Definitions containing the research առ : 10000 results

Ապշոպեմ, եցի

va.

to seize;
to take by force.

· Calfa

NBHL (1)

Ի բաց շոպել, յափշտակել. շորթել. խլել. առնօղ առնողի ըլլալ.


Ապշութիւն, ութեան

s.

astonishment, surprise, amazement, stupor;
dulness, heaviness, stupidity;
lethargy;
յ— կործանել, to be hebetate;
cf. Ապշեցուցանեմ;
յ— կործանիլ, ընկղմիլ, cf. Ապշիմ.

· Calfa

NBHL (1)

Յահագին ապշութենէ թմրութեանն սակաւիկ մի ոգի առեալ։ Ի մեծ տրտմութիւն ապշութիւն ընկղմեալ։ Մոլորութեան ապշութիւն, եւ այլն. (Փարպ.։)


Ապռեմ, եցի

va.

to plunder, to pillage, to ravage.

· Calfa

NBHL (1)

Արագ արագ ապռեաց, յաւարի առ վաղվաղակի. (Գէ. ես.։)


Ապսպարեմ, եցի

va.

to recommend.

· Calfa

NBHL (2)

Յառնելն՝ յաստուած ապսպարելն է զյապայն. (Վրդն. դան.։)

ἑπιτρέπω commendo գրի եւ ԱՊԱՍՊԱՐԵԼ. եւ իբր ռմկ. ԱՊՍՊՐԵԼ. Յանձն առնել. ապաստան առնել. աւանդել. վերածել. ընծայել. թողուլ. (իբր ընդ Ասպարաւ կամ հովանեաւ այլոյ արկանել). սիփէր էթմէթ, մանաւանդ սըփարըշ էթմէք, սըմարչամագ, թէսլիմ էթմէք.


Ապստամբեմ, եցի

vn.

to rebel, to revolt, to mutiny, to conspire;
— ի հաւատոց, to apostatize, to abjure religion.

· Calfa

NBHL (3)

Յերեքտասաներորդում ամին ապստամբեցին։ Ապստամբեաց յաստուծոյ փրկչէ իւրմէ։ Թէ ապստամբիցէք այսօր ի տեառնէ։ Մի՛ լինիք ապստամբք ի տեառնէ, եւ մի՛ ի մէնջ ապստամբէք. եւ այլն։

Մի՛ ասեր՝ թէ վասն տեառն ապստամբեցի. (Սիր. ՟Ժ՟Ե. 11։)

որ եւ ԱՊՍՏԱՄԲԻԼ. ἁφίσταμαι, ἁποστατέω , ἁθετέω. deficio, desro, descisco, rebellis fio, praevaricor, rebello. Յետս կալ. ընդվզիլ. վտարանջել. հեստել. անսաստել. նշկահել. լծընկէց լինել. ի բաց կալ ի ծառայութենէ. յետս կալ ի հնազանդութենէ գլխոյն կամ իշխանի. գլուխ քաշել.


Ապստամբութիւն, ութեան

s.

rebellion, revolt, mutiny, sedition, faction, revolution.

· Calfa

NBHL (2)

Եթէ վասն ապստամբութեան ինչ յանցեաք առաջի տեառն։ Ստիպաւ տագնապէին զապստամբութիւնն։ Զօրացան յապստամբութեան իւրեանց։ Զհետ ապստամբութեանց մերոց գնասցուք. եւ այլն։

Եւ զի՞նչ իցէ ապստամբութիւնն. (Ոսկ.) զնա կոչէ ապստամբ, որպէս թէ զբազումս կորուսանիցէ, եւ ապստամբ առնիցէ։


Ապտակեմ, եցի

va.

to box, to slap, to cuff.

