Your research : 27 Results for հիւս

Entries' title containing հիւս : 48 Results

Definitions containing the research հիւս : 135 Results

Վարմ (ից)

s.

net, netting;
snare.

• , ի-ա հլ. «ցանց, թակարդ, անա-ռուններ բռնելու ծուղակ» ՍԳր. «մի տեսակ հիւսուածանման ցանցակերպ զարդ» Նոռա-գիւտ բ. մնաց. դ. 12, 13 (սեռ. վարմաց ձե-ւով). մհյ. յգ. գրծ. վարմընով Քուչ. էջ 90. որից վարմել «որոգայթել» Բառ. երեմ. 298. վարմարկել «ուռկան ձգել» Ոսկ. ես. 18։

• Böttich. Arica 76, 259 var «ծած. կել» արմատից։ Նոյն արմատից է հա-նում նաև Տէրվ. Նախալ. 106՝ վարել, որմ, վարանել ևն բառերի հետ։ Հիւնք. պարանոց բառից։ Patrubány SA 2, 14 հունգ. verem «փոս» բառի հետ։ Սա-գրզեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշար-ձան 403 սումեր. bar «հիւսել», bara, par «որսի ցանց», թրք. ormek «հիւսել» և հյ. վերտ։


Սռնակալ (ի)

s.

cf. Սաթ.

• «ելեկտռոն, սաթ». ունի միայն ԱԲ. երկու անգամ գտնում եմ գործածուած Ոսկ. ճառք. էջ 590. «Ահա ամպ. ասէ, և հիւսիսոյ կայր և ճառագայթք շուրջ և հուր փայլատակեալ, և ի մէջ նորա իբրև զտե-սութիւն սռնակալի և ճառագայթք ի նմա... Եւ տեսի իբրև զնմանութիւն սռնակալի ի տեսութենէ միջոյն և ի վեր»։ Այս հատուածը ակնարկում է Եզեկ. Ա. տեսիլքը, ուր սոնա-կալ բառի դէմ դրուած է բազմագունի ակն. որ է «սաթ». «Եւ ի մէջ նորա իբրև զտեսիլ բազմագունի ականց և ճառադայթք ի նմա» (Եզեկ. ա. 4)։ Այսպէսով ճշտւում է սռնա-կալ բառի նշանակութիւնը։


Սէգ (սիգաց)

adj.

imperious, high, haughty, supercilious, arrogant, proud, superb;
— առ հանդերձ, fond of dress, smart, spruce, dandy;
— առնուլ, cf. Սիգամ.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k'eigh-«ցատկել, աշխոյժ, առոյգ» արմատից, որի ժառան-գորդներն են սանս. çighrá-«աշխոյժ, ա-րագ», անգսք. hīgian «շտապել, յառաջա-նալ, յառաջ դիմել», անգլ. hie «աճապա-րել», ռուս. cигать, cиrнуть «ցատկել», գւռ sigaé, signué «մեծ մեծ քայլերով քայլել», ինչպէս նաև ռուս. cигъ «մի տեսակ ձուև». որից փոխառեալ են լիթ. sykis, հհիւս. sīkr ևն (Pokorny 1, 363)։ Հայերէնի բուն նախ-նական իմաստը պէտք է լինի «հպարտ քայ-ւող», ինչպէս ցոյց են տալիս սիգալ, սիգա-քայլ ևն։-Աճ.


Սիրայ (ից)

s. adv.

mat;
rush-tress, hay-rope;
սէր ի —է, file by file, line by line, in series.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Տաղ. հետևեալ ձևով. «Չի՞նչ արդիւնատիպ վայելչատիպ կային (զարդք կամ հիւսք դստեր Հերովդիադայ). սէր ի սիրայէ քաղ-ցըրաշնչեալ օդոյն». (հրտր. Չօպանեան, Հայ էջեր, էջ 71)։ ՆՀԲ մեկնում է «շար ի շարէ», որպէս բառ յն. և թրք. սրրա սըրա կամ երգ յերզոյ, որպէս բառ եբր.։


Սմբակ (աց)

s.

hoof;
առ — պզտորել զջուրս, to foul or muddy water by walking through it.

• = Պհլ. *sumbak «սմբակ» ձևից փոխա-ևեալ. հմմտ. պհլ. sumb, sunb, պրս. ❇ sum, [arabic word] summ, [arabic word] sunb, քրդ. sīm, աֆղան. sum, swa, օսս. säft'äg, զնդ. [arabic word] ︎ safa-, սանս. [other alphabet] უ çaphá-«սմբակ»։ Պհլ. *sumbak ձևը թէև չէ աւանդուած, բայց նոյնն է հաստատում արաբ. ❇ sunbak «սմբակ» (նաև sunbuk ըստ Կամուս, թրք. թրգմ. Գ. էջ 95)։-Արիական ձևերը ծագում են հնխ. k'apho-բառից, որից նաև հբգ. huof, գերմ. Huf, հսաքս. hōf, անգլ. hoof, հուլ. hoof, հհիւս. hofr «սմբակ» (Kluge 225, Horn § 745)։ Բառս բնիկ հայ լինեւու պարագային պիտի ունենար *սափ ձևը։-Հիւբշ. 237։


Վաք

s.

a constellation.

• Պատահական նմանութիւն ոյնի ա-րաբ. [arabic word] fakt «մի համաստեղութիւն» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 108), որ սա-կայն պարսկերէն թարգմանութեան մէջ աւելի լաւ բացատրուելով դառնում է «շատ կարմիր մի աստղ՝ հիւսիսային կողմը»։


Վիժակ (աց)

s.

curtain, veil, hangings, tapestry;
water-spout, jet;
cf. Վիժանք;
— զինուց, sheath for arms.

• Անշուշտ այս բառն է, որ Տաթև. հառզ. 425 գրում է վինակ. «Այն որ վի-ճակն է՝ ծիրանեգոյն հանդերձ է, որ զսեղան հացին և զխնկոցն ծածկէին. և տեսութիւն կամ փրկութիւն թարգմա-նի»։ ՀՀԲ վէժ «վայր ընկնել» արմատից։ ՆՀԲ վիժակ «ջրցայտք, հոսանք» բառից փոխաբերաբար, ճիշտ ինչպէս ունինք շատրուան՝ նոյն կրկին նշանակութիւն-ներով։ Lag. Btrg. bktr. Lex. 71 պրս. āwextan «կախել» բառից, որ մերժում է Հիւբշ. 246, Տէրվ. Altarm. 86 և Հիւնք. ըստ ՆՀԲ։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 353 պրս. [arabic word] pīča «ծածկոյթ կա-նանց», Scheftelowitz KZ 54 (1921), էջ 249 լիթ. wijžti «սանդալ հիւսել», ռուս. vizžocha «երկար ճպոտ», զնդ. ni-vaēz «կապուիլ, կցուիլ»։


Սայլ (ից)

s. ast.

waggon, chariot, cart;
arcturus;
bootes.

