Definitions containing the research ել : 10000 results

Արտասանութիւն, ութեան

s.

pronunciation, articulation, recitation.

· Calfa

NBHL (1)

Արտասանութիւն է բան պատմական՝ ի դէմս ածելով երեւելապէս զյայտնեալն։ Արտասանութեանցս ոմանք են պարզք, եւ ոմանք շարալծեալք։ Արտասանութիւն աբրահամու, յորժամ զչորսն վանեաց զթագաւորս, եւ այլն. (Պիտ.։)


Արտասուագոչ

adj.

that cries while weeping.

· Calfa

NBHL (1)

Արտասուօք գոչելով. ի ձայն արտասուագին.


Արտասուաթոր

adj.

lachrymal, that sheds tears.

· Calfa

NBHL (1)

Որ ինչ լինի թորելով կամ ծորելով կամ հոսելով արտասուս. արտասուահոս. արտասուակաթ. արտօսրաուխ.


Արտասուակից

adj.

that weeps with, that partecipates in the sorrow of another;
— լինիմ, to weep together;
to console.

· Calfa

NBHL (1)

ազգակիցքն ելանէին գաղտուկ արտասուակցորդ (կամ արտասուաց կցորդ) լինել. (՟Գ. Մակ. ՟Դ. 10։)


Արտասուակցորդ

cf. Արտասուակից.

· Calfa

NBHL (1)

ազգակիցքն ելանէին գաղտուկ արտասուակցորդ (կամ արտասուաց կցորդ) լինել. (՟Գ. Մակ. ՟Դ. 10։)


Արտասուեմ, եցի

vn.

to weep, to shed tears;
to lament, to groan, to complain;
to deplore.

· Calfa

NBHL (3)

δακρύω lacrymor Արտասուս կամ արտօսր հեղուլ. լալ. աւաղել. արցունք թափել.

Մի՛ լիցի ինձ ողբալ, եւ ոչ արտասուել. (Նար. ՟Բ։)

Բնական է մեզ ի խնդութենէ անտի արտասուել. (Լմբ. սղ.։)


Արտավար, աց

s.

husbandman;
ground for tillage, arable land.

· Calfa

NBHL (2)

Կերակուր խնդրելով յարտավարէ ումեմնէ։ Տեսին ոմանք արտավարք ի դաշտին. (Նոննոս.։ Ճ. ՟Ա.։)

ԱՐՏԱՎԱՐ. ἅρουρα. arvum եւ այլն. Արտ վարելի կամ վարեալ. արտավայրք. անդաստան. ագարակ, եւ ածու, իբր արտաչափ մի՝ արօրագրեալ վայր. չիֆթ, չիֆթլիք, թարլա, տէօնիւմ.


Արտափայլեմ, եցի

va.

to shine, to sparkle, to be resplendent;
to glitter.

· Calfa

NBHL (1)

ԱՐՏԱՓԱՅԼԵՄ ԱՐՏԱՓԱՅԼԵՑՈՒՑԱՆԵՄ. φαιδρύνω, φαιδρόω splendidum vel nitidum reddo, exhilaro Ի դուրս փայլեցուցանել. պայծառ եւ երեւելի առնել.


Արտաքին, աքնոց

adj.

exterior, external, extrinsic;
superficial;
profane.

· Calfa

NBHL (5)

Մինչեւ ի սրահն արտաքին։ Կամարք ի յարտաքնում սրահին։ Առ դրամբք արտաքնով։ Եւ յարտաքին գաւիթն։ Մուտ թագաւորին (այսինքն ճանապարհ մտից նորա ի տաճարն) արտաքին։ Զյատակ տանն զներքնոյն եւ զարտաքնոյն։ Հայելիս ի ներքսագոյնն եւ յարտաքինն։ Առ եզերբ արտաքնոյ փեղկին։ Ոչ գտցի անուն նորա առ երեսօք արտաքնովք։ Ի ներքոյ կողմանն մինչեւ յարտաքին։ Ի խաւարն արտաքին։ Սրբէք զարտաքին զբաժակին։ Եղիցի եւ արտաքինն նորա սուրբ. եւ այլն։

