Your research : 171 Results for ել

Entries' title containing ել : 1011 Results

Definitions containing the research ել : 3761 Results

Աշխէտ

adj.

reddish;
of a fiery colour;
— ձի, chesnut horse.

• -Չնռ.xšaēta-«փայլուն, պայծառ, լու-սափայլ», (իգականը xšōiϑnī), որից hva-təxšaêta «արևի լուսափայլ գունդը, արե-գակն», հմմտ. նաև a-xšaēna «անփայլ, մը-թագոյն». սրանցից են յառաջանում պհլ. *xšēt ձևը, որից փոխառեալ է նաև վրաց. ხեედი խսեդի «աշխէտ ձի». պահլաւերէնի նոր ձևն է šēt=պրս. sē̄d։ Պհլ. šēt, պրս. [arabic word] šē̄d «արև, փայլ». [arabic word] xor-šēd (xuršid) «արեգակ» ևն։ Բայց իրանեան բառը ունէր նաև «աշխէտ (յատկապէս ձիու համար) նշանակութիւնը, որից յառաջացել են պհլ. šet-vars «կարմրահեր», պրս. ❇ šād-asp «աշխէտ ձիերով» (ըստ Շահնամէի ՁԷմշիդի թոռան՝ Տուժի որդու անունն է), [arabic word] šē̄dāna «յունապ» (գոյնի պատճա-ռով այսպէս կոչուած), [arabic word] šēda «է ա-նուն մի ի բովանդակ անուանցն երիվարի», [arabic word] š̌ēdax «մատակախազ ձի», քրդ. [arabic word] ši «աշխէտ», hesp-i-ši «աշխետաձի»։ = Հիւբշ. 101։


Աշխոյժ, խուժից

adj.

ardent, spirited, lively, sprightly, mettlesome, fiery;
adroit, skilful;
alert, vigilant;
— ձի, a spirited horse.

• ՆՀԲ մեկնում է «հրային և ուժեղ», որով ուզում է հանել աշխէտ և ոյժ բառերից։ Kорщъ, թրգմ. Մշակ 1914, л 122 հպրս. *xšaudya ձևից՝ որ ծագած է դը-նում զնդ. xšud =սանս։ kšūd «յու-զուիլ, ցնդուիլ» արմատից։

• ԳՒՌ.-Ախց. Ակն. Պլ. աշխուժ, Սեբ. աշ-կուշ։ ՈԲ. չունի ՆՀԲ։ Այժմ էլ գործածական է մի-այն արևելեան գրականում, իսկ արևմտեա-նից դուրս է վտարուած՝ իբրև թուրքերէն! գռեհիկ բառ։


Աշուն, շնան

s.

autumn.

• (ն հլ. սեռ. աշնան) «աշուն» Ագաթ. Եզն. ածանցման սկիզբը գտնում ենք երկու ձևով. 1. աշնան. օր. աշնանաբեկ լինել Ոսկ. լուս. աշնանային Փիլ. Պիտ. աշնանայք Եփր. փես. 383. աշնանատունկ Վստկ. աշնանի Կոչ. Յհ. կթ.-2. աշն-. ինչ. աշնանային Փիլ. աշնայնի Փիլ. լիւս.։

• Արշալոյս։ Հիւնք. շուն բառից։ Հալա-հեան, Արևելք 1893 նոյ՛՛ 10 հաջիլ բառից։ Հիւբշ. 433 մերժում է միաց-նեւ ռոթ. asans, հսլ. jaseni = ռուս. oceнь, պրուս. assanis հոմանիշների հետ։ Patrubány IF 14, 54 և ՀԱ 1907, 305 *ku 6 «ուռչիլ, աճիլ» արմատից, եբր *akikuuont «պտղաբեր» նախաձե-վից, հմմտ. սանս. štšuš «տղայ», յն. αἰϰος «ուժ» ևն։ Pedersen, Հայ. դրիլեզ. 158 հյ. աճիլ բայից՝ ուն մասնիկով, հմմտ. լտ. auctumnus, Lidén, Յուշարձ. 387-8 հւ. հասանիլ բայի հետ՝ իբրև «հասուն»։ Պատահական նմանութիւն ունի եբր. [hebrew word] əšun, «ժամանակ»։


Աշտանակ, աց

s.

candle-stick.

• , ի-ա հլ. «շամդան, մոմակայ» ՍԳր. Ագաթ. որից աշտանակազարդ Անան. եկեղ. աշտանակակիր Նար. մծբ. աշտանա-կամազ «մազերը վեր տնկւած» Ոսկ. ես. աշտանակել «արիութեամբ ձիու վրայ զատ-կել նստիլ» Խոր. Պտմ. աղէքս. Յհ. կթ. վեր-ջին երկու բառերը ցոյց են տալիս «ցցուելու, կանգնելու» գաղափարը, որ յառաջացած է փոխաբերաբար։


Ապա, Եւ ապա

adv. conj. s.

afterwards, then, immediately afterwards;
consequently, in consequence;
finally, at last;
secondly;
then, therefore;
առ յապա, one day, some day;
for the future;
յ—յս, առի յ—յս, henceforth, for the future;
առ ի յ—յսն յիշատակ, a monument for posterity, for the remembrance or memory;
առ յապայք, the future;
future things;
յիշեա, որդեակ, զառ յապայսն, remember, son, the future.

• «յետոյ, վերջը» ՍԳր. Ագաթ. Սեբեր. որից յապա առ յապա «վերջ ի վերջոյ» Բուզ. դ. 5. զառ յապայսն «յետինները» Սիր. խը. 6. Ոսկ. ես. մինչև յապայ Բուզ. դ. 23. յետ-նաբար ի հոլովմամբ ունինք զապային «լե-տինը, վերջինը» Կլիմաք. կարգ կամ տօնք ապայից «Տօնացոյցում շաբթէ շաբաթ չգը-րած, այլ իրար ետևից յիշատակած տօներ. ինչ. Տօն Յովհ. Կարապետի, Ապա Պետրոսի հայրապետի, Ապա Անտոնի անապատակա-նի ևն»։ Աւելի սովորական է իբրև շաղկապ՝ «ուրեմն, հետևաբար» նշանակութեամբ և աաա, ապա և, ապա ուրեմն, ապա թէ, ապա եթէ, ապա թէ ոչ ևն ձևերով։ Առաջին նշա-նակութիւնից ձևացած են ապագայ «յետոյ, գալիք» Խոր. պիտ. Յհ. կթ. ապաժաման «յետնեալ, անպիտան» Սիր. ժա. 12, ժգ. 5. Ոսկ. ապաժամանութիւն Ոսկ. մ. ա. 23. ա-պառնի Ոսկ. մ. ա. 11(1) Պիտ. Սահմ. Պղատ Լմբ. յապաղել «ուշացնել, երկարաձգել» ՍԳր. յապաղիլ «ուշանալ» ՍԳր. յապաղեցուցանել Եփր. Եւս. պտմ. յապաղութիւն Սեբեր. Բուզ. անյապաղ Փարպ. Պիտ. Փիլ. ևն (աղ մասնիկի համար հմմտ. կախաղան, յաչաղանք, կեն-ցաղ)։

• Տէրվիշ. Նախալ. 118 սանս. զնդ. apa, լտ. ab, ā գոթ. af, հյ. ապ-(մասնիկ), նաև հպրս. apara, գոթ. ata. ձևերի հետ։ Մորթման ZDMG 26, 541 խալդ. khaubi «յետոյ»։ Հիւնք. յապաղել բա-յից։ Bugge KZ 32, 62 սանս. apara «յետևը, յետինը», áparam «յետոյ, ա-պագային» ևն. նախաձևն էր հնխ. *áрo։ Մառ, Гpaм. др. aрм. яз. 288 բուն ձևը համարում է ապար, որից ը ընկ-նելով՝ ապա. բուն ձևը անաղարտ գըտ-նում ենք ապառնի (1) բառի մէջ։ Meillet MSL 8, 292 և 10, 270 լատ. ab բառի հետ, ինչպէս հուպ=լտ. sub։ Հիւբշման չէ ընդունած։ PatrubánySA 1, 218 նոյն ընդ ապ-=զնդ. apa։ Սա-գըզեան ՀԱ 1909, 335 և Րarst Յու-շարձ. 402 սումեր. aba «յետոյ»։ Աճառ. Նորք 1925 ж 5, էջ 393 յիշոմ է նս-րագիւտ կամիս. (հաթեան արձանա-գրութեանց լեզւով) appa «յետոյ»»


Ապալեր

adj.

desert, uncultivated.

• ՆՀԲ լերկ բառի՛ց։ Peterm. 82 ուղղա-գոյնը համարում է ապալիր, իբր «ոչ լցեալ, թափուր»։ Հիւնք. լինել բայի լե՛ր հրամայականից։ Թիրեաքեան. Ա. րիահայ բռ. 45 ապ--պրս. ❇ lar «յոր-դառատ ջուր», որով ապալեր «անջուր»։


Ապալերկ

cf. Ապալեր.