• , ի հլ. (յետնաբար կայ գրծ. -ով, -օք) «եզան կոշտ կառք» ՍԳր. «փխբ. Մեծ և Փոքր Արջ համաստեղութիւնները, որոնք սայլի ձև ունին» Յոբ. թ. 9. Շիր. 48, 49, 73. Փիլ. «հիւսիսային բևեռ՝ Փոքր-Արջի հա-մաստեռութեան ծայրը, որ երկնակամարի անշարժ կենտրոնն է» Արիստ. աշխ. «հիւ-սիս» Փիլ. ել. էջ 533. իմ. էջ 75. Իրեն. ցոյցք 26. «առանցք» Նիւս. կազմ. «ԳՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 582). ո-րից սայլակ Եփր. ա. թգ. և ա. մն. սայլա-կերպ աստեղք Վեցօր. 135. սասատուն «թափառական, վաչկատուն» Ոսկ. բ. կոր. ժե. սայլորդ Խոր. կամնասայլ ՍԳր. Ոսկ. մ. բ. 27. Բուզ. սայլաթափ «Մեծ Արջի հա-մաստեղութիւնը» Զքր. կթ. (տե՛ս Հին հաւ. էջ 112), սայլապան (նոր բառ) ևն։


Սայր (ից)

s.

edge, sharpness;
cf. Սար;
սատակել ի — սուսերի, to put to the edge of the sword.

• , ի հլ. «թուրի բերան» Բ. մկ. ե. 11. Գ. մկ. զ. 4. Ոսկ. եբր. «լեռան ծայրը» Մաշկ. որից սայրասուր «բերանը սուր» Նար. Լմբ. Շնորհ. Յայսմ. սայրադիր «սուրի ծայր» Սիր. լդ. 31. սայրուց «նաւի քի՞թը կամ կո-ղերը» Ոսկ. եփես. 871. երկսայրի ՍԳր. երեք. սայրի Վրք. հց. երեքսայր Կնիք հաւ. 315. եռասայր Մխ. երեմ. միասայրի Նեեմ. դ. 18. կրկնասայր ԱԲ։ Բառիս երկրորդ ձևն է ՍԱՅՌ, որ յիշում է ՀՀԲ «լեռան գլուխ» նշա-նակութեամբ, առանց վկայութեան. որից ձևացած են սեռ «լեռան մէջքը» Օրբել. 150 (Ելանէ ձորովդ ի վայր ի Սևաջուրդ և ի վեր ի սար վանաց ձորոյ սեռիւդ). Արձ. 1323 թ. = Վիմ. տար. 161, բնասեռ «նոյն նշ.» Օս-բել. 149, 169 (Անտի ի բլուրդ որ ի շինա-գլխիդ, և անտի ջրթափաւն յՍտերջաց գա-ւակ և բնասեռիւդ ի Վարդանայ մարգի խո-ռըն. Եւ ի հիւսիսոյ դեհաց բնասեռովն և վայր ի գետն հանդէպ Խոտոյ և Քարաձորին մեծ բնասեռովն ի սարն). որ և բնասար Օր-բել. 149 (Եւ յարևմտից կողմանէ Լորաձորդ բնասարաւդ. հմմտ. Այտնեան, Քնն. քերակ էջ 143). միասեռի «միասայրի, մի բերանով (սուր)» Կղնկտ. հրտր. Էմինի, էջ 84=Շահն. 209)։


Ոզոր

s.

wicker, osier;
osier-band, straw-band;
—ածեծ առնեմ, to strike with rods or osiers, to whip, to flog.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. օզոր «ծառի ճիւղից շին, ուած կապ՝ խուրձ կապելու համար». նշա-նակում է նաև «ծուռ, գալարուն, ճամբի։ շեղուած, սխալ». որից օզրել «ծռել, ոլորել ճիւղերը իրար ոլորելով հիւսել, թեքուել, ճա-նապարհից շեղուել, միսը կսմթել (ՀՀԲ և ՋԲ)», ոզիր «կսմիթ» (ՓԲ), օզորտուկ «շիլ աչքերով» (Ազգ. հանդ. Ե. էջ 148), օզոր-մո-զոր «օձապտոյտ», օզրուկ «ոլորուած»ւ


Պարուս

cf. Պարուսան.

• «սէզից հիւսուած չուան» Ճառ-ընտ. սրա հետ նոյն է պարուսան «նոյն նշ.» Վրք. հց. (այլ ձ. պատրուսան, տպ. գաւա-զան), պարուսանի «ուղտի պախուրց» Ա-թան. էջ 581, Վրք. հց. ա. 55։


Շատրուան (աց)

s.

tent, pavilion, marquee.

• ԹՈԽ.-Վրաց. მატროვანი շատրովանի «հիւսուածք. 2. ճամկաւոր»։


Շարական (ի, աց)

s.

hymn, canticle, melody;
hymn-book, hymnology.

