Your research : 5 Results for ուն

Entries' title containing ուն : 1066 Results

Definitions containing the research ուն : 2136 Results

Մաքման

s.

handkerchief;
thick cloth.

• = Եբր. [hebrew word] makbār, որ գործածուած է Ս. Գրքի նոյն տեղում. բառիս իմաստը անստուռ է, սովորաբար հասկացւում է «ան-կողնի ծածկոց, վերմակ», յունարէն թարգ-մանութեան մէջ բառը տառադարձուած է յն. μαχβαρ ձևով (այլ ձեռ. ναβρα). պետք է ենթադրել անշուշտ որ մեր թարգմանիչները ունեցել են յն. *μαχμαν ընթերցուածը, որից և տառադարձրել հայերէնը։


Մաքուր (քրոց)

adj. fig.

pure, neat, clean, unstained, unsullied;
refined, purified;
limpid, clear;
pure, modest, chaste;
գրել զ—ն, to make a fair copy of.

• , ի հլ. (յետնաբար ի-ա, ո հլ., «մաքուր, թամուզ» ՍԳր. «սուրբն կամ նուի-բականն Փայլածու» Պղատ. տիմ. որից մաք-ռել ՍԳր. մաքրութիւն Երեմ. դ. 11. մաք-րապէս Սեբեր. մաքրափայլ Եփր. ծն. կիսա-մաքուր Շնորհ. մտթ. գերամաքուր Անան. եկեղ. Ճառընտ. դժուարամաքուր Փիլ. նխ. կայծակնամաքուր Եփր. խոստ. հրամաքուր Անան. եկեղ. Ճառընտ. համամաքրենի Շը-նորհ. տաղ. անմաքուր Բ. մնաց. իգ. 19. Ոսկ. յհ. ա. 27. մաքրինաճեմ Նար. տաղ. մաքրիչ «ածելի» Վրդն. առ. 240. մաքրելի Պրպմ. 259բ (չունի ՆՀԲ), ևն։

• Windisch. 9 յն. μάϰαρ «երանելի երջանիկ»։ Lag. Anmerkungen VIIl ասոր. [syriac word] maxwar, msxawwar Գծ. իգ. 3 (թրգմ. ϰεϰονιαμένε, բռեալ)։ Նոյն, Arm. St. § 1461 մերժում է այս մեկնութիւնը։ Տէրվ. Altarm. 58 ամո-քել ևն ձևերի հետ սանս. marǰ «քերել, ջնջել, մաքրել» ևն։ Հիւնք. մոխիր բա-ռից։-Շատ մօտիկ են հնչում, բայց երևի պատահական են ասոր. [arabic word] məraq «մաքրել, յղկել», [syriac word] ma-rīqā «մաքուր», [syriac word] mədāqā «մաք-րութիւն. 2. յղկում». այս պրմատը բնիկ սեմական է և գտնւում է նաև ուրիշ սեմական լեզուներում. ինչ. արամ. [hebrew word] mrq, եբր. [hebrew word] mārūq «յղկուած, մաքուր», [hebrew word] mə-ruqīm «թագուհու արդուզարդն ու պատ-րաստութիւնը», [hebrew word] tamruq «շփում, օծում, մաքրում», ասուր. marāku «տր-րորել, սղկել»։


Մեհեան (ենի, նաց)

s.

fane, heathen temple;
ara, altar;
idol, image.

• , ի, ի-ա հլ. «կռատուն, կուռքի տաճար», լայնաբար «բագին, զոհարան» ՍԳը. որից մեհենագիրք Եւս. քր. մեհենա-զարդ Գծ. ժթ. 35. մեհենական Եւս. քր. մե-հենակապուտ Գծ. ժթ. 37. մեհենաշէն Ագաթ. մեհենապետ Պիոն. 379, 388. մեհենասէր, Բուզ. մեհենատեղի Բուզ. յոգնակի ձևով կայ մեհենանի Մագ. մեծ են. էջ 66. սեռ. մեհեն-եաց Խոսր. 94։


Մեղ

s.

fault;
sin;
— դնել, cf. Մեղադրեմ;
— ինչ առնել ումեք, to wrong or do evil to;
քո է —ն, it is all owing to you, it is your fault, you are wrong;
ոչ իմ է —ն, I am not to blame, it is not my fault;
իւրք — ինչ ոչ արար ինձ, he did not offend me in any way;
— ինչ ոչ գոյր նոցա, they would be without fault;
այս կայ — եւ մեզ, this is also partly our fault.

• , ի-ա հլ. (սովորաբար անեզական է, բայց կայ նաև եզ. ուղ. հյց. մեղ ձևը) «մեղք, յանցանք, վնաս» ՍԳր. Եւս. պտմ. Ոսկ. Սեբեր. Եփր. Բ. կոր. որից մեղանչել ՍԳր. մեղանալ «մեղք գործել» Յուդթ. ժա-16. մեղանք Ոսկ. մ. ա. 14. մեղաւոր ՍԳր. մեղանչական ՍԳր. Եզն. Կոչ. Վեցօր. Ագաթ. մեղադիր ՍԳր. Կոչ. Կիւրդ. ծն. մեղապարտ Ոսկ. ա. կոր. Եփր. թգ. անմեղ ՍԳր. չմեղ Գնձ. չքմեղ Ոսկ. մ. բ. 2. մեղուցանել ՍԳր. բազմամեղ Ոսկ. ես. և մ. ա. 9. յետնամեղ Եզն. սակաւամեղ Ոսկ. ա. կոր. երկրամեղ Նար. առաք. մեծամեղ Ոսկ. ես. և մ. ա. 18. հոլովուած ձևով՝ մեղացածին Ագաթ. մեղա-ցային Ղևտ. զ. 25. մեղսաբեր Ագաթ. մեղ-նաթաթաւ Ագաթ. մեղսասէր Փիլ. Նար.-միջ. հյ. մեղկան «յանցաւոր» (չունի ԱԲ) Անսիզք 35. Սմբ. դատ. 42, 103.-նոր բա-ռեր են մեղսակից, մեղայական, անմեղու-Բակ ին։

• ԳՒՌ.-Ալշ. Հճ. Մշ. Սչ. մեխք, Ոզմ. Վն. մեխք՝, Ախց. Զթ. Խրբ. Կր. Հմշ. Ննխ. Ռ մէխք, Ջղ. Սլմ. մեխկ, Ագլ. Գոր. Ղրբ. Շմ. մէխկ, Ակն. Պլ. Սեբ. մէխգ, Երև. մեխկ, Տփ. միղ, միխկ, Ասլ. մէ՝խգ, մէ՝խ*, Սվեդ. Տիգ. միխք, Մրղ. մըէխկ'։ Թրքախօս հայոց մէջ կայ Ատն. մաղդրել «մեղադրել», մէղավօր «մեղաւոր», մէղա հացցիկ (ասում են, երբ հացը պատահմամբ գետին ընկնի), էնկ. մէ-ղօք «չհաս» (Բիւր. 1898, 865)։-Նոր բառեր են մեղաւորնալ, մեղդրուիլ, մեղքունք գալ, մեղօք, մեղքնալ, մեղագիր։


Մեղեդի (դւոյ, դեաց)

s.

melody;
canticle, song.

• = Յն, μελφδια «երգ, մեղեդի» բառից, որ ծագած է μέλος «երգ» (ծագումը տես Boi-šacq 625) և ἀδω «երգել» բառերից։ Փո-խառութեամբ անցած է նաև ուրիշ լեզունե-րի. ինչ. գերմ. Melodie, ֆրանս. mélodie, իտալ. melodia ևն։-Հիւբշ. 364։


Մեղեխ (աց, ոց)

s.

handle;
haft;
— արկանել, to put a handle to, to set in a handle;
to haft;
հանել զ—, to take off the handle, to take out of the handle;
to unhaft.

• (սեռ. -ի, գրծ. -ով) «փայտատի կամ կացինի կոթ» Օր. ժթ. 5. Նխ. ժղ. Եփր. թգ. 410. «լախտ» Սմբ. պատմ. (ըստ Հա-ցունի, Պատմ. տարազի 275)։


Մեղծ (ի)

s. adj. fig.

soot, smut;
adj. fig. prodigal, libertine, licentious.

• . անստոյգ բառ. ՀՀԲ և ՋԲ մեևնամ են «ձանձախարիթ, մուր». ՆՀԲ չունի. իսկ ԱԲ մեկնում է «անառակ». որից յոլովա-մեղծ «մրոտ» Նար. խը, էջ 121 (տպ. լոլո-վամեղձ. այսպէս նաև տպ. Պօլիս 1850, էլ 137. իսկ Աւետիքեան, Մեկն. Նար. Վենետ. 1859, էջ 241 ունի յոլովամեղծ)։


Մեղկ (ից)

adj. fig.

soft, loose, slack, flabby;
weak, faint, nerveless, indolent, effeminate, languid, cowardly;
slothful, sluggish.

