herd of black-cattle.
• ՓՈԽ.-Վրաց. ნახირი նախիրի «նախիր». სანახირე սանախիրե «արօտատեղի, հովուին տրուած դրամը», მენახირე մենախիրե «հո-վիւ», მენახირობა մենախիրոբա «հովւու-թիւն», ինգ. բուդ. ջէք. naxir, խին. nixer «նախիր», nixervan «հովիւ, նախրապան», ցախ. nexir «նախիր», nexirvan «նախռա-պան», ռուտ. nexir «նախիր», nexirči «նախ-րորդ», կիւր. nexir, nexer «նախիր», քրդ. [arabic word] naxər «նախիր», naxər-qavan «նախ-ռաթող» (Justi, Dict. Kurde, էջ 414), թրք. գւռ. Կր. naxər «նախիր» (Բիւր. 1898, 627) Եւդ. [arabic word] naxər «նախիր» (Յուշարձան 330բ), արևել. թրք. naxər «նախիր», naxərči «նախ-րապան»։
patriarch, chief of a family;
prince.
• ՓՈԽ.-Վրաց. ნახაეტი նախպետի «գաւա-ռապետ» (ըստ Մառ Иппoл. 65 նշանակում է «նահապետ»), სანახδეტიսանախպետի «ռա-ւառ». სანახბეტო սանախպետո «զօրավարու-թիւն».-Ատանայի թրքախօս հայոց մէջ գոր-ծածաևան է նահապէտ «հին նահապետնե-որ». մտած է նաև Ս. Գրքի քրդ. թարգմա-նութեան մէջ՝ Գծ. բ. 29. Ժը պօյ Տավուտ Նահապետէ կօթըն (ասել վասն նահապետին Դաւթի). հմմտ. նաև է. 8 ևն։
mat, rush-mat.
• = Պրս. [arabic word] nayča «եղէգնիկ», որ [arabic word] nāy կամ ︎ nay բառի նուազականն է. պէտք Հ ենթադրել ուրեմն որ նաճայ եղէգի բարակ ճիլերով հիւսուած հասարակ խսիրն է. այս իմաստը չեմ գտնում պարսկերէն բառարա-նում, բայց անշուշտ գոյութիւն ունէր որևէ բարբառում, որից փոխառեալ է նաև ինգիլ. նեճա, նեճեբի «խսիր»։-Աճ.
humid;
• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. -ի). «թաց, խոնաւ. 2. կակուղ. Յ. հե-ղուկ կոչուած գրերը (ղ, մ, ն, ը). 4. թա-ցութիւն» Թր. Մագ. Երզն. և Նչ. քեր. Պիտ. Ոսկիփ. որից նայացուցանել «թրջել, ջրել, բռոգել (պարտէզ կամ ծառ)» Փիլ. յովն. 610. Պիտ. նայական «թաց, խոնաւ» Ոսկ. եփես. 803 (խոնաւութիւն նայական շոգով). նայա-մէտ Պիտ. ևն։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. snə-t-ձևից, որ աճած է t աճականով՝ հնխ. sna «հոսիլ, հեղուկ» պարզական արմատից. սրանց հետ հմմտ. սանս. [other alphabet] snā, [other alphabet] snati, [other alphabet] snāyati «լոգնալ, լուալ, լուաց-ուիլ», զնդ. ❇ ︎ snā «լուալ», ❇ ︎ snāta «լւացեալ», snayeite «լոգնալ», յն. ήχω «լողալ», ναμα «հոսուն ջուր, ակունք». ναρός«հոսանուտ», Νηιας «ջրի յաւերժահարս», νότιος «թաց, խոնաւ», νοτια «խոնաւութիւն, անձրև», νοτερος «խոնաւ», νότος «հարաւա-յին քամի (որ է «անձրևաբեր, խոնաւուտ» Յունաստանի համար). 2. հարաւ» (որից թրք. ❇ lodos>ռմկ. լոտոս «հարաւային քա-մի»), լտ. no, nare, natāre «լողալ», ումբր. snata «թաց», միռլ. snāim, կիմր. nawf, բրըտ. neuff «լողալ»։ Նոյն արմատի ուրիշ աճումներն են ներկայացնում յն. νάω, ևոլ. ναίω, ναύω «հոսիլ», νέω «լողալ», νόα «աղ-բիւր», իռլ. snuadh «գետ», զնդ. snaoδa «ամպեր», հիսլ. snγta, անգլ. snot «խլինք» ևն։ Կարելի էր այստեղ կցել նաև հլ. նամ «թաց, խոնաւ», բայց որովհետև տառացի նման է եռան. nam ձևին, ուստի փոխառեալ է նրանից (Pokorny 2, 692, Walde 521, Er-nout-Meillet 641, Boisacq 659, 673)։
• = Յն. νάρδος «նարդոս» (ածականը νάρδινος) ձևից, որից փոխառեալ են նաև լտ. nar-dus, գոթ. nardus, հբգ. narda, գերմ. Nar-de, անգլ. ֆրանս. nard, իտալ. nardo, վրաց. ნარდი նարդի ևն։ Նախնական աղբիւրը սանս. *narda ձևն է, որ բուն նշանակում է «եղէգ». սռանից փոխառութեամբ յառաջացել են պրս. [arabic word] nārdīn, եբր. [hebrew word] nērd, ասուր. lar. du (Gesenius17, 522) և փիւնիկերէնի միջո-ցով էլ յն. νάρδος Այնուհետև յոյն ձևը յետ դառնալով տուած է սանս. [other alphabet] nalada «նարդոս» (Boisacq 657, Horn § 1060)։ Ուշ ժամանակի հյ. նարդին ձևը պրս. nardīn-ից է։-Հիւբշ. 367։
quiet, stillness.
• ՆՀԲ ունենալով միայն նարմաշարժ ձևը, մեկնում է իբր «բառ անյայտ, թերևս նամաշարժ կամ նայաշարժ, իբր հոսանուտ կամ տարմաշարժ «բազ-մայոյզ»։ ԱԲ դնում է նարմ՝ պրս.։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Արարատ 1910, 269։
ship, vessel, boat;
cf. Նաւակ;
cf. Լաստ;
water-vessel, pitcher, urn, jar, earthen-vessel;
— քարեղէն, basin or vase of stone;
cf. Քարենաւ;
— պատերազմիկ, three benched galley, trireme;
— մեծ, line of battle-ship, man of war;
— հրձիգ, fire-ship;
— հինից, privateer, corsair;
— զօրագլխական, admiral's ship, flagship;
— զրահեալ, armoured ship, armour-plated ship;
— վաճառական, merchant-man, merchant-ship, trading-vessel;
— շոգեմուղ, steam-ship, steamer;
— առագաստաւոր, sailing-boat;
— թեւճակաւոր, row-boat;
գումարտակ —ուց, fleet;
վարձ —ու, freight;
վարձել զ—, to freight or charter a vessel;
կպրով օծանել or կպրաձիւթել զ—, to tar, to careen, to caulk a ship;
կպրաձիւթող —ուց, caulker;
մտանել or ելանել, երթալ ի —, to embark, to go on shipboard, to go on board a ship, to take a shipping;
ելանել ի —է, to land, to go a-shore, to disembark;
դնել ի —, to embark, to ship, to export;
հանել ի —է, to disembark, to put a-shore, to unload goods.
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. nāu-«նաւ» ար-մատից. սրա ժառանգներն են՝ սանս. [other alphabet] nāu-«նաւ, մակոյկ», զնդ. ❇ nava-(որ գտնւում է navāza-«նաւազ, նաւավար» բա-ռի մէջ), հպրս. nāviyā «նաւատորմիղ», պհլ. nāv (գտնւում է nāvīč̌ak «ջրանցք», nāvtāk «նաւարկելի» բառերի մէջ), պրս. [arabic word] nā̄v «նաւաև. ջրանցք», navdān «ջրանցք», na-xuda (<*nāvxudā) «նաւապետ», քրդ. nav «նաւակ, մակոյկ, ջրանց, խողովաև». ոսս. nau, navā̄, յն. ναῦς, յոն. νηῦς, դոր. νάς, լտ. nāyis (իտալ. nave, սպան. nave, ֆրանս. navire), հիսլ. nōr, հիռլ. nau, փոխառու-թեամբ նաև՝ լատինականից հբգ. nāwa, մբգ. hāwe, գերմ. գւռ. Naue, լեհ. nawa, խըր-28-488 վաթ. nava, և մինչև անգամ ոչ-հնդևրոպա-կան լեզուների մէջ՝ հունգ. náva, թրք. [arabic word] navi «մեծ նաւ» (վերջինը իտալ. nave ձևից ըստ Gustav Meyer, Turkische Studien [hebrew word] WAW 1893, 128). պարսկերէնից՝ արաբ. օ [arabic word] navāxiδa «նաւապետ» (պրս. [arabic word] navxudā հոմանիշից փոխառեալ՝ ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 739)։ Բալթիկ-սլաւական ճիւղի մէջ հնխ. nau-ձևը կորել է փոխանակուելով մի բառով, որ նշանակում է «ծառի կոճղի մէջ փորած մակոյկ» (Meil let BSL ж 85, էջ xliii))։ Հայերէն բառը ունի այնպիսի մի ձև, որ կարող է թէ՛ բնիկ և թէ իրանական փոխառութիւն համարուիլ, բայց ի նկատի ունենալով բառի հնութիւնը և ճոխ գործածութիւնը՝ պէտք է բնիկ հա-մառեւ (Horn § 1024, Boisacq 658, Walde 509, Ernout-Meillet 625, Pokorny 2, 315)։ -Հիւբշ. 17, 201։
cf. Նաւաստ.
