաթ-սուն», որ կազմուած է uš «երեսուն» բառի կրկնութեամբ (իբր սš-uš 30+30). իսկ ս︎ բերեսուն» բառն էլ յառաջանում է a «տա-սը» xeš «երեք» բառերից (Bertin, Lang. of the cun. inser. էջ 7)։-Հիւբշ. 380։


Սոսորդ, ի, ոյ

s.

throat, gullet, gorge;
uvula.

• Մ. Այվատեան, Մասիս 1853 մարտ 25 սոր և սորսոր բառերից, որոնք բուն նշանակում են «սորել, ծծել»։ Տէրվ. Երկրագունտ 1883, 170 թերևս -որդ մասնիկով սոս արմատից։ Lidén, Ar-men. Stud. 134 կրկնուած սոր «ծակ» բառից։ Patrubány ՀԱ 1908, 277 -որդ մասնիկով՝ հնխ. ek'ōi արմատից՝ կըր-հատ կրկնութեամբ։ Պատահական նմա-նութիւն ունին վրաց. სახა սասա «քիմք, 2. կոկորդ», արաբ. [arabic word] sart «կուլ տալ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 478).


Սորեկ

adj. bot.

sorech, choicest, most excellent;
Indian millet.

• = Եբր. [hebrew word] կամ [hebrew word] soreq «մի տեսակ ընտիր խաղող» բառն է, որ յն. σთρήϰ տառառարձութեան վրայից անցած է մեղ. նոյնպէս նաև վրաց. სორეკა սորեքա։ Եբր. բառը՝ որ գործածուած է բնազրի նոյն տե-ղում, բնիկ սեմական է և նշանակում է բուն «կարմիր». հմմտ. ասուր. [other alphabet] = šar-ku «կարմիր արիւն», արաբ. ❇ šarq «կարմրիլ. 2. արևը ծագիլ. 3. արևելք, արև-ելեան կողմ» (Gesenius17, 794, Delitzsch. Assyr. Handwört. 692, Strassmaier, Alp-hab. Verzeich. 1000)։


Սուղ, սղից

adj. gr. s. mus.

little;
brief, short, succinct, concise;
*dear, high-priced;
short;
s. mus. "an Armenian note;
— ինչ, իմն or մի, a little, cf. Փոքր ինչ, cf. Խուն մի, cf. Սակաւ մի;
— ինչ յառաջ, some time before;
— ինչ կանխագոյն, a little before;
— ինչ զկնի, some time after;
յաւելից այլ եւս — ինչ, one word more;
ի — բանս, — բանիւ, in few words;
— իշխանութիւն, իշխանք, cf. Սակաւապետութիւն."

• ՆՀԲ «յորմէ յն. φιλος, լտ. pusillus «սուղ»։ Հիւնք. սողուն բառից։ Patru-bány SA 1, 196 յն. ϰόλος «խորտա-կուած»։ Meillet MSL 1I. 399 կցում է սանս. çárita-, çrnāti «խորտակել», çir-ná-«խորտակեալ», յն. ϰαω (έϰ-λασσα) «խորտակել, ճիւղերը կոտրատել». ϰόλος, ϰολοβός «խորտակեա,, կտրտած», յետնաբար «կարճ, փոքր, ցած». ϰολάζω «պակասեցնել, ծառերը կտրատել, ա-ւելին յապաւելով ճիշտ չափին բերել», ϰολούω «լապաւել, կտրել, կարճացնել» բառերին։ "Բայց Walde 131 և 166 եր-կուսը իրարից բաժանելով՝ սանս. ձե-ւերը դնում է հնխ. k'er-արմատից, իսկ յն. ձևերը հնխ. qolā-արմատից. երկուսն էլ անյարմար հյ. սուղ բառին)։ Անդրիկեան, Բազմ. 1903, 367 սէր բառի հետ=լտ. carus, որ նշանակում է «սէր» և «թանկ»։ Karst, Յուշարձան 407 սու-մեր. sila «կտրել»։

• ԳՒՌ.-Զթ. Խրբ. ՀՃ. Պլ. Սեբ. Տիգ. սուղ. Ասլ. սիւղ, Սվեդ. սէօղ, բոլորն էլ «թանկ» նշանակութեամբ. որից սուղնալ, սուղզնել, սուղնոց, սուղծախ։


Սուսր, ի

s.

ruddle, red ochre or lead, minium.