• -Կառմուած է հյ. շար(ք) բառից՝ -ական մասնիկով։ Այս բառով հասկանում էին իւ-րաքանչիւր տօնի յատկացուած ինը երգերի մի շարք, որոնք մի ամբողջութիւն էին կազ-մում։-Հնագոյն ժամանակներում ամէն տօ-նի համար կային զանազան հոգևոր երգեր։ Ը դարուն Յունաց մէջ, և նրանց օրինակով նաև Հայոց մէջ սովորութիւն դարձաւ միև-նոյն տօնին պատկանող զանազան հոգևոր երգերից ընտրելով կամ, եթէ պակասներ կա-յին, լրացնելով՝ կազմել ինը երզերի մի շարք։ Շարքի այդ մասերն էին՝ 1. Օրհնու-թիւն, 2. Հարց, 3. Գործք, 4. Մեծացուսցէ, 5. Ողորմեա, 6. Տէր յերկնից, 7. Մանկունք, 8. Ճաշու, 9. Համբարձի. իսկ բոլորի ամբող-ջութիւնը կոչւում էր կանոն կամ կարգ, եր-բեմն նաև սարք. օր. կարգ ծննդեան, կարգ աւագ շաբաթուն, կարգ ապաշխարութեան, իւր սարօքն ևն։ Այս բանը հաստատում է նաև Օրբելեանի հետևեալ վկայութիւնը. «Բա-ժանեաց և զութ ձայնսն և կարգեաց լարեաց զՅարութեան Օրհնութիւնսն» (հրտր. Էմ. էջ 101)։ Նախապէս ասւում էր (իբր ածական) շարական երգ, յետոյ բառը դարձաւ գոյա-կան, ինչպէս ունինք բազմական, գեղական, ուրուական, վաճառական, ազգական, իսկ գիրքը կոչուեց շարակնոց։-Շարական բառը կանոն բառից աւելի նոր է, մօտաւորապէս ԺԲ դարից, բայց կարող է լինել նաև աւելի հին՝ ժ դարից։ Ըստ Ամատունի (Հայոց բառ ու բան, էջ 511) «Բառս առաջին անգամ լի-շում է ԺԱ դարում ապրող Պօղոս վրդ. Տա-րօնեցին՝ ասելով. իսկ ի կիւրակէի և ի մար-տիրոսաց յիշատակս խնկարկութեամբ և շա. րականաւ (կատարել)»։ Բառիս կազմութեան համար կարող ենք համեմատել նաև յն εἰρμός «շարք, բայց նաև բանահիւսութիւն, շարական» (Sophocles 426բ). հմմտ. Վրք. հց. ա. 421 տունս եռմոսից, որ էջ 422 դառ-նում է տունս շարականաց. հմմտ. նաև անո՝ էջ 535-6 ասուածները։


Շերտ (ից)

s.

splinter of wood, chip, lath, strip, slip, part, morsel;
— պտղոց, slice, bit, piece;
— տակառաց, barrel-stave;
— կերպասու, strip of fine linen;
— ընդ — ստեղանցն, through the balustrade.

• Նպաստ 18 և համեմատում է յն. σγίտ «ճեղքել» և σϰεδαννυμι «ցրւել» բառերի հետ, ենթադրելով թէ հնխ. sqheid-և sqhed-միևնոյն արմատի ձևափոխու-թիւններն են։ Patrubány SA 1, 195 լիթ. kertù «կտրել», յն. ϰρότος լտ. curtus ևն (որոնք սակայն կցւում են հյ. քերել ար.. մատին), Թիրեաքեան, Արիահաւ բռ. 3ՈՈ հյ. ըրտնում և սարտնում բայերին է միացնում։ Pokorny 2, 558 նորից է կր-ցում սանս. skhadatē «ճեղքել», պրս. škastan «կոտրել», յն. σϰεδάννυμι «ցրը-ուել», σxίδνημι «ցրուիլ», ալբան. tšan' tšai «ճեղքել, պատռել, հերկել», անգսք. scaterian «ցրուել», անգլ. shatter «ջար-դել, փշրել», լեթթ. škedens «ջարդած փոքր փայտ», լիթ. kedéti «ճաքիլ, ճաք-ճըքիլ», ռուս. шедрьи «առատաձեռն» ևն բառերին և բոլորը միասին հանում է հնխ. sq (h)ed-«ճեղքել, ցրուել» արմա-տից։-Այս բոլոր ձևերից ամենայար-մարն է Հիւբշմանի մատնանշած լիթ. škèdrá «տաշեղ», որ թէև պիտի տար հյ. 'ըէրտ, բայց այս էլ համաձայն հայերէնի ներքին ձայնական օրէնքներին՝ իսկոյն պիտի դառնար շերտ։ Անպատեհ է մի-այն այն հանգամանքը, որ լիթ. skêdra դրւում է հնխ. sqeid-արմատի տակ, որ տալիս է հյ. ցտել։ Ներկայ ենք թերևս ձայնաբանական մի առանձին օրէնքի, որի պայմանները անծանօթ են մեզ։-Petersson. Ar. u. Arm. Stud. 89 հսաքս. hvat, հբգ. hwaz «սուր, հատու», հհիւս. hváta «ծակել», հիռլ. cuit «մաս», կիմր. peth «իր, մաս», կորն. peth, բրըտ. pez «կտոր» բառերի հետ հնխ. k'ued-«ճեղ-քել» արմատից, որ աճել է -r-աճակա-նով։ Մառ, Яфeт. cбoр. 1, 124 յաբեթ. skor-«կտրել» արմատից։ -Պատահա-կան նմանութիւն ունին ասոր. [other alphabet] ։ šərat «պատառոտել» և արաբ. [arabic word] šart «մարմինը շառտել»։


Որս (ոց)

s.

chase, hunting, hunt, sport;
prey;
venison, game;
զբօսանք —ոյ, field-sports;
եղանակ —ոյ, shooting-season;
այր հմուտ —ոյ, skilful hunter, a good sportsman, a mighty huntsman;
պահապան —ոյ, game-keeper;
— ձկանց, fishing, fishery;
— թռչնոց, shooting, fowling;
— աղուեսուց, fox-hunting;
— վագերց, tiger-hunting;
— հեծանել, to go a hunting or shooting;
յ— ածել, to shoot wild beasts.

• πὄρϰος), իռլ. orc, հբգ. farah, անգսք. feark, լիթ. paršas, հսլ. prase, ռուս. norosiá, լեհ. prosie, հպրուս. prastian հոմանիշները (Walde 600, Pokorny 2, 78)։ Կարելի էր հայ ձևն էլ դնել այս բառերի շարքում՝ նախաւոր իմաստը համարելով «խոզ»> «որսի կենդանի»> «որս»։ Այս կարծիքս յայտնել եմ Meil-let-ին, որ սակայն մերժեց, առարկելով թէ 1) հնխ. pork'os միշտ «ընտանի խոզ»ն է, հակառակ հնխ. sū-(>լտ. sūs, յն. όs, զնդ. hū-, ալբան. ϑi, քուչ. suwo, հբգ. su, անգսք. su, հհիւս. syr, աւելի յետոյ գոթ. swein, գերմ. Schwein, ռուս. cвинья ևն) բառին, որ նշա-նակում է թէ՛ ընտանի խոզր և թէ վայ-րենին. 2) հնխ. pork'os բառը պահուած է միայն իտալական, կելտական, գեր-մանական և բալթիկ-սլաւական լեզու-ներում, և չի գտնւում արիական, թո-խարական, յունական խմբերում. ըստ այսմ յատուկ է արևմտեաններին և ո՛չ արևելեաններին, հակառակ su-բառին, որ ընդհանուր է բոլոր հնդևրոպացոց. 3) եթէ ֆինն. porsas և վօգուլ. pūrys «խոզ» բառերը փոխառեալ են հնդևրո-պական լեզուներից, անհրաժեշտ չէ են-թադրել թէ փոխառութիւնը կատարուած է արիական խմբից. կարող է լինել և բալթիկ-սլաւականից (այս բոլորի մա-սին հմմտ. Meillet BSL հտ. 23, л 71. էջ 60, Esquisse lat. էջ 41 և Dial. ind. էջ 19)։


