Your research : 8 Results for պարս

Entries' title containing պարս : 5 Results

Definitions containing the research պարս : 114 Results

Կապոյտ (պուտոյ)

adj. s.

blue, sky-blue, cerulean, aznre;
light blue;
գորշ —, dark blue;
— դաշտ, the liquid plain, the watery way, the main, the sea.

• = Պհլ. kapōt «կապոյտ», պաղենդ. ka-poδ, պրս. [arabic word] kabūd, քրդ. kew, գիլանի kebūd, մազանդարանի kāu, gav, garu «կապոյտ», նորագիւտ պարսկական բևեռա. գրերից հպրս. kapautaka «մի տեսակ կա-պոյտ ազնիւ քար», որից տառադարձուած է ե-լամ. qabau... կիսատ գրուած բառը (BSL, հտ. 30, N 89, էջ 61)։-Կապուտակ ծագում է պհլ. *kapōtāk «կապուտակ» բառից, որ հաստատում է պրս. [arabic word] kabūda «կա-պուտակ»։ Այս բոլորի հետ հմմտ. սանս. kāpota-կամ kāpōta-«գորշ, դորշակա-պոյտ, կապտագորշ, աղաւնեգոյն և աղաւնի թռչունը», որի համեմատ էլ պհլ. kapōtar. պրս. [arabic word] kabūtar «աղաւնի» (Horn § 842)։-Հիւբշ. 166.


Կարկեհան (աց)

s.

carbuncle, ruby.

• = Արշակունեան պհլ. *karkaδan ձևից փոխառեալ։ Այս բառը թէև չէ աւանդուած, բայց հաստատւում է մի կողմից հայերենի և միւս կողմից արաբ. [arabic word] ︎ karkand «հը-րագոյն մի ակն», ❇ [arabic word] Karkahan, [arabic word] ︎ karkahān «մեղեսիկ» բառերի միջոցով, որոնք նոյնպէս նրանից են փոխա-ռեաւ։ Ըստ Laufer, որ բառիս ծագման վրայ ունի մի առանձին յօդուած (MSL 22, 43-46), այս քարի հայրենիքն է Յեյլոն կղզին երով և բոլորի աղբիւրն է սանս. [other alphabet] karketana, որից յառաջացել են պրակրիտ kakkeraa, թիբեթ և մոնգոլ. kekeru։ Նատ հին ժամանակ բառը անցել է Պարսկաստան և տուել արշակունեան *karkaδan ձևը։ Սրա-նից պէտք է բաժանել յն. χαλϰηδών (գոր-ծածուած է Յայտ. իա. 19, որ մեր թարգմա-նութեան մէջ եղել է պղնձագոյն. ծագում է Բիւթանիոյ Քաղկեդոն քաղաքի անունից) և ϰαρχηδόνιοσ որ Կարքեդոնի անունից է ծագում։ Վերջին յոյն բառից է ծագում ա-սոր. [syriac word] ❇ qarkeδnā, թերևս և հր. [hebrew word] karkdō̄n։ Նոյն յունարէն ձե-ւերից են ծագում նաև լտ. calchedonius և гarchedonius։ Կարկեհանը մեծ ընդունելու-թիւն չգտնելով՝ վաճառականութեան մէջ փնտռուած առարկայ չդարձաւ։ Այս քարը անծանօթ է Չինացոց. իբրև գրական փո-խառութիւն է յիշւում թիբեթերէնի և մոնղո-լերէնի մէջ, և միայն հայերէնն ու արա-բերէնն են, որ նրա յիշատակը պահում են։-Հիւբշ. 167, 512։


Կաքաւ (ոց, ուց, աց)

s.

partridge;
մրոտն —, red-legged -;
ձագ —ու, young -;
cf. Կաքաւք.

• -Բառես հետ նոյն են ասոր. [syriac word] qaq-qəwā, [syriac word] qaqqəwānā «կաքաւ», յն. ϰαϰϰαβη «կաքաւ», ϰαϰϰαβίζω, ϰαϰϰάζω «կաքաւի կարկաչելը», լտ. cacabo «կաքաւի կարկաչելը»։ Ըստ հնդևրոպագէտների յն. և լտ. բառերը հնդևրոպական բնաձայն բառեր են և կցւում են լտ. cacillo «հաւի կարևա-չել», հբգ. gackizon, գերմ. gackern «ա-ծող հաւի կարկաչելը», հսլ. kokotú «աք-լոր», kokos, kokoša «հաւ», ռուս. кокотать «հաւի կարկաչելը», ֆրանս. čoq, դան. kok, շվէդ. kokk, հհիւս. kokr «աքլոր». սանս-kukkubha «փասեան» ևն ձևերին (Walde, էջ 104, Boisacq 395, Pokorny 1, 455, Ber-neker 540)։ Ասորի բառը բնիկ սեմական չէ, որովհետև չի՛ երևում ուրիշ սեմական լեզուներում։ Այս պարագային կարող ենք երկու մեկնութիւն տալ. կա՛մ ասորի բառը ւունարէնից փոխառեալ և յետոյ էլ հայերէ-նին է անցած, և կամ ընդհակառակը հայ բառը բնիկ է, ցեղակից վերի հնդևրոպական ձևերին, իսկ ասորին փոխառեալ է հայերէ-նից։ Բնիկ լինելուն կողմնակից պիտի լի-նէին Հայաստանի մէջ պատուական կաքաւ-ների առատութիւնը և Հայոց մէջ զարգացած կաքաւի որսորդութիւնը։ Բայց այս պարա-գային, յն. և լտ. ձևերի դէմ ունենալու էինք գոնէ հյ. *քաքաւ. հետևաբար աւելի ճիշտ է առաջին ենթադրութիւնը, այն է ասորին դնել փոխառեալ յունարէնից և հայերէնը փոխա-ռեալ ասորերէնից։-(Վերի ձևերի հետ կապ չունին պրս. [arabic word] kabk, քրդ. ❇ kev (կամ kaw ոստ Beidar. Gram. Kurde, էջ 70), արաբ. [arabic word] qabj (փոխառեալ պարսկերէ-նից. տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. 433), աֆղան. kabk, բելուճ. kabg հոմա-նիշները, որոնք Horn, էջ 187 կցում է սանս. kapinǰala-«gelinotte թռչունը» և բելուճ. kapinjar «կաքաւ» բառերին։-Վրաց. კააბი կակաբի և թուշ. კ︎ կակաբ «կաքաւ» փոխառեալ են յունարէնից)։-Հիւբշ. 307։


Կաղամար (աց)

s.

inkstand;
— ձուկն, cuttle-fish

• ԳՒՌ-Ում. կաղամար «պարսկական դի-վիթ», Մշ. կաղամար, Պլ. Սչ. գաղամար, Ախց. Կր. կաղամպար, Ջղ. ղամբար։


Կօշիկ (շկի)

s. fig.

boot;
shoe;
drink-money;
ներկել՝ մաքրել զ—, to black, to polish or clean boots or shoes;
ագանել —ս , to put on one's boots or shoes;
հանել զ—ս, to take or pull off one's boots.

• = Պհլ. kafšīk հոմանիշ ձևից, որ հաս-տատում են պհլ. kafšak և պրս. [arabic word] kafs «կօշիկ», որից փոխառեալ են նաև բելուճ. kaus, քրդ. [arabic word] kevš, արաբ. [arabic word] qafš «հողաթափ» (Կամուս. թրք թրգմ. Բ. 347), արևել. թրք. [arabic word] kaus կամ [arabic word] kais, թուշ. კოϑ քօշ, վը-րաց. ჭომი քոշի «կօշիկ»։ Պարսիկ բառիր են ծագում [arabic word] kaisgar «կօշիկ շինող» և [arabic word] kaiš̌duz «կօշիկ կարոռ». ա-ռաջինից փոխառեալ է թրք. košgčr «կօշ-կակար», իսկ երկրորդից թարգմանաբար շինուած է հյ. կօշկակար։-Հիւբշ. 174։


Ճանկ (աց)

cf. Ճանգ.