• ԳՒՌ.-Ալշ. Մկ. Մշ. Ջղ. սուսր, Երև. Սեբ. սուրս. Խրբ. սօրս, Ակն. սիրս, Բն. սուրսօղ (<սուսր հող) «կարմիր հող կամ կաւիճ», որի հետ նոյն է Վն. սոսրաթ «մի տեսակ կարմիր քար, որ հինայի նման ձեռներին են քսում».-Սեբ. սուրս նշանակում է նաև ծածկալեզւով «Փոքր-Ասիոյ Ղզլբաշ»։


Սուտ, ստոց

adj. s. adv.

false, untrue, lying, deceitful, fallacious;
falsehood, untruth, story, lie, fib;
falsely;
թեթեւ —, white lie;
innocent falsehood;
— երդումն, perjury, false oath;
— վկայ, false witness;
— քրիստոսք, false christs, antichrists;
ամենեւին —, absolutely false;
— խօսել, ասել, to tell untruths, to lie;
— առնել or ի — հանել, to contradict most flatly, to give the lie to, to shew the falsehood of, to deny, to gainsay, cf. Ստացուցանեմ;
ի — հանել զկայսրն, to deny the accusation made before the emperor;
եդաք — զյոյսն մեր, we trusted in lies.

• ՓՈԽ.-Վրաց. სუტი սուտի «սուտ, лож-ныи» (Չուբինով 1202).-բայց պատահա-կան պէտք է համարել լազ. ցուդ «ստել, խաբել», մցուդի «խաբել», ցուդի «սուտ, ի զուր», ցուդոբա «ստութիւն, կեղծիք», մըտ-ցուդի «խաբեբայ», որոնց դէմ նշանակու-թեան տարբերութեամբ՝ թուշ. ցուդաթ «ծոյլ, անգործ, վրաց. ցուդի «վատ, անօգուտ, պարապ», ցուդի կացի «պարապ մարդ», ցուդադ «պարապ, անգործ»։


Սուրճ, սրճոյ

s.

coffee;
— անապակ, black -;
— կաթնախառն, — and milk;
— ջրախառն, strong -;
ժամ սրճոյ, coffee-time;
եփել, ըմպել —, to make, to drink coffee.

• Ոման» համարում են բնաձայն. ու-րիշներ սարքուած սև ջուր բառից և յատկապէս Վենետկի միաբաններից մէկի ձեռքով։ (Պլ. ծածկալեզւով սև ջուր նշանակում է «սուրճ»)։


Սպեղանի, նւոյ, նեաց

s.

plaster, poultice, salve, unguent, ointment, pomatum;
diachylum, cerate, cataplasm;
—ս ի վերայ դնել, cf. Սպեղանեմ.

• = Յն. φπλήνιον «վիրակապ» կամ սրանից փոխառեալ ասոր. [syriac word] esplenyā «սպեղանի» բառից։ Ձևի կողմից երկուսն էլ մի քիչ տարբերւում են հայերէնից, բայց նշանակութեան կողմից համաձայն է ասո-րին։-Հիւբշ. 381։


Սպիտակ, աց

adj. s.

white;
white, white lead, ceruse;
silver coin;
— մարգարտեայ, pearl-powder;
— զինկի, zinc-white, oxide of zinc;
ի —ս, dressed in white;
— առնել, to whiten.

