Definitions containing the research ել : 10000 Results

Անդուլ

See full entry →

adj. adv.

assiduous, continual;
assiduously, continually, incessantly.

NBHL (1)

Անդուլ շրջաբերութեամբ անհանգիստ մնալով։ Անդուլ լինելով զցայգ եւ զցերեկ. (Արծր. ՟Դ. 7։ ՟Գ. 12։)


Անդունդք, դնդոց

See full entry →

s. pl.

abyss, gulf;
precipice;
the infernal regions, hell, tartar.

NBHL (2)

Վաղենտինոս յերեսուն աստուածս ձկտեաց (զաղանդ իւր), եւ ասէ անդունդս. զի վայել իսկ էր նմա՝ որ անդունդ չարեաց, յանդնդոց չարէ անտի սկիզբն առնել. (Կոչ. ՟Զ։)

Անծայր անդունդս անօրէնութեան, եւ աննկատելի խորխորատս վհին յաւիտենից. (Բենիկ.։)


Անդուռն

See full entry →

adj.

without gates, open;
— բերան՝ լեզու, tattler, person of an unbridled tongue.

NBHL (2)

Ոչ ամենեւին ունելով անդուռն բերան՝ նման այլոց կանանց. (Խոր. ՟Բ. 79։)

Զանարուեստ եւ անդուռն լեզուն կարկեցուցանել։ Զանկապն եւ զանդուռն նորա լեզուն ատեցեալք. (Պրպմ. ՟Լ՟Ը։)


Անդուստ

See full entry →

adv.

thence;
—ի վերուստ, from above.

NBHL (8)

Այլ ոք անդուստ յանդգնագոյնս բարբառեցաւ։ Անդուստ քաջալերել սկսաւ Յուդա. (՟Գ. Մակ. ՟Ա. 9։ ՟Գ. 58։)

Ոյք անդուստն ելեալ ի խորս նաւէին. (Պիտ.։)

Անդուստ եւ այսր լսելի լինէր բարբառն. (Ոսկ. յհ. ՟Ա. 11։)

Անդուստ մինչեւ ցայժմ ի նոյնութեան միշտ զաշխարհ պահելով։ Անդուստ մինչեւ ցայսր հնչեալ պատմի. (Պիտ.։)

Անդուստ գուշակմամբ։ Անդուստ իսկ ի լինել նախակործան բրգան. (Նար.։)

Սկսեալ անդուստ աստի սկիզբն արասցուք պատմել։ Անդուստ ի վերուստ իսկ մարգարէքն գոչէին. (Ագաթ.։)

Զբնութիւն օդոցն փոխէ ի ջերինս, եւ անդուստ ի վիշտս ամպրոպաց։ Բարեխառնեալ օդս, եւ անդուստ զառողջագործ յամենեսեան զեղուցանել խնամ. (Պիտ.։)

Ամենեքեան անդուստ վայելեալք։ Խնդրէ անդուստ իբր ի ծանր ինչ բեռանց զերծանել. (Յհ. իմ. ատ։)


Անդստին

See full entry →

adv.

from, since, as soon as, when;
radically, originally, naturally;
anew, afresh;
even then;
— ի մանկութենէ իմնէ, from my infancy;
— յարարչութենէ աշխարհի, from the creation of the world.

NBHL (3)

Ի զառամանալն պարարելոյս՝ անդստին այսպիսեօք դարմանօք բարեկրեալ գրգի. (Պիտ.։)

Անդստին ընդ յառնելն՝ փառս զգենուցուն։ Անդէն եւ անդստին ի գործ արկեալ զանդադար վարդապետութիւնն. (Ագաթ.։)

Մոռացի՛ր զթիւս չարեացն, եւ անդստին համարձակեցայց։ Մատո՛ մատն այցելութեան, եւ անդստին իսկ կատարեցայց. (Նար.։)


Անդր

See full entry →

adv. prep.

there;
beyond, on the other side;
yonder;
ի քաղաք —, to the city;
— քան, beyond, further than, on the other side of, over;
— քան զծով, beyond the sea.

