Your research : 50 Results for նշան

Entries' title containing նշան : 80 Results

Definitions containing the research նշան : 850 Results

Յախճապակ, ի, աց

s.

cf. Յախճապակի.

• , ի-ա հլ. «մոզայիկ, մանր քարերով բանուածք» Բրս. ընչեղ. Ածաբ. աղք. Ճառընտ. Պտմ. առ. լեհ. գրուած ախ։ ճապակ Շնորհ. տաղ. որից յախճապակեայ Ոսկ. մ. բ. 25. յախճապակապատ Փիլ. տես. յախճապակել Գնձ. Անան. եկեղ. նոր գրակա-նում յախճապակի նշանակում է «porcelai-ne»։


Յակինթ, կնթի, թաւ

s.

hyacinth.

• = Յն. δάϰινϑος բառից, որ նշանակում է «յակինթ քարը և ծաղիկը», որի հետ նոյն են նաև լտ. hyacinthus «ծաղիկը», մբգ. ia-chant, գերմ. Hyacinth «քարը և ծաղիկը», ֆրանս. jacinthe «ծաղիկը», hyacinthe «ծա-ղիկը և քարը», լեհ. jachant, ուկր. և ՛ռուս. яx-онть, ասոր. [syriac word] уaqunda կամ [syriac word] уuqantā, պհլ. պրս. [arabic word] ︎ уākand, արաբ. պրս. թրք. և քրդ. [arabic word] yāqūt «յակինի քարը», ույղուր. ❇ yaqut, վրաց. օაკინთი իակինթի «ծաղիկը», იაგუნდი իա-գունդի «քարը» ևն։ Բառի բուն աղբիւրը Եգէական կամ Միջերկրեան է (Boisaq, էջ 996, Meillet Esq. lat. 86), որից անցել է ււնարէնին՝ նախ Fαϰινϑος ձևով, որ և յե-տոյ յոնիական մի բարբառում ստացել է նάϰινϑος ձևը (փոխառութեան ապացոյց է և -նթոս վերջավորութիւնը. հմմտ. Կորնթոս, լաբիւրինթոս)։ Յունականից փոխառեալ և լատինը, լատինականից գերմանականը ե գերմանականից սլաւականը (Berneker 443)։ Միջերկրականից են նաև սեմական ձևերը որոնցից արաբերէնը տարածիչն է զանազան արևելեան ձևերի։ Հայերէնի մէջ յակինթոս և յակինթ ձևերը յունարնէից են, աղութ արա-բերէնից է. միւսները ազդուած են ասորա-կանից։-Հիւբշ. 366։


Բեւեռ, աց

s.

nail;
pole;
դարբնոց բեւեռաց, nail-trade;
բեւեռօք հաստատել, to nail;
հանել զբեւեռն, to unnail;
բեւեռով զ— թափել, one ill chases another;
(diamond cut diamond).

• ԳՒՌ.-Ոզմ. բ'ըվեռ, Մկ. պրվէռ, Ալշ. բ'ի-բեռ, Բլ. Մշ. բիբեռ, Զթ. բ'իբեռ, բ'իբէռ, Հճ. բ'իբեր, Վն. պիպեռ. բոլորն էլ նշանակում են «բևեռ, գամ, մեխ», միայն Զթ. «պայտե մեխ»։


Բզրուկ

s. bot.

s. bot. myosotis, mouse-ear, forget-me-not.

• = Արաբ. [arabic word] bazr կամ bizr բառի նւա-զականից (հյ. -ուկ մասնիկով). այս բառը նշանակում է «սերմ». բայց նոյն բոյսի վայ-րի տեսակը (կամ ա՛յնպէս համարուած) և յատկապէս նրա սերմը կոչւում է արաբ. [arabic word] bizr-i-qatūnā, հմմտ. ՀԲաւս-§ 340 և § 1559. տե՛ս և նախորդը։-Աճ.

• Որովհետև Գաղիանոսում գրուած է բզրկի տուտն և լտ. alopecurus նշանա-կում է բուն «աղուէսի պոչ», ուստի ՀԲուս. § 340 հետևցնում է թէ «ըստ այսմ

• բզրուկն էլ «աղուէս» պիտի նշանակէր»։


Բիր, բրով

s.

large stick, club, cudgel.

• = Մեկնութիւնը տե՛ս բահ. գաղափարների զուգորդութեան համար հմմտ. փայտատ, որ նշանակում է «տապար, կացին. 2. բրիչ»։


Բիւր, ուց, ոց

s. adj. adv.

myriad;
ten thousand;
much, many, several;
—, —ս, —իցս, ten thousand times, several times, often.

• . ու հլ. (նաև ռ հլ2 յետնաբար ի հլ). «տասը հազար կամ լայնաբար՝ շատ, խիստ շատ» ՍԳր. Եւս. քր. և պտմ. Ագաթ, Ոսև. ես (համեմատէ՛ Երզն. մտթ. 392 «Քան-զի որպէս բիւրն՝ զբազումն, այսպէս և եօթն՝ ըստ եբրայեցւոցն զյոլովն նշանակէ»)։ Հին ուղղագրութեամբ գրւում էր բեւր, որ հիմայ բոլորովին վերացուած է գործածութիւնից։ Որից բիւրազգի Ա. մակ. ժգ. 48, Գ. մակ. ե. 3 Ոսկ. եփես. Վեցօր. բիւրապատիկ ՍԳր. Ա-գաթ. Եզն. Մծբ. բիւրաւոր ՍԳր. Ագաթ. բազ-մաբիւր Խոր. Արծր. ևն։


Բոգ, ոյ

s. bot.

s. bot. gentian.

• ՓՈԽ.-Մասնիկի և նշանակութեան պատ-ճառով մեզնից փոխառեալ է թւում վրաց. ջაგინი բագինի «բագին, զոհ, տաճար». հմմտ. Ա. կոր. թ. 13. Արա ուծղ'իթա, րամե-թու րոմելնի իգի բագինսա հմսախուրեբեն, բագինիսագան հսճամիան? Ո՞չ գիտէք եթէ որ ի տաճարին գործեն, ի տաճարէ անտի ու-տեն։


Բոլոր, ի, ով, իւ, ից

adj. s.

adj. s. all total, entire;
garland, crown, circle;
bud, button;
environs;
— գիր, primer.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. bhel-, bhol-ար-մատից, -որ մասնիկով։ Այս արմատի հիմ-նական նշանակութիւնն է «ուռչիլ», որից յա-ռաջացել են մի կողմից «բարձրանալ, միւս կողմից «գնդաձև (ուռուցիկ) կերպարանք առնել» նշանակութիւնները և յետոյ էլ «մեծ, խոշոր, հաստ» իմաստը (տե՛ս Boisacq 1020)։ Հայերէնի մէջ «բարձրանալ» գաղա-փարից ունինք բլուր, որ կազմուած է հնխ. bλōl-ձևից՝ -ուր մասնիկով. իսկ «գնդաձև» գաղափարի համար ունինք գւռ. բուլ «խմո-հից կտրուած մէկ գունտ, որ մի հաց կդառ-նայ» (>Ազլ. բիւլ, Ջղ. բ'ուլ, Գնձ. Ղրբ. Շմ. պիւլ)։ Այնուհետև «կլոր (գնդաձև») գաղա-փարը դարձել է «կլոր (բոլորակաձև)»։ (Այս երկու գաղափարները շատ յաճախ են շփոթ-ւում ւեզուների մէջ. աշխարհաբարի մէջ կլոր թէ՛ «բոլորակ» է և թէ՛ «գնդաձև». այսպէս է նոյն իսկ ֆրանս. rond. տե՛ս և գինդ բառի տակ)։ Այս իմաստով է կազմուած բոլ-որ. Մասնիկների յաւելման մէջ կայ ձայնավոր-ների նմանութիւն. bhol->բոլ-որ և bhōl >*բուլ-որ>բլուր։ Վերջապէս «մեծ, խոշոր. հաստ» գաղափարի դէմ ունինք հյ. բոլոր «ամբողջ»։ Յեղակից ձևերից, որոնք շատ բազմաթիվ են (տե՛ս Pokorny 2, 177-4 Boisacq 1020, Ernout-Meillet 359), յիշենք 1) «ուռչիլ» իմաստից՝ հիռլ. bolach «ու-ռուցք», լտ. follis «ուռցրած պարկ, խառա-լու փամփուշտ», ռուս. болонa «ծառի վրայ աւռուցք» ևն. 2) «բարձրանալ» իմաստև ա-ծանցները տե՛ս վերը բլուր. 3) «գնդաձև» իմաստից՝ հբգ. ballo (*bhol-n) «գնդաև». bolōn «ոլորել, գալարել, պլորել» մբզ. boln նոյն նշ., bolle «գնդաձև աման», հիսլ. bollr «գնդակ», և վերջապէս 4) «մեծ՝ խո-շոր» իմաստից՝ շվեդ. bol «հաստ ու խոշոր, տժեղ», bál-stor «շատ մեծ (իբր բոլորովին ստուար)», հիսլ. blā «չափազանց, շատ»։ Հնխ. bhel-«ուոչիլ» իր համազօրն ունի bul-«ուռչիլ» արմատի մէջ. ուշադրութեան արժանի է յատկապէս հիսլ. bollr «ամոր-ձիք»=հյ. գւռ. պլոր նոյն նշ.։


Բոհ

s.

slaver;
dark.

• «նիւթ կամ թող». այսպէս ունի Բառ. երեմ. էջ 56. ինչ լինելը յայտնի չէ. բայց եթէ նշանակութիւնը կարդանք «հիւթ կամ թուք», բառը կնոյնանայ նախորդի հետ։


Բոյթ, բութի, թաց

s.

thumb;
a tuning pin.