• ԳՒՌ.-Տիգ. սբըդmգ, Սվեդ. իւսբիւդիւգ, Ազլ. սպա՛յտmկ, Հճ. իսբիդօգ, Գոր. Երև. Ղրբ. սի՛պտակ, Տփ. սի՛պտակ, սի՛պտա. Մրղ. սիպտmկ', Շմ. սիպտmգ՝, Ալշ. Մշ, սիբդագ, սիվդագ, Վն. սիվտակ, Մկ. սվտակ, Սլմ. սըվտmկ', սըֆտmկ', Խրբ. բիդագ (<պիտակ<սպիտակ) «ճերմակ», իսկ Պլ. Ռ. իսբիդագ «յստակ՝ որոշ՝ պարզ երևա-ցող»։-Ստակ բառն ունին Պլ. ըսդագ. Սչ. ըսդ'ագ, Խրբ. սդագ ևն։ (Պլ. «ստակ» բառը, բացի ընդհանրապէս «դրամ» նշանակութիւ-նից, յատկապէս նշանակում է տաճկական փոքր մի դրամ, որ է փարա= ls կոպէկ, տճկ. aqče։ Ստակի և սպիտակի մասին աւե-լի երկար տե՛ս Թ. Աւդալբէգեան, Տեղեկ. Ինս-տիտ. 2, 51-53)։ Նոր բառեր են սպիտա-կուց, սպիտակուկ, սպիտակենի, սպիտակա-հատ, սպիտակահող, սպիտակաւուն ևն։


Սռնակալ, ի

s.

cf. Սաթ.

• «ելեկտռոն, սաթ». ունի միայն ԱԲ. երկու անգամ գտնում եմ գործածուած Ոսկ. ճառք. էջ 590. «Ահա ամպ. ասէ, և հիւսիսոյ կայր և ճառագայթք շուրջ և հուր փայլատակեալ, և ի մէջ նորա իբրև զտե-սութիւն սռնակալի և ճառագայթք ի նմա... Եւ տեսի իբրև զնմանութիւն սռնակալի ի տեսութենէ միջոյն և ի վեր»։ Այս հատուածը ակնարկում է Եզեկ. Ա. տեսիլքը, ուր սոնա-կալ բառի դէմ դրուած է բազմագունի ակն. որ է «սաթ». «Եւ ի մէջ նորա իբրև զտեսիլ բազմագունի ականց և ճառադայթք ի նմա» (Եզեկ. ա. 4)։ Այսպէսով ճշտւում է սռնա-կալ բառի նշանակութիւնը։


Ստոյիկեան

adj. s.

stoical;
stoic;
— աղանդ, stoicism.

• = Յն. στωἰϰός «ստոյիկեան», որ կազմու-ած է στοά «սրահ» բառից և նշանակում է բուն «սրահական» (այսպէս կոչուած, որով-հետև Զենոն փիլիսոփան այդ վարդապետու-թիւնը քարոզում էր յայտնի մի սրահի մէջ)։-Հիւբշ. 382.


Ստորի, րւոյ, րեաց

s.

weaver's beam or roller.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. stor-«ծառի կամ փայտի կոճղ» արմատից, որի բարձր ձայն-ռարձն է ster-. հմմտ. յն. στεῖρα «նաւի առջևի կոր ու հաստ գերանը», στήριγς «նե-ցուկ, յենարան», հբգ. storro և մոր. storre եծառի՝ փայտի կոճղը»։ Հնխ. ster-նշանա-կում է նաև «ամուր, պինդ, հաստատուն» և յետոյ «ամուլ, չբեր, ստերջ». երկուսի միու-թիւնը ցոյց է տալիս յն. στεῖρα «նաւի գե-րանը», որ միևնոյն ժամանակ նշանակում է «ամուլ, չբեր». միւս օրինակները տե՛ս ստերջ բառի տակ (Pokorny 2, 627-8, Bo-isacq 906-7)։-Աճ.


Ստորովենի

cf. Սոճի.

• = Յն. στρὸβιλος, στροβιλέων «մի տեսակ սոճի», որից էլ լտ. strobilus «սոճիի պտուղ». բուն նշանակութիւնն է «ծուռ ու մուռ». հմմտ. στρεβλός «ծուռ ու մուռ», στράβων «շիլ» ևն (Boisacq 918)։-Հիւբշ. 382։


Պալատն, տան, տանք

s.

palace, hall;
court;
hotel.

