Definitions containing the research ել : 10000 results

Այսահարիմ, եցայ

vn.

to be possessed with a devil;
to roar, to make a dreadful noise;
to rave, to be frantic, to storm, to be furious.

· Calfa

NBHL (1)

Դուստր իմ չարաչար այսահարի։ Ածէխ զդա այսահարել առաջի իմ. (Մտթ. ՟Ժ՟Ե. 22։ ՟Ա. Թագ. ԻԱ. 15։)


Այսահարութիւն, ութեան

s.

the state of a demoniac or of a person possessed with a devil;
madness, frenzy, fury, franticness.

· Calfa

NBHL (1)

Այսահարութիւնն անբժշկելի է, եւ Աստուծոյ ձեռինն կարօտ. (Երզն. մտթ.։)


Այսուհետեւ

adv.

henceforth, henceforward, hereafter, for the future;
as for the rest;
now, then, but.

· Calfa

NBHL (3)

Մանաւանդ շ. Եւ արդ. արդ. եւ այժմ աղէ՛. ուրեմն. ուստի. եւ զի այս այսպէս, ապա հետեւաբար՝ ըստ ասացելոցս. τοίνυν, ὤστε, τοιγαροῦν, ἅγε νῦν. itaque, nunc ergo, igitur, unde, agedum, reliquum est. երբոր աս ասանկ է նէ, հապա. տէյինտի, իմտի.

Մեռայց այսուհետեւ, որովհետեւ տեսի զերեսս քո։ Ոչ եւս յաւելից հարկանել ... այսուհետեւ ... մի՛ դադարեսցեն։ Ննջեցէ՛ք այսուհետեւ, եւ հանգերուք։ Ժամանակս կարճեալ է այսուհետեւ։ Այսուհետեւ եղբարք, ո՛ղջ լերուք, հաստատո՛ւն կացէք. եւ այլն։

Արդ այսուհետեւ մեծատունք լացէ՛ք. այսուհետեւն ասելով՝ թուի ինձ, եթէ խոր իմն միտս ընծայեցուցանէ. (Սարգ. յկ. ՟Ժ։)


Այսչափ, ի, ից, աց

adj. adv.

to this degree, in this quantity, so great;
so much, so.

· Calfa

NBHL (4)

Հրաման ետ նմա զայսչափ գանձս հանել։ Այսչափ ժամանակս ընդ ձեզ եմ։ Այսնչափ հաց, մինչեւ յագեցուցանել զայսչափ ժողովուրդ։ Այսչափ բազմութիւն վկայից։ Այսչափ մեծութիւն քո. եւ այլն։

Առ այսչափաց մատակարարութիւն՝ բազում ժամանակ լինի ի վերայ։ Արդ այսքանից եւ այսչափաց արկածից չարեաց ի վերայ արկելոց եւ այլն. (Փիլ. լին. ՟Բ. 7 եւ Իմաստն։)

Այսչափ եւեէ գիտել. (Ագաթ.։)

Այսչափ ասել բաւական է. (Լմբ. ատ.։)


Այսպէս

adv.

thus, in this manner, in the same manner;
so.

· Calfa

NBHL (3)

Իբրեւ այս իրք այսպէս հաստատեալ կային։ Այսպէս եղիցի ամենայն առն՝ զոր արքայ փառաւորէ։ Կարծեալ այսպէս էր, եթէ, եւ այլն։ Յիսուսի Քրիստոսի ծնունդն էր այսպէս։ Այսպէս գրեալ է։ Այսպէս վայել է։ Այսպէս եւ այսպէս խօսեցաւ. եւ այլն։

Այսպէս արասցեն ինձ աստուածքն, եւ այսպէս յաւելցեն, եթէ ոչ վաղիւ եդից զանձն քո իբրեւ զմի ի սպանելոցն. (Ոսկ. պետր. եւ Եղ.) որ է բացատրութիւն երդմանս ՕՆ ԵՒ ՕՆ։

Ունայն համարել զայսպէս ասացութիւնս. (Վահր. յայտն.։)


Այսպիսի, պիսւոյ, պիսեաց

adj.

such, like, in this manner, of this sort;
such, so great.