Յարտաքինն նորա հայել մեծութիւն։ Արտաքին վայելիւք երջանիկ. (Պիտ.։)

Նոցա՝ որ արտաքինքն են, ամենայն ինչ առակօք լինի։ Իմաստութեամբ գնասջիք առ արտաքինսն։ Զի՞ կայ իմ եւ զարտաքինսն դատելոյ. եւ այլն։

Աւելորդ համարելով զարտաքնոցն երկրորդել յաղագս սկզբանն առասպելս. (Խոր. ՟Ա. 2։)

Հետեւելով իմ ընդ արտաքնոց եւս ժամանակագրութիւնս։ Զանուանս հարցն արտաքինքն տարորոչս ի մէնջ տան։ Որ եւ արտաքնոցն իմաստնագունից յոյժ հաճոյ թուեցաւ. (Յհ. կթ.։)


Արտաքնոց

s.

privy, necessary.

· Calfa

NBHL (2)

Տեղի արտաքս ելանելոյ եւ նստելոյ ուրոյն ի պէտս հարկի բնութեան. դուրս ելլալու տեղ, ոտից ճամբայ. ... (ի յն. կի՛նօն այսինքն հասարակ)

Թագաւորն յարտաքնոցն գոյր առ ի վճարել զմարդկային կարիս. (Մարթին.։)


Արտաքոյ

prep. adv. out, abroad;
outwardly, outward, externally;
— քաղաքին, out of town;
— ժամու, beyond the hour.

· Calfa

NBHL (5)

Արտաքոյ այլոցն տրոհեալ։ Արտաքոյ արժանեաց, կամ իրաւանց. վայելչականին, կամ արժանւորին, յարմարականին։ Արտաքոյ բոլոր վշտակիր հեծութեան։ Արտաքոյ այցելութեան։ Արտաքոյ ամենայն անգոսնելի կրից, կամ անասնական կրից։ Արտաքոյ կամացն Աստուծոյ. արտաքոյ բնութեան, կամ մտաց, կամ զգայութեան. եւ այլն. (Յհ. կթ.։ Սարգ.։ Պիտ.։ Նար.։ Շ. բարձր. եւ Շ. ամենայն չար. եւ այլն։)

Ոչ ինչ արտաքոյ ասել քան զոր մարդարէքն եւ Մովսէս խօսեցան. (Գծ. ԻԶ. 22։)

Զցանկ պարտիզին արտաքոյ դնել. (Վրք. հց. Է։)

Զարտաքոյս եկեղեցւոյն, կամ արքունեացն ամրացուցանել, կամ հոգածել։ Զարտաքոյսն (մարմնոյն) զգեստաւորեալ։ Արտաքոյքդ միայն են ի տեսիլ արտաքնոց. (Յհ. կթ.։)

Կա՛մ զմարմինն վնասէ, կամ զարտաքոյսն՝ զինչսն յափշտակելով։ զարտաքոյսն, այսինքն զստացուածս։ Տիրեն ի վերայ մարմնականացն եւ արտաքոյց։ Իմաստասիրութիւն զբնութիւն էիցն գիտէ. իսկ զարտաքոյս բնութեանց եւ զհետեւողս էր գիտել արհեստից. (Սահմ. ԺԱ։)


Արտաքուստ

adv.

out, outwardly, externally;
սուգն — միայն է, mourning is merely outward shown.

· Calfa

NBHL (1)

Արտաքուստ ուստեք ի ներքս ածել. (Խոր. ՟Ա. 1։)


Արտաքս

adv.

out, outwardly.