• , ի հլ. «կակուղ, փափուկ, մեղմ. 2. կնատ, թոյլ, թուլամորթ» Սեբեր. Եզն. (նիւթական իմաստի համար հմմտ. Տիկ ջը-րով թրջեալ մեղկի. Վրդն. սղ. էջ 405). որից մեղկագոյն Ոսկ. մ. ա. 12, մեղկանալ Երեմ. դ. 31, Փարպ. մեղկացուցանել Ոսկ. ես. Եփր. թգ. մեղկել Ոսկ. ես. մեղկութիւն Եզն. մեղկիչ Ոսկ. մ. ա. 10. մեղկախորհուրդ Ոսկ. ես.։ Սաստկականն է զմեղկիլ կամ սմեղկիլ Վրդն դան.։ Նշանակութեան փոփոխութեամբ ո.-նինք մեղկիլ «ցաւ քաշել. ցաւ կրել», մեղ-կութիւն «ցաւ» Տիմոթ. կուզ, էջ 24, 29, 79, 275, 286, իբր հետևողութիւն յունարէնի (տե՛ս Աճառ. Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 87)։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mel-արմատից. որից աճել է կ աճականով. բուն արմատի ժառանգները տե՛ս մալ «մանրել, փշրել» ձևի տակ. աճականի համար հմմտ. յն. μαλαϰός «կակուղ, փափուկ, քաղցր, անոյժ»։ Նոյն արմատից d, dh, t և այլ աճականներով ու-նինք յն. μέλδω «մեղմել, հալել», μαλϑαϰός «կակուղ, փափուկ, քնքոյշ, թոյլ, մեղկ», հիռլ. meldach «կակուղ, փափկիկ», անգսք, milde, հբգ. milti, հհիւս. mildr, գերմ. mile «քաղցրիկ, հեզ, փափուկ», գոթ. mildiϑa «քաղցրութիւն», լտ. mollis (<*moldvis) «կակուղ, թոյլ», հպրուս. maldūniu «երի-տասարդութիւն», maldenikis «երախայ», հսլ. mladū «մատղաշ, փափկիկ», լեհ. mto dy, ռուս. молодой «մատղաշ, երիտասարդ», млодщiи «կրտսերագոյն», սանս. mrdu-«կակուղ, փափկիկ, քաղցր, տկար», mra-dīvams. mrad-istha «կակուղ» և հյ. մեղմ, մատաղ, մատղաշ (Pokorny 2, 288, Boisacq д9 603-5, Trautmann 167, Ernout-Meillet 594, որ հյ. մեղկ դնում է հնխ. meldwi ձևից, Walde 491)։-Հիւբշ. 473։


Մեղմ (ոյ, ով)

adj. adv.

soft, mild, gentle, agreeable, tranquil;
—, —ով, softly, mildly, gently, agreeably.

• , ո հլ. «հեզիկ, հանդարտ, կա-կուղ, կամացուկ» Գ. թագ. ժթ. 12, Ոսկ. մ. բ. 5.-որից մեղմով «կամացուկ, մեղմու-թեամբ» ՍԳր. Եզն. Ոսկ. Ագաթ. մեղմաւ իմն Ոսկ. ես. 367. մեղմանալ ՍԳր. մեղմա-կան Ոսկ. մ. ա. 1, գ. 13. մեղմագոյն Ոսկ. մեղմագնաց Սեբեր. մեղմածամ Վեղօռ. 192 (տպ. մեղմաժամ), մեղմախառն, Վեցօր. նոր բառեր են մեղմել, մեղմարար, մեղմաշունչ. մեղմաքայլ ևն։

• ՆՀԲ «լծ. թրք. միւլայիմ, միլայիմ, յն. լտ. մալագօ՜ս, մօ՛լլիս, որ են մեղմ և մեղկ»։ Windisch. 17 յն. μαλαxός, լտ. mollis։ Տէրվ. Նախալ. 52 մեղկ բա-ռի հետ. հնխ. mar արմատից։ Գազան-ճեան, Արև. մամ. 1902, 77 մ մասնիկով յեղմ բառից։ Scheftelowitz տե՛ս մեղկ։ Իբր մ աճականով mel-արմատիզ լի-շում են Walde 492, Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 134։ Չունի Հիւբշման։

• ԳՒՌ.-Պարզ ձևի տակ ունինք միայն Ալշ. մեղմ, Մկ. մէղմ. -ածանցմամբ ունինք մեղ-մուկ (Rivola) «կամացուկ կամ գաղտուկ գործող (մարդ)», մեղմերէց տալ Ղրբ. = մեղմերուց տալ Գնձ. «մեղմիկ այրուիլ»։


Մետաղ (ի)

s. fig.

metal, mineral;
—ք, mine;
exile, banishment;
դնել, արտասահմանել ի —ս, to banish, to exile, to send into banishment;
արկանել ի —ս, to arrest, to imprison.

• , ի-ա հլ. «հանք, հրահալելիք» Մարթին. (ունի նաև մէդալ ձևով). որից մե-տաղք (անեզական) «հանք» Ոսկ. փիլիպ. էջ 430, որից էլ «հանքերի մէջ աքսոր, տա-րագրութիւն, թիապարտութիւն» Ոսկ. մտթ. Բ. էջ 634, Ա. էջ 376. Խոր. «օթևան, իջևան» Աբր. կրետ. 30, 34, 50, 86 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. էջ 130). նոր գրականի մէջ ունինք մետաղակերպ, մետաղանման, մետաղաբանական, մետաղագործութիւն, մե-տաղագործական, մետաղագործարան ևն։

• = Յն. μέταλλον «հանք, մետաղ և ջուր հանելու համար բացուած փոս, այդտեղից հանուած մետաղը» բառից։ Այս բառը հնե-րը հանում էին μεταλλάω «որոնել, խուցար-կել» բայից, իսկ այս էլ μετα «ընդ» և ἀλλα «ուրիշ» բառերից։ Նորագոյն մեկնութեամբ դրւում է μετϰλλαν «պրպտել, որոնել» բա-յից, որի բուն ծագումը անյայտ է (Boisacq 630)։ Փոխառութեամբ անցած է շատ լեզու-ների, ինչ. լտ. metallum «մետաղ, հանք», ֆրանս. métal, անգլ. metal, գերմ. Metall ևն. ոճով ասւում է լտ. damnare in me-tallum կամ condamnare ad metalla «աք-սորել, հանքային աշխատութեանց դատա-պարտել»։-Հիւբշ. 365։

• «անձրև». ունի միայն Բառ. երեմ. էջ 209։


Մետաքս (ից, աց)

s.

silk;
անգործ —, raw silk;
գործարան —ի, silk-manufactory.

• = Յն. μέταςα հոմանիշից, հմմտ. նաև ասոր. [syriac word] ︎ mitaksā, արաբ. [arabic word] midqas (Կամուս, թրք. թրգմ. Բ. 292), [arabic word] dimqas (անդ, էջ 378), [arabic word] diqmas (էջ 239). [arabic word] dimaqs կամ dimqas (էջ 241) (շրջուած *midaqs -ից), լազ. մետաքսի, մետաքսէ, մեքտասի, ռում. mätasá. վերջին երկուսը ծագում են յունարէնից, բայց յայտնի չէ յոյնի և ասո-րու ծագումը, որովհետև անծանօթ է մե-տաքսի էլ բուն հայրենիքը։ Մատենագրու-թեան մէջ յոյն բառը ծանօթ է Դ դարից, իսկ ասորի և արաբ բառերը՝ Զ դարից.-Հիւբշ. 394։

• ՀՀԲ և ՆՀԲ համարում են յունարէն. Neumann ZKM 1837, 389 չի համար-ձակում որոշել թէ հայե՞րն են յոյներից առել այս բառը, թէ յոյները հայերից. միայն նկատում է որ յոյնը բնիկ չէ։ Böttich. Horae aram. 24 եբր. [hebrew word] dəmešeq։ «Դամասկեան մետաքսեայ կտոր»։ Նոյնը, Rudim. 45, 153 յիշում է արաբ. [arabic word] dmq s և [arabic word] d ms q, որ հանում է պրս. dimsa «սպիտակ ա. պրշում» բառից։ Ewald, Götting. Ge-dmqs և ասոր. dm šq։ Müiler SW. AW 41, 12 համարում է ասորերէնից փոխառեալ և կցում է ասոր. mitaksā և յն. μέταςα բառերին։ Lag. Keliqq. gr. յռջ. 37, ինչպէս և Hitzig ZDMG 8, 213 ջանում են յունարէնը հանել սեմական [hebrew word] 'ks «ապարանջաններով զարդար-ուիլ» արմատից։ Brockelm. ZDMG 47, 1-42 լունարէնից փոխառեալ համարե-լու հակառակ է, որովհետև յոյն բառը շատ քիչ է գործածուած, իսկ հայը բա-ւական յաճախադէպ։ Հիւբշ. Arm. Gram. չէ ո՛ր լեզուից։ Müller SWAW 136 (1897), էջ 26 և Մէնէվիշեան ՀԱ 1897, 246բ համարում են յունարէն փոխա-ռութիւն։


Մետէորայ

cf. Օդերեւոյթ.

• «օդերևոյթ». ունի միայն ՓԲ. որից մետէորաբանութիւն, մետէորաբան, մետէորաբանական, բոլորն էլ գործածական միայն նոր գրականում։


Մերկ (ոյ, ոց, ի, աց)

adj. fig. prep. adv.

naked, bare;
unadorned, plain, simple, evident;
impudent, brazen-faced;
without;
evidently, obviously, palpably;
— ընդ — մարտընչել, to wrestle naked.

