Your research : 50 Results for նշան

Entries' title containing նշան : 80 Results

Definitions containing the research նշան : 850 Results

Լկամ

s.

bridle, reins.

• = Պրս. [arabic word] ligām «սանձ» բառից, որից փոխառեալ են նաև ասոր. [syriac word] legama, արաբ. ❇ lijām, քրդ. lejam, ligab, la-(af, laγav, վրաց. ლაგამი լագամի, ლაგაბი լագաբի, թուշ. ինգիլ. լագամ, մինգ. լազ. լագամի, սվան. լագ'ամ, բոլորն էլ «սանձ», երկրորդաբար նաև «չուան» նշանակու-թեամբ։ Müller WZKM 10, 181 կարծում է որ բուն ծագումն է լտ. ligamen «կապ, փոկ, չուան»։ Սակայն հայ. բառը անշուշտ պարս-կերէնից է՝ նշանակութեան նույնութեան պատճառով։-Հիւբշ. 267։


Լոյծ

adj.

liquid, fluid;
loose, free;
soft, mellow, tender;
— որովայն, open, easy in the bowels;
— լինել բնութեան, to be easy in the bowels;
to have the diarrhoea, flux, looseness;
— հանդերձք, immodest dress;
— կեանք, debauchery, dissolute life.

• ՆՀԲ առաջին անգամ տուաւ ուղիռ մեկնութիւնը՝ լծորդ դնելով յն. λόω, λ︎. τος, λύσις և լտ. solvo, solutus ձևերը։ Windisch. I7 յն. λύω, ἐλευϑ-ερος, լտ. liber, գոթ. liusan, laus «ազատ»։ Böt-tich ZDMG 1850, 355 և Arica 81. 362 սանս. pluta=լոյծ։ Müller SWAW 38, 578 սանս. ruյ։-Հիւբշ. KZ 23, 395 կա-պում է նոյն սանսկրիտ բառին, հայր հա-նելով եւրոպական lug ձևից։ Տէրվ. Նա-խալ. 103 սանս. ruǰ, լատ. lugere «սգալ» ձևերի հետ՝ հնխ. rug «բեկանել, վշտաց-նել» արմատից։ Meillet MSL 7, 57 յն λόγος «ճկուն, մատղաշ ճիւղ», λυγόω. λυγίζω «ճկել, ծռել, կորացնել ևն», լիթ. lugnas «ճկուն»։ (Նոյնը հաստատում է Boisacq 589 ծան. լատ. luxus «պաշտօ-նից վտարեալ» ձևի միջոցով)։ Հիւբշ. 454 չի ընդունում այս մեկնութիւնը՝ նը-շանակութեան տարբերութեան պատճա-ռաւ, մերժում է նաև յն. λύω «լուծել» համեմատութիւնը՝ ձևի անճամաձայ-նութեան պատճառաւ։ Հիւնք. ծոյլ բա-ռից կամ յն. λόω, λόσω։ Meillet, De indeur. rdmen, էջ 24 լիթ. láuži «կոտրել», հբգ. liohhan «քաշել փրցը-նեւ». լատ. lugeo «լալ, սգալ» ևն ոնտա-նիքին է կցում, որ մերժում է Հիւբշ. IF Anz. 10, 45՝ նշանակութեան տարբերու-Դեան պատճառաւ։ Pedersen Հայ. դը. լեզ. 44 գոթ. lukan «փակել»։ Patrubá-ny, Monde Orient. 2, 220 և ՀԱ 1908. 274 սանս. klidyati, յն. πλάδος «խո-նաւութիւն», հանգլ. hlaud «մէզ» ևն։ Վերջին անգամ Meillet BSL ж 79, էջ 4 տռուաւ վերի մեկնութիւնը։


Լովիաս

s. bot.

s. bot. kidney-bean.

• = Արաբ. [arabic word] lubiya, պրս. lubiyā, lu-νiva «լոբի», որոնցից փոխառեալ են նաև ա-րևել. թրք. lobya, քրդ. lobia, lupék, լազ. lobya, վրաց. ლობიო լոբիո, թուշ. լոբիվ հոմանիշները։ Հայ բառը ծագում է արաբ. և պրս. ձևերից. սրանք էլ ծագում են արամ. [hebrew word] lubiyā = ասոր. [syriac word] lu-byā «լոբի» բառից. իսկ բոլորի մայրն է յն. λοβός «բլթակ (ականջի, լեարդի). 2. ընդե-ղէնների պատեանը, ինչ. լոբիի, բակլայի, սիսեռի ևն». նշանակութեան զարգացման համար հմմտ. հյ. պատին «ընդեղէնների պատեան», իսկ Ննխ. «կանաչ լոբի, սլիկ»։-Հիւբշ. 287։


Լորուստ

s.

obscene song.

• , ի-ա հլ. անստոյգ բառ. մէկ ան-գամ գործածուած է սեռ. լորստաց ձևով՝ Վե-ցօր. էջ 66 «Զի ձայնք երգչացն պէսպէս նուագովք գեղգեղեալք և բարբառք ւռոստա-զըն տեղի ապականութեան և աղտեղութեան յիշատակեն ի միտս նոցա»։ Այս բառը չունի ՆՀԲ. իսկ ՋԲ (իբր անստոյգ բառ) և ԱԲ մեկ-նում են «անհամեստ երգ, անամօթ՝ բաց երգ»։ Սեռ. լորստաց ձևից կարելի է ենթադրել ուղ. թէ՛ *լորուստ և թէ՛ *լորիստ. բուն ձևը ան-յայտ է։ Նշանակութիւնն էլ ըստ իս «երգիչ» է, և ո՛չ թէ «երգ». որով համազօր ձևեր են դառնում «ձայնք երգչացն և բարբառք լորըս-տացա»։


Լուռ, լռի, լռաց

adj.

mute, silent, taciturn;
— բերանով, in silence;
լուռ հաւատք, absolute, blind faith;
լուռ լինել՝ կալ, to be silent, to keep silence, to remain mute, cf. Լռեմ;
լուռ լինել ի թշնամութենէ, to cease from being enemies;
to conceal enmity;
լուռ լինել յաստիճանէ, to be deprived of, to be degraded, deposed;
լուռ լե՛ր, silence! hush! hold your tongue! ի լուռ լե՛ր, do not celebrate;
չկարէր լուռ կալ, he could not refrain from speaking.

• = Բնիկ հայ բառ. նշանակում էր նախա-աէս «լսող, միտ դնող, ականջ դնող, հլու» և պատկանում է լու, լուր արմատին (տե՛ս լսել բառի տակ), իբր հնխ. k'lus-ri-։ Նշանակու-թեան նոյնպիսի զարգացում ներկայացնում են գոթ. hliuϑ «լսել, ուշադրութիւն, լռու-թիւն», նբգ. hore dochi «լտի՛ր» կամ նաև «լռի՛ր», aufhoren «դադարիլ, կանգ առնել, վերջացնել», հիսլ. hljoδ «լսել, լռել», hljoδr «յուռ, լռիկ»։-Հիւբշ. 454։


Լպիրծ

adj.

lubricous, slippery.

• = Բնիկ հայ բառ. կազմուած է նախորդի նման հնխ. slibr-արմատից՝ շ աճականով։-Աճականի համար հմմտ. լայնշի, բոլորշի, զոլորշի. իսկ բառի կազմութեան, փինչպէս նաև նշանակութեան զարգացման համար տե՛ս լիրբ։ -Աճ.


Իրեար, զիրեարս

s.

one another, each other;
reciprocally;
չեն յ— նման, they are not like, they do not resemble each other;
շաղկապէ զինքեանս առ —, it unites one to the other, colleagues;
ընդ — անկանել, to rise one against the other, to fall out, or disagree among themselves, to quarrel, to come to blows, to fight;
անդամք ընդ իրեարս պատշաճ, well proportioned limbs;
տեսանել զերեասս իրերաս, to see each other;
ի վերաս իրերաց սպանանել, to kill one after the other;
անդոսնել զիրերօք, to despise one another;
իրերօք օգնել միմեանց, to help one another.

• ՆՀԲ իր (իբր իր ընդ իրի) կամ իւր բա-ռից։ Տէրվ. Մասիս 1881 մայ" 11 իւռ բառի կրկնաւորն է։ Հիւնք. իւր բա-ռից։ Մառ. Гpaм. др.-арм. 157 և ЗВO 22, 57 կրկնուած է եար, իմա՛ ար «մէկ» բառից. հմմտ. վրաց. երթի, մին-գըր. արթի, լազ. ար «մէկ». որով ի-րեար նշանակում է բուն «մէկմէկի, մէկզմէկ»։ Pedersen, Յուց. դեր. 36 եար մասնիևով (ինչ. որ-եար) *իո <*sēuro>իւր բառից։ Karst, Յուշար-ձան 403 սումեր. barra «իրեար»։

• ՓՈԽ.-Հայ-բոշայերէն իրար-բաշդա «մի-ասին» (Finck, Die Sprache der arm. 71։ geuner ЗАH 1907, 111). բառացի նշանա-կում է «իրար-գլխի» (թրք. baš «գլուխ». ներգ. basda)։


Լաբիւրինթոս

cf. Բաւիղ.

• = Յն, λαϊύοινϑος «բաւիղ», որից փոխա-ռեաւ են նաև լտ. labyrinthus, գերմ. Laby-rinth, ֆրանս. labyrinthe ևն.-յոյն բառը փոխառեալ էին կարծում եգիպտ. lope-rohu-nit ձևից. (այսպէս էր կոչւում Եգիպտոսի մէջ Մերիսեան լճի մօտ շինուած հռչակաւոր լա-բիւրինթոսը). բայց այժմ համարւում է փո-խառեալ կարիական կամ լիւդիական լեզուից և նշանակում է «պալատ λάβρυς-ի, որ է կա-ցինի» (լիւդիական կամ կարիական բառ ըստ Պլուտարքոսի. տե՛ս Boisacq 548)։-Հիւբշ. t︎ 351։


Լեգէովն, ի, աց, ից

cf. Լեգէոն.