· Calfa

NBHL (12)

Արտաքս ելանել։ Ելանել արտաքս։ Ընկենուլ արտաքս Ածել արտաքս։ Հանել արտաքս.եւ այլն։

Արտաքս ել ինքն յինքենէ, եւ ի հիացման լինելով՝ արտաքոյ կայր ինքն ինքեան. (Նիւս. երգ.։)

Այս անիրաւ գատաստան եւ ո՛չ ի կարի չար դատաւորացն արտաքս ելեալ հաստատի։ Գնալով ես արտաքս ընդ դուռն բնակութեանս (այսինքն ըստ դուռն, կամ քան զդուռն (161). (Պիտ.։)

Ելք փափաքանացն ըստ մարդկային հնարս արտաքս ելանէր. (Լմբ. համբ.։)

Արտաքս ըստ բնակութիւնա իւրեանց ելանել։ Արտաքս զիս առ ի նմանէն կորզեաց։ Արտաքս զինքն ի հնազանդութենէն բելայ բերեալ. (Յհ. կթ.։)

Մեր յայսմանէ արտաքս գոլով։ Յորմէ սակաւուց է արտաքս լինելն. այսինքն ազատ. (Լմբ. սղ.։)

Արտաքս գալ կամ գնալ. (իբր ի բաց կալ, հրաժարել. Լմբ. սղ.։)

Արտաքս ելաւ չարութեան սահմանին։ Արտաքս է տանն իւրոյ. (Լմբ. սղ.։)

Ելանել տայք արտաքս քան զերուսաղէս։ Թողուլ արտաքս քան զդուռն. (Փարպ.։)

Յաճախութեամբն արտաքս ելանեն քան զսահման համարոյ. (Լմբ. սղ.։)

ԱՐՏԱՔՍ ԵԼԱՆԵԼՆ. ἕκκρισις depulsio excrementorum, excretio Երթալն յարտաքնոցն ի թափել զաւելորդս. եղկղումն. դուրս ելլալն.

Խարտեաշն մաղձ առ ի յամոքումն կատարէ, եւ շարժէ զարտաքս ելանելն։ Փայծաղն զարտաքս ելանելն յակելուածոյն տոկացուցանէ. (Նիւս. բն. ՟Ի՟Է։)


Արտաքսեմ, եցի

va.

to put out, to drive out, to exclude.

· Calfa

NBHL (7)

ἑκβάλλω, ἑξωθέω ejicio, expello Արտաքս հանել. ի դուրս ձգել. ի բաց վարել. հալածել. դուրս ընել, վռընտել.

Եւ որպէս περιορίζω in exilium mitto Աքսորել. արտասահմանել. քշել.

Եւ որպէս ἁφαιρέω adimo Ի դուրս կորզել. յանդորր հանել. խալըսել

Արտաքսել զսա օրինօքն առանց թաղման. (Պղատ. օրին. ՟Թ։)

Արտաքսելով ի մէնջ զանիծաբերն մեռելութիւն. (Մագ. ՟Հ՟Ե։)

Յեպիսկոպոսութենէ արտաքսել, կամ արտաքսիլ. (Կանոն.։)

Առ յովհաննէս աստուածաբան առաքեալ եւ աւետարանիչ արտաքսեալ ի պատմոս կղզի։ Որ անիրաւելն զմեղ եւ արտաքսել համարին. (Դիոն. թղթ.։)


Արտեւան, ի

s.

top, summit, the highest part of a mountain, of an edifice.

· Calfa

NBHL (2)

Ածին զնա մինչեւ յարտեւան լերինն՝ գահավէժ առնել զնա. (Ղկ. ՟Դ. 29։)

Արտեւանունք նորա քննեն (ասէ դաւիթ). զի՞նչ է առ մեզ իմաստութիւն արտեւանաց, զի քննել կարիցէ զմարդիկ. ո՞չ ապաքէն մազ է սա անկենդան՝ պահապան բբաց։ Ըստ նուազագունից մազոյ արտեւանացն առնելոց է քննութի աստուած մանունց կրից. (Շ. թղթ.։)


Արտորայ, ից

s.

field, country.