• = Բնիկ հայ բառ. պատկանում է հնխ nоgš-արմատին, որ լեզուից լեզու տարբեր կերպարանքներ ստանալով, գրեթէ անճա-նաչելի է դարձած։ Իր անխառն ձևի տակ երևում է հոլ. nagù, ռուս. нariи, սերբ. nág լեհ. nagi, լիթ. nugas, լեթթ. nuógs «մերկ». հհիւս. nakkua «մերկացնել» բառերի մէջ։ Դերբայական -to մասնիկով ձևեր ունին՝ հբգ. nackut, nahhut, գերմ. nackt, հոլլ. haakt, անգսք. nacod, անգլ. naked, հհիւս. nokkueδr, գոթ. naqaϑs, բոլորը նախագեր-մանական *nogotó-ձևից. այսպէս նաև հիռլ. nocht, կիմր. nocth ևն՝ *nogk-to-ձե-ւից։ Նոյն -to դերբայական մասնիկի տեղ -na-մասնիկն են ներկայացնում՝ հհիւս. nakinn, հֆրիզ. naken, սանս. nagná-, զնդ. maγna-«մերկ»։ Մի ուրիշ մասնիկ ունի լտ. nudus «մերկ» (իբր *nog*edhos), կամիս-nekumanza «մերկ» (տե՛ս Ernout-Meillet 651 nudus բառի տակ)։ Վերջապէս անճա-նաչելի կերպարանքի է հասած յն. γομνός, որի դէմ Հէսիքիոս տալիս է λυμνός ձևը։ Դժուար բացատրելի է զնդ. maγna-՝ իր նա-խաձայն m-ի պատճառաւ, որից անկարելի է բաժանել միւս իրանեան ձևերը, ինչպէս՝ սոգդ. Baγnāk, օսս. bäγnaγ, աֆղան. laγar. պհլ. brahnak, մանիք. brahnag, պրս. [arabic word] brahna «մերկ» (Pokorny 2, 339, Boisacq 158, Trautmann 208, Walde 528, Kluge 344, ինչպէս և M. Grammont IF 25, 371-374)։ Իրանեան ձևերը միջոց են տալիս բա-ցատրելու նաև հայերէնը, որի մ և ր ձալ-ները գտնւում են իրանեանների մէջ։ Ըստ այսմ հայերէնի նախաձևն է հնխ. (e ձայն-դարձով) negš -ro->meg*-гo->մերկ, կազ-

• ՆՀԲ լծ. լերկ։ Ltg. Arm. Stud. § 1482 սանս. marǰ, զնդ. marəz «սրրել» ձե-ւերի հետ։ Տէրվ. Altarm. 58 և Նա-խալ. 99 հնխ. marg «քերել, քաղել» արմատից. հմմտ. սանս. mari. լն. α-μέργω «քաղել», ἀ-μέλγω «կթել», լտ. mulgere, գերմ. melken «կթել»։ Karo-lides, Րλ. συγϰρ. 91, 190 հյ. մերկամարդ ձևի հետ է ուզում համեմատել կպդվկ, μαρϰάλτςα «առասպելական հրէշ». Հիւնք. մկրտել բայից է հանում։ Patru-bány SA 1, 194 լիթ. mirgeti «փայլփը-լիլ»։ Նոյն, ՀԱ 1906, 344 յն. μαρμαίρω «փայլիլ», հիռլ. émer «անփայլ»։ Գա-զանճեան, Արև. մամ. 1902, 77 մ մաս-նիկով լերկ բառից։ Scheftelovitz ZD-MG 59 700 կզում է զնդ. maγna-ձևին, բաժանելով սանս. nagná-ևն ձևերից։ Նոյնը կրկնում է Petersson, Ar. u. Arm. Stud. 87, նախաձևը դնելով *inegx-ro--Վերի ձևով մեկնեց Meillet MSL 22 (1922), 227։ Ըստ այսմ պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] marq «աղաղած կաշու մազերը փետել» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 53)։

• ԳՒՌ.-Ախց. Կր. մէրկ, Մշ. մերգ, Երև. Ննխ. մէրգ, Մկ. Ոզմ. միրկ, Հճ. մեյգ, Սվեդ. միրգ, միրգէգ, Զթ. միյգիգ (<մերկիկ) միւսները ունին «մօրէ մերկ» բացատրու-թեան մէջ. ինչ. Վն. մօրէ մերկ, Ննխ. Սեբ. մօրէ մէրգ, Խրբ. մօրէ մէրգիգ, Ասլ. մէօրէ մէրգիգ, մէօրէ մէրգի*, Ատն. մէրգ ի մօրէ (առաջինները նշանակում են «բոլորովին մերկ», վերջինը «աղքատ»)։ Նոր բառ է մերկածածուկ անել «թեթև կերպով ծածկել»։


Մտրակ (աց)

s. fig.

whip;
spur;
stimulus;
— չուանեայ, whip-cord;
— հեծելոց, riding-whip;
հարուածք —աց, lash, cut, stroke of a whip;
cf. Կուշտ.

• = Ասոր. [syriac word] matrəqā «խարազան, խթան» (Brockelmann, Lex. syr. 142 ա) բառից, որի հետ նոյն են նաև ռաւմ [hebrew word] matraqā «գաւազան», արաթ. [arabic word] mitraq «բուրդ ձաղկելու փայտ, թակ, գաւազան», [arabic word] matraqa «գաւազան. մուրճ», [arabic word] mitrāq «գաւազան, սուր»։ Արաբերէնից են փոխառեալ վրաց. მათრახი մաթրախի «մտրակ», մինգ. მატრახი մատ-րախի, მართახი մարթախի, սվան. მრდაჟკ մրդաղ'կ, მ3დრაჟ մհդրաղ՝ «մտրակ»։ Սե-մական բառերի արմատն է trq «զարնել», որ թէև չգիտէ ասորին (Brockelmann դնում է ենթադրելի trq արմատի տակ), բայց ունի արաբը, որ է ❇ trq. «զարնել, ծեծել, ձաղկել» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Գ. 10)։ -Հիւբշ. 312։

• ԳՒՌ.-Բլ. մտրակ «խարազանի կաշեայ մասը՝ որով անասունն են ծեծում» (ամբողջը միասին կոչւում է խարազան) Ազգ. հանդ. Ե. 56. -Երև. Տփ. մաթրախ՝ փոխառեալ վը-րացերէնից։


Մտրուկ (րկաց)

s. bot.

young ass;
colt, foal, filly;
colt's foot.

• «խոզերին սիրելի մի ուտելիք». մէկ անգամ ունի Համամ. առակ. «Որպէս պեհիարոնն և մտրուկքն և դիքանքն՝ խոզի կերակուր են». (այլուր ՆՀԲ գրում է մտուկքն և տիգանքն. տե՛ս պեհիարոն բառի տակ)։ ՀԲուս. չունի։ սրափիլ Յիշատ. ժէ դարից (Դիւան ժ. էջ 66) մրափած «քնած, թմրած» Մաշկ. Գնձ. Խլաթ. յիշ. 23. մրափող Առաք. լծ. սահմ. 560։


Մրափ

cf. Նիրհ.

• «նիրհ, քուն, թեթև քուն». չէ գոր-ձածուած հնեռի մէջ, բայց կայ միջին հայե-ռէնում և նոր գաւառականներում. հմմ. Քուչ. 78 (Մրափն զիս է տարել). Առաք. լծ. սահմ. 344. որից մրափել «նիրհել» Գնձ 24-4as

• Հիւնք. յն. Κορφεύς «Մորփէոս, քնոյ աստուած» անունից։ (Այս ստուգաբա-նութիւնը՝ թէև ըստ երևութին շատ յա-ջող է, բայց իրապէս բոլորովին սխալ է։ Νορφεύς գալիս է μօρφή բառից, որ նշանակում է «ձև, գեղեցկութիւն», յե-տոյ «ուրուագիծ, արտաքին երևոյթ» և վերջապէս «տեսիլք, երազ». վերջին ի-մաստից ծագում է Մորփէոսը, որ ըստ այսմ երազների աստուածն է և «քուն» նշանակութեան հետ գործ չունի)։

• ԳՒՌ.-Խրբ. Պլ. Ռ. Սեբ. մրափ «թեթև քուն», Երև. Վն. մրափ «խոր քուն», Ասլ. մրափ, մրա*, Մշ. մրապ, Ագլ. մրօփ, Շմ. մռափ, մուռափ։ Որից Պլ. մրափէլ «թեռև ննջել» (իսկ Երև. Վն. «խոր քնել», Ղրբ. Շմ. «կատուի կամ շան քնելը»), Ագլ. մրա՛փիլ Տիգ. մըրըփիլ, Խ. Սլմ. Վն. մոփել, Մրղ. մըռփըէլ, Ալշ. Մշ. մոպել «անասունների տել, մրափցնել, մրափոտել։


Մքռայ

s.

crevice in the earth, chink.