· Calfa

NBHL (2)

Ծնողն անտես առնէ զգութն, եւ ապտակէ. (Լմբ. սղ. ՟Հ՟Ը։)

Տեսանել (հրէիցդ) ի բացուստ զերուսաղէմ. ապտակէք զծնօտս ձեր, եւ պատառէք զհանդերձս. (Պիտառ.։)


Ապրանք, նաց

s. pl. life, duration of life;
ոչ լինել ապրանաց, to be in a dying state, to be dying.

· Calfa

NBHL (3)

Մովսէս մարգարէն նզովեալ է զյիշոցնատուն, եւ զիւր ապրանքն ամենայն, զնստելն եւ զյառնելն. (Երզն. խրատ.։)

Զգեստն նոյնպէս դուզնաքեայ եւ առանց պաճուճանաց՝ առ ի յապրանս ի ցրտոյ եւ ի տօթոյ. (Փիլ. տեսական.։)

Զժողովրդեանն ապրանքն կերան։ Որով լինէր վաճառ եւ ապրանք. (Վրդն. սղ. եւ Վրդն. դան.։)


Ապրուստ

s.

livelihood, subsistence, maintenance, provision.

· Calfa

NBHL (2)

Հնչումն տաշելոց փայտիցն առ նոյիւ՝ յապրումն հաւատարիմ առնն։ Ապրուստ ի տուն աստուծոյ։ Խնդրեցին զապրուստ ի սրոյ քաջամարտիկ ախոյեանէն. (Արծր. ՟Դ. 11։)

Չորիւքն դիւրաւ զապրուստ անձանց մարթի վճարել։ Շտեմարանել առ ի յապրուստ կենցաղական կարգաց. (Յհ. կթ.։)


Ապրսամ

s.

cf. Բաղսամոն.

· Calfa

NBHL (1)

Զաղանդ բառնայ զերակղացւոյն, որ ապրսամ եղով եւ ջրով ասեն միշտ մկրտիլ։ Հերակլանոսք լուանան ապրսամ իւղով եւ ջրով. (Տօնակ.։) (Ոսկիփոր.։)


Աջակողմն

s.

right side, right hand;
— նաւու, starboard;
յաջակողման, to the right.

· Calfa

NBHL (1)

Խոտորեսցի յաջակողմն իւր առ քաղցի։ Ննջեսցես յաջակողմն քո։ Յաջակողմն նաւին։ Զաջակողմն թեւին բեկանէր. (Ես. ՟Թ. 20։ Եզեկ. ՟Դ. 6։ Յհ. ՟Ի՟Ա. 6։ ՟Ա. Մակ. ՟Թ. 15։)


Աջեայ, եայք, աջիք, եայց, եաց

cf. Աջակողմեան.

· Calfa

NBHL (1)

Աջեացն եւ ահեկեացն հակառակօքն միաբանելովք. (Եղիշ. դտ.։)


Աջող, աց, ից

cf. Յաջող.

· Calfa

NBHL (1)

Ասէք, թէ ոչ աջող է ճանապարհ տեառն. միթէ ի՞մ ճանապարհ իցէ աջող. ո՞չ ապաքէն ձեր ճանապարհքն չեն աջող. (Եզեկ. ՟Ժ՟Ը. 28։)


Աջողակ

cf. Յաջողակ.

· Calfa

NBHL (4)

Քան զաջողակն առնէ իմն յաջողակագոյն (խոտորելով յաջն). (Առ որս. ՟Ժ՟Բ։)

Յառաջակողմանն աջողակ աշտիճանի դասեալք։ Աջողակ բարեացս վտակք. (Պիտ.։)

Ի կողմանն աջոյ կայից հիւսիսոյ՝ ըստ առակողին ընթացից հետոց աջողակ հողմոյն. (Նար. խչ.։)

Այս երկիրս ամենայն բարութեամբ լի է, եւ աջողակ եւ առողջ. (Զենոբ.։)


Աջողակութիւն, ութեան

s.

cf. Յաջողակութիւն.