NBHL (9)

Թողէ՛ք անդր զառաջին յանցանսն ձեր։ Անդր ի բա՛ց թողէք զխաւարային խորհուրդս մոլորելոցն։ Թո՛ղ անդր ի բաց զքրիստոնէութիւնն. (Եղիշ.։)

Անդր գոյր ապա տեսանել զԻսրայէլեան ազն. (Պիտ.։)

Մի՛ յապաղել անդր ընդ գինարբու աշխարհականացն մանկունս. (Շ. ընդհ.։)

Զանդր փառացն լսել, եւ իմաստասիրել. (Լմբ. էր ընդ.։)

ԱՆԴՐ. եւ ԱՆԴՐ ՔԱՆ. ἑπέκεινα. ultra, et superans. Աւելի. եւ ե՛ւս անդր. յառաջ քան. ի վեր քան. գեր քան. էւել, աւելի անդին. զիատէ, իւսթիւն, աշըրը, եվվել.

Եւ եւս աւելի քան զասացեալսս անդր։ Քան զասացելոցս եւ անդր եւս։ Անդր եւս քան զանիրաւութեանն տեսակս. (Պիտ.։)

խնդրով. ԵՒ ԱՆԴՐ. նխ. բցռ. խնդրով. ἑπέκεινα. tans, ultra. Առաւել եւս յայն կողմն. աւելի անդին.

Յօրէն ութերորդէ եւ անդր ընդունելի լիցի։ Եւ եղեւ յօրէ յայնմանէ եւ անդր։ Կարգեցէ՛ք զսիրտս ձեր յօրէ յայսմանէ եւ անդր. (Ղեւտ. ԻԲ. 27։ ՟Ա. Թագ. Լ. 25։ Անգ. ՟Բ. 19։)

Այլ անսովոր է ասել.


Անդրագոյն

See full entry →

adj.

further.

NBHL (10)

Ուր խաչ, անդ եւ խաչելեալն. (Անյաղթ բարձր.։)

Անդ ուրեմն ի ծայրս աշտարակի վարսել. (Խոր. Ա. 12։)

Որպէս անդ տոհմին Յուդայի։ Անդ է ողորմելն իսկապէս, յորում հատաւ ակնկալութիւն վաստակոցն. (Նար. ՁԳ. ՀԴ։)

Անդ փոխելով զաթոռ հայրապետութեանն. (Յհ. կթ.։)

Գնացի ես անդ։ Մտանել ինձ անդ. (Վրք. հց. Դ։)

Աստ անդ ցրուել զանձինս կարասցեն. (Փարպ.։)

Թողում ասել զանդ իրաւունսն. (Ածաբ. կարկտ.։)

Խլեցի յանդէ քումմէ զփուշ անիծից. (Խոր. հռիփս։) (Գրի եւ յԱՆԴՒՈՅ, շփոթելով ընդ ԱՆԴԻ, դւոյ, զոր տեսցես։ Որպէս գրի եւ ԱՆԳ, իբր Անթ, կամ Անութ։)

Նուիրեալ սեղանս կազմել, երեւեցուցանել անդս մեհենից. (Ա. Մակ. Ա. 50։)

Առաւելագոյն. անդր եւս քան.


Անդրադարձութիւն, ութեան

See full entry →

s.

retrogression;
reverberation, repercussion;
reflection;
rebound.

NBHL (4)

Անդրադարձութեամբ պարտ է զպատշաճն հատուցանել զփոխատրութիւն. (ՃՃ.։)

Զնոյն լինելութեան երախտիսն՝ անդրադարձութեամբն ի նոսա, պատուհասէ զնոսա. (Լծ. կոչ.։)

Փութացարուք անդրադարձութեամբ ( ի խաւարէ մեղաց) լինել որդիս լուսոյ եւ տուընջեան. (Անան. ի պետր.։)

Ոչ ունելով առ հայր եւ որդի զանդրադարձութիւնն, որպէս առ իրեարս. (զի հայր ո՛չ է որդի, եւ ոչ որդի՝ հայր). (Վահր. երրորդ.։)


Անդրանամ

See full entry →

vn.

to go beyond, to go further, to pass, to go before.

NBHL (3)

Կրկին եւ կրկին անդր դառնալ. հանապազորդել.

