Definitions containing the research ել : 10000 results

Այլազգ

adj. adv.

of another kind, other, different;
otherwise, differently;
else.

· Calfa

NBHL (5)

Առաւել. իբր այլաբար. ἅλλως, ἐτέρως. aliter

Ոչ ոք ի թագաւորաց այլազգ ինչ սկիզբն կալաւ լինելոյ։ Ոչ այլազգ ինչ խորհիցիք. (Իմ. ՟Է. 5։ Գղ. ՟Ե. 10։)

Ոչ այլազգ ժուժկալ լինիցիմ։ Եւ որ այլազգ եւս ինչ իցեն, թաքչել ոչ կարեն. (Իմ. ՟Ը. 21։ ՟Ա. Տիմ. ՟Ե. 25։)

Ո՛չ մի ազգ երեւէր ամենեցուն, այլ՝ այլազգ հրէից երեւեցաւ, եւ այլազգ առաքելոցն, եւ այլազգ մարգարէիցն։ Ոչ ինչ այլազգ արար հայր, եւ այլազգ ես. (Ոսկ. ես. եւ Ոսկ. յհ.։)

Նոյն է եւ յընդմիջել այլոյ բառի, որպէս եւ ի դնիլ լոկ ա՛յլ՝ փոխանակ կրկնելոյ զբառն ամբողջ այլազգ.


Այլազգաբար

adv.

in a different manner, otherwise, differently;
as an infidel, as a pagan, as a heathen.

· Calfa

NBHL (4)

Ոչ զոք կարծեմ այլազգաբար զմտաւ ածել յաղագս այսոցիկ։ Այլազգաբար բացատրէ. (Անյաղթ բարձր. եւ Անյաղթ լծ. պորփ.։)

Այլազգաբար ազդել ինչ. (Աթ. ՟Ը։)

Այլազգաբար վասն մեր զկարծիս ունողի։ Այլազգաբար արդեօք ո՞չ կարէր ապրեցուցանել. (Բրս. հց. եւ Բրս. ապող.։)

Ո՛չ հրով, այլ՝ ջրով զպահսն ողջակիզեաց (Եղիա). զի այլազգաբար՝ հրոյ բնութիւն ընդ ջրոյ կռուի։ Այլազգաբար՝ ունել զխաղաղութիւն ուրացեալ է ի Տեառնէ, ասելով, զխաղաղութիւն զիմ տամ ձեզ, ո՛չ որպէս աշխարհս տայ՝ ես տամ ձեզ. (Բրս. մկրտ. եւ Բրս. հց.։)


Այլազգի, ազգւոյ, գեաց

s. adj. foreigner, stranger;
pagan, gentile, heathen;
foreign;
different, unlike.

· Calfa

NBHL (3)

Հանել զամենայն կանայս այլազգիս։ Արարաք զկանայս յայլազգեաց երկրիս այսորիկ։ Յամենայն հեթանոսաց երկրի եւ ի կանանց այլազգեաց։ Յամենայն որդւոցն այլազգեաց։ Առ ժողովուրդս այլազգիս։ Ամենայն այլազգի մի՛ կերիցէ ի նմանէ։ Զայլազգիսն՝ որ եկեալ յեցեալ իցեն ի տէր։ Ինձ այլազգիք հնազանդ եղեն. եւ այլն։

Չխառնակել յայլազգիս. (Ագաթ.։)

Ի ձեռս օտար մարդկանս եւ այլազգեաց գրաւելով. (Պիտ.։)


Այլազգութիւն, ութեան

s.

paganism, heathenism.

· Calfa

NBHL (1)

Իսկ եթէ ոչ ուրուք մեղուցելոյ թողութիւն, զիա՞րդ զանազանելոց այլազգութեանց. (Բրս. ապաշխ. կամ Սղ. ԼԳ։)


Այլալեզու, աց

adj.

who speaks another language;
foreign.

· Calfa

NBHL (1)

Որ զայլալեզուսն խօսէր, ոչ լսելի էր յայլսն, այլ՝ Աստուծոյ։ Այլալեզուով այն տուեալ եղեւ, որ նշանակէր՝ որ ինչ խորհրդոցն էր. (Ոսկ. ՟ա. կոր.։)


Այլակերպեմ, եցի

va.

to transform;
to disguise, to mask, to change;
to transfigure;
to metamorphose.