• = Յն. λεγεών հոմանիշից, որ փոխառեալ է լտ. legio, սեռ. legionis բառից. (արմատը lego «հաւաքել»). նոյն լտ. բառից փոխա-ռեալ են նաև գոթ. laigaiōn, գերմ. Legion, ֆրանս. légion, ռուս. лeriонъ ևն, լտ. legio «լեգէոն» նշանակում է բուն «ընտրութիւն» (և ո՛չ թէ ծագում է lego «հաւաքել» բայից)։ Այսպէս է կոչուել լեգէոնը, որովհետև լեգէո-նի զինւորները ընտրութեամբ էին և կամ որովհետև նախապէս իւրաքանչիւր լեգէոնա-կան իրաւունք ունէր իրեն համար մի զինա-կից ընկեր ընտրելու (Ernout-Meillet 507)։ -Հիւբշ. 352։


Ծարաւ, ոյ, ով

s. fig. adj.

thirst, dryness, drought, thirstiness;
thirst, panting for;
thirsty, dry;
մեծ, սաստիկ —, great, over-powering thirst;
շիջուցանել, բժշկել, զովացուցանել զ—, toquench, to cool, to slake thirst;
պապակիլ, տոչորիլ ի —ոյ, to be quite choked or parched with thirst;
մեռանիմ ի —ոյ, I am dying with thirst.

• , ո հլ. (ՆՀԲ ունի նաև ու հլ. բայց առանց վկայութեան) «պասուք, ջրի կարօ-տութիւն զգալը» ՍԳր. «ծարաւած» Լմբ. ժող. և սղ. որից ծարաւիլ ՍԳր. Եւս. պտմ. ծա-րաւի ՍԳր. Մծբ. ծարաւագոյն Կոչ. ծարա-ւուտ ՍԳր. ծարաւահատ Մանդ. պասքածա-րաւ Թէոդ. կուս. օգտածարաւ Ագաթ. ծա-րաւկոտ «շատ ջուր խմող» Բար. էջ 135. ծարաւահիւծ Չրր. եթ. ծարաւութիւն Եփր. համաբ. ևն։-ՋԲ նշանակում է նաև ծարաւ «ազգ ինչ ժանտ օձի, որոյ խայթուած ծա-ռաւեռուսանէ լոյժ» (այսպէս և Նորայր, Բար. ֆր. 404 ա)։ Այս նշանակութիւնը հա-նում են անշուշտ Օր. ը. 15 հատուածից. «Եւ ած զքեզ ընդ անապատն մեծ և ընդ ահա-դին, ուր օձն խածանէր և կարիճ և ծառաւ և ոչ գոյր ջուր»։ Բնագիրը համապատաս-խան տեղում ունի [hebrew word] slmmāon, որ նշանակում է «անջրդի անապատ», որ և Բառռմանուած է յն. διώα «ծարաւ»։ Ոմանք քննիչներ բնագրի այս բառը հասևանում են «մի տեսակ կատաղի օձ». բայց մեր հայ-րերը անշուշտ մի՛միայն «ծարաւի» իմաս-տով էին հասկացել, ինչպէս յունարէնն է և ինչպէս ունի նաև հին սլաւոնական թարգ-մանութիւնը (жаждa «ծարաւ»)։ Բուն օձի համար ասուած է ծարաւական քարբ Տօ-ւակ., որ տե՛ս նաև տակը ծարբ։


Ծաւի

adj.

blue-eyed, mild-eyed.

• ՆՀԲ ծով բառի՞ց։ Տէրվ. Նախալ. 77 հանում է ծով բառից, որի նախաձևը դնում է *ծաւ. հմմտ. արաբ. [arabic word] ma «ջուր» և [arabic word] māī «կապուտակ»։ Հիւնք. ըստ Տէրվ։ Մառ ИАН 1920, 133 և Яз. и лит. I. 227 վրաց. ցա և բասկ. sap «երկինք» բառերին ցեղակից։ Կապ ու-նի՞ն արդեօք հիւս. կովկասեան լեզու-ներից ավար. zob, դարգվա dzubri, կիւրին. čcaw, թաբաս. dzav, ագուլ. zaw, լակ. ssau, որոնք բոլոր նշանա-կում են «երկինք» և ըստ Troubetzkoy BSL 29, 165 ցեղակից են իրար հետ։ Կարելի էր ընդունել ծաւի իբր «երկ-նագոյն»։


Ծէս, ծիսից

s.

rite, form, ceremony.

• =Փոխառեալ է վրացերէնից. հմմտ. վը. րաց. წეbი ծեսի «կարգ, բնութեան օ-ոէնք, կարգադրութիւն, կանոն, եկեղեցա-կան ծէս, սովորութիւն, բնութիւն, բարք», წესა ծեսա «կոչել, անուանել, կարգել, հաստատել, կանոն դնել», წეხება ծեսեբա «կարգադրել, կանոնաւորել, կարգաւորել», გაწვხება գածեսեբա «կանոն, հաստատու-թիւն, հրաման, կարգ» կամ բայական գոր-ծածութեամբ՝ «հաստատել, կարգել, ևանո-նաւորել», განწეხება գանծեսեբա «կար-զադրութիւն, կարգադրել, կանոնաւորել» მოწეხე մոծեսե «ընկերութեան անդամ, քահանայ, աբեղայ, կրօնաւոր», უწესო ու-ծեսը «անկարգ, խառնակ, անկանոն», უδე სօბა ուծեսորա «խառնակութիւն, անկար-ռութիւն»։ Հայերէն բառը յետին, ռամիկ և գործածութեան մէջ չմտած մի ձև է. մինչ-դեռ վրացերէնը ցոյց է տալիս ճոխ ու կեն-դանի գործածութիւն։ Բացի սրանից վրացին ունի բառիս նախանշանակութիւնը. հմմտ. წეხა ծեսա «կոչել, անուանել, կարգել, հաստատեւ»։ Այս պատճառով չի կարող վրացին հայերէնից փոխառեալ լինել, այլ ընդհակառակը։-Աճ.


Ծիծառն, առան, առունք, ռանց

s. ornith.

s. ornith. swallow;
վայրի —, marten, martlet;
ձագ —ռան, young -;
ճչէ —, the — twitters;
cf. Ծաղիկ;
մի — ոչ բերէ գարուն, one — does not make spring;
one bee makes no swarm.

• Տաթևացի, Հարց. 220, Ինճիճեան Հնախ. Գ. 21 և Capelletti, Armenia, թրգմ. Արշալ. արրտ. 1842, էջ 108 հա-մարում են բնաձայն բառ։ Böttich. Ari-ca 67. 98 և Lag. Urgesch. 775 պրս. zalū, zarū «տզրուկ» բառի հետ՝ սխալ-մամբ լատ. hirundo «ծիծառն» նշանա-կութիւնը լտ. hirudo «տզրուկ» նշանա-կութեան հետ շփոթելով։ Muller SW. AW 88 (1877), էջ 14 յն. γενιδών և լտ. hirundo հոմանիշների հետ։ Նոյն-պէս է նաև Տէրվ. Նախալ. էջ 82։ Հիւնք. ծիածան բառից։ Tomaschek, Die alt Thraker II. 25 թրակ. ϰουστάνη «ծի-ծառնախոտ» բառի հետ։ եռեմեան Բաոմ. 1897, 123 ըստ աւանդութեան ծիծ առնել ձևից է հանում։ Patrubány ՀԱ 1908, էջ 315 լտ. garrio ձևի հետ, որով ինքն է լինում բառիս առաջևն ուղիղ մեկնիչը։ Նոյնը յետոյ աւելի մանրամասն Petersson KZ 47, 287։ Պատահական նմանութիւն ունին թուշ. ծիծաი «ճպուռ», օսս. ծիվ «ճնճղուկ»։

• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Շմ. ծիծէռնակ, Զթ. ձիձէռնագ, Մրղ. ծի՛ծէռնակ, ծռնիկ Սլմ. ծիծեռնիկ, Մշ. ծիձըոնագ, Ալշ. ծիձըո-նեգ, Տփ. ծիծիրնակ, Ջղ. ծծեռնակ, Ննխ. ձձէռնիգ. Գոր. Ղրբ. ցցէ՛ռնակ, Ագլ. ցეm'ո-նիկ', ցցm՛ռնիւկ, Տիգ. ձձըռնագ, Ոզմ. ծծռնէկ, Խրբ. ձձըռիգ՝, Ասլ. ձձըռնիգ, ձձըո-նիյ, Վն. ճճըռնեկ.-այս բոլորը (բացի վեր-ջինից) ենթադրում են ծիծեռնակ, ծիծեռնիկ, ծիծառնիկ, ծիծառնուկ և ծիծեռիկ ձևերը։ Գա-ւառականների մէջ նոր նշանակութիւն ունին ծիծեռ Ալշ. Բլ. Երև. Լ. «րոքի կարթաձև եր-կաթը», ծիծեռնիկ «չուանը քաշելու փոքր ճախարակ կամ անուակ»։


Ծիր, ծրի

s. adj. geog.

circle, circumference;
round, circuit;
out-line, border;
spread, diffused;
— արտեւանանց, edge of eye-lids;
— անուոց, wheel-track;
rut;
— հանդերձիկ, skirt, border, piping;
the tropics;
— գնաց, colure;
— տեսութեան, horizon;
—ք աստեղաց, chorus of the stars;
— կաթին, galaxy, milky way;
— խաւարման, ecliptic;
— գիշերահաւասարի, equinoctial;
— ածել, to gird, to surround;
ընդ —ս եղերաց, throughout the world;
որ ոչ ընդ ծրաւ անկանի, unbounded, infinite.

