Definitions containing the research ել : 10000 results

Աշտէ, ի, ից

cf. Աշտեայ.

· Calfa

NBHL (2)

ԱՇՏԵԱՅ որ եւ ԱՇՏԷ, ի, ից. ասի եւ ԱՇՏԷՆ, իբր ռմկ. Նիզակ. արդն. տէգ. գեղարդն փոքր ձգելի ի բացեայ.

Բարձեալ աշտեայս հանապազակիր ի պատրաստութիւն գազանացն՝ որ ի մայրիսն։ Եհար միով աշտէիւն ընդ միջոց թիկանցն։ Եւ են ստացեալ զէնս աշտեայ հանապազ կրելով ընդ ինքեանս. (Արծր. ՟Բ. 7։)


Աշտուճ

adj.

dry;
— հաց, dry bread.

· Calfa

NBHL (2)

Լոկ աշտուճ հացիւ մխիթարել զանձինս. (Կանոն.։)

Թէ եւ աշտըճով, զանձն երանելի համարի. (Եւագր. ՟Ե։)


Աչագար

adj.

who has bad or sore eyes.

· Calfa

NBHL (1)

Եւ որք մնայցենն՝ աչագարք լինիցին. զի այն է նուաղել աչացն. (Կիւրղ. թագ.։)


Աչալուրջ

adj.

alert, sprightly, vigilant, active, gay;
circumspect.

· Calfa

NBHL (1)

Գալ այսր համարձակութեամբ սրտիւ, եւ աչալուրջ երեսօք։ Այնպէս արժանի լիցուք կալ յաշխարհիս, զի եւ անդ եւս աչալուրջ առ միմեանս բնակիցեմք։ Աչալուրջ համարձակութեամբ տեսանել զտէրն կարասցուք. (Ոսկ. եփես. ՟Գ. ՟Ի.։ եւ Ոսկ. յհ. ՟Ա. 11։) յորս միշտ յն. է լոկ, համարձակութեամբ կամ վստահութեամբ.


Աչալրջութիւն, ութեան

s.

vigilance, circumspection;
frankness;
spirit.

· Calfa

NBHL (3)

Աչալրջութեամբ զքրիստոս տեսանել կարասցուք։ Վայելել աչալրջութեամբ զպատրաստեալ բարիսն սիրելեաց իւրոց։ Մեծաւ աչալրջութեամբ առ աստուած կայիր. եւ այլն. (Ոսկ. յհ. ՟Ա. ստէպ։)

Համարձակ աչալրջութեամբ ասա՛ (յն. համարձակեա՛ց, ասելով). (Կոչ. ՟Ժ՟Գ։)

Վաստակեսցեն յայգւոջ անդր, զի պահպանեսցեն զաւելին աչալրջութեամբ. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Աչառանք

s.

cf. Աչառութիւն.

· Calfa

NBHL (2)

Աչառանօք մարդկան պատրուակեալ։ Աչառանօք ատելութեան. (Լմբ. ատ.։)

πρόσκλησις, ὐπότημα. personarum acceptio, aupicatio. Աչառութիւն. ակնառութիւն, ակնածութիւն. եւ Կասկածանք. ընդ ակամբ հայելն.


Աչառեմ, եցի

vn.

to have respect to the appearance of persons.

· Calfa

NBHL (2)

Չա՛ր է եւ աչառելն ումեք յանիրաւի. (Սարգ. յկ. ՟Զ։)

θαυμάζω, ἑπιγινώσκω προσώπον, χαρίζομαι , ἁίδουμαι. observantia prosequor, personam accipio, gratificor, vereor. Ակն առնուլ. ակնածել. պատկառել. շնորհս առնել ումեք. մարդահաճել. երեսպաշտութիւն ընել.


Աչառիմ, եցայ

vn.

cf. Աչառեմ.

· Calfa

NBHL (2)

Ոչ ընծայիւքն կաշառեալ աչառեցաւ. (Պիտ.) զոր մարթ է իմանալ՝ եւ խաբիլ աչօք, զօշոտիլ. (ռմկ. աչքը առնել).

Հնար է թերեւս աչառել. (Կոչ. ՟Ժ՟Բ) յն. κατασοφιασθεῖναι. sophismatis illudi. ճարտարութեամբ կամ իմաստակութեամբ պատրիլ.