• ԳՒՌ.-Ախց. Կր. ճանկ (յգ. ճանկվընէր), Ալշ. Գոր. Երև. Մշ. Ջղ. Սլմ. ճանգ, Տփ. ճանգ կամ չանգ, Մկ. Վն. ճանգ՝, Ոզմ. ճանկ՝, Ղրբ. ճmնգ՝, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. ջանգ, Ասլ. ջանգ, ջայ, Հճ. Հմշ. ջօնգ, Զթ. ջօնգ, ջոնգ.-կայ նաև ճանգոալ Շմ. «ծաղ-րել»։ Նոր բառեր են ճանկել, ճանկիկ, ճան-կուռել, ճանկռել, ճանկռտել (Սչ. ջանքռթել) հանկճանկել, ճանկռոտել, ճանկռթորել, ճան-կառտ, ճանկռթան, ճանկռտուք.-Կովկասի մէջ այս ձևերը արտասանւում են չ ձայնով՝ նոր պարսկերէնի ազդեցութեամբ. ինչ. Շմ. չանգռիլ «ճանկռել» ևն։-Սչ. ունի միայն ջանքըռթել բայը։


Ճանգ (աց)

s. mar.

hook, tenter;
drag-hook, cramp-iron;
grapnel, grappling-iron;
claw, talon, paw, fang.

• ԳՒՌ.-Ախց. Կր. ճանկ (յգ. ճանկվընէր), Ալշ. Գոր. Երև. Մշ. Ջղ. Սլմ. ճանգ, Տփ. ճանգ կամ չանգ, Մկ. Վն. ճանգ՝, Ոզմ. ճանկ՝, Ղրբ. ճmնգ՝, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. ջանգ, Ասլ. ջանգ, ջայ, Հճ. Հմշ. ջօնգ, Զթ. ջօնգ, ջոնգ.-կայ նաև ճանգոալ Շմ. «ծաղ-րել»։ Նոր բառեր են ճանկել, ճանկիկ, ճան-կուռել, ճանկռել, ճանկռտել (Սչ. ջանքռթել) հանկճանկել, ճանկռոտել, ճանկռթորել, ճան-կառտ, ճանկռթան, ճանկռտուք.-Կովկասի մէջ այս ձևերը արտասանւում են չ ձայնով՝ նոր պարսկերէնի ազդեցութեամբ. ինչ. Շմ. չանգռիլ «ճանկռել» ևն։-Սչ. ունի միայն ջանքըռթել բայը։


Ճաշ (ոյ, ոց)

s.

dinner, noon-day meal;
repast, entertainment, feast;
—ոյ ժամ, the three canonical hours, Third, Sixth and Ninth;
cf. Ճաշաժամ;
սպասք, սեղան, զանգակ —ոյ, dinner-service, dinner-table, dinner-bell;
— անպաճոյճ;
frugal meal or table;
— գործել, to get dinner ready;
— առնել, to give a dinner;
— մեծ գործել, to give a grand dinner-party;
պատրաստ է —ն, dinner is on the table;
—ք զ—ս մղեն եւ ընթրիք զընթրեօք անցանեն, dinners follow dinners and suppers follow hard on suppers;
cf. Ժամ.

• = Պհլ. *čās ձևից, որ թէև չէ աւանդուած, բայց հմմտ. պհլ. čāšt «առաւօտեան նախա-ճաշ», պրս. [arabic word] čāšt «ճաշու ժամ, ճաշ, ճաշկերոյթ», čāšta, čāstī «ճաշ, ճաշ. կերոյթ», čāš-dān «հացի սնտուկ», čāst-gāh «ճաշաժամ», [arabic word] čās «ճաշ, ճաշու ժամ». սրանց հետ նոյն են սոգդ. pes-«ընթրիք անել», աֆղան. cašal «ճաշել», քրդ. čāšin «հացի սեղան», češin «խնջոյք, ընթրիք» (Horn § 433). պարսկերէնից է փոխառեալ նաև արևել. թրք. [arabic word] čaš-gā «արևածագի ու կէսօրուայ մէջտեղը, երբ ոմանք ճաշ են անում»։ Հմմտ. նաև յաջոր-դը։-Հիւբշ. 187։


Ճապուկ

adj. adv.

creeping, crawling, cringing;
windig, tortuous, sinuous;
flexible, supple;
ընդ —, hurriedly, hastily, in haste;
ընդ — անցանել, to insinuate, to worm oneself in, to enter cautiously but hastily, to creep or steal in swiftly.

• = Պհլ. ❇ջ *cāpūk ձևից, որից պրս. [arabic word] čāpuk «արագ, շուտ, փոյթ, թեթև-ոտն»։ Պարսկերէնից փոխառեալ են նաև թրք. čabuk (գւռ. čapuk, čapək, ռմկ. չա-պուխ) «արագ, շուտ», [arabic word] čgvīk «ժիր, շոյտ, աշխոյժ», քրդ. čäpek «թեթևաշարժ, դիւրաթեք, ճկուն», վրաց. չաուքի «ժիր, ա-րագ», ჭაბუკი ճաբուկի «երիտասարդ» (բառիս իմաստը որոշ չէ. հասկանում են նաև «loyal serviteur, héros exercé dans les combats». տե՛ս M. Riabinin MSL 10, 18)։ Պհլ. բառը աւանդուած է čapuk ձևով և «կենսունակ, աշխոյժ, ժիր» նշանակու-թյամբ։ Ենթադրում է իրան. *cāpu-ka-՝ կազ-մուած -ka-մասնիկով՝ *čapu-արմատից, որից հյ. ճեպ և հապճեպ (տե՛ս Nyberg, Hilfsb. 1, 60 և 2, 42)։-Հիւբշ. 188։


Ճարպ (ոյ, ի)

s. adj.

grease, fat, tallow;
oil;
fat, plump;
— խոզենի, bacon, seam, hog's grease or fat;
— խոզենի հալեալ, lard;
— ցորենոյ, the finest flour of the finest wheat;
օծանել —ով, to grease;
բառնալ զ—ն, to skim;
to scour, clean or purify from grease;
—ոյ զակամբ դալ, to become blind with rage.

• = Պհլ. ❇ čarp «պարարտ, իւղոտ. կակուղ, փափուկ» բառից. սրա հետ նոյն են պրս. [arabic word] čarb «պարարտ, իւղալի», čar-bi «ճաոաաւոր», čarbis կամ čarvis «մոր-թի տակի մսի գնդակները», jarh «ճարպ. իւղալի ուտելիք», բելուճ. čarp «պարարտ», čaroi «գիրուց, պարարտութիւն», պազենդ. čarw «կակուղ, ողորկ, փափուկ», աֆռան cōrb, օսս. čarv «կարագ» (Horn § 436). պարսկերէնից է փոխառեալ նաև թրք. červis ամ č̌evriš «ճարպ»։-Հիւբշ. 188։


Ճոպան (աց)

s.

rope, cord;
halter.

• ԳՒՌ.-Երև. Խլ. Վն. ճօպան, Ալշ. Մշ. ნօ-բան «հաստ չուան», Խտջ. ջօբան «չուան» (Շիր. և Սլմ. «ցորենի խուրձերը սայլի վրայ կապելու չուան», Լ. Շլ. «հաստ կաշեայ փոկ», Սլմ. «պարսատիկ, պարսէտ»). որից ճոպանել «անասունների ոտքին չուան կա-պել, որպէսզի արածելիս հեռու չերթան», ճոպան ոլորել Ախց. «մի տեղ երկար նստիլ կամ մնալ»։ Ձևով հետաքրքրական է Ղրբ. ճա՛պան «մազէ գործած հաստ չուան», որի հէ︎ հ.