· Calfa

NBHL (2)

ἁλλοιόω, μεταβάλλω, ἑξαλλάττω. muto, vario, permuto, transmuto Այլակերպ առնել. այլայլել. այլագունել. այլազգ եւ նորօրինակ գործել. փոխել. թէպտիլ էթմէք. թէշքիլ էթմէք.

Չոքաւ առ Աբիմելէք՝ այլակերպեալ զպատճառն. (Վրդն. սղ.։)


Այլակերպիմ, եցայ

vn.

to be transformed;
to be disguised;
to be transfigured.

· Calfa

NBHL (2)

Ծպտիլ. ընդ օտար կերպարանաւ ծածկիլ. συγκαλύπτομαι. cooperior վրայ գլուխը փոխելով՝ զինքը ծածկել. թէպտիլ գըյաֆէթէ կիրմէք.

ԱՅԼԱԿԵՐՊԻՄ. μεταμορφόομαι. transformor որ եւ ՅԱՅԼԱԿԵՐՊՍ ԼԻՆԵԼ. Յայլ կերպարան փոխիլ, կամ մտանել. իր կերպարանքը՝ կերպը փոխել. միւթեշեքքիլ օլմագ, գայրը սուրէթէ կիրմէք.


Այլակերպութիւն, ութեան

s.

transfiguration;
metamorphosis;
transformation, disguise.

· Calfa

NBHL (6)

Ի լերինն տեսանելով զայլակերպութիւն փառացն Տեառն. (Պիտ.։)

Ոչ այլակերպութիւն ինչ ի բնութեան մուծանելով. (Սեբեր. ՟Բ. (որ մարթի հայել եւ ի յաջորդ նշ։))

Գիտել զայլակերպութիւնս տնկոց, եւ զզօրութիւնս արմատոց. (Իմ. ՟Է. 20։)

Չգոյր ինչ ի միջի նոցա այլակերպութիւն մինչեւ ի նշանագրացն փոփոխումն։ Խելամուտ լինել այլակերպութեան իւրաքանչիւր գուշակաւոր պատմութեանցն. (Եւս. քր. ՟Ա։)

Առաւել այլակերպութեամբ մի քան զմի գերա հրաշապէս փայլեն (շինուածք). (Արծր. ՟Ե. 7։ Իսկ Նար. ԽԵ.)

Զնմանեացն այլակերպութիւն. կարծի հայել ի բ նշ։


Այլաձեւ

adj.

of a different form or figure.

· Calfa

NBHL (2)

Սկսանել նորոգագունի եւ այլաձեւի իրաց. (Փիլ. իմաստն.։)

Բազմաշաւիղք եղաք յանչափաբար եւ զանազան եւ այլաձեւսն առնելոյ. (Յհ. իմ. ատ։)


Այլաղանդ, ոյ, աց

adj. s. of another sect, of a different faith;
sectary.

· Calfa

NBHL (2)

Զգինի իմաստից հելլենացւոց, կամ հրէից, կամ այլաղանդոցն՝ մի առանց խորհելոյ եւ քննելոյ ըմպեր եւ աշակերտիր. (Լմբ. առակ.։)

Որ առաքելական աւանդից եւ հետեւողաց նոցին հետեւող, իբր այլաղանդ թշնամանէին. (Սկեւռ. լմբ.։)


Այլամիտ

adj.

of a different sentiment or opinion;
whose ideas wander, flighty, lightheaded.

· Calfa

NBHL (2)

Օտար մտօք, կամ նենգամիտ. եւ օտարացեալ կամ այլայլեալ ի մտաց. ուրիշ մտքի վրայ. եւ խելքը թռուցած.

Ցուցանէր այլամիտ խորհուրդս ունել (յն. օտարս խորհել) նմա ընդ օրէնսն արքունի. (՟Բ. Մակ. ԺԴ. 26։)


Այլայլեմ, եցի

va.

to alter, to change;
to vary, to diversify;
to corrupt;
to disaffect, to alienate;
to discountenance;
to falsify, to counterfeit;
to distemper, to disorder.

· Calfa

NBHL (3)

Փոխել. փոփոխել. այլագունել. եւ խանգարել. պղտորել. վեր ի վայր առնել. իբր ἁλλοιόω, ἐτερόω. muto, altero. թէպտիլ՝ ալթիւսթ էթմէք.