Աչառու, աց

adj.

that respects the appearance of persons, partial.

· Calfa

NBHL (1)

Երեւելի սպասուք, եւ աչառու ովսաննայիւք յղարկեսցեն. (Եփր. գալստ. յերուսաղէմ.։)


Աչարձակութիւն, ութեան

s.

look of love, longing eye, amorous glance, lust.

· Calfa

NBHL (2)

Ոյր աչք են արձակեալ յօտարին իրս եւ յաւելորդս. զակատեալ. մոլի. ցանկասէր. աչքածակ, անգահ.

Աչս արձակելն յիրս անարժանս. ցանկասիրութիւն. յարումն։ անկղիտանալն. ագահութիւն. անյագութիւն. յն. վերադրութիւն, կամ ցանկութիւն. ἑπίθισις. impositio, invasio, concupiscentia.


Աչացաւ

adj. s.

that has bad eyes;
ophthalmy.

· Calfa

NBHL (1)

Ընդ աչացաւացն նեղելոց մեծակական ձայնիւ հառաչեմ. (Նար. ՟Ժ՟Է։)


Աչացաւութիւն, ութեան

s.

complaint, pain in the eyes;
ophthalmy.

· Calfa

NBHL (2)

Իբր Աչացու, կամ զաչացու. (մարթի լինել եւ հոլովականն վերնոյն։)

Սամարուհւոյն անունն, յորմէ ջուր խնդրեաց տէր, լիւսինա (կամ փոտինա, այսինքն լուսաւոր). յիշելով զանունն ի բարեխօսութիւն՝ աչացաւութեան օգնէ ողջութեամբ. (Վրդն. յաւետ.։)


Աչիկայ

cf. Զաչացու.

· Calfa

NBHL (1)

առաւել ռմկ. Ոյր աչք չկայ. կոյր։ Հ. յուլ. 30.։


Աչեղ, ի, աց

adj.

that has a fine eye.

· Calfa

NBHL (1)

Երեւելի մեծութեամբ եւ գեղեցկութեամբ աչաց. մեծակն. հրաչեայ. աչագեղ. խոշոր աչուի, աղուոր աչուի.


Աչեր

s. pl. cf. Աչք.

· Calfa

NBHL (1)

Առաւել ռմկ. իբր Աչք։


Աչոց, ցաց

s.

cf. Ակնոց.

· Calfa

NBHL (1)

որ եւ ԱԿՆՈՑ ասի առ մեօք. Ապակեայ գործի՝ սատար աչաց առ լաւ եւս տեսանել.


Ապաբանութիւն, ութեան

s.

eulogy, praise.

· Calfa

NBHL (1)

Ոչ եմ պահապան եղբօր. գեղեցիկ (հեգնաբար) աղերս ապաբանութեան. Ի նոյն աղերս ապաբանութեան անգիտութեանապաստանել։ Յառաջ անցեալ յաղերս ապաբանութեանն յերկարեցեր. (Փիլ. լին. եւ Փիլ. նխ.։)


Ապագայ, ից

adj.

that is to come, future, posterior.

· Calfa

NBHL (2)

Զապագայսն ապա այցելութիւնն աստուծոյ հոգասցէ. (Յհ. կթ.։)

Իսկ արքայ իբր յապագայս իմն իմացեալ զչուելն յուսփայ. (Յհ. կթ.։)


Ապագովութիւն, ութեան

s.

cf. Ապագովանք.

· Calfa

NBHL (1)

Տանել զապագովութեանցն բամբասանս։ Զապագովութեանցն հարազատաբար հարկանել սպասաւորութիւն։ Զմեծագոյն ապագովութեանցն հատուցանել մրցանակս. (Պիտ.։)


Ապագովեմ, եցի

va.

to dispraise, to blame.

· Calfa

NBHL (6)

Չգովելի. արհամարհ. ումպէտ.