• , ո, ի-ա հլ. «մեծ մատը» Ողբ ե. 12. Եփր. վկ. արև. որ և բոյթն, ն հլ. (-ին, -անէ, -ամբ) Եփր. համաբ. Մաշտ. ջպհև. նմանու-թեամբ բոյթ նշանակում է նաև «նուագարա-նի վրայ թելերը ամրացնելու սեպ» Յկ. ղրիմ. որից էլ բութակ «նուագարանի թելերը պրն-դելու բանալի» Յկ. ղրիմ.։-Բոյթ նշանա-կում է նաև «մսի կակուղ կտոր». այս իմաս-տով առանձին գործածուած չէ, բայց բար-դութեամբ ունինք լերդաբոյթ «լեարդի վարի ձայրը» ՍԳր. Կանոն. էջ 54. ունկանաբոյթ «ականջի բլթակը» Կոչ. 311 (սխալմամբ գրուած անկանաբոթ, որ ՆՀԲ կարդում է ունկանաբոյթ կամ ականջաբոյթ)։-Նոր գրականում ունինք բթամատ «բոյթ մատը» (փոխանակ ասելու բութամատ)։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Սեբ. բ'ութ, Տփ. բութ, բիթ, Մշ. բ'ուտ, Ասլ. Ոզմ. բ'իւթ, Մկ. պիւթ, Ղրբ. պիւթնը, Վն. պոթ, Խրբ. փօթ, Զթ. բ'օթ, բ'ըդ՝, Երև. Ջղ. բ'իթ, Հճ. բ'իթմօդ, Ակն. բ'ըթնիւգ.-այս բոլորը նշանակում են «բը-թամատ», իսկ Ագլ. կորցրած լինելով հյ, մատն բառը, նրա փոխարէն գործածում է բիւթ «մատ»։-Նոր բառեր են բթել կամ բոթել «հրել, մշտել» (որի հին վկայութիւն-ներն են բթել «ձեռքով մշտել» Վրդ. առկ. 48 բթելով հանին ի պալատէն Զքր. սարկ. Ա. 73). բթխեղդ, բութանոց, բութնոց, բութիկ, բութակրունկ, բութման.-Բառ. երեմ. 55 ունի բիթ «մատնեհար» բառը, որ նոյն գւռ. բիթ ձևն է։


Բոր, ոյ

s.

leprosy, itch, scurf;
- գրաստուց, farcy.

• MSL 19, 128։ Petersson KZ 47, 260 յն. φάρω «ճեղքել», φάρος «ակոս», φα-ρόω «հերկել», լտ. ferio «բաղխել, զար-նել», հսլ. borja, brati «կռուիլ» ևն բա-ռերի հետ, արմատակից հյ. բիր և բրեմ բառերին. նշանակութեան տարբերու-թեան համար հմմտ. լտ. scabies «բոր, քոս», scaber «բորոտ» և scabo «քե-րել»։ Մառ ИАН 1919, էջ 395 նոյն ընդ քոր. իսկ էջ 405-406 վրաց. բո-բոտի, բրազի, արաբ. [arabic word] marīz «հի-ւանդ» և [arabic word] baras «բորոտութիւն» բառերին ցեղակից։

• ՓՈԽ.-Վրաց. ბოროტი բորոտի «չար, գէշ, վտանգաւոր, մոլի, անարդար, եղեռնաւոր», მებოროტება շեբորոտեբա, განბოროტება գանբորոտեբա «ձանձրանալ, բարկանալ, տը-կարանալ», ბოროტობა բորոտոբա,სიბოროტვ սիբորոտե «չարութիւն, չարագործութիւն», ბოროჯ-მანკამება բորոտ -մանքամեբա «մե-քենայութիւն, խարդաւանք», უბოროტი ու-բորոտի «ամենևին չարութիւն չանող, շատ բարի», թուշ. բորտոբ «գէշութիւն, կեղտո-տութիւն». այս բառերի նշանակութեան տար-բերութեան համար հմմտ. պրս. [arabic word] pis «բորոտ, կեղտոտ», թրք. pis «կեղտոտ, վատ», Վն. կռոտ «բորոտ. 2. գէշ, անպի-տան», լտ. scaber «բորոտ, քոսոտ. 2. կեղ-տոտ, անմաքուր. 3. չարաճճի»։ -Հայերէնից փոխառեալ է թւում նաև թաթար. [arabic word] bert «քոսոտ, բորոտ, փուճ, անպիտան» (Будa-говь 1, 251), որ թաթարական արմատներով ստուգաբանութիւն չունի։


Բուխերիկ, րկան

s.

chimney.

• «ծխնելոյզ» Դրնղ. 476. յետին ժամանակի բառ, որ հիմայ էլ գործածական է գւռ. բխերիկ, բուխարիկ, բուխերիկ, բու-խուրիկ, բուխերի ձևերով և «վառարան կամ ծխնելոյզ» նշանակութիւնով։


Բուռն, բռան, բռամբ

s. adj. adv.

fist;
hand;
violence, force, tyranny;
tyrant, usurper;
impetuous, furious, fiery, spirited, energetic, unruly, vehement, vigorous, angry, enraged, tyrannical, predominant, powerful;
violently, ardently;
with violence;
— մի, a handful;
— առնել՝ լինել՝ ի վերայ դնել, to force, to offer violence;
— հարկանել, to undertake;
ի — արկանել, առնուլ, զբռամբ, ածել, արկանել, ընդ բռամբ ունել, to take, to grasp, to arrest;
to rule, to conquer, to subjugate;
— հարկանել զօձեաց, to take by the nack;
ի բռին ունել, դնել զոգի or զոդիոն, to risk, to hazard, to expose one's self to peril;
ի — գալ, անկանել, to be taken, seized, arrested;
— դէպ or դէպ ունել, to aim at.

• ՓՈԽ.-Քրդ. [arabic word] birī «ուժ, կորով» (Justi ինքը համեմատում է այս բառը հյ. բուռն ձևի հետ. աւելի յարմար է գւռ. բռի «կոպիտ, բիրտ»). գնչ. burnek «մէկ բուռ, մէկ ափ լիքը» (այս վերջինը Paspati համեմատում է պրս. [arabic word] ︎︎ burenk, burunk «մթեռուած իր, գանձ» բառի հետ, որ նշանակութեամբ համաձայն չէ գնչու բառի հետ)։


Բուք, բքոյ

s.

snow-storm;
tribulation

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. bhu-«փչել» ար-մատից, որ անշուշտ բնաձայն պետր է հա-մարել։ Այս արմատը երևում է նաև pou-. pū-, phu-, bu-ձևերով. օրինակները տե՛ս վերը՝ հեւ բառի տակ (Pokorny 79-81 և 114-118)։ Հայերէնի մէջ զանազանւում են pu-peu->հեւալ, թոu->փուք, փչել և bhu->բուք. միայն bu-չունի իր ներ-կայացուցիչը։ Վերջաձայն ք մասնիկի հա-մար հմմտ. հենց փուք, նշանակութեան զարգացման համար հմմտ. հիսլ. fjūk «ձե-ան փոթորիկ», fok «ձեան բուք», լեթթ, buga «ուժեղ քամի» (բոլորն էլ pu-ար-մատից՝ g աճականով)։-Աճ.

• ԳՒՌ.-Երև. Տփ. բուք, Ախց. Ալշ. Կր. Հճ. Մշ. Ջղ. Սեբ. Սչ. բ'ուք, Խրբ. Ննխ. Պլ. Տիգ. փուք (Պլ. գործածւում է միայն ձունին-փու-քին «սաստիկ ձիւն եկած ժամանակին» դարձուածքում. Ննխ. և Սչ. գործածում ևն «ձիւն» նշանակութեամբ. սրանց մէջ ձիւն բառը ջնջուած է). Ոզմ. բ'էօք, Մկ. Սլմ. Վն. պիւք, Ասլ. բ'իւք, բ'ի-*.-նոր բառեր են՝ բը-քակապ, բքարգ, բքել։ Գաւառականներում շփոթուած է փուք «փչել» արմատի հետ ձայնի և նշանակութեան մերձաւորութեան պատճառով. այսպէս ունինք Պլ. բքռիլ և Ննխ. Սլթ. փքռիլ «շատ ուտելուց փորը ուռ-չիլ», Ղրբ. Օշ. բքնել «տկռիլ», Ակն. բքնել, փքնել, Ննխ. փքել «հատեղէնները փչելով մաքրել»։


Գագաթն, աթան, աթանց

s.

top of the head, skull, head;
height, summit, top, ridge, pinnacle, extremity, ond, brow.

• ԳԴ կցում է պրս. [arabic word] čakād բառին, որ այստեղ գործ չունի և որ մեր ճակատ բառն է։ Riggs, Քերակ. 1856, էջ 60 եբր. kodkod ձևի հետ։ Հիւնք. պրս. ւեւքեատ և «յունական գաւառաբարբառ չաքաթի, նոյն նշանակութեամբ»։ Ուղիղ մեկնեց նախ Բ. Խալաթեան, ՀԱ, 1902 309, յետոյ Jensen, ՀԱ, 1904, 275 և Karst Յուշարձան, էջ 399։-Schefte-lowitz, BВ 28, 306 սանս. kakud, ka-kuda «լեռան զագաթ, դլխաւոր, պետ», պրս. čakād «ճակատ» բառերին ցեղա-կից։ (Այս բոլորը, ինչպես և լտ. ca-cumen «կատար, գագաթ, ծայր», որ ըստ Fick, I*, էջ 19 և Walde, էջ 105 նոյն սանսկրիտ բառին է կցւում, պա-աահական նմանութիւն ունին)։ Patru-bány, ՀԱ, 1908, 26 զոգ «զիրկ» բառի հետ միացնելով՝ կցում է այն ձևերին, որ տալիս է Lidén իբրև գոզ բառին ցեղակից (այս ձևերը տե՛ս զոզ բառի տակ)։

• ԳՒՌ.-Սեբ. գ'ագ'աթ, Կր. գ'ագ'ադ՝, Ալշ, Մշ. գ'ագ'ատ, Զթ. գ'ագօթ, գ'ագոթ, Ոզմ. գ'.mգ'.mթ, Երև. գ'աքաթ, Մկ. Սլմ. Վն. կ.m-կ.mթ, Տիգ. քաքաթ, Շմ. կ.mկ.mտ, Ագլ. գե-*գմաթ. այս բոլորը նշանակում են «գագաթ». իսկ Ննխ. (գիւղերում) գ'ագ'ադ՝ «վէգի գլու-խը»։


Գազ, ի

s. bot.

s. bot. tragacanth;
milk-vetch;
cubit.