· Calfa

NBHL (8)

Ո՞ւր եղեւ այսպիսի չարութիւն (այս ինքն այսչափ մեծ)։ Այսպիսի իսկ եւ վայել էր մեզ քահանայապետ, սուրբ, անմեղ. եւ այլն։

Մանուկ մի այսպիսի։ Զօրութիւնք այսպիսիք ի ձեռաց սորա լինին։ Լինել այսպիսի՝ որպէս եւ եսս եմ։ Յոյս մի այսպիսի ունիմք։ Զայսպիսեաց աստի օրէնքն չեն հակառակ։ Ամենայն ինչ այսպիսի պարծանք՝ չարութեանն են. եւ այլն։

Այսպիսում ծիծաղական աւանդից։ Գողանալով կամ սպանանելով, կամ որ յայսպիսեաց իցեն. (Շ. թղթ.։)

Այսպիսի հռչակելի գործեալ իրք։ Զի մի՛ զանխլացեալ այսպիսոյս լիցի դժնդակութիւն. (Պիտ.։)

Զոր ասէս, այսպիսի ինչ է։ Եւ զոր ասեմս, այսպիսի ինչ է. (Ոսկ. Ածաբ.։ Սարգ. եւ այլն.) ռմկ. միտ բանին ա՛ս է. ըսել կուզեմ։

Ոչ բաւեմք այսպիսի պատերազմել եւ շինել միանգամայն. (Նեեմ. ՟Դ. 10։)

Այսքան եւ այսպիսի տառապիմք։ Զորօրինակ տուօղ բարեացն անճառելի է, այսպիսի եւ երկնաւոր բարիքն. (Սարգ. ՟ա. պետ.։)

Այսպիսի իմն զկատարելագոյնսն բերէ շահս, մինչ զի ... Ժա՛մ է վարկանել զ ի բաց ի կենցաղոյս խուզումն՝ այսպիսի ինչ. (Պիտ.։)


Այսր

adv.

here, in this place;
hither, to this place;
— աղագաւ, therefore, for this reason.

· Calfa

NBHL (4)

Ձայնեա՛ առ իս զամենայն այր Յուդայ, եւ դու այսր եկեսցես։ Գտջիք զնա անտի այսր գանալից։ Եթէ գայցէ՞ այսր այրն։ Մատուցանել այսր։ Մատուցէ՛ք այսր զամենայն ազգս Իսրայէլի։ Ե՛կ այսր։ Սոքա եւ այսր հասին։ Մի՛ մերձենար այսր։ Ո՞ ած զքեզ այսր։ Եկեսջի՛ք առ իս այսր. եւ այլն։

Այսր եւ անդր հարկանել զմիտսն. (Ոսկ. մ. ՟Ա. 1. եւ 8։)

Այսր եւ անդր լինել (թափառելով). (Շիր.։)

ԱՅՍՐ ՔԱՆ. առաւել յայս կողմն. մօտագոյն տեղեաւ կամ ժամանակաւ. յետոյ. ա՛լ ասդին. տահա պէրի.


Այսրէն

adv.

back, again;
եկից — ենդհուպ, I shall return here immediately, I shall be hack presently.

· Calfa

NBHL (2)

Ժողովուրդ իմ դարձցին այսրէն։ Է՛ջ, եւ ե՛լ այսրէն։ Իբրեւ մտանէր Մովսէս, մերկանայր զպատրուակն, մինչեւ այսրէն ելանելոյ։ Այսրէն վաղվաղակի տագնապաւ դառնային։ Հասեալ այսրէն՝ ունէին զճակատուն տեղի. եւ այլն։

Այսրէն դարձեալք՝ ուստի ելին։ Ոչինչ տրտմիմք յայսրէն դարձուցանելն (յետս զառեալն). (Շ. թղթ.։)


Այսքան, ոյ, ի, ից, Այսքանի, նւոյ, նեաց

adj.

in this quantity, such, so numerous, thus great.