• = Պհլ. *nāvāz հոմանիշ ձևից, որ թէև ա-ւանդուած չէ, բայց նոյնն են հաստատում սնդ. ❇ navāza-«նաւավար», սանս. [other alphabet] nā̄vāǰá-«նաւավար» ձևերը ածանցուած nāu «նաւ» բառից՝ az-aǰ-«վա-րել, քշել» բայով, որի համապատասխանն է հյ. ածել. հմմտ. գաւազան, խարազան և յն. ναυαγός «նաւավար»։-Հիւբշ. 201։
three-legged table.
• «կոնք, ուր սեղան նստող բազ-մաևանները ձեռք էին լուանում» Նիւս. (ըստ Հացունի, Ճաշեր 83 համապատասխանում է յոյն բնագրի πλυνός «կոնք» բառին)։
• Բառս Լծ. նիւս. մեկնում է «եռոտա-նի սեղան», որից առնում է նաև ԱԲ։ Հացունի գտնում է՝ որ մեկնիչը սխալ-ուելով յոյն բնագրի մէջ սրան յարա-կից «եռոտանի» բառից, մեկնել է այս-պէս։ Իր կարծիքով նգոյր նոյն է նքոյր «մաղ» բառի հետ, ըստ որում կոնքի մէջ կայ մաղանման ծակոտկէն մի խուփ, որից ցած է վազում ջուրը։
• = Արաբ. [arabic word] bābunaǰ կամ bābumij որ արաբացեալ է պրս. [arabic word] bābūna «mat. ricaria chamomilla L» հոմանիշից. (յոյն ձևն է χαμαἰμηλον, որ և թարգմանուած է արաբ. [arabic word] tuffāh-ul-ard, հյ գետնախնձոր1)-Հիւբշ. 263։
sheep-park, sheepfold, sheepcot, pen;
herd;
flank;
muffle-furnace;
laid at full length;
— խոզի, pork chop;
— որթու, veal cutlet, cutlet;
— գառին, lamb chop;
— ոչխարի, chop, mutton chop;
— —, in herds, in droves, in flocks;
ի — դնել զտունկն, to lay the plant at length.
• , ի-ա հլ. «կող». մէկ անգամ ունի Եզն. 281. «է ձուկն՝ որոյ իբրև խոզի պա-ռակայ, թամբ ի վերայ կողիցն կայ. և արիւն այնչափ ելանէ, որչափ յոչխարէ ոչ ելանէ». փոխաբերաբար դարձել է «լեռան կող», ինչպէս գտնում եմ մի անգամ գոր-ծածուած Օրբել. էջ 169. «Հարսնավազին ձռ-րակովն զառ ի կողմն յեկեղեցին որ ի պա-ռակոջ ճանապարհին» (տե՛ս և տակը գւռ.) Սրանից է ձևացած պառակիլ «կողի վրայ ընկնել, պառկիլ» (հմմտ. հյ. կող-կողմն, ընկողմանիլ և թրք. yan «կող», ռմկ. եան գալ «ընկողմանիլ, պառկիլ»), մանաւանդ «որսի համար դարան մտնել» Բուզ. դ. 12, էջ 118 (Նորայր, Կոր. վրդ. էջ 228 մեկնում է «որսական շներով հետազօտել կամ որոնել զանասունս»? իբր պառական բառից), որ և յետնաբար պառիկիլ «պառկիլ» Վստկ. Վրդ. առ. 63 (այլ ձ. պարկիլ), Վրք. հց. պառիկել Վստկ. պառկիլ Յայսմ. Վստկ. 80. պառա-կեցուցանել «պառկեցնել» Վստկ. էջ 173. պառիկելիք «անկողին» Սմբ. դատ. 60. պա-ռիկելեց «անկողնի վերաբերեալ իրեր» Ան-սիզք 45. ոճով էլ ասւում է պառակ դնել «(բոյսը) մի կողի վրայ պառկեցնել» Վստկ. 54, 73։ Պառկելու գաղափարից ձևացել է պառակ «ոչխարների պառկած տեղը, մա-կաղատեղ, բակ» Ա. թադ. իդ. 4. և լայնա-բար՝ պառակ «ոչխարի հօտ, անասունների խումբ կամ երամ» Սիւն. քեր. 210=Երզն. քեր. Տօնակ. պառակ պառակ «խումբ խումբ» Ոսկ. մ. ա. 15։ Սրանցից յառաջացած բա-ռեր են պառակամայր «հորթ ունեցող կով» Եզեկ. խզ. 6. աստուածապլարագ (!) «աս-տուածախումբ» Փիլ. լիւս. (իսկ Բռ. երեմ. 33 «աստուածապարակք ասին որք զդիրս սուր-բըս կամակորեն»). պառակտել «խմբից բա-ժանել,. հօտի մէջ հակառակութիւն գցել» Սղիշ. Ոսկ. հռ. պառակտումն «բաժանում, խմբից անջատուիլը» Ոսկ. ես. պառակտե-ցուցանել Ոսկ. կող. երկպառակ «երկու խմբի ռաժանուած. անմիաբան» Եղիշ. Փիլ. երկ-պառակել «մէջերը հակառակութիւն գցելով իրարից բաժանել» Եղիշ. Սարգ. երկպառա-կութիւն Ա. մկ. գ. 29. Գաղ. ե. 20. երկպա-ռակտել Ոսկ. հռ.։
hounds;
ջոկ —աց, a pack of hounds.
• . անյայտ նշանակութեամբ. գտնւում է հետևեալ տեղերում. «ժամ տուեալ որսոյ ամենայն զօրացն, ածեալ կուտեալ զպառականն, խուճապական ձգեալ». Ագաթ. -«Սակաւ սպասաւորօք հանդերձ և որսոցկ պառականօք». Բուզ. Գ. 20.-որից պառա-կական. «Թակարդեօքն և պառակական խըմ-բիւք և այլով հնարաւոր գործեօք զբովան-դակն արգելուին վայր» (այլ ձ. պառական) Պիտ։-ՆՀԲ մեկնում է «երագազ, ուռկան որսորդաց էրէոց՝ իբրև փարախ շրջափակ». նոյնը նաև ՋԲ. իսկ ԱԲ «որսի շներ», որով բառը նոյնանում է բարակ հոմանիշի հետ։ նոր քննիչները վարանում են այս երկուսի միջև. Ալիշան, Հայապատում Ա. 173 համա-րում է մի տեսակ որսորդական գործիք.-Հ. Ա. Բագրատունի, Քեր. զարգ. ե. 48, յ. 104, Նորայր, Կորիւն վրդ. էջ 227-8 և Թունեան, Հատընտիր Բ. 240 «որսի շներ» (յոգնակի կամ հաւաքական)։ Նորայր նկա-տում է յատկապէս, որ եթէ բառը նշանա-կէր «ցանց», Ագաթ. չպիտի կարողանար ա-սել ածեալ կուտեալ, այլ բերեալ կուտեալ։
prevaricator, apostate, renegade.
• (որ և պառաւատոս, պա-ռաբատոս, բառապադ) «ուխտադրուժ, ուրա-ցող» Վրք. ածաբ. Ճառընտ. Միս. խչ. (Բազմ. 1911, 261 ա). բոլորն էլ իբր Յու-ւիանոս կայսեր տրուած մականուն։
wall;
turn, round;
— ի —, — ի —է, — ի —ու, complicate, intricate, knotty, ambiguous, dark, obscure;
— ի — բանք, ambages, compass of words, circuit, roundabout way, shifts;
— առնուլ, — գալ, to surround, to environ, to encompass, to hem in, to beset, to encircle, to gird, to inclose;
— ի — բանիւք խօսել, to make use of circumlocutions, to periphrase, to speak periphrastically, to beat about the bush;
— ի — խաղան գետք, the rivers seem to delight in a thousand windings.