Հնար (ի, ից)

s. rhet. v. imp.

means, way, expedient;
way, egress;
resource;
solicitude, utmost diligence;
industry, invention, ingenuity;
deceit, artifice, insidiousness, fraud, trick, intrigue;
style, method;
—ք պատերազմի, stratagem;
—ք հայթայթանաց, remedy, means, way;
—ք բժշկութեան, remedy, cure, medicament, medicine, physic;
չարարուեստ, չարիմաց, ճարտարիմաց or խորամանկ —ք, artfulness, craft, shuffling, artifice, cunning, dodge, intrigue, wiles and shifts;
—ս հնարել, խորհել, իմանալ, ի —ս հայթայթանաց մտանել, to bethink oneself of a device or expedient, to tax one's ingenuity, to contrive, to adopt or employ means to;
հնարել ումեք —ս, to deceive, to cheat, to dwindle, to defraud;
to plot, to machinate;
իմանալ զամենայն —ս, to be fertile in expedients;
յանհնար —ս մտանել, to be wavering, irresolute, to vacillate, to hesitate;
to know not which way to turn oneself;
զամենայն —ս հնարել, ի զանազան —ս մտանել, to bend all one's mind to, to task all one's powers of ingenuity and application, to do one's utmost, to use one's utmost endeavours, to do all or any thing one can, to strive with might and main, to try every art, to leave nothing untried, to leave no stone unturned, to move heaven and earth;
որպէսի —ս եւ իմանայցէ ոք, whatever artifice one may employ;
բիւր ազգի ազգի —ս հնարէր, he used a thousand stratagems;
—իւք իմն ուղղեցի, I found means to rectify;
enthymeme;
v. imp. — է, — ինչ իցէ, it is possible, it can be done, it may be;
չէ —, չիք —, չիք ինչ —, it is impossible, it can't be;
it is done;
եթէ գոյր —, if it were possible;
որքան — է, as much as possible, as much as one can;
— էր նմա, he could have done it;
որ —դ ես անհնարից, Thou, to whom nothing is impossible.

• = Պհլ. պազ. ❇ hunar «գիտութիւն» բառից փոխառեալ. հմմտ. զնդ. ❇ hunara-«ճարտարամտութիւն, անձնական արժանաւորութիւն, իմաստութիւն, հնարի-մառութիւն», haδa-hunara «հնարիմաց, ճարտար», պրս. ❇ hunar «ճարտա-րութիւն, հնարագիտութիւն, խելք, միտք. հանճար», hunarvar «հանճարեղ, հնառա-գէտ». պարսկերէնից փոխառութեամբ՝ բե-լուճ. hunar, աֆղան. hunr, քրդ. huner, թրք. huiner, վրաց. უნარი ունարի, բոլորն էլ «մտքի կամ ձեռքի ճարտարութիւն, հնարի-մացութիւն» (Horn § 1108)։ Իրանեան ձևե-րի. հետ համեմատւում են սանս. [other alphabet] sīnara-(նոր հնդ. sundara-) «ուրախ-զու-արթ, վեհանձն, գրաւիչ, գեղեցիկ». բոլորի ծագումը դրւում է սանս. զնդ. nar-«տոա-մարդ, այր» բառից, hu-«լաւ» մասնիկով. իբր թէ «տղամարդութիւն» նախնական նշա-նակութիւնից երանգաւորուած. հմմտ. հիռլ. so-nirt և կիմր. hy-nerth «քաջ, կտրիճ, ու-4եղ» (Pokorny 2, 332)։-Հիւբշ. 181։


Անքատ

adj.

indigent, necessitous, poor, forlorn.

• ՆՀԲ դնում է «լծ. հյ. աղքատ, որպէս թէ գրեալ էր յն. տառիւքս ἀγϰάδ (որ տա-ռացի agkad է, բայց կարդացւում է ankad). նոյն ընդ պրս. և արաբ. էն-քեատ, մէնաքէտ, թրք. գըտէսիզ»։ Սը-րանից առնելով Հիւնք. էջ 93 շինում է պրս. էնքեատ «կարօտ, աղքատ, չքա-ւոր» բառը։ Ստոյգն այն է՝ որ էնքեատ պարսկերէն չէ, այլ արաբ. [arabic word] an-kad բառն է, որ մեկնւում է «ոտքը չար. անբարեյաջող, ուղուրսուզ», [arabic word] nakd արմատից (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. էջ 700)։ Նշանակութեամբ և ձևով տարբեր բառիս նմանութիւնը պատա-հական է։ Տէրվ. Altarm. 19. հյ. քանցել բառի հետ = սանս. skhad, յն. σχάζω, լտ. scandula, հսլ. ckada, ckadъ, ըստ այսմ ան մասնիկ է, Թիրեաքեան, Արիահայ բառ. 40 ան բացանականով զնդ. kata, պհլ. katak, պրս. [arabic word] kad «տուն» բառից, իբր «անտուն». (զնդ. kata նշանակում է «սենեակ, նկուղ, գե-րեզման» և չունի «տուն» նշանակու-թիւնը)։


Աղտոր

s.

sumach-tree;
sumach.

• «մի տեսակ թթու բոյս, որի փո-հին Կովկասում և Պարսկաստանում ձուածե-ղի, ձկան և լուլա քաբաբի վրայ են ցանում. rhus coriaria, սմաղ, սօմաք, (որ է ասոր. [syriac word] ︎ sūmāqā և նշանակում է բուն «կար-միր») Խոր. աշխ. Մխ. բժշ. ռամկաբար գրւում է նաև ախտոր, աղտուր։


Ամբարիշտ (րշտի, շտաց)

adj.

ungodly, impious, irreligious, sacrilegious, unholy, unrighteous, profane, extremely wicked, flagitious.

• = Կազմուած է ան բացասական մասնիկով և պարսկականից փոխառեալ պարիշտ «պաշ-տել» արմատով (տե՛ս այս մասին աւելի ըն-դարձակ Պաշտել բառի տակ). հմմտ. դժ-պարիշտ բարե-պարիշտ, կռա-պարիշտ, զրա-պարիշտ, մարդա-պարիշտ, վատա-պարիշտ ևն՝ փոխանակ դժպաշտ, բարեպաշտ, կռա-պաշտ ևն։ Ըստ այսմ ամբարիշտ<անպա-րիշտ, բուն ան-պաշտ «հաւատք՝ օրենք չճա-նաչող»։-ն և պ ձայները իրար վրայ փոխա-դարձաբար ազդելով՝ առաջինը դարձել է շրթնային, երկրորդը՝ թրթռուն։-Հիւբշ. 142։


Ամղան

s.

great coat, riding-coat or hood, cloak.

• «մի տեսակ զգեստ է» Յես. է 21 Տեսի յաւարին ամղան մի նկարէն (եբր. [hebrew word] ardereϑ «վերարկու», յն. Ֆιλή «լեշկ մաշկ, մի տեսակ պարսկական գորգ»). այս բառը բացատրելով Եղիշ. յես. էջ 174՝ մեկնում է «ասրեղէն հանդերձ». Ստեփ. ւեհ կարդում է ամաղան. Ս. Գրքից դուրս գըտ-նում եմ բառիս համար երկու օրինակ ևս. Ամղանք տարածեալք. Ոսկ. ճառք 364. Զգա-հոյսն, զամղանսն, ղառտնին զդենլիսն. Ոսկ ճառք 471։


Ապուզնայ (ի, ից)

s.

monkey.

• = Պրս. [arabic word] abūzna, որ և [arabic word] buzī ha, [arabic word] pūzīna «կապիկ», արաբ. ❇ abuzinna «կապիկ». պարսկերէնից փոխա-ռեալ է նաև ռուս. обезьянa «կապիկ»։-Հիւբշ. 262։


Առատ (աց)

adj.

abundant, superabundant, copious;
rich, full, plentiful;
liberal, generous;
simple, plain, clear.

• ՓՈԽ.-Վրաց. არტიო արտիո «առատ, շատ» փոխառեալ է հայերէնից, ինչպէս ցոյց են տալիս նախ ա յաւելուածը՝ որ հայ-կական է և երկրորդ «շատ» նշանակութիւնը որ չկայ պարսկերէնում, ուտ. arat՝ «արզա-ւանդ, բարեբեր»։


Անոյշ (նուշի, ուշունք, ուշից)

adj.

sweet, agreeable;
հոտ — բուրել, to give an agreeable odour;
հոտ անուշից, perfume.

• ՓՈԽ.-Ըստ Ծաղիկ 1891, էջ 89-90 թրք. գործածւում է nuš olsun, anuš olsun«անո՜ւշ լինի» (իբր բարեմաղթութիւն. յատկապէս ճաշի վրայ զկռտացողներին են ասում). ա-ռաջինը պարսկերէն է, իսկ երկրորդը՝ եթէ ստոյգ է, փոխառեալ է հայերէնից։


Անգամ

adv. conj.

adv. conj. once, at one time;
even, notwithstanding;
այս —, this once;
այլ —, another time;
առաջին —, the first time;
մի —, only once;
բազում —, many times, often;
միւսանգամ, once more, over again;
առ — մի, at once, this time;
քանիցս —, every time;
how many times?