• = Պրս. [arabic word] gaz, որից փոխառեալ են նաև քրդ. gez, չաղաթ. gez, kez, բոլորն էլ նոյն նշանակութեամբ։-Հիւբշ. 124։

• ըստ Քաջունի, հտ. Գ, էջ 42 նշանա-կում է նաև «pie», բայց ֆրանս. pie ունի եր-կու իմաստ՝ «կաչաղակ» և «ճանճկէն ձի»։ Յայտնի չէ, թէ Քաջունին այս երկուսից ո՞րն է ակնարկում, չէ յիշուած անդ, հտ. Բ, էջ 330 կրկնակ pie բառերի տակ։


Գազար

s. bot.

s. bot. carrot;
parsnip.

• = Պրս. [arabic word] gazar «ստեպղին, գազար». որից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] ia-zar. ասոր. [other alphabet] gczārā (Brockelm. 54ա) ն. ասոր. gizara, քրդ. ❇ gizir, չաղաթայ (Խիվայի բարբառով) [arabic word] kešir, գնչ. ge-Ն2r. վերջինիս հետ Paspati համեմատում է սանս. garjara, հինդուստ. [arabic word] gaǰur, աֆ-ղան. gāzara, բոլորն էլ «գաղար» նշանա-կութեամբ։ -Հիւբշ. 273։


Արձան, աց

s.

column;
statue, figure, image, idol;
instrument, writing;
Հերակլեան —ք, the pillars of Hercules;
կալ — անմոռաց, to become an eternal monument.

• Muller տե՛ս արձակ բառի տակ Տէրվ. Altarm. 56 արձակ բառի նման [other alphabet] արմատից, հմմտ. սանս. samāsarj «ամ-ռանալ»։ Հիւնք, արձակ բառիզ։ Յա» կոբեան, Բիւր. 1899, էջ 599 պրս. ar-tang կամ aržang «Մանի նկարչի ալ-բոմը»։ Karst, Յուշարձան 410 հյ. Ե-րեզ քաղաքի անունը և սումեր. ri «բարձրութիւն, գագաթ»։ Մառ, Cpeд. nepeлвиж. 46 ար-ձան. երկուսն էլ նշանակում են «քար». այսպէս ար = հյ. քար, ձան=բասկ. arkayç (արկայց) «քար» բառի վերջաձայնն է։


Արմ, մի

s.

stump, root;
stem, set, block, chump;
առ արմամբ խլել, to eradicate;
առ արմին դնել, to place near the root.

• (սեռ.-ի) «արմատ» Լծ. նար. Տօնակ։ Բրս. ապաշխ. ոսկեդարեան հայերէնի մէջ գործածւում է արմն ձևով (սեռ. -մին, գրծ. -մամբ) Մտթ. գ. 10. Ղուկ. գ. 9. Կոչ. ածանց-ման մէջ մտնում է հետևեալ ձևերով. 1. Փրմ, Արմճ ձևից՝ արմնիլ «արմատ բռնել, հաս-տատուիլ» Ոսկ. ես. արմախարիսխ «հաս-տարմատ» Նար. խչ. յարմնիլ «հաստատուիլ մնաւ» Եփր. մն. 493. արմոջ «դեռ չհըն-ձուած, թարմ, արմատը վրան (խոտ)» Նար. երգ. 330 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատեն. Ա. էջ 144)։-2. Արմաչ (ևառմուած -ատ մասնիկով), ո հլ. «ծառի արմատ. 2. ցեղ, զարմ. 3. հիմ, խարիսխ» ՍԳր. Սեբեր. Ագաթ. (այժմ նաև բառի արմատը, այսինքն պարզագոյն սկզբնական ձևը). որից արմա-տեւ «արմատ բռնել» Ճառընտ. արմատագէտ Վեցօր. արմատախիլ Ոսկ. արմատակեր Բուզ. Ագաթ. արմատանալ ՍԳր. Ագաթ. Ոսկ. յհ. բ. 8. արմատաքի ՍԳր. Ոսկ. Ագաթ. եր-կարմատեան Եզն. հաստարմատ Սղ. խէ. 2 խորարմատ Վեցօր. արմտիք ՍԳր. Եւս. ատմ կամ արմատիք Եփր. համաբ. իբր եզակի՝ արմտի Եփր. աւետ. որից արմտաժողով Մծբ. ժթ. նոր բառեր են արմատական, բա-յարմատ, արմատացեալ ևն. գաւառաևան-ների մէջ հետաքրքրական է կնիկարմատ կամ կինարմատ, որի հին վկայութիւնն ունի Վրք. հց. Ա. 694 կին արմատ։-3. Ջmւմ (կազմուած զնախդիրով), ի, ի-ա հլ2 «ցեղ, սերունդ» Սիր. խ. 15. Ես. ծդ. 22. Խոր. Կա-նռն. Պիտ. որից անզարմ «անզաւակ» Մագ. քաσացարմ Սկևռ. բարեզարմ Շնորհ. լուսա-զարմ Նար. կայսերազարմ Գնձ. զարմուհի «սերունդի համար պահուած էգ ձի» Վստկ. 197. (ցեղ ցուցնող բառերը առհասարակ կոճ-. ղի և արմատի են նմանեցրած. հմմտ. վերի արմատ բառի երկրորդական «ցեղ, զարմ» նշանակութիւնը, ինչպէս նաև ճիւղ, շառաւիղ՝ որոնք հաւասարապէս երկու նշանակութեւն, ներն էլ ունին)։-4. Արմաճալ «զարմացած մնալ» Բուզ. Փիլ. (հմմտ. աշխ. փայտ կտրիլ «սաստիկ զարմացած մնալ»). որից զ նախ-դիրով՝ զարմանալ ՍԳր. Կոչ. Եւագր. Ոսկ, (խոնարհման մէջ տարօրինակ է զարմա-նասցի Եփր. դատաս. 164). ընդ նախդիրով՝ ընդարմանալ «թմրիլ» ՍԳր. Բուզ. այս ձևե-րից են՝ արմանալի Փիլ. նխ. արմացումն Փիլ. արմացք Մխ. բժշ. զարմանագործ Վե-ցօր Սեբեր. Ոսկ. զարմանազան Ա. եզր. ա-Եզն. զարմանք ՍԳր. Եզն. Բուզ. զարմա-ցումն ՍԳր. ընդարմացուցանել ՍԳր. ըն-ռարմ Վրդն. ևն։

• . անստոյգ նշանակութեամբ բառ, որ մէկ անգամ ունի Վանակ. վրդ. հրց. «Միկոնն ի՞նչ է.-Արմ ասեն, քան զզաֆրանն հով է և քան զսապռն տաք» (տե՛ս ՀԲուս. § 220)։ Ըստ իս այս բառը կարելի է հասկանալ «բոյս» և այս պարագային կնոյնանայ վե-րի արմ, արմն բառի հետ. իսկ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 72 մեկնում է «մեկոն, խաշխաշ»։


Արմաւ, ոյ, ու, ոց, ուց

s.

date;
date-tree;
phenix.

• . ռ. ու հլ. «արմաւ պտուղը, խուր-մա» Ագաթ. «արմաւի ողկոյզ» Բ. թագ. ժզ. 1 «արմաւենի» ՍԳր. «արմաւենու տերև» Վրք. հց. «մի տեսակ խոտ» Բժշ. «փիւնիկ թոռ-չունը» Կոչ. 404-5. Տօնակ. Բար. 146. Մխ. առ. (այս բոլոր նշանակութիւնները կազ-մուած են հետևողութեամբ յունարէնի, ուր თοῖνις նշանակում է «արմաւ, արմաւենի, արմաւենու տերև, փիւնիկ հաւ, մի տեսակ բոյս (lolium perenne L)»։ Շրջմամբ գրուած է ամրաւ Քուչ. 57, 59. ևբ ձայնի յաւելու-մով եղած է ամբրաւ Ոսկ. ես. Վրք. հց. Վստկ. 206, որ և գրւում է ամպրաւ Քուչ. 54 Սրանցից ածանցուած են արմաւաստան Ե-զեկ. խէ, 18, 19. արմաւենի «արմաւի ծառ, արմաւենու տերև, մի տեսակ զարդ (վեռօևն նշանակութեան համար հմմտ. յն. თահ «մի տեսակ զարդ») ՍԳր. արմաւաջուր Վրք. եւագրի. ամբրաւօղի Կանոն.։


Արտոյտ, տուտի

s.

lark, skylark.

• ենճիճեան, Հնախօս. Գ. 21 արտ բառից։ (Իրօք էլ մեր բառին հոմանիշ թրք [arabic word] čāir qušə և քրդ. čāhir կամ teir-i-čahiri «արտոյտ» նշանակում են բուն «արտի՝ մարգագետնի թրո-չուն»)։ Մսեր մագիստ. Խմբագիր չա-փածոյ բանից, էջ 116, 149 արտ ուտէ։ Patrubány MSL 15, 136 արտ+աւտ «երգ», որ համեմատում է յն. ἀνδή «ձայն» բառի հետ։


Արքայ, ից

s.

king;
prince, monarch, potentate, sovereign;
արքայից —, king of kings, emperor;
կեցցէ՛ —, God save the King! long live the King!