• ՆՀԲ լերկ բառի՛ց։ Peterm. 82 ուղղա-գոյնը համարում է ապալիր, իբր «ոչ լցեալ, թափուր»։ Հիւնք. լինել բայի լե՛ր հրամայականից։ Թիրեաքեան. Ա. րիահայ բռ. 45 ապ--պրս. ❇ lar «յոր-դառատ ջուր», որով ապալեր «անջուր»։


Ապակի, կւոյ, կեաց

s.

glass;
drinking-glass;
bottle;
— պատուհանաց, window-glass.

• (-ւոյ, եաց) «ապակի, շուշա» Յոբ. իը. 17. Յայտ. իա. 18. Պղատ. տիմ. Յհ. կթ. «շիշ, սրուակ» Եզն. «գինու բաժակ» Վրք. հց. ա. 580. նոյն բառն է նաև ապիկի «ապակի, շուշա կամ ուլունք» Խոսր. պտրգ. Վստկ. 92. 116. Եփր. արմաւ. 56. «արիւն առնելու սրուակ» Մխ. բժշ. 29. «օնարակ» Բժշ. Վստկ. ածանցման մէջ մտնում է երեք ձևով. I. ապակա-, ինչ. ապակագործ Վրք. հց. ապակագործութիւն Ագաթ. Սահմ. ապա-կատարազ Մագ. 2. ապակե-, ինչ. ապակե-ղէն Ոսկ. ա. տիմ. Ագաթ. Յալտ. ռ. 6 ա-պակեակ Վրք. հց. բ. 66. 3. ապակէ-, ինչ. ապակէգործ Յայսմ. ապակէգործութիւն Սահմ., Իսկ ապիկի ձևից ունինք ապիկած «ջնարակած» Վստկ. ապիկէգործութիւն Մխ. բժշ. ապիկեղէն Յայսմ. սեպ. 20. նաև ապի-կոյ փրփուր, ապիկու խոտ բոյսերը. Բժշ. Նոր գրականում ընդունուած է միայն ապա-կի «շուշա» (բարդութեան մէջ ապակե-) և ապիկի «ջնարակ»։ Նոր բառեր են ապակեայ, ապակեփեղկ, ապակեդուռ, ապակեխոտ, կրկնապակի, ճենապակի ևն։

• -Իռանեան փոխառութիւն է. հմմտ. առս. [arabic word] ābgīna «ապակի, շիշ», նոր պհլ. ay-ginak «սնդիկ կամ հայելի», āwginakino «բիւրեղեայ». իրանեաններից փոխառութիւն են նաև չերքէզ. abkos «սրուակ, բաժակ», Apku «սրուակ», կաբ. abgi «շիշ»։ Այս բո-լորը ծագում են զնդ. āp-, հպրս. api-, պրս. [arabic word] ab «ջուր» բառից, ինչպէս որ ունինք ա-րաբ. [arabic word] māvlyya «հայելի»՝ ծագած [arabic word] má «ջուր» բառից։-Հիւբշ. 1Ս3։

• ԳՒՌ.-Վն. ապակէն «ապակեայ», Ջղ. ա-պիկ «ջնարակ, յախճապակեայ աղիւս», ա-պիկել, ապրկել «ջնարակել»։


Ապահարզան, ի

s.

repudiation, divorce;
գիր՝ թուղթ ապահարզանի, act of divorce.

• = Իրանեան փոխառութիւն է. հմմտ. զնդ. apaharəzana «արձակում», որ կազմուած է apa մասնիկով harəz «արձակել, ձգել, թող-նել» արմատից= հիւս. մանիքէական պհլ. hyrz (hirz) «թո՛ղ, ձգէ՛», պրս. hilem «թող-նեմ». հմմտ. նաև նոյն արմատից՝ սանս. apasarǰana-«լքում, բաշխում, հոգին ա-ւանդել», զնդ. viš-harəzana-, apanharsti-«պատիժը ներել», սանս. apasršta «յետ քաշուած», սոգդ. pγ'rš «անջատուրը»։ Բա-ռիս հոմանիշ է հյ. արձակում. հմմտ. Մտթ. ե. 31 զարձակմանն=յն. ἀπυστήσιον։-Հիւբշ. 104։

• ՆՀԲ «իբրու մեկնիլ ի հարազատ առնէ կամ ի հարսնէ»։ Տէրվ. Մասիս, 1882 օգոստ' 18 օտար փոխառութիւն է՝ իբր ապա+հարզան, ինչպէս կայ համ-հարզ. երկուսն էլ կազմուած են նոյն հարզ բառից, ուր հար մասնիկ է, զա, զան «ծնիլ», հմմտ. ազն, ազանց, որով բառը բուն նշանակում է «ոչ-համա-հարզ, օտար համարելն զկին»։ Նոյնը նաև Տէրվ. Լեզու, էջ 155-6, ուր այս հարց ձևը կցւում է հարս, հարճ բառե-րին։ Հիւնք. հարսն, հարսան-իք բառից կամ յն. απογωρίζω «բաժանուիլ»։ Ու-ղիղ մեկնութիւնը տուաւ նախ Հիւբշ. Pers. Stud. էջ 222։


Ապատ

cf. Շէն.

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։ ՆՀԲ պատ, պա-տել և պրս. ապատ, ապատան։ Ուղիղ են նաև Neumann, ZKM 1, 247, Lagar-de, Urgesch. 931 ևն։ Canini, Eti é́tym. 145 պատել բայից։ Յ. Գ. Մ., Պատմ. գրակ. էջ 15 եբր. աաատ։


Ապարասան, ի, ից

adj.

unbridled, unrestrained, licentious, insolent, impudent

• , ի հլ. «ըմբոստ, յանդուգն. խեռ» Ագաթ. Ոսկ. յհ. բ. 25. Եփր. բ. տիմ 254 կամ նաև ապերասան Ոսկ. բ. տիմ. Նար. սրանից ապարասանութիւն Յճխ. Փիլ. Պիտ. Ոսկ. յհ. կամ ապերասանութիւն Ոսկ. ես. Պիտ. ապարասանել Ոսկ. պետր. և եղ։ ապարասանաբար Թէոդ. մայրագ. Ոսկ. հռւ

• -Փոխառեալ է պհլ. *apērasan=պրս. bērasan «անսանձ» ձևից. բառը կարող էր նաև հայոց մէջ կազմուած լինել ապ-սա ցասականով և *արասան կամ երասան բա-ռով. բայց որովհետև հայերէնում չունինք արասան ձևը և կայ միայն առասան «չուան» նշանակութեամբ, ուստի ամբողջովին ի-րանեանից առնուած է։-Աճ.


Ապաւարտակ

adj.

dirty, unclean.

• Բառ. երեմ. էջ 27 ունի ապրտաւն «ռ. ոովայն կամ անմաքուր», իսկ էջ 24 ան-պաւատակ «մաքուր», որոնք միևնոյն ռաւռն են։ ՀՀԲ, ՋԲ և ԱԲ գրում են ա-պաւարտակ «անմաքուր, աղտոտ», առ-նելով հին քերականներից, որոնք այս նը-շանակութիւնը յարմարեցրած են տեղին՝ ենթադրելով ապաւառ «թրիք, քակոր» բառից։ ՆՀԲ չի յիշում։ Վերի մեևնու-թիւնը տուաւ Աճառ. Հայ. նոր բառեր Տիմոթ. Կուզի մէջ, էջ 66։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 57 առանց ուշադրութիւն դարձնելու՝ դեռ ապաւառ բառից է հա-նում։


Ապաւէն, ւինաց

s.

asylum, refuge, retreat;
confidence, assurance.

• (սեռ. ի. ըստ ՆՀԲ ի-ա հլ.) «ա-պաստան, օգնական. 2. պատսպարան. ա-պաստանելու տեղ» ՍԳր. Խոր. Լմբ. սղ. Նար. որից ապաւինիլ ՍԳր. ապաւինութիւն ՍԳր. ապաւինել (այսինքն ապաւինեցուցանել) Եփր. բ. թես. անապաւէն «առանց ապաւէնի» Արշ. Նար.։

• Մորթման ZDMG 26, 496 նոյն ընդ ա-պաստան։ Հիւնք. յն. ἀποβένω «ժամա-նել ի նաւահանգիստ»։


Ապիզակ

s.

brooch.

• «կրծքի վրայ կախելու իշխանա-կան զարդ» (նկարագրութիւնը տե՛ս Հացու-նի, Պատմ. տարազին, էջ 100) Բուզ. ե. 38. սոանից դուրս ուրիշ տեղ չէ գործածուած։


Ապիմակ

adj.

cf. Անզգամ;
յապիմակս, cf. Անզգամաբար.