Այլայլեսցե՞ս զմարդասիրելդ։ Զպատկեր պատուոյն այլայլեալ. (Նար. ՟Բ. ԻԷ։)

Ի ծիծաղելն այլայլեն զդէմս. (Շ. ընդհ.։)


Այլայլիմ, եցայ

vn.

to vary, to be altered, to change;
to degenerate, to become corrupt;
to be disaffected, to be alienated;
to be indisposed.

· Calfa

NBHL (2)

Որպէս ամբոխիլ. ծփիլ. պղտորիլ. խռովիլ. վեր ի վայր լինել. ալթիւսթ՝ մուզդարիպ օլմագ.

Այլայլի միտք իմ յասել զդառն չարչարանաց բանս. (Սիսիան.։)


Այլայլութիւն, ութեան

s.

alteration, changement, variation, mutation;
emotion, perturbation;
corruption, degeneration;
falsification;
distemper, disorder, indisposition.

· Calfa

NBHL (4)

Այլայլին. այլազգ իմն լինելն իւիք օրինակաւ. փոփոխումն. յեղումն. այլութիւն. այլայլումն. եւ ըստ իմաստասիրաց՝ փոփոխութիւն որակի. ἁλλοίωσις. mutatio. փոխուիլը. թէզայիւր.

Ոչ փոփոխումն կամ այլայլութիւն ունելով ի միաւորութեանն. (Շ. թղթ.։) Այլայլութեան վիճակեալ. (Լմբ. սղ.։)

Այլայլելն. նորոգումն, եւ փոփոխիչ գոլն. թէպէտտիւլ.

Փոխակերպեալ ըստ այլայլութեան աջոյ բարձրելոյն, զնոյն ասել զհողեղէնն՝ հոգեղէն. (Գր. սքանչ. ի ստեփ.։)


Այլանդակ, աց

adj.

whimsical, odd, capricious, fanciful, fantastical, extravagant, mad, ridiculous, extraordinary, singular, strange, enormous, uncouth;
grotesque, distorted.

· Calfa

NBHL (8)

Գտանի գրեալ եւ ԱՅԼԸՆԴԱԿ. αλλόκοτος. alienus, inusitatus, absurdus, monstruosus Անընդել. անհեթեթ. արտօրէն. անկարգ. անվայել. ցուցանքաւոր. պէդ. մինասիպէթ. սիզ. եագըլմազ. եօլսուզ. աճալ. աճայիպ.

Այլանդակ իրացն շամանդաղ։ Այլանդակացն ի ներքս անկելոց ցանկութեանց. (Փիլ.։)

Ընդէ՞ր խորհուրդք այլանդակ ելանեն ի սիրտս ձեր. (Սկեւռ. յար.։)

Սրբեաց զայլընդակ լսելիս նոցա. (Եղիշ. դտ.։)

Ամբարտաւանից եւ այլանդակաց յանդիմանութիւն է բանս, որք իբրեւ ոչինչ գիտեն, զամենայն ինչ գիտել խոստովանին. (Փիլ.։)

Յանդիմանել զայլանդակ նորուն ամուսնին (յեզաբելայ) չարաբարոյ կամակարութիւն. (Պիտ.։)

Զոր յառասպել ոմանց առեալ, եւ այլանդակս բարբառեալ. (Շ. վիպ.։)

Այլանդակ իմն (օրինակաւ) պատմեն զլինելութիւն երկնի եւ երկրի. (Մագ. ՟Ե։)


Այլանդակիմ, եցայ

vn.

to be extravagant or whimsical;
to be distorted, disfigured, spoiled;
to be dissolute.

· Calfa

NBHL (1)

Եւ էր այնուհետեւ տեսանել զաշխարհս մեր ո՛չ որպէս զբարբարոսս այլանդակեալս. (Խոր. ՟Գ. 20։)


Այլանդակութիւն, ութեան

s.

extraordinariness, uncouthness, extravagance, strangeness, oddness;
dissoluteness, irregularity of conduct.

· Calfa

NBHL (1)

ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ Որ եւ ԱՅԼԸՆԴԱԿՈՒԹԻՒՆ. Այլընդակն գոլ ըստ ամենայն առման. Որպէս անհեթեթ եւ անվայել ընթացք եւ գործք.


Այլասացիկ

adj.

allegorical;
— յորջորջումն, allegory.