· Calfa

NBHL (1)

Յառն վահանայ ի լաւութիւն հայելով եւ յաջողակութիւն. (Փարպ.։)


Բաժանեմ, եցի

va.

to divide, to separate;
to share, to distribute;
to cut, to decompound, to disjoin, to uncouple, to disunite, to split, to cleave, to scatter, to behead, to make an incision;
— վիճակաւ, to allot.

· Calfa

NBHL (7)

Բաժանեցից զաւարն։ Տո՛ւր ինձ բաժին. եւ նա բաժանեաց նոցա զկեանս։ Ասա՛ ցեղբայր իմ բաժանել ընդ իս զժառանգութիւնն։ Բաժանեցէ՛ք զերկիրն եօթն բաժին։ Դու բաժանեսցես ժողովրդեանդ այդմիկ զերկիրն։ Վիճակաւ բաժանեսցեն զժառանգութիւն նոցա։ Բաժանեա՛ զերկիրս զայս ի ժառանգութիւն ինն ցեղիցն։ Բաժանեաց նոցա ճարակս։ Բաժանէ իւրաքանչիւր՝ որպէս եւ կամի։ Ոչ բաժանեաց նոցա. եւ այլն։

Բաժանեաց տուն առ տուն, եւ գեօղ առ գեօղ, եւ ագարակ առ ագարակ. (Լաստ. ՟Դ։)

Առ զզօրն, եւ բաժանեաց յիրս առաջս։ Եւ անտի բաժանի ի չորս առաջս։ Բաժանեցաւ ջուրն յայսկոյս եւ յայնկոյս։ Բաժանեսցի Իսրայէլ ընդ երկու։ Բաժանեսցի հայր յորդոյ, եւ որդի ի հօրէ։ Ամենայն թագաւորութիւն բաժանեալ յանձն՝ աւերի.եւ այլն։

Զյատուկ բաժանեն քառակի. (Պորփ.։)

Ըստ ձերո՞ց կամաց պարտիցիմ զանձն ինչ բաժանել, եւ ըստ ձերոց հաճոյից վաճառել զարդարութիւն. (Սեբեր. ՟Թ։)

ԲԱԺԱՆԵՄ ԲԱԺԱՆԻՄ. գրի եւ ԲԱՐԺԱՆԵԼ. μερίζω, διαμερίζω , ἁπονέμω, ἁποδιαστέλλω, διαιρέω partio, dispertio, distribuo, divido Բաժին բաժին կամ մասն մասն առնել զմի ինչ բոլոր , եւ բաշխել, վիճակել. մասն բաժին ընել՝ տալ. բաժնել.

ԲԱԺԱՆԵԼ. διαιρέω, διαμερίζω, ἁφορίζω divido, separo Տրոհել, զատուցանել, անջատել. մեկնել յիրերաց. որոշել. քակել. (եւ ըստ այսմ առաւել կրաւորաբար վարի ի սուրբ գիրս ). բաժնել, զատել.


Բաժանումն, ման

s.

division, share, distribution, partition, repartition, dispensation;
decomposition, dismemberment, disengagement, disjunction, distraction, dissolution;
stitch, rupture, departure;
separation, disunion, scission, retrenchment, section, segregation.

· Calfa

NBHL (3)

Կարմիր ծովուն բաժանումն հզօր հրամանաւ բաժանողին առնն Աստուծոյ.

Բաժաննումն զմինն ի բազումս տրամատէ եւ յանբաւս։ Ի ձեռն բաժանման ստուգաբար զմասունս նորա իմանամք։ Բաժանումն է առաջին հատումն ենթակայի (այսինքն առաջիկայ) իրողութեան. ո՛րգոն, յորժամ ասեմք, եթէ կենդանեացն ոմանք անբանք. (Սահմ. ՟Բ. ՟Ժ՟Է։)

ԲԱԺԱՆՈՒՄՆ. διαφωνία dissensio Երկպառակութիւն. անմիաբանութիւն. տարաձայնութիւն.