Գիշերի անքունք, որք կանխենն յաղօթս ի գիշերին. այլ յոյժ դժնդակագոյնք եւ տքնեցելոցն յանդրանալն. (յն. վերատքնելոց). (Բրս. մկրտ.։)

Ոչ որպէս զոմանս ի ծառոց, առ որս անդրանալով՝ յանվճար զդարմանսն մատուցանելոյ. (Պիտ.։)


Անդրանկացուցանեմ, ուցի

See full entry →

va.

to make eldest, to give the right of primogeniture.

NBHL (2)

πρωτοτοκεύω. primogenitum facio. Անդրանիկ առնել՝ կացուցանել՝ զկրտսերն. առջինեկին տեղը անցընել. իլք էվլատ եէրինէ գօմագ.

Մի՛ իշխեսցէ անդրանկացուցանել զորդի սիրելւոյն. (Օրին. ԻԱ. 16։)


Անդրդուութիւն, ութեան

See full entry →

s.

firmness, constancy, resolution.

NBHL (1)

որ գրի եւ ԱՆԴՐԴՈՒԹԻՒՆ. Անդրդուելի հաստատութիւն.


Անդրի, րւոյ, րեաց

See full entry →

s.

statue;
bust;
— վիթխարի, colossus.

NBHL (3)

Ի Պեննադա տեսանիցէք զտէրունեան անդրին կանգնեալ, եւ բժշկեալն (տեռատես) բուռն հարեալ ունի զդրօշակէ Տեառն. եւ ընդ նորին անդրեաւն բուսեալ արմատ, որ մատուցանէ զբժշկութիւն ախտացելոց. (Եղիշ. մատն. տն.։)

Զինքն անդրի ընդդէմ նորա հաստատել։ Զինքն անդրի ի միջին հաստատեաց. (Խոր. ՟Ա. 31։ ՟Բ. 33։)

Զկռապաշտիցն ընդ ձեռն երեւելի անդրեացն առ ինքն ձգեալ ընդունէր զերկրպագութիւնն. (Յհ. իմ. պաւլ.։)


Անդրիագործ, ի, աց

See full entry →

adj.

statuary, sculptor.

NBHL (1)

Յանդրիագործ պատկերաց առաջին մարդկանն հրապուրեցան գործել զայն. (Ագաթ.։)


Անդրոյթք

See full entry →

s.

eructation.

NBHL (1)

Այն՝ որ թուին ճմլել զառ սրտիւն մասն, ո՛չ սրտին, այլ բերանոյն է որովայնին անդրոյթք գարշութեան. (Նիւս. կազմ. ԺԳ։)


Անդրոշմ, աց

See full entry →

adj.

uninscribed;
without mark;
unsealed;
not ratified;
without confirmation.

NBHL (2)

Աստի անդրոշմն յուղարկեցաւ, եւ քակեալ տրոհեցաւ բարժանելեաւն եւ անբարժանելեաւն (հոգւով եւ մարմնով). (Եղիշ. ննջ.։)

Ոչխար դրոշմեալ ո՛չ դիւրաւ դաւաճանի. բայց անդրոշմն՝ գողոց դիւրըմբռնելի է. (Ածաբ. մկրտ.։)


Անեզր

See full entry →

adj.

interminable, boundless.

NBHL (1)

Զանեզր շնորհացն զեկուցանէ։ Փառօք Հօր գայցէ, անգզր զօրութեամբ հրեշտակաց՝ անհամար գնդիւք։ Ի բազմութիւն անեզր տարածեալ լինէր իրք հաւատացելոցն. (Ոսկ. յհ. եւ Մտթ. եւ Գծ.։)


Անեղ, ից

See full entry →

adj.

uncreated, uncreate.

NBHL (7)

Անեղն եւ մշտնջենաւորն Աստուած։ Արդեօք երեւեալքս այսոքիկ են անե՞ղք, եթէ լինելութեան առին սկիզբն. (Փիլ. ՟ժ. բան. եւ Իմաստն։)

ՅԱստուծոյ Աստուած, եւ ի լուսոյ լոյս, եւ յանեղէն անեղ ... եւ արգելուլ այսուհետեւ ոչինչ, միոյ գոլով անեղին հօր՝ անեղ գոլ եւ զառ ի նմանէ բանն. (Կիւրղ. գանձ.։)

Մի կարծել զչարն անեղ, կամ յանեղէն Աստուծոյ եղեալ. ոյք տանջին, ապականին, եւ յայտնի տան զցոյցքն, թէ ոչ են անեղք, այլ՝ եղականք. (Անյաղթ ամենայն չար.։)

Չեղեալն, չգոյ. այլ՝ լինելոցն կամ ապագայն, եւ կարելին.