• . մէկ անգամ գործածուած է Եզնիկի մէջ. «Ջորդիս կամ զծառայս յապի-մակս և ստահակս յօժարեցուցանիցէ հանեւ» (էշ 269)։ ՆՀԲ և ՋԲ մեկնում են բառս «ան-վերակացու, անգլուխ, ինքնագլուխ, անըզ-գամ, խեռ», ԱԲ «անխելք, անզգամ». Վար-դանեան ՀԱ 1913, 560=Բառաքնն. դիտ. Բ. 20 ուղղում է ապիկամ. «անկամ, ծոյլ, թոյլ», որով բառս կդառնայ


Անիսոն, ի

s.

anise.

• «մի տեսակ բոյս և նրա սերմը կամ հունդը» Բժշ. Վստկ. 109. ղրուած է ա-նասոյ Բառ. երեմ. յաւել. 565։


Անծեղ, ի, աց

s.

magpie, pie.

• (որ և անձեղ, անձեղն) «կաչա-ղակի նման մի թռչուն է» Գաղիան. Մխ. ա-ռակ. «ԲՉ ձայնին պատկանող մի եղանակի անուն է» Մանրուս. (Արրտ. 257-8).-իսկ Կոչ. ժզ. և Եփր. խր. 224 անծեղք բառը գրչա-գրական սխալ է, որ պէտք է ուղղել անգեղք (յն. γον)։


Անհեդեդ

adj. adv.

unfit, inept, foolish, absurd, fantastical, whimsical, grotesque, ridiculous, extravagant, silly, ill-shaped, ill-contrived, awkward;
—ս absurdly, fantastically, ridiculously, awkwardly.

• «այլանդակ. տձև. անճոռնի, անկարգ» Ոսկ. Եզն. Բուզ. ո-րից անհեդեդութիւն (կամ անհեթեթութիւն) Եզն. ուղիղ գրչութիւնը անստոյգ է դեռ, թէև նոր գրական լեզուն ընդունել է. միայն ան-հեթեթ ձևը։

• ՀՀԲ և ՆՀԲ հանում են հեթեթ-անք ձևից, որ միայն Լաստիվերտցին է գործածած և անշուշտ հայթայթանք «միջոց, հնարք» բառի գաւառական արտասանութեւնն է ներկայացնում։ Այս ստուգաբանութիւնը ընդունելու դէմ են՝ նախ ե ձայնաւորը փոխանակ այ երկբարբառի, երկրորդ՝ բառի նշանակութեան տարբերութիւնը և երրորդ՝ այն հանգամանքը, որ անհեթեթ բառը ունինք նաև դ-ով գրուած, մինչ-դեռ հայթայթել միշտ թ-ով է։ Հիւնք. Եա-նա լեռան անունից։


Անձաւ, աց

s.

cavern, den, cave.

• , ի-ա հլ. «այր, քարայր» ՍԳր. որից անձաւամուտ «անձաւները մտած բնակած» Կորիւն. քարանձաւ ՍԳր. Ոսկ. սղ. քարան-ձաւամուտ Առաթ. յետին են անձաւախիտ Յհ կթ. անձաւահոս առնել «այրի մէջ գցել» Մխ. այրիվ. 81. պաղանձաւ Խոր.։


Աբեթ, ի

s.

tinder.

• Նախ Klaproth, Asia poligl. 100 կցեց պրս. pedeh բառին։ ՆՀԲ և սրանից առնելով նաև Հիւնք, դնում են յն. ἀπτω, ἀπτομαι «լուցանել, վառել» բայից։ ZDMG 1868 (22), 330 և սրանից էլ Lagarde, Sуm. 1877, 103, 40 դնում է պրս. [arabic word] ābēž, [arabic word] abēr, ❇ aēr, [arabic word] aēz, [arabic word] ayēz «կայծ» բառերից։ Lag. Arm. Stud § 3 մերժում է սրանք՝ նշանակութեան տարբերութեան պատճառաւ։

• ՓՈԽ.-Վրաց. աբեդի «աբեթ» (տե՛ս Ա-ճառ. Բազմ. 1898 225բ և Արրտ. 1898, 370բ), մինգր. օբեդ «աբեթ», սվան. հաբե-դի, հոբեդ «աբեթ», Մառ ИАН 1918, էջ 339 այս բառերը համարում է bed «վառել» ար-մատից. հմմտ. սվան. libdine «վառել», եթէ այսպէս է, ուրեմն բառը բնիկ Կովկա-ռեան կդառնայ և հետևաբար հայ ձևը կլինի վրացականից փոխառեալ։ Առ այժմ այս ստուգաբանութիւնը անհաստատ է թւում մեզ։


Ագահ, ի, աց

adj.

avaricious, stingy, grasping, sordid;
դժոխային —, very greedy or insatiable avaricious.

• , ի-ա հլ. «ժլատ, անյագ» ՍԳր. որից ագահութիւն ՍԳր. ագահել ՍԳր. ագահագոյն Առակ. իգ. 2. որկորագահ Յայսմ։-Ագահ և հրկրամոլ հոմանիշների տարբերութեան վրայ խօսում է Տաթև. ամ. 252։

• ՀՀԲ մեենում է «ահ գայ»։ Peterm. 25 լտ. avarus ձևին է կցում։ Հիւնք. լտ. acuo «սրանալ, բարկ և խայթիչ լինել», acus «ասեղի ծայր, սրածայր», aculeus «խայթոց» բառերից։

• ՓՈԽ -Անգահ գաւառական ձևից փոխա-ռեալ է թւում վրաց. անգարի, անգաարի «շա-համոլ, ընչաքաղց», անգաարեբա «ընչաքաղ-ցութիւն». մեր հ ձայնի դէմ ր ենք գտնում նաև վրաց. զորվա «զոհել» և բարի «բահ» (հին *զորհել, *բարհ) բառերի մեջ, ըստ Մառ. Иռოიռ. 61 կալ և վրաց. անգահրի ձևը։


Ագան

adj.

early-rising, diligent.

• «վարած հողը հարթելու և սանած սերմը ծածկելու գործիք, որ է տափան». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ամ. 114. «Յագանն՝ որ հաւասառէ և ծածկէ սերմն»։ Կենդանի է՝


Ագանիմ, ագայ, ագիր, ագուցեալ

vn.

to clothe or dress oneself, to wear, to put on;
to take lodgings, to pass the night, to sojourn, to dwell;
to stay;
— զրահս, to put on a breastplate or cuirass.

• (ագայ, ագիր, ագեալ կամ ա-գուցեալ) «հագնիլ» ՍԳր. Բուզ. Ոսկ. եբր. ո-րից ագուցանել «հագցնել. 2. օղակի մէջ անցկացնել» ՍԳր. ագոյցք «օղակ. 2. օղակի մէջ անց կացնելով բառնալու ձող» ՍԳր. ա-գուցիկ Մծբ. ագանելիք «զգեստ» Ոսկ. եբր։ Նոյն արմատի հ-ով զօրացած յետին ձևերն են հագանիլ «հագնիլ» Վրք. հց. Գնձ. կանո-նագ. հագնիլ Լմբ. Մաշտ. Գնձ. հագուցանել «իրար անցկացնել» Երզն. քեր. նոր լեզուի մէջ՝ հագուստ, հագուստեղէն ևն։ Արևմը-տեան գրական լեզուն կրաւորականի մէջ գործածում է հագուիլ, հագուած, մինչդեռ ա-րևելեանը ունի հագնուիլ և հագնուած։ Այս-տեղ կայ նաև հագի «հագած» ձևը, որ դիմո-րոշ յօդով էլ գործածական է. օր. հագի շո-րերս, շորս հագիս է, հագիդ ի՞նչ է. շորերը հագին։ Միւս բայական ձևերն են հագցնել, հագուեցնել։ Իսկ արմատակից առագաստ, օթ, օդ? յագչիլ? ինչպես և զգենուլ, զգեստ, առիգած բառերի վրայ տե՛ս առանձին։

• = հնխ. ὄvō կամ ὄνō (և ոչ ávō) ար-մատից, ցեղակից լեզուներից հմմտ. լտ. ind-uo «հագնիլ», ex-uo «հագուստը հանել», ումբր. an-ovihimu, զնդ. aoϑru. «կօշիկ», լիթ. av-iú «կօշիկ կրել», au-nu, aúti «կօ-շիկ հագնիլ», լեթթ. áu-ǰu, հսլ. ob-u-ǰa նոյն նշ.։ Հայ. ա-ի վրայ (փխ. հնխ. օ), տե՛ս Bartholomae BВ 17. 91 և Meillet MSL 8 153։-Հիւբշ. 411։ Pokorny 1. 109 Walde 263, Ernout-Meillet 303, Trautmann 21։

• Lag. Urgesch. Arm. 612 յաջորդ ա-զանել «օթեվանիլ» բառի հետ միասին սեղակից է դնում սանս. āvas, յն. ἐσ-τία, ἔν-νυμι բառերին, որոնք մեր երկու նշա-նակութիւններն էլ ունին։ Այս մեկնու-թիւնը մերժում է Arm. st. § 8։ Uanini, Et. étym. 131 ագուցանել բառը կցում է պրս. catù «ծածկոց». čádar «ծածկոց»