Բաժեմ, եցի

va.

to tax, to levy a duty.

· Calfa


Բաժին, ժնից

s.

part, share, portion, quota, proportion, distribution, equality, parcel, piece;
dose;
lot;
— հարկաց, assessment.

· Calfa

NBHL (3)

Մասն արանցդ՝ որ եկին ընդ իս. նոքա առցեն զբաժին իւրեանց։ Բաժին եւ ժառանգութիւն ի տան հօր մերոյ։ Բաժին քո ընդ նոսա մի՛ լիցի, զի ես եմ բաժին քո եւ ժառանգութիւն։ Բաժին իմ ես դու տէր։ Եւ այս են բաժինք, զոր բաժանեաց Մովսէս որդւոցն Իսրայէլի։ Գնել անդ բաժին ի մէջ ժողովրդեանն։ Սոցա ել բաժին վիճակաւ։ Այս վիճակ բաժնիւ դարապանաց՝ որդւոցն կորխայ։ Մասն բաժնի։ Մասն ի բաժնի։ Բաժինք շնորհաց կամ պաշտամանց։ զԻ՞նչ բաժին կայ հաւատացելոյն ընդ անհաւատին։ Այս եղեւ բաժին իմ յամենայն վաստակոց իմոց. եւ այլն։

Զմարդն խառնէր ի բաժնին (այսինքն հաղորդ առնէր) եղելոցն անուանս դնելոյն. (Սեբեր. ՟Է։)

Մերթ՝ Բաժանումն. տրոհումն. ի բաց որոշումն. զատումն. կամ երկպառակութիւն. եւ պէսպիսութիւն. զանազանութիւն.


Բալատեսիլ

adj.

dark, gloomy.

· Calfa

NBHL (1)

Բալատեսիլ գոլորշիւք զօրէն խիտ ամպոյն զսրբոյ հոգւոյն ճառագայթսն ի բաց հալածեն. (Բրս. պհ.։)


Բախումն, ման

s.

cf. Բախիւն.

· Calfa

NBHL (1)

Որ ողբալով՝ բախմամբ սրտին, տեառնըդ իմոյ մայր առ խաչին. (Յիսուս որդի.։)


Բախտաւոր, աց

adj.

fortunate, lucky.

· Calfa

NBHL (1)

Ի փառաւորութենէ անտի՝ բախտաւոր (կոչի). (Եզնիկ.։)


Բախտաւորութիւն, ութեան

s.

happiness, good fortune, luck.

· Calfa

NBHL (1)

Ոչ ընդ աստեղս պչուցանել, թէ նոքա ինչ իցեն պատճառք բախտաւորութեան։ Բարեբախտութեանց եւ չուառութեանց զաստեղսն դնեն պատճառք. (Եզնիկ.։)


Բակեղաթ, ի

s.

wallet, bag.

· Calfa

NBHL (1)

Եբեր առնն Աստուծոյ ... նկանակս գարեղէնս, եւ պաղատիտս բակեղաթաւ. ((ա՛յլ ձ. բակեղեթաւ). ՟Դ. Թագ. ՟Դ. 42։)


Բաղադրեմ, եցի

va.

to compose, to conjoin;
to ally;
to mingle, to mix;
to compound.

· Calfa

NBHL (1)

Աստուստ եւ անուն հաւաքաբանութեան գտաւ, որ նշանակէ բաղհաւաքումն. քանզի բաղ՝ յորոց վերայ առադրի, բազմութիւն նշանակէ, որպէս մարտակից. (Անյաղթ վերլծ. ՟Թ։)


Բաղադրութիւն, ութեան

s.

compound, composition, synthesis, combination, condition, confection, formation, mixture.