• Ուղիղ մեկնեց նախ Schröder, Thes. 47, իբր փոխառեալ պարսկերէնից։ ՆՀԲ այն +գամ «անգամ, հեղ» բառերից։ Laga-rde, Arm. Stud. § 111 համարում է թէ հայերէն բառի նշանակութիւնը ասոր. [syriac word] ︎ zabnā «ժամանակ, անգամ» բա-ռի վրայ ձևուած է, ըստ որում իրանա-կան hangām բառը՝ «ժամանակ» նշա-նակութեամբ չէ գործածուած մեր մէջ։ lusti, Zendsp. 3 զնդ. aiwigāma «ձմե». բառի տակ դնում է իրար հետ միասին հյ. անգամ, պրս. hangām, պհլ. փարս. ōgām (կարդա՛ hangām) ևն։ Տէրվ. Նա-խալ. 122 և Լեզու 91 համ-գամ, այսինքն կազմուած գամ բառից՝ համ մասնիկով. հմմտ. անտառ, անքոյթ, անխուլ։ Սա-գըզեան, ՀԱ 1909, էջ 335 հյ. գամ, սու-մեր. gam «անգամ» բառերից։ Müllex WZKM 9, 83 gam «երթալ» բայից, ինչպէս արաբ. [arabic word] xatva «քայլ» և ❇ marra «ընթացք», որոնք նշանա-կում են նաև «անգամ»։


Անգղ (գեղ, գեղց, եղաց)

s.

vulture.

• ԳՒՌ.-Արբ. Զթ. Խրբ. Զն. անգ «ամանի ունկունք», Երև. անգ «պարկի ունկունք. ցո-րենի պարկի ծայրերը մի քանի օղակներ են կարում, նրանց միջից մի բարակ չուան են անց կացնում և ծայրերը միատեղ ժողովելով՝ կապում են, որպէսզի ցորենը դուրս չթա-փուի». այս իմաստը բոլորովին համապա-տասխան է պարսիկ բառի նշանակութեան։-Տարբեր ծագում ունին Կր. օնգ, իբր <ունկն, ունկունք և Երև. Տփ. անգ, որ է անկանել, ան-կուած, յանգ ձևի հետ նոյն։


Ատրագոյն

adj.

red, of a fiery colour.

• = Պհլ. *aturgōn հոմանիշ ձևից. հմմա-պրս. [arabic word] aδargūn «հրազոյն», իբր զնդ. *atarəgaona (կազմուած atarə -«ատր» և gaona-«ղոյն» բառերից)։ Ծաղկի համար ունինք պհլ. ādargun «վայրի խաշխաշ». պրս. [arabic word] aδargun, որից արաբ. [arabic word] āδarуūn (Կամուս, թրք. թրզմ. Գ 590) «մի տեսակ ծաղիկ, rutilus, species. anemones calendula officinalis», վրաց. ადრაგუნი ադ-րագունի «մի տեսակ ծաղիկ, злaтоцвытъ»։ Պարսկերէնից փոխառեալ արաբ. [arabic word] āδarуūn ձևից է հյ. ազարիոն, որ ունի Ամիրտ։-Հիւբշ. 110։


Ատրճանակ (աց)

s.

pistol.

• -Իրանեան *āturǰanak ենթադրեալ ձևից որ կազմուած է ātur «կրակ» և հպրս. զնդ. ǰan «զարնել, սպաննել», զնդ. jana-«զար-նող», պհլ. zatan, zanēt, zanišn, պրս. [arabic word] zadan, հրմ. zan «զարնել, հարկանել» ձևերից։ Իրան. *aturǰanak բուն նշանա-կում էր «հրահան, չախմախ». հմմտ. պրս. [arabic word] atašzana «հրահան», կազմուած [arabic word] ataš zadan «հուր հարկանել, կրակ վառել, այրել» ոճից։ Պհլ. ձևերը թէև ունին ձ, բայց հպրս. և զնդ. ձևերը ցոյց են տալիս ❇, որ գտնում ենք նաև նոր եռանեան. ների մէջ, ինչ. բելուճ. lanag և պարսկական բարբառներով jiden, jindemán (տե՛ս Horn § 653)։ Այս պարագային մեր ատրճանակ բառը պէտք է հասկանալ հնապէս 'ատրջա-նակ։ Նոյն ǰan արմատը գտնում ենք նաև մեր խարազան և գաւազան բառերի մէջ, ո-րոնք ունին զ և ոչ ճ կամ ջ. այս պատճառաւ ատրճանակ բառը բուն պահլաւականից տարբեր իրանեան մի գաւառականից պէտք է դնել։ Իմաստի փոփոխութեան համար հմմտ. քրդ. ženin-որ գալիս է նոյն žan ար-մատից և նշանակում է «հուր հարկանել, կը-րակ վառել, հրացան արձակել». հմմտ. նաև տճկ. չախմախլը «հրացան»՝ չախմախ «հրա-հան, կայծքար» բառից։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ Տէրվիշեան, մի առանձին յօդուածի մէջ, որ տպուած է Մատիս 1882, փետր. 27. թ. 3124 և Լեզու 1887, էջ 124։ Սակայն Տէրվիշեա-նի սխալն այն է, որ օրինակ առնելոմ մնուճակ, ռոճիկ, տաճիկ, տահլիճ, վա-ճառ, արճին բառերը՝ որոնք պարսկերէ-նռւմ ունին z, կարծում է թէ պրս. z-ի դէմ միշտ գտնւում է հյ. ճ և ըստ այսմ մեևնում է ատրճանակ = պհլ. ataršǰa-nak կամ aturjanak։ Բայց այսպիսի պհլ. ձևեր չկան և պահլաւերէնը նոյն արմատը ունի zan-ձևով։ Այս պատ-կան մի ձևից՝ իրօք կամ ենթադրու-թեամբ այն անձի՝ որ առաջին անգամ ստեղծել է մեր ատրճանակ բառը նոր գրականում։-Հիւնք. մեկնում է բառս «թելադրուած ատրուշան-ից կամ թրգմ. բառիս հրացան» (ցան=ճան)։


Ասպուզան

s. bot.

s. bot. marigold.

• Ըստ ՀԲուս. § 174 պարսկերէն է հնչում։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 79 ասպազէն բառից՝


Աստառ (աց)

s.

lining.

• -Պհլ. *astar, որ աւանդուած չէ, բայց հաստատւում է հայերէնի հետ պրս. [arabic word] astar «աստառ» ձևի միջոցով. ծառում են sty «սփռել, տարածել, փռել» արմատից. հմմտ. սանս. astara «ծածկոց, գորգ, անկո-ղին, շոր» (ինչպէս նաև հյ. սփռել և սփռոց). պարսկականից փոխառեալ են նաև քըռ. [arabic word] astār. թրք. astar և սրանից էլ նյն. ἰσταρύνω «աստառ քաշել», սերբ. hastar «աւստառ»։-Հիւբշ. 110։


Դաւ (ոյ, ով)

s.

stratagem, fraud, contrivance, machination, cheat, circumvention, deceit, trick, imposture, plot, snare, trap, device;
— գործել, to conspire, to circumvent, to plot, to lie in wait;
— անձին առնել, to kill one's self;
—ով, deceitfully, treacherously.

• = Այս բառի հետ համեմատւում են սանս. dabh «վնասել, դաւել, խաբել». dabhnoti «խաբում է», dabhati նոյն նշ., զնդ. dab «խաբել, նենգել», davaiti «խաբում է», dava «նենգ, յոռի», a-δзvi «անխաբ», daiwi «խաբէութիւն», օսս. dawun, dawun «գողանալ»։ Սրանց արմատը համարւում է հնխ. dhabh-, որ պիտի տար ուղղակի հ,, դաւ։ Այս պարագային հայերէն դաւ բնիկ է, Բայց դաւ կարող էր նաև իրանեանից փոխա-ռեալ լինել։ Թէև պարսկերէնում և պահլաւե-րէնում մի այսպիսի բառ չկայ, բայց կարող էր գոյութիւն ունեցած լինել հին պարսկերէ-նում՝ dav ձևով, ինչպէս մատնանիշ են ա-նում վերի իրանեան ձևերը։ Այսպէսով, հյ. ղաւ բառի ծագումը (բնիկ թէ փոխառեալ) մնում է անորոշ։-Հիւբշ. 138, 438։


Դեն (ից)

s.

religion, faith, sect, belief (of infidels).