· Calfa

NBHL (1)

ԱՐՏՈՐԱՅ ԱՐՏՈՐԵԱՅ. գրի եւ ԱՐՏՕՐԱՅ, օրեայ, այք. առաւել յոգնակի վարի, մանաւանդ ի սուրբ գիրս. τὰ σπόριμα sata, segetes Արտ, արտք. անդ. անդք. անդասան (թերեւս օրայից), կամ անդաստանք. ցանք. արտորէք, վարուցան, արտեր. Տե՛ս (Մտթ. ՟Ժ՟Բ. 1։ Մրկ. ՟Բ. 23։ Ղկ. ՟Զ. 1։)


Արտունութիւն, ութեան

s.

privilege, prerogative, right, favour, exemption, immunity.

· Calfa

NBHL (4)

ԱՐՏՈՒՆՈՒԹԻՒՆ որ եւ գրի ԱՐՏՕՆՈՒԹԻՒՆ. Նիւթական թարգմանութիւն յն. ձանյնիս ἑξοχή կամ ὐπεροχή որ եւ ԳԵՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ. eminentia, excellentia. Նախապատուութիւն. յառաջամասնութիւն. առաւելութիւն. վսեմութիւն.

Ունի զսահմանն զայն, որ յառաւելութենէ եւ որ յարտունութենէ (յն. մի բառ), արհեստ արհեստից, եւ մակացութիւն մակացութեանց։ (Այսպիսի) արտունութիւն ոչ ումեք պատշաճի, բայց միայն իմաստասիրութեան. քանզի իմաստասիրութիւն միայն է գերազանցեալ. եւ վասն այսորիկ որ յարտունութենէ (կամ յարտօնութենէ) սահման է, ի վերջոյ դասեալ է. (Սահմ. ՟Զ։)

Պարտ է համարել զմեծ թագաւորիս այսորիկ (քսերքսեայ) զարտօնութիւն առ աշխարհակալն Աստուած նուազագոյն, որչափ քան զնա մի ինչ չնչին եւ թարմատար ի կենդանեաց. (Արիստ. աշխ.։)

Արտունութիւն կամ արտօնութիւն. (Հին բռ. այլազգ մեկնէ.) առաւել պիտանի, կամ անգիւտ։


Արտօսր

s.

tear;
cf. Արտասուք.

· Calfa

NBHL (3)

Զելսն աչացն բռնութեամբ մերժողն եւ հալողն հուր յանկածակի եւ ջուր, զոր արտօսր կոչեմք, անդուստ հեղլով. (Պղատ. տիմ.։)

Արտօսր ի վերայ բանիցն արկանել. (Մամբր.։)

Սակաւ մի մարմնովն արտօսր ի վերայ թորեցուցեալ՝ արագ արագ ի վեր յարեաւ ի մեռելոյն. (Փիլ. իմաստն.։)


Արտօսրահառաչ

adj.

that sighs and weeps.

· Calfa

NBHL (1)

Արտօսրահառաչ կականելով. (Պիտ.։)


Արտօսրահոս

cf. Արտասուաթոր.

· Calfa

NBHL (1)

Արտօսրահոս ողորմելի գեղձմամբք։ Արտօսրահոս տրտմութիւնք. (Պիտ.։)


Արփաթեւեմ

vn.

to fly in the air.

· Calfa

NBHL (1)

ներգործական բայ չէզոքական բայ ԱՐՓԱԹԵՒԵԼ. Թեւապարել ընդ արփի. խաղալ ընդ եթերս թեւարկել զերկնաւ.


Արփի, փւոյ, փեաց

s.

sun, luminary;
heaven, ether;
light, brightness, splendour.

· Calfa

NBHL (4)

Անմոլար աստեղքն բերին ի վերնում գօտւոջն, եւ ամենեւին ցրտութիւն, եւ միջնորդ են արեգական եւ արփւոյ, եւ զանշէջ տոչորումն արփւոյն՝ իւրեանց բնական սաստիկ ցրտովն բարեխառնութիւնս առնելով. (Շիր.։)

Շուրջ զերկրաւս օդ յարփին տեղիս առաւելազեղու. (Բրս. ծն.։)

Ձորք ժամանակք (եղանակք) բաժանեալ մեկնեցան, ոմն ջերմոյն եւ արփւոյն՝ ամառն, աշուն, երկու. իսկ ցրտոյն երկու, ձմեռն, գարունն. (Փիլ. ել.։)

Զի մի՛ այս զգալի եւ նիւթական աշխարհս կիզեսցի յարփի ճառագայթից աննիւթ եւ անիմանալի երկնից։ Ստուեր ջրոյն զիմանալի լոյսն արփի եւ վերին երկնին փակեալ արգելեաց. (Զքր. կթ.։)


Արփիագնաց

adj.

that walks boldly in the light;
that goes to heaven or towards the sun.