• բառերին, Սխալ համեմատութեան պատ-ճառն այն է, որ այս բառերը գրում է câtu, câdar, որով č դառնում է գ։ Տերվ. Նախալ. 66 նոյնպես մեր երկու ռառեռո համեմատում է լտ. Induō, զնտ. aoϑra ձևերի հետ։ Հիւնք. հանում է այզ բառից՝ նոյնպէս «ըստ կրկին նշանակութեան»։ Վերի ձևով մեկնեց նախ Bugge, Btrg. 14։ -Karst, Յու-շարձան էջ 402 տգոյցք=սումեր. ag', ák «օղակ, կեռ», էջ 416՝ ազանել, ա-զոյցρ= մոնգոլ. xaga «զոցել», xagalgu «դուռ». xaga-lta «դղեակ», թունգուզ. ka «գոցել»։

• ԳՒՌ.-Հճ. Մշ. հագնել, Խրբ. հագնիլ, Ախց. Ակն. Կր. Հմշ. Պլ. Ռ. Սեբ. հաքնիլ, Սչ հաքնել, Երև. Ննխ. հաքնէլ, Տփ. հա՛քնիլ, Զթ. հագ'նըլ, Տիգ. հmքնիլ, Ասլ. հա*նիլ, Ջղ. խա-գանել, խագ'նել, Ոզմ. խագ,ընիլ, Մկ. խակ'-նիլ, Նբ. խաքնիլ, Սլմ. խայհնել, Մրղ. խայ-հնէլ, Վն. խայնել։ Սրանք գործածւում են նաև «ագուցանել» նշանակութեամբ. օր. Տփխիսի բարբառով՝ հալղ'էն հաքցրու «օղա-կը անց կացրու»։-Նոր բառեր են հագուն, հագուկ, հագուստ, հագուորիլ, հագվտիլ. հագվտուք։


Ագանովթ, այ

s.

liquid vessel.

• = եբր. [hebrew word] aggān «կոնք» բառի յոզնակի [hebrew word] aggānōϑ ձևն է, որ գործածռած է եբրայական բնագրի նոյն տեղում և յն. *αγανώმ տառադարձութիւնից անցել է մեզ։ (Այժմ մեր ձեռքը հասած յն. օրինակնե-րում ամբողջ այս հատուածը պակասում է)։ Հմմտ. նաև. անկան։-Հիւբշ. 301. 338։


Ագապ, ի

s.

agapae, love-feasts.

• , ի-ա հլ. «աղքատներին տրուած սիրոյ ճաշ» Կանոն. 26, 27, Յհ. իմ. Մխ. դտ. էջ 162, որից ագապատէր Կանոն. էջ 113, ա-ռապատուն Կանոն. թարգմանաբար նաև սէր «հասարակական ճաշ», սէր առնել «հասարա-կական ճաշ տալ» Վրք. հց։ Ագապ բառի գոր-ծածութիւնը երևում է մեր մէջ դոնէ Զ դա-րուն. հմմտ. Գ. Վ. Յովսէփեան, Արրտ. 1912, էջ 997-1001։ Քանիցս անգամ գրուած է ա-գաբ Օրբ. հկճռ. էջ 137։ Հին հայոց ադապի մասին նկատողութիւններ տե՛ս Մառ, xрист. Bocт. 2(1913), էջ 145-7։


Ագի, ագւոյ

s.

tail.

• տևը, ետին», avara «փղի ետևը»։ Patrubany, SA 2, 13 սանս. aghá «անմաօռութիւն», իսկ ՀԱ 1908, 343 իռլ. áge «անդամ» բառին ցեղակից։ Karst, Յուշարձ. 402 սումեր. aga «ետևի մասը, կռնակ» բառի հետ։ Պատահա-կան նմանութիւն ունի արաբ. [arabic word] *akva «ողնաշարի ծայրը՝ պոչի սկսելու տեղը» (Կամուս., թրք. թրգմ. գ. 879)։


Ագուռ

s. adj.

palm, hollow of the hand;
brick. hard.

• «բուռ, ափ». գործածուած է մէկ անգամ Եզեկ. ժ. 2 (սխալ է մեկնում Բառ. երեմ. 5 «գոգ կամ աղաբողոն», որին հետե-վելով ՀՀԲ, ՋԲ և ՓԲ աւելացնում են նաև «գոգ մարդոյ կամ հանդերձի»)։

• n հ,. «աղիւս». գործածուած է մէկ անգամ Վրք. հց. Բ. 328. «Աղիւս թրծե-ալն հրով ագուռ՝ կացցէ և ի ջրի լաւ քան ղքար»։ Նորերս Հ. Ա. Վարդանեան, ՀԱ 1910, 369 ա, դտաւ նաև մի երկրորդ վկա-յութիւն այս բառի համար. «Որպէս ագռոյ հարկանել զգլուխ նորա «(Վարք Գէորգայ. էջ 32), որ փոքրիկ սրբագրութեամբ կար-դում է ագռով։

• ՀՀԲ և ՋԲ առնելով հին բառարանից (հմմտ. Բառ. երեմ. էջ 5 «ագուռ. հաս. տատ») մեկնում են բառս «պինդ, անբե-կանելի», ուստի չունին «աղիւս» նշա-նակութիւնը։ Առաջին անգամ Հ. Յ. Աւ-գերեան, Չփ. և կշռ. էջ 41 պրս. aguր բառի համեմատութեամբ և Հարանս Վարքի լատին թարգմանութեան բառ-դատութեամբ՝ գտաւ թէ ագուռ նշանա-կում է «աղիւս» և «պինդ, անբեկանելի» իմաստը գոյութիւն չունի։ ՆՀԲ անտեղի կերպով միացնում է երկու նշանակու-թիւններն էլ, որին հետևում են նաև ՓԲ. ԱԲ և միւսները։ Lag. Ges. Abhd. 278 յն. ἀγουρος, ἂωρος «տարաժամ» (ան-տարակոյս «պինդ, բիրտ» նշանա-կութեան համար), որ յետոյ Arm. St. էջ 166 ցանկից մերժում է։


Ադամանդ, ի

s.

diamond;
cf. Մագնիս.

• (սեռ.-ի. գրուած նաև ադա-մանտ անոամանդ, անդամանտ) «թանևա-գին քարը, ալմաս» Ամովս. է. 7, 8. Փիլ. եփր. արմաւ. 55. Մագ. «մագնիս» Շիր. բժշ. Ոսկիփ. «անխորտակելի, բուռն» Վրդն. ծն. ժմ. որից ադամանդեայ «ադամանդէ» Ամովս. է. 7, «մագնիսէ» Շիր. «կարծրակուռ» Երեմ. ժէ. 1, Ոսկ. մտթ. ա. 15, բ. 8. ադա-մանոան «կարծր, պինդ, ամուր», գրծ. ադա-մանդանիւք էլ. արիստ. էջ 6 (նորագիւտ բառ) ևն։ Նոյն բառը «մագնիս» նշանակու-թեամբ. ստացած է նաև հ յաւելուածը և յա-ջորդական ձևափոխութիւններով դարձել է հանդամանտ, խանտումանտ, խանդումանդ, խունդամանտ Երզն. Մխ. բժ. 120. Տօնակ. Բրս. մրկ. 359, որ և վերջապէս Բառ. երեմ. էջ 200՝ անկնմատն։ Զարմանալի է որ Kivo-la. Բառ... Հալոց 1633, էջ 165 խանդումանդ մեկնում է *calamitas2.

• = յն. άδάμας,սեռ. ἀδϰμιάντος «ադամանդ», որ գալիս է δαμαω, δαμάζω «ընկճել, նա-աճել» բայից և նշանակում է բուն «ան-նուաճ, անընկճելի». այսպէս է եռւուած քարը՝ իր խիստ կարծր յատկութեան պատճառով։ Այս առաջին իմաստով գոր-ծածուած է նաև մեր մէջ։ Յունարէնից փոխ են առել և ուրիշ շատ լեզուներ. ինչ. լտ. adamas, գերմ. Diamant, ֆր. diamant,անզլ, adamant diamond, վրաց. ադամասի, ա-դամանտի, անդամանտի «ադամանդ քարը», ամդամատի «մագնիս», պրս. թրք. և քրդ, [arabic word] almas, elmas, որից գւռ. ալմաս, ալ-մաստ, յաւելուած տ-ի համար հմմտ. Սաղա-նքmս>Սlmւմmստ, սուս>Սչ. սուստ «լուռ», պես >պեստ, Ռուս>Ռուստ։-Հիւբշ. 338։


Ադար, այ

s.

adar, the sixth month of the Hebrews.

• = եբր. [hebrew word] adār, որ յն. άδάρ տառա-դարձութիւնից անցել է մեզ (հմմտ. Ա մակ. է. 43). եբրայական բառի միւս սեմական ցեղակիցներն են ասոր. [arabic word] adar, արաբ. [arabic word] ābār, ասուր. addarn -Աճ.