• =Նոյն են վրաց. წრე ბրե «շրջանակ, շրջագիծ», დაწერა դածերա «գրել, նկա-րել», წერა ծերա «գրել», საწერელი սա-ծերելի «թանաքաման», թուշ. წერილა ծե-րիլա «գիր, գրութիւն», წერადდარ ծերաղ-ղար «գրել», լազ. jar «գրել», jareri, ǰarali «գրուած», jara «գիտութիւն», jaru «նամակ, գիր, գիտութիւն, ուսում», jaroni «գիտուն» (իմա՛ čar, čaru, čara ևն)։ Վեր-ջինների նշանակութեան համար հմմտ. հյ ბրել «գծել, գրել» Յիշատ։ Կովկասեանները պարունակելով աւելի ընդհանուր և բաս-մազան իմաստներ, չենք կարող դնել հայե-րէնից փոխառեալ. այլ բոլորը միասին կուլ-տուրական խալդիներից։-Աճ.


Խօս

s.

cock-crowing;
cf. Խօսք.

• , ի հլ. «խօսք, խօսած կամ ասած բանը» Եւս. պտմ. 467? (կասկածելի). Զքր. կթ. Մագ. քեր. «աքլորի կանչը» Բրս. մրկ. սովորաբար անեզական ձևով խօսք ՍԳր. Սեբեր. Մծբ. Եւս. քր. որից խօսիլ «ասել, խօսիլ. 2. ճառել, պատմել. 3. աքլորի եր-գելը. 4. աղջիկ նշանել» ՍԳր. Ոսկ. խօսա-կից Առակ. զ. 22. խօսարան «լեզու» Ագաթ. խօսելի Գ. թագ. ժ. 7, Ոսկ. յհ. ա. 10. Ա-գաթ. խօսնակից Բուզ. խօսնայր Մխ. դտ խօսուն ՍԳր. Ագաթ. Եզն. Վեցօր. Ոսկ. Եփր. ծն. խօսող «ճարտասան» ՍԳր. Կոչ. «աք-լոր» Բրս. մրկ. «ԱՉ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (Ամատունի, Հյ. բառ ու բան, էջ 297), անխօս ՍԳր. Եզն. Կոչ. բարեխօս ՍԳր. Ոսկ. Կոչ. Ագաթ. բազ-մախօս Եւագր. Եւս. պտմ. խօսումն «նշա-նադրութիւն» Ոսկ. Բ. կոր. Աթան. էջ 609 զարդախօս Մծբ. երկխօս ՍԳր. զրախօս Ես զ. 19. Տիտ. ա. 11. ընդունայնախօս Կորիւն. ընդվայրախօս Ոսկ. ես. թոթովախօս Ես. իթ. 24. Եփր. ծն. լաւախօս Սիր. զ. 5. խառ-նախօս Ոսկ. Ա. կոր. Եւս. քր. խորախօս Եզեկ. գ. 5. խօսացտէր «իշխանաւոր. մե-ծաւոր, որի խօսքը կանցնի» Աբր. կրետ. 41 ևն. նոր գրականի մէջ հայախօս, տաճկա-խօս, ռուսախօս, համախօսական, խօսակ-ցական ևն։


Ծագ, աց

s.

apex, head, top, summit, ridge, end, tip, point, extremity;
end, conclusion, heaping, over-measure;
—ք աշխարհի, the entire globe, the universe;
— լերանց, the top or summit of mountains;
— մատին, the tip of a finger;
— մեծութեան, the topmost height or pinnacle of greatness;
—է ի —, —աց ի —ս, right through, from one extremity to the other, from beginning to end;
from top to bottom, entirely;
ի —աց երկրի մինչեւ ի —ս երկնից, from the uttermost part of the earth to the uttermost part of heaven;
մինչեւ ի —ս երկրի, to the ends of the earth;
լինել ի —ս փառաց, to be at the highest pitch of glory;
ածել ի — կատարման, to bring to the acme of perfection.

• նախնական նշանակութիւնը դնում է «ծայր»։


Ծանր, նու, նունք, նունց

adj. gr. adv.

heavy, weighty;
massive, voluminous, great;
difficult, bard, onerous, laborious;
disagreeable, troublesome, importunate;
grievous, serious, preponderating;
sluggish, tardy, dull;
hard (of hearing);
strong, rank;
grave;
— քուն, deep sleep;
— կերակուր, indigestible food;
— շունչ, bad breath;
— հարուած, violent blow;
— կին, woman with child;
ծանունս սխալել, to be greatly mistaken;
ծանունս լսել, to give no ear, to pretend not to hear;
— թուիլ, to take ill, to be displeased, angry, enraged;
մի ինչ — թուեսցի քեզ, do not take it ill, do not be displeased;
— է քեզ բանգ այդ, the thing is above your ability;
— է ինձ, that is a heavy sacrifice for me;
թողէք զ— օրինացն, yon have omitted the weightier matters of the law;
heavily;
grievously;
deeply;
vigorously;
seriously;
painfully.

• Peterm. 62 լծ. թանձր։ Muller SW AW 44, 552, 554, 557 սանս. guru հոմանիշի հետ։ Հիւբշ. KZ 23, 23 օսս zún։ Տէրվ. Նախալ. 78 սանս. garu, guru, յն. βαρύς, լտ. gravis, գոթ. kaurus բառե-րին ցեղակից. հայերէնը իբր *ծար-ր ձևից յառաջացած։ Հիւնք. անուր բա-ռից։ Patrubány SA 1, 197 յն. γέμω «լի եմ», լտ. gemo «հառաչել» ռառե-ոի հետ։ Pedersen, Նպաստ 48 նախա-ւոր նշանակութիւնը դնում է «յղի» և համեմատում է հյ. ծին, ծնանիմ, լն. γίγνομαι, լտ. gignō։


Թէյ, ի

s.

tea.

• = Ծագում է չինարէն = բառից. այս դաղափարանշանը հին չինարէնում կարդաց-ւում էր thou. նոր չինարէնում հիւսիսային բարբառները կարդում են č̌a, հարաւային-ները thou. այն ազգերը՝ որոնք հիւսիսային Չինաստանից են ստացել թէյր, գործածում ևն հիւսիսային չինարէնի ča ձևը, իսկ այն ազզերը՝ որոնք հարաւային Չինաստանից են ստացել, գործածում են հարաւային չինարւ-նի thou ձևը։ Այսպէս՝ հիւսիսային չինարէ-նից են փոխառեալ ճապոն. [arabic word] cha «թէլ». չաղաթ. կամ արևել. թրք. ❇ čay, եաքութ և թունգուղ. čai, թրք. čay, պլհ. [arabic word] cayi, բրոնցից էլ ռուս. чaй, լեհ. czaǰ, օսթյաք. šai, նաև հյ. չայ, որ ըստ ՀԲուս. § 2451 գործածուած է Ժէ դարի վերջերը գրուած մի բժշկարանում։ Հարաւային չինարէնից է փո-խառեալ մալայերէն [arabic word] teh, որի միջոցով յառաջացել են բոլոր եւրոպական ձևերը. ինչ անգլ. tea, իտալ. te, ֆր. thé, գերմ. thee, նյն. τείον և սրանցից էլ հյ. թէյ։-Աճ.


Թթու, ոց

adj. s. chem.

acid, sour, tart, sharp;
bitter, harsh, grievous, sad;
s. chem. acid.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Հմշ. Մկ. Մշ. Ջղ. Սեբ. Սչ. Տփ. թըթու, Ննխ. Շմ. Պլ Ռ. թութու, Տիգ. թըթթու, Հճ. թmթու, Զթ. թօթու, Ասլ. Սլմ. Վն. թթիւ, Մրղ. թիւթիւ. Ագլ. Գոր. Ղրբ. Ոզմ. թթօ. -ածանցներից նշանակելի են Սչ. թթֆել, Ասլ. թը'վիլ, Գոր. թըթըվէլ. Հւր. թութույէլ, Ղրբ. թըթուաշ, Գոր. թըթըվա՛շ, Շմ. թութվաշ։ Նոր բառեր են թթխմոր, թթուան, թթուահոտ, թթուեղէն, թթուեշաղ, թթուրուխ, թթռուպ ևն։-Թրքա-խօս հայոց մէջ կայ Ատն. թթվէլ օլմաք «խմորի թթուիլը» (Արևելք, 1888, նոյ. 8-9)։


Թիզ, թզի, թզաւ

s.

span;
palm;
թզաւ յերկայնութիւն, a palm's length;
թանձրութիւն նորա թզաւ, four inches thick.

• , ի-ա հլ. «լիաբաց ձեռքի վրայ բոյթ մատի ծայրից մինչև ճկոյթի ծայրը եղած տարածութիւնը (մօտ 24 սանտիմետը) կամ բստ երկրաչափների՝ ուղուկ, չորս մատնա-չափ» ՍԳր. Կիւրղ. գնձ.-արդի լեզուի մէջ էլ ընդունուած է թիզ «բթամատից մինչև ճկոյ-թը» և քիլ «բթամատից մինչև ցուցամատը՝ որ է մօտ 18 սանտիմետը». (այսպէս է նաև Խտջ. որ պահում է յիշեալ երկու բառերն էլ)։ -Բայց Եզնիկի մէջ՝ էջ 214 կարդում ենք. «Ո՛չ աւելի զթիզն քան զքիլն գտանեմք», ո-րից երևում է որ թիզը քիլից փոքր (կամ հա-ւասա՞ր) է։ Սրան համապատասխան է գա-լիս Ղրբ. կէղ (=քիլ), որ նշանակում է «թիզ, բթամատից մինչև ճկոյթը»։-Թիզ բառից ու-նինք թզեան «մէկ թիզ երկարութեամբ» Կիւրղ. դտ. Ոսկ. հերոդ. թզաչափ Յալսմ. թզաչափաբար Անյ. պորփ. թզուկ «խիստ կարճահասակ, գաճաճ» Ոսկ. ա. տիմ. էջ 155, Խոր. աշխ. Վրք. հց. թզահասակ «թզուկ» ԱԲ. երեքթզեան Եւս. քր. իննթզեան Երզն. լս։


Թիլ, թլի

s.

suburb, village.