· Calfa

NBHL (1)

Շրջէ զբանն յայլասացիկ յորջորջումն։ Յորժամ գիրք այլասացիկ բարբառով իրս ինչ ճառիցեն, անդէն վաղվաղակի զմեկնութիւնն այլասացիկ յորջորջմանն ի մէջ բերեն։ Վայրապար է ցանկութիւն այնոցիկ, որ զայլասացիկսն հաստատել կամին. (Ոսկ. ես.։)


Այլասեռ, ի, ից

adj.

cf. Այլասեր.

· Calfa

NBHL (1)

Եւ որ ինչ է յայլմէ սեռէ կամ ի տեսակէ իրաց. էճնասի մուխթելիֆէտէն. ἐτερογενής. heterogena


Այլասերեմ, եցի

va.

to change to a different gender or kind;
to make degenerate, to spoil.

· Calfa

NBHL (1)

Յայլ ազգ կամ ի կերպարան փոխել. այլայլել. խարդախել. յն. տարանշանել, օտարաբար դրոշմել. παρασημαίνω. perperam signo, adultero


Այլատարազ

adj.

of a different mode, fashion, manner.

· Calfa

NBHL (1)

Երկիւղ Տեառն արմատանայ ի միտս քո այլատարազ հաւատով՝ որքան յառաջ էր ... Կոչէ այլատարազ պարգեւօք ի խրատս։ Են եւ այլատարազք հասակք կենդանեաց ի ծովու։ Զպարգեւս շնորհի այլատարազ լեզուախօսութեան։ Սկսան յայլատարազ խօսս զլեզուսն շարժել ... Այլատարազս խօսելով. (Լմբ. առակ. եւ Լմբ. սղ. եւ Լմբ. ստիպ.։)


Այլափառ, աց

adj.

heterodox.

· Calfa

NBHL (2)

Հաստատութիւն մատուցենեն այլափառաց. (Փիլ. ել.։)

Զամենայն զայլափառ բարեպաշտութեանն խորհուրդս հալեալ ապականէ. (Փիլ. ել.։)


Այլափառեմ, եցի

vn.

to apostatise, to be heterodox, heretical;
to teach heresy;
to err in the catholic faith.

· Calfa

NBHL (1)

ԱՅԼԱՓԱՌԵՄ ԱՅԼԱՓԱՌԻՄ. Այլափառ լինել. մոլորիլ. օտարանալ կամ անկանիլ յուղղափառութենէ. հերետիկոս դառնալ. իբր ἐτεροδοξέω. orthodoxis non adsentior


Այլափառիմ, եցայ

vn.

cf. Այլափառեմ.

· Calfa

NBHL (1)

ԱՅԼԱՓԱՌԵՄ ԱՅԼԱՓԱՌԻՄ. Այլափառ լինել. մոլորիլ. օտարանալ կամ անկանիլ յուղղափառութենէ. հերետիկոս դառնալ.


Այլափոխ

adj. adv.

changed, altered, converted, turned;
degenerate;
different;
allegorical;
differently.

· Calfa

NBHL (4)

Եւ այսու այլափոխ բանիւ զառաւելութիւն պարգեւացն յայտ առնէ. (Ոսկ. մ. ՟Ա. 11։) յն. μεταφορά.

Այլափոխ կոչմամբ ձայնելով զանունն. (Նոննոս.։)

Այլափոխ միտս ի վերայ առաջնոցն ցուցանել։ Այլափոխք են ի միմեանց խրատքն՝ զոր ածէ ի վերայ ամբարշտաց. (Գէ. ես.։)

Այլափոխ՝ ելանելով եւ մտանելով. (Նիւս. կազմ. ԼԲ։)


Այլափոխեմ, եցի

va.

to change, to alter;
to counterfeit;
to metamorphose;
to diversify.

· Calfa

NBHL (5)

Փոխել յայլ. փոփոխել. այլայլել. տէյիշթիրմէք, թէպտիլ էթմէք.

Եւ ոչ զամիսն այլափոխեն. (Եսթ. ՟Թ. 27.) յն. այլազգ վարել։

ԶՊօղոս Քրիստոս յերկնից լուսաւորելով այլափոխեաց. (Եփր. մարգ.։)

Իբր այլակերպել. կերպարանափոխ առնել.

Եւ ամբոխել. վրդովել.


Այլափոխիմ, եցայ

vp.

to change;
to grow worse, to degenerate.