• «բոլորտիքը, չորս կողմը, շրջան, պտոյտ». ընդարձակ զարգացում կրած ար-մատ, որի ածանցներն են. ՊԱՏ «շրջան», որից պատ առնուլ «շրջապատել» Խոր. Շիր. Վրդն. ծն. «փաթաթուիլ, շրջան կամ ոլորք կազմել (օձի)» Եղիշ. յես. էջ 176. Խաչել. 280. «նաւի ճամբորդելը զիգզագներով» Ոսկ. գծ. 372. պատ գալ «չորս կողմը ման գալ՝ դառնալ» Յայսմ. պատ «որմ, որ շէնքի չորս ևողմն է պատում» Բրս. մրկ. Գր. երէց։ Վստկ. 154. Մխ. այրիվ. պատել «փաթթ, շրջապատել, ման ածել» ՍԳր. Եւս. պտմ. պատ ի պատ «երկար բարակ՝ մանուածա-պատ ձևերով» Նիւս. բն. պատ ի պատէ Եփր. թգ. 437. պատ ի պատու Կիւրղ. ծն. միջա-պատ «գոգնոց՝ որ մէջքն է պատում» Ոսկ. ես. մառախլապատ Ագաթ. միգապատ Ա. գաթ. մարմնապատ Եզն. Վեցօր. Ոսկ. մ. բ. 19. կամարապատ Եզեկ. խ. 22. զրահապատ Ոսկ. մտթ. գ. 16. երկաթապատ Դան. դ. 12 20. երիզապատ Առակ. ե. 16. Մծբ. Ոսկ. եփես. թակարդապատեալ Կորիւն, էջ 8. Եւ-թաղ 165. դիապատութիւն Ոսկ. յհ. բ. 38 շրջապատել Խոր. Շիր. պատկողանոց «նաւի կողերը պատող տախտակները» Ոսկ. կողոս-տարեաատ «տարին բոլորուելու՝ լրանալու ժամանակը, տարեվերջ» Ուռհ. 371. պատ-ռւած «ոլորք» Նար. Առ որս. պատուածոյ Եզեկ. խգ. 17. պատուածել «վրայէ վրայ ընել, պատել» ԱԲ. «մանր քարերով հիւսել շարել» Օրբել. 164 «Կանգնէ.. սիւն մի զար-մանալի... ի մանր քարանց պատուածեալ ի չափ երեսուն կանգնոյ.-Տաթևի շարժական սիւնի համար է ասում)։ ՊԱՏԱՆ, ի-ա հլ. «փաթթու շոր, յատկապես վէրքի կապ և կամ մեռելը մէջը պատատելու սաւան»։ ՍԳր. Եփր. ծն. որից պաճուճապատանք «տիկնիկ, խամաճիկ» Ա. թագ. ժթ. 13, 15. նոր գրականի մէջ՝ պատանել, պատանքել կամ պատնել «մեռելը պատանքի մէջ փա-թաթել»։ ՊԱՏԵԱՆ, ի հլ. «պտուղը պատող արտաքին կեղևը» Ես. զ. 13. Վեզօր. է« 82-88 (տպ. պատկան. և այս ձևով էլ դնում է ԱԲ՝ իբր անստոյգ բառ). «խեցեմորթի կեղև» Եփր. էջ 352, 358. «սուրի կամ ուրիշ զէնքի ամանը» ՍԳր. «զրահ, լանջապանակ՝ որ մարմինն է պատում» Ա. մկ. զ. 2. Յոբ. խա 4. Եւս. պտմ. Սեբեր. որից զինապատեան Պտմ. աղէքս. ոսկեպատեան Բուզ. ողորկա-պատեան Վեցօր. պատենիկ Անյ. պորփ պատենազէն Ա. մկ. զ. 39. Եփր. վկ. արև Բուզ. 208 (ձ. պատեզէնք). պատենաթև Վեցօր. պատենաւոր Նիւս. կազմ.։ ՊԱՏԱԿ առանձին չէ գործածուած. որից խելապա-տակ «խելքը՝ ուղեղը պատող մաշկը. լյնբ։ ուղեղ, գլուխ» Նիւս. կազմ. Պիտ. (գրուած է խելապտակ Շիր. քրոն. 51)։ ՊԱՏԻԿ «փա-թաթող կամ փաթաթուածք». առանձին չէ գործածուած. առաջին իմաստով ունինք դիապատիկ «մեռել պատանող մարդ» Ծն. ծ. 3 (հմմտ. դիապատութիւն Ոսկ. յհ. բ. 38). երկրորդ իմաստից փխբ. յառաջացել է «անգամ» նշանակութիւնը (հմմտ. գւռ. փաթ «փաթաթուածք, պտոյտ, շրջան, անգամ») և այս նշանակութեամբ են ձևացած՝ եօթնպա-տիկ ՍԳր. բազմապատիկ ՍԳր. Եզն. բազ-մապատկել Դիոն. ածայ. և երկն. Վրդն. ծն բիւրապատիկ ՍԳր. Եզն. Ագաթ. Մծբ. երկ-պատիկ Փիլ. երկպատկութիւն Նիւս. կազմ. պատկութիւն «կրկնութիւն» Ոսկիփ. պատ-կական «տեսակ տեսակ» ԱԲ. պատկել «բազմապատկել» (չունի ԱԲ) Տաթև. ձմ. ճժէ։ ՊԱՏԻՃ (կագմուած -իճ մասնիկով. հմմտ. ուտին) «ցորենի կճեպ» (որ և պատ-3-2045 եան) Վեցօր. 87. Ոսկ. հերոդ. 618. «սոնա-պան՝ որ սրունքն է պատում» Մաշտ. ջահկ. «փղի կնճիթ» Վեցօր. 194. Փիլ. լիւս. 13? (վերջին իմաստի զարգացումը դժուար է բացատրել. տե՛ս նաև առանձին)։ ՊԱՏԱՏ, ի-ա հլ. «կապոց, բեռ» Ծն. լա. 34. Ոսկիփ. որից պատատել «փաթթ» Ոսկ. ա. կոր. Եւագր. փիլ. պատատուկ «բաղեղ». Մեսր. եր. Բժշ. պատատանք Բարուք. զ. 7։
• ԳԴ պատիպատ ձևը դնում է պրս. bādūbīd «սնոտի, անօգուտ» բառից։ Gosche 40 prati+dā կամ prati-մաս. նիկի մի բայական ձևն է համարում։ Canini, Et. étym. 145 զնդ. bdā «շըր-ջապատել»։ Տէրվ. Նախալ. 92 հնխ. pat «ընկնել, պատահիլ, թռչիլ» արմատից և կամ հնխ. pad, որ գրեթէ նոյն նշա-նակութիւնն ունի։ Հիւնք. էջ 114 առս bādān, ābādān «շինութիւն, հաստա-տութիւն», իսկ էջ 346 պատուէր բառից։ Patrubány SA 1, 198 համառօտեալ ժողովրդական ձև է պատուար բառից. իսկ ՀԱ 1903, 221 ap-մասնիկով uad. «եռթալ» արմատից (հմմտ. լտ. vado «երթալ»), իբր «վերև գնացող (պատ)»։ Փորթուգալ փաշա, Եղիշէ էջ 291 պատ-եան=պրս. պատեան «ունող, պահպա-նող»։ Սագրգեան ՀԱ 1909, 335 սումեր. bad, bat «պարիսպ»։ Karst, Յուշար-ձան 400 պատ=ասուր. pātu «սահման, շրջապատ», 403 սումեր. bad, bat «որմ, շրջապատ», 424 ույգուր. bot, but, but «ցանկապատ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 312 պատան=զնդ. paitidāna, պհլ. padtān «վերարկու»։
bit, slice;
mouthful;
piece, shred, strip;
պատառ պատառ, in pieces, in rags;
piecemeal;
— մի հացի, a bit or piece of bread;
բրդել —ս —ս, to cut in pieces or in bits;
ի մի — կլանել, to devour, to take in one mouthful;
— — կոտորել, to be lacerated, torn or cut to pieces, butchered;
— — երկիր անկանիլ, to fall off bit by bit, to decay gradually.
• Տէրվ. Նախալ. 86 հնխ. dar «պատ-ռել» արմատից՝ պա<ապա նախդիրով, հմմտ. սանս. dar, յն. δὲρω «մորթել» ևն։ Հիւնք. պատել բայից։ Müller WZKM 6 (1892), 267 պհլ. փոխառութիւն պի-տի լինի. հմմտ. պրս. [arabic word] fatār-dan, [arabic word] latarīdan «պատ-ռել»։ Բ. Խալաթեանց, Բանաս. 1902, էջ 166 ասուր. patāru, ասոր. ftr «պատա-ռել»։ Scheftelowitz BВ 29, 68 փղխառ-եալ արաբ. batara «խուզել, կտրել» և եբր. [hebrew word] bathar «մաս, կտոր» ձևե-ոից։ Karst, Յուշարձան 400 ասուր. pa-taru, patēru «ճեղքել, հերձնուլ»։ Պա-տահական նմանութիւն ունին արաբ. ❇ [arabic word] fadra «պատառ, կտոր» և [arabic word] batr «ճեղքել»։
answer, response, reply;
return, repartee, rejoinder;
account, reason, defence, apology, excuse, justification;
հրաման —նւոյ, oracle;
համարձակ, յանդուգն, խուսափական, նպաստամատոյց, հաւաստի, դրական, ժխտական, լակոնական, աննշան, չոր, անմիտ, կարճ —, haughty or imperious, impertinent, evasive, favourable, certain, positive, negative, laconic, insignificant, dry, foolish, curt or short reply;
— առնել, to answer, to reply, to make answer to;
— տալ, to answer for;
to defend, excuse or justify oneself;
տալ վասն անձին —, to plead one's own cause;
ընդունել զ—, to receive the reply;
ի — նամակիդ, in reply to your letter;
չընդունել զ—, to receive no reply;
սպասել —նւոյ, to await a reply;
չիք —, there is no reply, no answer;
cf. Ընդդէմ.
• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Երև. Կր. Մրղ. պատաս-խան, Մկ. պmտmսխան, Ալշ. Մշ. պադաս-խան, Ննխ. Շմ. Սչ. Սեբ. բադասխան, Տիգ. բmդmսխmն, Զթ. բադասխօն, բադասխոն.-Միջին հայերէնի ձևն էր պացխուն (Սմբ. ատմ. 79, 90, Անսիզք 13, 15, 51, Կոստ. երզն. 158), որ ծագում է պատասխան բա-ռից միջին ա-ի ջնջումով և տս ձայնախում-բը վերածելով ց (հմմտ. արտառուք>արտ-ռուք>արցունք). կրճատ պատըսխուն ձևը երկու անգամ ունի Քուչակ 121. վերջավան-կի ա ձայնաւորը դարձած է ու՝ յաջորդ ռըն-գականի պատճառաւ, ինչպէս ընդհանուր օրէնք է Ագուլիսի բարբառում (տե՛ս իմ Հայ բարբառագիտութիւնը, էջ 93)։ -Թաւրիզի գաւառականով պատասխանել նշանակում է «ճանապարհ դնել, դուրս հանել, գործից վտարել». սրա հին վկայութիւնը գտնում եմ Մտթ. ևագր. 49. Ասէ դևն... մի՛ տալ յաղ-քատն... և կամ ասէ՝ թէ այսօր պատասխա-նէ, վաղիւն երբ գայ՝ յայնժամն տաս։
heaped up, full, brimful, rich, abundant, copious, overflowing.