Ազգ, ի, աց

s.

nation, people;
generation;
race;
gender;
kind, sort, quality;
sex, age, epoch;
century;
manner, way;
Գիրք —ազգաց, Book of Judges;
յագէ յազգ, from age to age, from generation to generation;
ազգ Հայոց, the Armenian nation;
Անգլիացի յազգէ, of the English nation, English;
Ամերիկացի եմ ազգաւ, I am American by birth;
— կանանց, the female sex, the fair sex, the woman kind;
— մարդկան, the human kind, humanity;
ազգով, with all the nation;
մի —, the same, the same manner, equally;
ազգք ազգք բանասիրութեան, the different kinds of literature;
ազգք եւ ազինք, all nations, all people.

• = փոխառեալ պհլ. [arabic word] azg «ճիւղ» բա-ռից, որ ծագում է հնխ. azgho «ճիւղ» ձե-վից և որի այլ ժառանգներն են յն. ὄσχος, ὄσχη, ωσχη «ճիւղ, ծիլ, ընձիւղ». պհլ. բառի շարունակութիւնն է պրս. [arabic word] āzaγ կամ azaγ, [arabic word] azax «յօտեցեալ այրելի ճիւղք որթոց» (տե՛ս Pokorny, 1, 185)։

• կեց նախ Patrubany IF 13, 124-5 և ՀԱ 1903, 151։-Fierlinger KZ 27, 478 կցում է սանս. asaǰami «կցել, հաստա-տել» բառին։ Մառ, Христ. Boст. 2 (1913), 30 սվան. agi, argi «տուն», խալդ. asi «տուն», Areišti «աան գլուխը», սվան. lizgune «բնակեցնել», mezgi«գաղթական, նորաբնակ».

• ԳՒՌ.-Ագլ. Երև. ազգ, Ղրբ. ազկ, Ալշ. Մրշ. Շմ. Տփ. ասկ, Ախց. Խրբ. Կր. Հմշ. Մշ. Ննխ. Ոզմ. Ռ. Ջղ. Սեբ. Սլմ. Սչ. ասք, Ակն. Պլ. ասգ, Տիգ. mսք, Ասլ. աս՝, Զթ. օսգ, ոսգ'. Մկ. ազկ-mզկըտակ «գերդաստան», գաւառականներում շատ տեղ (ինչ. Ոզմ. Սչ. Նբ.) ազգ նշանակում է նաև «ազգական»։ Թրքախօս հայոց մէջ Անկ. Ատն. այլասքի «մահմետական», Ատն. ասկաղան «առռա-կան» (Արևելք 1888, նոյ. 8-9)։


Ազն, ազին, զինք, զանց

s.

nation, people, generation;
cf. Ազգ.

• ՓՈԽ.-Վրազ. ազնի, ազնաուրի «ազատ, ազնուական». Դա ազնաուրթա Գալիլիասթա «և մեծամեծաց Գալիլիացւոց» Մրկ. զ. 21. ազնաուրեբա, ազնաուրոբա «ազնուականու-թիւն», ուազնո «անարգ», սաազնուրի «ազնուական», ուտ. ազնաուր «ազնուա-կան», ազնաուրլուղ (մի հայերէն բառ՝ մի վրացական և մի թուրքերէն մասնիկով) «ազ-նուականութիւն», թուշ. ազնուր «ազնուա-կան», ազնուրոբ «ազնուականութիւն», վրպ-ցերէնի միջոցով՝ ռուս. aзнaгуръ «վրացի ազնուական». ըստ Будaговь Cpaв cлов 1. 38 գործածական է նաև պարսիկ գրակա-նութեան մէջ [arabic word] āznāvur ձևով։ Վրացի բառը յետ դառնալով մեզ՝ գաւառա-կանների մէջ տուել է ազնաւոր Բլ. Խլ. Նբ Վն. «հսկայ, վիթխարի մարդ. 2. երևակա-ւական էակ, ոգի, ջին»։ Ըստ Կարապետեան, Օսմ. բառ. էջ 29 տճկ. ևս կայ [arabic word] az-navor «ազնաւոր, քաջ, դիւցազն»։


Ազոխ, ից

s.

sour grapes.

• , ի հլ. «խակ խաղող» ՍԳր. Վեցօր. 102. որից ազոխացեալ «խակ մնացած» Ես. ժը. 5. ազոխանալ «ատամն առնել» Վրք ոսկ. ազոխացուցանել «թթուեցնել» Լմբ.։

• = ձևով նոյն է պրս. [arabic word] azux «մէջը փուտ և դատարկ ընկոյզ» բառի հետ. բայց իմաստով յարմար չէ. իրանեան բառը ևառռո էր սակայն թերևս նախապէս աւելի ընդհա-նուր իմաստ ունենալ. այդ պարագային հայ բառը փոխառեալ պիտի լինէր պարսկերէնից։

• Թիրեաքեան, Պատկեր Ա 191 թուի հա-նել պրս. [arabic word] azāx «որթյօտ» բառից։ Հիւնք. պրս. āzux ձևից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. էջ 17 նոյն ընդ ածուխ= պրս. ❇ asux «չվառած, չեփած»։


Աթուր

adv.

cf. Առ՞՞՞աթուր.

• «ոտք» Հին բռ. առանձին անգոր-ծածկան է. ոճերով ունինք՝ առաթուր կո-խել «ոտքի տակ առնել» Դ. թագ. թ. 33. Գ. մակ. ե. 23. առաթուր կոխան առնել Եզեկ. լբ. 2. առաթուր հարկանել Գ. մակ. ո. 15 Ա. գաթ. Ոսկ. մ. բ. 25, 26. առաթուր անկեալ Լծ. ածաբ. ընդ աթուր հարկանել «սրով ջար-դել» Յուդ. ժզ. 6. «ոտքի տակ առնել, ընկ-ճել» Փիլ. իմաստն. սրա համեմատ ընթաթ-րել «ընդ ոտն հարկանել» Բուզ. Գ. 15 (տը-պագրում դրուած է ընթադրել, որ իբր յետ-նադարեան ձև չի կարող Ոսկեդարում գոյու-թիւն ունենալ. ուստի Նորայր, Կոր. վրդ. 461 ուղղում է ընթաթրել «ոտքի տակ առնել», որ պէտք է հասկանալ ընդաթրել). առաթուր գնալ «ծնկաչոք՝ չոքէչոք երթալ» Զքր. սարկ, Բ. 36։


Ալ, ի

s.

cf. Ալի.

• =պրս.❇ al «ախտ ինչ սատակիչ, որ պատահի կնոջ, որ նորոգ ծնեալ իցէ զմանուկ իւր. և այս դիպի նմա յօրէ ծննդեան մինչև ցօրն եօթներորդ». մեր մէջ, թերևս և պար-սից մէջ, չար ախտը անձնաւորուած է իբրև չար ոգի. հմմտ. փարսի al «այլանդակ կանացի կերպարանքով առասպելական մի հրեշ»։-Հիւբշ. 262։

• ԳՒՌ.-Շատ տեղ պահուած է ալք ձևով. տե՛ս Բիւր. 1898, 296-7 և 1899, 70 Աբե-ղեան, Arm. Volksgl. 118, Աճառ. Գւռ. բառ. 53։ Ագլ. օլ. Ննխ. ալէհար ըլալ «յանկարծա-կան մի բանից սաստիկ վախենալ» (հաղոր-դեց Ա. Զամինեան, նամակ 1927 յունիս 13). բառը ցոյց է տալիս, որ արմատն է ալ և ո՛չ ալք։ Նոյն արմատից են նաև ալոց-գալոց Մշ. «փորձանք, պատահար», ալոց-գալոց լինել «յանկարծ կորչիլ, անհետանալ. 2. յանկար-ծական մի փորձանքի ժամանակ գլուխը կոր-ցընել», ալոց աշխարհ (կամ երկիր) Սեբ. «հեռավոր անծանօթ երկիր»։


Ալոճ, ից

s.

a small medlar.

• = արևել. թրք. ❇ aluǰ, թրք. haləǰ նոյն նշ.-Հիւբշ. 261։

• Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ։ Մեր բառը ԳԴ համեմատում է պրս. [arabic word] aluča «սալոր» բառի հետ, որ սակայն այս-տեղ կապ չունի և ծագում է պրս. [arabic word] álū «սալոր» բառից՝ ča նուազականով։ Բայց կարելի է որ վերի թրք. alul ձևը ծագած լինի նոյն պրս. բառից։ Bötticher, Arica 94 և 199 և Lag. Ges. Abhd. 44 պրս. alu «սալոր» բա-ռից։ Lag. Arm. stud. էջ 188 թրք. [other alphabet]


Ալոջ, ի, աց

s. zool.

s. zool. she-kid.

• Հիւնք. որոջ հոմանիշից։ Lidén, Stud. 25 լտ. alo, հհիւս. ala, գոթ. alan, հիռլ. alim «սնուցանել» բառերի հետ, իբր բը-նիկ հայ, հնխ. al արմատից (տե՛ս Ա-լիկ), կազմուած -ոջ մասնիկով։ Karst, Յուշարձ. 406 ուլ բառի հետ միասին կցում է սումեր. lu «գառն» ձևին։


Ալքիմիա

s.

alchemy.