· Calfa

NBHL (2)

Զայլափոխել ժողովրդեանն յերկեղ եւ ի դողումն. (Լմբ. պտրգ.։)

Եւ տարբերիլ. զանազանիլ փառօք. գերազանցել.


Այլափոխութիւն, ութեան

s.

change, transmutation, conversion;
metamorphosis;
corruption, degeneration.

· Calfa

NBHL (2)

ԱՅԼԱՓՈԽՈՒԹԻՒՆ ԱՅԼԱՓՈԽՈՒՄՆ. Այլափոխելն, եւ իլն. այլայլութիւն ո՛ր եւ է օրինակաւ. տէյիշմէ, թեպէտտիւլ, թազեիր.

Վասն սքանչելի այլափոխմանն ասէին՝ թէ արբեալք իցեն. (Լմբ. ստիպ.։)


Այլուստ

adv.

from another place or situation;
otherwise.

· Calfa

NBHL (1)

Որ ինչ այլուստ, եւ կամ ի մէնջ։ Փախստական լինել՝ ոչ ի մարդկանէ միայն, այլեւ յի՛րաց այլուստ այլոց զօրէն ուխից հոսեցելոց. (Խոր. ՟Բ. 61։)


Այլուստեք

adv.

from some other place, from somewhere else.

· Calfa

NBHL (2)

Ոչ այլ ուստեք առաւել՝ քան եթէ ի քերթողացն պատմութենէ. (Պիտ.։)

Ոչ ունէի այլուստ ուստեք ճանաչել. (Փիլ. սամփս.։)


Այլուր

adv.

elsewhere, in another place, in some other place.

· Calfa

NBHL (1)

Թաքչել ջանայր, այլուր յայլ անապատ փոխէր. (Նիւս. սքանչ.։)


Այլօրինակ

adj. adv.

different;
differently.

· Calfa

NBHL (1)

Այլօրինակաբար ինչ կցորդութիւն ունել. (Գագիկ առ ռոմանոս.։)


Այծեամն, եման, եմանց

s.

wild goat;
roe;
buck, hart;
deer.

· Calfa

NBHL (1)

Արգելլով ի ներքս այծեմունս երագունս. (Խոր. ՟Բ. 38։)


Այծեայ, էի, ից

s. adj. goat's hair;
stuff made of goat's hair;
of or belonging to goats.

· Calfa

NBHL (2)

Ցուցանելով նմա զցփսիսն այծեայս. (Յհ. կթ.։)

Բերին վուշս եւ այծեայս ( ի մանել). (Վրք. հց. ԻԶ։)


Այծեղջիւր, ջեր

s.

Capricorn.

· Calfa

NBHL (1)

Ձմերայնի (կենդանատեսակք), այծեղջիւրն, ջրհոս, ձկունք։ Զայծեղջերէ ասեն, եւ այլն. (Փիլ. ել.։) (Շիր.։)


Այծէք

s. pl. goats hair.

· Calfa

NBHL (1)

Պարտ է ագանել այծէս։ Զգենու զայծէս հաւատոյ։ Զսպեն այծէովքն, բաճկոնովն. (Մաշտ. սքեմ.։)


Այն, այնր, այնորիկ, այնու, այնուիկ

pron.

that, it, the.

· Calfa

NBHL (23)

Զկիրճս մտից տեղւոյն այնմ։ Յարմէնէն յայնմիկ կոչեցելոյ. (Յհ. կթ.։)

ԱՅՆ. Պէսպէս ոճով վարեալ վայելչապէս. իբր այնպիսի, նա, նոյն, այն որ, եւ այլն.

Հերքեաց զարեւմտայինն զայն՝ արեւելայինն. (Նար. խչ.։)

Եւ այնք բազումք էին՝ որ առ ահին յիմարութեան ընդ իւրեանց զէնս ելանէին։ Շատք եւս այն են, որ եւ ննջեցեալք իսկ իցեն. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 22։ ՟Ա. Կոր. ՟Ժ՟Ա. 30։)

Էմմանուէլին, այն՝ որ արար խաղաղութիւն։ ԶԱրարչէն ամենայնի, այն՝ որոյ բանիւ երկինք հաստատեցան։ Դատաստանացն Աստուծոյ, այն՝ որ չափով եւ կշռով բաժանէ։ ԶԱրիոսին կրեն հերձուած, այն՝ որ չարչարելի ասաց զԱստուածութիւն Բանին։ Զսատանայական յանցանս, այն՝ որ հակառակ եկաց Աստուծոյ. (Շ. թղթ.։)