• «լի, լեցունկ» (ըստ ՀՀԲ), «լեցու-նութիւն, կատարելութիւն» (ըստ ԱԲ. չունի ՆՀԲ)։ Երևի այս բառն է, որ մի անգամ ունի Ոսկ. մեկն. Պաւղ. Ա. էջ 881. «Տեսե՞ր զչափ հնազանդութեանն, լո՛ւր և զպատար սի-րոյն», յն. μέτρον «չափ», որ նախորդ նա-խադասութեան մէջ արդէն գտնուելով՝ թարգ-մանիչը կրկնութիւնից խուսափելու համար ա՛յս ձևով է թարգմանել. (այլ ձ. պատուէր, ինչպէս կարդում է նաև Վարդանեան ՀԱ 1913. 488, բայզ անյարմար է)։ Այս արմա-տից են պատարել «բոլորովին լցնել» Փիլ. Պիտ. «ծայրալիր կատարել» Մագ. պատա-րումն Եղիշ. Ճառընտ. պատարուն «լի» Եղիշ. խաչել. Պիտ. յուսապատար Դիոն. լիապա-տար Յհ. կթ. անպատարուն Մագ. լուսապա-տար Անան. յհ. մկ. խնկապատար Նար. ծայրապատար Պիտ.։
sacrifice, victim, immolation;
mass;
oblation, offering;
present, gift;
bribe;
հանել — to sacrifice;
— ձայնաւոր, high-mass;
թիւ —, low mass;
— վասն ննջեցելոց, mass for the dead;
պաշտել, մատուցանել զսուրբ —ն, to celebrate or say mass;
տեսանել զ—, to attend mass.
• ժելով այս, յայտնում է թէ պրս. ba dar kardan պիտի տար հյ. *բադարկայ, և թէ պատարագ բառը նշանակում է «ըն-ծայ, նուէր» և ո՛չ թէ «արտաքսում». ինքը բառը համարում է պրս., ինչպէս են պատ մասնիկով սկսող ձևերը.-արագ մեր արժել, յարգել բառն է, որով նախաձևը լինում է *պատարգ։-Պա-տասխանում է ոմն Գ. Յ. Փ. (Մասիս 1881 մայիս 1) դնելով պատարագ= պրս. պէտրագա «ապացոյց, առաջնորդ ճանապարհի Տեառն»։ Մ. Գալուստ Թի-ռաքեան, անդ մայիս 7, ցոյց է տալիս որ պէտրէգա արաբերէն է, ուստի և ան-յարմար. իսկ ինքը պատարագ դնում է պրս. badargāh «սեամ կամ դուռն թա-գատրաց»։ Սրա վրայ ընդդիմառանում են Տէրվ. (մայիս 25, յունիս 2) և Թի-ռաքեան (մայիս 30, յունիս 11), առա-ջինը պնդելով թէ երկու մեկնութիւն-ներն էլ սխալ են, իսկ երկրորդը աշ-խատելով հաստատել իր առաջարկած մեկնութիւնը։-Երկրորդ վիճաբանութիւ-նո բացաւ Մերկերիոս Ադամեան, Արրտ. 1898, 183-6, որ բառը համարում է փոխառեալ արաբ. ֆատիր ձևից՝ աճած պրս. ակ նուազական մասնիկով, իբր ֆատիրակ «բաղարջիկ»։ Դ. Խաչկոնց, Բեւր. 1898, 415 անհնար է ոտնում Ե դարուն արաբական փոխառութիւն. ու-րիշ խնդիր եթէ բառը ասոր. կամ արամ. ւինէր։ Բասմաջեան, Բիւր. 1898, 435 ասոր. փատիրա «անխմոր հաց, բա-ղարջ» ձևից, իբր նոյն ընդ արաբ. iftār «ճաշակել, ճաշի սկսիլ»։ Աճառ. Առռտ. 1898, 485-6 ցոյց է տալիս տր պատա-րագ բառի առաջին և նախաքրիստո-նէական նշանակութիւնն է «նուէր, ըն-ծայ», ուստի չի կարող ծագիլ «բաղարջ ևն» նշանակող ձևերից, որոնք յետին օրիստոնէական շրջանի առումներ են, բառի ձևը ցոյց է տալիս որ իրանական փոխառութիւն է paiti-մասնիկով, իբրև պհլ. *patarag<զնդ. *paitiragayami «ընծայեմ, նուիրեմ»։ Կուրտիկեան, Մա-սիս 1898, թ. 130 սանս. պատարաքա
• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Մրղ. Ջղ. Սլմ. Տփ. պատարաք, Վն. պատարաք՝, Ալշ. Մշ. պա-դարագ՝, Շմ. պադարաք, Ղրբ. պադարա՛ք1 Մկ. պmտmրաք՝, Ագլ. պտա՛րագ՝, Գոր. պտա՛րաք, Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. բադարաք, Ասլ. բադարաք, բադարա*, Տիգ. բmդmրmք, Զթ. բադայօք, բադայոք, Սվեդ. ռmռmրիւք, թրքախօս հայերից էնկ. badā-čak (Բիւր. 1898, 789), բոլորն էլ «եկեղեցու պատարառ»։
cf. Պատշաճ.
• «նետ. նետի սլաք». արմատ առանձին անգործածական. գտնւում է մի-այն նորագիւտ պատկանել «վրան նետեր արձակել, նետաձիգ լինել, նետալից առնել» բառի մէջ, տր մէկ անգամ ունի Եփր. մեկն, յոբայ. «Պատկանեցէք ի նա զհամբաւս իբրև զնետս և ձգեցէք ի Յոբ՝ որպէս ի նպատակ» (ՀԱ 1912, 625 և 673)։
cause, author;
occasion, matter;
principle, origin;
reason, subject, motive;
fault, offence, misdeed, crime;
pretext, excuse, subterfuge;
—աւ, ի —ս, on account of, for the sake of, for, because of, out of regard for;
under pretence of;
ի —ս քո, for your sake, for you;
— տալ, to give occasion to;
—ս առնուլ, to take as a pretext, to pretend, to allege;
— լինել, to be the cause or author of;
to dissemble;
—ս ի մէջ ածել, to allege, plead, urge or adduce reasons;
բառնալ զ—ս, to take away the motive or grounds;
պատճառել —ս մեղաց, to seek excuses for sins;
առանց իրաւա ցի —ի, without a real motive, causelessly, groundlessly, unreasonably.
• , ի-ա, ո հլ. «պատճառ. 2. ա-ռիթ. 3. պատրուակ. 4. յանցանք» ՍԳր. Եզն. Ոսկ. ես. և մ. ա. 13. Եւս. պտմ. եփր. թգ. Ագաթ. յաճախ անեզական է գործածւում, ինչ. Զի նա առաջին պատճառք և ճշմար-տութեան պատճառք. Ոսկ. ես. էջ 382. որիղ պատնառել ՍԳր. Եզն. պատճառաւոր Եզն. պատճառանք ՍԳր. Եւս. քր. Բուղ. եիր. ղևտ. պատճառախնդիր Եզն. տօնապատնառ Յիշատ. Ոսկիփ. կամ պատնառնամակ տօ-նից «տօնապատճառ» (նորագիւտ բառ) Յի-շատ. 1267 թ. (Շողակաթ, էջ 31), անպատ-ճառելի «անմեղ» Տիմոթ. կուզ, էջ 287. խօ-թապատնառ «սուտ հիւանդ ձևացած» Բուզ. յոգնապատճառեան Նար. կենապատնառ Պիտ. բարեպատճառ Օրբել. գերաաատճառ Մաքս. պատնառաբանել, դրդապատճառ (նոր բառեր) ևն։
• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Մրղ. Շմ. Ջղ. Տփ. պատճառ, Կր. պաճճառ, Սեբ. Տիգ. բադջառ, Ննխ. բադջառ, բաջջառ, Երև. Մկ. պաճառ, Մշ. պաջառ, Սչ. բաջառ։ Որից պատճառա-ւոր Երև. Ղրբ. Ննխ. Տփ. «յղի»։ Թրքախօս Հայոց մէջ՝ էնկ. badǰar կամ badjar' «իբր փաստ խօսուած մանրավէպ մը» (Բիւր. 1898, էջ 865)։
patrician, noble.
• , ի-ա հլ. (յգ. նաև -տրկունք) «յունական իշխանական մի տիտղոս» (այս-պէս էին կոչւում յատկապէս Արաբների կող-մից Հայաստանի կառավարիչ կարգուաձ հայազգի իշխանները) Եւս. քր. Վրք. հց, Կաղանկտ. Ղևոնդ. Ասող. Օրբել. «առաջա-ւոր մարդ, երեւելի ոմն» Առաք. պտմ. 271. որից պատրկութիւն Ղև. Մագ.։
tie, rope, cord, bonds, iron, fetters.
• ՆՀԲ «որպէս թէ շուրջ պնդիչ՝ կապիչ (իմա՛ պար մասնիկով՝ պինդ արմա-տից) կամ վանդիչ պարանաւ»։ Böttich, ZDMG 1860, 360, 217 և Arica 87, 429 սանս. paribandh։-Lag. Urgesch. 412 և Btrg. bktr. Lex. 17 bandh առմա-տից։ Պատկ. Maтep. I. 14 պրս. bar-band «ձիու խամութ»։ Muller ՏW-AW 88 (1877), էջ 15 *pairi-band-։ Տէրվ. Նախալ. 95 համարում է օտար բառ և վերջին մասը -ւանդ=bhandh արմատից։ Հիւնք. պրս. parvandidam «կապել զբեռն կտաւոյ», barvanda «փաթոյթ բեռանց կերպասու»։ Ուղիղ մևևնութիւնը տուաւ Th. Bloch (նամա-կով հաղորդած Հիւբշմանին)։ Patru bány ՀԱ 1907, էջ 304 իբր բնիկ հայ՝ պար-մասնիկով bhndhā արմատից։ Karst Յուշարձան 403 տումեր bar «ևա-պել» բառի հետ։
conjurer, sorcerer, wizard, magician;
prophetess, pythoness, witch, sorceress.