• ՆՀԲ չունենալով Անեցին և Այրիվանե-զին, ո՛չ էլ Միխ. ասորու առաջին օրի-նակը և սխալելով սրա դևք, կախարդք ևն բառերից, ինչպէս և թլսմեր, տլըս-մերք «կախարդանք, յուռութք» բառերի պատահական նմանութիւնից, ստեղծում է անգոյ թլեր, ոյ կամ թիլ, թլոյ և թլաց1, ցաց ձևերը՝ «թըբլըսըմ, յուռութք» նշա-նակութեամբ։ Այսպէս է նաև ՋԲ։-Իսկ ԱԲ թէև ունի թիլ «հողաբլուր» նշանակու-թիւնը, բայց կրկնում է նաև ՆՀԲ-ի թիլ. թլացք ձևերը։ Սրանցից դուրս ՆՀԲ և ՋԲ դնում են թիլ «աւան, գիւղ», հանելով Թիլ տեղական յատուկ անունից։ԱԲ իրա-ւամբ ջնջած է այս։ Աղաբէգեան, Բիւզ. 1903, л 1943 դնում է «շիրիմ, տա-աան». վերջին անգամ Վարդանեան ՀԱ 1921, 640 ասոր. tēlā ձևից։ Վերի մեկնութիւնը Արմատական բառարանիս ձեռագրից առնելով հրատարակեց Աճե-մեան ՀԱ 1922, 592։


Լիկն, լկան

s.

wash-hand basin.

• , սեռ. լկան. անստոյգ ձևով բառ, որ սեռ. լկան ձևով մէկ անգամ գործածում է Ոսկ. ես. 264 «Տեսանե՞ս զի բոլորակ իմն է երկիր... մի՛ ըստ արտաքնոց փիլիսոփայից առասպելացն պատրիցիմք, որք գառագղի և կարկնի և սկտեղ և լկան և այլ ինչ այսպի-սեաց սովոր են նմանեցուցանել զերկիր»։ Թուի նշանակել «մանր դրամ, իբր մասն լումայի» և այս իմաստով իբր նորագիւտ բառ մէկ անգամ գտնում եմ գործածուած Վրք. հց. Ա. 706 «Հայրն Դանիէլ հիւանդա-ցաւ և պէտք եղեն նմա իրս ինչ լկան միոյ լումայից. և վասն զի ոչ ուստեք կայր զի գնեսցէ...» (այլ խմբ. Հարկ եղև նմա պէտւ ինչ և ոչ ունէր զի գնեսցե)։

• ՆՀԲ ուղղականը ենթադրում է լիկն «լակա՞ն». իսկ ՋԲ կցելով վերի լիկ «լիճ» բառի հետ՝ իբրև սրա երկրորդ նշանա-կութիւնը, դնում է «կոնք»։


Նախանձ, ու

s. adv.

envy, jealousy;
rancour, hatred;
emulation, rivalry;
zeal, fervour, warmth;
տիրասէր —, attachment, affection;
zeal;
առ —ու, enviously, invidiously;
— կրել յումեքէ, to be envied;
—ու մաշիլ, to pine away with envy, to be eaten up with;
ի —բարկութեան բրդիլ, to burst with envy;
ի — բարկութեան բրդիլ, to burst with envy;
առնուլ, բերել, ի — բերիլ, մտանել, to envy, to be envious of, to grow jealous, to bear envy, cf. Նախանձեմ;
to rival, to vie with;
— արկանել յոք, ի — ածել զոք, to fill with jealousy or envy, cf. Նախանձեցուցանեմ;
to move, excite or provoke to emulation;
ի — գրգռել զոք, to arouse the jealousy of, to create envy;
խնդրել զ—, to revenge, to take vengeance;
վառիլ —ու ընդ, to become jealous;
ի — վառիլ ընդ ումեք, to be jealous of;
— դնել, to emulate, to rival;
ի — նմանութեան ուրուք կրթիլ, to emulate a person, to desire to imitate him;
— առաքինութեան դնել ընդ ումեք, to desire to emulate a person's virtues;
— առնել, to fascinate, to charm, to bewitch, to cast a spell on;
ո՜ անմիտ գաղատացիք, ո՞ — արար զձեզ, o foolish Galatians, who hath bewitched you?.

• , ու հլ. «նախանձ, չարանալը» ՍԳր. Ոսկ. մ. բ. 15, գ. 8. Եւս. քր. որից նա-խանձիլ ՍԳր. նախանձաւոր ՍԳր. Եւս. քր. Ոսկ. եբր. նախանձուկք Թուոց ժա. 29. Կորիւն. Ոսկ. մ. ա. 1. նախանձորդ «նա՝ որ նախանձ է կրում» Ա. կոր. ժդ. 12. «նա՝ որի վրայ նախանձում են, նախանձելի» (նորա-գիւտ նշանակութեանս վկայութիւնը տես յուռմարիլ բառի տակ). նախանձաբեկ ՍԳր. Ագաթ. Եփր. թգ. նախանձախնդիր Գաղ. ա 24. Ոսկ. մտթ. և ես. Բուզ. նախանձայոյզ ՍԳր. Եփր. դտ. թգ. ծն. աննախանձ Ադաթ Եզն. հեղձանախանձ Մծբ. բարենախանձ Փարպ. երկրանախանձ Ոսկ. ես. և մտ. գետնանախանձ Ոսկ. յհ. ա. 37. ստորանա-խանձ Ոսկ. յհ. ա. 8. յորդանախանձ Սիսիան. դիւրանախանձ Լմբ. քինանախանձու Եփր. աղ. 273. ինքնանախանձ Դիոն. ածայ. ևն։ (Նախանձ, մախանք և չարակնութիւն հոմա-նիշների տարբերութեան մասին տես Տաթև. ամ. 250)։

• ԳՒՌ.-Ագլ. Ալշ. Երև. Մկ. Մշ. Ջղ. Սլմ. Տփ. նախանձ, Ախց. Կր. նախանծ, Պլ. Սչ. նախանց, Տիգ. նmխmնց, Վն. (ժողովրդա-կան ստուգաբանութեամբ նեխիլ բային նմա-նեցնելով) նեխած. առհասարակ գործածւում են իբր ած. և նշանակում են «նախանձոտ» միայն Ագլ. «նախանձ». բայական ձևով Սեբ. նախընցիլ ևն։


Նարդոս, ի

s. bot.

s. bot. nard, spikenard, nardus Indica, (oil and perfume).

• = Յն. νάρδος «նարդոս» (ածականը νάρδινος) ձևից, որից փոխառեալ են նաև լտ. nar-dus, գոթ. nardus, հբգ. narda, գերմ. Nar-de, անգլ. ֆրանս. nard, իտալ. nardo, վրաց. ნარდი նարդի ևն։ Նախնական աղբիւրը սանս. *narda ձևն է, որ բուն նշանակում է «եղէգ». սռանից փոխառութեամբ յառաջացել են պրս. [arabic word] nārdīn, եբր. [hebrew word] nērd, ասուր. lar. du (Gesenius17, 522) և փիւնիկերէնի միջո-ցով էլ յն. νάρδος Այնուհետև յոյն ձևը յետ դառնալով տուած է սանս. [other alphabet] nalada «նարդոս» (Boisacq 657, Horn § 1060)։ Ուշ ժամանակի հյ. նարդին ձևը պրս. nardīn-ից է։-Հիւբշ. 367։


Նարինջ, րնջի, րնջաց

s.

orange;
բանդակ ի նարնջոյ, conserve of oranges, marmalade;
շաքարապատ կեղեւ նարնջոյ, candied orange-peel.

• = Յետին պրս. [arabic word] nārinj ձևից։ Բառս բնիկ հնդկական է. հմմտ. սանս. [other alphabet] nārafga, որ կրճատուած է [other alphabet] naga-rafga «նարինջ» բառից. կազմուած է ձևա-աէս [other alphabet] naga «պղինձ» և ❇ rañg։ «երանգ, գոյն» բառերից, որով «նարինջ» նշանակում է բուն «պղնձագոյն»։ ԺԱ դա-րուն նարինջը Արաբների միջոցով անուան հետ Հնդկաստանից անցաւ Արևմտեան Ասիա և այստեղից էլ տարածուեցաւ Եւրոպա։ Այս-պէս յառաջացան իրարից փոխառութեամբ պրս. [arabic word] nārang, արաբ. [arabic word] ︎ naranǰ (ըստ որում արաբերէնում չկայ g), բելուճ. nērinǰ, nārunǰ, քրդ. nārinǰ, աֆղան. naranj, վրաց. ნარინჯი նարինջի, լազ. araranži, հինդուստ. naranji, յն. ναράντζιον, ալբան. narani. հունռ. narancs, սպան. naranja, la-ranja, իտալ. arancia, ֆրանս. orange. ստ. լատ. narantium ևն։ Հյ. նարանճ ձևը տա-ռադարձուած է արաբականից։-Հիւբշ. 271,


Նարօտ, ուց

s.

dye, tincture, hue;
thread, ribbon or tissue of various colours;
broidery or needle-work of divers colours;
*cockade, rosette;
— կենաց, thread of life.