· Calfa

NBHL (2)

Այսքանում վայելուչ կարգի. (Պիտ.։)

Այսքան առաւելեալ։ Այսքան արձանացեալ էր հաստատուն։ Եւ այս վասն սորին այսքան շատասցի. (Պիտ.։ Լմբ. ատ.։ Շ. թղթ.։)


Այսօր, զայս օր, ցայսօր

adv.

today, this day;
մինչեւ ցայսօր, to this day, up to this time.

· Calfa

NBHL (3)

Այսօր մաքուր հոգեկիր, եւ վաղիւ մոլի խելագար. (Նար. ՀԱ։)

Ա՛յս է խոտորնակ ճանապարհ եւ մոլար, ընդ որ այսօր հետեւիմք։ Իսկ այսօր բարձաւ պատկառանքն։ Ո՞րքան չարիք գործի այսօր յարեւելս. (Լմբ. ատ. եւ Լմբ. պտրգ.։)

Առնու երբեմն զյօդ կամ զհոլով՝ պահելով զբնիկ նշանակութիւնսդ.


Այսօրածին

adj.

horn today, new-born.

· Calfa

NBHL (1)

Որք աշակերտելոց իցեն այսօրածին թագաւորին. (Կիւրղ. ղկ.։)


Այտի

adv.

thence, from that place.

· Calfa

NBHL (2)

Եւ ոչ այտի ոք առ մեզ անցանել։ Ե՛լ այտի. եւ ասէ Յովաբ, չելանեմ. (Ղկ. ԺԶ. 26։ ՟Գ. Թագ. ՟Բ. 30։)

Զի մի՛ ոք ի մեղաց այտի լսելով այսպիսի բանս. եւ այլն. (Շ. թղթ.։)


Այտնում, եայ

vn.

to swell, to puff, to be inflamed, to be bloated.

· Calfa

NBHL (1)

Եւ նոքա ակնունէին նմա այտնլոյ, կամ անկանելոյ, եւ յանկարծակի մեռանելոյ. (Գծ. ԻԸ. 6։)


Այտումն, ման

s.

inflammation, tumefaction, swelling, protuberance, enlargement;
cf. Այտոյց.

· Calfa

NBHL (1)

Տեսանելով զայտումն զայրացեալ ախտին. (Վրք. հց. ԻԶ։)


Այտուցանեմ, ուցի

va.

to swell, to inflame, to tumefy.

· Calfa

NBHL (2)

Տալ այտնուլ. ուռուցանել. ուռեցնել. շիշիրմէք. գապարթմագ.

Դու ի բժշկելն փութա՛, եւ ոչ յայտուցանելն. (Զքր. ծործոր.։)


Այրական, ի, աց

adj.

virile, manly.

· Calfa

NBHL (1)

Ասելովն այրական՝ յայտնելով թէ կատարեալ մարդ եղեւ. եւ աստուածագործութեամբն, թէ Աստուած է եւ մարդ՝ նոյն ինքն զաստուածայինսն նշանագործեալ. (Մաքս.։)


Այրաձեւ

adj.

manlike, manly.

· Calfa

NBHL (1)

Հոմանուն՝ մարդ կենդանի, եւ այրաձեւն. որպէս եթէ՝ մինչ այրաձեւ հարկանիցի, զայրն ասիցէ ոք զվէրս ընդունել. (Սարկ. հանգ.։)


Այրանամ, ացայ

vn.

cf. Այրիանամ;
cf. Արիանամ.

· Calfa

NBHL (4)

Այր լինել, այս ինքն յարբունս հասեալ, չափահաս. մա՛րդ ըլլալ. ատամ օլմագ. ἁνδρόομαι. vir fio, aetatem virilem attingo

Մանկան ելոյր, եւ այրացելոյր։ Մանկան ելոյր՝ այրանալ. (Պորփ.։ եւ Անյաղթ։)

Երբեմն քեզ հարսնացելոյս, եւ այժմ ի քէն այրացելոյս (կամ այրեցելոյս). (Շ. յերգերգ.։)

Յաղագս այրացելոյ Աստուածութեանն. (Իգն.։)


Այրասէր

adj.

that loves her husband.

· Calfa

NBHL (1)

Այրասէրս լինել. (Տիտ. ՟Բ. 4։)


Այրասիրութիւն, ութեան

s.

love of the wife for her husband, conjugal affection.