Ուղի (ղւոյ)

s.

road, way, route, journey;
passage;
յ— արկանել, to send on a voyage, to start a person on a journey;
յ— անկանել, ուղւոյ լինել, to set out, to start, to leave, to depart, to go away.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ul-արմատից. սրա հետ հմմտ. յն. ἀυλός «երկարաձև փոս անցք, սրինգ, խողովակ», ἕ́ναυλος «գետի ան-կողին», αὸλών «կիրճ, հովիտ, փոս, նեղուց, ջրանցք», հսլ. ulica, ռուս. улипa. չեխ. ulioα «փողոց, նրբանցք», հսլ. uliji, ռուս. улeй, չեխ. նl, լիթ. aulys, avilys, լեթթ. aulis, aule, avele «մեղուի փեթակ» (այսպէս կոչ-ուած, ըստ որում փեթակը նախապէս ծա-ռերի խոռոչումն էր, ինչպէս ցոյց են տալիս նաև ռուլգար. ulei «սնամէջ կոճղ ծառի, որ գործածւում է իբր ջաղացքի նաւ, կամ իբր փեթակ», սլով. նlj «սնամէջ ծառ, փեթակ»). լիթ. aūlas, հպրուս. aulinis «կօշկի վիզ», aulis «ոտքի ոլոք», նորվ. aul, aule, jol «angelica silvestris բոյսը», հհիւս. -joli «սպիտակ եղիճի (angelica archangelica) ցօղունը» (այս երկու բոյսերը Նորվեգիայում կոչւում են նաև slke, որի բուն նշանակու-թիւնն է «եղէգ»), լեթթ. ula, ulá «անուի ա-կանոց, այսինքն անուի մէջտեղի ծակը, որից առանցքն է անցնում», լատ. (շրջմամբ) al-vus «խոռոչ, փոր», alveus «խոռոչ, փոս, գուշ, փեթակ, գետի անկողինը» (Pokorny 1, 25, Walde 30, Boisacq 101, Ernout-Meil-let 38. Trautmann 18)։ Այս ձևերը ենթա-դրում են հնխ. aulos գոյականը, որի ար-մատն է eul-, oul-, ul-. վերջինը՝ որ նոյնի ստորին ձայնդարձն է, գտնում ենք յատ-կապէս հյ. ուղի և լեթթ. ula, ulá ձևերի մէջ։ Տե՛ս նաև Օղ։


Ուռկան (աց)

s. fig.

net, netting, trammel-net;
snares.

• ղան, օրղան «պարան»։ Եազըճեան, Արևելք 1884 հոկտ" 17 սանս. var, yr «ծածկել» արմատից։ Bugge, Btrg. 39 յն. έρϰυς «որսի ցանց», ἀρϰάνι «կապ», լտ. sarcina «կապոց, ծրար» բառերի հետ՝ բնիկ հայ։ (Մերժում է Boisaca 79)։ Հիւնք. յն. ὄρϰάναι «բանտ» և ὄργονον «գործի» բառերից. հմմտ. հյ. գործի «ուռկան»։ Patrubány SA 1, 309 թրք organ «չուան» բառից փոխառեալ։ Նոյն ՀԱ 1908, էջ 341 ուռի բառից, իսկ թրք. organ փոխառեալ է հայերէնից։ Շէֆ-թէլովից BВ 29, 52 ուռ, ուռի, ուռեակ բառերից։ Karst, Յուշարձան 423 թրք. örmek, չաղաթայ. orge-mek «հիւսել». ալթայ. urmek «հենուլ. հէնք անել»։ Pe-tersson KZ 47, 256 կցում է ուռ, ուռի բառին (որ տե՛ս)։ Նոյնը կրկնում է Po-korny 2, էջ 374։


Պալար (աց)

s.

aposteme, imposthume, abscess, suppuration, pustule;
— երանաց, bubo.

• Bugge IF 1, 456 հնխ. bhlā̄-արմա-տից. հմմտ. լտ. flare, յհբգ. blatara «բշտիկ, խաղաւարտ», հհիւս. bladra։ Patrubány ՀԱ 1903, 221 ap-մասնի-կով *vel-«գլորիլ» արմատից, իբր գերմ. aufwallen «եռալ, պղպջալ»։ Նոյն, ՀԱ 1907, 89 p (


Ոճ (ոյ, ով)

s. bot. adv.

style;
phrase;
method, system, formula;
rank, order, manner, fashion, form;
behaviour, conduct;
dogma, doctrine;
culm or stalk of gramineous plants;
pannier, basket;
— լեզուաց, the character or genius of a language;
— սուրբ գրոց, language of the Scriptures;
ճեմական, բանաստեղծական, ճարտասանական, արձանական, գոթացի, լակոնական, մարոտեան, մեղրածորան ոճ, academical, poetical, oratorical, lapidary, gothic, laconic, marotic, mellifluent or honied style;
բարձր, վսեմ, վայելուչ, յարդարուն, պարզ, կորովի, քաղցր, հեշտ, բարեխառն ոճ, elevated or high, sublime, elegant, florid, simple, nervous, mellifluous, fluent or easy, temperate or moderate manner or style;
ընտանի, կատակաբան, երկայնաբան, անհարթ, խիստ, թոյլ or տկար ոճ, familiar, burlesque, prolix o diffuse, harsh or rough, hard, languishing style;
մաքրել զոճ, to purify, to refine the style;
յոճ եւ ի կարգ մուծանել, to reduce to method, to put in order;
ոճով մանր հայել, to fix, to rivet the attention;
մանգաղ արկանել յոճ ընկերին, to put a sickle unto one's neighbour's standing corn;
գարին յոճ կայր, the barley was green;
cf. Բաղշտակ;
acre (measure of lands);
ոճով, methodically;
distinctly, precisely;
continuously, in detail;
suitably, properly, to the purpose;
նովին ոճով, in the same style.