• ՆՀԲ յիշում է արաբ. նիյր «գոյնզգոյն նկարել»։ Տէրվ. Նախալ. 102 մեկնում է *ն-արակ-տ, ինչպէս ունինք ն-երկ. երկուսն էլ ն մասնիկով հնխ. rag «ներ-կել» արմատից. հմմտ. սանս. raǰ, rakta «գունաւոր»։ Հիւնք. նօտար բառից։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 286 պրս. [arabic word] nārū, որ սակայն թէ՛ ըստ ԳԴ և թէ՛ ըստ Բուրհանի նշանակում է «երգեցիկ

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մրղ. Շմ. Սլմ. Վն. նա-րօտ, Երև. Ալշ. Ննխ. Սեբ. նարօդ, Զթ. նա-րօդ, նարոդ, Ագլ. նա՛րուտ, Մշ. նարօդիգ, որոնք նշանակում են «պսակի ժամանաև հարսի ու փեսի վիզը կապած գոյնզգոյն թե-լը»։


Նաւ, ուց, աց

s.

ship, vessel, boat;
cf. Նաւակ;
cf. Լաստ;
water-vessel, pitcher, urn, jar, earthen-vessel;
— քարեղէն, basin or vase of stone;
cf. Քարենաւ;
— պատերազմիկ, three benched galley, trireme;
— մեծ, line of battle-ship, man of war;
— հրձիգ, fire-ship;
— հինից, privateer, corsair;
— զօրագլխական, admiral's ship, flagship;
— զրահեալ, armoured ship, armour-plated ship;
— վաճառական, merchant-man, merchant-ship, trading-vessel;
— շոգեմուղ, steam-ship, steamer;
— առագաստաւոր, sailing-boat;
— թեւճակաւոր, row-boat;
գումարտակ —ուց, fleet;
վարձ —ու, freight;
վարձել զ—, to freight or charter a vessel;
կպրով օծանել or կպրաձիւթել զ—, to tar, to careen, to caulk a ship;
կպրաձիւթող —ուց, caulker;
մտանել or ելանել, երթալ ի —, to embark, to go on shipboard, to go on board a ship, to take a shipping;
ելանել ի —է, to land, to go a-shore, to disembark;
դնել ի —, to embark, to ship, to export;
հանել ի —է, to disembark, to put a-shore, to unload goods.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. nāu-«նաւ» ար-մատից. սրա ժառանգներն են՝ սանս. [other alphabet] nāu-«նաւ, մակոյկ», զնդ. ❇ nava-(որ գտնւում է navāza-«նաւազ, նաւավար» բա-ռի մէջ), հպրս. nāviyā «նաւատորմիղ», պհլ. nāv (գտնւում է nāvīč̌ak «ջրանցք», nāvtāk «նաւարկելի» բառերի մէջ), պրս. [arabic word] nā̄v «նաւաև. ջրանցք», navdān «ջրանցք», na-xuda (<*nāvxudā) «նաւապետ», քրդ. nav «նաւակ, մակոյկ, ջրանց, խողովաև». ոսս. nau, navā̄, յն. ναῦς, յոն. νηῦς, դոր. νάς, լտ. nāyis (իտալ. nave, սպան. nave, ֆրանս. navire), հիսլ. nōr, հիռլ. nau, փոխառու-թեամբ նաև՝ լատինականից հբգ. nāwa, մբգ. hāwe, գերմ. գւռ. Naue, լեհ. nawa, խըր-28-488 վաթ. nava, և մինչև անգամ ոչ-հնդևրոպա-կան լեզուների մէջ՝ հունգ. náva, թրք. [arabic word] navi «մեծ նաւ» (վերջինը իտալ. nave ձևից ըստ Gustav Meyer, Turkische Studien [hebrew word] WAW 1893, 128). պարսկերէնից՝ արաբ. օ [arabic word] navāxiδa «նաւապետ» (պրս. [arabic word] navxudā հոմանիշից փոխառեալ՝ ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 739)։ Բալթիկ-սլաւական ճիւղի մէջ հնխ. nau-ձևը կորել է փոխանակուելով մի բառով, որ նշանակում է «ծառի կոճղի մէջ փորած մակոյկ» (Meil let BSL ж 85, էջ xliii))։ Հայերէն բառը ունի այնպիսի մի ձև, որ կարող է թէ՛ բնիկ և թէ իրանական փոխառութիւն համարուիլ, բայց ի նկատի ունենալով բառի հնութիւնը և ճոխ գործածութիւնը՝ պէտք է բնիկ հա-մառեւ (Horn § 1024, Boisacq 658, Walde 509, Ernout-Meillet 625, Pokorny 2, 315)։ -Հիւբշ. 17, 201։

• ԳՒՌ.-Ալշ. Մրղ. Ննխ. Ռ. Սչ. Ջղ. Տփ. նավ «նաւ» հնից են.-իսկ նոր գաւառա-կաններում Տփ. նավ «ցեխ կրելու տաշտակ». Երև. Կր. Մշ. Շմ. Սլմ. նավ, Ագլ. Ղրբ. նօվ «ջաղացքի խողովակ» փոխառեալ են պրս. [arabic word] nav «ջաղացքի խողովակ, ջրանցք» բա-ռից, ինչպէս են նաև թրք. nav, քրդ. nāv հոմանիշները։-Վերջին նշանակութիւնից ձե-ւացած նոր բառեր են նաւագլուխ, նաւահիլ, նաւքաշ։


Նաւթ, ից

s.

naphtha.

• , ի, ո հլ. «մի տեսակ դիւրավառ ձիւթ, տճկ. նէֆթ եաղը, լտ. bitumen, pix» ՍԳր. Եւս. քր. Խոր. աշխ. Կաղանկտ. (արև-մըտեան գրականում բառս նշանակում է «նաւթային իւղ, naphte», իսկ արևելեան գրականի մէջ «քարիւղ, pétrole»). գրուած է նաև նափաթ Միխ. աս 339 (այլ ձ. նֆաթ). նֆատ Վրդ. պտմ. տպ. Վենետ. էջ 132, նփատ հրտր. Էմինի, էջ 172, նաև Մաղաք. աբ. 40 (սխալ տպուած որսայն փալտ, որի դէմ տպ. Երուսաղէմի, էջ 55 Սսայ նփատ)։ Որից նաւթել (գրուած նաֆտել) «քարիւղով ցօծել» Մին. համդ. 60, արդի գրականում՝ նաւթային, նաւթարդիւնաբերութիւն, նաւթ-արդիւնաբերական, նաւթահանք, նաւթահոր, նաւթաբեր, նաւթահող, նաւթաշրջիկ ևն։

• ԳՒՌ.-Ագլ. Ղրբ. Շմ. նօթ «նաւթ, քարիւղ» գալիս են հին հյ. նաւթ ձևից և ըստ օրինի աւ երկբարբառը վերածել են օ. ըստ այսմ էլ Բառ. երեմ. էջ 241 գրում է նօթ։ Նոր փղ-խառութիւն են Երև. Տփ. նաֆթ, Ջղ. նաֆտ, Ախց. Կր. Սլմ. Տիգ. նmֆթ, Պլ. նէֆթ, Մրղ. նmփտ և վերջապէս Ալշ. նըֆտ, Մշ. նըֆթ. (վերջին երկուսը նշանակում են «լուցկի») -Նոր բառեր են նօթաճրագ, նօթոտել, նօ-թոտուիլ, նօթոտ։


Նաքարակիտ, կտի

s.

a farthing, two mites, fourth part of a penny.

• Աւռերեան, Բցտր. չփ. և կշռ. 138 յն. ϰοδράντης ձևից, որ լատ. quadrantis բառից է փոխառեալ և նշանակում և «մէկ քառորդ աս». դրուած է Մրկ. ժբ. 42՝ մեր նաքարակիտ բառի դէմ։


Մոզի, զւոյ

s.

bullock, young bull, sturk, steer.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mazg'ho-ձևից. բռի երկրորդ ժառանգն է յն. μόσγος «անա-սունի ձագ, երինջ կամ հորթ, հորթուկ», նը-ւազականը μοσχίον. հնխ. zg'h տալիս է հյ. ձ, բայց երկու ձայնաւորի միջև դառնում է զ։-Յն. μόσχος նշանակում է նաև «բոյսի ընձիւղ, ծիլ. 2. երախայ (տղայ կամ աղ-ջիկ)». ոմանք ընդունում են որ հնխ. և յն. բառի նախնական իմաստը այս է, որից էլ փոխաբերաբար բխում է երրորդ իմաստը՝ «երինջ, հորթ» (այսպէս Boisacq 646). ու-րիշներ էլ իրարից բաժանում են հնխ. moz-gho-«ծիլ, ընձիւղ» (որից դնում են նաև լիթ-māzgas, լեթթ. maxgs «ընձիւղ, ծիլ») և հնխ. mozg'ho-«հորթ, երինջ» (այսպէս Po-korny 2, 308-309)։-Հիւբշ. 475?

• ՓՈԽ.-Կապառովկ. μουζία «երինջ» (Karoli-des, Γλ. συγϰρ. 93, 196, Bugge KZ 32, I1). քրդ. [arabic word] mսzik «հորթ. 2. կնոջ առաջին ամուսնուց ունեցած որդին» (այս նշանակու-թիւնն ունի նաև մոզիկ Բլ.), մոզի «զուարակ» Մտթ. իբ. 4. վրաց. მოზვერი մոզվերի, գւռ. mozvi, mezve, mezvi «հորթ», լազ. mu-zari «էգ հորթ» (Աճառ. Արրտ. 1911, 417). ուտ. mozi, թրք. գւռ. Կր. mozig «մոզիկ» (Բիւր. 1898, 627). -անշուշտ պատահական է դիդ. meši «հորթ». բայց յայտնի չէ թէ պատահակա՞ն է նաև արևել. թրք. ❇ ︎ muzay «հորթ», որի դէմ ունինք օսմ. ❇ buzaγu «հորթ» (սրանից է Ննխ. բուզօվ «հորթ»), buzaγəlamaq «հորթ ծնիւ»։


Մոլ

s. bot.

s. bot. suckers, sets, offshoots;
*mud mixed with straw.