• Исгорiя Арм. M. Хоренcкaгo 1893, էջ 301) այր և քայ «թազաւոր» բա-ռերից. երկուսն էլ հին պրս. ծաղումից, թա՛ պահուած է մինչև այսօր, «պա՛-րոն» նշանակութեամբ. ուրեմն ար-քայ բուն նշանակում է «այր թագաւոր»։ (Ընդհակառակը քա՛ այսօր իդական է և բնաւ պատուաւօր կոչական չէ)։ Ascoli-Schweizer, ZVS 17, 136 (տե՛ս Lag. Arm. Stud. § 286) զնդ. qhrah, qhrahi ևն «թագաւորական», qharanh «փայլ»։ Ապտուլլահ, Բևեռաձև արձանագր. Մորթմանայ, Պօլիս 1872, էջ 48 յն. ἀρχω, խալդ. արքիս. Մորթման ZDMG 26, 537 խալդ. arkizi, 598 arizai, ar-kanini ձևերի հետ։ Տէրվ. Altarm. 21 կազմուած է համարում զնդ. ār մաս-նիկով (որ գտնում է armaiti բառի մեջ) + քայ արմատով, որի հետ հմմտ. պրս. [arabic word] kay=զնդ. kavaya «արքայական»։ Նոյն, Նախալ. 102 թերևս rag արմա-տից, որի հետ հմմտ. յն. *ορεγω «տա-րածել, երկարել», լտ. regere «իշխել», rex «թագաւոր», գոթ. rakjan, reiks, սանս. raǰan «արքայ»։ Ա. Լ. (Արև. մամուլ 1889, 178) սանս. արքայ «փա-ռահեղ, լուսաւոր, ճոխապանծ» բառից։ Bugge, Lyk. Stud. 1, 81 լիւկ. axati «պետ», յն. ἀρχω և *Ἀγαιοὶ «աքալեզի» անուան հետ. դր հասկանում է «տիրող-ներ»։ Հիւնք. ἀρχων բառից։ Brockel-mann ZDMG 47 հաստատում է, որ բառս չի կարող յունարէնից փոխառեալ լինել, ինչպես ցոյց է տալիս այ վեր-ջավորութիւնը։ Նաղարեթեան, Պատկեր 1893, էջ 91 արեգ բառից, իբր «արե-գական ծնունդ, լուսաւոր»։ Jensen, Hitt. u. Arm. էջ 101 հաթ. arpa, arwā բառերի հետ։ Patrubány SA 1, 211 փոխառեալ է դնում յն. ὰ́ρχός բառից, միայն վերջաւորութիւնը ասորականից առնուած. իսկ ՀԱ 1908, 152 համեմա-տում է ծառայ բառի վերջաւորութեան հետ. Scheftelowitz BВ 29, 68 փոխա-ռեալ է թալմուդ. [hebrew word] rəkha «թագա-ւոր» բառից, որ փոխառեալ է գ երմ.

• ԳՒՌ.-Գրականից փոխառեալ է արքայու-թիւն «երկնից արքայութիւն» նշանակու-թեամբ, որ ամէն տեղ կայ զանազան առտա-սանութեամբ. ինչ. Պլ. արքայություն, Ղրբ. որքըվօ՜թուն ևն։ Բնիկ գաւառական է Ակն Խրբ. արքենի «յաղթանդամ» (հմմտ. վերը արքենի Վստկ.)։-Կովկասահայ բարբառնե-րը գիտեն նաև արք «իշխանութիւն» ձևով մի բառ (Տփ. արք, Ղրբ. mրք, Երև. էրք, էլք), որ գործածական է հետևեալ ոճերի մէջ. Ու-րիշի վրայ ի՞նչ էրք ունիս «ինչո՞ւ իշխանու-թիւն ես բանացնում ուրիշի վրայ». էրք բա-նացնել «մէկի վրայ բռնութիւն գործ դնել, իշխանաբար վարուիլ, ճոխանալ», Որքով գալ «իշխանութիւն բանեցնել», Նրա վրայ արք ունէ «գերազանց է, կարող է նրան հրա-մայել, իրաւունք ունի»։ Այս բառը իմ Գաւա-ռական բառարանում, էջ 156ա համարել եմ արքայ բառի արմատը։ Չարաչար սխալ։ Բա-ռըս օտար փոխառութիւն է թուրք-թաթարա-կան լեզուներից. հմմտ. մանչուր. ❇ erki «բռնութիւն, ինքնակամութիւն, ] յան-դուգն համարձակութիւն, անսան [other alphabet] ձա-թիւն, ծնողքի պաշապանութեան վրայ յոյս դնելով՝ տղայոց յանդուգն արարքները» (տե՛ս Зaxаровъ, Ilолныи маньчжурскo-oyccк. cловарь, C. Ieт. 1875, էջ 87բ)։


Արքիմանտրիտ

s.

archimandrite.

• = Յն. ἀρχιμανδριτης «վանահայր». կազմը-ւած է ἀρχι-«պետ, գլխավոր»+μάνδrα «փա-րախ» բառերից և բուն նշանակում է «փա-րախապետ»։ Սրանից են փոխառեալ նաև լա archimandrita, իտալ. archimandrita, ֆր-րանս. archimandrite, ռուս. арxимандритъ, վրաց. არხიმანდრიტი արխիմանդրիտի ևն հոմանիշները։-Հիւբշ. 342։


Աւազ, ոց

s.

sand, gravel;
powder;
— ցանել, to gravel;
խրել յ—ի, to run upon a sand, to stick fast in the sand;
շփել —ով, to scour with sand;
տեղի, փոս —ոյ, sand-pit;
ժամացոյց յ—ոյ, hour-glass.

• ԳՒՌ.-Մրշ. էվmչ? Զթ. էվmջ'ք, էվէջ'ք (որից բայաձև ավջ'իլ «երգել») «որ և է աշ-խարհական երգ, խաղ, շարքի, մանի, թիւր-քի»։ Այս բառն է նաև Շլ. աւաչ «ծաղր». օռ. «Սուտ կաղի տալով՝ նրա աւաչն էր անում»։ Այս նշանակութիւնը (եթէ չկայ վրիպակ) լուսաբանում է աւաչ բառի հին մի գործա-ծութիւնը. «Աւաջ, յիշոցք և այլ աղտեղի զը-րոյց... մի՛ լիցին ի բերանս մանկանց» Բրս-մրկ. այստեղ աւաջ անշուշտ չի կարող «երգ, ձայն» նշանակութիւնն ունենալ, այլ պէտք է առնել «ծաղը, ծաղրական երգ» իմաստով։


Աւազան, աց

s.

basin of a fountain;
bath, bathing tub;
pool, reservoir of water;
horsepond;
basin;
— մկրտութեան, font, baptistery.

• Հներից Մագ. քեր. 229 արգէն նշանա-կում է պրս. ծագումը. «Իսկ մեր ի Պար-սից բազում ինչ ընտանեբար ուսեալ զգեստս, որպէս դուռա և ռիդէ, մառ. բաբ, աւազան՝ որ է ջրոյ անօթ»։ Աւգե-

• ԳՒՌ.-Պահուած է միայն «մկրտութեան աւազան» նշանակութեամբ. այսպէս Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Ննխ. Շմ. Պլ. Սեբ. Սլմ Սչ. Վն. Տփ. ավազան, Ոզմ. ավmզmն, Տիգ. mվmզmն, բոլորն էլ գրաբարից փոխառեալ։ Պաոսկերէնի հետ խառնուելով ձևացած է Ջղ. հավիզարան։ Նոր բառ է աւազանեղ-բայր «ազգակից, կրօնակից»։


Աւետ

cf. Աւետիք.

• Կում է Աւետարան։ Partubány SA 1, 211 իրանեան փոխառաթիւն է համա-րում. հմմտ, ղնդ. nivaeδayemi, պրս. nuvēd «աւետիս» ձևերը. իսկ SA 2, 224 համեմատում է լն. αυδή «ձայն», սանս. vádati «խօսի» բառերի հետ։ Այս վերջին համեմատութիւնը ունի նաև Գեանջեցեան ZAPh 1, 49։ Թիրեա-քեան, Կարնամակ ծան. 100 Աւետարան համեմատում է հաւատ և Avesta բա-ռևսև հետ։ Մարքվարթ (նամակ 1926 յունվ.) հպրս. *ä-vaid-ya «ծանուցում» բառից, որ տուած պիտի լինի նաի *աւերիք, յետոյ դարձած աւետիք։ Ny-berg, Hilfsbuch 2, 2 իրան. *awyati-*awvata-ձևից, որ կազմուած է awi-մասնիկով yata-«յիշողութիւն, յիշա-տակ» բառից. հմմտ. զնդ. yatā-«մէկի համար նշանակոած բաժինը», yata-«յիշողութիւն», պհլ. awyāt, պազ. ayaδ, պրս. [arabic word] уad «յիշողութիւն, յի-շատակ»։ Երկու մեկնոթիւններն էլ անընդունելի՝ առաջինը ձայնական, երկ-րորդը նշանակութեան տարբերութեան պատձառով։

• ԳՒՌ.-իրր երօնական բառ պահուած են միայն աւետարան և աւետիս ձևերը. այսպես են՝ Ախց. Երև. Կր. ավէտարան, Ննխ. Պլ. Ռ. Սեբ. ավէդարան, Խրբ. ավէդարան, ավիդ-րան, Ջղ. ավիտարան, Տփ. ավիտարան, ա-վէտրան, Ակն. ավիդարան, Շմ. ավատարան, Ալշ. Մշ. Սլմ. Վն. ավէդրան, Ողմ. ավդրան. Մրղ. ավըտիրան, Տիգ. mվդըրmն, Գոր. ըվիտա՛րան, Ղրբ. ըվըտm՛րան, Ագլ. ըվը-տmրmն, Ջղ. (Փէրիա գաւառի Ազնաւուլ ռեւ-ղը) էվէտարան, Մկ. էվէտրան, Զթ. ավիդ-րօն, Հճ. ավիդայօն։-Իսկ աւետիս բառը իր նշանակութիւնը փոխելով՝ եղել է Երև. Նբ. «Ծննդեան գիշերը տնից-տուն ման գալով Խորհուրդ Մեծ երգել և տօնը շնորհաւորել», Սվ. «նոր տարի, կաղանդ», Ախց. «երկար կոլոնաձև թուղթ՝ վրան սրբանկարներով և շարականներով՝ որ նոր տարուն են պատ-րաստում և տնէ տուն վաճառում»։


Աւեր

adj. s.

ruined, destroyed, desolated;
ruin, destruction;
demolition, dismantling overthrow;
waste, damage;
havock, devastation, desolation;
յ— դառնալ՝ լինել՝ մատնիլ, to be ruined, to decay, to be desolate;
յ— դարձուցանել, յ— անմարդի դնել, to ruin, to destroy, to ravage, to desolate, to harass, to infest.