· Calfa

NBHL (1)

Յիմացականն զուարճացեալ, եւ արփիագնաց եղեալ, արհամարհէ զոր զգայարանացն հեշտութիւն։ Զօրացեալ սիրովն՝ սկսանի արփիագնաց լինել. (Լմբ. սղ.։)


Արփիաճեմ

adj.

that walks in the light;
that goes like the sun;
bright, luminous.

· Calfa

NBHL (3)

Երկնաճեմ. արփիագնաց. երկնագնաց. (ի ճեմելոյ) եւ Լուսազգեաց. (ի ճամ, ճամուկ)

Որ անսուտ իմաստասէրն լինի ոգի, ամբարձելոցն եւ վերամբարձիցն ցանկացեալ տեսլեան՝ արփիաճեմ լինելով. (Փիլ. լին.։)

Ընդ անմարմինս քատակեալք Թեւօք հոգւոյն՝ արփիաճեմս լինէին (տեսանօղք)։ Կաճառք արփիաճեմ լուսով փայլելի. (Գանձ.։)


Արքայաբար

adv.

royally.

· Calfa

NBHL (1)

Արքայաբար որդեգրեալ՝ ընդ քեզ ի ժառանգութիւն հօրդ մատուսցես. (Նար. ՟Ղ՟Գ։) Եւ այնպէս արքայաբար մտանէ ի կայսերականն մարզարան ... Արեւելեայց ամենեցուն արքայաբար առնել տեսչութիւն. (Կաղանկտ.։)


Արքայական, ի, աց

adj.

royal.

· Calfa

NBHL (1)

ԱՐՔԱՅԱԿԱՆ ԿԱՂԻՆ. որ եւ ԱՐՔԱՅԱԿԱՂԻՆ. κάρυον βασιλικόν nux juglans, omnis fructus durioris corticis Ազնիւ եւ արքայավայել կաղին. այսինքն պտուղ եւ արքայավայել կաղին. այսինքն պտուղ փեճեկաւոր եւ իւրղային անոյշ. որպիսի են ընկոյզն, եւ նուշն. հանգէտ պրս. ձայնիս շահպէլուտ, շահպալուտ


Արքայապատիւ

cf. Արքայաշուք.

· Calfa

NBHL (1)

Ունօղ զյարդ արքայական. արժանի արքայի. իբր արքայավայել, կամ արքայաշուք.


Արքայիկ՞՞՞օձ

s.

basilisk (lizard).

· Calfa

NBHL (1)

Օձարքայիկն բնաւ յերեւելն իւրում ունի զմեղանչական զօրութիւն. (Կոչ. ՟Թ։)


Արքայորդի, որդւոց

s.

son of the king, prince

· Calfa

NBHL (2)

Ի բեւեռել ձեռաց եւ ոտից արքայորդւոյն ի խաչին՝ երկաթեղէն կապանք ձեռաց եւ ոտից ծառայիցն լուծանին. (Խոսր. պտրգ.։)

Երկիրպագանիցեն արքայորդւոյն՝ որ ծնաւ. յն. ծնելոյ մանկան. (Ոսկ. մ. ՟Ա. 6։)


Արքայութիւն, ութեան

s.

royalty, reign, kingdom;
heaven, paradise.

· Calfa

NBHL (3)

βασιλεία regnum Թագաւորութիւն. իշխանութիւն եւ պատիւ արքայի, եւ տէրութիւն կամ երկիր տէրւոթեան նորա. եւ ժամանակ կամ աւուրք թագաւորելոյ նորա.