Սովորութիւն է մարգարէիցն՝ զանեղն որպէս եղեալ դնել. (Լմբ. սղ.։ եւ Շ. ՟ա. պետ. եւ այլն։)

Անլինելի. որ ոչն է, եւ չէ լինելոց. անգոյ. ոչինչ. զոր զոյգ ընդ առաջինսն այսպէս յիշատակէ (Վահր. երրորդ.)

Զանեղսն ի նմա (յԵգիպտոս՝) դիւրածել գետոյն բերիւք. (Խոր. ՟Գ. 62։)


Անեղծ, ից

See full entry →

adj.

incorruptible, indissoluble;
indelible, not to be effaced;
inviolable.

NBHL (1)

ἅφθαρτος (լծ. անվթար). incorruptus, incorruptibilis. Որ ոչն եղծանի. անեղծանելի. անեղծական. անապական. եւ մշտնջենաւոր. անջինջ. անմահ. անփոփոխ. որ չաւրիր. պօզուլմազ. խալիս, սաղ. իֆսատ օլունմազ.


Անեղծական, ի, աց

See full entry →

cf. Անեղծ.

NBHL (1)

Անեղծական քո նկարագիր։ Յիշատակս անեղծականս։ Անեղծականս ճառել զստեղծականսդ։ Իբր յանեղծական (այս ինքն միշտ կենդանի) մաղթողէ. (Նար.։)


Անեղծութիւն, ութեան

See full entry →

s.

incorruption, indissolubleness.

NBHL (1)

Աստուած հաստատեաց զմարդն յանեղծութիւն։ Անեղծութիւն մերձաւոր լինել առնէ Աստուծոյ։ Զանեղծութիւն խնդրեն, զկեանսն յաւիտենից։ Սիրեն զտէր մեր Յիսուս Քրիստոս անեղծութեամբ։ Զկեանս եւ զանեղծութիւն։ Վարդապետութեամբ զանեղծութիւն ունել, զսրբութիւն։ Անեղծութեամբ՝ հեզութեամբ. (Իմ.։ Հռ.։ Եփես.։ ՟Բ. Տիմ.։ Տիտ.։ ՟Ա. Պետ.։)


Անեղութիւն, ութեան

See full entry →

s.

uncreated state.

NBHL (3)

Անեղն գոլ՝ ըստ ամենայն առման. τὸ ἁγένητον (որ թարգմանի եւ անեղն, եւս եւ անծնելութիւն՝ իբր ἁγέννητον).

Յաղագս անեղութեան, եւ լինելութեան։ Բազում իւիք նշանակելով առեալ լինի անեղութիւն։ Անեղութիւն է՝ որ չեւ եւս եղեալ. իսկ հնարաւոր լինել, եւ դարձեալ անեղութիւն ասի, որ ոչ եղեալ երբէք, եւ ոչ լինել կարող է. ասի դարձեալ անեղ, որ էն եւ գոյր, սակայն ոչ եղեալ յումեքէ. (այն է բո՛ւն անեղն՝ Աստուած). ապա ուրեմն եղիցի ամենայն իրօք անեղութեանն՝ անեղութիւն պատկեր (այս ինքն անեղին՝ անեղ պատկեր). (Կիւրղ. գանձ. ՟Ա։)

Աստուածութեանն զանեղութիւն դնէ սկիզբն՝ ասելով, Աստուած էր միշտ, եւ է. (Լծ. ածաբ.։)


Անեպեր

See full entry →

adj.

unblamable.

NBHL (1)

Կանոնել հաստատութեամբ անեպեր ի կամս Աստուծոյ։ Դիպող ստութեամբ ազատիլ ի վտանգէ, որ է անեպեր (եթէ իցէ հոմաձայնութիւն յայտնի). (Մխ. դտ. եւ Մխ. առակ.։)


Աներաժիշտ

See full entry →

adj.

unmusical.

NBHL (1)

Զմիտս այնոցիկ՝ որք ոչ յոյժ աներաժիշտն են, սովոր են ուրախ առնել։ Յանխրատ եւ յաներաժիշտ բարուց։ Ծաղր մատուցանեն աներաժշտաց եւ անյարմարից բարոյիւք. (Փիլ.։)


Աներաժշտութիւն, ութեան

See full entry →

s.

ignorance of music.