• = Յն. παλάτιον, παλάτιν հոմանիշից, որ փոխառեալ է լտ. palatium բառից. սա նա-խապէս Հռովմի Պալատինեան լեռան անունն էր. թերևս ծագում է լտ. pālus «ցից» բառիս և նշանակում է բուն «ցցապատ տեղ» (Wal-de 554). յետոյ ստացաւ «արքունիք» նշա-նաևութիւնը. անցած է նաև շատ ուրիշ լե-զուների ինչ. իտալ. palazzo, ֆրանս. palais, անգլ. palace, հբգ. phalanza, pfalanza, մ. բ. գ. palas, նբգ. Palast, Pfalz (Kluge 365), հսլ. polata, ռուս. палата, հունգ. palota, վրաց. ბალატი պալատի, արաբ. [arabic word] balāt, ասոր. [other alphabet] palātī̄n ևն։ Հայերէնի «վը-րան» նշանակութեան համար հմմտ. ռուս. nалаткa «վրան»։-Հիւբշ. էջ 370։


Պահանջ, ջից

s.

credit-side, credit;
cf. Պահանջումն.

• «բռնի ուզածր», արմատ առան-ձեն անգործածական. գտնւում է արդի գրա-կանի մէջ՝ «առնելիք» նշանակութեամբ. որից պահանջել «բռնի ուզել, բռնադատել որ տայ» ՍԳր. պահանջանք Սեբեր. Վեցօր. Եւագր. պահանջիչ Եւս. պտմ. պահանջող ՍԳր. պահանջումն Սիր. լդ. 42. Ոսկ. ես. զօ-րապահանջ Պտմ. աղէքս. ճշդապահանջ Ոսկ. գծ. հարկապահանջ Խոր. յորդորապահանջ Թէոդ. կոյս. օրէնսպահանջ Եւս. պտմ. ոգե-պահանջ Գնձ. Նար. խստապահանջ, պա-հանջկոտ, պահանջատէր (նոր բառեր)։ Գըր-ուած է պարհանջել Եփր. եբր. 204։


Պաճար, աց

s.

cattle;
—ք, means, expedient, device;
—ս պաճարել, to seek the means to, to resort to all sorts of expedients, contrivances or shifts.

• , ի-ա հլ. «նախիր, արջառ, եզ, կով, կամ լայնաբար՝ ամէն անասուն» Կա-նոնք սահ. 126. Տիմոթ. կուզ 327. Փիլ. Խոր. Պտմ. աղէքս. 13. որից պաճարաբուծ «հ--վիւ» Պիտ. պաճարամիտ «անմիտ» Լմր. մատ. 56, 95. պաճարեղէն «անասուններ» Նիւս. կազմ. պաճարարօտ Փիլ. Ասող. պա-ճարապէս «անասնաբար» Անյ. հց. իմ. քա-ջապաճար Փիլ.։ Այս արմատից են գալիս նաև աաճարանք «ինչք, ապրուստ, պաշարե-ղէն» Ագաթ. Պիտ. Յհ. կթ. Ղևոնդ. «ճար, ճա-րակ, հնարամտութիւն, հնարք» Ոսկ. մ. ա. Չ. Փիլ. յովն. 590. պաճարք «հայթայթանք. մեջոց, հնարք» Ոսկ. մ. ա. 22. պաճարել կամ պաճարիլ «հայթայթել, նիւթել, միջոց կամ հնարք գտնել» Ոսկ. մ. ա. 22. Փիլ. Պիտ. անպաճարան «անհնարին, շատ դըժ-ուար» Փիլ. իմաստն. նշանակութեան զար-գացման համար հմմտ. պախրէ։

• ՆՀԲ աաճար «տաւար» բառի համար թուի թէ յիշում է եբր. պաքար «պախ-րէ». իսկ պաճարել՝ լծ. և նոյն թրք. be-ǰermek և ռմկ. ճարել։ Lag. Urg. 479 ճարակ բառի հետ։ Հիւնք. պաճար «տա-ւար»=պրս. čārpā «չորքոտանի» (շըրջ-մամբ), իսկ միւս նշանակութիւններով վաճառ բառից։ Գազանճեան, Արևել. մամ. 1907, 934-5 պաճարել=թրք. bejer-mek։ Meillet, Rev. d. ét. arm. 2, 6 պա-մասնիկով իրան. ճար (cār), ճարակ (čārak) բառերից փոխառեալ։


Պայծառ, աց

adj.