• «տարրաբանութիւն կամ բնա-յուծութիւն», մանաւանդ «ոսկի շինելու ա-րուեստը» Առաք. 243. այժմ գործածական է միայն քիմիա՝ առաջին իմաստով։


Ախ, ի, ից

s. int.

cf. Աղխ. Ah ! Alas !

• . ի հլ. «փականք. 2. օղակ. 3. կահ-կարասիք, ունեցած-չունեցածը. վաճաս-քի բեռներ. 4. ճամբորդների բազմութիւն, ամբոխ» ՍԳր. Ագաթ. «5. ցեղ, զարմ, ժողո-վուրդ» Սամ. անեց. 42 (Մեռանի Հայկ յանձն առնելով զաղխն՝ Արամանեկայ). «6. մարմնի յօդ» Մագ. որից աղխել, ախել «կողպել» Դատ. գ. 6. Ագաթ. աղխիլ «կողպուիլ» Բ. թագ. գ. 34. (տե՛ս և ախաղել Ոսկ. բ. տիմ. 241), ախեալ «փակուած, կողպուած, կոյս» (Ս. Կոյսի համար ասուած՝ ի կուսական ար-զանդէ և յախեալ մօրէ) Յհ. իմ. խոստ. 2 աղխամաղխ (կրկնութեամբ և մ յաւելուա-ծով. հմմտ. արհամարհ) «հակ հուկ ապրանք, բազմութիւն ընչից» ՍԳր. աղխազուր «կոշտ» (գրուած նաև ալխազուր) Խոր. աղխատրոյզ (կամ ախատրոյզ, աղխատրոյժ) «աւազակ» Յհ. կթ. ախատրուզել «կողոպտել» Պտմ. առ Լհ. բազմաղխաղխ «բազմախուսն» Սեբեր. գ. (ինչպէս պէտք է կարդալ ըստ Հիւնք. էջ 182՝ ձեռագիրների բազմախաղաղ ընթեր-ցուածը). «Որք զայսպիսի ինչ բանս և զանուանս և զկարգս ընդ միմեանս խառ-նեալ չզատանիցեն ի միմեանց, բազ-մաղխաղխ ինչ նիւթոց ընդ միմեանս խառնելոց նման են... գտանիցես այ-նուհետև զբազմաղխաղխ նիւթս ընդ մի-մեանս խառնեալ». աղխաղխակոյտ «բեռան հակերի պէս դիզուած» Մծբ. ը (երկիցս), Կոչ, ժղ. Ասող. Գ. խբ. Անան. ժմնկ. էջ 18 (առա-ջինների մէջ գրուած խաղաղակոյտ, վերջին երկուսի մէջ խաղխաղակոյտ. բոլորն էլ ոս-կորների դիզուած կոյտի համար է ասուած. ՆՀԲ մեկնում է «խաղաղ անշարժ մնացած կոյտ», որ յարմար իմաստ չէ. ըստ իս պէտք է ուղղել աղխաղխակոյտ). ճարտարաղխ Ոսկ. Ես. (անստոյգ և սխալ գրչութիւն). աղխաղ-խել «դիզել, կուտել, խռկել» Բ. մակ. ժա. 4. Ոսկ. Վեցօր. 129. աղխեալ գանձ (ուղղել աղ-խաղխեալ գանձ «դիզուած գանձ»՝ ըստ Նո-րայր, Հայկ. բառաքն. էջ 57) Սեբ. էջ 40։ ՆՀԲ լծ. տճկ. հալխա, հալվա «օղակ»։

• Հիւնք. խաղ բառից։ Bugge, Beitr. 36 յն. ἀρϰὲω «արգիլել», ὰρϰος «պահպա-

• նութիւն», լտ. areco «արգելք հանեւ». լիթ. rakinu «կողպել», raktas «բանա-լի» ևն բառերի հետ՝ հնխ. arkh-նախա-ձևից։ Petersson KZ 47, 284 խ մասնի-կով՝ ոլորել և աղեղն բառերի հետ։ Մառ, Оcнов. таблицы, էջ 6 և ЗВО 22 62 «տուն» նախիմաստով կցում է եբր. [hebrew word] ahel «վրան, տուն», արաբ. [arabic word] ︎ ahl «ընտանիք», վրաց. სახღი սախլի «տուն, ընտանիք», լազ. մինգ. օխօրի «տուն» բառերի հետ՝ յաբեթական sxl-hxl արմատից։ Պատահական նմանու-թիւն ունի արաբ. [arabic word] aγlaqq «դու-առ փակել»։

• ԳՒՌ.-Ախց. Հմշ. Մշ. ախ «դռան փա-կանք», Ակն. Խրբ. Հմշ. ախէլ «դուռը փակել», Սեբ. ախլը «գոց, կողպուած». հմմտ. նաև ախլանք Բզ. Բն. Եւդ. Կիւր. Զն. Սեբ. «դուռը կողպելու համար վրան անցուած շղթան», ախիկ Ակն. «դռան կողպէք», ախլել Սեբ. Չն. «դուռը կողպել՝ շղթան դնելով»։ Գրաբարում բառիս ուղղագրութիւնը անորոշ է (ա՞ղխ թե ախ). նոր գրականում միայն աղխ ձևը հա-մարւում է ուղիղ. գաւառականների ախլը, ախլանք, ախլել ձևերի լ ձայնը թերևս շարու-նակութիւնն է հին ղ ձայնի։


Ախախիա

s.

acacia.

• = արաբ. [arabic word] aqāqiā «ուլկումիլի խէժ» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. բ. 535, qaraž բառը և Շթայնշնայդէրի հաւաքածոյի մէջ WZKM 11, 273), լտ. ֆրանս. acacla, իտալ. acazia, ռուս. aкaцiя «ակացիա ծա-ռը». բուն ծագումը յն. է, բայց մեր ձևը արաբերէնից փոխառեալ է։ Պէտք չէ շփո-թել մեզ ծանոթ ակացիան նախորդի հետ, որ նրա մէկ տեսակն է. կոչւում է faux acacia կամ robinier. բուն ակացիան տաք երկիրների յատուկ փշոտ մի ծառ է։


Ախաւեղագէս

s.

hanging cornice.

• (սեռ. -ի) «խոյակ, սիւնա-գլուխ» Երեմ. ծբ. 22 (երեք անգամ), Ոսկ. մ. բ. 25, Փիլիպ. 465, գրուած է նաև ահաւե լագէս, խաւեղագէս, աղաւաղագէս, աղխա-ղեագէս (Անկ. գիրք հին կտ. էջ 214), հաւե-ղագէս Ոսկ. եփես. էջ 781։ = անշուշտ բարդուած է ախաւեղ և գէս բառերից, որովհետև այսքան երկար մի բառ չի կարող արմատ լինել։ Առաջինը՝ որ հաւա-նաբար «սիւն» նշանակութիւնն ունի, աւ-լուստ իսպառ անծանօթ է։ Երկրորդը՝ ըստ Թորոմանեանի (անձնական), հյ. գէս «մազ, վարս» բառն է. ախաւեղագէսը ներկայաց-նում է սեան խոյակից վեր՝ թակաղաղի տակ գտնուած մասը, որ աստիճանաձև է լի-նում և կարող է վարսաւոր ձևեր էլ ստանալ։ Ըստ իս գէս՝ յն. γεῖσος, γέῖσσος, γεῖσσο» բառն է, որ նշանակում է «դուրս եր-կարած մաս, քիւ, ցիւ, corniche» և Երեմ. ծբ. 22 երեք անգամ գործածուած է՝ հենց ախաւեղագէս բառի դէմ։-Աճ.


Ախերակ

adj. adv.

vain;
յախերկան, cf. Յախերական;
յախերկան, cf. Յախերկան.

• . մէկ անգամ գործածում է Բուզ. դ. 5.-«Միտք ի կերպարանացն (հաւատոց) թափուր և ունայն իբր ախերակք»։ Որից յա-խերկան կամ յախերական՝ նոյնպէս մի ան-գամ գործածուած. «Յախերկան կոտորել զա-նասունս իւրեանց ի զոհս ճենճերոյն» Ագաթ.։ Երկուսի էլ իմաստը անորոշ է։ Հին բռ. մեկ-նում է յախերկան «անխնայ կամ ընդվայր», Արմատակտն բառարան-7 ՆՀԲ ախերակ «անշահ, անպիտան, աւերակ կամ հնոտի», ախերական «ի զուր, անխնայ ևամ յախուռն»։ Պէտք է ուղղել ախերակ «յիմար, ապուշ», յախերական «յիմարաբար, անմտօրէն», ինչպէս ցոյց է տալիս

• ՓՈԽ.-Վրաց. ახვირაკი ախվիրակի «ա-պուշ, անմիտ, անխելք, տխմար»։


Ախոռ, ոյ

s.

stall, stable.