• «հողի ճեղք կամ պատռուածք». ունի Վստկ. քանիցս (գրուած նաև մգռա). Եթէ ի սպիտակ գետինն պատառած մքռա յամառան չորութենէն զառնէ խիստ մգռա (էջ 15). Սպիտակ հողն և ոչ մքռայն.. մքռայն ամենևին վատ է (էջ 159). Բայց ի խորու և ի հաստ գետինն՝ որ մքռայ ունե-նայ, ամենևին չէ պարտ տնկել ձիթենի (էջ 176)։


Մօտ

prep. adv. adj. adv.

prep. adv. near, nigh, next, close by, by;
near, next;
cf. Մերձ;
— այսր, near to this place;
— առ —, — ի —, — ի —ոյ, quite near or close, contiguously, thickly;
— ընդ —, — ընդ հուպ, soon, directly, instantly;
ի or ընդ մօտոյ, ի —է, մօտուստ ի —ուստ, near, nearly, close by or to, next;
soon, shortly, soon after;
lately;
ընդ — աւուրս, shortly, soon;
— լինել, to be near or close to, to approach, to draw near;
ի — կալ, to stand near, to be present at, to attend;
— կտրել, to cut quite short;
— անցանել, to pass close to, or hard by;
— է առ քեզ յորժամ կամի ցիս՝ կարող լինել, where there is a will there is a way;
ի մօտոյ, ի նանիր, cf. Մօտ, cf. Նանիր.

• = Բնիկ հայ բառ. նոյն է մատ (մատչիլ, մատուցանել) արմատի հետ, որի հետ ունի ճիշտ այն ձայնական յարաբերութիւնը՝ ինչ որ արածել և արօտ, յատանել և յօտ։


Յակրի (րւոյ)

s. bot.

s. bot. bramble, briar.

• Ուղուրիկեան (անդ) դնում է փոխառ-եալ յն. ἀγρια հոմանիշից (Bailly ունի ἀγριας «վայրի խաղող»)։


Յաղթ

adj.

great, large, huge, enormous, gigantic, vast, immense;
strong;
powerful, mighty, victorious;
much, many, abundant, considerable.

• «շատ, առատ, հսկայ տարածու-թեամբ» Օր. ը. 7. Ամբակ. ի. սղ. Ագաթ. «հսկայ, վսեմ, քաջ, զօրաւոր» Եւս. քր. Ա-գաթ. Բուզ. Մծբ. Ոսկ. ես. «յաղթութիւն» Սկևռ. աղ. «տիրապէս, մի լաւ...» Վանակ. յոբ. որից յաղթել «թշնամուն զարնել, ուժը պատել, նուաճել» ՍԳր. Եփր. թգ. յաղթա-կան Ա մկ. ժ. 49. Կոչ. Եզն. յաղթանակ Պետ. Նիւս. յաղթահասակ Թուոց ժգ. 33. յաղթա-հարել ՍԳր. Եւս. պտմ. յաղթանդամ Օր. թ. 2. Վեցօր. Եւս. քր. որ և անդամայաղթ Ոսկ ես. 345. յաղթաջուր Վեցօր. բարեյաղթ Յհ, կթ. մեծայաղթ Ոսկ. ես. Վեցօր. յաղթկու Պտմ. աղեքս. 33. փիլ. Նանայ. 383. Նեմես էջ 91. Խոսր. 170. յաղթուկ Ոսկ. յհ. բ. 22 սաստկայաղթ Եփր. մն. դիւրայաղթ Ոսկ. գծ դժուարայաղթ Նոնն. աստուածայաղթ Ագաթ. Եւթաղ. 88։


Յամ (ոյ)

s. adv.

delay;
late.

• (? չունի ԳԴ) «ծոյլ»=իրան. *yamant ձևի հետ։ Հիւնք. յամել դնում է ամ բա-ռից, իսկ յամր՝ Հերմէս բառից։ Անդրիկ-եան, Բազմ. 1903, 368 նոյն ընդ ժամ. որի տկար աստիճանն է. այս առթիւ յի-շում է թէ Արդուինի բարբառով ամէն ժ հնչւում է յ։ Pedersen Հայ. դր. լեզ. 116 նոյնպէս ամ «տարի» բառից։ Ղափան-ցեան ЗВО 23, 352 զնդ. yam «բռնել» բառի հետ։ Pokorny I. 207 հակառակ 1 այս մեկնութեան, ըստ որում ընդունում է թէ բառիս արմատն է ըստ Pedersen ամ «տարի»։


Մղոն (ի, աց)

s.

mile.

• = Յն. μίλιον «մղոն», որ ծագում է լատ. mille «հազար» բառից. յունարէնից են փո-խառեալ նաև թրք. պրս. արաբ. [arabic word] mil «մղոն», որից է հյ. միլ ձևը։ Բուն աղբիւրն է լտ. mille passuum «հազար քայլ», որից ջնջուելով յետոյ «քայլ» բառը, մնաց միայն mille, որից և փոխառեալ են ֆր. mille, հբգ. mila, milla, գերմ. Meile, հոլլ. miǰl, անգլ. mile, իտալ. miglia, բոլորն էլ «մղոն» նշա-նակութեամբ։-Հիւբշ. 365։


Մշտիկ (տկի, տկաւ)

s.

holy water-sprinkler, asperges-brush;
— զոպայի, bundle of hyssop.

• , ի-ա հլ. «փնջիկ կամ կապոց. որով որևէ հեղուկ էին սրսկում» (սովորա-բար զոպայից կամ ծոթրինից շինուած, ար-դի յոյն եկեղեցիներում ռեհանից) ՍԳր. Կոչ. 29. Բրն. մրկ. «սպունգ» Պղատ. տիմ. 146 (հմմտ. Զբջիշքն ի ներքոյ ունելով (թոքն) ծախտեալ իբրև զմշտիկ. =յն. σήραγγας ἔντός ἔχουσαν οέον σπόγγον ϰατατε τρημένας. Plat, opera. Paris 1883, էջ 233, հտ. II. տող 18. որից երևում է որ պէտք է կարդալ ծակոտեալ փխ. ծախտեալ).-Տիրացուեան, Contributo § 442 մշտիկ դնում է իբրև բոյս՝ զոպայ. hyssopus angustifolius M. B, որ սխալ է. քանի որ հին մատենագրութեան մէջ յաճախ ասւում է մշտիկ զոպայի։

• -Պհլ. *muštīk հոմանիշ ձևիզ. սոա հետ հմմտ. պհլ. ❇ must կամ mušl «ափ, բուռ», mustīh «բռունցք», պրս. [arabic word] mušt «ափ, բռունցք», ❇։︎ muštī «մի բուռ», բելուճ. mušt «ափ», զնդ. mušti-«ափ, բուռ», muštimasah-«մի բը-ռունցքի մեծութեամբ», սանս. mušti-«ափ. ճանկ, բուռ», muštika-«մի բուռ»։ Իմաստի զարգացման համար հմմտ. լտ. manipulus «մի բուռ. 2. տրցակ», պրս. [arabic word] dast «ձեռք» և պրս. dasta=պհլ. dastak «տըր. ցակ»։-Հիւբշ. 195։


Մոգ (աց, ուց)

s.

magician, astrologer;
diviner, enchanter, wizard, sorcerer;
fire-worshipper, follower of Zoroaster;
wise man of the East.

• Ուղիղ համեմատութիւններ ունին Տ. Martin, Mémoires 2, 469, ԳԴ, ՆՀԲ։-Bö̈ttich. Arica 22, 58 հպրս. magu, սանս. mah, maghavan «մեծ», լտ. ma-gister ձևերի հետ։ Pictet ZVS 5, 41 յն. μάγγανον, պրս. māǰīdan (=māgī-dan)։ Justi, Zendsp. 235 զնդ. mоγu ձևի տակ՝ ի մէջ այլոց եբր. mag և չին.


Մոդ

cf. Մոթ.

• , ո հլ. «մի տեսակ չափ՝ երեք գրիւ կամ չորս արդու պարունակու-թեամբ» Շիր. 31. Սամ. անեց. 82, 111. Կիր. էջ 34, Վստկ. 26, 31. Ուռհ. գրուած մունթ Վրդ. առակ. էջ 27։

• -Յն. μόδιος «մօտ 25 լիտր պարունակու-թեամբ մի չափ է», որ փոխառեալ է լտ. mo-dius «գրիւ, արդու» բառից։ (Այս լտ. բառը Mareel Devic, Dict. étym. դնում է սեմա-կանից. հմմտ. եբր. [hebrew word] mād-«չափ», [hebrew word] middāh «հարկ, տուրք», արաբ. ❇ al-mudd, որից պորտ. almude, սպան. almud, ֆրանս. almude, almoude «հեղուկաչափ», իսկ Walde, Lat. etym. Wört. 489 իբր բնիկ բառ՝ հանում է հնխ. *med «չափել» արմա-տից)։ Յոյնից են փոխառեալ նաև վրաց, მოდა մոդա, მოდი մոդի «ընդեղէնի չափ» ուտ. մոդի «լայնաբերան պուտուկ».-Հիւբշ. 366։


Մոծիր (ծրոյ)

s.

charcoal-powder.