• ԳՒՌ.-Ալշ. ավեր, Սլմ. ավերակ, Ախց. ա-վէրակ, Մշ. ավէրագ, Մկ. mվէրակ, Հր. լէ-վէր «աւեր, աւերուած», Ոզմ. Սլմ. Տփ. ա-վիր «աւերուած».-բայական ձևով՝ Երև. ա-վէ՛րէլ, Մշ. Սլմ. ավրել, Ալշ. Վն. ավիրել, Ջղ. յավիրել, Երև. ավի՛րէլ, Ռ. ավըրէլ, Մրղ. ավըերէլ, Ախց. Կր. Ննխ. Պլ. ավրէլ, Ասլ. ավրէ՝լ, Ակն. ավըրիլ, Հմշ. ավիրուշ, Մկ. Տիգ. mվրիլ, Ննխ. Սեբ. արվէլ, Խրբ. արվիլ, Զթ. ավյիլ, ավրիլ, Հճ. այվել (գործ են ած-ւում «եղծանել, փճացնել, գրածը կամ գծա-ծը ջնջել, դրամ մանրել, պասր լուծել, ապա-կանել զկոյս» նշանակութիւններով).-Շտ-ավեր «յոռի, գէշ, վատ»։-Նոր բառեր են ա-ւերակուիլ, աւերհոգ, աւերութիւն, աւերուկ, աւրշտկել, աւրուիլ, աւրուկ ևն։-Մրշ. ևս աւեր բառը նշանակում է «գէշ, վատ, լոռի»։


Ափսէ, էից

cf. Ափսեայ.

• = Յն. ἀώίς, որ ծագում է ἀπτω «կցել, կապել» բայից և նշանակում է բուն «կապ». երկրորդաբար «ամէն կոր կամ բոլորակաձև բան. ինչպէս՝ անիւ, դուրգն, կամար, երկ-նակամար, ծիածան, շրջանակ, արևի սկա-ւառակ» և վերջապէս «սկաւառակ», որից փոխառեալ է և լտ. absis (apsis, hapsis) «կլոր ու խոր պնակ, սկաւառակ»։-Հիւբշ. 342,


Աքցան, ի, աց

s.

tongs, pincers;
— ասամնախիլ, forceps.

• ԳՒՌ -Մշ. աքօան, Զթ. աքցօն, աքցոն, Ակն. անցագ. -ուրիշներ գործ են ածում թրք. [arabic word] kelpetin բառը (Պլ. գէլփէթին, Ննխ. քէլփէթի կամ քէլփէթին, Վն. քmլբm-թին, Ղրբ. ք'ըրփրթիւն), որ փոխառեալ է արաբ. [arabic word] kalbatān հոմանիշից (բուն ստուգաբանական նշանակութիւնն է «զոյգ շներ»)։


Բաբ

s.

door

• (կամ բաբոյ). անծանօթ բառ. առան. ձին չէ գործածուած, այլ կայ միայն ջրաբաբ, ջրաբաբոյ բուսանուան մէջ, որ յիշում է Գա-ղիան. բառիս իմաստը անյայտ է. մեևնւում է զանազան ձևերով. ըստ ոմանց նշանաևում է «ջրկոտեմ», ըստ այլոց «սամիթ կամ տուզտ և կամ մոլոշ». ըստ Բժշկարանի «սամիթ»,


Բադ, ուց

s.

drake;
էգ —, duck;
ձագ —ու, duckling;
— ընտանի, tame duck;
— վայրենի, wild duck, teal;
գրգրայ —ն, the duck quacks.

• = Այս բառը գտնւում է բազմաթիւ լեզու-ների մէջ. այսպէս՝ ասոր. [syriac word] batfā, արաբ. [arabic word] batt «բադ», պրս. [arabic word] bat և քրդ. [arabic word] bel «բադ, վայրի սագ», չեչէն. bäd, bat, ա-կուշ. bad, վօգուլ. batta, pot, կայտախ. խիւրկ. badbad, բոլորն էլ «բառ» նշանա-կութեամբ. իսկ վրաց. ბატი բատի, մինգր. բատէ, թուշ. սվան. բատ, բատա, կիւրր. բատտ և ալբան. pate՝ բոլորն էլ «սագ» նը-շանակութեամբ. սպան. pato թէ՛ «սագ» և թէ՛ «բադ»։ Բառիս սկզբնական ծագումը անյայտ է De Lagarde, Ges. Abhd. 21 համարում է հնդևրոպական. աւելի ընդարձակ խօսում է այս մասին A. Pictet. Les origines indeur. Ա. էջ 394։ Հայերէնը կարող է միայն ի-րանականից փոխառեալ լինել, որովհետև ա-սորին պիտի տար հյ. *բաթայ կամ 'բան-տայ, իսկ արաբերէնը չէր կարող ազդած լի-նել, որովհետև հյ. բադ Արաբների արշա-ւանքից աւելի հին է։ Ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ, էջ 457 արաբ. [arabic word] , batt «սագ» բա-ռը փոխառեալ է պրս. [arabic word] bat ձևից։-Հիւբշ. 114։

• ԳՒՌ.-Մշ. բադ, Վն. բmդ, Ալշ. բադ, Սչ. բ'աթ, Ոզմ. բ'mդ, Պլ. մանկական լեզուով բաթբաթ, փա՛թի, փա՛թի, նոյնպէս Ասլ. փա՛-թի փաթի «բադ կանչելու ձայն»։ Նոր բառեր են բադիճուռ, բադուկնոց՝ երկուսն էլ խո-տի անուններ։-Տփ. բադ նշանակում է «սագ»։


Բազուկ, զկաց

s. bot.

arm, forearm;
power;
branch, bough;
beet, strawberry-spinach;
— առ — մարտնչել, կարկառել, to come to blows, to fight;
— առ — գնալ, to hold by the hand, to give each other the hand, to go arm in arm, together.

• =Նոյն բազուկ «թև» բառն է, որ յատկա-ցուած է այս բոյսին՝ իր երկար թևերի պատ-ճառաւ։ Նկատելի է, որ ճակնդեղի ամէնից պիտանի մասերն են տակը (արմատը) և բազուկները (թևերը). այս պատճառով էլ ժողովուրդը կոչում է տեղ տեղ տակ և տեղ ռեռ եւ ռառուև անունով. հմմտ. նաև Վն. ճոռ, որ բուն նշանակում է «կիսախողովակաձև», բայց նաև «ճակնդեղի կոթերը» (ձևից առնե-լով այսպէս կոչուած)։ Միջին հայերէնում ասւում էր տակաւին ճակնդեղի բազուկ Մխ. բժշ. 83, 117, որից յետոյ սեռականը վերա-սուեց։ Արդի գաւառականներում բազուկ բառը յատկացուած է նաև ուրիշ մի քանի բուսեղէնների, որոնք նոյնպէս թևի նմանու-թիւնից ստացել են իրենց կոչումը. այսպէս կի բարակ ու կանաչ ճիւղերը», Ակն. «բան-ջարի ցօղուն, զոխ», Տիգ. «հազար բոյսի կո-թը», Սեբ. «տերևի երկարութեամբ (այսին-րըն կոթից մինչև ծայրը) զնացող ջիղը», եալ. Օվ. «մոլոշ»։-


Բազում, զմի, զմաց

adj. adv.

"several, diverse, much, thick, great, large, full, abundant, copious, numerous, considerable, frequent, very, too much, excessive;
ոչ —, but little, not much;
— անգամ, բազմիցս, several times, often, frequently, cf. Յոլով անգամ, cf. Շատ անգամ;
— ինչ պէտք են, it is necessary much trouble, many things;
յետ ոչ — աւուրց, in few days;
ի բազմաց հետէ, a long time ago;
—ք, many people;
—ք ի մարդականէ, the most part of men;
" —ս, — ինչ, much, too much;
— ինչ գոչել ծովու, roaring of the waves;
—ս չարչարիլ, to suffer much;
ընդ — ժամանակս, for a longtime.

• , ի-ա հլ. «շատ» ՍԳր. Եւս. պտմ. Ոսկ. զանազան դարձուածներով ու-նինք՝ ոչ բազում «քիչ», բազում այն է «շատ անգամ պատահում է, որ», բազում անգամ «յաճախ», բազում ուստեք կամ բազում ու-րեք «շատ տեղ, շատ պարագաներում», բա-զում ինչ «շատ բան», բազմօք «շատ կեր-պով»։ Ածանցմամբ տալիս է խիստ բազմա-թիւ բառեր, որոնցից յիշենք մի քանիսը.-բազմաբար «յոգնակի» Եզն. Կիւրղ. ծն. և թգ Ագաթ. Կորիւն բազմագոյն Կոչ. Ոսկ. մ. ա-1. բազմադիմի Ագաթ. Ոսկ. ես. և մ. ա. 19. բազմազօր Կոչ. Բուզ. բազմաժամանակեայ Իմ. բ. 10. Յոբ. լբ. 9. Եւս. քր. Ոսկ. ես. բազ-մաժողով Ողբ ա. 1. Եւս. պտմ. ա. 4. Եփր. յես. Ագաթ. Մծբ. բազմանալ ՍԳր. բազմա-ցուցանել ՍԳր. Ագաթ. բազմաւոր Օրին. լգ. 6. բազմութիւն ՍԳր. ևն ևն։ (Առձեռն բառա-րանում սրանց թիւն է 572)։ Առանց սղման են բազումժամանակեայ Յոբ. լբ. 7. Կոչ. բազումողորմ ՍԳր. Փարպ. բազումառնու-թիւն Եփր. աւետ. բազումուսմնութիւն Փիչ-լին. ևն։-Յունարէնի հետևողութեամբ՝ մի քանի տեղ բազում գործածուած է «մեծ» նը-շանակութեամբ. ինչ. բազմամագիլ «մեծ մագիլներ ունեցող» Եզեկ. ժե. 17. բազմա-մարմին «մեծ՝ խոշոր մարմնով» Նիւս. կազմ. Տօնաև. հմմտ. լն. πολόσαρϰος «գէր»։-Ա-մեն-բառին նման՝ բազում բառն էլ լետոս-կեդարեան շրջանին շատ անգամ գործածւում է գերադրական շինելու համար. այսպէս՝ բազմաչար «շատ չար» Մանդ. Յճխ. բազ-մածիծաղելի «խիստ ծաղրական» Նիւս. բն. բազմահարուստ «մեծահարուստ» Յհ. եթ. բազմատխուր «չափազանց տխուր» Նար. ևն։ Սրանց համար իբրև օրինակ ծառայել են ոս-կեդարեան բազմահմուտ Իմաստ. ը. 8. Սիր. իա. 25. բազմանձուկ Եւագր. ժբ. ևն ձևերը, որոնք սակայն գերադրականի նշանակութիւն չունին, այլ մեկնւում են իբր «շատ բանի հը-մուտ, շատ անձուկ (կարօտ) ունեցող» ևն. և միայն յետին հեղինակների մօտ ըմբռնուած են իբրև գերադրական (շատ հմուտ, խիստ անձուկ)։ Այստեղ անշուշտ մեծ ազդեցու-թիւն է գործած յունարէնը, ուր այսպիսի գե-րադրականներ շատ սովորական են. հմմտ. πολυβάρβαρος «խիստ բարբարոս», πολυσσ-βαστος «յոյժ օգոստափառ», πολύγλωρος «շատ դժգոյն» ևն։-Նոր բառեր են բազմա-սուտ «շատ սուտ» Լծ. պրպմ. 762, բազմօ-տարութիւն «շատ օտար լինելը, մեծ տար-բերութիւն» Լմբ. մատ. 230։-Այլանդակ մի ձև է բազմեալ «շատացած» ԱԲ։-Հների մի քանի հարիւր ածանցների վրայ նոր գրական լեզուն աւելացրել է նաև շատ նոր ձևեր. ինչ-պես՝ բազմանդամ, բազմանիստ, բազմակող-մանի, բազմաբովանդակ, բազմալեզուեան, բազմալեզուագէտ, բազմահատոր, բազմա-թերթ, բազմավանկ, բազմահայ, բազմա-պատկելի, բազմապատկիչ, բազմարուեստ-եան, բազմահարուածեան ևն։ = Հնխ. bhng'hu-ձևից, որի միւս ժառան-