NBHL (1)

Արտանուագ ձայն ունելով՝ երգել ձեռնարկիցէ, կրկին աներաժշտութեան ցուցանելով տեսիլ, զայն՝ որ ի գործիսն, եւ կարի յառաջագոյն զայն որ ի բարսն է. (Փիլ. նխ. ՟բ.։)


Աներանամ, ացայ

See full entry →

vn.

to become father-in-law, brother-in-law.

NBHL (1)

Աներ լինել.


Աներեւակ

See full entry →

adj. adv.

invisible, hidden, obscure;
ignoble;
invisibly.

NBHL (4)

Հաստատեմք զքեզ, մինչդեռ աներեւակդ ես, ընդ երեւելիսս. (Նիւս. թէոդոր.։)

Նա աներեւակ էր ... իսկ սա յոյժ երեւելի էր։ Ո՛չ միայն զերեւելիսն եւ զիշխանսն, այլ եւ զաներեւակ զաղքատսն. (Ոսկ. յհ.։)

Շարժեալ լինին երբեմն աներեւակ, եւ երբեմն երեւելապէս. (Արիստ. աշխ.։)

Յորժամ ոչինչ զօրանայ երեւելապէս, պատերազմի աներեւակս. (Ածաբ. մկրտ.։)


Աներեւակի

See full entry →

cf. Աներեւակ.

NBHL (1)

Որ զաներեւակի զօրութիւնսն թափանցանց լուսով իւրով ելանէ. (Ագաթ.։)


Աներեւան

See full entry →

cf. Աներեւակ.

NBHL (1)

Գործարան (հատու) վաղվաղակի մաշելով՝ այնպիսին աներեւան գտանէր, եւ լինելոյ այլ ոչ էր հնար։ Արհեստքն յայնմ ժամանակի աներեւանք էին. (Պղատ. օրին. ՟Գ։)


Աներեւութանամ, ացայ

See full entry →

vn.

to vanish, to disappear.

NBHL (3)

ἁφανίζομαι. evanesco. Աներեւոյթ լինել. անհետանալ. չերեւնալ, աչքէ վերնալ. կեօրիւնմէմէք. կեօրիւնմէզ օլմագ. նապէտիտ օլմագ.

Զի մի՛, որպէս առ Կղէոպեանսն, աներեւութասցի փափագելին ի միջոյ. (Լմբ. համբ.։)

Հալեալ աներեւութանայ։ Աներեւութացեալ չարին։ Աներեւութացեալ այնուհետեւ աւելի գոլ քան զայս եւ ոչ ինչ. (Պիտ.։)


Աներեւութացուցանեմ, ուցի

See full entry →

va.

to cause to disappear, to hide.

NBHL (4)

ἁφανίζω. ab adspectu removeo. Աներեւոյթ առնել՝ կացուցանել. անհետ առնել. ծածկել. նապէտիտ էթմէք. եօզ էթմէք.

Զաստեղս ոչ աներեւութացուցանէ խաւար, այլ յայտնապէս ի գիշերի երեւին. (Փիլ. ել.։)

Յարուցմուն աներեւութացուցանելով յինքեանս յաւէտախաղացն աղբերաց. (Պիտ.։)

Մոռացմամբ աներեւութացուցանել զտպաւորութիւնսն. (Մաքս. նշ. եկեղ.։)


Աներեւութիւն, ութեան

See full entry →

s.

disappearing, disappearance.

NBHL (2)

ԱՆԵՐԵՒՈՒԹԻՒՆ եւ ԱՆԵՐԵՒՈՒԹՈՒԹԻՒՆ. Աներեւոյթն լինել. անտեսութիւն. ծածկութիւն. անյայտութիւն.

Անտեսութիւն ինչ եւ աներեւութիւն արարեալ առ ելլենացիսն, իբր թէ տեսանելի ինչ ոչ լինել. (Նոննոս.։)


Աներեւութութիւն, ութեան

See full entry →

s.

cf. Աներեւութիւն.