• ԳՒՌ.-Ախց. Կր. մօծիր, Հմշ. մօձիր «կը-րակը պատող մոխիրը», Ալշ. Եւդ. Մշ. Մշկ. մօձիլ «փոքրիկ կայծ» (Մշ. նաև մօձեղ), Ջղ. մոծիլ, Ոզմ. մուծէ՛լ «կայծ», Պլ. Սեբ. մըջիր, Ռ. մըջըր, Ասլ. մձիլ «ածուխի փշրանք», թըր-քախօս հայերից՝ Ատն. մզէլ «սպառած՝ քիչ մնացած կրակ».-մծրիլ ձևի դէմ ունինք մծրուիլ Երև., մնձրիլ Վն., մնձորել Սլմ.. մնձուր Մրղ. Վն. «այրուած բանի ածխացած մնացորդը».-Նոր բառ է մոճրակալել Ղզ. «կրակը մոխրով ծածկուիլ»։

• ՓՈԽ.-Բրք. [arabic word] muiur «հրահալե-լեաց կղկղանք, scorie», որ ըստ Կարապետ-եան, Թսմ. բռ. 870 բացի «հրահալելեաց կղկղանք» նշանակութիւնից, ունի նաև «ա-ծուխի մանրուք» նշանակութիւնը, որով բո-լորովին նոյնանում է հայերէնի հետ և սրա-նով փոխառութիւնը հաստատում։


Մողէզ (ղեզի)

cf. Մողիզ.

• «քարաթոթոշ, կովադիաց, քէր-բէնքէլէ» Ղևտ. ժա. 30. ասւում է նաև մողիզ Եղիշ. մողոզ Պտմ. աղէքս. 154. մայաղէզ Գաղիան. կամ նաև մուղէզ, մողէս. մուղէս. մուղիզ ևն. վերջաձայնի տարբերութիւնը այնպէս է, ինչպէս քարտէզ-քարտէս. նոր գրականի ընդունած ձևն է միայն մողէս։

• = Պհլ. անծանօթ մի ձևից, որի ներկայա-ցուցիչն է պրս. [arabic word] mālūs կամ mā-lōs «կանաչ մողէս» (ԳԴ, էջ 290 ա). բա-ռիս բուն հայերէնն է կովադիաց։

• «կեղտոտել» արմատից, կցելով սանս. mala «կեղտ», յն. μολύνω «ապականել», հբգ. mol, molm, molt, նբգ. Molch «մողէս» ձևերին։ (Չի ընդունում Pokor-ny 2, 286)։ Հիւնք. մժեխ բառից։ Գա-րագաշեան, Արևելք, 1895 յունիս 27 յն. մալախօս, լտ. mollis բառից, որ է կա-կուղ, իբր կակղամորթ։ Մառ, Վրդ. առ-1. էջ 409 արաբ. [arabic word] maǰūs «օա-մելէոն»։ Patrubány ՀԱ 1908, 152 լն. βλώσϰω, ἐμολον, μολοῦμαι «երթալ, գալ» բայի հետ՝ հնխ. melo «դուրս զալ» ար-մատից (տե՛ս վերը մոլ)։ Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2, էջ 111 -էզ կենդանի նշանակող մասնիկով, ինչ. խլէզ, տղէզ ևն։-Վերի մեկնութիւնը առաջարկել եմ Meillet-ին, բայց նա չէ՛ վճռական՝ պրս-l ձայնի անորոշութեան պատճառով (անձնական)։


Մոմ (ոյ, ով)

s.

wax, bee's wax;
wax-candle, wax-light, taper;
սպեղանի ի —ոյ, cerate, medicated wax;
— ճարպական, stearine candle;
cf. Ճրագ.

• , ո հլ. «մեղրամոմ» ՍԳր. Վեցօր. էջ 166. որից մոմակերտ Վեցօր. 165. մոմեղէն Բուզ. ականամոմ Եզն. մոմատեսակ Պղատ. տիմ. և օրին. մոմազօծ Մաշտ. ջահկ. մոմ-նել «մոմով պատել?» Կոչ. 115 (Զմորթն հա-նեալ մոմնեալ իբրև զպարկ. յն. չունի մոմ-նեալ). մոմակալ Յայսմ. Մաշտ. մոմածև Նիւս. կազմ. մոմլաթ Առաք. պտմ. 138. մոմեղինաւոր «ձեռքը մոմ բռնած տիրացու կամ դպիր» (նորագիւտ բառ) Լմբ. մատ. 201. Նոր բառեր են մեղրամոմ, կնքամոմ, մոմավաճառ, մոմլուցկի, մոմշոր (արդէն յիշուած է Թորոսեան, Տետր. հմռ. բառ. էջ 53), մոմապատ, մոմագործութիւն ևն։


Մոմոս (ի)

s.

Momus;
cf. Միմոս.

• ՆՀԲ ւիշում է արաբ. 'amūd «հաստա-տութիւն», matīn «հաստատուն», պրս. umūd, umid «յոյս»։ Տէրվ. Նախալ. 99 սանս. mū, յն. μόω բառերի հետ հնխ. mu «փակել, պնդել» արմատից և կամ հյ. մուծանել, մտանել, մղել, լտ. movere ևն ձևեռի հետ՝ հնխ. mu «մղել» արմա-տից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Schef-telowitz BВ 29 (1905) 24 ս 27, KZ 54 (1927), 252, որ ընդունում է նաև Meillet (նամակ 1 ապր. 1927)։


Մոյր (մուրոյ)

s.

mendacity, beggary;
alms;
ի — ելանել, շրջել, to beg, to go begging, to ask charity, to beg alms, to mendicate;
ի — տեսանել, to see any one in a begging state.

• Müller WZKM 5 (1891), 65 պրս. [arabic word] mūya «ողբ ու կոծ», [arabic word] mūīdan «լալ, ողբալ» բառերի նախաձև հպրս. *mauda ձևից, որոնց վրայ աւե-լացնում է WZKM 8, 182 նաև յն. μῦϑος «խօսք, առակ, վէպ ևն»։ Չի՛ ընդունում Հիւբշ. Pers. Stud. էջ 99։ Հիւնք. յն. μοῖρα, μορία, μόρος, μορίων «մասն, բա-ժին», μοւράω «բաժին առնել» և μεἰρομια «զրկիլ, չքաւորիլ», տճկ. միրաս «ժա-ռանգութիւն» բառերի հետ։ Patrubány ՀԱ 1908, էջ 344 meu «երթալ» արմա-տից. հմմտ. լտ. moveo «շարժիլ», լիթ. máuǰu «թափառիլ», յն. ἀμεῦσαι «գե-րազանցել» ևն։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Gauthiot MSL 19, 128։


Մոշայ (ից)

cf. Մոշենի.

• Պատահական նմանութիւն ունի թրք. meše, mise «կաղնի», որի հետ նոյն է

• ԳՒՌ.-Մշ. մօրի «թուփ՝ որից ցախաւել են ռինում», Խրբ. մօշի «մի տեսակ ծառ է», Ագլ. Ղրբ. մօ՛շի «մորենու թուփը». արմատն է մոշ Ագլ. Ղրբ. Ղրդ. Ղք. Շմ. «մորենու պը-տուղը», որից նոր բառեր են՝ մոշուտ, մոշա-հոտ, մոշաքաղի, մոշաթսի, մառամոշ և թե-րևս մոշահաւ։ Նշանակութեան արժանի է Ննխ. մոտայ (վերջաձայն ց-ով) «մի տեսակ խոտ՝ որ անասունները արածում են». բայց այս բառը թաթարական փոխառութիւն պէտք է լինի և կապ չունի մեր մոշայի հետ՝ որ թուփ է (տե՛ս և իմ Քննութ. Նոր-Նախիջևա-նի բարբառի § 49)։


Մորթաղ (ից)

s.

dressed skin, tanned hide;
leather-bag;
leather table-cover.

• «սանդ, հաւան». իբր միջին հյ. անստոյգ բառ ունի Նորայր, Բառ. ֆր. 830 (mortier բառի տակ)։


Մորճ

cf. Մորչ.

• Մառ, Վրդ. առ. I. էջ 20 համարում է վրացերէնից փոխառեալ. իսկ վրացին յաբեթական vrէ արմատից. հմմտ. եբր. [hebrew word] yrq «կանաչ, կանաչութիւն»։ Pe. tersson KZ 47, 280 լտ. marceo «թա-ռամիլ, թուլանալ», լիթ. mirkti «թրը-ջուիլ», կիմր. braen «փխրուն, փտած» բառերի հետ հնխ. meraq-արմատից։ Pokorny 2, 278 ընդունում է այս մեկ-նութիւնը և յիշում է մորճ բառը՝ հնխ, mer-«ջարդել» արմատի տակ։


Մորչ

s. adj.

bough, branch;
green, fresh, tender.

• Մառ, Վրդ. առ. I. էջ 20 համարում է վրացերէնից փոխառեալ. իսկ վրացին յաբեթական vrէ արմատից. հմմտ. եբր. [hebrew word] yrq «կանաչ, կանաչութիւն»։ Pe. tersson KZ 47, 280 լտ. marceo «թա-ռամիլ, թուլանալ», լիթ. mirkti «թրը-ջուիլ», կիմր. braen «փխրուն, փտած» բառերի հետ հնխ. meraq-արմատից։ Pokorny 2, 278 ընդունում է այս մեկ-նութիւնը և յիշում է մորճ բառը՝ հնխ, mer-«ջարդել» արմատի տակ։


Մորմոք

cf. Մորմոքումն.