Ոչ ապագով եւ անհաստատ ունել զաստուածային ձայնսն. (Փիլ. յովն.։)

Բուռն հարից ապագովել զսա ըստ կարի։ Ապագովել ի բնաւ մասանց. (Պիտ.։)

Զանձինս ապագովել։ Յորժամ զգեղեցիկ ինչ եւ զպայծառ գովիցէ, զյոռին եւ զանպիտան ապագովէ. (Ոսկ. մտթ.։)

Ապագովեալ կենդանիս։ Ապագովելի այր, կամ իրս. (Պիտ.։)

καταγινώσκω. arguo, condemno, reprehendo, οὑκ ἁποδέχομαι, non admitto. Դսրովել. ընդ վայր հարկանել. պարսաւել. ստգտանել.


Ապաղէն

adj.

unarmed;
յ— մարանչել, to fight without weapons.

· Calfa


Ապաժաման

adj.

that comes or happens too late, tardy;
out of season.

· Calfa

NBHL (1)

Յետնեալ ի ժամանելոյ կամ ի ժամանակէն. դանդաղ. եւ ապաժամ. տարաժամ.


Ապախուրեմ, եցի

va.

to take off one's hat.

· Calfa

NBHL (1)

ἁποκιδαρόω. cidari privo, tiaram tollo. Մերկացուցանել ի խուրէ. հանել զխոյրն ի գլխոյ.


Ապախտանամ, ացայ

vn.

to forget, to be ungrateful.

· Calfa

NBHL (1)

Ապախտ առնել. չսեպել.


Ապախտաւորութիւն, ութեան

s.

ingratitude.

· Calfa

NBHL (2)

Յայսչափ ապախտաւորութիւն եկին, զի ոչ միայն զշնորհակալութիւնն հատանել, այլ եւ զշնորհօղն իւրեանց ոչ գիտել. (Փիլ. յովն.։)

Բազում էր աստուծոյ զիջանելն ընդ աքազու, եւ յոյժ նորա ապախտաւորութիւնն. (Ոսկ. ես.։)


Ապակագործ, աց

s.

glassmaker;
glazier.

· Calfa

NBHL (1)

Հրէի միոյ ապակագործի նստաւ երանելին սիմէօն հանդէպ դրացն ընդ այլ աղքատսն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Ապակագործութիւն, ութեան

s.

art of making glass;
glass-house, glass-works, glass-trade;
glazing, glazier's work.

· Calfa

NBHL (1)

ὐαλουργική τέχνἡ. vitraria ars. որ եւ ԱՊԱԿԷԳՈՐԾՈՒԹԻՒՆ. Արուեստ գործելոյ զապակիս եւ զուլունս ապակեղէնս.


Ապականագործ

adj.

that corrupts, corrupter, destructive.

· Calfa

NBHL (2)

Շիջցի արդ տէր քոյովն՝ զոր եկիր արկանել յերկիր՝ հրովն, ապականագործս այս հուր. (Սարկ. հանգ.։)

Որպէս զապականագործ փտութիւն ինչ ի բաց հատանել. (Ոսկ. գծ.։)


Ապականարար, ի, աց

adj.

cf. Ապականագործ.

· Calfa

NBHL (1)

Երոկւ զօրութիւնք, փրկականն, եւ ապականարարն ... բարեգործակք, եւ ապականարար. (Փիլ. ել.։)


Ապականացու, աց

adj.

corruptible.

· Calfa

NBHL (2)

φθαρτός. corruptibilis որ եւ ԱՊԱԿԱՆԱԿԻՐ, ԱՊԱԿԱՆԵԼԻ. Ներքոյ անկեալ ապականութեան. մահկանացու. փտելի, մաշելի. անպիտան. անցաւոր. ֆանի.

Մահկանացու եւ ապականացու էառ մարմին. (Կիւրղ. գանձ.) իմա՛ որպէս յն., որ զանանգոսնելի կիրս ի մէջ բերէ. իսկ Անապական ասի՝ որպէս յն. φθαρτός , որ զանանգոսնելի կիրս ի մէջ բերէ. իսկ Անապական ասի՝ որպէս յն. ἁδιάφθαρτος իբր ազատ յանգոսնելի կրից, եւ ի փտութենէ մարմնոյն ի գերեզմանի։ cf. ԱՆԱՊԱԿԱՆ։


Ապականեմ, եցի

va.

to corrupt, to spoil;
to alter, to change, to falsify;
to contaminate, to soil, to dirt, to spot;
to cause to rot, to putrefy;
to deform, to disfigure;
to deprave, to seduce;
to pollute, to profane;
to poison, to infect;
to vitiate;
to debauch, to lead astray;
— զկոյս, to deflour, to debauch;
— զսիրտ, to corrupt the heart;
— զտեսիլ մորուաց, to shave;
— զառողջութիւն, to ruin the health;
— զբարս, to corrupt the morals;
— զօդ, to infect the air;
— զհամբաւ, to libel;
— հրոյ զլերինս, to consume, to burn, to devour the mountains;
— զխորհուրդս ուրուք, to render useless advice;
— զմիտս, to seduce.