· Calfa

NBHL (3)

Այրասիրութեանն առաւելութիւն ( ի Սառա)։ Զարմացեալ ընդ կնոջն այրասիրութիւնն. (Փիլ. լին. եւ Իմաստն։)

Ունին ասել խրատս զայրասիրութեան, որդեսիրութեան. (Ոսկ. տիտ.։)

Ուսանել զաստուածսիրութեանն եւ զայրասիրութեանն երկիւղ. (Սարգ. ՟ա. պետ. ՟Է։)


Այրասպան

adj.

that has killed her husband.

· Calfa

NBHL (2)

Զի թէ այրասպանն ի մի ոք վնասելոյ անձն՝ իրաւամբ ըմբռնեալ, եւ այլն։ (Պիտ.)

Աններելի պատիժ պատուհասից այրասպանացն։ Ի վերայ այրասպանաց եւ մատնչաց։ (Փիլ. լին. եւ Փիլ. նխ.)


Այրեաց տալ

sv.

to burn;
յարեաց եւ յաւեր դարձուցանել, to burn and to ravage.

· Calfa


Այրեմ, եցի

va.

to burn, to enflame, to fire;
to torrefy, to scorch, to parch, to dry.

· Calfa

NBHL (10)

Հրով կիզուլ՝ տոչորել եւ ծախել. էրել. եագմագ. որպէս καίω, ἑκκαίω, κατακαίω. uro, exuro, comburo.

Կամ որպէս հրձիգ առնել. հրդեհել. ἑμπυρίζω. incendo կրակ ձգել, կրակ տալ. աթէշ վէրմէք, դութուշթուրմագ.

Կամ որպէս փաղաղել. լափել հրոյ. διαφλέγω, καταφλέγω. exuro

ԱՅՐԵԼ. որպէս լուցանել. վառել զկրակ կամ զճրագ. բորբոքել. դութուլ թուրմագ. եագմագ. καίω. accendo կր. ardeo

ԱՅՐԵԼ. որպէս կիզուլ արեւու, տօթոյ, եւ գինւոյ, եւ այլն. տապացուցանել։ Կր. տապանալ. տոչորիլ. συγκαίω. comburo. տաքցընել, գլխու զարնել. գըզտըրմագ.

ԱՅՐԵԼ. որպէս մորմոքեցուցանել կամ ճմլել եւ վառել զսիրտ։ Կր. մորմոքիլ. տապիլ. նեղիլ. բորբոքիլ. խշխշցնել, խշխշալ, տաքնալ. եիւրէյինի եագմագ. եանմագ. գըզմագ. դութուշմագ. παραθερμαίνω calefacio, ἑμπυρίζω incendo, προσεκκαίω inflammo, ζέω ardeo

Հուր ասէ այրեսցի ի վերայ բագնին անշէջ։ Այրել բազմակս ի վերայ տէրունեան աշտանակին. (Փիլ. բագն.։)

Զոր ունէին ի նիւթ ճրագի յայրել. (Վրք. հց. ՟Ե։)

Զի մի՛ պնդեսցի մերձաւոր արեանն զկնի սպանողին, մինչդեռ այրիցի սիրտ նորա։ Յամբարտաւանել ամպարշտի այրի աղքատն. (Օր. ԺԹ. 6։ Սղ. ՟Թ. 29։)

Յոգւոց հանելով՝ ասեն. այրեն զմեզ եւ խորովեն։ Այրին եւ խորովին առ սէր ընչիցն. (Սարգ. յկ. ՟Ժ։)


Այրենոց

s.

hospital for widows.

· Calfa

NBHL (1)

Աւերել զայրենոցսն եւ զորբանոցսն. (Բուզ. ՟Ե. 31։)


Այրեցած, ի, ոյ

s.

burning, deflagration;
burn, mark caused by fire;
soot;
torrid.