clear, limpid, pure;
clear, serene, clean;
gay;
splendid, sparkling, brilliant, luminous, shining;
bright, polished, clean;
distinct, evident, plain;
illustrious, glorious, farfamed, renowned, celebrated;
ի հանդերձս —ս, arrayed in gorgeous apparel.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «փայլուն, լուսաւոր, վճիտ. ևխբ. շքեղ, փառաւոր» Յակ. բ. 2, 3. Սիր. իթ. 29, լգ. 13. Յայտ. ժե. 6, իբ. 16. որից պայծառանալ Իմ. գ. 7. Յուդթ. ժ. 4, Եւս. քր. պայծառագեղ Ոսկ. ես. Եփր. թգ. պայծառա-գոյն Եզն. պայծառազգեստ Եփր. թգ. պայ-ծառաթև Վեցօր. 163. պայծառանշան Ագաթ. պայծառացուցանել Եւագր. համապալծառ Ագաթ. Ոսկ. փիլիպ. մեծապայծառ Ոսկ. մտթ. Սեբեր. Վեցօր. Եւս. քր. Եփր. թգ. ծաղ-կապայծառ Թէոփ. պհ. Մաշտ. լուսապալ-ծառ Նար. Շար. պայծառակերպ (նորագիւտ բառ) Հայել. 295 ևն։


Պայուսակ, աց

s.

bag, pouch;
— որսոյ, game-bag;
— ուղեւորաց, cloak-bag;
— կշռոց նենգութեան, bag of false weights.

• , ի-ա հլ. «պարկ, քսակ, մա-խաղ» Միք. զ. 11. Յհ. կթ. Երզն. մտթ. որի հետ նոյն են ապաւասիկ կամ պայուսակ Ոսկ. մտթ. պայուասիկ «դրամական մի կշիռ կամ չափ, 50 լիտր» (ճիշտ հաշւով 16 kil 320 gr. ըստ Մանանդեան, Կշիռները, էջ 41) Շիր. Սեբ. 147 (սխալմամբ գրուած է պալ-ռասիկ տպ. Պօլիս, էջ 231). Բռ. երեմ. 264 գրում է պայսուկ և էջ 270 պաւակս. արդի գրականում կայ միայն պայուսակ «չանթա»։ («Քսակ» և «դրամական չափ» նշանակու-թեանց նոյնութեան համար հմմտ. թրք. [arabic word] kise «քսակ. 2. հինգ հարիւր ղրուշի գումար»)։


Պանիր, նրոյ, նրի

s.

cheese;
գործել մածուցանել —, to make cheese;
to curdle milk.

• ՓՈԽ.-Աժտարխանի հայոց մէջ հոմանիշ-ների տարբերացմամբ ռուս. սիր նշանակում է «եւրոպական պանիր», իսկ պանիր «Կով-կասեան սպիտակ պանիր»։ Այսպէս են նաև տեղական ռուսներն ու թաթարները, որոն։ հայերէնից փոխ առնելով գործածում են naнūp, [arabic word] panīr ձևերը՝ «Կովկասեան կամ հայկական պանիր» նշանակութեամբ։


Պաշար, աց

s.

provision, viaticum, food, victuals;
victualing, providing, provisions, stores, equipment;
the Holy Sacrament.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ Մշ. Ջղ. Սլմ. Տփ. պաշար, Խրբ. Հմշ. Ննխ. Սեբ. բաշար, Հճ. բաշօյ, բէշօյ, Զթ. բէշօյ, բէշոր, Սվեդ. բիշուր. բոլորն էլ նշանակում են յատկապէս «ճամբորդութեան ժամանակ հետը վերցրած ուտելիք».-իսկ թրքախօս հայերից Ատն. բէշէր «կնունքի ժամանակ բաժանուած մրգեղէն»։


Սանդարամետ, ից, աց

cf. Սանդարամետք;
cf. Սանդարամետային.