· Calfa

NBHL (7)

Այր՝ որ համարեցաւ սատակել զմեզ, զնա ապականեսցուք։ Հալածեցից զթշնամիս իմ, եւ ապականեցից զնոսա։ Ապականել նմա զնոսա ըստ բանին տեառն։ Ապականեաց յէու զբահաղ յիսրայէլէ։ Առաւել քաքն զազգսն, զորս ապականեաց տէր յերեսաց որդւոցն իսրայէլի։ Անիծանիցէ զքեզ, եւ ապականիցի. եւ այլն։

Զայլափառիցն ապականել զծաղր. (Որպէս եւ Պրպմ. ՟Խ՟Գ.) իմա՛, անհետ առնել։

Ապականել զերկիր. զբերս երկրին, զվճիռ, զերեսս, զտեսիլ մօրուաց, եւ այլն։

(ի Ապ, եւ Ակն). ἁφανίζω. ab aspectu removeo, ex oculis tollo, perdo. Բառնալ եւ աներեւոյթ առնել յաչաց. անհետ առնել. սատակել. կորուսանել ի միջոյ. ջնջել. աչքին առջեւէն կորսընցընել, փճացընել. նապէտիտ էթմէք, եօզ էթմէք, իզինի թօզունու պրագմամագ.

φθείρω, διαφθείρω (լծ. հյ. վթարել, վատթարել). corrumpo. Եղծանել. խանգարել. աւերել. վնասել. աւրել. պօզմագ, պէրպատ էթմէք.

μολύνω, polluo, inquno, σπιλόω, maculo, foedo, labem adspergo, διαφθείρω, decorrumpo. Պղծել. աղտեղել. արատել. մուրտարլամագ.

καταβρώσκω. depascor, devoro. Ճարակիլ. ափել. ծախել.


Ապահար, ից

adj.

menstrual;
having menses;
excrement;
privy.

· Calfa

NBHL (1)

Յայտնին գործովք՝ սերմն ի մանկարարութիւն եւ ապահարն ի ծնունդ ծնիցելոյն։ Նուազեալ թափի ի մարմնոյն ապահարն։ Որչափ մանուկն ի ստինսն է, ոչ լինի մայրն յապահար. (Կանոն.։)


Ապահարկ

adj.

exempt from taxes;
— առնել, to exempt one from taxes.

· Calfa


Ապահարկեմ, եցի

va.

"cf. Ապահարկ առնեմ."

· Calfa

NBHL (1)

Ապահարկ կացուցանել.


Ապահովանամ, ացայ

vn.

to be sure, to be assured.

· Calfa


Ապահովեմ, եցի

va.

cf. Ապահովացուցանեմ.

· Calfa


Ապահովութիւն, ութեան

s.

surety, security.

· Calfa


Ապաշաւանք

s.

cf. Ապաշաւ.

· Calfa

NBHL (2)

Արծարծել անդրէն ի ձեռն ապաշաւանաց զվրիպանացն կորուստ. (Արծր. ՟Ա. 1։)

Ընծայել աստուծոյ կա՛մ զխոտանն, կամ ապաշաւանօք. (Խոսր.։)


Ապաշաւեմ, եցի

va.

to regret, to repent of, to lament.