NBHL (2)

ԱՆԵՐԵՒՈՒԹԻՒՆ եւ ԱՆԵՐԵՒՈՒԹՈՒԹԻՒՆ. Աներեւոյթն լինել. անտեսութիւն. ծածկութիւն. անյայտութիւն.

Անտեսութիւն ինչ եւ աներեւութիւն արարեալ առ ելլենացիսն, իբր թէ տեսանելի ինչ ոչ լինել. (Նոննոս.։)


Աներկաթ

See full entry →

adj.

without iron, without chains.

NBHL (1)

Յաներկաթ բանտն արգելեալ ( ի խաւարի). (Իմ. ԺԷ. 15։)


Աներկբայ

See full entry →

adj. adv.

doubtless, indubitable, sure, certain, unquestionable, incontestable, indisputable;
doubtless, indubitably, certainly.

NBHL (2)

Ուր չկայցէ երկբայութիւն ինչ յանձին՝ եւ զիրէն. անկասկած. անվեհեր. անտարակոյս. աներկմիտ. աներկբայելի.

Աներկբայ բարեացն՝ յուսով տեսելոցն. (Նար.։)


Աներկբայաբար

See full entry →

adv.

cf. Աներկբայ.

NBHL (2)

adv. ԱՆԵՐԿԲԱՅԱԲԱՐ. Առանց երկբայելոյ կամ երկբայութեան. անշուշտ. հաւաստեաւ. եւ անվեհեր. անտարակոյս, անվախ. շիւպհիսիզ, գօրգուսուզ.

Այսպէս աներկբայ ունի առ պարսաւելիսն յանկութիւն բանի. (Պիտ.։)


Աներկբայութիւն, ութեան

See full entry →

s.

certainty, certitude.

NBHL (1)

Չունելն զերկբայութիւն, եւ աներկբայ գոլն. անշարժութիւն մտաց, եւ հաւաստութիւն. շիւպհեսիզլիք.


Աներկեւան

See full entry →

adj. adv.

safe, free from danger;
bold, fearless;
certain, doubtless;
infallible, faithful;
safely, in safety;
certainly;
boldly, fearlessly.

NBHL (1)

Պահել զձեզ անարատս եւ անբիծս հաստատեալ առաջի իւրոց փառաց աներկեւան՝ ցնծութեամբ. (Յուդ. 24. (յն. պահել աներկիւղս ... կացուցանել անարատս ի ցնծութեան)։)


Աներկեւանութիւն, ութեան

See full entry →

s.

safety;
confidence, security;
boldness.

NBHL (1)

Զի աներկեւանութիւն խոստացելոցն ի միտս ունկնդրացն ծանուցեալ հաւատասցի. (Նար. ՟Հ՟Ե։)


Աներկիւղ

See full entry →

adj. adv.

fearless, bold, courageous, intrepid;
fearlessly;
courageously, intrepidly.

NBHL (2)

Ի յանդիմանել զարքայ՝ ահաւոր սաստիկ էր, եւ աներկիւղ. (Խոր. ՟Գ. 31։)

Ի վաճառելն զԱստուած աներկիւղ եմք. (Լմբ. պտրգ.։)


Աներկիւղաբար

See full entry →

cf. Աներկիւղ.

NBHL (6)

Աներկիւղ գնալ, կամ ապրեցուցանել. (Պիտ.։)

Մի՛ յաներկիւղս լինիր՝ յաւելուլ մեղս ի վերայ մեղաց. (Սիրաք. ՟Ե. 5.) յն. աներկիւղ։

Աներկիւղաբար ժառանգել. (Խոր. ՟Գ. 51։)

Աներկիւղաբար տիրել. (Պիտ.։)

Յառաջ մատուցեալ, աներկիւղաբար սկսաւ խօսել. (Փարպ.։)

Աներկիւղաբար շրջել, բարբառել, յանդգնիլ, ջնջել. (Փիլ. նխ. ՟բ.։ Աթ. ՟Ը։ Յհ. իմ. երեւ։)


Աներկիւղածութիւն, ութեան

See full entry →

s.

irreligion.

NBHL (1)

Ծառայել իւրեանց որովայնի եւ աներկիւղածութեանն. (Լմբ. պտրգ.։)


Աներկիւղութիւն, ութեան

See full entry →

s.

fearlessness.