• , ի-ա հլ. «կախարդ, հմայող» ՍԳր. որից վհկութիւն Խոր. վհկահարցու(կ) Մծբ. գրուած է նաև վոնուկ Ոսկ. ես. 105, 106, 107, Լաբուբ. 33. Նորագիւտ Ա. մնաց. ժ. 13. Գէ. ես. («որովայնակոչ» նշանակու-թեամբ) Մագ. թղ. 139. հմմտ. Ոսկ. ես. 106 кՀի՛նչ ինչ վոհուկն իցէ. պարտ է ասել դև իմն չար է, որ յորովայնէ կանանց խօսի»։
cf. Վտանկ.
• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ -ի՝ ոսկեդարեան վկայութեանց մէջ, յետ-նաբար ի, ի-ա հլ.) «փորձանք, աղէտ, նե-ղութիւն» ՍԳր. Ագաթ. «յանցանք, ատտռ-հաս» Արիստ. աշխ. Կանոն. որից վտանգել Դտ. ժզ. 16. Ագաթ. վտանգիլ ՍԳր. վտան-գագործ Ոսկ. գաղ. վտանգակից Ոսկ. բ. տիմ. վտանգութիւն Ոսկ. ես. անվտանգ Յհ, կթ. Մագ. բազմավտանգ Նար. գրուած է նաև վտանկ։-Բառիս մի նոր առումն է «հիւանդ, տկար». հմմտ. Անկ. գիրք Նոր կտ. 229-230. «Աղքատ եմ յոյժ և տնանկ ռոլով և վտանկ մարմնով... Տեսանես զիս որ այսպէս վտանկ եմ և ոչ կարեմ կանզ-նել... Ոչ տեսեալ որ զայսպիսի վտանկս կա-րող իցէ մարդ դեղով ողջացուցանել». (տե՛ս իմ Հայ. նոր բառեր, Բ. 234)։
multitude, band, flock, herd;
—ք ձկանց, shoal of fish;
— —, in herds, in troops or flocks;
pore.
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ. բայց առանց վկայութեան). «անասունների խումբ». այս-պէս՝ «ձկների խումբ» Վեցօր. 139, 141, 147. «ձիերի երամակ» Բրս. ապաշխ. «մատակ, ների խումբ» Ճառընտ. որից վտառապահ «երամակների պահապան» Երեմ. լե. 4։
cf. Վրդովումն.
• , ի հլ. «խռովութիւն, կռիւ» Թէոդ. խչ. որից վրդովել «խանգարել, յուզել, աղ-մուկ ձգել» Խոր. Զքր. կթ. Փիլ. վրդովութիւն Փիլ. վրդովումն Փիլ. վրդովասէր Պիտ. ան-վրդով Խոր. Յհ. կթ. բազմավրդով Ճառընտ. Անան. եկ։ Նար. յոգնավրդով Ճառընտ. Շնորհ. վիպ. վրդովեցուցիչ (նոր բառ)։
talitha;
— կումի, cumi ! damsel, arise !
— սարկաւագ, deaconess.
• ՆՀԲ դնում է «բառ եբր.»։ Bugge, Btrg. 33 հայերէն կարծելով՝ իբր բնիկ կցում է յն. τάλις, τάλιδος «հարսնացու աղջիկ» բառի հետ։ Մառ, Արաքս 1890 Ա. 109 մերժելով այս, դնում է ասո-րուց։ Bugge, Etr. u. Arm. 128 ճանա-չում է սխալը և ենթադրում է որ հյ. տալիթայ, ետրուսկ. taliϑa և յն. ταλιϑά միասին փոխառեալ են սեմականից։ (Յոյն բառը ոմանք կցում են յն. ταλις «կոյս աղջիկ» բառին և միասին դնում են սեմականից փոխառեալ. ըստ Möl-ler Ido-Sem. Wörterb. 52 յոյնն ու սե-մականը հին ցեղակից են. Boisacq էջ 939).
bottom, under part or side;
root;
beet;
— առնուլ, to take root, to be rooted;
մամլոյ —, in the press;
race, row, range, string;
խոտս —աւ մեծաւ, great provision.
• (ըստ ՆՀԲ ի, ի-ա, ու հլ. բայց ըն-տիր հայերէնի մէջ կայ միայն սեռ. -ի) «յա-տակը, տակը, խորքը» Եւագր. «բոյսի տակի մասը, արմատ» Վեցօր. 96. Վստկ. «ցեղ, զարմ, գերդաստան» Բուզ. դ. 4. որից տա-կախիլ առնել «արմատախիլ անել» Մարթին. (տե՛ս Արրտ. 1913, 1147). տակակոտոր «արմատից ջարդել» Ոսկ. մ. ա. 11. Ոսկ. եփես. 837. տարածատակ Վեցօր. էջ 96. տակցի «արմատով միասին» Սուտ-Շապհ, էջ 3. կարմիր տակեր «տորո՞ն» Մխ. բժշ. (Seidel § 400), տակերոյ ջուր «դեղախաշու» Մխ. բժշ. (Seidel § 253), տկուտ «ցա՞ծ» Վանակ. յոբ։-Այստեղ է պատկանում նաև տակ, ի-ա հլ. «արմատ» Դ. թագ. զ. 23. «ե. արկ առաջի նոցա խոտս տակաւ մեծաւ և կերան և արբին», որի դէմ եբր. ունի «խըն-ջոյս մեծ», և ըստ այսմ անգլ. great provi-sion, պրս. ziyāfat-i-buzurg, բայց յոյնը παράϑεοιν μεγάλην, որ պէտք է հասկանալ «սեղանի կամ ճաշի սպաս» (Sophocles 843) և որ յայտնի չէ ի՛նչ թիւրիմացութեամբ դարձել է հյ. խոտս տակաւ մեծաւ!
• ՆՀԲ յիշում է պրս. դէգ և թրք. տիպ? Lag. Urgesch. 314 նախնական իմաս-տը համարելով «արմատ», կցում է լն. λεϰεῖν «ծնիլ» բառին։ Lag. Beitr. bktr. Lex. 63 մերժում է և կցում պրս. tak ռառին։ Մառ ЗAO 5, 285 և ՀԱ 1892, էջ 164 կրճատուած յա-տակ բառից։ Հիւնք. թագ բառից։ Karst, Յուշարձան 423 թթր. tug, tok «յատակ, տակ, վերջ»։ Մարտիրոսեան ՀԱ 1924, 459 հաթ. tak šul «հպատակ» բառի հետ։
barrel, cask, puncheon, butt;
tun;
խից —ի, spigot;
ծորակ —ի, tap;
շերտ or կողք —աց, staff.
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «գինու կարաս» Լաստ. ժզ. (Վենետ. 1844, էջ 63 տպուած է պահառք, ձեռ. ոմանք՝ պակառք. ուղղելու է տակառք) որից տակառապետ «մատակարար, մատռ-ուակ» ՍԳր. Խոր. տակառապետութիւն Ծն. խ. 13. տակառապետել Պիտ. տակառագործ, տակառաչափ (նոր բառեր)։
talent (weight);
talent, ability, parts, attainments;
— ոսկի, golden talent.
• , ո, ի-ա հլ. «ար-ծաթի կամ ոսկու 125 լիտր=40 kil. 800 gr. (ըստ Մանանդեան, Կշիռները և չափերը, էջ 47), որ է 9000 դահեկան (Տեղեկ. ինստիտ. 2, 30)» ՍԳր. փխբ. «ձիրք. վերնային շը-նորհք» Մանդ. Շար. որիզ տաղանդաւոր Ոսկ. եփես. տաղանդեալ Լմր. ւաւտ. ծ. տա-ղանդապարտ Մանդ. տաղանդան «տաղանդ-ներ» (պարսկաձև յոգնակի) ԱԲ։
whip, rod;
whipping, thrashing.
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «ծեծի գաւազան կամ մտրակ, ծեծ» Կանոն. Ոսկիփ.։ (ՆՀԲ դնում է նաև տակճինակ և տակինակ գրչութիւնները. սրանցից առաջինը կարող է ստոյգ լինել, բայց երկրորդը ՆՀԲ-ի հնարածն է թւում ևզելու համար թրք. degenek բառին. եր-կուսն էլ չկան վկայութեանց մէջ. չունի նաև ՋԲ)։-
• ԳՒՌ-Առանից ձևափոխեալ եմ կարծում տաճար Ղրբ. Շմ. «կարճ ու հաստ ձեռնա-փայտ» (Ամատունի, Հայոց բառ ու բան 616), տաճակ Ղրբ. «ոստայնի մի փայտը կամ գա-ւազանը» (ըստ Բարխուդարեան, Չորանն ա նշ. 81-82 տաճարկ)։
chalice for offering libations;
libatorium.
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «գաւաթ, բաժակ» Տօ-նակ. ուրիշ վկայութիւն չկայ։
heat, ardour, warmth, solar heat;
inflammation;
over-excitement;
foaming or frothing of the sea, storm.