Հաւատարիմ լիցի անուն նորա եւ արքայութիւն նորա։ նստաւյաթոռ արքայութեան։ Փառաւորեցայց յարքայութեան իմում։ Ի մերձաւորս արքայութեան մերոյ։ Իշխան մեծ եւ հաւատարիմ յարքայութեան իւրում։ Խնդրէր նա ունել զարքայութիւնն աղեքսանդրեայ, եւ յաւելուլ յիւր արքայութինն։ Բաժանեաց եւ ետ նոցա զարքայութիւնն իւր.եւ այլն։

Որպէս Աստուծոյ սեպհական է արքայութիւն, եւ մեզ կամեցաւսեպհական առնել զարքայութիւն ի ձեռն ուղիղ հաւատոց եւ ճշմարիտ վարուց. (Խճխ. ՟Ի։)


Արքիմանտրիտ

s.

archimandrite.

· Calfa

NBHL (1)

Ուր եւ գտանի բայ ԱՐՔԻԱՆԱԼ կամ ԱՐՔԻՆԱՆԱԼ. այսինքն Ազնուանալ, լաւ լինել. ՟Ի՟Ը. ՟Մ՟Ձ՟Ը։ Եւ ԱՐՔԻԱՑՆԵԼ. այսինքն Ազնուացուցանել. ՟Ժ՟Ը. ՟Ծ՟Բ։


Արքունուստ

adv.

from the Porte of Grand-Seigniors court;
from the public treasure.

· Calfa

NBHL (1)

Տացեն նմա յարքոնուստ յամի քսան տաղանդ։ Յարքունուստ լիցի։ Յարքունուստ վճարեսցի։ Տուեալ էր նաժիշտ յարքունուստ։ Վասն կերակրելոյ երկրին նոցա յարքունուստ. (՟Ա. Եզր. ՟Դ. 51։ ՟Ա. Մակ. ՟Ժ. 41. 44. 45։ Եսթ. ՟Բ. 8։ Գծ. ՟Ժ՟Բ. 20։)


Յարքունուստ

cf. Արքունուստ.

· Calfa

NBHL (1)

Ռոճկաց կարգելոց յարքունուստ. (Խոր. ՟Բ. 7։)


Արօտ, ից

s.

pasturage, pasture, pasture-ground, herbage.

· Calfa

NBHL (3)

νομή, βόσκημα pascuum, pastus (ի բայէս Արածել. որպէս յամաչելոյ՝ ամօթ, յաղաչելոյ՝ աղօթք) Ճարակ. բուտ. նիւթ եւ դաշտ արածելի յանասնոց. եւ Արածումն. ճարակումն.

Խնդրել արօտս անասնոց իւրեանց։ Գտին արօտս բազումս եւ բարիս։ Դիտէ զլերինս արօտի իւրոյ։ Յարօտս փափկութեան արածեցից զնոսա, եւ յարօտս պարարտութեան։ Խաչն արօտի քոյ.եւ այլն։

Կանչացուցանօղն հոգւոց ինձ արօտս։ Ի յարօտս մահու ճարակել. (Նար. ՟Ի՟Գ.։ Նար. կ.։)


Արօտական, ի, աց

adj. s. that pastures, eats grass, at pasture, at feed;
that leads cattle to pasture, herdsman, shepherd;
pasturage.

· Calfa

NBHL (1)

Բազմապատիկ տնկոցն, եւ արօտականացն զանազանութեամբք։ Ըստ նմանութեամբ արօտականացն դալարակեր լինել. (Նիւս. կազմ.։)


Արօր, ոյ, իւ

s.

plough;
— առնեմ, to plough.

· Calfa

NBHL (4)

ἅροτρον aratrum (լծ. հյ. վար, վարել. յն. լտ. արօդրօն, արադրում.) ռմկ. հարօր. Փայտակերտ գործի վարելոյ զերկիր հանդերձ խոփով եւ մաճով.

Արօր կազմել, եւ լուծս յօրինել. (Ոսկ. մ. Բ. 27։)

Արօր կառուցանել։ Բուռն հարեալ զմաճոյ արօրոյն. (Սարգ. յկ. Է. եւ Սարգ. ա. պետ. Է։)

Արօրաւ խաչին Քրիստսի քրքրել. (Վրդն. սղ.։)


Աւագագոյն

adj.

older.