· Calfa

NBHL (3)

Այրեցումն. այրումն. որպէս այրուք, մնացորդ իրին այրեցելոյ, եւ հետք այրման. սպի, խարան. խանձող. մոխիր, աճիւն. եւ այլն. էրուք. եանըգ. κατάκαυμα. adustio

Յօրինել շինել զամենայն զգերութիւնս յաւերածոյն եւ այրեցածոյն. (Բուզ. ՟Դ. 24։)

Ծուխն այրեցածոյն ելեալ մածեալ զնոքօք. (Ագաթ. (որք հային եւ ի ա. նշ)։)


Այրեցումն, ման

s.

conflagration, deflagration, combustion, burning.

· Calfa

NBHL (2)

cf. ԱՅՐՈՒՄՆ, իբր այրելն, եւ իլն.

Զտաճարն լուցեալ զկռոց՝ դիտելով զայրեցումն ոգւոց նոցա. (Ժմ.։)


Այրուձի, ձիոյ

s.

horseman;
trooper;
horse-soldiers, cavalry.

· Calfa

NBHL (2)

ԱՅՐՈՒՁԻ որ եւ ԱՅՐԵՒՁԻ. արք հեծեալք ի ձի. գունդ ձիաւորաց. հեծելագունդ. հեծելազօր. ἠ ἴππος, ἰππεῖς, ἰππασία. equitatus, equites. ձիաւոր զօրք. աթլը ասքէր. սիփահ. որ եւ սպայ.

Արգելոյր զբազմութիւն այրուձիոյն հայոց. (Եղիշ. ՟Բ։)


Այրումն, ման

s.

burning.

· Calfa

NBHL (2)

ԱՅՐՈՒՄՆ որ եւ ԱՅՐԵՑՈՒՄՆ. Այրելն եւ այրիլն՝ ըստ ամենայն նշ. καῦσις. ustio, combustio

Եւ ոչ այնչափ այրումն կիզելի սգոյ անկանէր ի նոսա. (Ոսկ. յհ. ՟Բ. 16։)


Այցեմ, եցի

va.

to visit;
to search.

· Calfa

NBHL (4)

ԱՅՑԵԼԻ Է. դիմազուրկ (որ ըստ յն. մակբայ ասի). արժան է տեսանել. կամ պէտք են այց առնուլ, դիտել, նկատել, խուզել, խնդրել, հոգալ. աղէկ մը նայելո՛ւ է. պիր էյի պագմալը, միւլահազա էթմելի. ἑπισκεπτέον. oportet inspici, visendumest, respiciendum, dispiciendim

Չէ՛ հնար այցելոյ. (Ոսկ. մ. ՟Բ. 27։)

Մարմին քահանային այցելի՛ է, զի մի՛ ինչ վրիպումն վնասու գացի։ Ճառս այս նշանակ իմանալեաց է, իսկ առ ի միտս՝ այլաբանութեան քաննովք այցելի է։ Այցելի է եւ խուզելի ամենայն ստուգութեամբ՝ բանիցն զիւրաքանչիւր ոք. (Փիլ. քհ. եւ Փիլ. բագն. եւ Փիլ. ՟ժ. բան.։)

Բայց հաւատս աներկմիտս յո՛ ասաց ունել, այցելի՛ է. (Երզն. մտթ.։)


Անագանի

adv.

late, late in the evening, at a late hour.

· Calfa

NBHL (3)

Անագան, իբր ի տարաժամել աւուրն. ընդ երեկս. յերեկոյի. ἐσπέρας, ἑν ἐσπέρᾳ. verspere. իրիկուն եղած, ուշկեկ. ագշամլայըն.

Այր մի ծեր եմուտ ի գործոյ յանգոյ անագանի։ Եւ ել անագանին ննջեաց յանկողնի իւրում. (Դտ. ԺԹ. 16։ ՟Բ. Թագ. ՟Ժ՟Ա. 13։)

Անագանի ածել առ նա զհիւանդս իւրեանց. (Ոսկ. մ. ՟Բ. 2։)


Անագանիմ, եցայ

vn.

to delay, to linger, to loiter, to tarry, to stay;
to arrive late, to be late.