· Calfa

NBHL (3)

Բաղադրութիւն է՝ պարզիցն առ միմեանս դրութիւն. (Անյաղթ պերիարմ.։)

Ստեղծեր զմարդն ի տիպ տէրունւոյ՝ բաղադրութեամբ ի քառանիւթոյ. (Գանձ.։)

σύνθεσις compositio Ի միասին դրութիւն. զօդումն. շարադրութիւն. յարադրութիւն. բաղկացութիւն. զանգումն. խառնումն. միաւորութիւն.


Բաղազան

adj.

suitable.

· Calfa

NBHL (1)

Են սոքա այնոցիկ բաղազանք, խառնեալք ընդ անխառնելիսն։ Բաղազան դառնութեան՝ մասամբ վարելով. (Պղատ. տիմ.։)


Բաղազանեմ, եցի

va.

to conform, to make conformable.

· Calfa

NBHL (3)

Բաղազանել զթիւ առ այլ թիւ, որպէս զտասն առ հինգ, ասելով, թէ տասն հինգին կրկնապատիկ է. (Սահմ. ՟Ժ՟Է։ Երզն. քեր.։)

Զայսոսիկ բաղազանէ ընդ միմեանս, եւ օտարացելոցն բնութեամբ եւ պատահմամբ՝ համեմատութիւն առնէ բարոյից. (Լմբ. առակ.։)

Աստուած ի մարմնի բաղազանեալ կերպիւ ծառայի. (Զքր. կթ.։)


Բաղազանութիւն, ութեան

s.

fitness, relation, conformity, connection;
alliance.

· Calfa

NBHL (3)

Զի՞նչ են բաղազանութիւնքն. կրկնապատիկն առ կէսն, եւ կիսոյն առ կրկնապատիկն։ Ունի երիս բաղազանութիւնս. ի հերակլեայ առ բազմութիւն հերակլեանց, եւ ի բազմութենէ հերակլեանց առ հերակլէս, եւ ի հերակլեանց առ միմեանս. (Անյաղթ պորփ.։)

Ցուցից եւ զիւր գործառնութեանցն բաղազանութիւն. (Մագ. ՟Կ՟Բ։)

յԱստուածայինս՝ իբր Միասնականութիւն. ներգոյութիւն. ներպարառութիւն անձանց. առնչութիւն. որպէս ὀμοουσιότης consubstantialitas, ἑμπερίληψις comprehensio, circumincessio


Բաղազանումն, ման

s.

cf. Բաղազանութիւն.

· Calfa

NBHL (1)

Երից բաղխոհութեանց առ մի բաղխոհութիւն բաղազանումն. (Քեր. քերթ.։)


Բաղաձայն, ից

adj.

consonant;
unanimous.

· Calfa

NBHL (5)

Այլքն ամենայն (արտաքոյ ձայնաւոր տառից) բաղաձայնք են, բ գ դ զ թ եւ այլն։ Յորժամ յերկուս բաղաձայնս յանգսցի, ո՛րկէն, աղց. (Թր. քեր.։)

Ի ձայնաւորաց տառիցն եւ ի բաղաձայնիցն յարմարելով. (Շ. բարձր.։)

Որոշէ զձայնաւորսն ի բաղաձայնիցն՝ իբր պատուականս, եւ պատճառս ձայնին յարմարման. (Երզն. քեր.։)

Զանբանականն ի բաղաձայնս թողլով զգիր՝ որբասցուք զհօրն զվտանգ. իմա՛ զանձայն տառդ մ (մարդ), կամ բ (բանական). կամ այլ ինչ այսպիսի։

σύμφωνος, συνηχῶν consonans որ եւ ասի Ձայնակից. Ձայնորդ. Շարաձայն. Բարբառակից. Տառ կամ գիր հարկաւ կցելի ընդ ձայնաւոր տառից, զի եւ ինքեան մարթասցի տալ զիւր հնչումն, զի ըստ ինքեան կա՛մ է բոլորովին անձայն. զոր օրինակ բ, գ, դ եւ այլն. եւ կամ կիսաձայն, զ, չ, ս եւ այլն.