• , ո հլ. «տաքութիւն, ջերմութիւն» ՍԳր. Եզն. Մծբ. Կոչ. «ծովի ալեկոծութիւն» (յն. ոճով) Փիլ. յովն. Կիւրղ. կոյսն. որից տապագին Եւս. պտմ. Փիլ. լիւս. տապա-խառն Երեմ. ժը. 17. Յովն. դ. 8. Եւս. պտմ. Վեցօր. 86. տապախարշ Յհ. կթ. տապիլ Ա. տիմ. զ. 4. Եւս. պտմ. «տեղումը հանգիստ չնստել» Բուզ. 135. տապացուցանել Ագաթ. տապանալ Մտթ. ը. 14. ժգ. 16, բ. կոր. ժբ. 29. Փարպ. հրատապ Նար. Լմբ. պտրգ.։
• = Պհլ. [other alphabet] tap «տաք, ջերմ», [other alphabet] tapisn «ջերմն, տենդ», [other alphabet] tāftan, tapēt «եռացնել», պրս. [arabic word] tāb «տաքու-թիւն, ջերմութիւն, տապ, ճառագայթ, փայլ, բարկութիւն, նեղութիւն, վիշտ», [arabic word] tab «ջերմն, տենդ», tabiš «տաքութիւն», [arabic word] tai «տառութիւն», [arabic word] tābistan «ամառ», [arabic word] tāftan «տաքանալ, տաքացնել», քրդ. tāw «կրակ, տաքութիւն, եռանդ», tā «տենդ», ոսս. t'awin «տաքացնել», բելուճ. tap, t'an՝ taf «տաքոթիւն, ջերմ, ցաւ». զնդ. ❇ tap, tāpayeiti «տաքացնել»։ Այս բոլորի հնխ. արմատն է *tep-«տաքանալ». հմմտ. սանս. [other alphabet] tap, [other alphabet] tápati «այրել, տաքացնել», tápa-«տաքութիւն», tapu-«կրակ, արե-գակ», tāpin «խիստ տաք», հինդ. [arabic word] tupt «տաք», tutta «տաք», [arabic word] tapna «տաքաց-նել», tap «տապ, տաքութիւն», գնչ. tapava «աաքացնել, այրել», tavava «եփել, եռաց-նեւ». tablo, tatto «տաք», թոխար. tsap «գաղջացնել, մի քիչ տաքացնել», tsatsāpau-wa «տարասրած», լտ. tepeo «տաքուկ՝ գաղջ լինել», հսլ. topiti «տաքացնել», teplu «տաք», ռուս. тоnить «վառել, տաքացնել». тenло, тenльи «տաք», հիռլ. tene, ten «կը-րակ», tē «տաք», կիմր. twym «տաք» են (Horn § 372, Pokorny 1, 718, Trautmann 319)։ Արմատս չէ պահուած յունարէնում, ճիշտ ինչպէս հայերէնում, ուր իբր բնիկ պի-տի ունենայինք *թև, *թու ձևերով։ Տե՛ս նաև տապակ և տօթ։-Հիւբշ. 252։
ardent, burning, inflamed, on fire;
shining, brilliant;
fire, ardour, brilliancy, splendour;
— ի —, glittering, sparkling, resplendent, cf. Փայլուն, cf. Շողշողենի, cf. Պայծառ.
• var «վառել, եռալ» արմատի տակ, հմմտ. ռոթ. varmjan «տաքացնել», vu-lan «եռալ», լիթ. virti «եփիլ», յն. ատտ. ἀλέα «տապ», սանս. ulka «հըր-դեհ», լտ. Vulcanus «Հրոյ դիք»։ Mül-ler WZKM 9, 297 գոթ. varmjan, գերմ. warm «ջերմ», պրս. var «տաքութիւն» ևն։ Bugge, Etrusk. u. Armen. 77 ետ-րուսկ. verse «կրակ»։ Bugge KZ 32, 56 մերժում է համեմատել հսլ. virja ևն բառերի հետ՝ իրարից տարբեր հա-մարելով «վառել» և «եփել» նշանակու-թիւնները։-Հիւբշ. 494 նոյնպէս անա-պահով է համարում։ Հիւնք. վարանիլ բայից։ Յակոբեան, Բանաս. 1900, 37 զնդ. haurva, արաբ. վուռէ, վառ են։ Patrubány IF 14, 60 լտ. ver, յն. εαρ «գարուն» բառերի հետ է կապում։ Scheftelovitz BВ 29 (1905), էջ 42 սանս. varnu «արև», varni «ոսկի», հսլ. varú «տաքութիւն», variti «եփել» բառերի հետ իբր բնիկ հայ։ (Մերժում է Pokorny 1, 269, որովհետև հնխ. u տալիս է հյ. գ)։ Սագըզեան ՀԱ 1909, 335 սումեր. bar, թրք. parlamaq «փայ-լիլ», Karst, Յուշարձան 401, 403 սու-մեր. bar «փայլիլ, փայլակ, արեգակ», 408 սումեր. ur «տաքութիւն, կրակ. այրել»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 362 փառք բառից! Մարտիրոսեան ՀԱ 1924, 458 հաթ. (կամիս). var «վառել»։ Նոյնը անկախաբար Աճառ. Նորք 1925, մ 5, էջ 393։ Scheftelowitz KZ 53 (1925), էջ 269, 252, 255 ալբան. vale, հյ. գոլ, մբգ. walm, հսլ. varù «տաքութիւն», պրս։ var «տաքութիւն», սանս. varnū «արեգակ», urvási «տռիփ»։ Պատահա-կան նմանութիւն ունին արաբ. ❇varī «բոցավառիլ» (Կամուտ, թրք. թրգմ. Գ. 946), [arabic word] vār «կրակ վառելու համար օջախ պատրաստել» (անդ, Բ. էջ 137)։ Տե՛ս և վառել «կպցնել»։ Կամիս. war «այրել» ձևին է կցում նաև Benveniste BSL 33, л 99, էջ 136 և դնում հնխ. wer-s-արմատից, առանց անդրադառ-
standard, banner;
purple, royal mantle, veil, tulle, gold brocade, royal robes.
bass;
— ձայն, the sixth metre in the Armenian hymnal;
cf. Խաչվառ.
• ՆՀԲ վառ «փայլուն» բառից է ուգում հանել։ Lag. Arm. Stud. § 2096 պրս. bar, որ յիշում է Հիւբշ. կասկածով։ Գ. Փառնակ, Անահիտ 1903, էջ 39 պրս. farr «պերճութիւն», farri kayāni «շուք արքայական» (հյ. փառք բառն է և կապ չունի այստեղ)։ Karst, Յուշարձան 40։, 4Ո3 սումեր. bar «պատուի պատմու-ճան»։ Հացունի, Հայ դրօշները, էջ 3
bad, wicked, vile, low;
cowardly, weak, pusillanimous, dastardly, craven-hearted, unmanly, poor-spirited or mean-spirited;
idle, lazy, slothful, sluggish;
damage, loss, hurt, ruin, misfortune;
— անուն, infamy, brand of infamy;
— արանց, the most cowardly of men, the basest of wretches.
• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «գէշ, չար» Ծն. լէ. 17. Բ. մկ. է. 34. Ագաթ. Եփր. թգ. «անպիտան, ծոյլ, անարի, թոյլ» ՍԳր. Եղիշ. Փարպ. Խոր. որից վատիլ «կու-րանալ, աչքի լոյսը խաւարիլ» ՍԳր. Ոսկ. տիտ. Վեցօր. վատանալ «դանդաղիլ, ծուլա-նալ» Դատ. ժը. 8. Ոսկ. Եզն. վատախոռ հուրդ Օր. լբ. 31. Բուզ. Մծբ. Փարպ. վատա-մտիլ (չունի ՆՀԲ) Ոսկ. փիլ. 356. վատամահ Կիւրղ. թգ. վատշուէր (տե՛ս շուէր). վատա-կոխ «վատ ճանապարհ, որ ցեխոտ լինելով՝ անցնելը դժուար է» Կղնկտ. հրտր. Շհնզ. Ա. էջ 165 (հրտր. Էմ. 53 ունի վարակոխ). վա-տանշան Բուզ. Կոչ. Ոսկ. վատանուն Կոչ. Եզն. վատարի Եւագր. 333. վատասիրտ ՍԳը. Եւս. քր. ևն։ Նոր բառեր են վատաբանել, վատահամբաւ, վատատես։ Նոր գրականի մէջ արևելեանը գործածում է սովորական «յոռի, գէշ» նշանակութեամբ, իսկ արևմտե-անը «փոքրոգի, վատասիրտ, läche»։
• Schrōder. Thesaur. 46 փոխառեալ պրս. bad ձևից, որին կցւում է հոլլ. quaed «չար»։ ԳԴ պրս. badl։ ՆՀԲ պրս. պէդ, պէթէր։ Windisch. 18 անգլ. bad «վատ» (որի նմանութիւնը պառս-կերէնի հետ բոլորովին պատահական է)։ Նոյնը նաև Riggs, Քերակ. էջ 61։ Պրս. bad ձևին են կցում նաև Böttich. Arica 82, 379, Lag. Urgesch. 945, Müller SWAW 38, 574 ևն։ Մրռթման ZDMG 26, 589 բևեռ. uedaçini թարդ-մանում է «վատակուրծ», մեկնելով ueda = հյ. վատ, պհլ. vat, պրս. bad+eini= պրս. sīne «կուրծք»։ Հիւնք. վատ «գէշ» = պրս. bad, բայց վատ «երկչոտ»=հյ. վհատ բառից։ Սանտալճեան, L'Idiome 10 խալդ. badušini «աւերեալ» բառի հևաւ Karst. Յուշարձան 401 սումեր. bad «մեռնիլ», 422 թթր. bat, baj «ցած, հառառակ»։ Մարգարեան, ժամանակ 1927 օդ. 3 վեհ+հատ-անել։
• ԳՒՌ.-Ջղ. վատ, Սլմ. Մրղ. վmտ, Երե. Մշ. Տփ. վադ «յոռի, գէշ». որից վատիլ Ակն. խրբ. Ննխ. «նիհարիլ» (հմմտ. Վրք. հց. բ. էջ 157 Որչափ վատի մարմին, այնչափ գի-րանայ հոգին). վատամարդի Երև. «հետը թշնամացած, վատ մարդ դառած»։
bad, wicked, low, vile, base, contemptible, ignoble, degenerate, unworthy, puny, sorry;
cowardly.