Բալղինջ

s.

gad-fly.

• ՆՀԲ, ՋԲ և ԱԲ դնում են բառս «վայրի մեռու». որովհետև Վարք Հարանցի միւս խմբագրութեան մէջ վերոյիշեալ տեղը գրուած է «մժղով և պիծակով»։ Բայց այս նշանակութիւնը բնաւ յարմար չէ. մրջիւնները ի՞նչպէս պիտի կարենային օդի մէջ թռչող այդ պիծակներին որ-սալ։ Ըստ իս պէտք է հասկանալ «մլուկ, փայտոջիլ», ինչպէս ցոյց է տալիս վրա-ցին և՝


Բախտ, ից

s.

fortune, prosperity, luck;
destiny, fate, fatality;
chance, hazard;
Fortune, Good Genius;
չեղեւ ինձ —, I have not had the happiness;
ըստ չար բախտին, by ill luck, unfortunately;
ըստ յաջաղելոյ —ի եղեւ ինձ հյրաժարել, by chance, fortunately his enemy dies.

• = Պհլ. պազենդ. baxt «բախտ, բարեբախ-տութիւն, ճակատագիր», պրս. [arabic word] baxt «բախտ, ճակատագիր», զնդ. baxta «իբր ռա-ժին նշանակեալ մաս, բախտ, ճակատա-գիր, դժբախտութիւն»=սանս. [other alphabet] bhaktá «տրուած բաժինը», [other alphabet] bhaktl «մաս-նակցութիւն, մաս, բաժին»։ Իրանեանից փոխառեալ են նաև աֆղան. բելուճ. գնձ. baxt, քրդ. baxt, bext, հինդուստ. buxt, թրք. baxt, baht, և թուրքերէնի միջոցով էլ նյն. μπάχτι, բուլգար. bahtisam, սերբ. baht։-Բոլորի արմատն է զնդ. bag, baž= սանս. bhaj «բաժանել, բաշխել», որի ան-ցեալ դերբայն է զնդ. baxta=սանս. bhak. tá, բախտն ըմբռնելով իբրև ի վերուստ բաշխուած բաժանուած վիճակ. հմմտ. նոյն արմատից սանս. bhaga-«բախտ», bhaga-vant «երջանիկ, բախտաւոր» և հյ. բաշխ քճակատագիր, բախտ» (բաշխել «բաժանել» բայից)։-Այս ծագումը և նիւթական իմաս-տո ցոյց են տալիս զնդ. baγōbaxta-«աս-տուածապարգև (ճանապարհ), šōlϑrōbaxta «գիւղերի մէջ բաշխեալ (ջուր)», սանս. [other alphabet] bhagabhakta-«աստուածաբաշխ» ևն (Horn § 185, Bartholomae 923)։ -Հիւբշ. 115։


Բաղանիք, նեաց

s. pl.

s. pl. baths, bathhouse;
bathing place;
տաշտ բաղանեաց, bathing-tub;
վերարկու բաղանեաց, bathing-gown;
եղանակ բաղանեաց, bathing season;
սրահ, սենեակ բաղանեաց, bath-room;
ի բաղանիս մտանել, բաղանիս առնուլ, to bathe, to take a bath;
ի բաղանիս երթալ, to go to the baths;
գետոյ, ծովու —, river-baths, sea-baths;
— գոլորշւոյ, բժշկական —, vapour, medicated bath;
նստական —, hip bath;
ցուրտ, ջերմ ջրոյ —, cold, hot or warm baths.

• = Յն. βαλανεῖον «բաղանիք» (որ ըստ Boisacq 113 ծագում է հնխ. guelē «ծորիլ» արմատից)։ Նշանաւոր էին բիւզանդական հասարակական բաղանիսները։ Իբրև քա-ղաքակրթական տերմին՝ այս բառը իրի հետ տարածուեց շատ լեզուներում. այսպես՝ ասոր. [syriac word] balāna, արաբ. [arabic word] ballān (Կամուս. թրք. թրգմ. Գ. 148), լտ. balineum, bal-neum, ստ. լտ. balnia, ռմկ. *baneum, որից ֆրանս. bain, իտալ. bagno, սպան. baño, պորտ. banho, սլ. banya, ռուս. баня, նյն. (յետ փոխառեալ) μπάνιο ևն։ Հայերէնի մեջ բառիս անեզական գործածութիւնը հա-մապատասխան է ուրիշ շատ լեզուների որոնց մէջ էլ «բաղանիք» յոգնակի է. ինչ հոմեր. յն. λουτρά, ֆրանս. bains (տե՛ս Meillet MSL 17, 22) ևն։-Հիւբշ. 343։


Բաղիստր, ի, տրաւ

s.

stone-bow;
crossbow;
catapult;
dart, arrow;
small dagger.

• «նետաձիգ աշ-տառակ, նետ նետելու պատերազմական մե-քենայ» Ա. մակ. զ. 51. «նետ» Երեմ. թ. § (որ սխալմամբ Մխ. երեմ. մեկնում է «սուր եռասայր, զոր ունին զինւորք ի մտրակս երիվարաց» (նոյնը բառացի կրկնում է Բառ. երեմ. էջ 45)։-Առաջին նշանակու-թեամբ և բաղիստ ձևով ունի Նորագիւտ բ. մնաց. իզ. 15 «Եւ արար Ոզիա յԵրուսաղէմ մեքենայս խորհրդովք իմաստութեան, զի ւիցին ի վերայ աշտարակացն և ի վերայ ան-կեանցն բաղիստս և վէմս մեծամեծս»։ (Ո--վորական թարգմանութիւնն ունի «ձգել նետս և քարինս մեծամեծս», համաձայն յունա-րէնի՝ որ է βάλλειν βέλεσι ϰαὶ λίϑοις μεγά-λοις)։ ձռանս. baliste, ռուս. баллиста, ասոս ❇ b lstrs կամ [syriac word] blsts (Brockelmann, էջ 39ա, երկուսն էլ առանց ձայնանիշի) ևն։ Յունարէն բառը չգիտէ Baillv. չէ՛ գործածուած Ա. մակ. զ. 51 և Բ. մնաց. իզ. 15, իսկ Երեմ. թ. 8 ունի βολις, որ է «նետ». յիշում է միայն Sophocles, Greek lexicon, էջ 296ա՝ վկայութեան կո-չելով Պրոկոպիոս (543 թ.), Մաւրիկիոս (607 թ.) և Լևոն Փիլիսոփայ (911 թ.)։ -Հիւբշ. а42։


Գերան, աց

s.

beam, rafter, joist.

• =-Բնիկ հայ բառ՝ հնխ. vernnā-ձևից, որի համազօրները գտնւում են միայն կելտական լեզուներում և ալբաներէնում. այսպէս՝ բրըտ. gwern և մ. բրըտ. guernenn «կայմ. 2. լաստենի. 3. լաստենիների անտառ», կորն. guern «կայմ», gwern-en «լաստենի», կիմր. cмвrn «ւաստենիների անտառ, ճահճոտ տեղ», gwern-en «նաւի կայմ, լաստենի» միռլ. fern, fernog «լաստենի», նոր իռլ. fearn «կայմ, լաստենի» (սրանից փոխա-ռեալ են պիէմոնտ. verna, պրովանս. verna, verno, ֆրանս. verne, vergne «լաստենի»), ալբան. verε «սպիտակ կաղամախի, populus Alba»։ Կելտական բառերի նախաձևն է *yer-nā, որը տալիս է նաև ալբաներէնը։ Ծառի անունը իբրև ընդհանուր «գերան» նշանա-կութեամբ գործածելու համար հմմտ. տճկ. perdu և Ղրբ. փարդու «գերան», որոնք ծագում են հյ. բարտի բառից (տե՛ս անդ), Pokorny, 1, 292։


Գերանդի, դեաց

s.

scythe, sickle.