· Calfa

NBHL (1)

Առաւել աւագ. երիցագոյն. նախապատիւ. մեծամեծք. աւելի մենծը, մենծերը


Աւագանամ, ացայ

vn.

to ennoble ones self.

· Calfa

NBHL (1)

Մեծանալ, եւ մեծարիլ. յն. մեծ լինել.


Աւագանի, անւոյ

s.

court, nobility, grandee.

· Calfa

NBHL (1)

Մեծամեծք աւագանոյն։ Հանդերձ մերամեծ աւագանովն։ Ամենայն երեւելի աւագանօքն (հին տպ. օգնականօք). (Ագաթ.։)


Աւագափող, ոյ

s.

trombone.

· Calfa

NBHL (1)

Տէրն ինքնին քարոզէր հանդարտ եւ քաղցր աղաղակաւ, որ եւ աւագափողն, ասելով, ապաշխարեցէ՛ք եւ այլն. (Սարկ. քհ.։)


Աւագուհի, հւոյ, հեաց

s.

lady;
— վանաց, prioress, abbess.

· Calfa

NBHL (1)

Բարեխօս ունելով զաւագուհիսն։ Հաւանեալ աւագուհեացն՝ վանաց տիկինն. (Ճ. ՟Ա.։)


Աւադիկ

adv.

there is, here is.

· Calfa

NBHL (1)

Որ կանգ աւանդիկ. յն. կացելոցդ այդոցիկ։ (Զաք. ՟Գ. 7։)


Աւազակաբար

adv.

like brigands.

· Calfa

NBHL (1)

Ի վերայ անկանելով աւազակաբար խաբէոթեամբ. (Արշ.։)


Աւազականոց, աց

s.

receptacle for thieves.

· Calfa

NBHL (1)

Աւաղականոց զինքն կազմելոյ՝ հասեալ կալաւ զլեառն. (զոր լինի իմանալ եւ Բո՛ւն աւազակ. որպէս ասի եւ Այր բոզանոց։) Ամայի յինքենէ զաւազականոցն թողլով տեղիս. (Պիտ.։)


Աւազակեմ, եցի

va.

to assassinate, to plunder, to rob.

· Calfa

NBHL (2)

ներգործական բայ չէզոքական բայ ληστεύω praedor, furor, spolio Բռնութեամբ եւ աւազակաբար կողոպտել, յափշտակել.

Անզօր լիցի աւազակել եւ կապտել. (Խոսր.։)


Աւազակութիւն, ութեան

s.

robbery, depredation, assassination.

· Calfa

NBHL (3)

Զաւազակութիւն եւ զմարդադաւութիւն ի բաց քեցել յինքեանց. (Խոր. ՟Բ. 6։)

Վարին յաւազակութիւնս։ Ի վերայ յարձակել աւազակութեամբք. (Պիտ.։)

Ի վերայ բազում աւազակութեանցն զոր առնէր (յւդա), յաւել եւ զտեառն իւրոյ մատնութիւնն. (Շ. ՟ա. յհ. ՟Ղ՟Է։)


Աւազակուտ

adj.

full of robbers;
who loves robbery.

· Calfa

NBHL (1)

Համւզել նուաճել զխստապարանոց աւազակուտ մարդիկք աշխարհին. (Յհ. կթ.։)


Աւազաշէն

adj.

cf. Աւազահիմն.

· Calfa

NBHL (1)

Շինեալ ի վերայ աւազոյ. աւազահիմն. դիւրաւ փլանելի. վաղափուլ. դիւրակործան.


Աւազեմ, եցի

va.

to sand, to gravel.

· Calfa

NBHL (1)

Աւազով շփել. շաղախել. աւազոտել.


Աւազին

adj.

sandy, gravelly;
—ք, sand-banks, quick-sands, downs;
sand-pit;
խրել յ—ս, to run upon a sand.

· Calfa