• , ի հլ. «պարսկական կրօնը. 2. ա-ղանդ, սուտ կրօն» Եղիշ. ը. էջ 111, 123, 126 138. Խոր. Սեբ. 46. Կղնկտ. Ա. 138, որից դենադարձ Արծր., դենակորոյս Զենոբ. էջ 21 Օրբել. լթ. հրտր. Էմ. էջ 159, պարսկադեն Եղիշ. Պտմ. վր.։


Դերանդերձապետ

s.

vice-prefect;
treasurer.

• «խորհրդական Պարսից արքունի դռան» Եղիշ. գ. էջ 47 (մէկ ձեռադիր ունի սրա փոխարէն դարանադարձապետ ըն. թերցուածը)։


Դժուար (աց)

adj.

difficult, vexatious, incommodious;
rough, rugged;
—ք լերանց, rock, cragged or steep place;
ի — լինել, to be in agony;
ի — անկանել, to run the risk, to be in danger;
—օք բերել, to be afflicted.

• = Պհլ. *dušvār «դժուար» բառից. հմմտ. պհլ. dušx'ar «դժուար», dušx'arīh «ճըն-շում, նեղութիւն», պազենդ. dušvar «դժու-ար», պրս. [arabic word] dušvār, [arabic word] dušx'ar, [arabic word] duštx'ar «դժուար», ︎ dusvarr «դժուարութիւն», քրդ. disvar, dižvar, diz-var «խիստ, դժուար»։ Իրանեան ձևերի արմատն է ā̄ϑra-«ընթացք», որից hu-«լաւ» և duš «վատ» բառերի բարդութեամբ կազմուած են *huā̄ϑra->զնդ. x'aϑra-պրս. x'ār «դիւրին, հեշտ» և հպրս. *du-šaϑra-=զնդ. dužaϑra-«դժուար», աւելի յետոյ՝ նոյն duš բառով բարդուելով կաղ-մուեցան հպրս. *duš-šuvaϑra>*dušuvaϑ-ra>պհլ. dušvar, իսկ x'ār «դիւրին» բառի իբր բացասականը՝ պհլ. duš-x'ār «դժու-ար»։ Հայերէնի մէջ dušvar ձևից ծագեցաւ դժուար, իսկ հպրս. *dusāϑra-զնդ. dužaϑ-ra-ձևից՝ դժար, որ մինչև այսօր կենդանի է գաւառականների մէջ։ Բայց գաւառական-ներն ունին նաև դիժար ձևը, որ ներկա-յացնում է duž մասնիկի պարսկական երկ-րորդական diž հնչումը։-Հիւբշ. 143։


Դուռայ

s.

coat, dress.

• Հներից Մագ. քեր. 229=Երզն. քեր. արդէն գրում է. «Իսկ մեր ի Պարսից բա-զում ինչ ընտանեբար ուսեալ զգեստս, որպէս դուռայ և ռիտդէ»։ ՆՀԲ սխալ է մեկնում «բառ ռմկ. դիւռէ, թէօրէ, ձև, կերպ զգեստուց»։ Նոյնը կրկնում է Թի-րեաքեան, Բազմ. 1913, 341 դնելով թրք. թէօրէ «ձև, կերպ»։ Ուղիղ մեկնութիւնը


Դրամ (ոց)

s.

drachm;
coin, money;
penny;
—ովք վճարել, to pay ready cash — հատանել, հարկանել, կոփել, գրել զ—, to coin, to make money.

• Հներից Անան. շիր. (հրտր. Պատկ. էջ 28) գիտէր բառի ուղիղ ծագումը և ա-ռում է. «դրամ ըստ պարսկական լե-զուին անուանեցաւ»։ Այլուր գտնում ենք համեմատուած մարդ բառի հետ. «Անդրադարձելով (հակառակ կարդա-լով) մարղ=դրամ վերընդարձակի վեր-ծանութեամբ» Կամրջ. «դրամն օրի-նակ բնութեանս մեր, զի մարդ տա-ռիւքն է անդրադարձութեամբ». Մխ. դտ.։ Ուղիղ մեկնեց նախ Շրէօդէր. չփ. և կշռ. էջ 79, ԳԴ, ՆՀԲ։-Feterm. 68 արաբ. dirham։ Windisch. 10 յն. δραχμή։-Müller, SWAW, 38, 576 ա-րաբ. dirham։


Դրուատ (ից)

s.

eulogy, praise.

• -Հպրս. *druwata-ձևից (Marouart Յա-շարձան, 292), որի հետ հմմտ. զնղ. drva-tat-(< druvatāt) «առողջութիւն». նոյն բառը պարսկականում դարձել է drut կամ drōt նշանակութեան նոր փոփոխութիւննե-րով, այսպէս՝ պհլ. drut, drōt «առողջու-թիւն, բարօրութիւն, բարև», drútīk «քա-ղաքավար», pa-drūt «օրհնութիւն», պազենդ. drūδ «ողջոյն, խաղաղութիւն, բարօբու-թիւն», պրս. [arabic word] durōd «օրհնութիւն, բա-րեմաղթութիւն, աղօթք» (Horn, էջ 123) «առողջութիւն, բարօրութիւն, բարև, ա-ղօթք, գովեստ. դրուատիք» (Zenker), «ող-ջոյն կամ խաղաղութիւն» (ԳԴ), [arabic word] du-rōdan «գովել, ներբողել», padrud «ողջոյն, մնաք բարով, հրաժեշտ».-բոլորի արմատն է զնդ. drva, հպրս. duruva-«առողջ» = սանս. dhruvá-«ամուր, հաստատ, մնայուն» (Bartholomae, էջ 782)։-Հիւբշ. 146։


Զամբիղ

s.

basket;
— մի, a — full;
— զգեստուց, գործոյ, պտղոյ, հացի, clothes-basket;
— գործոյ, work-basket;
— պտղոյ, basket of fruit;
— հացի, bread-basket.

• = Պրս. [arabic word] zanbil, որ և [arabic word] zanbīr «կողով, զամբիւղ». պարսկերէնից են փո-խառեալ նաև ասոր. [arabic word] zebilā (Brockel-mann, 89ա), արաբ. [arabic word] zanbīl, լռ. za-nābil, վրաց. ზამბილი զամբիլի, թրք. [arabic word] zembil, քրդ. zambil, սերբ. zembilj, բուլգար. zimbil, բոլորն էլ «զամբիւղ»։ Պար-սիկ բառն էլ փոխառեալ է ասուր. zabbilu «մի բան տանելու անօթ» բառից, որ ծագում է ասուր. zabalu «բերել, տանիլ, բարձրացնել, գովաբանել» արմատից (Muss -Arnolt, Ass. engl. Handwb. 273-4)։-Հիւբշ. 148։


Զէն (զինուց)

s.

arm, weapon;
armament, armour, munition, harness;
հին —ն, woman, female;
— եւ զարդ, armour, arming;
— ի ձեռին, in arms;
armed, arms in the hands;
զինու զօրութեամբ, with arms;
hy main strength;
—ս կրել, to carry, to bear arms;
ի — գնալ, ընթանալ, դառնալ, — առնուլ, զգենուլ, ի վեր առնուլ, ի — վառիլ, to fly to arms, to buckle on one's armour, to take up arms, to arm one's self;
— առնուլ ընդդէմ, to bear arms against;
ի — վառել, to put under arms;
ի բաց թողուլ զ—ս, to lay down one's arms;
հրաման կրելոյ —ս, license to shoot;
հրաթափ —ք (հրազէնք), fire arms, guns, muskets, rifles;
հատու —ք (սուսեր սուին), side arms, weapons, cutting, edge;
վառեալ ի — եւ ի զարդ, armed from head to foot;
առաջին փորձ զինուց, one's first passage in arms;
այր զինու, man at arms;
ազգ կիրթ ի հրահանդս զինուց, a nation inured to war;
ի — ! ի -! to arms! — ի վեր ! — յառաջ ! — ի վայր ! carry, present, ground arms ! կազմ ի — ! ready ! — կալէք, — առէք, — ի ձեռս ! support arms! սպանամել զինուք, to put the sword;
ելանել ընդ —ս, cf. Ելանեմ;
դուլ զինուց, a truce;
սահմանք քաջաց —ն իւրեանց, the arms of the brave decide the limits of their power.