NBHL (5)

Ընտանացեալ է աղաւնին յաներկիւղութենէ։ Աներկիւղութիւն տուեալ ամենեցուն՝ քորս առնել կանայս. (Փիլ.։)

Աներկիւղութեամբ եւ արհամարհանօք զպատուիրանն առ ոտն կոխել. (Սարգ. ՟բ. պետ. 4։)

Աներկիւղութեամբ վարին ի կերակուրս եւ յըմպելիս. (Շ. ընդհ.։)

Կամ անվեհերութիւն. արիութիւն. քաջասրտութիւն. առ ոտն հարկանելն զերկիւղ մարմնաւոր. գօրգուսուզլուգ, ճիրաէթ.

Այնքան սակաւուք դէմ յանդիման կռուել աներկիւղութեամբ. (Փարպ.։)


Աներկրպագու

See full entry →

adj.

that does not adore, indevout, irreligious.

NBHL (1)

Աներկրպագուացն քեզ (սրբոյ շաչիդ) զյարակէզն հնոցացուցանելով զհուրն. (Անյաղթ բարձր.։)


Անզանազան

See full entry →

adj.

indifferent.

NBHL (1)

Միով անզանազան եւ միաւորիչ միութեամբ աստուածպետականին վայելմամբ (այս ինքն վայելման)։ Անյեղյեղուկ անզանազան. (Փիլ.։)


Անզարդ

See full entry →

adj.

unadorned, without embellishment;
unpolished, uncivilised.

NBHL (2)

Զարդարել զանզարդսն. (Խոր. ՟Ա. 31։)

Անզարդ ոգւոց զարդ է նախախնամութիւն՝ յառաքինութիւն հրաւիրելով. (Փիլ. նխ. ՟ա.։)


Անզարդացուցանեմ, ուցի

See full entry →

va.

to divest of ornament, to despoil, to disfigure.

NBHL (2)

ԱՆԶԱՐԴԱՑՈՒՑԱՆԵՄ ԱՆԶԱՐԴԵՑՈՒՑԱՆԵՄ Անզարդ կացուցեալ, մերկացուցանել ի զարդուց. անշքացուցանել.

Ընդէ՞ր եւ զմերս կամի անզարդացուցանել զեկեղեցիս։ Անզարդացուսցէ զսուրբ զեկեղեցիս Քրիստոսի. (Վրք. ոսկ.։)


Անզարդութիւն, ութեան

See full entry →

s.

state of any thing without ornament, disfiguration, despoliation.

NBHL (2)

Ի խուն վայրկենի կազմեցեր, պատրաստ կացուցեր զանզարդութիւն ամենից եղանակաց։ Ընդ անզարդութեան երկաթոյս՝ պղինձ պճնելի. (Նար. ՟Կ՟Գ. ՟Բ։)

Առնել ապականութիւն, եւ անզարդութիւն երկրի ծննդոց. (Արշ. ՟Ի՟Թ։)


Անզաւակ, աց

See full entry →

adj.

childless;
barren.

NBHL (2)

Առնուլ զկնի եղբօր իւրոյ վախճանելոյ եւ անզաւակի. (Երզն. մտթ.։)

Անզաւակ էանց յաշխարհէ։ Կէսք անզաւակ իսկ ելանեն յաշխարհէս. (Մամբր.։ Մանդ.։)


Անզաւակեմ, եցի

See full entry →

va.

to deprive of childring, to kill children.

NBHL (1)

ԱՆԶԱՒԱԿԵՄ ԱՆԶԱՒԱԿԱՑՈՒՑԱՆԵՄ ἁτεκνόω. Անզաւակ կացուցանել. անորդի կամ որդեկոտոր առնել. զաւկէ զրկել, տղաքը մեռցնել. էվլատսըզ պրագմագ.


Անզաւակիմ, եցայ

See full entry →

vn.

to be bereaved of children

NBHL (2)

ԱՆԶԱՒԱԿԻՄ որ եւ ԱՆԶԱՒԱԿԱՆԱԼ. ἁτεκνόομαι, ἁποκτείνομαι. liberis orbor. Անզաւակ մնալ. անորդի լինել.

Զաւակաց կամեցան յարուցանել, զի աշխարհս մի՛ անզաւակեսցի։ Անզաւակեցան արգանդք նոցա յուղիղ ծննդենէն. (Եփր. ծն.։)