• «ծառերի բնի մօտ բուսած երկրոր-ռական ճիւղ» Գաղիան. բայց ըստ Նորայր Բանաս. 1901, էջ 121 Գաղիանոսի մոլը պէտք է կարդալ մոշ «մորենի», որ տե՛ս մո-շայ բառի տակ. ըստ այսմ մոլ բառի (այս նշանակութեամբ) վկայութիւններից ջնջւում է Գաղիան. և մնում է միայն Ստեփ. լեհ.։ Աւե-յի հնից չէ աւանդուած, բայց պահուած է գաւառականների մէջ՝ զանազան նշանակու-թիւններով։

• Աճառ. MSL 15, 244 կցում է սանս. mula-«արմատ» բառին, որի հետ Boi-sacq 654 և Pokorny 2, 303 միացնում են յն. μῶλω «մոգական բոյս, դեղնածա-ղիկ սխտոր», նախաձևը դնելով mōul-Այս ձևի դէմ սպասելի էր հյ. *մող. ուս-տի լաւագոյն եմ համարում վերի մեկ. նութիւնը, որ թէ՛ ձևով և թէ նշանակու-թեամբ աւելի համապատասխան է։


Մոշայ, ից

cf. Մոշենի.

• ԳՒՌ.-Մշ. մօրի «թուփ՝ որից ցախաւել են ռինում», Խրբ. մօշի «մի տեսակ ծառ է», Ագլ. Ղրբ. մօ՛շի «մորենու թուփը». արմատն է մոշ Ագլ. Ղրբ. Ղրդ. Ղք. Շմ. «մորենու պը-տուղը», որից նոր բառեր են՝ մոշուտ, մոշա-հոտ, մոշաքաղի, մոշաթսի, մառամոշ և թե-րևս մոշահաւ։ Նշանակութեան արժանի է Ննխ. մոտայ (վերջաձայն ց-ով) «մի տեսակ խոտ՝ որ անասունները արածում են». բայց այս բառը թաթարական փոխառութիւն պէտք է լինի և կապ չունի մեր մոշայի հետ՝ որ թուփ է (տե՛ս և իմ Քննութ. Նոր-Նախիջևա-նի բարբառի § 49)։


Մորչ

s. adj.

bough, branch;
green, fresh, tender.

• ՓՈԽ.-Վրառ. მორჩი մորչի, ნორჩი նորչի «ճիւղ, ընձիւղ, ծիլ», ნამორჩი նամոր-չի «մատղաշ ճիւղերի մնացորդ» (նմանու-թիւնը նշանակած է նախ Brosset JAs. 1834, էջ 369, յետոյ ՆՀԲ)։


Մորմոք

cf. Մորմոքումն.

• ԳՒՌ.-Կր. մօրմօքալ, Տիգ. մօրմօքիլ, Սլմ. մօրմըքալ, Սեբ. Տփ. մօրմըքիլ, Շմ. մրմօքիլ, Մրղ. մօռմքալ, Ախց. մօրմօնքալ, Մկ. մուր-մուք'ալ, որոնք նշանակում են «կսկծալ». իսկ Ոզմ. մրմք'ալ «լալ, լալ ուզել, լալու պատրաստուիլ»։


Մուկն, մկան, մկունք, մկանց

s. pl.

mouse;
mice;
cf. Դնդեր;
ազգ մկանց, the micy tribe;
— մեծ, rat;
— վայրի, wood-mouse;
— դաշտի, field-rat;
— ջրային, craber, water-rat;
— ալպեան, marmot;
— լերանց, mountain-rat;
փարաւոնի, ichneumon, cf. Հետահան, cf. Հիլոս;
գեղացի եւ քաղաքացի —, the country mouse and the city mouse;
ծակ, բոյն, աղբ, ականատ մկանց, mouse-hole;
rat's nest;
mouse-dung;
mouse-trap;
որսորդ մկանց, rat-catcher, mouse-hunter;
(կատու) mouser;
որսորդութիւն մկանց, mouse-hunt;
— որսալ, to mouse, to catch a mouse;
— չչէ, the mouse squeaks.

• = Բնիկ հայ բառ, որ նոյն է նախորդ մուկն (կենդանին) ձևի հետ. նշանակութեան այս զարգացումը յառաջացած է ո՛չ թէ հայերէ-նի մէջ անկախաբար, այլ յատուկ էր հնդևրո-պական նախալեզուին, որից ժառանգաբար անցել է նաև նոր լեզուներին. հմմտ. յն. μῦς, լտ. musculus, ռուս. мышцa «մկան, դըն-դեր», հբգ. մբգ. mūs «դնդեր՝ յատկապէս վերնաբազկի», գերմ. Maus «ոտքի և ձեռքի մկաններ», հսլ. mуšica «թև, բազուկ», լեհ. mvszka, ռուս. мышкa «մկան, անթատակ» հոլլ. muis, անգսք. müs «մկան»։ Նոյն զար-գացումը ցոյց են տալիս նաև հպրուս. peles «մկանունք» (հմմտ. լեթթ. pele «մուկ») և ո՛չ-հնդևրոպական լեզուներ, ինչ. արաբ. օ [arabic word] fāra «մուկ. 2. նեարդ», ամհար. ayyit «մուկ. 2. բազկի մկանունք, bicepe» (BSL l8. 139), արաբ. [arabic word] yarbū' «խլուրդ, դաշտամուկ. 2. թիկունքի մսերը» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 580)։ Հնդևրոպական ձևերի համեմատութիւնը տե՛ս Pokorny 2, 313, Trautmann 191, Boisacq 652, Kluge 324, Walde 503։-Հիւբշ. 475։


Մուղ

adj.

tamed, tractable;
երիվար —, broken in or trained horse.

• Այս բառը երևան հանեց նախ Աճառ. Հայ. նոր բառեր մնաց. գրոց մէջ, էջ 24։ Մեր հատուածի դէմ եբրայականն ու Եօթանասնից թարգմանութիւնն ունին «Եւ բերէին նոցա ուզտուք և իշովք և ջորւովք և եզամբք». որից թւում է թէ մուղ պիտի նշանակէր «եզ». բայց ես աւելի լաւ եմ համարած առնել «գրաստ կամ ձի» նշանակութեամբ։ Որովհետև հատուածում ջորին արդէն յիշուած է, ուստի կարծել եմ որ մուղ չի կարող լի-

• նել «ջորի»։ Բայց Գ. Տ. Մկրտչեանը (անձնական) դիտել տուեց, որ պէտք է զանազանել երկու տեսակ ջորի. մին՝ արու էշի և էգ ձիու խառնուրդից յառա-ջացածը և երկրորդը՝ արու ձիու և էգ էշի խառնուրդից յառաջացածը. հայե-րէնում կարող էին սրանք զանազանուած լինել՝ առաջինը ջորի և երկրորդը մուղ բառով, թէև այսպիսի նուրբ զանազա-նութիւն ուրիշ լեզուի մէջ գոյութիւն չու-նի։ Այսպէսով մուղ դառնում էր «ջորի» և կապւում յայտնապէս լտ. mula հո-մանիշի հետ։ Պարսկաստան եղած ժա-մանակս ստուգեցի սակայն, որ ջորին միայն էգ ձիուց է ծնւում և էգ էշից ջո-րի չի յառաջանում։ Նոյնը ցոյց է տա-լիս նաև Առաք. լծ. սահմ. 276. «Կիս-էշն ջորին է և նա յիշոյ լինի և ոչ ձիոյ. այսինքն զի հարկ է որ էշն ի ձին վազէ և ի կով. և ոչ ձին յէշն վազէ կամ ի կով. և թէ ձին վազէ՝ ոչ ինչ ծնանի, այլ յիշոյ լինի»։ Այսպէսով Տէր-Մկրտչեանի ենթադրութիւնը չստուգուեցաւ։ Սակայն ստոյգ չէ նաև իմ տուած «գրաստ, ձի» նշանակութիւնը և բառը պէտք է հաս-կանալ «էգ էշ», ինչպէս ցոյց է տալիս ասորին։ Եւ շատ հաւանական է՝ որ հայ թարգմանութեան իբր բնագիր ծառայող օրինակումն էլ նոյն ասորի բառն էր գործածուած։ Կարելի չէ հյ. մուղ կցել լտ. mūlus «ջորի» բառին իբրև հնդևրո-պական ցեղակից, որովհետև հնխ. ձևն է mug'h-, որի վրայ աւելանալով -so, -slo, -sko մասնիկները, ստացուել են վենետ. musso «էշ», յն. փոկ. μυχλός «ցիռ», ալբ. mušk «ջորի», լտ. mulus «ջորի», նուազականը muscellus, muš-cella և լատինականից էլ ֆրանս. mu le, mulet, գերմ. Maul-esel և Maul-tier «ջորի», մբգ. mնl, հբգ. mül, հոլլ. muī', անգսք. mül, հիռլ. mül, անգլ. mule, ռուս. мулъ «ջորի» ևն (Pokorny 2, 311, Boisacq 653, Walde 501, Kluge 323) Հայերէնի մէջ բառը բնիկ լինելու դէպ-քում պիտի ունենայինք *մուծ կամ մուղձ։


Մուճակ, աց

s.

shoes;
slippers;
cf. Կօշիկ.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կօշիկ, կանացի կօշիկ» Երզն. քեր. Տաթև. հարց. 388. Վրք. հց. ա. 628. ուրիշ վկայութիւն չկայ. արդի «ռաևանում (արևմտեան բարբառ) նշանակում է «տա-փակ, առանց կրունկի, յետևը բաց, կարճ երեսով ոտնաման, փապուճ», որից մուճա-կակար, մուճակագործ ևն։


Մուշկ, մշկոյ

s.

musk;
— երէ, moschifer.