• = պրս. [arabic word] axūr «ախոռ», պհլ. āxvar «ախոռ», axvar i storān «գոմ», քրդ. ❇ axū̄r «ախոռ, մսուր», աֆղան. āxōr, որոնք գալիս են ղնդ. *āxvarəna ձևից և այս էլ ծագում է xvar «ուտել, խմել» արմատից a մասնիկով, ըստ այսմ ախոռ բուն նշա-նակում է «ուտել-խմելու տեղ»։ Իրանեան-ներից փոխառեալ են նաև ասոր. [arabic word] axur, չաղաթայ. axor «մսուր», արևել. թրք, ❇ ὄxór «ձիու ախոռ», օսմ. [arabic word] axor axər, ahər «ախոռ» (և սրա միջոցով նյն. αχούρι, բուլգար. yahər, yaər, ohər, avər, սերբ. hahar, har), վրաց. ախորի, ախուրի «ախոռ», թալմուդ. [hebrew word] «ախոռապետ»։ -Հիւբշ. 93։

• ԳՒՌ.-Սլմ. ախոռ, Ախց. Ակն. Խրբ. Կր. Շմ. Ջղ. Ռ. Սեբ. Տիգ. ախօռ, Երև. ա՛խօռ, Հճ. ախոր, Մշ. յախոռ, Գոր. Ղրբ. ա՛խուռ, Մրղ. Տփ. ախուր, Զթ. mխէօռ, Ասլ. ախ-վէօր, Ագլ. ա՛հուռ, իսկ Պլ. ախըռ՝ նոր փո-Մրղ. տեղական թուրքերէնի ազդեցութեան տակ՝ իմաստի փոքր փոփոխութեամբ դարձել է «մսուր». այսպէս է հասկանում նաև Բառ երեմ. էջ 216, որ մեկնում է մսուր «ախոռ»։


Ախորժ

adj. adv.

savoury;
sweet, agreeable, delicious;
— բանք, agreeable words;
— վայրք, enchanting places;
— յօժարութեամբ, with great pleasure, willingly.

• , ի հլ. «հաճելի, հաճոյական» Ա-գաթ. «հաճոյք», ախորժակ, յօժարութիւն» Յհ. կթ. Յանայ. Յհ. իմ. «դժուարին1» Մագ. գամագտ. որից ախորժակ «քաղցր, հաճելի» նար. Յհ. կթ. Նար. «մտադիւր» Փարպ. «սըր-տի բերմունք, ցանկութիւն» Խոր. Յհ. կթ. кգործ, զբաղմունք» Փիլ. Խոր. Պիտ. (նոր գրականում «մասնաւորապէս՝ ուտելու և ընդհանրապէս՝ մի բան անելու փափագ, ցանկութիւն»). ախորժական «հաճելի» Ոսկ. Եզն. ախորժել «սիրել, փափագիլ, հաւանիլ» ՍԳր. Եզն. Ոսկ. (կայ նաև ախորժալ Փարպ. Ոսկ. յհ. ա. 24. ախորժիլ Մագ. ժա), ախոր-ժութիւն Ոսկ. մտթ. և Եփես. ախորժակութիւն Դիոն. Փիլ. անախորժ Նար. Մագ. անախոր-ժական Ոսկ. մ. գ. 14. չախորժական Եզն. չարախորժակ Պիտ. բարեախորժ Եզն. մարմ-նախորժ Թէոփ. խ. մկ. յարախորժելի Նար. յօժարախորժ Սարկ. աղ. Գր. հր. մարդաչա-խորժ «անմարդասէր, մարդատեաց» Ոսկ. ես. 154 (գրուած է մարդաչախոժ)։

• = Իրան. *ā-xuarza-ձևից, որ կազմուած է a մասնենով *xuаrza-բառից. հմմտ. պհլ. [arabic word] xvārak կամ xvālak<*xuarδak< xuarza-ka «քաղցրութիւն, երջանկութիւն», xuarzlsь «քաղցրագոյն», զնդ. xuaгəzišta-(գերադր.) «ամենաքաղցր, ամենահամեղ». ռաս. xorz «լավ», պրս. [arabic word] xvālīdan (*xuarδ<*xuarz) «ճաշակել, համ առնել». [arabic word] xvālī «կերակուր», [arabic word] xvālīgar «Խոհարար» (Horn § 500, Bartholomae, Altir. Wört. 1874)։ Վերջին պրս. բառերի վրայ տե՛ս և խոհ։

• Բագրատունի, Քերակ. զարգ. 1470 իբր անխորշ, անխորշելի։ Հիւնք. յօժար բա-


Ածուխ, ածխոյ

s.

coal;
charcoal.

• (ո հլ. ըստ ՆՀԲ) «քօմուր» Ագաթ. որից ածխակէզ «հրակէզ» Արծր. բ. 1. ած-խանալ «ածուխ կամ մոխիր դառնալ» Փիլ, յովն. 602 (ձեռ. ածղանալ). այս օրինակնե-րում ածուխ նշանակում է «մոխիր կամ կը-րակ»։ Վերջին նշանակութեամբ պէտք է հաս-կանալ նաև Բուզ. Գ. ի. «Տեսէք ածուղ, որով երկաթ շողացուսցուք... բերին ածուղ, որով խարէին զաչսն Տիրանայ»։ Ածուխ բառը Ողբ. եդ. 8 գործածուած է «մուր»իմաստով. «Թխա-ցան քան զածուխ տեսիլք իւրեանց (յն. άა-βόλην, որ է մուր)»։ Նոր գրականում և բար-բառներում գործածական է միայն «ածուխ» ևմաստով, որից քարածուխ, հանքածուխ, փայտածուխ, ածխագործ, ածխանոց, ածխա-վաճառ, ածխավաճառանոց, բնածուխ, ած-խահանք, ածխաթթու, ածխակոյտ, ածխային ևն։ Բառի հնագոյն ձևն է ածուղ, ինչպէս կայ գործածուած չորս անգամ Բուզ. Գ. ի և այ-լուր. ղ ձայնը գտնուելով բառի վերջում և թերևս ազդուելով ծուխ բառից՝ դարձել է յետոյ խ. այսպէս է ընդունում նաև Հիւբշ. Die altarm. Ortsnamen, 395 ծան.

• Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 206, էմին, Քեր. 1846, էջ 37, Բագրատունի, Զար-գաց. էջ 672, § 1470, որից նաև Երե-մեան, Բազմ. 1898, էջ 480, 545 մեկնում են ա բացասականով՝ ծուխ բառից, իբր ա-ծուխ (ծուխ չունեցող)։ Տէրվիշ. Նա-խալ. 60, 128, Muller WZKM 8, 361 սանս. āngāra, պրս. angišt, լիթ. anglis, հսլ. aglī «ածուխ» բառերին ցեղակից։ Այս մեկնութիւնը Հիւբշ. 412 սխալ է գտնում։ Թիրեաքեան, Պատկ աշխ. գր. Ա. 191 պրս. [arabic word] azax կամ [arabic word] āzaγ «հօտեցեալ այրելի ճիւղք որթոց»։ Նոյնը նաև Մէնէվիշ. ՀԱ 1896, 183 և 1897, 244, 248, որ մերժում է Հիւբշ, էջ xx ծան։ Մէնէվիշ. այնուհետև ՀԱ 1905, 347 համեմատում է ածուղ= ռուս. угoль, գերմ. Kohle «ածուխ», Հիւնք. ծաղիկ բառից։ Կուրտիկեան, Ճէ-րիտ. շարգ. л 3273 պրս. ասուղտէ «երտ»։ Pederien ՀԱ 1905, 348 համե-մատելով հսլ. ռոա. սնս. ձևերի հետ, աւելի հակամէտ է ընդունելու իբր= գերմ. Kohle, իռլ. gual «ածուղ»՝ զ ձայ-նով, առանց կարենալու բացատրել խ ձայնը։ Ածուխ բառի պատմութիւնը արել է Կէտիկեան ՀԱ 1905, էջ 346-8։ Վերջին անգամ Թիրեաքեան, Արիահայ բռ. դը-նում է պրս. [arabic word] asūx «չվառած, չեփած»։


Ակահ

adj.

having a knowledge of, well versed.

• = պրս. [arabic word] agāh, պազ. agah, պհլ. akas «գիտուն, հմուտ». ծագում են զնդ. kas, սանս. kāç «նայիլ, նկատել» արմա-տից. հմմտ. նաև օսսեթ. khaçun, khäçun, թրք. agšah «տեղեակ», չաղաթ. agah «ուշադիր»։-Հիւբշ. 94։

• ԳՒՌ.-Մկ. Վն. ակախ «արթուն». Նոր բառեր և ձևեր են ակահիլ Շտ. Մկ. «Արթնա-նալ, ուշքի գալ, հասկանալ», ակահ չունիմ «տեղեկութիւն չունիմ» (Ազգ. հանդ. իդ. 142), ակահ չտանիլ Մկ. «քունը չտանիլ, չկա-րենալ քնել», ակահցնել Շտ. «քնից արթնաց-նել»։


Ակիշ, ակշի

s.

hook, hasp;
a sort of iron shovel.