• , ի-ա հլ. (յետնաբար ի հլ. գրուած նաև վաթթար, վաթար) «անպիտան գէշ, յոռի» ՍԳր. Սեբեր. Եզն. «չար, ախտա-ւռռ. մոլի» Արիստ. ստոր. Լծ. կոչ. որից վատթարել «յաղթել, նկուն դարձնել, խայ-տառակել» ՍԳր. Եղիշ. Խոր. վատթարիկ Ոսկ. բ. կոր. և յհ. ա. 2. վատթարութիսն Ա. կոր. զ. 7. Բ. մկ. գ. 24. ժա. 13. Եզն. վատթարագոյն Իմ. ժե. 19, Եզն. Ոսկ. ես. վատթարանալ Ագաթ. ևն։
tillage, ploughing, tilth, husbandry;
ploughed land;
culture;
use, employment;
down, below;
common;
—ս վարել, հարկանել, ցելուլ, կակղել, to plough, to furrow, to dig, to cultivate land;
ի — առնուլ, արկանել, to use, to make use of, to practise, to exercise;
ի — երկոց մտանել, to apply oneself to work, to labour;
ի — տալ, to lend, to loan.
• «հողը հերկելը, վարուցան կամ հեր-կած հող» Ծն. խե. 6. Ագաթ. Պսկ. ես. և մ. Վեցօր. «գործածութիւն, կիրառութիւն» Փիլ, Լմբ. (մանաւանդ ոճերի մէջ՝ ի վար արկա-նել, ի վար առնուլ, ի վար տալ «գործածել» Պիտ. Փիլ. Նիւս. կազմ.), «կեանքի ընթացքը, կեանք» (ու հլ. և միայն անեզաբար) Յոբ. է. I. Ա. պետ. բ. 12. Ոսկ. մ. բ. II. Եւս. պտմ. որից վարել «հերկել, մշակել» ՍԳր. Ագաթ. «քշել, տանիլ» ՍԳր. «ուղղել, ղեկա-վարել, գործը առաջ տանիլ» ՍԳր. Եզն. «ապ-րիլ, կեանք անց կացնել». Ա. կոր. է. 31. Ա. տիմ. բ. 3. «գործածել, հետը այնպէս շար-ժիլ» Եւս. քր. «վռնտել, դուրս քշել» Տաթն. ամ. 424. վարելիք «ձիու սանձը» Ոսկ. եբր. 564. վարիչ ՍԳր. Վեցօր. Եզն. Եւս. քր. վար-չաւոր Ոսկ. բ. կոր. ժէ. վարչապետ (նոր բառ). վարուն «բանուկ ճանապարհ» Առակ ժե. 20. վարոց Սոկր. Յհ. կթ. վարոցաւոր Ոսկ. մ. ա. 23. գ. 13. խաչագլուխ վարոց «եկեղեցական մի սպաս» Օրբել. հրտր. Էմ. էջ 81. վարոցել «ծեծել» (չունի ՆՀԲ) Վրք. և վկ. Բ. 313. վարոտել «բոլորն էլ քշել» (նո-րագիւտ բառ) Սիւն. քեր. 213. վարնորդ «վարուցանք անող» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 234. կառավար ՍԳր. Եզն. Ոսկ. փիլիպ. բըո-նավարել Ագաթ. գերեվար ՍԳր. գիշերավար ՍԳր. Կոչ. գործավար ՍԳր. զօրավար ՍԳր. ժողովրդավար Կոչ. ամբոխավարութիւն (նոր բառ). իշավար Ոսկ. Վեցօր. խառնա-վար Կոչ. 415. խոշորավար Եւագր. մարոա-վար «մարդածախ» Եզեկ. լզ. 13, 14. Եփր. յես. ևն ևն։ Բոլորի հիմնական նշանաևու-թիւնն է «քշել»։ Իմաստների զարգացման համար հմմտ. լտ. colo «մշակել. 2. ապրիլ» (ինչ. colere agros հող մշակել, colere vi-tam կեանք վարել, ապրիլ), թրք. surmek «քշել. 2. մղել. 3. դուրս վտարել. 4. աքսո-րել. 5. հերկել, հող վարել. 6. տևել. 7. բուսնիլ, աճիլ» (որից surgún աքսորեալ, suru հօտ, surúnmek թշուառ կեանք վարել, suruǰi ձիապան, surtúk դատարկաշրջիկ ömr surmek լաւ կեանք վարել, լաւ ապրիլ։ = Իրան. vaδ-«վարել, քշել» ձևից, որ թէև յետոյ կորած է, բայց կայ զնդ. vāδayeiti «վարել, քաշել, քաշ տալ»։ Պատկանում է
• ճառով մերժում է Pedersen, Նպաստ 3 և հայերէնի նախնական նշանակութիւնը դնելով «հերկել», կցում է արօր, հարա-նունք բառերին, իբր ar-«հերկել» ար-մատից՝ up-մասնիկով՝ *up-ar->վար։ Scbeftelowitz BВ 29, 42 յն. ερύω «քա-շել», լիթ. varau «վարել» բառերի հետ։ Karst, Յուշարձան 401, 403 սումեր. bar «վարել», 424 թթր. bar, var «եր-թալ, դիմել», չաղաթ. bariš «կերպ». bariq=օսմ. barq «տուն»։ Uštir, Wörter u Sachen 3, 206 վարք=յն. δπαρ «ոչ-երազ, իրականութիւն», Թիրեաքեան, Արիահայ բռ. 346 պրս. [arabic word] varz «գործ» բառից։ Scheftelowitz KZ 53 (1925), էջ 254 fερύω «քաշել», ալբան. veri «ակօս», լտ. urvus (իմա՛ urvum, ur-bum) «մաճ»։ Նոյնը IF 33, 142 վարոց կցում է լեթթ. varša «արմատի ընձիւդ» բառին, որ յիշում է և մերժում Pokor-ny 1, 289։ Պատակահան նմանութեւն ունի արաբ. ❇ var «քշել, վանել» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 62)։-Վերի մեկնութիւնս Meillet (նամակ 1925 թ. փետր. 12) համարում է կարելի, բայց ոչ ապահով։ Nyberg, Hilfsb. 2, 233, վարք փոխառեալ է դնում պհլ. varišn «վարմունք, կենցաղավարութիւն» բա-ռից։
nose-band;
snaffle;
muzzle.
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «սանձ, երասանակ» Ես. լէ. 29. Եփր. ծն. էջ 52. Նար. էջ 240. որից վարապանակ «նոյն նշ.» Մծբ. 84։
lascivious, wanton, unchaste.
• «յորդ, զեղուն» (գետի, ջրի համար ասուած). հնում առանձին չէ աւանդուած, բայց սրանից ունինք գետավարար, նորա-գիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Օրբել. էջ 31. «Երանելին Տիրոտ ի գետավարարս հանապազ նշան խաչի ա-րարեալ՝ անցանէր ընդ գետն աներկեղա-բար». նշ. «գետի յորդիլը, ջրերի զեղուլը կամ յորդած գետ»։ Հմմտ. յաջորդը։
• ԳՒՌ.-Ադլ. Գնձ. Երև. Կր. Ղրբ. վարար «յորդ, առատ (գետ, ջուր, աղբիւր)», որից վարարիլ «յորդիլ», վարարացնել «յորդաց-նէր,
• ՆՀԲ զհետ վարիլ ձևի՞ց։ Հիւնք. վա-րազ բառից։ Նորագիւտ վրիրակ ձևը գտաւ ու մեկնեց նախ Հ. Բ. Սառ-գիսեան, Քնն. Յհ. Մանդ. Վենետ. 1895 էջ 44, յետոյ Ֆ. Մուրատ, Յայտ. յովհ. էջ 289, և վերջին անգամ Տաշեան ՀԱ 1906, 77։ Այս երկու բառերի հետ կապ ունի՞ արդեօք ուտ. վար «կատաղիլ»։
net, netting;
snare.
• Böttich. Arica 76, 259 var «ծած. կել» արմատից։ Նոյն արմատից է հա-նում նաև Տէրվ. Նախալ. 106՝ վարել, որմ, վարանել ևն բառերի հետ։ Հիւնք. պարանոց բառից։ Patrubány SA 2, 14 հունգ. verem «փոս» բառի հետ։ Սա-գրզեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշար-ձան 403 սումեր. bar «հիւսել», bara, par «որսի ցանց», թրք. ormek «հիւսել» և հյ. վերտ։
cf. Սուլումն.
• Böttich. Arica 84, 408 և Lag. Ur-gesch. 1007 պրս. [arabic word] siflīdan «սու-լել»։ Հիւբշ. 239 դժուար է գտնում այս մեկնութիւնը։ Հիւնք. հյ. սրինգ բառից, ինչպէս որ յն. συρίζω «սուլել» ծագում է σῦριγς «սրինգ» բառից։ Karst, Յու-շարձան 424 թթր. yil, sil «քամի, շունչ, շտապել» բառի հետ։ Պատահական նը-մանութիւն ունին լտ. sibilare, գւռ. լտ sitilare,. որից ֆրանս. siffler «սուլել». վրաց. სივილი սիվիլի «սոյլ, շաչիւն (օձի, նետի)»։ Petersson, KZ 47, 255 սանս. çut-kā̄rá «սոյլ», çv-ásiti «շնչել, փնչել», լիթ. šv-ilpti «շրթունքներով սուլել», շվ. hvissla, անգսք. whistlian «սուլել» բառերի հետ։ Կրկնում է Po-korny 1, 475, պարզ արմատը դնելով հնխ. k'u-, k'eu-«սուլել»։
• ԳՒՌ.-Կրկնաբար ունինք սլվլանք «սոյլ, սուլումն, sibilatio» (Ներսէսովիչ, Բառ. ւա-հյ. 494ա), սլվլումն «սոյլ» (Վարդան Յունանեան. Ձեռբածութիւն 1671, էջ 332, յիշուած իբր ռմկ. բառ), սլվլել Սվեդ. Զթ. «սուլել», Հմշ. «ուրուրի կամ այլ թռչունի սուլելը», պլվլուկ Սվեդ. «սրինգ» և յատկա-պէս՝ Վն. սուլսուլել «սուլէլ»։
simple;
common, ordinary;
depraved, devoid;
sharp, acute;
simply, solely;
terror, horror;
horrible.