· Calfa

NBHL (8)

Խղճիւ ապաշաւել։ Ապաշաւել ընդ մեղսն, կամ ընդ չարախօսելն. (Պիտ.։ Նար. ՟Ի՟Թ։ Լմբ. սղ.։ Վրք. հց. ՟Ը։)

Ապաշաւել զվարս, կամ զառաջին գործ, կամ զանցելոցն զչարիս, կամ զանկանելն ի բարեաց, կամ զաւուրս. (Յհ. կթ.։ Իգն.։ Սարգ.։ Լմբ. պտրգ.։)

Ապաշաւեցէ՛ք. իբր թէ լալ եւ ափսոսել. (Ոսկ. գծ.։)

Ապաշաւէր զայն։ եթէ ընդէ՞ր բնաւ ցանկացաւ ուտել. (Վրք. հց. ՟Ե։)

Քաւ լիցի ախայել ապաշաւել (յն. մի բայ) յանձն իմ. (՟Ա. Մակ. ՟Ժ. 5։)

Ոչ կամեցարուք լսել, ես զձեզ ապաշաւեմ ասէ։ Պատասխանի ետ մուշեղ, դու պարտիս յանձն քո ապաշաւել՝ քան թէ ի մեզ. (Արծր. ՟Բ. 3։)

μετανοέω. poenitet me. Ապաշաւ առնուլ. յապաշաւս լինել. ապաշաւանս կրել. փոխել զմիտս. դառնալ. ցաւիլ. զղջալ. ապաշխարել. լալ. աւաղել. եւ ստրջանալ. փոշիմանել, ափսոսալ. փիւշման օլմագ. աճըմագ. թէօվպէյէ կէլմէք.

φείδομαι. parco. Խնայել, զնդալ, անխայել, կարեկից լինել. խղճալ, մեղքընալ.


Ապաշխարեմ, եցի

va.

to repent of, to regret.

· Calfa

NBHL (4)

Ապաշխարել ի գործոց, կամ խորդով եւ մոխրով, կամ զպոռնկութիւն. (Յայտ. ՟Բ. 21. 22։ Մտթ. ՟Ժ՟Ա. 21։)

Ապաշխարել զվնասս, կամ զյանցանս, կամ զկախարդութիւն. (Յճխ. ՟Ժ՟Թ։ Մանդ. ՟Ժ՟Ե։ Եղիշ. ՟Ը.)

Ապաշխարէր զասացեալսն ... մեծապէս ապաշխարելով զղջմամբ զասացեալ բանսն. (Բուզ. ՟Դ. 54։)

Իբր Ապա աշխարել, կամ ապ՝ աշխարել. μετανοέω. poenitentiam ago, resipisco. Զղջալ ի վերայ գործեալ սխալանաց. ցաւել եւ լալ ի վերայ մեղաց. ապաշաւել. դառնալ եւ զգաստանալ. կրել վիշտս կամաւորս.


Ապաշխարութիւն, ութեան

s.

repentance, penitence;
mortification.

· Calfa

NBHL (5)

Անտես առնես զմեղս մարդկան ապաշխարութեամբ։ Առ սակաւ սակաւ դատելովն՝ տայիր տեղի ապաշխարութեան։ Զի տաս ի վերայ մեղաց ապաշխարութիւն. (Իմ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Բ։)

Ապաշխարութիւն անիրաւութեանց գովելի է. (Փիլ. քհ. ՟Է։)

Ապաշխարութիւն է ըստգտանելն զանձն, եւ հրաժարել ի վնասակարացն. եւ այլն. (Յճխ. ՟Ժ՟Թ։)

Ապաշխարութիւն՝ ապաշաւելն միայն է զանցեալ գործս վատթարութեանն. պտուղ ապաշխարութեան անկեղծ բարեգործութիւնն է. Շ. մտթ.։

Դի՛ք փոքր ինչ ապաշխարութիւն (խոստովանելոյ). (Շ. թղթ.։)


Ապաշնորհ, աց

adj.

ungrateful;
vain;
vile, disagreeable.

· Calfa

NBHL (2)

Վեհերոտ է դանդաղելով եւ ապաշնորհ, զի առեալ լաւ պատճառս՝ ընդդիմանայ գոյացութեանն. (Փիլ. լին.։)

Առասպելս ասէր զապաշնորհ կրօնսն. (Ոսկ. ՟ա. տիմ.։)


Ապաշնորհութիւն, ութեան

s.

ingratitude.

· Calfa

NBHL (1)

Բազում բարերարութիւնս գտեալ, եւ ի ձեռն բազմացն ցուցեալ զապաշնորհութիւն. (Փիլ. ել.։)


*Ապառիկ

adj.

on credit;
— գնել վաճառել, to buy or sell on credit.