Ճառել, եւ այն չափաւորապէս։ Սակաւք եղիցին, եւ այն հանդարտութեամբ։ Փոխել, եւ այն՝ ճշմարիտ վկայիւք. (Շ. թղթ.։)

Որ արժանի լինիցին այնմ աշխարհի հասանել։ Մտանել յայն հանգիստ։ Զոր հատուսցէ ինձ յաւուրն յայնմիկ. եւ այլն։

Հրամայեաց՝ գանձ բազում արկանել ցրիւ, զի զայնու (կամ զայնով) անկցին. (ՃՃ.։)

Եւ յայնմանէ Պիղատոս խնդէր արձակել զնա. (Յհ. ԺԹ. 12։)

Ասացին ոչ ունել (աղաւնոյ) զլեղի, եւ յայնմանէ ապա օտար գտանին ի դառնութենէ. (Պիտ.։)

Իսկ այն՝ զի զցուցակն ասեն ոչ ընդունելի. սուտ են։ Եւ այն՝ զի ոչ կարացեր առանց Աստուծոյ տալ զշահն մեզ, վկայի ի ձայնէն։ Ի բանից իմաստնոյն ուսանիմք, այն՝ զի ասէ (այս ինքն ի բանից անտի՝ զի ասէ). (Շ. թղթ.։)

Յանցանք՝ որում չիք ներումն թողութեան, այն զի անզեղջ է ի չարիսն։ Չի՛ք այլ խիստ եւ նուրբ ճանապարհ քան զլեզուին պահպանութիւնն, այն զի դիւրաշարժ է ... Է՞ր վասն գնէ զնոսա հզօրս, այն զի նոքա անմարմինք են, եւ մեք մարմնաւորք։ Այն զի վերջացաք ի սահեցմանէ իրաց կենցաղոյս նայել ի սքանչելի փառս այսր աւուր. (Լմբ. ատ. եւ Լմբ. սղ. եւ Լմբ. համբ.։)

Եւ այն զի հրաման ընկալաք՝ ոչ քրիստոնէից եղբարց, այլ եւ հեթանոսաց ցուցանել զայս. (Լմբ. ատ.։)

Դեռ եւս զայն ինչ վախճանեցելոյ վիհ. (Պիտ.։)

Ո՛չ է յամենեւիմբ աննիւթականսն մատչել. (Սահմ. ԺԶ։)

Որք յաղջամղջին տեղւոջ ելով՝ այն ինչ յարեգակն հայել ձեռնարկեն. (Մագ. ԾԷ։)

Կամ մինչդեռ. ի լինել անդ իրացս. զոյգ ընդ. երբոր դեռ. տահա... ի քէն. յն. եւ լտ. պէսպէս.

Եւ իբրեւ այն ինչ մերձ եղեւ։ Այն ինչ լինէր նոցա հասանել։ Այն ինչ նորա բանքն ի բերան էին։ Այն ինչ դեռ թուղթքն ի ձեռին էին. եւ այլն։

Այն ինչ գիշերոյն ժամս ունելով սակաւս. (Խոր. ՟Ա. 25։)

Այն ինչ լինէր նոցա ի պաշտամանէն հանգչել. (Եղիշ. ՟Ը։)

Մինչեւ ցԱբրահամ, այն որ պարծին նովաւ եբրայեցիք։ Էր ընդ Պօղոսի Արիստարքոս, այն՝ որ վասն այսորիկ կոչէ զնա գերեկից իւր։ Դիոնեսիոսն այն որ ասէ վասն նորա ի գործս առաքելոցն. (Եւս. պտմ. ստէպ։)

Խորհուրդքն Փենեհեզի, այն՝ որ զայս գիւտս նախանձու հնարեաց գտանել. (Եփր. թուոց.։) Տե՛ս եւ ԱՅՆ ըստ բ. նշ։

Անպիտանք գտանին՝ այնու զի ո՛չ ի մեծ ատենիցն վարին հանդէս, եւ ոչ յայլ ինչ։ Իմաստնագոյն ցուցան քան զամենեսեան, այնու՝ զի զամենեցունցն կարացին ծածկել գիտութիւն. (Պիտ.։)


Այնուհետեւ

conj.

ever, since, from that time, thenceforward, thenceforth.