• իրանական ծագումից, Բ. Խալաթեան, ՀԱ, 1902, էջ 309 ասոր. zainā «զէնք», որ սակայն ըստ Lag. Gesam. Abhd, 43 պարսկերէնից է փոխառեալ։


Զմրուխտ (րխտի, րխտոյ)

s.

emerald.

• = Փոխառեալ բառ, որի ընկերներն են յն. σμϰ́ραγδος, ζμάραγδος, μάραγδος, պրս. ❇ zumurrud, պհլ. uzmuburt?, արաբ. [arabic word] zabarjad, սանս. marakata, պրակր. ma-ragada, չին. molokiat'o, բոլորն էլ «զըմ-րուխտ» նշանակութեամբ։ Բոլորի աղբիւ-րը սեմականն է համարւում. հմմտ. բաբել. harraktu, եբր. [hebrew word] bāreqet, barqat, փիւնիկ. baraqt, ասոր. [arabic word] barqa (Broc-kelm. 46) հոմանիշները, որոնք ծագում են brq «փայլիլ, փայլուն» արմատից (այսպէս A. Weber. Indische Skizzen 88, M. Bréa MSL 10, 66, Halévy BSL 10, 18 ևն)։ Յոյն ձևը յառաջացել է հնդկականից. այսպէս μάραγδος պրակր. maragada ձևից, իսկ σμάραγδος պրակր. açmā maragadō «քարն զմրուխտ» ձևից՝ իբրև *σμαμάραγδος (տե՛ս Boisacq 609)։ Յոյնից են ձևացել լտ. sma-ragdus, ասոր. [syriac word] zmaragdā (Broc-kelmann 96), գերմ. Smaragd (Kluge, 455), ռուս. cмарагдъ, ֆրանս. émeraude, անգլ. emerald, վրաց. զսամարաղ'դա, սա-մարաղ'դի, սամարագդո, ևն։ Պարսկականից են ձևացել արաբ. [arabic word] zumurrud, քրդ. zumrud, թրք. zumrut, ռուս. изумрудъ (Berneker 441)։ Հայերէնը գտնւում է յն.և պրս. ձևերի միջև. նախաւոր ձևն է *զումու-բուխտ, որ ըստ իս ծագած պէտք է լինի պհյ. գւռ. *zumurruքt ձևից (հմմտ. զառնաւուխտ), -Հիւբշ. 151։


Զնդան (ի)

s.

prison;
տալ ի —, արդելուլ —աւ, to put in —, to throw into a dungeon;
cf. Բանտ.

• հետ նաև մարական *Ἀριζαντοι, լիւկ. xanthus յատուկ անունները. հայերէնը համարում է պարսկերէնից փոխառեալ։


Զոհ (ից)

s.

victim, sacrifice, immolation, host;
— ողջակէզ, holocaust;
— մատուցանել, to make a sacrifice;
— առնել (զոք), to kill.

• -Պհլ. zōhr «զոհ» բառից. այս բառը ա-ւանդուած է իրանեան գրականութեան մէջ «օրհնեալ ջուր» նշանակութեամբ. այսպէտ նաև պազենդ. zōr «օրհնեալ ջուր», զնդ. ❇ ︎ zaoϑrā-«զոհաբերութեան հա-մար պատրաստուած ըմպելիքը», հառս zau ϑrā-. բայց սրանց բուն ժողովրդական նշանակութիւնը պիտի լինի «զոհ» (հմմտ. սանս. hōtrá-«զոհ, զոհաբերութիւն»), որ յետոյ զրադաշտական կամ պարսկական դե-նի մէջ ստացաւ վերի նշանակութիւնը։ Իրա-նեան բառերի արմատն է հնխ. gheu-, որից ունինք բնիկ հյ. ձօն և ձև (ավելի ընդարձակ տե՛ս այս բառերի տակ)։ Իրանեանից են փոխառեալ նոյնպէս ասոր. ❇ zauϑrā «դևերին ձօնուած հաց», վրաց. ზორვა զորվա «զոհ, զոհաբերութիւն, զոհել», საზორავο նազորավի, საზორაველი սազորավելի «ռո-հական, բագին, կռատուն, խորան, սեղան»։ -Հիւբշ. 151։


Երամ (ից)

s. adj. adv.

troop, flock;
assembly, company;
gathered, assembled;
— —, in several troops, in company;
— թռչնոց, flight;
— հօտից, անգեայց, flock, herd.

• = Պհլ. *rama «հօտ, խումբ», ramak «ե-րամակ», պազենդ. rama, պրս. ❇ ram, [arabic word] rama «երամ, խումբ, հօտ», քրդ. [arabic word] fewou «ձիանոց, haras». rewuúi «ձևանոռե պահապան», rava gurg «գայլերի ոհմակ»։ Պարսկականից փոխառեալ են նաև աֆղան ramma, բելուճ. ramag, ասոր. [arabic word] ra mxā «հօտ», եբր. [hebrew word] rammāx «ջորի», արաբ. [arabic word] ︎ ramaq «ոչխարի և այծի հօտ», վրաց. რემაკი րեմակի «էշերի խումբ», მერაძი մերամե կամ მერემე մերեմե «կուտպան, табуншикъ», չեչէն. riēma «ձիերի երա-մակ», կիւր. ramaγ, խինն. rama «հօտ»։ Իրանեան բառերը ծագում են ram «հանգչիլ» արմատից. հմմտ. զնդ. ram «հանգչիլ», rēman-«հանգիստ», սանս. rámute, ra-mayati, պհլ. rāmisn, ramēnītan, պրս. ❇ ram և ā մասնիկով՝ [arabic word] ārām «հանգիստ» (Hopn, § 620)։-Հիւբշ. 147։


Երաշխ (ից)

s.

pledge, caution, guarantee;
յ—խի առնուլ, առնել, to take in pledge, cf. Երաշխաւորեմ, cf. Ընդումիմ;
to give caution, to become bail, to answer for, to become security for.

• = Պհլ. *raxš ձևից. այս բառը աւանդուած չէ ո՛չ մի իրանական լեզւում, բայց նրա գո-յութիւնը հաստատում է սանս. [other alphabet] rakš (rakšati, rakšyatē̄) «պահել, պաշտպա-նել, ազատել», [other alphabet] rakšana «պահ-պանութիւն, պաշտպանութիւն», [other alphabet] raksā նոյն նշ. [other alphabet] rakšitár «պաշտ-պան, պահապան». այս բառը հին պարսկե-րէնում պիտի ունենար *raxša-ձևը։ Նրա ցեղակիցներն են այլուստ յն. ἀλεζω «պաշտ-պանել, հեռացնել», ἀλϰή «ուժ, պաշտպա-նութիւն», անգլսք. ealgian «պաշտպանել», հնխ. aleq-արմատից (Walde, 56, Boisacq, 43)։-Աւելի հեռաւոր ցեղակիցների մասին տե՛ս անդ։


Դոխն (խին)

s.

mill-hopper.