• = Պհլ. spandāramat կամ կրճատ [other alphabet] [arabic word] spandarmat «Երկրի դիք», փարսի bīm sipendārmed «հող, երկիր», պրս. ❇ sipandārmad ևամ si-pandārmud «Երկիր. 2. է անուն հրեշտակի միոջ, որ վերակացու է երկրի և ծառոց և անտառաց». (գործածւում է ծաև իբրև յա-տուկ անուն և սրանից են տառադարձուած ա-րամ. lspandarmē̄δ, արաբ. [arabic word] lsfan-dārmad)։ Զնդ. ❇ ❇ ︎ spənta. ārmaiti-բառն է, որ կազմուած է spənta-«սուրբ» (=ռուս. cвятьи «սուրբ» բառն է) և armaiti «իմաստութիւն» բա-ռերից. սրանով նշանակւում էր զրադաշ-տական կրօնի մէջ շատ յարգուած մի ոգի, Երկրի Ոգին, որ Արամազդի աղջիկը կամ հարսն էր և որի պահպանութեան տակ էր ռտնւում Երկիրը։ Դարձել է նաև ամսանուն, իբր համապատասխան յունիսի, որից փո-խառեալ է ասոր. [syriac word] spandarmad նոյն նշ.-Հիւբշ.։

• ՀՀԲ սպանդարամետ դնում է սպանդ ռառից։ ՆՀԲ սանդարամետ ի բառիցս սան կամ սանդ, դար, մէտ։ Lag. Ur-gesch. 1041 հյ. սպանդարամետ մեկ-նում է վերի ձևով, առանց յիշելու սան-դարամետ բառը։ Նոյնը նաև Muller SWAW 42, 254, որից Justi, Zendsp 5-Lag Ges. Abhd. 265, 293, Beitr. bktr. Lex. 45 աւելացնում է նաև սան-դարամետ։ Բառիս վրայ ընդարձակ խօ-ռում է Էմին, Հայ հեթ. կրօնը (թրգմ. Յոյս 1875, 290) և Ист. Aсохика 280, որ ընդունում է թէ մեր բառը Դ-Ե դա-րուն փոխառեալ է պրս. սաբենտամադ կամ էսբէնտարմադ «աշխարհի ոռե» ձևից։ Թէև Պարսից և հեթանոս Հայոց մէջ գործածւում էր նշանակելու համար աշխարհիս մաքուր և հնազանդ ոգին, բայց քրիստոնեայ հայոց մէջ բոլորո-վին հակառակ նշանակութիւն ստացաւ. այն է «դժոխային անդնդոց թագաւո-րութեան չար ոգին»։ Նոյն նիւթի վրայ տե՛ս նաև Կոստանեան, Հայ հեթ. կրօ-նը, էջմիածին, էջ 28-31։ Հիւնք. և Թի-րեաքեան, Պատկեր աշխ. գրակ. 208 ըստ Էմինի։ Հիւբշ. էջ 73-74 Սպան-դարամետ (իբր յատուկ անուն) մեկ-նում է վերի ձևով, բայց չի ընդունում սանդարամետ բառը՝ ձևի և նշանակու-թեան տարբերութեան պատճառով։ Աւե-լի յետոյ ընդունել է նաև սանդարամետ բառի նոյնութիւնը՝ ըստ Meillet REA 1, 235։ Բառիս վրայ ընդարձակ մի քըն-նութիւն ունի Վարդանեան ՀԱ 1928, 457-62.


*Սապոն, ի

s.

soap;
cf. Օճառ.