· Calfa

NBHL (2)

ԱՆԱԳԱՆԻՄ որ եւ ԱՆԱԳԱՆԵՄ, եցի. չ. χρονίζω tardo, moror Յամենալ. յապաղել. դանդաղիլ. լան զժամանակն յետոյ մնալ՝ ժամավաճառ լինելով. ուշանալ. կէճիքմէք.

Զի մի՛ առաւել ծուլութեամբ անագանեսցուք. (Խոսր.։)


Անագանեմ, եցի

va.

cf. Անագանիմ.

· Calfa


Անագանութիւն, ութեան

s.

tardiness, slowness, lateness;
sluggishness.

· Calfa

NBHL (1)

Անագան գոլն. անագանելն. յետին ժամանակ. ուշանալն. կեճ գալմասը.


Անագորոյնութիւն, ութեան

s.

perfidy, treachery, disloyalty;
cruelty, inhumanity, ferocity, barbarity.

· Calfa

NBHL (1)

Նոքա անագորոյնութեան են, եւ սոքա մարդասիրութեան։ Յափշտակելն եւ ագահել ո՛չ մարդկան զգօնութեան է, այլ՝ գազանաց անագորոյնութեան։ Մի՛ այսուհետեւ յանագորունութիւն կործանիցիմք։ Զնոցա անագորոյնութիւնսն ցուցանէ. (Ոսկ. մտթ.։)


Անազատ, աց

adj.

not free, dependant;
mean, ignoble, niggardly.

· Calfa

NBHL (5)

ἁνελεύθερος, illiberalis, δυσγενής, ignobilis Որ չէ ազատազգի եւ ազատաբարոյ. նուաստատոհմ. սոսկական. անտոհմ. եւ ծառայական. ասըլսըզ, հագիր, երզել, ալլագ.

Առն անազատի զահ սաստիկ ոչ կարացէք տանել. (Պտմ. աղեքս.։)

Ոչ հատուցանելով զայլոցն՝ անազատ լինէր, եւ ապախտաւոր. (Փիլ. սամփս.։)

Զի մի՛ կարծիցի անազատս ինչ առնել, կամ անազատս ինչ խօսեսցի. (Ոսկ. մտթ.։)

ԱՆԱԶԱՏ. Իբր հարկաւորեալ ի մարդահաճել. աչառօղ. եւ բռնական. ակամայ.


Անազատութիւն, ութեան

s.

want of nobility;
niggardliness, lowness.

· Calfa

NBHL (3)

Ամուրին չհամարի այլ ինչ կարի անազատութիւն, քան՝ զկինն չունել. (Ոսկ. ՟բ. տիմ.։)

Անազատութեան տեսակք երեք են, չարաշահութիւն, ժլատութիւն, եւ անհաղորդութիւն. եւ է յատուկ անազատութեանն՝ յոյժ փոյթ ունել ընչիցն, եւ ոչինչ նախատինս համարել յայնոցիկ՝ որ շահու առիթ իցեն. (Արիստ. առաք.։)

Անազատութիւն գործելով ի կամակորութենէ ինքնահաճ միշտ վիճէին հովիւք. (Փիլ. իմաստն.։)


Անազգակցութիւն, ութեան

s.

want of affinity;
dissimilarity.

· Calfa

NBHL (1)

Արկանէր առ նոսա զանազգակցութիւնն". այսինքն ցուցանէր զնոսա չլինել որդիս Աբրահամու. (Ոսկ. յհ.։)


Անազգի, զգւոյ, ազգեաց

adj.

ignoble, vulgar, of low extraction, of mean birth.

· Calfa

NBHL (2)

Ոչ կամեցեալ խառն կարգօք եւ անազգի մարդկամբ վարել զթագաւորութիւն իւր. (Ուռպ.։)

Որք միանգամ անազգիք էին ի վաշտս, եւ անձամբ երեւելիք. (Խոր. ՟Բ. 61։)


Անազդ

adj.

unexpected, sudden.

· Calfa

NBHL (1)

ἁκήρυκτος, non denunciatus Որ ինչ լինի առանց ազդելոյ. յեղակարծ. նակեահ, նամալիւմ.


Անազդական, ի, աց

adj.

strange, extraordinary;
undutiful, insolent, impudent, froward, obstinate, stubborn;
rascally, wicked.