• = Պրս. [arabic word] dōl «է այն փայտեղեն ձագա-րաձև ամանն, ի մէջ որոյ ցորեան եդեալ, որ հարմամբ լիք լիք փայտին շարժեցեալ՝ թա-փէ յաղօրին զցորեանն ընդ ծակ երկանաքա-րին». սրանից է փոխառեալ նաև արևել. թրք. [arabic word] dol «դոխն. the tunnelshaped feeder ofa mill» (տե՛ս R. P. Shaw. A sketch or the tur-ky language. չունի Будaговъ)։ Պարսիկ բա-ռը բուն նշանակում է «դոյլ» և ձևի նմանու-թեան պատճառով ստացել է այս երկրորդ նշանակութիւնը, ճիշտ ինչպէս քուղայ՝ որ է «դոյլ», Մշոյ բարբառով նշանակում է «ա-ղօրիքի ձագար, դոխն»։ Պրս. և թրք. ձևերը ցոյց են տալիս, որ հայերէնի նախնական ձևն է *դողն, ուր ղ՝ բառի վերջում գտնուելու պատճառով թաւանալով՝ դարձել է խ. ինչ-պէս ածուղ >ածուխ, գազաղ>գազախ, ասե-ղըն>գւռ. ասէխ։ Այս ենթադրութիւնը գործ-նականապէս ապացուցանում է Ղրբ. տէօղ (վերջաձայնը ղ=l և ո՛չ խ). «ջաղացքի մէջ զորեն լցնելու ձագարաձև ամանի տակ գըտ-նուած կիսախողովակաձև մասը՝ ուր թափ-ւսւմ է ցորենը և ուր հաստատուած է չանչա-խը»։-Աճ.


Նաճայ

s.

mat, rush-mat.

• = Պրս. [arabic word] nayča «եղէգնիկ», որ [arabic word] nāy կամ ︎ nay բառի նուազականն է. պէտք Հ ենթադրել ուրեմն որ նաճայ եղէգի բարակ ճիլերով հիւսուած հասարակ խսիրն է. այս իմաստը չեմ գտնում պարսկերէն բառարա-նում, բայց անշուշտ գոյութիւն ունէր որևէ բարբառում, որից փոխառեալ է նաև ինգիլ. նեճա, նեճեբի «խսիր»։-Աճ.


Նապաստակ (աց)

s. ast. s. bot.

hare, puss;
Lepus, the hare;
արու —, buck-hare;
մատակ —, doe-hare;
ձագ —ի, levret;
հետք —ի, form, prick;
գետնափոր —, rabbit, cony;
cf. Ճագար;
s. bot. —ի ականջ, hare's ear;
s. bot. —ի ոտն, hare-foot, hare-wort.

• ԳՒՌ.-Սեբ. նաբասդագ, Պրտ. լափուս-տագ, Զթ. լափուսդօգ, լափուսդոգ, Սլմ. Վն. լապըստրակ, Բլ. լապըստրագ, Տփ. լապուս-տրակ, Ոզմ. լապըզտըրակ, Մշ. լաբըստըրագ, Ալշ. լաբըզդըրագ, Ախց. լափըստրակ, Մկ լըպըստրակ, լըպըզտրակ, Երև. ալապըս-տրակ (Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. 1788, էջ 159 ունի ալապաստրակ ձևը), Ագլ. ըլըպա՛զտրակ, Գոր. Ղրբ. ըլըբա՛ստրակ, ՀՋղ. ալապօստրակ (Kiggs, A vocabulary 96 իբր ժողովրդական ձև ունի նապստակ).-սրանց ներկայացուցիչն է լապըստկանք «նապաստակներ» կեղծ-Շապհ. 75, ուր ան-շուշտ յետին ձևափոխութիւն կայ։ Այս բո-լորի մէջ եղած ր ձայնը և ն>լ ձայնափո-խութիւնը ցոյց են տալիս, որ բառի հնագոյն ձևն էր *նապարստակ, ուր ր շչականից առաջ ջնջուեցաւ հայերէնի մէջ, իսկ բարբառնե-րում՝ տեղափոխութեամբ հեռանալով շչա-կանից՝ անկումից ազատ մնաց. միևնոյն ժամանակ՝ ն-ր տարանմանութեամբ դար-ձաւ լ-ր։


Նաւ (ուց, աց)

s.

ship, vessel, boat;
cf. Նաւակ;
cf. Լաստ;
water-vessel, pitcher, urn, jar, earthen-vessel;
— քարեղէն, basin or vase of stone;
cf. Քարենաւ;
— պատերազմիկ, three benched galley, trireme;
— մեծ, line of battle-ship, man of war;
— հրձիգ, fire-ship;
— հինից, privateer, corsair;
— զօրագլխական, admiral's ship, flagship;
— զրահեալ, armoured ship, armour-plated ship;
— վաճառական, merchant-man, merchant-ship, trading-vessel;
— շոգեմուղ, steam-ship, steamer;
— առագաստաւոր, sailing-boat;
— թեւճակաւոր, row-boat;
գումարտակ —ուց, fleet;
վարձ —ու, freight;
վարձել զ—, to freight or charter a vessel;
կպրով օծանել or կպրաձիւթել զ—, to tar, to careen, to caulk a ship;
կպրաձիւթող —ուց, caulker;
մտանել or ելանել, երթալ ի —, to embark, to go on shipboard, to go on board a ship, to take a shipping;
ելանել ի —է, to land, to go a-shore, to disembark;
դնել ի —, to embark, to ship, to export;
հանել ի —է, to disembark, to put a-shore, to unload goods.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. nāu-«նաւ» ար-մատից. սրա ժառանգներն են՝ սանս. [other alphabet] nāu-«նաւ, մակոյկ», զնդ. ❇ nava-(որ գտնւում է navāza-«նաւազ, նաւավար» բա-ռի մէջ), հպրս. nāviyā «նաւատորմիղ», պհլ. nāv (գտնւում է nāvīč̌ak «ջրանցք», nāvtāk «նաւարկելի» բառերի մէջ), պրս. [arabic word] nā̄v «նաւաև. ջրանցք», navdān «ջրանցք», na-xuda (<*nāvxudā) «նաւապետ», քրդ. nav «նաւակ, մակոյկ, ջրանց, խողովաև». ոսս. nau, navā̄, յն. ναῦς, յոն. νηῦς, դոր. νάς, լտ. nāyis (իտալ. nave, սպան. nave, ֆրանս. navire), հիսլ. nōr, հիռլ. nau, փոխառու-թեամբ նաև՝ լատինականից հբգ. nāwa, մբգ. hāwe, գերմ. գւռ. Naue, լեհ. nawa, խըր-28-488 վաթ. nava, և մինչև անգամ ոչ-հնդևրոպա-կան լեզուների մէջ՝ հունգ. náva, թրք. [arabic word] navi «մեծ նաւ» (վերջինը իտալ. nave ձևից ըստ Gustav Meyer, Turkische Studien [hebrew word] WAW 1893, 128). պարսկերէնից՝ արաբ. օ [arabic word] navāxiδa «նաւապետ» (պրս. [arabic word] navxudā հոմանիշից փոխառեալ՝ ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 739)։ Բալթիկ-սլաւական ճիւղի մէջ հնխ. nau-ձևը կորել է փոխանակուելով մի բառով, որ նշանակում է «ծառի կոճղի մէջ փորած մակոյկ» (Meil let BSL ж 85, էջ xliii))։ Հայերէն բառը ունի այնպիսի մի ձև, որ կարող է թէ՛ բնիկ և թէ իրանական փոխառութիւն համարուիլ, բայց ի նկատի ունենալով բառի հնութիւնը և ճոխ գործածութիւնը՝ պէտք է բնիկ հա-մառեւ (Horn § 1024, Boisacq 658, Walde 509, Ernout-Meillet 625, Pokorny 2, 315)։ -Հիւբշ. 17, 201։


Յասմիկ (մկի)

cf. Յասմին.