• -Յն. σάπων, σαπώνιον «օճառ» բառից, որ փոխառեալ է լտ. sapo, saponis ձևից, իսկ սա էլ գերմանականից։ Գերմանական ձևերն ևն հբգ. seifa, seiffa, seipfa, մբգ. sēpe, seife, գերմ. Seife, հոլլ. zeep, անգսք. sā̄pe, հհիւս. sāpa, անգլ. soap, բոլորն էլ «օճառ», որոնցից ենթադրւում է գոթ. *saipjō։ Ըստ որում հբգ. seifa և անգսք. sāp նշանակում են նաև «ծառից վազած խէժ», ուստի վերի բառերը կցւում ևն մբգ. sīfen, հոլլ. siǰpelen, անգսք. sīpan, շվեդ. sipa, դան. sibe «ծորել. կաթկթելով հոսել», նորվ. sīpa «լաց լինել». ինչպէս և սերբ. sipiti «շաղել, բարակ ան-ձըրևել», յն. τρῦγ-οιπος «գինի քամելու պար-զուտ» (կազմուած τρῦς τρυγός «նոր գինի»+ οἰռος «մաղ»= հբգ. sib, հոլլ. zeef, անգսք. sife, գերմ. sieb «մաղ» բառերից) ձևերին և բոլորը միասին հանւում են հնխ. seip-«ձու-լել, կաթկթել, ծորիլ, հոսիլ» արմատից (Po-korny 2, 467, Boisacq 987)։ Նախապէս ոճառը Հռովմայեցոց ծանօթ չէր. նրա գիւտը վերագրւում է Գերմանացոց. առաջին ան-գամ Պլինիոս (+79) յիշում է säpo ձևով և «մազերի օծանելիք» նշանակութեամբ, որ գտել են Գալլիացիք. պատրաստում էին ճարպից և մոխրից. Գերմանացիք, թէ՛ այր և թէ կին, նրանով օծանում էին իրենց մա-ռերը. (Gallorum hoc inventum rutilandis capillis, fit ex sebo et cinere.. apud Ger-manos majore in usu viris quam feminis)։ Գեոմանականից օճառը տարածուեց ամէն կողմ. յոյն հեղինակ Aretaeus յիշում է այն 3. Ք. 180 թուին (Sophocles 978), Դ դարից սոմոռաևան է դառնում Լատինների մօտ (Kluge 449) և նիւթի հետ բառն էլ տարած-ւում է ամէն կողմ. այսպէս իտալ. sapone, ֆրանս. savon, սպան. jabon, նյն. σαποῦνt, ֆինն. suopa, saippua, saippio, վոգուլ. so-nən, հունգ. szappan, հսլ. sapun, ռում. su-pon, ալբան. sapun, արաբ. թրք. [arabic word] sabūn, թթր. sabən, քրդ. sabun ևն։-Աճ.


Սասան

s. adj.

cf. Սասանումն;
trembling.

• . բուն նշանակութիւնն է «կանց-նած տեղը շարժիլ», որից յառաջացած է յե, տոյ «դող» Գնձ. սրանից սասանիլ «տատա-նիլ, խախտիլ, սարսափից դողալ» ՍԳր. Ագաթ. սասանեցուցանել Բ. մն. լգ. 8. սա-սանութիւն «շարժիլը, խռովութիւն, յոյզ» ՍԳր. Կոչ. 13, «երկրաշարժ» Մտթ. իդ. 7. անսասան Նար. ևն։ Կրկնուած է պարզական սաև «շարժիլ» արմատից։

• ԳՒՌ.-Ախց. Խրբ. Կր. Մշ. Սեբ. Պլ. սա-սանիլ, Ննխ. սասանէլ, Սլմ. սասանվել, որոնք նշանակում են «զարհուրիլ, սարսա-փիլ», իսկ Տիգ. սmսmնիլ «լռել».-նոր ձևեր են սասան սասան Ննխ. «սարսափահար», սասանական Ննխ. Պլ. «սարսափելի», սա-սանահարուիլ Երև. «ահաբեկուիլ, սարսա-փիլ», սսնոտիլ Ննխ. «յանկարծ վախենալով սարսռալ»։


Սատակ

adj.

simple, single;
unadorned;
— սպիտակ, quite white;
— մարդ զքրիստոս ասել, to declare our Lord a mere man.

• ԳՒՌ.-Ագլ. ստա՛կիլ, Գոր. Ղրբ. ըստա՛-կէլ, Ախց. Կր. Մկ. Շմ. սատկիլ, Երև. Մրղ. սատկէլ, Ջղ. Վն. սատկել, Ալշ. Խրբ. Մշ. Ռ. Սեբ. սադգիլ, Սչ. սադգել, Ննխ. սադգէլ, Տփ. սա՛թկիլ, Հմշ. սադգուշ, Պլ. սաթգիլ, Զթ. սադգիլ, սmդգիլ, Հճ. Սվեդ. Տիգ. սmդգիլ, Ասլ. սա՞գիլ, թրքախօս հայերից՝ Ատն. սադ-գիլ օլմաք «սատկիլ»։ Նոր բառեր են սատ-կուկ, սատկոց, սատկոտիլ ևն։ Այս բոլորը գործածւում են վատ իմաստով և յատկապէս անառունների համար. բայց այսպէս չէ հևն հայերէնում, ուր միայն «չարաչար տանջան-քով մեռնիլ» նշանակութիւնն ունի. հմմտ. «Արդ ե՛կ է՛ջ առ իս և մի՛ հեղգար. և բնա-կեսցես յերկրիս Գեսեմ՝ յԱրաբիա և եղիցես մօտ առ իս... զի մի՛ սատակիցիս դու և որ-դիք քո» (ասում է Յովսէփը իր սիրելի հօր Յակոբ նահապետին) Ծն. խե. 9-11. Քա-հանայք իմ և երիցունք իմ աստէն ի քաղա-քիս սատակեցան. Ողբ. ա. 19։


Սատանայ, ի, իւ

s.