• (լետնաբար ո հլ.) «մինակ, պարզ, ւռև» Յոբ. լգ. 21. Ոսկ. անոմ. Բրս. հց. «զուրկ» Ոսկ. յհ. ա. 17. Պիտ. Վրք. հց. «հասարակ անձ, ռամիկ» Պրպմ. Ղևոնդ. Սարգ. «հետևակ, հետիոտն» Արիստ. աշխ. «զուր, պարապ տեղ» Բրս. հց. Սարգ. իգն. որից սոսկաբար Ոսկ. յհ. ա. 14, 19. 36. սոսկագոյն Ագաթ. սոսկութիւն Եւս. պտմ. ռոսկանալ «մերկանալ, թափուր մնալ» Ե-ղիշ. միանձ. Ոսկիփ.։
famine, dearth, scarcity, penury;
hunger;
ի —ու, by famine.
• ՆՀԲ լծ. սուաղ և սուղ։ Böttich. ZDMG 1850, 361 վեդ. kšap «սովել»։ Lag. Btrg. bktr. Lex. 73 պհլ. sui։ lusti Zendsp. 310 զնդ. šuda «քաղց», սանս. kšudh ահլ. sōi. sui, բելուճ. šuó ևն։ Հիւնք. նզով բառից։ Patrubány SA 1, 195 յն. ϰοος, ϰόfιλος, ϰοῖλος «սին» բառերի հետ։ Karst, Յուշարձան 402
hole, bore, opening, orifice, mouth;
den, lair, cave, cavern;
mill-trough;
*mill-hopper;
*boulders, large pebbles.
• ՆՀԲ լծ. ծոր, թոր, ձոր, խոր, սող են lusti, Zendsp. 308 զնդ. sru «եռթաւ». սանս. sru, sravati։ Տէրվ. Altarm. 99 սանս. sar «սրանալ», լտ. salio «ցատ-կել», յն. ὄρμη «շտապ», հյ. սողալ, սուրաւ ևն։ Canini, Et. étymol. էջ 10։ սոր և փորել=իտալ. foro, պելասգ. vóró «ծակ», իսկ էջ 191 սորել և ջուր =սանս. sara, çara «ջուր»։-Հիւնք. սոր հանում է սար բառից, իսկ սորիլ ևն ծորիլ բառից։ Ուղիղ մեկնութեւնը տուաւ Meillet MSL 10, 278, որ յիշում է Հիւբշ. IF Anz. 10, 49։ Scheftelowitz ZDMG 59, 707 փոխառեալ է դնում զնդ. sūra-«ծակ» բառից. (ընդունելի չէ, որովհետև զնդ. sūra-պիտի տար հյ. *սուր)։ Karst, Յուշարձան 407 սորել և ծորել=սումեր. sur «անձրևել», 42Ո թթր. sub, suv, su «ջուր»։
sorech, choicest, most excellent;
Indian millet.
• ԳՒՌ.-Բոլորովին տարբեր բառ է սորեկ (Երև. սօրէկ), որ և սորոկ, սորի, սօրըք (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 508) «մի տեսակ բոյս, որից իւղ են հա-նում». ըստ Տիրացուեան, Contributo § 25 սորեակ կամ գաւարս «holcus lanatus L», որ մի տեսակ վայրի գարի է։
vile, bad.
• = Եոր. [hebrew word] so'arim բառն է, որ գործածոսած է Ս. Գրքի եբրայական բնագրի նոյն տեղում և յն. σουαρεἰμ տառադարձու-թեան վրայից անցած է հայերէնի։ Եբր. բա-ռը W šo'ar «սոսկալի, վատ, գէշ» ձևի յոգնակին է (Gesenius17, 855)։
mourning;
grief, sorrow, affliction, weeping, sadness;
աւուրք սգոյ, time of mourning;
հանդերձ սգոյ, mourning clothes;
— առնուլ, ունել, to go into mourning, to wear mourning, cf. Սգամ;
to be sunk in grief, to be desolate, afflicted;
ի — մտանել, լինել, նստիլ, to be in mourning;
— զգենուլ, to put on mourning, to be clad in mourning;
թողուլ զ—, to leave off mourning, to go out of mourning;
— առնուլ ի վերայ ուրուք, to mourn for, to weep over, to bewail;
ի — համակեալ կալ ընդ, to be inconsolable for;
ի — դառնութեան ընկղմեալ կայր, he gave himself up to bitter grief;
cf. Ընկղմիմ.
• , ռ հլ. «սուգ» ՍԳր. Եփր. բ. Կոր. Եղիշ. որից սգալ ՍԳր. Եփր. մն. և թգ. Ոսկ. ես. սգաւոր Ես. կա. 2. Ել. լգ. 4. Մտթ. է. 4. որումն Յուդթ. ժզ. 21. սգաւրութիւն Եփր. օրին. սգազգած Վեցօր. մեծասուգ Պիտ. ևն։ Նոր բառեր են սգակիր, սգահանդէս, սգատխուր, սգերթ, սգազգեստ, սգահար սգալի, ևն։ Գրուած է նաև զգալ. ինչ. Յայսմ. փետր. 29, մրտ. 1, մայ. 15 (էջ 528 ա, 533 ա, 748 ա), որի համար հմմտ. տակը Ննխ. զուք «սուր».
• Հներից Շնորհ. մտթ. էջ 90 հանում է զգալ բառից. «Սգոյդ անուն յայտնի ունի զտեսութիւն ասացելոցս. սուգ ա-սի վասն զգալոյ զիրս՝ զոր երբեմն յան-զգայութեան գոլով ո՛չ զգայր»։ Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, որ համեմատում է պրս. սուկ, սուք ձևերի հետ։ Brosset JAs 1834, 369 ևն սանս. cuč և վրաց. ծուխի «սուգ, տխրութիւն», ՆՀԲ պրս. ձևև հետ։ Windisch. էջ 7 սանս, cōka-Bottich. ZDMG 1850, 361 սանս. cōka, թերևս նաև զնդ. saoka «հաճոյք»։ Նոր-
• նը, Arica 74, 207 սանս. çōka, պրս. sōk, յն. ϰυϰαν «խառնել». բոլորի ար-մատը դնում է çuč։ Lag. Urgesch. 339 և Müller SWAW 38 576 սանս. և պրս. ձևեռո։ Lag. Beitr. bktr. Lex. 21 նաև զնդ. saoka «հրդեհ»։ Հիւբշ. Arm. Stud. § 254 դնում է բնիկ հայ բառ։ Bar-tbolomae Stud. 2, 17 և Meillet MSL 7, 58 համարում են իրանեան փոխա-ռութիւն. իսկ Հիւբշ. Arm. Gram. 491 առարկելով որ այս պարագային *սոյկ, սոկ ձևը պիտի ունենայինք, համա-րում է բնիկ հայ բառ՝ հնխ. k'uko'-ձևից։ Սակայն ինքն էլ է կասկածում թէ հնխ. k կարո՞ղ էր տալ հյ'. գ։ Սրա վրայ աւելացնենք նաև բառի նշանա-կութիւնը, որ արիական մասնաւորում է. բուն նախնական իմաստը, որ է «այ-րել», չկայ հայերէնի մէջ։ Karst, Յու-շարձան 407 սումեր. sig «ցաւալի, վիշտ», 424 չաղաթ. sagu «սուգ», sā gun «տխուր», ույգուր. sakinmak «ցա-ւիլ, հոգալ»։
sudarium, white handkerchief;
veil.
• -Յն, σοδαοιον «թաշկինակ», որ փոխ և առնուած լտ. sudarium հոմանիշից. այս վերջինը բուն նշանակում է «երեսի քրտին-քը սրբելու թաշկինակ» և ծագում է ւտ. sudor «քրտինք» բառից։ Յունարէնից են նաև ասոր. [syriac word] sūdārā «թաշկինակ. 2. խոյր», վրաց. სუდარი սուդարի «մեռելի աատանք»։
• Ուղիղ են մեկնում ՀՀԲ, կոչումն Ըն-ծայութեան հրատարակիչը (Վեննա 1832, էջ 179) և ՆՀԲ։
mushroom;
cork;
*pumice;
fungid excrescence, fungus;
sonchus, sow-thistle;
— թունաւոր, toadstool;
համեմանք ի սնկոյ, mushroom sauce, ketchup;
ածու սնկոյ, mushroom bed.
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. spongos ձևից, որից ունինք նաև յն. σπόγγος, ատտ. σφόγγος «սպունգ. փխբ. կոկորդի նշագեղձերը». ու-րիշ լեզուի մէջ պահուած չէ այս արմատը. կայ միայն լտ. fungus «սունկ», որ փո-խառեալ է յունարէնից. նշանակութեան տարբերութեան համար հմմտ. գերմ. Sch, wamm «սպունգ. 2. սունկ» և յատկապէս Erdschwamm «սունկ» (Walde 326, Boi-sacq 899, Berneker 340, Pokorny 2, էջ 681)։ Meillet (Dict. étym. Jt. 386) միջ-երկրեան լեզուից փոխառութիւն է համա-րում յն. σφόγγος, լտ. fungus և հյ. սունկն։ Lidén Göteborgs hogskolas ârsskrift 1933 52 նախաձայնը բացատրելու համար նախա-ձևը դնում է *psongos?