• , ո հլ. «ծղօտ, ցողուն». ՍԳր. «ծղօտ-ներից հիւսուած կողով, կթոց» Երեմ. զ. 9 «արտավար, մէկ օրավար» Միխ. ասոր. էջ 81. «կարգաւորեալ դասաւորութիւն, կարգ-կանոն» Ոսկ. ես. «գրութեան ձև, շարառա-սութիւն, խօսքի կարգը» Ագաթ. Խոր. «կրօ-նաևան կարգ, վարդապետութիւն, ղաւանու-թիւն» Եւս. քր. Ոսկ. եբր. «ընթացք կենաց, կեանք, վարք» Ոսկ. մ. ա. 15, 16. որից ոճով «կարգով, շարքով, հերթով» Ոսկ. ես. 51 (Որպէս և հրդեհ զի ոճով ուտիցէ զամենայն) անոճ «անկապ-անկանոն» Խոր. Մագ. ոճա-բանութիւն, ոճաւոր (նոր բառեր)։


Որդի (դւոց)

s.

son, child;
— աստուծոյ, Son of God, Only Son;
—ք լուսոյ, խաւարի, the children of light, of darkness;
հոգւոյ —, cf. Որդեգիր;
—ք բրտից, potters;
—ք որդւոց, nephews;
— ի հօրէ, from father to son, successively;
ըստ հօրն եւ —ն, like begets or produces like.

• մեծ», ալբան. rit «աճիլ», հսլ. rasta, ռուս. pacmu «աճիլ, մեծնալ, բուսնիլ» ևն։ Jensen ՀԱ 1904, 183 հաթ. ortio։ Pedersen. Հայ. դր. լեզ. 46 մերժելով Bugge-ի վերջին մեկնութիւնը՝ ընդու-նում է Wiedemann-ի հետ հսլ. rodú «ծնունդ, ազգ», սանս. radhnóti «ա-ռաջ բերել», հհիւս. ráδa «խորհուրդ» տալ» ևն։ Karst, Յուշարձան 422 ալթայ. ur, չաղաթ. uruk, եաքութ. urutu «սե-րունդ, խնամեալ» ևն։ Պատահական նո-մանութիւն ունի չին. ❇ orh2-tse' «որդի»։


Ուրուր

s. zool.

s. zool. buzzard.

• = Բնիկ հայ բառ. կազմուած է կրկնու-թեամբ հնխ. or-(կամ or-) արմատից. ցե-ղակիցներն են՝ յն. ὄρνις, ὄρνιϑος, դոր. ὄρνιχος «թռչուն, հաւ, աքլոր», ὄρνεον «թռչուն», հիռլ. irar, ilar, կիմր. eryr, բրըտ. erer, կորն. er, գոթ. ara, հհիւս. orn, are, անգսք. earn, անգլ. erne, հբգ. aro, arn, մբգ. ar, նբգ. Aar, Adler (որ է adel-ar. ռառռուած adel «ազնուական» բառով), հոլլ. arend, լիթ. erē̄lis, arēlis, ēras, āras, հպրուս. are-lis, լեթթ. erglis, հսլ. orilū, ռուս. орeлъ, լեհ. orzet, սերբ. δrao, բոլորն էլ «արծիւ» նշանակութեամբ (Pokorny 1, 135, Boisaq 714, Trautmann 13, Kluge, էջ 2)։


Քաղց (ի, ոյ, ից)

s. adj.

hunger;
hungry;
— դժնդակ, ուժգին, անհնարին, violent, canine, ravenous, appetite, or hunger;
յուղել զ—, to excite, sharpen or quicken the appetite;
—իւ հարկանիլ, to be hunger-beaten, to be or feel hungry;
մեռանել առ —ոյն, to starve, to die of starvation;
հարկանել զ—, to stay or satiate hunger.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. suld-sk'-ձևից, որ կազմուած է հնխ. suel-արմատից՝ d և sk' աճականներով։ Մեր բառի հետ առաջին հերթին համեմատելի են հհիսս. svelta «քաղցիլ», sultr «քաղց», շվեդ. svalta և դան. sulte «քաղցնուլ», որոնք ծագում են գերմ. suelt <հնխ. sUel-d-արմատից։ Այս արմատի բուն իմաստն է «նքողիլ, քաղցից նւաղիլ», ինչպէս ցոյց են տալիս հհիւս. svella «մեռնիլ», անգսք. sweltan և գոթ. swil'an «մեռնիլ», հբգ. swelzan «այրել», անգլ. swelter «տաքից ուշքը գնալ», sultry «կիզիչ տաք»։ Բոլորի պարզականն է հնխ. suel-«այրել, խանձել», որից յառաջանում են գերմ. schwelen, մգ. swelen, հբգ. swi-lizōn «այրել, խանձել», անգսք. swelab «կամաց կամաց այրիլ», լիթ. svilti «խան-ձիլ». լեթթ. swel-«խանձել», յն. εἰλη «արևի տաքութիւնը», ἔλα «արեգակ» (Po-korny 2, 531-2)։


Ւ՛

conj.

and.

• գործածական չէ բառասկզբում. յետին տաղաչափների կողմից միայն՝ ւ-ով սկսող բառեր ունենալու համար՝ հնարուած են մի խումբ ձևեր. սրանք շինուած են՝ 1. հ-ով սկսող բառերի սկիզբը հ-ի տեղ դնելով ι. ինչ. ւիանալ<հիանալ Շնորհ. տաղ. ւիւանդ <հիանդ Գնձ. ւիւթ <հիւթ Գնձ. Նար. տաղ. ւիւծեալ<հիւծեալ Շար. ժմ. ւիւել <հիւսել Շար. տաղ. տվիւ<հովիւ Տաղ. հմմտ. նոյն։ պէս ւ տառի անունը՝ հիւն. 2. իւ-ով սկսող բառերի սկիզբը աւելացնելով ւ ինչ. ւիւղե-նի<իւղենի «ձիթենի» Նար. տաղ. յար. ւիւր<իւր Շնորհ. տաղ.։ Սրանցից դուրս գտնուած բառերը հետևեալներն են-


Փայտ (ից)

s. bot.

wood;
tree;
— կենաց, the Holy-Rood, the Cross;
tree of life, lignum-vitae, guaiacum, thula or thuya;
— խնկոց, odorous, scented wood;
— իւղոյ, olive-wood, olive;
չնչին —, fragile wood;
— այրելի, fire-wood;
— հարկանել, պատառել, to cut wood;
to cut down, to fell;
— ընկենուլ, to draw or cast lots;
կախել զ—է, to crucify.