Satan, demon, devil, evil spirit;
cf. Սատան;
cf. Բանսարկու.

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մրղ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. սատանտ. Ասլ. Խրբ. Մշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. սադանա, Մկ. սmտmնա, Այշ. սmդmնա, Հճ. Սվեդ. սադանօ, Զթ. սադանո, Հմշ. սադօնա, Ագլ. Երև. Շմ. ստանա, Գոր. Ղրբ. ստա՛նա, սուտա՛նա։ Նոր բառեր են սատանաբոյն, սատանաքոլ, սատանորդի, սատանոց, որոնք ոչ թէ սատան ձևից են ծագում, այլ սատանայ բառից կրճատ-մամբ։-Ագլ. բառս նշանակում է նաև «սարդ, մամուկ»։


Սատեր, աց

cf. Սատր.

• = Պհլ. ❇ ︎ sater (գրուած է stir, բայց պէտք է կարդալ համեմատ հայերէնի sater), Կենտրոնական Ասիոյ նոր արձանագրու-թեանց մէջ՝ պհլ. satera, sdera, սոգդ. št'yr (Gautniot, Gram. sogd. 159), որ պէտք է կարդալ sitir, փոխառութեամբ նաև ույղուր. satīr (տե՛ս JRAS 1926, 507), վրաց. satiri, պրս. [arabic word] ister, արաբ. [arabic word] istār, բոլորն էլ նոյն նշանակութե-ամբ։ Պհլ. բառը փոխառեալ է յն. στατήρ (որից նաև լտ. stater) հոմանիշից, իսկ սա էլ ծագում է հնխ. sthā «կանգնիլ» արմա-տից. ձևապէս նոյն է սանս. sthātγ «կան-գուն» (Boisacq 902, 384)


Սատր, տեր

s.

stater, didrachm (money and weight).

• «բազմոց, գահաւորակ» Մաշտ. «պաստառ կամ կապերտ» Գէ. ես. (միայն իբր բացատրութիւն լուսանցքի վրայ գըր-ուած՝ «Ոռաէս ւոստայնս կապերտ ինչ գոր-ծեալ մերձ առ ի կարել» հատուածի դէմ). այս նշանակութեամբ է նաև Անսիզք 45 (Պացին, սատր, սաւան)։ Այս բոլորի տեղ ԱԲ ունի «1. կտաւ. 2. սեղանի սփռոց. 3. նստարան»։


Սարբինայ

s.

vine-trellis.

• = Կաոմուած է պրս. ❇ sar «գլուխ» ︎ binā «շէնք» բառերից, sar «գերան. սիւն, կազմածի փայտ, նեցուկ» նշանակու-թեամբ գործածուած ենք գտնում Ղրբ. սար «գորգ գործելու կամ ջուլհակի ոստայնի ամենաբարձը գերանը, որի վրայից կա-խուած են հինածները», վրաց. სარი սարի «որթատունկի տակի նեցուկը», հյ. սարի «կայմ, սիւն», վրաց. სარვა սարվա կամ მოსარა մոսարվա «որթատնկի տակ յենարան դնել».-իսկ binā, որից արևել. թրք. bunā նշանակում է «որթատունկի առջև բարձրացած թումբի թեք մասը կամ լանջը, որի ետին գտնւում է որթատունկը». գործա-ծական է նաև Սալմաստի հայոց բարբառում։ Ամբողջը փոխառեալ է պարսկերէնից, որի գոյութեան ապացոյց է ասոր. [syriac word] sarbinā «ցից կամ սարբինայ», գործածուած արդէն Սիր. իբ. 18 (Brockelm. Lex. syr. 505բ)։ -Աճ.