• muža «ցաւ, վիշտ»։ Petersson KZ 47, էջ 291 -ոք մասնիկով կրճատ կրենա-կան մորմ ձևից, որ է հնխ. mor-mor-o, պարզ արմատը mor-. հմմտ. յն. μέρμηρα «հոգս», գոթ. maúrnan, հիսլ. morna. անգսք. murnan, հբգ. mornēn «հոգալ», լատ. memoro «յիշել», զնդ. mimara-սնս. smarati «յիշել»։ Pokorny 2, 686 ընդունում և յիշում է հնխ. smer-«յի-շել, հոգս անել, հոգս քաշել» արմատի տակ։


Մութ (մթոյ, ով)

cf. Մութն.

• , ռ, ի հլ. կամ ՄՈՒԹՆ, ն հլ. (մթան. ի մթան) «մութ, խաւար» Եւս. պտմ. Կոչ. «մթութիւն» ՍԳր. Եզն. Ոսկ. Սեբեր. որից մթագին Կիւրղ. ծն. մթագոյն Եփր. ծն. Ոսկ. մտԱ. մթազգած Ոսկ. մ. գ. 4. մթանալ Գ. թագ. ժը. 45. Եզն. մթապատ Վեցօր. մթա-ցուցանել Ամովս. է. 8. Սիր. իե. 24, Եւս. պտմ. Եզն. Կիւրղ. ծն. և թգ. մթին ՍԳր. Սե-բեր. Բուզ. մթնանալ Եւագր. Ոսկ. յհ. ա. 42. խորամթին Մագ. խաւարամութ Թէոդ. խչ. մթինակ Շիր. -ար մասնիկով՝ մթար «սևա-զած, մութ գոյնով» Սեբեր. 116 «աչքի ճիպռ» Եզն. էջ 6. մթարութիւն «մթութիւն. խաւար» Պիտ. «լուսնի վրայ սև նիշ, բալ» Վեցօր. 115. «իմաստի մթութիւն» Կիւրղ. ծն. մթարագոյն «մթագոյն» Ոսկ. պօղ. Ա. 782. նխալ գրչութեամբ էլ մթեր Աթան. 1899, էջ 240 (երկիցս). Ճառընտ. Յճխ. Մանդ. (Բաբ-գէն վրդ. ՀԱ 1907, 312 ընդհակառակը մթար ուղղում է մթեր, իբր «աղտ մթերեալ», որ շատ սխալ է և միայն «ճիպռ» իմաստը ի նեատի առած է։ Վարդանեան ՀԱ 1928, 533-5 նոյն մթարը (Եզն.) ուղղում է մռաղ-քըն, ինչպէս ունի Զմիւռնիոյ տպագիրը)։ Նոր բառեր են մթնշաղ, մթնոլորտ, մթնոլորտա-յին ևն։

• ԳԴ պրս. մաղ, մէղ, միյղ (որ սակայն համապատասխանում է մէգ բառին)։ Klaproth, Asia pol. 100 անգլ. muddy «ցեխոտ», Mémoires 1, 432 սանս. ta ma, հսլ. temno, լտ. tenebrae «խաւար» սանս. mudira «ամպ»։ ՆՀԲ (մթարու-թիւն բառի տակ) պրս. tārī «խաւար»։ Justi, Zendsp. 234 զնդ. mūϑra «ան-մարրութիւն», սանս. mūtra «մէց»։ Կոս-տանեանց, Հայ հեթ. կր. սանս. mu «լաղթել, կապել» արմատի muta «յաղ-թեալ, շղթայեալ» դերբայից։ Canini, Et. é́tym. 10 սանս. tāma, իսլ. dimmr «մութ»։ Տէրվ. Նախալ. 83 սանս. tam «թմրիլ», tamra «մութ», զնդ. temanh «մութ», պրս. [arabic word] tum «մութ, մթարք», լիթ. tamsá «մութ» ևն ձևերի հետ՝ իբր շրջեալ *թում ձևից։ Հիւնք. հանում է մուտք «արևմուտք» բառից։ Bugge KZ 32, 20 կցում է հիռլ. mothar «մութ» բառին։ Նոյնը կրկնում են Strachan BВ 20 (1894), 22 և Scheftelowitz BВ 29 (1905), 23։ Քիւփէլեան, Բազմ. 1910, 153 արաբ. [arabic word] mavt «մահ» բառի հետ։ Karst, Յուշարձան 406 սումեր. mud «մթնել», mut «մութ», mi «շուաք». Թիրեաքեան, Արիահայ բռ. 275 մուղտ հոմանիշից։ Պատահական նմանութիւն ունի ասոր. [syriac word] ︎ umōtā «մութ»։

• Pokorny 2, 250 ընդունելով Bugge-ի մեկնութիւնը, մութ դնում է հնխ. meū-«խոնաւ, կեղտոտ» արմատի աճած meut-ձևից. մերժում է յն. μύειν «փակ-ուիլ», μυστήρων «գաղտնիք», լտ. mutu-«համր» բառերի համեմատութիւնը։

• ԳՒՌ.-Ախց. Ակն. Երև. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մրղ. Մկ. Ննխ. Պլ. Ջղ. Ռ. Սեռ. Սլմ. Սչ. Վն. Տիգ. մութ, Տփ. մութ, մութը, Ոզմ. մօւթ. Ասլ. միւթ, միւ*, Ալշ. Մշ. մուտ, Սվեդ. մէօթ, Զթ. մունթ, Շմ. մը՛թնը, Ագլ. մօթ. այս բո-լորը ծագում են մութ բառից. իսկ Գոր. Ղրբ. մթէն, Ագլ. մթայն՝ ծագում են մթին բառից և նշանակում են թէ՛ «մութ» և թէ՛ «մթին» (գոյական և ածական).-Ագլ. մթան «երե-կոյ»։ Նոր բառեր են մթնագիշեր, մթնադէմ, մթնաժեռ, մթնախաղ, մթնակալել, մթնակեր, մթնակոխ, մթնաւուն, մթնդալ, մութկեկ, մթնշող, մթնել, մթնթաթախ, մթնտուն ևն։


Մուղ

adj.

tamed, tractable;
երիվար —, broken in or trained horse.

• «քշել, վարել, առաջ տանիլ, հրե-լը». այս արմատից են մղել «քշել, վարել, հրել» Թուոց լե. 20, 22. Սեբեր. Ոսկ. եբր. և մ. գ. 16. «պատերազմ վարել» ՍԳր. «ան-վարժ կենդանին կրթել, գործի քշել» Մեկն. ծն. մղիլ «նետուիլ» Կիր. 135 (մղիլ ի վախից «գահավիժուիլ»), մղօն «մղումն», որից մղօն տալ «հրել» Զենոբ 47. մուղ «գործի մէջ մը-տած, վարժ (անասուն)» Ոսկ. ես. ընդդիմա-մղել ԱԲ. ճակատամուղ Բուզ. մէզմուղ Բժշ, ջրմուղ ՍԳր. (շատ անմիտ սխալ է ջրմուղի՝ որ սկսել է գործածուել այժմ Երևանում, իբր թէ ուղի «ճանապարհ» բառից լինէր կազ-մուած), տրմուղ «անվարժ՝ չլծուած (անա-սուն)» Երեմ. լա. 18. Ոսկ. մ. ա. 6 և եբր. լա. Եւս. պտմ. Սեբեր. (կազմուած տր<տուր բացասական մասնիկով), որ և անմուղ Ոսկ. մտթ. և յհ. հակառակն է քաջամուղ «վարժ (ձի)» Աթան. էջ 607. հայկական կրկնու-թեամբ՝ տրմուղ կրմուղ Կոչ.։

• ՆՀԲ մղել «մխելով վարել ի բաց կամ ի մի կողմն», մուղ՝ լծ. լտ. mulus «ջո-րի»։ Lag. Urgesch. 218 լտ. molere «աղալ»։ Տէրվ. տե՛ս մոյծ։ Canini, Et, é́tym. էջ 157 մղել՝ կազմուած մեկնել բառի հակադրութեամբ և հյ. մածնուլ = պրս. makhidan «կցել, միանալ» բա-ռից։ Bugge, Etr. u. Arm. 71 ընդունում է երկու տարբեր բառ. մղել «վարել» և մղել «կակղացնել, վարժեցնել», մուղ «վարժ». առաջինի հետ է կցում ետր. mulu «նուէր», լտ. moveo «շարժել», լիթ. máuǰu և սանս. mīv «վարել». իսկ երկրորդի հետ յն. ἀμαλός «կակուղ, թոյլ»։ Հիւնք. մխել բայից։ Պատահա-կան նմանութիւն ունի յն. μῶλος «դժուար աշխատանք, ջանք, կռիւ» (Boisaq 654)։

• ԳՒՌ.-Այս բառը շրջմամբ ունինք Պրտ. ղմէլ ձևով։ Նոյն արմատից են մղան, մղա-նել, մղան մղան անել, մղանածակ։ Նոյն արմատի *մուլ ձևն է ներկայացնում մլել «հրել, մղել, վանել, վարել» Բլ. Խլ. Մկ. Մշ. Նբ. Սլմ. Վն. որի սաստկականներն են՝ զա-նազան մասնիկներով՝ մլշկել Մրղ. Սլմ. Վն. մլշտել Ապ., մլուիլ Դվ., մլսկվել Բլ. «բազ մութեան մէջ սողոսկելով մտնել»։