• Վրդ. ծն. ա. 12 և Տաթև. հարց. 214 հանում են փտիլ բայից։ Klaproth. As pol. 101, 142 զնդ. pjar և սամոյէդ pjā, pā։ Bugge IF 1, 455 (նոյնը նաև Scbeftelowitz BВ 29, 41) պայթել բա-ռի հետ՝ կցում է սանս. bhédati, լտ. findere «ճեղքել», յատկապէս «փայտ ճեղքել» ձևերին։ (Մերժում է Pokorny 2 139)։ Հիւնք. յն. παιδεία «խրատ, կրթութիւն, պատիժ ևն»։ Patrubány SA 1, 212 հբգ. spalten «ճեղքել», մբգ. spelte «ճեղքած փայտ» բառերի հետ։ Liden, Stud. z. altind. 34 հհիւս. biti «գերան», հնխ. bhid-«ճեղքել» արմատից։ Lewy KZ 40 (1906), 422 անգսք. spitu, լտ. spissus «պինդ, ա-մուր», լիթ. spēst «ճնշել»։ Kорщъ, թրգմ. Հովիտ 1914, 470 չերքէզ. pxa «փայտ» բառի հետ։ Նոյնը նաև Մառ, яфeт. cбор. 1, 55.


*Փիլթայ (ից)

s. med.

s. med. lint, scraped lint.

• = Արևել. թրք. [arabic word] pilta «պատրոյգ» բա-ռից, որ K. Shaw, A. Sketch համարում է պրս. [arabic word] pitila հոմանիշից փոխառեալ։ (Չարաչար սխալւում է Vámbery, Etvm Wört. որ չաղաթ. [arabic word] pitte ձևը իբր բնիկ թաթարական բառ՝ հանում է bel «մէջք» ռառից)։ Պրս. բառն էլ ծագում է արաբ. [arabic word] fatil, ռմկ. fitil, չրջմամբ՝ [arabic word] filīta «պատրոյգ» բառից։ Բառս բնիկ սե-մական է. հմմտ. ասոր. ❇ fətilā «պատ-րոյգ» և թալմ. [hebrew word] ftiā «պատրոյգ». արմատն է արաբ. [arabic word] ︎ ftl, եբր. [hebrew word] ftl, ասոր. ❇ fətal, եթովպ. [other alphabet] fatala «ոլորել, հիւսել», ասուր. patālu «փաթա-թուիլ, գալարուիլ», որոնցից նաև արաբ. [arabic word] taftil «հիւսել», [arabic word] maftul «հիւ-սուած թել» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 310), եբր. [hebrew word] pātil «թել, կապ». բառիս ծայ-րը հասնում է մինչև եգիպտ. petira (Gese-nius17, 668)։ Թուրքերէնի միջոցով բառս տարածուած է ամբողջ Արևելքում. ինչ. վրաց. ფილთა փիլթա, უთილა փթիլա-ურთილა փրթիլա, քրդ. fitil, ftil, fetil, pil-te, ավար. pilta, չեչէն. milt, նյն. φητιλιν, φυτίλιον, բուլգար. fetil, սերբ. fitilj, ուկր. fytyl, ռուս. фитиль, ուտ. filtá բոլորն էլ «պատրոյգ» (Berneker 282)։


Քիմեռոն

s.

frigid zone.

• «հիւսիսային սառուցեալ գօ-տի» Խոր. աշխ. (որ և գրուած քիմիւռոն)։


Քիմք (քմաց)

s. fig.

palate;
liking, caprice, fancy;
ընդ քմաց, by whim, humorously, capriciously, fantastically;
ի քմաց, according to one's fancy, liking;
ընդ քիմս ժպտիլ, to laugh constrainedly, from the teeth outward;
լեզու նորա ի քիմս իւր կցեցաւ, his tongue clove to his palate.

• ԳԴ պրս. [arabic word] kām «քիմք» բառի հետ։ ՆՀԲ նպև տճկ. խըմխըմ «ռնգախօս»։ Böttich. Arica 35, 29, Տէրվ. Altarm. 31 և Հիւնօ. պրտ. kā̄m «քիմք»։ Peder-šen, Հայ. դր. լեզ. 10 հնխ. ghema ձե-ւից. հմմտ. լիթ. gomurys, հբգ. gou-mo, գերմ. Gaumen, հանգլ. góma, հհիւս. gómr «քիմք», թերևս նաև յն. χήμη «յօրանջ». հյ. սպասելի էր *գիմք, որ յետոյ վերջաձայնի ազդեցութեամբ և կամ ըստ Patrubány ՀԱ 1906, 347 քիթ բառից ազդուելով՝ դարձել է քիմք։ (Յիշում է կասկածով Pokorny 1, 565)։ Վերի մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. 20։ Մառ 1) ЗВО 22, 92 ելամ. kik «երկինք», kamra «երկնակամար». վրաց. կիմկիմելի «երկինք» բառերի


Քող (ոյ, ով)

s.

veil, cover;
— հարսանեաց, nuptial veil.

• ՆՀԲ «լծ. հյ. գաղել, գողել, սքողել, յն. քա՛լիմմա»։ Տէրվ. Altarm. 16 ար-մատը սքող, որից ս-ի անկումով՝ քող. հմմտ. գոթ. huljan «պահպանել», մբգ. hulle «քող, լաչակ», լտ. celare «ծած-կել» ան։ Justi, Dict. Kurde 350 քրդ. kol «ճակատին կապելու ոսկեշարք»։ Canini, Et. étym. 120 հյ. կառ «չուան» և քուղ «թել» բառերի հետ գերմ. garn, հոլլ. garen «թել»։ Karolides, Γλ. συγϰρ. 89 կպդվկ. kučeymás «կանանց գրխի թաշկինակ», սանս. çuka «խոյր», լիթ. kuka, ռուս. кикe «կանացի գդաև»։ Տէրվ. Նախալ. 111 իբր հնխ. skar ար-մատից. նոյն ընդ Altarm. բայց Լեզու 1887, 16 մերժելով այս՝ արմատը դը-նում է քող՝ ս տաստկականով։ Հիւնք. ղօղել բայից։ Patrubány ՀԱ 1908, 152 հնխ. sqeu-«ծածկել» արմատից։ Schei-telowitz KZ 53 (1925), 254 սանս. kulāya «հիւսուածք», լտ. colus «իլ», յն. ϰλώσϰω «մանել» բառերի հետ։ Լա-փանցեան, Տեղեկ. ինստ. Բ. 80 քաղել «ծածկել» արմատից։