· Calfa


Ապառնի, նեաց

s. adj. gr.

futurity;
future;
— ժամանակ բայից, future tense.

· Calfa

NBHL (4)

Օրէնք բարօք (այսինքն բարւոք) եդեալ իցեն. եւ կամ առ ապառնի ժամանակն լինելոց իցեն։ Այսպէս եղեւ առ այնոսիկ՝ որք յայնժամ էին, եւ յայնժամ (կամ այժմ) թերեւս լինի, եւ ի յապառնի ժամանակն ոչ այլաբար պատահիցի. (Պղատ. օրին. ՟Բ. ՟Գ։)

Զապառնեացն եւ զհանդերձելոցն օրհնութեանցն. (Յհ. իմ. եկեղ.։)

Մինն աստեացս, եւ միւսն ապառնեացն։ Պտմել յապառնիսն։ Աստ եւ ի հանդերձեալն ապառնի. եւ այլն. (նար։)

μέλλων, -ον. futurus, -um, ἕπειτα, posterum. Որ ինչ ապա առնի, կամ առնելի է. որ յետոյ ունի լինել. լինելոց. գալոց. հանդերձեալն. ըլլալու, ըլլալիք, մեկալ.


Ապառում

adj. adv.

insolent, pert, bold, audacious;
—ս, insolently, pertly.

· Calfa

NBHL (3)

Առ ի խնուլ զբերանս այնոցիկ՝ որք ապառումք էին։ Զապառում լեզուս նոցա արգելոյր։ Անուն կայիափա. ապառում, խիստ եւ յանդուգն էր սաքան զայլսն ամենայն։ Ոչ կարէր ուրանալ, թէ եւ յոյժ ապառում էր. (Ոսկ. յհ. ՟Ա. 36։ ՟Բ. 19. եւ 17։)

Ապառում ըմպողաց հիքութեան պատճառ։ Տաժանելի եւ ապառո՛ւմ չար. (Պիտ.։)

Որպէս թէ կա՛մ անառ յումեքէ, Չառօղ զխրատ. անողոքելի. անամոքելի. անհամբոյր. խիստ. վայրագ. կամ մանաւանդ՝ ի հյ. ապ, եւ ի թ. առ. այսինքն ամօթ. որպէս թ. առսըզ. յորմէ եւ Անառակ. այսինքն Անամաչ, անամօթ, լիրբ, յանդուգն, ժպիրհ. անմարդի. անզգամ. անզգայ. որպէս եւ յն. ἁπαίσχυντος. imprudens եւ ἁναίσθητος, insensatus, desipiens


Ապարանազարդ

adj.

ornamented by palaces or mansions.

· Calfa

NBHL (1)

Խորհել զշինուածաձեւ եւ ապարանազարդ կերպարանաց փղի. (Վեցօր. ՟Թ։)


Ապարանք, նից, նաց

s. pl. palace, court, regal mansion;
house, dwelling.

· Calfa

NBHL (1)

βάρις, βασίλειον, οἱκία. palatium, regia, aedes, domus;
Տուն երեւելի՝ արքունի կամ իշխանական. պալատն. յարկ. բնակարան որմեալ կամ պարսպաւոր.


Ապարասանեմ, եցի

vn.

to be unbridled, licentious, insolent.

· Calfa

NBHL (2)

Ապարասանել, եւ լինել դադան եւ աբիրոն. (Առ որս. ՟Ժ՟Բ։)

ԱՊԱՐԱՍԱՆԵՄ ԱՊԱՐԱՍԱՆԻՄ ἁπαυθαδιάζομαι. insolesco. եւ այլն. Ըմբոստանալ. ըմպահկել. անսանձ եւ անսաստ լինել. գլուխ քաշել, թօթվել, խեռութիւն ընել.


Ապարասանութիւն, ութեան

s.

insolence, effrontery, impudence, licentiousness.

· Calfa

NBHL (2)

Զամենայն դժնդակ ապարասանութիւնս զբարուց շարժմանց սանձել խաղաղարար ազատութեամբն. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Զբազմութիւնն՝ ապարասանութեան լծթնկէց լինելոյ (յն. մի բառ՝) թաթկոյթ արարեալ. (Փիլ. ՟ժ. բան.։)