• Այս բառը երևան հանեց նախ Աճառ. Հայ. նոր բառեր մնաց. գրոց մէջ, էջ 24։ Մեր հատուածի դէմ եբրայականն ու Եօթանասնից թարգմանութիւնն ունին «Եւ բերէին նոցա ուզտուք և իշովք և ջորւովք և եզամբք». որից թւում է թէ մուղ պիտի նշանակէր «եզ». բայց ես աւելի լաւ եմ համարած առնել «գրաստ կամ ձի» նշանակութեամբ։ Որովհետև հատուածում ջորին արդէն յիշուած է, ուստի կարծել եմ որ մուղ չի կարող լի-

• նել «ջորի»։ Բայց Գ. Տ. Մկրտչեանը (անձնական) դիտել տուեց, որ պէտք է զանազանել երկու տեսակ ջորի. մին՝ արու էշի և էգ ձիու խառնուրդից յառա-ջացածը և երկրորդը՝ արու ձիու և էգ էշի խառնուրդից յառաջացածը. հայե-րէնում կարող էին սրանք զանազանուած լինել՝ առաջինը ջորի և երկրորդը մուղ բառով, թէև այսպիսի նուրբ զանազա-նութիւն ուրիշ լեզուի մէջ գոյութիւն չու-նի։ Այսպէսով մուղ դառնում էր «ջորի» և կապւում յայտնապէս լտ. mula հո-մանիշի հետ։ Պարսկաստան եղած ժա-մանակս ստուգեցի սակայն, որ ջորին միայն էգ ձիուց է ծնւում և էգ էշից ջո-րի չի յառաջանում։ Նոյնը ցոյց է տա-լիս նաև Առաք. լծ. սահմ. 276. «Կիս-էշն ջորին է և նա յիշոյ լինի և ոչ ձիոյ. այսինքն զի հարկ է որ էշն ի ձին վազէ և ի կով. և ոչ ձին յէշն վազէ կամ ի կով. և թէ ձին վազէ՝ ոչ ինչ ծնանի, այլ յիշոյ լինի»։ Այսպէսով Տէր-Մկրտչեանի ենթադրութիւնը չստուգուեցաւ։ Սակայն ստոյգ չէ նաև իմ տուած «գրաստ, ձի» նշանակութիւնը և բառը պէտք է հաս-կանալ «էգ էշ», ինչպէս ցոյց է տալիս ասորին։ Եւ շատ հաւանական է՝ որ հայ թարգմանութեան իբր բնագիր ծառայող օրինակումն էլ նոյն ասորի բառն էր գործածուած։ Կարելի չէ հյ. մուղ կցել լտ. mūlus «ջորի» բառին իբրև հնդևրո-պական ցեղակից, որովհետև հնխ. ձևն է mug'h-, որի վրայ աւելանալով -so, -slo, -sko մասնիկները, ստացուել են վենետ. musso «էշ», յն. փոկ. μυχλός «ցիռ», ալբ. mušk «ջորի», լտ. mulus «ջորի», նուազականը muscellus, muš-cella և լատինականից էլ ֆրանս. mu le, mulet, գերմ. Maul-esel և Maul-tier «ջորի», մբգ. mնl, հբգ. mül, հոլլ. muī', անգսք. mül, հիռլ. mül, անգլ. mule, ռուս. мулъ «ջորի» ևն (Pokorny 2, 311, Boisacq 653, Walde 501, Kluge 323) Հայերէնի մէջ բառը բնիկ լինելու դէպ-քում պիտի ունենայինք *մուծ կամ մուղձ։


Մուղտ

cf. Մղուտ.

• «մշուշ, խաւար». արմատ առան-ձին անգործածական. սրանից են մղտանալ «մթնել, մշուշ պատել» Գիւտ. (Կաղնկտ» հրտր. Էմ. էջ 19). Լմբ. մղտափարատ Նար. 267. մղտագոյն Վանակ. Ճառընտ. մղտագու-նութիւն Խոսր. 205. մղտաձև Անյ. բարձր. մղտատեսակ (չունի ԱԲ) Սասն. 33. Տաթև. ձմ. խը. մղտութիւն Շիր. 45. Պիտ. առ. Լեհ աղտամուղտ «մութ, մթին» Ոսկ. գծ. սխալ ձև է մղուտ «միգապատ, մթին» Պտմ. առ. Լեհ. (ուղղելի մղտուտ)։

• ԳԴ պրս. մաղ, մէղ, միյղ ձևից (որ է հյ. մէգ)։ ՆՀԲ լծ. հյ. աղտ, մղեղուտ, թրք. bulut «ամպ»։ Scheftelovitz BВ 29, 17 յն. μόρφνος «մթագոյն», գոթ. maurgins «առաւօտ, վաղը» բառերի հետ հնխ. morghyo-ձևից է դնում մուղջ։ Նմանապես Փառնակ, Անահիտ. 1906, 233 մուղջ ձևից է դնում ալբան. mourk «մութ, սև» (իբր փոխառեալ)։ Pokorny 2, 274 և 275 մերժելով Schei-telowitz-ի մեկնութիւնը ղ-ի անհամա-ձայնութեան պատճառաւ, մուղօ դնում է հնխ. mel-«սև» արմատից։ Սրանք ըն-դունում են առանձին արմատ մուղջ՝ որ գտնում ենք միայն աղջամուղջ բառի մէջ, որ աղջ բառի կրկնականն է մ յա-ւելուածով (այսպէս է ընդունում նաև Meillet MSL 18, 253)։ Պատահական նմանութիւն ունի ըստ այսմ լագ. lumi «գիշերանալ», որից dogilumju «գիշեր երաւ»։


Մուճակ (աց)

s.

shoes;
slippers;
cf. Կօշիկ.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կօշիկ, կանացի կօշիկ» Երզն. քեր. Տաթև. հարց. 388. Վրք. հց. ա. 628. ուրիշ վկայութիւն չկայ. արդի «ռաևանում (արևմտեան բարբառ) նշանակում է «տա-փակ, առանց կրունկի, յետևը բաց, կարճ երեսով ոտնաման, փապուճ», որից մուճա-կակար, մուճակագործ ևն։

• -Պհլ. mōčak հոմանիշից. սրա հետ նոյն են բելուճ. mozaγ, mozag «մուճակ, կօշիև. երկար կօշիկ, տափատ», աֆղան. moza «գուլպայ, սռնապան, մոյկ», պազ. mōza «կօշիկ, գուլպայ», պրս. օ [arabic word] mōza «կըրկ-նակօշիկ, փապուճ»։ Բոլորի արմատն է muč, որ տես պատմուճան բառի տակ (Horn § 994)։ Իսկ կովկասեան լեզուներից կայ-մաչիկ, կար. դիդ. մաչի, չեչէն. ինգուշ. մաչէ «կոշիկ» բառերը կա՛մ իրանեան փոխառու-թիւն են և կամ պատահական նմանութիւն ունին։ --Հիւբշ. 196։


Մումիայ (ի)

s.

mummy;
մոմազօծ կտաւ —ի, cerement, cere-cloth.

• «եգիպտական զմռսեալ դի». ունին միայն ՀՀԲ և ՋԲ. գոր-ծածական է նոր գրականում։


Մուշտ

s.

fisticuff.

• «բազուկ». ունի միայն Բառ. ե-րեմ. էջ 216։

• = Պրս. պհլ. քրդ. mušt «բռունցք», որից թրք. mušta «բռունցք»։-Աճ.


Մուշտակ (աց)

s.

pelisse, fur;
(ըզգեստ) furred gown or robe;
վաճառականութիւն —ի, fur-trade;
պատել —աւ, to fur.

• , ի-ա հլ. «անասունների վրա-յի բրդոտ մորթը» Շնորհ. առակ. Նոր վկ, էջ 528 (ի մուշտակաց). «այսպիսի մորթով պատրաստուած ձմեռային վերարկու» Հայել. 159. Չօր. սարկ. Ա. 16. վերջին իմաստով գործածական է նոր գրականում, ուր ունինք


Մուռ

cf. Լուռ մուռ.

• «լուռ ու մունջ լսող». արմատ առանձին անգործածական, որ երևան է գա-լիս նախ լուռմուռ բարդի մէջ՝ Ոսկ. ճառ. ապաշխ. էջ 47.-նոյն արմատից բայական ձևով ունինք մռել «լսել, անսալ, հնազանդ գտնուիլ». գործածւում է յետին հայերէն լե-զուի մէջ. ինչ. Վրդ. առ. 206. Մաղաք. ար. 5Ո. Կոստ. եռոն. 149. կենդանի է նաև արդի բարբառներում. հմմտ. մռել Ակն. Ասլ. Երև. Կյ. Կս. Պլ. Սվ. «խօսքը լսել, հնազանդ գտնուիլ, հլու լինել», մռուկ Բբ. «հնազանդ, հլու», խօսքմռուկ Ասլ. Բբ. Պլ. «հլու, հնա-զանդ, ուրիշի խօսքը լսող», նաև մունջ բառի հետ կրկնութեամբ մունջ ու մռունջ Տփ. «լը-ռիկ. մնջիկ»։ Տարօրինակ գործածութեամբ Անսիզք 15 չմռել նշանակում է «դատաևան պատասխանատւութիւնից ազատ մնալ, res-ter a couvert». Որ 17 աւուրն ընդ ներքսէ գայ, նա չմռէ։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mս-արմատիո՝ -ո աճականով, ինչպէս են և լուռ, բար. արմա-հիս վրայ տե՛ս մունջ բառի տակ։


Մուրճ (մրճոց)

s.

hammer;
— քարահատաց, stone-cutter's pick;
կտցաւոր —, pick-axe, mattock.