Բաղաձայնութիւն, ութեան

s.

consonance.

· Calfa

NBHL (1)

Զօրէն երաժշտական գործւոյ յարմարել առ մի եւ նոյն բաղաձայնութիւն եւ հնչակցութիւն կամաց առ բանս, եւ բանից առ գործս։ Յարմարական եւ նուագաւոր բաղաձայնութիւն կատարէր, եւ արդարեւ երաժշտական. (Փիլ. ել. եւ Փիլ. տեսական.։)


Բաղանապետ, ի, աց

s.

bath-keep-er, bather;
bath-woman.

· Calfa

NBHL (1)

Եկեալ առ բաղանապետ մի՝ տայր զինքն ի մշակութիւն նմա. (Ճ. ՟Ա.։)


Բաղանունութիւն, ութեան

s.

cf. Փաղանունութիւն.

· Calfa


Բաղարջակերք, րաց

s.

the feast of unleavened bread.

· Calfa

NBHL (1)

Եւ էր զատիկն, եւ բաղարջակերք յետ երկուց աւուրց։ Յառաջնում աւուր բաղարջակերաց։ Զտօն բաղարջակեացն պահեսջիք.եւ այլն։


Բաղբաղայք, յից

s. pl. pretext, colour, cloak;
calumny, false accusation;
cf. Բաղայք.

· Calfa

NBHL (2)

Ամենեւին պատճառս եւ յանցանս եւ բաղբաղայս ոչ գտանէին զնմանէ. (Դան. ՟Զ. 4։)

Ի ծննդենէն մինչեւ ի կատարած առանց բաղբաղայից։ Բաղբաղայս պատճառելով՝ զսահմանեալ ժամանակաւն անցանեն։ Զամենեսին ոչ է հաստատուն բաղբաղայիւք հարկանել։ Բանականապէ՞ս բաղբաղայս ի վերայ դնէ, եթէ անբանաբար։ Գեղեցիկ բաղբաղայս ի վերայ դնէ. (Փիլ. քհ. ՟Է. ՟Ժ՟Է. եւ Փիլ. նխ. ՟Ա։)


Բաղբաղանք

s.

cf. Բաղբաղայք.

· Calfa

NBHL (1)

Նստէր բաղբաղանօք իբրեւ զքահանայապետ (այսինքն սուտ անուամբ, կամ պատրուակաւ, պատճառանօք). (Մագ. ՟Ա։)


Բաղբաղեմ, եցի

va.

to pretend, to conceal under a pretext;
to calumniate;
to accuse, to impeach.

· Calfa

NBHL (6)

Յորժամ մեղիցէ, բաղբաղէ եւ բարուրս դնէ զաստուածութիւնն, զիւր խոտորումն յեղմանն դնելով Աստուծոյ։ Մի՛ զհարկ բաղբաղեր, այլ զքո զբարսդ։ Պարսաւասէր մասն ունելով՝ պատճառեն եւ բաղբաղեն զանպատճառն եւ զանբաղբաղայն. (Փիլ. Ստէպ։)

Զայս ինչ եւ զայն բաղբաղես, եւ պատճառես զպատճառս մեղաց։ Մի՛ ինչ բաղբաղեսցես, մի՛ ինչ արուեստաւորեսցես հակառակ քո փրկութեանդ։ Ածաբ. (մկրտ.։)

Բաղբաղեն ի խորհուրդս իւրեանց, կարկատեն զրաբանութեամբ. (Մագ. ՟Լ՟Թ. (որ եւ ի ՟Բ. ՟Դ. վարէ իբր պատրուակել կամ թաքուցանել պատճառանօք)։)

Բառս իմն եւ քնոււթիւն ընդդէմ միմեանց ուսոյց բաղբաղել։ Յամօթ լիցին նոքա, որք արարած բաղբաղեցին (այսինքն յօդեցին) զբանն Աստուծոյ. (Լմբ. ատ. եւ Լմբ. առակ.։)