• ՆՀԲ և Հիւնք. գերան բառից։ Pictet, 2, 220 սանս. karanda, քրդ. kerendl։ Petersson, KZ, 47, 290 դնում է հնխ, uer «ծռիլ, կորանալ» արմատից (տե՛ս զերան բառի տակ), ինչպէս որ լն. ἀρπή, հսլ. srupú «մանգաղ» = ռուս. serp, լեթթ. sirpe «մանգաղ» բառերը նշանակում են բուն «կոր»։


Գերմաստ, ոյ

s. bot.

s. bot. lupine.

• = Բառիս հետ նոյն են թրք. germašid (ոստ ՀՀԲ), kermaša (ըստ Տիրացուեան, տե՛ս անդ), թրք. գւռ. Տփ. garmašov (ըստ Aи-неиковь, անդ), թրք. գւռ. (Երև. gärmāso (ինչպէս ստուգեցի անձամբ երևանցի թուր-քերի մօտ), արաբ. քէրկէշէտ (Նորայր), քէր-մէշիք կամ վէքմէշիք «lentisque» (Ուղուրի-կեան՝ անդ), որոնք բոլոր նշանակում են նոյն բոյսը։ Այս ձևերից ո՛չ մէկը չգտայ Կա-մուսի արաբերէն, Գէորգ դպրի պարսկերէն և Будаговъ-ի թաթարերէն բառարանում։ Ուստի կարելի չէ ասել, թէ ի՛նչ յարաբերու-թիւն ունին հայերէնի հետ։ Որովհետև հա-յերէն ձևը կարելի է ստուգաբանել իբրև գայլի մասրենի կամ կարմիր մասրի (հմմտ. տակը՝ գւռ.)։ Այս դեպքում վերի բառերը պի-տի լինին հայերէնից փոխառեալ. ապա թէ ոչ՝ հակառակը։-Աճ. lianihus tuberosus»). Գնձ. կիլիմաստրի (Ազգ. հանդ. Ե. 292), Ղզ. կրմրաստի. կայ նտև Լ. Ղք.։-Aиненковь իբրև հյ. ձև յիշում է kialamasli։


Գի, ոյ

s.

juniper-tree.

• ՓՈԽ.-Վրաց. ղվիա «զիհի», թուշ. ղվիէ խե «գիհի ծառ (Խէ «ծառ» բառով). ըստ Анненковъ-ի Բուսաբանական բառարանի, էջ 181-2 (գրում է rpla, ria, mbia, gywa) նշանակում են ǰunīperus L կամ ǰuniperus sabina L, վրաց. გია զիա «գիհի ծառը» Չու-քինով 321։


Գիլ

s. adj.

s. adj. stone easily thrown by the hand;
ի — գալ, to wheel.

• , ի-ա հլ. «քար» Ա. մակ. բ. 36. Մա-միկ. էջ 27, 48 (յգ. գրծ. գլօք ձևով), որից գլաջարդ «քարկոծ» Զենոբ. էջ 45. Մամիկ, Լաստ. առաջին և նախնական նշանակութիւնն է «գլտորիլ, գլորում», որից ի գիլ գալ «գլո-րիլ, գլտորիլ» Նար., ի գիլ հանել «գլորել» Թլկր. 37, գլաթաւալ «թաւալգլոր» Լաստ., գը-չել «գլտորել» Առակ. իզ. 27. Փիլ. Պիտ., «յաղթահարել, յաղթել, գերազանցել» Ոսկ. ես. մ. բ. II. Փիլիպ. է. թ. «արագութեան մէջ գերազանցել, նրանից առաջ անցնիլ» Շիր. հրտր. Պատկ. էջ 55, գլեցուցանել «խօսքով յաղթել, ըմբերանել». Օրբ. էջ 206 (նորագիւտ բառ) «Այսու բանիւք գլեցուցեալ զրաբան բերանս խոտորախօս արանց և պապանձե-ցուցեալ զլեզու փառորսակ և անձնահահ մարդկան» (ձեռագիրներից մէկը և հրտր. Շահն. բ. 25 գլեցուցեալ բառի տեղ ունին լռեցուցեալ, որ նոյնի հոմանիշը կամ թարգ-մանութիւնն է). գլումն «յաղթութիւն» Պտմ. աղէքս., մշտագիլ «միշտ գլորտկող» ԱԲ։-Նոյն արմատից -ան մասնիկով՝ գլան Արիստ. աշխ. -որ մասնիկով՝ գլոր «գլորուիլը» Լաստ., գլորել Սղ. ճժէ. 13. ժղ. դ. 10 Ագաթ. Ոսկ. յհ. ա. 17, գլորակամ Մծբ., գլորումն ղկ. բ. 34 Ագաթ. Եզն., թաւալագլոր Նաւում. գ. 3, խաղագլոր Ոսկ. Փիլիպ.։ Ժողովրդական և արդի գրական լեզւով կլոր, կոլոր «բոլորակ կամ գնդաձև» և նոր մասնիկով՝ գլտորել, գլտոր գլտոր գալ ևն։-+իլ բառի երկրորդ ձևն է գիղ ԱԲ, որից գիղահմայք «գիլ՝ քար ձգելով հմայող?» Մանդ. իզ. մանաւանդ գայ-թագղիլ կամ գայթակղիլ՝ բարդուած գայթ արմատի հետ (տե՛ս գայթ)։ = Բնիկ հայ բառ. ձայնդարձն է գել ար-

• մատի, որ տե՛ս վերը առանձին։ Նշանակու-թեան զարգացման համար հմմտ. յն. «գլա-նաձև քար» ռուս. valúnъ«կլորակ խիճ», ո-րոնք նոյնպէս ծագում են հնխ. wel-«գլո-րել» արմատից (Persson, Beitr, 540, որ տե՛ս Pokorny, 1, 299)։-Հիւբշ. 435։


Գին, գնոց

s.

price;
value;
tax, estimate, valuation;
rate, tariff;
purchase, bargain;
— հատանել, արկանել, to rate, to appreciate, to value, to estimate, to tax, to set a price on a thing;
անարգ — հատանել, to undervalue;
գնոյ առնուլ, գնոց ստանալ, to buy, to purchase for money;
գնոյ ըմպել զջուր, to drink water that has cost money;
բարձրացուցանել, աճեցուցանել, իջուցանել, նուազեցուցանել զ—, to buy dearly;
վիճել վասն գնոյ, to raise, to augment, to reduce, to lower the price;
վիճել վասն գնոյ, to bargain;
սովորական —, price-current;
որոշեալ —, no abatement;
դնելով դնեցից ի քէն դնոց, I will pay you the price.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. vēs-no-ձևից. սրա ves-no, vos-no համազորներից են ծագում սանս. vasna-«գին», vasnám «վար-ձը», vasnayāmi «սակարկել», պհլ. vahák, պրս. [syriac word] bahā «գին», յն. ῶνοσ «գին», ὥνή «գնումն» (լեսբ. ὄννα), ὥνέομαι «գնել», գորտ. ωνὴν «ծախել», լտ. *vēnus (պահուած է միայն հյց. venum և տր. veno ձևերով) «վաճառ», vēnum dare «տալ ի վաճառ»։ որից vendere «վաճառել» (ֆրանս. vendre, իտալ. vendere, սպան. vender, ռում. vin-de, բոլորն էլ «ծախել»), կամիս. uššaniya «ծախել» և waš «գնել», որ ներկայացնում է պարզական արմատը՝ առանց -no մաս-նիկի (Pokorny, 1, 311 և Ernout-Meillet, 1044)։ Բառիս կրկին նշանակութիւնները նրանից են յառաջանում, որ վաճառումը հնապէս փոխանակութեամբ էր և վաճա-ռողը միաժամանակ նաև գնող էր (Walde, 818, Boisacq, 1082, Horn, § 242)։-Հիւբշ. 434։


Գինի, նւոյ, նեաց

s.

wine;
զգինեօք անկանել, ընդ գինիս մտանել, ի գինւոջ լինել, to be merry with wine, to drink, to get drunk;
թափել զ—, սթափել ի գինւոյ, to sleep one's self sober;
զուարթացուցանել ի գինւոյ, to make tipsy, to fuddle;
պարզել զ—, to clear the wine.

• ասոնցմէ ալ տարածուեացաւ Եւրոպա»։ Lag. Arm. Stud. § 484 և էջ 170 չէ ըն-դունած յն. և լտ. բառերի համեմատու-թիւնը։ Դինի բառը կովկասեանների հետ են համեմատել Tomaschek, Deutsche Litteraturz. 1883, էջ 1254, Bugge, KZ, 32, 83, Jensen, Hitt. u. Armen. 100, 130, 210 և ZDMG, 48 (1894), էջ 465։ Վերջինը, ինչպէս և Meillet և ուրիշ-ներ, կովկասեան ձևերը համարում են հայերէնից փոխառեալ։ Հիւնք. յն. ϰαινός «նոր» բառից։ Գինի բառի վրայ մի զարմանալի կարծիք յայտնեց Յ. Արշէզ, ՀԱ, 1896, 267-270, որի համեմատ գի-նի բառը ծագում է գի ծառի անունից այս էլ ակկադերէն gi «եղևնի կամ ար-մաւենի և կամ որթ?» բառից. -նի՝ ծառ նշանակող -ենի մասնիկն է։ Գիհի ծա-ռից պատրաստում էին մի տեսակ օղի, որ յետոյ փոխանակուեց խաղողի գի-նիով. առաջինի անունը սակայն դրուեց ու պահուեց երկրորդի վրայ։ Այս յո-դուածի առթիւ մի երկար բանավէճ Յ. Արշէզի և Հ. Գ. Մէնէվիշեանի միջև՝ տե՛ս ՀԱ., 1896, 289-292. Բարմ. 1897 49-54 և 1899, 104 = ՀԱ, 1899, 83։ Bugge, Lyk. Stud. 1, 13 հայ բառը գտնում է Փոքր Ասիոյ Oινοανδα քաղաքի անուան մէջ։ Մառ, O полож. aбхaз. էջ 41 հլ. գինի, վրաց. ղվինի, ափխազ. aγ︎ ևն համարում է բնիկ յաբեթական բառ, որի մնացորդն է այգի, ուր այ տեղական մասնիկ է։


Գիր, գրոց

s.

letter, character;
hook, volume, writing;
letter, epistle;
letters, soience, literature;
holy scripture, Bible;
— or թուղթ մեկնելոյ, act of divorce;
cf. Ապահարզան;
— առնել՝ հանել՝ հաստատեմ, to publish, to write, cf. Գրեմ;
— հաստանել, to post up or stake on the wall a bill, writing or advertisement;
ի —՝ ընդ գրով արկանել՝ լինել, to be written or registered;
զգրով or զրովք գալ, to dedicate one's self to reading;
ի —՝ ընդ գրով արկանել, ի գրի առնել՝ հարկանել, ի — դրոշմել՝ արձանացուցանել, to write, to write down, to registrate;
to treat a subject;
to circumscribe.