• Հիւնք. մուրկ բառից։ Patrubany Հև 1906, 347 ասում է թէ կապ չունի լտ. marcus «կռան», martulus «մուրճ». հաւ. mlatù, ռուս. молотъ «մուրճ» բա-ռերի հետ, այլ իբր բնիկ հայ կապւում է սանս. mr-náti «մանրել», mūrna-«մանրած, փշրած», յն. μαρϰίνω «ջըն-ջել», հիսլ. merja, marδa «ծեծել, ման-րել», հբգ. morsāri «սանդ» ևն բառե-րին։


Մուրտ (մրտի, մրտոյ)

s. bot.

s. bot. myrtletree, myrtleberry.

• = Պհլ. mūrt «մուրտ» ձևից, որի հետ նոյն են պրս. [arabic word] mūrd, յն. μύρτος, կապադովկ. μοῦρτο, լտ. myrtus, գերմ. Myrte, ռուս. миртъ ևն. բոլորն էլ նոյն նշանակութեամբ։ Հայերէնը կարող էր ծագել թէ՛ յունականից և թէ իրանեանից. բայց որովհետև առաջին պարագային սպասելի էր *միւրտ ձևը, ուս-տի փոխառութիւնը իրանականից է։-Հիւբշ. 197։


Մուրց

s.

fist;
— առնել ընդ միմեանս, to box, to cuff, to fight with fists.

• «կռուփ, բռունցք, բռնամարտու-թիւն» Պտմ. առ լեհ. Դրնղ. 346. որից ան-մուրց «ըմբշամարտութեան մէջ անվարժ» Իրեն. հերձ. էջ 182 (ՀԱ 1910, 2821 մուր. ցացի «բռնցի, կռփելով զարնելով» Մխ. ա-նեց. 35. Երզն. նչ. և Թր. քեր. Յհ. կթ. մրցիլ «կռուիլ, մենամարտիլ» Ա. կոր. թ. 26. Եւս. քր. մրցութիւն Եւս. քր. Ոսկ. Եզն. մրցա-մարտք Ոսև. եփես. ժգ. մրզանակ Ագաթ. մրցարան Յհ. կթ. մերկամրցանակ Նար. մը-սամրցութիւն Դիոն. թղթ. յոգնամրցիկ Մագ. անմրցելի, մրցանակաբաշխութիւն (նոր բա-ռեր)։

• Brosset JAs. 1834. 369 և Չուբինով վրաց. ბრძოლა բրձոլա «կռիւ, պատե-րազմ» բառի հետ են դնում։ ՆՀԲ «որ-պէս պրս. mušt «բռունցք»։ Peterm 63 մարտնչել բայից։ Müller SWAW 42, 255, որից Justi, Zendsp. 228 զնդ. ma-rənc «սպանել», պհլ. marōcinitan։ Հիւբշ. KZ 23, 29 աւելացնում է նաև յն. μάρναται «կռուիլ» և սանս. mrnāti «փշրել»։ Lag. Arm. Stud. § 1536 թերևս նոյն է բռունցք բառի հետ։ Հիւնք. 295 մարզել բայից։ Bugge, Lуk. Stud 1, 55 լիկ. mrbbene?


Մսուր (մսրոց)

s.

crib, manger;
stable;
զուարակ ի մսրոյ, a fat calf;
— or —ք բերանոյ, jaw bone or the interior of the mouth;
— or կառք մսրի, cf. Յարդգող.

• , ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «կենդանիների խոտ ուտելու տեղը. լայնա-բար՝ ախոռ, գոմ» ՍԳր. Փիլ. Եփր. համաբ. «յարդգող, ծիր կաթին» Պիտառ. «խեցգետ-նի մօտ մի համաստեղութիւն» Անան. գիտ. 7 (չորս անգամ). «բերանի առջևի մասը, շրթունքները, պռունկք» Յայսմ. Ճառընտ. ո-րից մսրաբուտ «ընտանենալով մսուրից ու-տող (փղերի համար ասուած)» Կալիսթ. 165 (տպ. մսրամուտ. բառս գիտեն միայն ՋԲ և ԱԲ մորամուտ ձևով. թերևս ուղղելի մսրա-բուտ)։-Տիրոյեան, Հանրագրութ. էջ 203 և 52Ո ունի մսուրք և մսրուջ «որջ, բայոց» ի-մաստով. աղբիւրը անյայտ։

• Հիւնք. մսիլ բայից։ Patrubány Հ1 1908, 314 միս+սանս. vār «ջուր»։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ. ❇ miδvad «մսուր» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 606)։

• ԳՒՌ.-Ալշ. Խրբ. Մկ. Մշ. Վն. մսուր, Ախց. Երև. Կր. Հմշ. Սեբ. Սլմ. մսուրք, Ննխ. մու-սուրք (տե՛ս տակը), Ասլ. մսիւրք, մսիւր՝, Ոզմ. մսօւր, Սվեդ. մսսէօր, Զթ. մօսույ, մօ-նուր։-Նոր բառեր են մսրթումբ, մսրմուտ, մորմնայ.-ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 493 մսուրք անել «դիզել, կուտել»։

• ՓՈԽ.-Լազ. օմիսուրա, օմիքսուրա «մը-սուր» (յիշում է նախ Adjarian, Etude sur la langue laze, էջ 44, որից առնում է Մառ. Гpaм. чaн. яз. 176 առանց աղբիւրի յիշա-տակութեան), քրդ. məsrānī «մսուրի կողքի փայտը՝ որից կապում են անասունները» (Justi, Dict. Kurde 398), գւռ. թրք. Կս. mu-sur (որ և թրքախօս յունաց մօտ. Բիւր. 1898, 713), Կր. müsurluk (Բիւր. 1898, 627), էնկ. musur (Բիւր. 1898, 788, 865), Եւդ. musurk, musurluk «մսուր» (Յուշարձան 330բ)։ Թըր-քական այսպիսի մի ձևից յետ է առնուած Ննխ. մուսլուխ՝ որի մէջ ր ձայնը երճատռուած է, փխ. *մուսուրլուխ։ (Այս բառը գործածա-կան է միայն քաղաքում. գիւղերն ունին հյ. մուսուրք ձևը. տե՛ս իմ Քննութ. Ն. Նախիջէ-ւանի բարբառի, § 261)։


Յօրանջ

s.

yawn.

• «յօրանջելու գործողութիւնը» Կրպտ. ոտ. (տե՛ս Նոր ժղ. Գ. էջ 51). որից են յօրանջել Եզն. Վեցօր. եփր. պհ. Ոսկ. յհ. բ. 12. յօրանջիլ Եփր. թգ. 454. յօրանջումն Նիւս. կազմ. արմատը գտնում ենք նաև գըր-ուած յորանչ, յորոնջ Վրք. հց. բ. 510. յորաչ, յօրանչ ձևերով. իսկ բայը՝ յօրանչել, յորան-չել Ոսկ. եբր. 543, յորանջել Վեցօր. 86, յո-բոնչել Եփր. խր. 225. որոնչել Նեղոս 655. որոնջել, որոշտալ, որոնցից յորոնչուն «յօ-րանջող, ծոյլ» Անյ. հց. իմ. յարանչտիլ կամ յարանջտիլ «ստէպ յօրանջել» Մանդ. էջ 191։

• տահական նմանութիւն ունի պրս. [arabic word] ︎ furunj «շրջանակ բերանոյ»։


Նախատ

s. adj.

insult, outrage, injury, opprobrium, shame, infamy;
infamous, ignominious, opprobrious, base, villainous;
despised, scorned, vile;
— լինել, to become an object of scorn or ignominy, to be infamous.

• ՆՀԲ նախ և ատել բառերից և կամ «իբր նեխեալ և հոտեալ ատել»։ Տէրվ. Նախալ. 117. նա մասնիկով խանտալ բայից։ Ղափանցեան, իսնտ. Տեղեկ. 2, 87 նա մասնիկով խայթել բայից։ Պա-տահական նմանութիւն ունի անշուշտ արաբ. [arabic word] naxīt «նախատել, խայ-տառակել» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 519)։


Նախիր (խրաց)

s.

herd of black-cattle.

• (յետնաբար ի-ա հլ.) «կովերի և եզների խումբ» Նիւս. կազմ. Վրք. հց. ա-528. անարգաբար մարդոց կամ աստուած-ների համար գործածուած՝ Եզն. որից նախ-բորդ «կովարած» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 129 (կայ նաև նոր գաւառականներում)։