Զամենայն իսկ պատմութիւնս քերթողացն պատճառ կորստեան յիրաւի ոք թէրեւս բաղբաղեսցէլինել այսինքն ամբաստանեսցէ փաստիւք. (Պիտ.։)

αἱτιάομαι causor, criminor, σκήπτω fingo, praetexo Կցկցել. կարկատել. ստութեամբ յօգնել բաղայս, այսինքն պատճառանս վասն իւր, կամ մեղադրանս ի վերայ այլոց. պատճառել. մեղադրել. ստգտանել.


Բաղբաջանք, նաց

s.

cf. Բաջաղանք.

· Calfa

NBHL (1)

Ըստ հեթանոսական առասպելաբան բաղբանջմանց. (Անան. եկեղ։)


Բաղդատական, ի, աց

adj.

comparative.

· Calfa

NBHL (2)

Ըստ քերականաց՝ Նշանակ բաղդատութեան յածանցս, կամ Ածանցական մասնիկ յայտարար առաւելութեան ի համեմատութիւնս.

Բաղդատական է, որ հասարակութիւն (յն. համադատութիւն) ունի եզ առ մումանսեր, ո՛րգոն, Դաւիթ արուորագոյն քան զսաւուղ. եւ կամ միոյ առ բազումս այլասերս, որպիսի՛, Դաւիթ արուորագոյն քան զգեթացիսն։ Եւ բաղդատականացն գաղափարք են երկու (ըստ յն. երեք, լտ. մի) գոյն, հիբար, արագագոյն, յամրագոյն. եւ գի՛ն, ո՛րգոն, սաստկագին, ուժգին. (Թր. քեր.։)


Բաղդատեմ, եցի

va.

cf. Համեմատեմ.

· Calfa

NBHL (4)

Բաղդատեսցէ զմերձակայ իրն առ այլ ինչ մեծ։ Բաղդատել կա՛մ զբարի ընդ բարիս յարարկանելով, եւ կամ զվատթար ընդ վատթարս, եւ կամ զմեծամեծս ընդ փոքունս, եւ կամ զփոքունս ընդ մեծամեծս. (Պիտ.։)

Փոքր՝ Աղէքսանդրի եւ Գարեհի պատերազմն առ Արտաշիսի բաղդատեալ. (Խոր. ՟Բ. 12։)

Ու՞մ բաղդատեցից զմեռեալս մտօք։ Յառագաստ փեսայի զկեանս իւր բաղդատեաց. (Երզն. մտթ.։)

Որք անհանգչելի ձայնիւ առ միմեանս բաղդատելով՝ զերեքսրբեանդ դրուատեն զիշխանական զփառս. (Մաշտ.։)


Բաղդատութիւն, ութեան

s.

cf. Համեմատութիւն.

· Calfa

NBHL (7)

Կատարեալ էր յազգի իւրում, ըստ բաղդատութեան՝ ըստ այնց ժամանակաց բարի էր։ Որ մաքուր մտօք յԱստուած հպին, զգան մանաւանդ զիւրեանց տկարութիւնն առ բաղդատութիւն նորայն մեծութեան. (Փիլ. իմաստն.։)

Փոքր ինչ բաղդատութիւն առնել ընդ այլոց ազգաց. (Լմբ. պտրգ.։)

Այնոքիկ ըստ մարմնոյ, որ յոյժ փոքունք եւ նուազք եւ առ բաղդատութիւն հոգեւորական տուգանացն. (Գր. հր.։)

Բաղդատութեանն է յարադրական բան՝ ընդդէմ հարցաքննեալ՝ միշտ առ մեծագոյնսն։ Եւ բաղդատութիւն՝ կրկին. ներբողեան է, կամ պարսաւ. (Պիտ.։)

Մերթ՝ լոկ Նմանութիւն. օրինակ. առակ.