• , ո հլ. «տառ, 2. գրուածք, գրութիւն, .նամակ, 4. Ս. Գիրքը, Աստուածաշունչ, 5. որևէ գիրք, մատեան» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. մ. ռ. 16. Եոն.. որից՝ գրել «գիր գրել, 2. փորա-գրել, քանդակել» ՍԳր. «3. նկարել» Ոսկ պօղ. բ. 467. «4. համարել, ենթադրել» Եզն. Ոսկ. ես. մ. բ. եբր. «5 վերագրել» Կիւրղ. թագ., գրիչ ՍԳր. Ագաթ. Կորիւն., գրագէտ Ես. իթ. 11. Եւս. քր. Ոսկ. ես., գրագիր Եւս. քր., գրակ «տառ» Կոչ., գրաձև Ոսկ. ես., գրեան Ոսկ. մ. ա. ես. և Կոր., գրեանք Եւս. պտմ., գրեթէ ՍԳր. եզն., գրեղէն Ոսկ. ես., արագա-գիր Սղ. խտ. 2, մեհենագիրք Եւս. քր., որդե-գիր ՍԳր, բնագիր Մանդ. Խոր., գեղագրել Նար., յառաջագիր Ագաթ., վարազագիր Բուղ., անգիր Յոբ. խբ. 11. Ոսկ. ա. թես. Եւս. քր. Կոչ., նշանագիր Եբր. ե. 12. Եփր. թգ. Եւս. քր. և պտմ. Ագաթ. Կորիւն., համագրել Եւս. քր., ձեռագիր Կող. բ. 14. Ոսկ. Բուզ. Սեբեր. երկաթագիր Մխ. ապար., տարագիր «աքսո-րական» Սգր. Սեբեր. Եւս. քր. (յն. προ-γραφω բառից թարգմանաբար), գրչութիւն Խոր., գրապան «գրադարանապետ» (չունի ԱԲ) Ա-ռաք. պտմ. 343, ևն ևն։ Նոր բառեր են՝ կեն-սագրութիւն, զարդագիր, տարեգիրք, լուսան-ցագրութիւն, սեպագիր, ամսագիր, անստո-րագիր, արտագրութիւն, աղերսագիր, գրիչ-կարիչ (Kiggs, էջ 15), ընկալագիր, բողոքա-գիր, բևեռագիր, թռչնագիր, տպագիր, ան-ղորրագիր, վաւերագիր, սղագրութիւն, սկըզբ-նագիր, գրագիտական, գրադատական, գրա-Արմատական բառարան-36 դարան, գրադարանապետ, գրադարանապե-տուհի, գրախանութ, գրականագէտ, գրակա-նական, գրահաշիւ, գրահաշուական, գրաճա-նաչ, գրասենեակ, գրասենեկային, գրավա-հառ, գրավաճառանոց, գրավաճառութիւն. գրատուն, գրացուցակ, գրչագրական, գրչա-ծայր, գրչակոթ, գրչահատ, գրչափորձ ևն-

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. wer «պատռել, քերել, քերթել, ճանկռտել» արմատի եր-կար wēr ձևից. ցեղակիցներն են պարզ wer կամ k, d, ei աճականներով աճած ձևի տակ՝ սանս. vraná-«վէրք, պատառուածք». vrcčáti «պատռել, հերձել, ճեղքել», յն. ῥινος «կաշի, մորթ», ῥαϰος (ևոլ. βράϰος) «ցնցոտի, պատառոտած շոր», ῥαϰοῦν «աատաւռաևւ». իἰνη «խարտոց», ալբան. vorε «վէրք», հսլ. ռաւս. rana «վերք», ռուս. вередъ «պալար, վէրք», սլով. vreskniti «շառաչմամբ խոր-տակուիլ, պայթիլ», դան. vraade, անգլսք. wrōtan, հիսլ. röta, հբգ. ruossan «փորել» ևն։ Նշանակութեան զարգացման համար հմմտ. յն. γράφω «ճանկռել, փորագրել, գրել, նկարել», որի համեմատ էլ հյ. քերել և քե-րականութիւն։ Մեր բառի հետ ճիշտ համե-մատելի են գոթ. writs «գիծ», անգլսք. writ «գիր», wroett «փորագրութիւն, զարդա-րանք», writan, մսգ. writen, որոնք բղխում եննոյն wer-արմատից՝ աճածչ t աճակա-կանով և նշանակում են «վիրաւորել, պատ-ռել, փորագրել, նկարել, գրել» (Pokorny, ,286-7, Boisacq, 341, 833)։-Աճ.

• Հները մեկնում էին քերել բառով, ինչ-պէս է իսկ յն. γραφω «դրել», որի ա-ռաջին և հիմնական նշանակութիւնն է «քերել», ըստ որում հների գրութիւնը քարերի վրայ փորագրութիւն էր։ Աւս-պէս՝ Թր. քեր. էջ 4 «Գիր ասի, վասն զի իբր քերելով իմն գաղափարի. քանզի գրելդ քերել ասիւր առ նախնեօքն»։ Եր-զըն. քեր=Սիւն. քեր. 199 «Գիրդ է ի րե-րելոյ և ի գծելոյ»։ ՀՀԲ ևս հետևելով սրանց՝ համարում է քերել բառից։ Brosset lAs. Paris 14(1834), 369-405 վրաց. վծեր, յն. γραφω «գրել»։ ՆՀԲ լծ. վրաց. ბէրիլի, հյ. ծիր, գիծ, քերումն


Գղզիկ

s.

notch of an arrow

• , ո հլ. անստոյգ բառ. մէկ անգամ ունի Փարպ. էջ 152 «Ո՛չ եթէ նե-տիւ կռուիմ, այլ գղզրկով պողեալ զբոլորս ցնդեմ»։ Բառիս ուղղականը պիտի լինի կա՛մ գղզիկ և կա՛մ գղզուկ, նշանակութիւնը (ըստ ՆՀԲ և ՋԲ) «նետի ծայրը, կոթը» կամ «նետի ծայրը՝ փետուրի վրայի ճեղքը, որ աղեղի լա-րին է անցնում»։


Գղզուկ

s.

cf. Գղզիկ.

• , ո հլ. անստոյգ բառ. մէկ անգամ ունի Փարպ. էջ 152 «Ո՛չ եթէ նե-տիւ կռուիմ, այլ գղզրկով պողեալ զբոլորս ցնդեմ»։ Բառիս ուղղականը պիտի լինի կա՛մ գղզիկ և կա՛մ գղզուկ, նշանակութիւնը (ըստ ՆՀԲ և ՋԲ) «նետի ծայրը, կոթը» կամ «նետի ծայրը՝ փետուրի վրայի ճեղքը, որ աղեղի լա-րին է անցնում»։


Գմբեթ, աց

s.

dome, cupola, vault, arched roof.

• = Պհլ. gumbaϑ, gmbat, պրս. [arabic word] kun-bad, gunbad «գմբէթ», որից փոխառեալ են նաև վրաց. გუმბათი գումբաթի, թրք. [arabic word] kīmbet. -իրանական բառն էլ ծագում է ասոր. [syriac word] qubbəϑā ձևից (=արաբ. [arabic word] qubba, Պլ. ռմկ. խուպպէ), որի բուն նշանակութիւնն է «կորացած». հմմտ. ասոր. [syriac word] qəbibā «կորացած»։-Հիւրշ. 122.


Գոզ

Մէզ.

• Սագրզեան, ՀԱ, 1909, 335 և Karst, Յուշարձ. 404 սումեր gas, kas «մէզ» բառի հետ.-Սագրզեան նաև թրք. kā. sanmak «անասունների միզելը»։ Pe-tersson, Ar. u. Arm. Stud. 93 արմա-տը դնում է գո (զ յառաջացած մեզ հոմանիշի նմանութեամբ), որ է հնխ. uoso-և կցում է հբգ. wasal «ջուր, գետ», waso «խոնաւ գետին», նորվ. vesl «աղբիւր», լեթթ. wasa «հողի թացութիւն» բառերի հետ։-Պատահա-կան նմանութիւն ունին ֆինն. kusi, սիրյ. kudz, հիւս. օստյ. xos-jing հո-մանիշները (վերջինիս մէջ jing «ջուր»). Շէֆթէլովից, KZ, 54, (1927), 241 կցում է սանս. vaha «հոսուն», յն. ὄχετος «ջրանցք», պրս. bazγ «աւազան», իռլ. fūal «մէզ» բառերին։ Առաջին երկուսը պատկանում են հնխ. weg'h. «շարժել, քաշել, վարել» արմատին (Pokorny, 1, 249), որ ձևով համաձայն, բայց նշանակութեամբ տարբեր է, երկրորդը weg2 «թաց» արմատին (Pokorny, 1, 248), որ նշանակութեամբ համաձայն, բայց ձևով տարբեր է և ընդհանրապէս բոլորը միասին մէկ արմատի չեն պատկւյնում։


Գողտր

adj.

mild, delicate, soft, morbid.

• «փափուկ և անուշ» Տիմոթ. կուզ, էջ 324. Սարկ. լս. Տօնակ. Վանակ. յոբ. Մխ. այրիվ. էջ 9, որից՝ գողտրիկ Փիլ. Լծ. կոչ. Խոսր. Վանակ. յոբ. Տօնակ., գողտրաբար-բառ Թէոդոր. մայրագ., գողտրական Նար. 115. -«ողտր բառը «լոյծ» նշանակութեամբ գործածում է երկու անգամ Տիմոթ. կուզ, էջ 324 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. Կուզի մէջ, էջ 82-83)։