• = Պհլ. mušk, որ և mešk «մուշկ», պրս. [arabic word] mušk, mišk. բուն նշանակում է «մկնիկ» և ծագում է mūš «մուկ» բառից Իրանեան բառը փոխառութեամբ անցած է նաև ուրիշ շատ լեզուների. այսպէս՝ ա-րաբ. misk, քրդ. misk, məšk, թրք. misk, յն. μόσχος, լտ. muscus, moschus, գերմ. almisque, պորտ. almiscar, իտալ. musco, muschio, վրաց. მუმკი մուշկի ևն։-Հիւբշ. 196։


Մուռ

cf. Լուռ մուռ.

• «լուռ ու մունջ լսող». արմատ առանձին անգործածական, որ երևան է գա-լիս նախ լուռմուռ բարդի մէջ՝ Ոսկ. ճառ. ապաշխ. էջ 47.-նոյն արմատից բայական ձևով ունինք մռել «լսել, անսալ, հնազանդ գտնուիլ». գործածւում է յետին հայերէն լե-զուի մէջ. ինչ. Վրդ. առ. 206. Մաղաք. ար. 5Ո. Կոստ. եռոն. 149. կենդանի է նաև արդի բարբառներում. հմմտ. մռել Ակն. Ասլ. Երև. Կյ. Կս. Պլ. Սվ. «խօսքը լսել, հնազանդ գտնուիլ, հլու լինել», մռուկ Բբ. «հնազանդ, հլու», խօսքմռուկ Ասլ. Բբ. Պլ. «հլու, հնա-զանդ, ուրիշի խօսքը լսող», նաև մունջ բառի հետ կրկնութեամբ մունջ ու մռունջ Տփ. «լը-ռիկ. մնջիկ»։ Տարօրինակ գործածութեամբ Անսիզք 15 չմռել նշանակում է «դատաևան պատասխանատւութիւնից ազատ մնալ, res-ter a couvert». Որ 17 աւուրն ընդ ներքսէ գայ, նա չմռէ։


Մուրտ, մրտի, մրտոյ

s. bot.

s. bot. myrtletree, myrtleberry.

• = Պհլ. mūrt «մուրտ» ձևից, որի հետ նոյն են պրս. [arabic word] mūrd, յն. μύρτος, կապադովկ. μοῦρτο, լտ. myrtus, գերմ. Myrte, ռուս. миртъ ևն. բոլորն էլ նոյն նշանակութեամբ։ Հայերէնը կարող էր ծագել թէ՛ յունականից և թէ իրանեանից. բայց որովհետև առաջին պարագային սպասելի էր *միւրտ ձևը, ուս-տի փոխառութիւնը իրանականից է։-Հիւբշ. 197։


Յետ

prep. adv.

after, since, afterwards;
— զատկի, after Easter;
— տրայիանոսի, after Trajan;
— երկուց ամաց, after two years;
— գալոյ քո, after or since your arrival;
— մեկնելոյ քո, since you set out;
— բազում ժամանակաց, a long time since;
— սակաւուց, a short time since, shortly after;
— այսորիկ, — այնորիկ, after that, since that time, then, since, afterwards, after;
— որոյ, after that;
back;
— յառաջ, before and behind;
ի — ընկենուլ, to lay aside;
— դարձուցանել, to bring back;
— դառնալ, to return, to come back;
— կալ, to recede from, to desist;
— հայիլ, to look back;
— ընթադրել, to retort, to repulse, to repel.

• ԳՒՌ.-1. Սլմ. Վն. յետ, Ջղ. չետ, Ախց. Կր. յէտ, Գոր. Ղրբ. Շմ. յէտ, յէ՛տը, Երև. Խրբ. Հճ. Ննխ. Պլ. Ռ. Սչ. Տիգ. լէդ. Սեռ. չէդ, Ագլ. յիտ, Հմշ. յիդ, Ոզմ. հիտ, Տփ. հիդ. Զթ. իդ.-2. Մշ. չէտեվ, Ալշ. τէդեվ, Մրղ. յէտէվ, Ախց. Կր. τէտէվ, էտէվ, Սեբ. ἐէդէվ, Ասլ. յէդէվ (նշանակում է «յետոյ». օր. յէ-դէվ էգէօ «յետոյ արի՛»), Ննխ. Պլ. Ռ. էդէվ, Ակն. էդվէն «յետևից», Հմշ. Տիգ. Տփ. էդիվ. Սլմ. իտեվ, Հճ. իդեվ, Զթ. Սվեդ. իդիվ, Մև հիտիվ. -3. Մշ. յէտք, Ախց. Կր. յէտքը, Սեռ չէդքը, Ակն. էթգ, էքգը «վերջը, յետոյ», Ռ յէթքը, Պլ. յէթգը «յետոյ», Ագլ. յիտք.-4 Տփ. էդնէն, Ջղ. τետնա։-Նոր բառեր են յետևանց, ետևերես, ետևոռանց, ետևոռիկ, յետոռիկ, յետվրայ, ետևօք, յետի կամ ետի «ուշ» (գիտէ արդէն էֆիմ. 73 յետի ձևով), Էտիհետր «այնուհետև», ետիտես, ետնտրուկ, ետքինեկ, յետանալ, յետացնել, յետինք «ի-րիկնադէմը» (սրա հետ պատահական նմա-նութիւն ունի հիւս. օսթյ. jetən «երեկոյ»՝ ǰet «վերջանալ» արմատից), յետկնեկ, յետ. նաթեր, յետնակապ, յետնակին, յետնահաջ, յետնանձիւղ, յետնափակ, յետնուց, յետոռել, յետոռիկ, յետփախ, յետքաշ։


Յիշատակ, աց

s.

remembrance, recollection, memory;
reminiscence, commemoration, mention;
memorial;
monument;
—աց արժանի, worthy of memory, memorable;
— ննջեցելոց, commemoration of the dead;
— սրբոց, Saints' days, commemoration days;
զոհ —ի, sacrifice or oblation in memory of;
հաց —ի, bread for a memorial;
—աց դպիր, amanuensis, secretary;
ի —, in memory of;
առ իմոյ —ի, for my sake, in remembrance of me;
աղօտ —, a confused recollection of;
—աւ, by the memory of;
առ ի —է, in memory of;
as a memorial;
— առնել, to mention, to make mention of;
ածել ի —, to recall, to recall to mind;
to remind of, to recall to the memory of;
պահել զ—, to keep or treasure up the memory of;
պրծանիլ ի յուշոյ —աց, to have forgotten, to have no recollection of, not to recollect more.

• ԳՒՌ.-Ջղ. «իշատակ, Ախց. Մրղ. Շմ. Սլմ. հիշատակ, Ագլ. հիշատա՛կ, շm՛տmկ, Մկ հիշmտակ, Երև. Ոզմ. Տփ. իշատակ, Ալշ. Մշ. Սեբ. τիշադագ, Ռ. Սչ. հիշադագ, Ննխ. հիշա-դագ, շադագ, Խրբ. Պլ. իշադագ, Զթ. հիշա-դօգ, հիշադոգ. բացի «յիշատակ» իմաստից. նշանակում են նաև «ժառանգ, որդի». իսկ Ախց. իշտէք «կիրակամուտ»։


Յոբելեան, լինի

s. fig.

jubilee;
jubilee, festivity, rejoicing;
— ամ, year of jubilee.

• , ի հլ. «հրէական թողութեան տարին, որ յիսուն տարին մի անգամ էր գա-լիս» Եփր. ել. Նխ. ղևտ. Շիր. քրոն. Մեկն. ծն. «յիսուն տարւայ մի շրջան» Նար. «յի-նանց յիսուն օրերը» Յհ. իմ. եկեղ. Կանոն. որից յոբելեան փող «հանդէսի բացումն ազ-դարարելու փող (ըստ հրէից)» Յես. զ. 4, 6. որ և պարզապէս յոբելեան «շեփոր» Յես, զ. 3. նոր գրականում յոբելեան նշանակում է «տօնական տարեդարձ». ինչպէս՝ հարիւր.-ամեայ, ութսունամեայ, քսանեհինգամեայ. տասնամեայ յոբելեան ևն.-բառս գրուած է նաև յովբելեան, յոբեղեան, յոբեղ Անան. ժմնկ. 31։


Յոբելիկ

s.

obelisk.

• = Յն. ὄβελίσϰος «կոթող» (բուն նշանակում է «փոքր շամփուր»), որից փոխառեալ են նաև լտ. obeliscus, ֆրանս. obélisque, գերմ. Ghelisk են։-Հիւբշ. 366։


Յասմիկ, մկի

cf. Յասմին.