• , ի-ա հլ. «կեռ, երկաթի ճանկ՝ կրակ խառնելու համար ևն» Վստկ. 213 3կ. ղրիմ. Յայսմ. սեպտ. 25 (գրծ. աքշով). բոլորն էլ յետին։

• Նախ Lag. Ges. Abhd. 204 պրս. aιაὶ akanj ձևերի հետ, որ Arm. Stud. § 6 սխալ է գտնում։ Ուղիղ մեկնեց Թիրեա-քեան, Պատկեր աշխ. գր. Ա. 192, որից նաև Մէնէվիշ. ՀԱ 1896, 183 և 1897, 244։ Այս համեմատութիւնը մերժում է Հիւբշ. էջ xx ծան. չվստահելով պարսիկ ձևի ստուգութեան վրայ։ Սխաււում են Գազանճեան, Պալեան և Մխիթարեան, երբ ենթադրում են թէ թրք. eyiš, egis հոմանիշ ձևերը հայերէնից են փոխա-ռեալ (տե՛ս Բիւրակն 1898, էջ 450, 712, 789 և Յուշարձ. 328). այս ձևերը ծա-գում են ուղղակի պարսկերէնից, նոյն-իսկ թերևս մեր բառը թուրքերէնից լի-նի։ Սագրզեան ՀԱ 1909, 335 (օղակ բառի հետ) և Karst, Յուշարձ. 402 (ա-գոյցք բառի հետ) կցում են սումեր. ag', ak «օղակ, կեռ» բառին։


Ակքան

s. bot.

s. bot. thistle.

• «մի տեսակ փուշ, chardon». գործածուած է Դ. թագ. ժդ. 9. «Ակքան ի Լի-բանանէ յղեաց առ եղևնափայտն... և կոխե-ցին զակքանն»։ Նոյն բառը մէկ անգամ ոքոզ հոմանիշով և մէկ անգամ էլ եկքան ձևով ունի Բ. մնաց. իե 18 «Ոքոզն որ ի Լիբանան է, յղեաց առ մայրսն... և եկեալ կոխեցին զա-մենայն զեկքան» Նորագիւտը երկու պարա-ռային էլ դնում է դժնիկ. «Դժնիկ որ Լիբա-նան լերին է, առաքեաց առ մայրսն Լիբանա-նու ... և եկին գազանքն կոխան արարին և սատակեցին զդժնիկն»։ Այս համեմատու-թիւններից հետևում է, թէ ակքան, եկքան, դժնիկ և ոքոզ հոմանիշ են։ Կիւրղ. թգ. և Վա-նակ. վրդ. մեկնելով այս բառը գրում են. «Ակքանն բանջար ինչ է... Ակքանն մանր թուփ է» ևն։ Արևմտեան գրականում՝ եկքան «փուշ, chardon» ձևի վրայ հիմնուելով կազ-մուած է եկքանիկ (թռչունը)՝ թարգմանա-բար ֆրանս. chardonneret հոմանիշից։

• = եբր. յն. և հայերէն սխալ ընթերցուած. ներից յառաջացած մի բառ է։ Ս. Գրքի եբրա-յական բնագրում 4 տեղումն էլ գրուած է [hebrew word] haxux, որի ուղղականն է [hebrew word] xuϰ «մի տեսակ հաստ և ուժեղ ուղտափուշ, char-don, լտ. notobasis syriaca L»։ Յոյն թարգ-մանութեան մէջ եբր. բառի դէմ գրուած է առաջին և երկրորդ անգամ ἀϰαν, երրորդ անգամ ἀϰχουγ (այլ ձեռ. ογος) և չորրորդ անգամ άϰχουχ (այլ ձ. αχουχ)։ Յունարէ-նում այսպիսի բառեր չկան, ոատի յայտնի է, որ եբր. haxux բառի տառադարձութիւն-ներն են։ Ուրեմն ուղիղ ձևն է αχουχ, միւս-ները այլափոխեալ։ Իրօք էլ յունարէնի մէջ կայ ἀϰανϑα «փուշ» բառը, տրի պատահա-կան նմանութիւնը թելադրել է գրիչներին αχουγ ձևը դարձնել վերջապէս ἀϰαν։ Հայ թարգմանիչը տառադարձրել է յունարէնից ա՛յն ձևերը, որ գտել է իր գործածած ձեռա-գրում. այսպէս ογος ընթերցուածը պահել է ոքոզ, իսկ միւսները ակքան, եկքան։ Սրանք յունարէնի երեք ձևերից ո՛չ մէկի հետ չեն նոյնանում. այլ ներկայացնում են նրանց խառնուրդը։ Այսպէս, ակքան կրում է երկրոր-դի առաջին մասը (αϰχ) և առաջինի երկ-րորդ մասը (αν)։ Սրանից հետևցնում եմ, որ կա՛մ յն. բառը ունէր ուրիշ երկրորդական ընթերցուածներ և յատկապէս մեր թարգման-չի գործածած ձեռագրում αϰχαν, εϰχαν ձևե-րը և կամ հայերէնը պէտք է կարդալ ակքուն, իբր յն. *αϰχουν փխ. αϰχονχ ընթերցոածե։-Աճ.


Անյարիր

adj.

that cannot rise.

• տե՛ս Յառնել։


Անոպայ, ից

adj.

untoward, rude, rough, rustic;
uncivil, disobliging;
awkward, unbecoming.

• , ի հլ. «անխելք, անմիտ» Ոսկ. ես. Կռչ. 228. «դաժան, ժանտ» Նար. Սկևռ. յար. Սարգ. յուդ. «տգէտ, գռեհիկ, վայրե-


Անութ, նթի, նթոյ, թոց

s.

arm-pit.

• , ի, ռ հլ. «թևի տակի փոսը, խօլթուխ» Բ. մկ. ժբ. 40. Երեմ. լը. 12. Բուզ. գ. 18. այս հին օրինակների վրայ կարելի է աւելացնել այժմ՝ «Խեցիս ջեռու-ցեալ յանթոն դնէին» Եփր. Վկ. արև. 30 «Գունդս կապարիս հրամայեալ է ջեռուցանել և դնել յանթս ձեր, մինչև ծակեսցի փոր ձեր» (Գոր. և Շմոն, էջ 70)։ Ածանցեալ ձևերն են՝ անթել «թևի տակն առնել» Կանոն. անթմէջ «անութի մէջտեղը» ԱԲ. ընդանթական «թևի տակի» Բժշ. անութքա, անութքայ «թևի կամ վզի տակ ուռեցք» Գաղիան. անթանոց «ու-սընդանութ կապուած ոսկու շարք կամ յան-ջագեղ կամար» Հին բռ. ընթանոց «ղենջակ» Ոսկ. ես. անթանոցիկ «թևի տակ դրած փոք-րիկ խուրձ ցորեն» Յոբ. իդ. 19. անթատակ «թևի տակը» Ոսկիփ. Աբր. կրետ. 84. նոյն բառը գրւում է անթ և անդ ձևերով (վերջին ձևով է Զքր. սարկ. բ. 52). Վարդանեան ՀԱ 1922, 280 սխալ գրչութիւն է համարում անթ, որ սակայն արդարանում է գւռ. ձևե-րով. նոր գրականում ընդունուած է միայն անութ, որից անթացուպ «խեղանդամի թևի տակ գաւազան», ուսընդանութ (իբր մէ՛կ բառ) «կրծքի վրայ խաչմերուկ»։

• ԳՒՌ.-Ակն. Հճ. Հմշ. օնթ, Մկ. Վն. հիւնթ. բառիս նշանակութիւնը գրաբարից մի քիչ տարբեր է. այսպէս՝ Ախց. Զթ. Հմշ. «գիրկը», Հճ. «կապոց, տրցակ», Մկ. Զն. Տր. «թևտակ, երկու բազուկների կամ մէկ թևի ու իրանի միջև առնուած մի բանի քա-նակութիւնը», Ակն. «մի կուրծք բեռ, լանջքի վրայ առած բեռան քանակութիւնը», Մրշ. «ուս, կռնակ», իսկ միայն Վն. «թևի տակը»։ Նոր ձևեր են Ալշ. յանտէտակ. Մշ. յանդ'է-տակ, Վն. ընթատակ, Մկ. հընթըտակ, Հմշ. օնթդագ «թևի տակը», Վն. հնթել «թևի տակ դնել», Հմշ. օնթուլ «տղան գիրկը նստեց-նել», Զթ. անթիլ «գրկել», Ակն. օնթիլ «յա-փըշտակել, մի բան ամբողջովին խլել ու փախչիլ, կրծքի վրայ բեռնաւորուիլ», Խտջ. անթել «անթով կամ գրկով չափել, ռմկ. խուլաճլամիշ ընել»։