Քուն (քնոյ, ով)

s.

sleep, slumber, nap, rest, repose, pause;
— մահու, sleep of death;
քաղցր, ախորժ, հան գիստ, խաղաղ, փրկաւէտ, կենսանորոգ, —, soft, agreeable, tranquil, calm, healthy, refreshing slumber;
— թեթեւ, ընդհատ, անհանգիստ, յուղեալ or խռովեալ, դժնդակ, ծանր, վնասակար, մահացու —, light, broken, agitated, troubled, hard, heavy, dangerous, mortal sleep;
ի — լինել, երթալ, քնոյ տալ զանձն, to sleep, to go to sleep, to lie down, to repose;
զքնով անկանիլ, ի — մտանել, to be overcome with sleep, to fall asleep;
ննջել — յաւիտենից, to sleep the sleep that knows no waking;
ի — առնուլ, to send to sleep;
(յորորանի ) to lull or rock to sleep;
խոր — ի լինել, to be in a sound sleep, to sleep soundly;
ճաշակել զքաղցրութիւնս քնոյ, to enjoy sleep;
ի — գտանել զոք, to find a person asleep;
խռովել, ընդհատել, խափանել, զ—, to trouble, to disturb or break one's sleep, to awake, to rouse;
իբրեւ — ընդ արթունս լինել, to be half asleep;
հատանիլ քնոյ յաչաց, to lose one's sleep;
— քաղցրանինջ հատեալ էր յարտեւանաց նորա, calm sleep was unknown to him;
փախեաւ յինէն —, sleep fled far from me;
այս ի — տանի, that causes sleep;
ընկղմեալ ի — թանձրութեան, buried in sleep, fast asleep;
— հատեալ է յաչաց իմոց զցայգ եւ զցերեկ, I sleep neither night nor day, I am sleepless.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. swoрno-ձևից (ըստ Meillet, Rev. crit. թրգմ. Բազմ. 1898, 120, MSL 13, 373, Pedersen KZ 38, 350). սրա դէմ միւս հնդևրոպականներն ունին swonno-. swepno-կամ supno-նախաձևե-րը. հմմտ. սանս. svápna-, հինդուստ. [syriac word] supn, [arabic word] supna, գնչ. sunno, զնդ. [arabic word] ϰvafna, պհլ. xvāp. պրս. [arabic word] xuāb, քրդ. xeu, xev, xaun, զազա h'au, աֆղան. xub, xōb, բելուճ. vāb, սոգդ. γwβn-(xufn). ար-ևել. իրան. կամ տակ. hōna. hulne (MsI 18, 104), յն. ὅπνος, լտ. somnus. ֆոանս-songe, հիսլ. švefn, անգսք. swefn, հսլ. sunū, ռուս. cонъ, չեխ. sen, լիթ. sapnas, լեթթ. sapnis, հիռլ. suan, կիմր. կորն. բրըտ. hun, ալբան. gume ևն, բոլորն էլ «քուն կամ երազ» նշանակութեամբ։ Բառիս պարզ արմատն է հնխ. suep-, sup-«քնել», որ պահում են սանս. svápiti «քնել», suptá-«քնած», զնդ. xvap, լտ. soрio. հհիւս. sofa, անգսք. svefan, հտլ. sūipati, ռոա. cnaть, ներբ. spim ևն, բոլորն էլ «քնել» իմաստով, որ ջնջուած է հայերէնի մէջ, սակայն պա-հուած է, հյ. բոշ. սվել «ննջել» ձևի մէջ (Pokorny 2, 523, Walde 724, Trautmann 292, Horn § 495, Boisacq 1004, Ernout-Meillet 914, և յատկապէս իրանեան ձևերի համար՝ BSL N 89, էջ 75-79)։ Տե՛ս և քունք։-Հիբշ. 504։


Քօղ

cf. Քող.

• ՆՀԲ «լծ. հյ. գաղել, գողել, սքողել, յն. քա՛լիմմա»։ Տէրվ. Altarm. 16 ար-մատը սքող, որից ս-ի անկումով՝ քող. հմմտ. գոթ. huljan «պահպանել», մբգ. hulle «քող, լաչակ», լտ. celare «ծած-կել» ան։ Justi, Dict. Kurde 350 քրդ. kol «ճակատին կապելու ոսկեշարք»։ Canini, Et. étym. 120 հյ. կառ «չուան» և քուղ «թել» բառերի հետ գերմ. garn, հոլլ. garen «թել»։ Karolides, Γλ. συγϰρ. 89 կպդվկ. kučeymás «կանանց գրխի թաշկինակ», սանս. çuka «խոյր», լիթ. kuka, ռուս. кикe «կանացի գդաև»։ Տէրվ. Նախալ. 111 իբր հնխ. skar ար-մատից. նոյն ընդ Altarm. բայց Լեզու 1887, 16 մերժելով այս՝ արմատը դը-նում է քող՝ ս տաստկականով։ Հիւնք. ղօղել բայից։ Patrubány ՀԱ 1908, 152 հնխ. sqeu-«ծածկել» արմատից։ Schei-telowitz KZ 53 (1925), 254 սանս. kulāya «հիւսուածք», լտ. colus «իլ», յն. ϰλώσϰω «մանել» բառերի հետ։ Լա-փանցեան, Տեղեկ. ինստ. Բ. 80 քաղել «ծածկել» արմատից։


Տորգ (ի)

s.

cob-web, spider's web.

• «սարդի ոստայնի հիւքը», մէկ անգամ ունի Վեցօր. 121 (Եկեսցէ յարեսցէ ի տորգս սարդիոստայնի). ուրիշ վկայութիւն չկայ։ Նախնական իմաստը պէտք է դնել ո՛չ թէ «ցանց կամ հիւսք», այլ, ինչպէս տակի գաւառական ձևերից երևում է, «ոս-տայնանկի փայտեայ կազմած, ոստայն», որ յետոյ փոխաբերաբար անցել է սարդի ոս-տայնին։ Ըստ այսմ բառս դառնում է՝


Տրմուղ (մղի)

s.

inexperienced, inexpert, raw, unpracticed, new;
untamed, wild.