· Calfa

NBHL (2)

ἁνενέργητος. Որում կամ որ չազդէ ինչ վնաս. աններգործելի.

Հնա՛ր է եւ ցանկութեան մեռանել, եւ անազգական մնալ։ Կարեն անազգական առնել զմարմինս ի թունաց չար գազանաց. (Ոսկ. մտթ. եւ Ես.։)


Անաթեմայեմ, եցի

va.

to anathematise, to excommunicate.

· Calfa

NBHL (1)

ἁναθεματίζω, exsecror, diris devoveo. Նզովել. անիծանել. բանադրել. լանէթ օգումագ.


Անախորժ

adj.

insipid, tasteless, unsavoury;
hated, disliked.

· Calfa

NBHL (1)

ԱՆԱԽՈՐԺ որ եւ ԱՆԱԽՈՐԺԵԼԻ. ἁηδής, ἁβούλιτος. injucundus Որ ինչ ո՛չ է ախորժելի. անհաճոյ. անհամ. տատսըզ, նախօշ, նամագպուլ.


Անախորժակ

adj.

cf. Անախորժ.

· Calfa

NBHL (1)

Յանախորժակացն ախորժից հրաժարել. (Մագ. ԻԷ։)


Անախտ

adj.

not subject to diseases or passions;
innocent, pure.

· Calfa

NBHL (3)

Անախտ յամենայն չարէ մնալ։ Ոչ կարի դժուարել (ընդ մահ սիրելւոյ), եւ ո՛չ անախտ կալ մնալ. (Փիլ. իմաստն.։)

Մեղօք մեռելոյս անախտ կեանք. (Նար. ՟Բ։)

Որ գթացար յերկիր, եւ ծնար անախտ, ազատելով զախտ ի ծնունդս (կամ զախտի ծնունդս). (Շար.։)


Անախտաբար

adv.

without vices or passions, honestly, innocently.

· Calfa

NBHL (2)

Անախտաբար ծնանելով ի քէն. (Շար.։)

Զերկնայնոցն զօրութեանց անախտաբար ընդունելութիւնն աստուածպետականին լուսափայլութեանց. (Դիոն.։)


Անախտակիր

adj.

not subject to diseases or passions.

· Calfa

NBHL (1)

Ոչ կրօղ զախտ ցաւոց եւ կրից մարմնոյ. անչարչարելի. անայլայլելի.


Անախտութիւն, ութեան

s.

apathy, dispassion;
integrity, purity;
good constitution, health.

· Calfa

NBHL (1)

Զանախտութիւնն զգեղեցիկ համբարեալ ընկալցի. քանզի եթէ անախտութիւն ըմբռնեսցէ զանձն, կատարելապէս բարեբախտիկ լիցի։ Որ առաքինութեանն է ցանկացեալ, ոգիքն նորա միշտ յանախտութեան կան մնան. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. նխ. ՟ա.։)


Անակնառութիւն, ութեան

s.

cf. Անաչառութիւն.

· Calfa

NBHL (2)

Տե՛ս եւ զաւետարանչին անակնառութիւն, որ ոչ խորշեցաւ ի պատմելոյն. (Նանայ.։)

Դատ առնել իրաւամբք՝ անակնառութեամբ. (Նար. երգ.։)


Անակնկալ

adj.

hopeless, despondent, desperate;
unexpected, unforeseen, unlooked-for, sudden.

· Calfa

NBHL (2)

ԱՆԱԿՆԿԱԼ որ եւ ԱՆԱԿՆՈՒՆԵԼԻ. ἁπορδόκητος. inexpectatus Անյուսալի, անկարծելի. ի վեր քան զյոյս եւ զկարծիս՝ ի բարւոյ եւ ի չարի մասին. նամիւթեվագգը.

Կամ չունօղ զյոյս. յուսահատ. անյոյս. յուսահատելի. իւմիտի օլմայան, մէեյուս.


Անահ

adj.

fearless.

· Calfa

NBHL (1)

Քարոզել անահ եւ անամօթ առաջի աշխարհի զփառս քո. (Մարաթ.։)