· Calfa

NBHL (1)

Սկսաւ այնուհետեւ խորհուրդ յաւելուլ. (Եղիշ. ՟Ա։)


Այնչափ

adj. adv.

so great;
such;
so, so much, in such a manner.

· Calfa

NBHL (4)

Յայնչափ քաջութենէ սրտի։ Զայնչափ տարապարտուց բռնութիւն։ Այնչափ հաց, մինչեւ յագեցուցանել զայսչափ ժողովուրդ։ Այնչափ նշանս արարեալ էր առաջի նոցա։ Այնչափ ինչ կայր, եւ ոչ պատառեցաւ գործին։ Ա՞յնչափ գնոց զգեօղն վաճառեցէք. եւ նա ասէ, այո՛ ա՛յնչափ։ Այնչափ ազգ ձայնից են յաշխարհի։ Այնչափ անցք անցին։ Յետ այնչափ ժամանակաց։ Այնչափ լաւագոյն ուխտի. եւ այլն։

Այնչափ առաւել եղեալ քան զհրեշտակս՝ որչափ լաւ եւս եւ այլն։ Եւ այնչափ եւ առաւել, որչափ տեսանիցէք։ Որչափ փառաւորեաց զինքն, այնչափ հատուցէ՛ք դմա սուգ։ Ոչ այնչափ միայն, որչափ եւ յառաջնում նուագին։ Այնչափ ոչ տային քնոյ զանձինս, որչափ զգիշերն ամենայն զմտաւ ածէին մենքենայել։ Թէ այնչափ կարացին գիտել. եւ այլն։

Ոչ այնչափ ի հալածել, քան որչափ ի նուաճել։ Այլ այս այնչափ առ յինէն տեսցի, զի ոչ տայցէ կարգի բանին եւ այլն. (Յհ. կթ.։)

Ոչ կարեն վնաս ինչ պահել ի նոցանէ, եւ ո՛չ այնչափ՝ թէ լումի հանել ի տանէ. (Ագաթ.։)


Այնպէս

adv.

so, also, equally, as much, in like manner, likewise, as well as.

· Calfa

NBHL (1)

οὔτω, οὔτως. ita, sic, tam Որպէս զայն. այնու օրինակաւ. այնպիսաբար. նոյնպէս. եւ այնչափ առաւել կամ նուազ. յայնմ աշտիճանի. անպէս, անոր պէս, անանկ. էօյլէ. օլ տէրէճէտէ.


Այնպիսի, սւոյ, պիսեաց

adj.

such, similar, like;
equal, same;
as great, as much.

· Calfa

NBHL (2)

Յառաջ քան զայն ոչ եղեւ այնպիսի մարախ, եւ յետ այնորիկ ոչ եղեւ այնպիսի։ Որ յայնպիսի մահուանէ փրկեաց զմեզ։ Շատ է այնպիսւոյն պատուհասն այն։ Հարկ էր օրինաւորացն այնպիսեօքն սրբել։ Յամենայնէ յայնպիսեաց անտի։ Եւ դուք այնպիսիք ոմանք էիք։ Ընդ այնպիսումն եւ հաց մի՛ ուտել. եւ այլն։

Ոչ կարացեալ տանել այնպիսում վատթարութեան։ Այնպիսւով սաղապաճեմիւ մտաք յԵգիպտոս. (Խոր. ՟Գ. 25. 62։)


Այնքան, ոյ

cf. Այնչափ.

· Calfa

NBHL (3)

Որքան ոք յաւելուլ ի մեծութիւնն, յաւելու այնքան ի ցաւս անձին իւրոյ. (Սարգ. յկ. ՟Բ։)

Գիշեր ոչ այնքան զժամանակն որքան թէ զհրէական զանհաւատութիւնն անուանելով. (Յհ. իմ. ատ։)

Ցայնքան կրթեալ, մինչ սիրելիք կարի քաջ՝ թագաւորացն եղանիլ։ Ցայնքան, որ զի եւ զինքն իբրեւ զզօրավար նշանակէր։ Զիւրեանցն հանէին յաջորդս՝ ցայնքան, մինչ ի սպառել չուոյն։ Զլռութիւն սիրելով՝ ցայնքան ոչ հանէին խօշիւն, մինչեւ ... (Պիտ.։)


Այո

adv.

yes, even so, truly.