• -Կարմուած է մուղ «մղել, վարել» ար-մատից՝ տր-բացասական մասնիկով, որ այլուր անսովոր է. հմմտ. համապատաս-խան անմուղ ձևը՝ Ոսկ. մտթ. ղկ. յհ. Վռռ. և վկ. ա. 653, Մագ. Զքր. կթ. նոյն նշա-նակութեամբ. Յիշեալ տր-մասնիկը պէտք է համարել բնիկ հայկական տ բացասակա-նի երկրորդ ձևը. հմմտ. սանս. dur-, հհիւս. անգսք. tor-, հբգ. zur-բացասական մաս-նիկները (Pokorny 1, 816)։


Քար (ի, ամբ, ինք, անց)

s. chem.

stone;
պատուական —, precious stone, jewel, gem;
— դժոխայինշ, infernal stone, caustic;
— կրային, limestone;
— ծանրակշիռ, ponderous, heavy spar, cawk;
— մանրիկ, small stone, pebble, gravel;
հարկանել —իւ, քար կոծել ամբք, to stone, to lapidate, to stone to death;
հալածել —ամբք, to pelt with stones;
չթողուլ, չմնալ, — ի —ի վերայ, not to leave, not to remain one stone standing;
հարկանել զոտն զ—ի, to strike the foot against a stone;
միով —ամբ զերկուս պարսաքարել (ընդ աջ եւ ընդ ահեակ յջողել), to kill two birds with one stone;

• = Բնիկ հայ բառ հնխ. kar-«քար. 2. կարծր» արմատից, որ ցեղակիցների մէջ ե-րևում է կրկնութեամբ կամ ածանցական իմաստներով. այսպէս՝) սանս. karkārā-«կարծր, կոշտ», յն. ϰάρϰαρος «կարծր, ան-հարթ, խռպոտ (քար, ճամբայ, ձայն)» (Հե-սիք.), ϰραναός «կարծր, ժայռոտ», 2) սանս. karkata-, յն. ϰαρϰίνος, լտ. cancer (տարա-նմանութեամբ *carcro-ձևից) «խեցգետին», 3) սանս. karaka-«կոկոսի ընկոյզ», յն. ϰάρυον «ընկոյզ», լտ. carina «ընկոյզի կճե-պը, նաւի գոգը, նաւ», *) t մասնիկով՝ գոթ. harduó, հհիւս. hardr, անգսք. heard, հբգ. գերմ. hart «կարծր», նաև յն. ϰρατυς «ու-ժեղ», ϰάρτα «ուժեղ», ϰαρτερός «ուժեղ, ա-մուր, պինդ».-գիտունները սրանց են ու-զում կցել նաև շվեդ. har «քարքարոտ գե-տին», հիռլ. կիմր. carn «քարի դէզ», վե-նետ. scaranto, caranto «լերկ ժայռ,. կորդ հող», և զանազան տեղանուններ, ինչ. լն. Kοαγος, զանաղան յեռների անուններ, Ἀϰραγας «*ժայռ», Ἀϰαρνανες «*ժայռաբնակք», վե-նետ.-իլլիւր. *karuant «ժայռոտ, քարոտ», որից Kαρουάγϰας (Պտղոմէոս)> Carvanca, այմ Karawanken, որոնց համար կասկած կայ թէ պէտք է հանել հնխ. ak'-«սուր» արմատի՞ց, թէ միացնել kar-«ժայռ» են-թադրեալ արմատի տակ (Pokorny 1, 30-31 և 354)։ Հայերէնը գալիս է ո՛չ միայն երևան հանելու պարզ kar-արմատը՝ իր նախնա-կան իմաստով, այլ և այս վերջինները պատ-շաճօրէն դնելու նոյն kar-«քար, ժայռ» ար-մատի տակ։-Աճ.


Ծամ (աց, ուց)

• ՓՈԽ.-Հայերէն բառից փոխառեալ է թւում կապադովկ. ζ'ιαμες (ցա՛մէս) «կա-նանց և աղջկանց վարսերի հիւսքերը բռնող գեղեցիկ ժապաւեն՝ արծաթէ և ոսկէ դրամ. ներով»։ Այս բառը Karolides, Γλ. συγϰρ. 83 կցում է յն. ἰμας «փոկ», իռլ. siaman «ժա-պաւէն», անգսք. sima «կապ», սկանդ. sey-ni «թել» բառերին, իսկ հյ. ծամ բառի հետ կապակցութիւնը մերժում է։-Մերժումը արդարացնելու համար առանձին պատճառ-ներ չկան. որովհետև 1) ծամ բառը ռռւու-թիւն ունի Կը ճիւղի բարբառների մէջ (այս-պէս՝ Ալշ. Ապ. Ակն. Բլ. Բղ. Խլ. Խտջ. Մշ. Նբ. Վն.).-2) Մոկաց բարբառով նշանա-կում է արդէն «մազերի կապ, ծամկապ».-կասկածելի է միայն ծ>ց։


Ստէպ (ստիպոյ, ով, աւ)

• = Բնիկ հայ բառ հնխ. steib-արմատից այն ձևերը, որոնք նշանակութեամբ մերձա-ւոր են մեր բառին.-յն. στεἰβω «ոտքի տակ կոխոտել, կոխոտել ամրացնելու համար, ճանապարհը շարունակ յաճախել», στίβος «բանուկ ճանապարհ», στιβαρός «կոխո-տուած, սեղմ, ուժեղ, հաստատուն», στιπτὸ քհաստատուն», լիթ. staibus «ուժեղ, կորո-վի» ևն։ Այս արմատը համարւում է աճաձ Lb-աճականով՝ պարզական stāi-, stelā-«խտանալ, խտացնել» արմատից, որի այլ աճած ձևերն են՝ 1) -bh-աճականով՝ steibh-, որից յն. στῖφος «դէզ» (փոխառութեամբ թրք. istii>Պլ. իստիփ «իրար վրայ խիտ ու կուռ դարսած դէզ»), στιφρός «կոխոտած, սեղմ, խիտ, ուժեղ, հսկայ».-2) -p-աճա-կանով՝ steip-, որից լտ. stipo «սեղմել, խտացնել, դիզել, ճնշել», stipulus «հաստա-տուն», լիթ. stipti «խստանալ», stiprus «ու-ժեղ, կորովի», հհիւս. stifr, անգսք. stif «խիստ», մբգ. steppen «սրածայր մի բանով խթել» (Pokorny 2, 646-8, Boisacq 905-