• «մի տեսակ անուշահոտ ծաղիկ է. լտ. jasminuni fruticans L» (Տիրա-ցուեան, Contributo § 352) որ է ռուս. жac. минъ, ясминъ (տե՛ս Aнненковъ, էջ 180) Ագաթ. որ և յասմին Խոր. աշխ. յասմի Բժշ. -այս ծաղիկը պատկանում է Oleaceae ըն-տանիքին. նոյն ընտանիքին է պատկանում նաև syringa vulgaris L, որ է «եղրևանի, թրք. լէյլաք, ֆրանս. lilas, ռուս. cирeнь» (Տիրացուեան § 349, Aннeнковъ 346). ըն-տանիքի նոյնութեան պատճառով Պարսկաս-տանում yasaman, որ է «յասմիկ, жасминъ» ստացել է նաև «եղրևանի, lilas, ռուս. cм-peнь» նշանակութիւնը, որից էլ վրաց. իմեր. մինգր. iasamani «եղրևանի, cиpeнь» (Aн-нeнковъ 346), հայոց մօտ էլ բարբառներում եասաման «եղրևանի, cирeнь» (օր. Խոյում՝ ըստ Տիրացուեան § 349), որից և Կովկասի գրական հայերէնում սխալ անդրադարձու-թեամբ յասմիկ դարձել է «եղրևանի, lilas cирeнь»։ (Բոլորովին ուրիշ է յեսմիկ, որ է «ասորեակ, chamaelina silvestris Wallr» (Տիրացուեան § 159), տես հեսմուկ)։


Յեսան (աց)

s.

whetstone;
— ածելւոյ, զմելինի, hone;
— անուաձեւ, grindstone.

• րել», որից [arabic word] misan «յեսան» (Կա-մուս. թրք. թրգմ. Գ. 651-2) և ասոր. [syriac word] pasyō̄nā «խարտոց, յեսան», որ պարսկերէնից է փոխառեալր


Մոյթ (մութից)

s. mus.

stay, support, prop, jamb, pillar, pilaster, stanchion, buttress;
— դնել, to prop, to support, to shore up;
— լարակալ, cf. Էշ.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. meuthi-ձևից. սրա հետ հմմտ. սանս. [other alphabet] methi «մոյթ, ցից», mitá «հաստատեալ», minóti «տնկել, ոցել, հաստատել, հիմնել», mit-«տնկած ցից», maуūkha-«ցից», լիթ. miētas «ցան-կապատի ցից», լեթթ. miets «նոյն նշ.», maide «ձող», mienu, miet «հողի մէջ ցից խրել», միռլ. methos «սահմանանիշ», լտ. meta «սահման, ծայր, վերջ», moenia «շըր-ջապարիսպ», muniō «պարսպել, պատ քա-


Մժեխ

cf. Մժղուկ.

• Ինճիճեան, Հնախ. Գ. 22 հանում է ժ ոնաձայնից։ Peterm. 22, 29 լտ. mus-ca, սանս. makšikā, որ է «ճանճ»։ Lag Urgesch. 783 -եխ համարելով մասնիկ՝ մժ կցում է սանս. makšikā, պրս. ma-nas լտ. musca, յն. μυῖα «ճանճ» բա-ռերին։ Müller SWAW 38, 592 և 595 սանս makš̌ikā։ Pott Kurdische Stud. ZKM 4, 36 աֆղան. mičan «ճանճ», քրդ. meš, պրս. magas, magaz, բու-խար. mekes, սանս. maksika, լտ. mus-ca ևն։ Նոյնը Justi, Zendsp. 222 զնդ. maxši ձևի տակ։ Lag. Arm. St. § 1498 -եխ մասնիկով մժպարսկերէնից. հմմտ. բե-լուճ. makiš, զնդ. maxši, պհլ. maxs «ճանճ»։ Մառ ИАН 1918, էջ 2076 վրաց. բուզի «ճանճ» բառին ցեղակից։ Betersson IF 43 (1925), 72 մժլեխ ազդուած է հյ. գոռլեխ ձևից. մժիխ գումարն է մժիկ+մժեխ. հմմտ. լիթ. mig'eles «մուն»։ Պատահական նմա-նութիւն ունին լիթ. mašalai, լեթթ. ma-sala «փոքր ճանճ» (Trautmann, էջ 170)։


Նեպակ

cf. Նեպուկ.

• , ի-ա հլ. «մի տեսակ հարկ» Օր-բել. հրտր. Էմ. էջ 149 և 159. («Տայ ի ձեռս նորա զԱրծիւ գիւղ և զբերդկաներիչ... ա-զատ յամենայն աշխարհական հարկաց և և նեպակաց. Առաք զԲեխ իւր սահմանովն և արքունի նեպակովն և տուաք զԱրուքս իւր սահմանովն և արքունի նեպակովն, որ էր երկու տասան դրամ»).-տե՛ս նաև Այտրն. ևան. Քնն. քերակ. 143։-Նեպակ բառը գրե-թէ նոյնպիսի իմաստով. գործածուած եմ գտնում նաև մէկ անգամ Թովմա Արծրու-նու պատմութեան մէջ (հրտր. Պատկ. էջ 27). «Եկեալ երեկոյին խնդալից (Որմիզդ)՝ ակն ունէր առլնուլ կերակրովն. եգիտ ապա-կանեալ և գիշակեր, զի մողէսք և կովիդայք, քարաթաթօշք և բնդռունք ի վերայ եկեալ կերան զորս նորա (նրա որսացածը)։ Արդ յայսմհետէ ըստ նեպուկի գեաղջն կապճա-համար ժժակք յամենայն ի դուռն արքունի ի սատակումն եկեսցեն. զի սոքա վնասա-կարք առ աստուծոյն եղեն»։ -Խնդրական բառի համար Պատկ. գրում է թէ հին օրի-նակն ունէր նեպակի. Պօլսոյ տիպը՝ էջ 26 ունի նեպուկի. ՆՀԲ-ի օրինակն ևս ունի նե-պակի, թէև մի քիչ տարբեր ձևով. «Մողէղք և կովիդեայք և բնդռունք, ըստ նեպակի գեղջն կապճահամար ժժակք» (տե՛ս նեպակ բառի տակ)։ ՆՀԲ այս բառը նոյն է համա-րում հյ. նեպուկ բառի հետ, որ նշանակում է «բազմոտանի մի ճճի» և Արծրունու հատ-ուածի մէջ բոլորովին անյարմար է։ Նախ պէտք է ընդունիլ այստեղ նեպակ ձևը, որի ճիշտ նշանակութիւնը իմանալու համար յի-շենք Եղիշէի համապատասխան մի հատուա-ծը, որից ազդուած է Արծրունին. «Օձք և մողէսք, գորտք և մրջմունք, և որ այլ ևս խառնափնդոր բազմաճճիք են՝ մի կացցեն. այլ վաղ թուով համարով ի մէջ բերցին ըստ արքունի չափոյն։ Եւ որ այլ ևս ինչ սպասք իցեն, կամ զոհից կամ սպանդից, ըստ տօ-նական կարգին՝ կարևոր թուականին և ըստ կապճաթիւ մոխրաչափ կարգին» (Եղիշ.բ)։ Եղիշէի այս հատուածից երևում է, որ վնա-սակար միջատները ջնջելու համար հին Պարսից կառավարութիւնը ամէն գիւղի վրայ որոշեալ մի չափ էր դրած. գիւղացիք՝ այս թիւը իրենց վրայ բաժանելով՝ ամէն մէկ անձի ընկած բաժինը որոշում էին և ըստ այնմ հաւաքելով միջատները՝ գիւղովին ներ-կայացնում էին դուռը։ Սա մի կերպով նման է Կովկասի մորեխակոռին, որ հաստատուած է ջնջելու համար մորեխը։ Նեպակը այսպէ, սով ըստ Արծր. «զրադաշտական օրէնքով ջնջելիք վնասակար միջատների համար կա-ռավարութեան կողմից նշանակուած կապ-ճահամարը կամ չափն է»։


Նիգ (նգաց)

s.

bolt, lock, padlock;
lever, bar;
traverse, cross piece of timber;
trabs, trabeculae (a meteor);
— փայտեղէն, mortar;
փակել նգօք, to bar, to bolt, to fasten with a padlock.

• ԳՒՌ.-Հոი և Պարսկահայք ունին նիք «ծանը և թանձր օդ՝ որ գոյանում է գետ-նափոր տների, հորերի մէջ ևն» (Ամատ. Հա-յոց բառ ու բան, էջ 503)։


Նիհար (աց)

adj.

thin, lean, meagre, gaunt, spare, skinny, scraggy.

• ԳԴ պրս. նէհար, նահար, նիզար։ Եա-զըճեան, Արևելք 1884 նոյ" 16 դրաւ սանս. har, hր արմատից։ Տէրվ. անդ, դեկտ. 6 պարսկերէնից։ Հիւնք. պրս. նի-զար բառից։