· Calfa

NBHL (4)

Եղիցի ձեր բան, այո՛ն՝ այո՛, եւ ոչն՝ ո՛չ. զի աւելին քան զայն ի չարէն է. (Մտթ. ՟Ե. 37։ եւս եւ Յկ. ՟Ե. 12։ ՟Բ. Կոր. ՟Ա. 17։)

Այո՛, օրհնելով օրհնեցից զքեզ։ Ասէ իւրաքանչիւր ոք ցեղբայր իւր. այո՛, քանզի ի մեղս եմք. եւ այլն. (ուր ասէ Եփրեմ.)

Տէրն ի չարէն ասաց զաւելին քան զայոն եւ զոչն. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

ԱՅՈ՛ ԱՅՈ՛. Կրկնութիւն վերնոյն առ առաւել հաստատութիւն.


Այպանալից

adv.

full of derision, mockable, laughable.

· Calfa

NBHL (1)

Լի այպանօք. այպանելի.


Այպանեմ, եցի

va.

to jeer, to make a jest of, to ridicule, to mock, to deride, to hold in contempt, to despise, to scoff at, to scorn, to banter, to rally, to rail at, to revile, to abuse;
to treat with contempt, with abuse or ridicule.

· Calfa

NBHL (5)

(լծ. թ. այըպլամագ) παίζω, ἑμπαίζω, καταπαίζω , καταγελάω, μυκτηρίζω, χλευάζω, γελάω. illudo, derideo, irrideo, subsanno Այպն առնել. խազ առնել. ծաղր առնել. ունչս առնել. կատակել. ձաղել. եպերել. դսրովել. յամօթ առնել. անարգել. արհամարհել. մասխարա՝ իսթիհզա էթմէք. մեզեյէ՝ քեսինտիյե ալմագ. զէֆքլենմէք. կիւլիւլմէք. խօրշամագ.

Այպանեսցեն զքեզ։ Այպանել հարկանել եւ ի խաչ հանել։ Իւրաքանչիւր զբարեկամ իւր այպանեն։ Ծանեան զքեզ եւ այպանեցին։ Զօր ամենայն հանի ի գլուխ այպանեալ։ Արհամարհօղք, այպանօղք։ Ոչ նստայց յատենի այպանողաց։ Այպանեաց զնոսա Եղիա Թեղբացի, եւ ասէ. մեծաձա՛յն կարդացէ՛ք, զի Աստուած է։ Եթէ ոչ այպանիցէք զբանիւք իմովք. եւ այլն։

Ի միտս իւրեանց սկսան այպանել զնա. (Եղիշ.։)

Որ այպանէ, երգիծանի։ Մի՛ այպանեսցի մարգարէութիւն ի վտանգելոցս անհաւատութեամբ. (Լմբ. թղթ. եւ Լմբ. ատ.։)

Երդ այպանելի եւ ծաղրական. (Պիտ.։)


Այպանութիւն, ութեան

s.

derision, mockery, raillery, ridicule, scorn, contempt.

· Calfa

NBHL (1)

Այպանելն, իլն. որ եւ այպն. ծաղր. խաղ. կատականք. անարգանք. թշնամանք. մաւխարալըգ. իսթիհզա. մէզե. παιγνία. lusus, ludibrium


Այպանումն, ման

s.

cf. Այպանութիւն.

· Calfa

NBHL (1)

Եւ ոչ անօրինաց մատնել ի ծաղր եւ յայպանումն. (Խոր. ՟Գ. 63։)


Այպնակատակ գուսան

s.

mime, buffoon.

· Calfa

NBHL (2)

Երթեալ նստիցիմք այպնակատակն գուսանացն լսելոյ. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

ԱՅՊՆԱԿԱՏԱԿ ԼԻՆԵԼ. Այպն առնել. այպանել. թշնամանս ձգել.


Այպնարարութիւն, ութեան

s.

cf. Այպանութիւն.

· Calfa

NBHL (1)

Այպն առնելն. այպանութիւն.


Այսակիր

adj.

possessed with a devil or evil genius, tormented with a devil, demoniac.

· Calfa

NBHL (1)

Ընդ այսակիր անզգայելոցն։ Մոռացումն առնէ այսակիր բարձանցն կռամոլութեան. (Նար. ԺԸ. ՀԵ։)