Բանակք անմարմնոցն բաղդատութեամբ ի քում յարկ կացեալ մնան։ Պարակցելով եւ յոգնահոյլ խմբիցն բաղդատութեանցն անլռելի փառատրութեամբ. (Անան. եկեղ։)

Ըստ հին հելլենաբանութեան. σύγκρισις, σύγκριμα concretio, compago, congregatio, coagulum Բաղկացութիւն. խառնուրդ. զօդ. միաբանութիւն.


Բաղեղն, եղանց

s. bot. ivy.

· Calfa

NBHL (1)

Բաղեղն վնասակար պատի զծառովն. (ա՛յլ ձ. պատաղիճ. Նեղոս.։)


Բաղխոհական, ի, աց

adj.

deliberative.

· Calfa

NBHL (2)

Բաղխոհական խորհուրդ ի մէջ առեալ։ Բաղխոհական հնարիւք տրամախորհէր. (Մագ. ՟Ժ՟Բ. ՟Կ՟Ա։)

ճարտասանականն՝ սեռ գոլով՝ յերիս բաժանի ի տեսակս. յատենականն, ի բաղխոհականն, ի կացրդականն։ Բաղխոհակնն վասն ապառնոյ ժամանակին ունի զգոյութիւն. վասն զի յորժամ ոք ումեք խորհրդակից գոյ, վասն հանդերձելոյն խորհի. (Սահմ. ՟Ժ՟Թ։)


Բաղկակցիմ, եցայ

vn.

to coujoin, to be united.

· Calfa

NBHL (1)

Մարմնոյս աչս, եւ լոյս արեգական յորժամ ընդ միմեանս բաղկակցին, ապա զմեզ զգալի լուսոյս ընդունակ առնեն։ Երկուցս պա՛րտ է բաղկակցել. (Լմբ. սղ.։)


Բաղկանամ, ացայ

vn.

to consist;
to be composed, constructed, constituted.

· Calfa

NBHL (1)

Ընդհանրականապէս զայս առնուլ՝ ոչ բաղկասցի բանն. (Անյաղթ պորփ.։)


Բաղկացութիւն, ութեան

s.

consistency, composition, conjunction.

· Calfa

NBHL (1)

Զիմանալի ներգործութիւն հոգւոյն բաղկացութեամբ մարմնական ընթացից երեւելի առնէ. (Լմբ. սղ.։)


Բաղկացուցանեմ, ուցի

va.

to constitute, to compose.

· Calfa

NBHL (3)

Սկիզբն առնէ բաղկացուցանել զայս զգալի եւ զնիւթական աշխարհս. (Զքր. կթ.։)

Որ կայ ի միասին. առընթերակայ. աջակից. ուստի ԲԱՂԿԱՑՈՒ ԼԻՆԵԼ. συμπαρίσταμαι adsto, juvo

συνίστημι, συνιστάνω constituo, compono, creo , συνάπτω coapto, jungo Տալ բաղկանալ. կացուցանել զիմն համօրէն. գոյաւորել. առնել. կազմել. յօրինել. հաստել. հաստատել. բաղադրել. զուգայարմարել.


Բաղհիւսական, ի, աց

adj.

copulative.

· Calfa

NBHL (1)

Ընդ միմեանս կամ ի մի հիւսիչ. շարամանօղ. իսկ ըստ որում անուն շաղկապի առ մեօք, տես ըստ հն. ՋՈԿԱՄԱՆ.


Բաղձալի, լւոյ, լեաց

cf. Փափաքելի.

· Calfa

NBHL (2)

Զի որ բարւոյն է բաղձալի, առ ի բարւոյն նախանձ շարժի. (Շ. վիպ.։)

Սուրբ սիրով, շնոհալից յուսով, եւ բաղձալից գթով առ կամսն Աստուծոյ. (Յճխ. ՟Ի՟Գ։)