• «մի տեսակ անուշահոտ ծաղիկ է. լտ. jasminuni fruticans L» (Տիրա-ցուեան, Contributo § 352) որ է ռուս. жac. минъ, ясминъ (տե՛ս Aнненковъ, էջ 180) Ագաթ. որ և յասմին Խոր. աշխ. յասմի Բժշ. -այս ծաղիկը պատկանում է Oleaceae ըն-տանիքին. նոյն ընտանիքին է պատկանում նաև syringa vulgaris L, որ է «եղրևանի, թրք. լէյլաք, ֆրանս. lilas, ռուս. cирeнь» (Տիրացուեան § 349, Aннeнковъ 346). ըն-տանիքի նոյնութեան պատճառով Պարսկաս-տանում yasaman, որ է «յասմիկ, жасминъ» ստացել է նաև «եղրևանի, lilas, ռուս. cм-peнь» նշանակութիւնը, որից էլ վրաց. իմեր. մինգր. iasamani «եղրևանի, cиpeнь» (Aн-нeнковъ 346), հայոց մօտ էլ բարբառներում եասաման «եղրևանի, cирeнь» (օր. Խոյում՝ ըստ Տիրացուեան § 349), որից և Կովկասի գրական հայերէնում սխալ անդրադարձու-թեամբ յասմիկ դարձել է «եղրևանի, lilas cирeнь»։ (Բոլորովին ուրիշ է յեսմիկ, որ է «ասորեակ, chamaelina silvestris Wallr» (Տիրացուեան § 159), տես հեսմուկ)։


Յայտ, ից

adj. adv. s.

evident, clear, manifest, plain, palpable, obvious;
evidently, obviously, plainly, clearly, manifestly;
cf. Յայտնութիւն;
— է, — իսկ է, it is evident, clear;
— իմն է, naturally, of course, certainly;
այս — է զի, it is certain that;
ապա — ուրեմն է, it is therefore clear that;
— or ի — գալ, to appear, to be manifested, made known, evident, to be discovered or disclosed;
— ածել, առնել, to declare, to make manifest, to display, to put or set forth, to show, to prove;
to signify, to name;
— առնել զընդունելութիւն, to acknowledge the receipt of.

• , ի հլ. «յայտնի, երևացող» Ոսկ. մ. գ. 24. Եփր. համաբ. «յայտնապէս, բացորոշ կերպով» Եզն. Ոսկ. մ. ա. 8. Եփր. թգ. «յայտնի, նշանաւոր» Մծբ. 204. որից յալտ առնել, ի յայտ գալ, յայտ ածել «երևան հա-նել, գալ» ՍԳր. Ոսկ. ես. յայտ յանդիման ՍԳր. Եզն. Ոսկ. մ. ա. 4. յայտագոյն Բուզ. յայտական Եւագր. յայտապատկեր Կոչ. 213, յայտակ «յայտնի» Տիմոթ. կուզ, էջ 200 (Ա-մենեցուն յայտակ կացուցից), որից յայտա--կարար «զեկուցագիր» Մխ. դտ. 267. ան-յայտ ՍԳր. անյայտումն «անհետացում», որից անյայտումն աչաց «կուրութիւն, տեսո-ղութեան կորուստ» Ուխտ. բ. 128. յայտնի ՍԳր. Ոսկ. եփր. Ագաթ. յայտնական Ագաթ. պարակայայտ Մաշկ. բրս. պհ. բացայայտել Ոսկ. գաղ. Ագաթ. կանխայայտնեալ Աթ. նա-խայայտ Դիոն. երկն. ևնս


Մրափ

cf. Նիրհ.

• Հիւնք. յն. Κορφεύς «Մորփէոս, քնոյ աստուած» անունից։ (Այս ստուգաբա-նութիւնը՝ թէև ըստ երևութին շատ յա-ջող է, բայց իրապէս բոլորովին սխալ է։ Νορφεύς գալիս է μօρφή բառից, որ նշանակում է «ձև, գեղեցկութիւն», յե-տոյ «ուրուագիծ, արտաքին երևոյթ» և վերջապէս «տեսիլք, երազ». վերջին ի-մաստից ծագում է Մորփէոսը, որ ըստ այսմ երազների աստուածն է և «քուն» նշանակութեան հետ գործ չունի)։


Մրրիկ, մրրկաց

s.

tempest, storm, foul weather;
— ծովու, squall, gust of wind, high wind;
— հողմոյ, blast, hurricane, whirlwind, tornado;
— ծխոյ, dense smoke, cloud of smoke;
— բոցոյ, volume of flames.

• , ի-ա հլ. «ծուխ կամ գոլորշի». այս իմաստով հմմտ. Մն. ժթ. 28 «և ետես և ահա ելանէր բոց երկրին իբրև մրրիկ հնո-ցի»=յն. ὥοεὶ ἀτμὶς ϰαμίνον «իբրև գոլորշի հնոցի». (այլուր ծուխ. հմմտ. Ել. ժթ. 18. Եւ ելանէր ծուխ նորա իբրև զծուխ հնոցի=յն. ὥοεὶ ϰαπνός ϰαμίνου)։-Այս իմաստից է յա-ռաջանում «մէգ, մշուշ, ամպ» նշանակութիւ-նը. հմմտ. Սարգ. բ. պետր. դ. էջ 454, որ մեկնելով բ. պետր. բ. 17 «Այսպիսևոն ևն աղբևրք անջրդիք և մէգք վարեալք ի մրրկէ» (իմա՛ փոթորկից քշուած ամպեր, անգլ. clouds that are carried with a tempest, յն. ձπὸ λαίλαπος ἐλαυνόμεναι) հատուածը, գո-րում է. «Աղբեր նմանեցուցանէ՝ որ զջուր ո։ ունիցի և մրրկի սաստկապէս վարեցելոյ ի հողմոյ՝ որ զցօղ երբեք յերկիր ոչ ցօղէ, այլ զոր օրինակ աղբիւր անջրդի ոչինչ օգտէ ծա-րաւելոց, և ոչ մրրիկ առանց ցօղոյ՝ ծարա-ւուտ երկրի»։ Սրանց մէջ մրրիկ նշանակում է «ամպ»։ -Երրորդ նշանակութիւնն է «փոթո-րիկ, ալեկոծութիւն» ՍԳը. որից մրրկիլ. ՍԳր. մրրկել Բ. մկ. ժբ. 22. մրրկածին Ագաթ. մրրկածուփ Նար. կուս. մրրկախառն Մծր. ևն։ -Կայ վերջապէս մրրիկ մսոյ «եփուող մսի փրփուրը, քափ» Վրք. հց. ա. 701 (նո-րագիւտ բառ)։ -Մրրիկ բառի առաջին և եր-րորդ նշանակութիւնները մեկնելով Սարգ. յկ. ժ. էջ 146 ա՝ գրում է. «Մրրիկ ասէ զայն որ յետ պարզոյ և ջերին ժամանակի յան-կարծակի երևի ի խստութենէ ամպոց և ի սաստկութենէ հողմոց և յամենայն կողմանց մութ և խաւար գործէ արգելեալ զճառա-գայթս արեգականն... և կամ դարձեալ մրրիկ ասէ զբորբոքումն հնոցին»։


Մօր, ից

s.

dirt, mud, mire, slime;
puddle, pool, fen, marsh, bog.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mauri-կամ məu-ri-ձևից. սրա հետ հմմտ. յն. μնρω, μնρομαι «հոսել, ողողել, լալ, ողբալ», լիթ. murstu, murti, murau «խխում դառնալ, բոլորովին թրջուիլ», maurə «ճահճացած ջրերի մէջ աճող մի տեսակ բոյս, մօրաբոյս», լեթթ, maura «տան շուրջն աճող թաց ու պարարտ խոտ, արօտ», mauragas, muragas «ճահ-ճաբոյս», murit «կեղտոտել, ապականել». հսլ. murava, ռուս. мурaвá, սերբ. murava, չեհ. murawa «ծովային կամ ճահճային խոտ, արօտ», ռուս. муръ «մարգի արօտ», мурыи «գորշ» (որ է «կեղտոտ գոյնով»). мураcтьи «գորշախայտ», սլով. murava trava «տան շուրջը կամ ճանապարհների եցերքն աճող խոտ» (նշանակութեան զար-գացման համար հմմտ. գերմ. Wiese «մարգ, առօտծ= հհիբս. veisa «ճահիճ», հոլլ. ware վբաաὶ 't.︎1. «ցեխ,, տիլմ»=հբգ. wasō «թաց գետին արօտ»>ֆրանս. gazon «արօտ)» ևն։ Այս բառերը ծագում են հնխ. meu-«թաց, խո-ննձ անմաքուր ջուր, կեղտոտել» պարզա-կան աիմատից''աճած՝ρօ-աճականով (Po. ἴδrnν 2 252 rraitmahn' 172)։


Մօրու, ի, ից, ոց

s.

step mother.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. smakru-ձևից ցեղակիցներն են սանս. çmáçru-(յառա-ջացած *smáçru-ձևից) «մօրուք», լիթ. sma-krä «ծնօտ», smākras «միրուս, ծնօտ», լեթթ. smakrs «ծնօտ, քիմք», իռլ. smech «ծնօտ». ալբան. mjekre «ծնօտ, կզակ, մե-րուս». (այս նշանակութեանց յարակցութեան համար հմմտ. յն. γένειον «ծնօտ և մի-րուս», իտալ. barba «միրուս», բայց և Dan-te, Քաւար. xxxI 68, 74 «ծնօտ», ռուս. 6o-рoдa «կզակ, մօրուս» և զանազանելու հա-մար՝ подбородокъ «կզակ»)։ Բոլորի պար-զական նախաձևն է smek-(Pokorny 2, 689, Trautmann 270)։ Հայերէնը կարող է գալ *smakru-ձևից՝ նախաձայնի անկումով և k վերածուելով ւ-ի (տե՛ս Pedersen, Հայ. և դրացի լեզ. 31)։-Հիւբշ. 476։

• ՓՈԽ.-Կապադովկ. μαρούϰια «ծնօտ» (տե՛ս Karolides, Γλωσ. συγϰριτ էջ 92 և 191, որից և Bugge KZ 32, 11. նշանակութեանց տար-բերութեան համար տե՛ս վերը).-Թրք. գւռ. Ատն. (նաև թրքախօս հայոց և յոյների մօտ) մօրուք։