Your research : 31 Results for արդ

Entries' title containing արդ : 564 Results

Փողոցայարդար

adj.

furnished with corridors.


Քաղաքայարդար

adj.

built with taste, embellished.


Քմազարդ, ի, ից

adj.

cf. Քմախորժ.


Քողազարդ

adj.

veiled, adorned with a veil.


Քրիստոսազարդ

adj.

adorned by J.-C.


Օսարդ

cf. Աւսարդ.

• տե՛ս Աւսարդ։


Քարաջարդ

adj.

ground between stones.


Պճնազարդ

adj.

bedecked, ornamented, embellished.


Պճնազարդիմ, եցայ

vn.

cf. Պճնեմ.


Definitions containing the research արդ : 960 Results

Խակ, աց

s. fig.

unripe, immature;
sour, bitter, harsh;
harsh, rugged, rough, unkind, cruel, inhuman;
inexpert, unpractised, ignorant;
ill-bred, boorish, awkward, rude.

• ԳՒՌ.-Գոր. Ղրբ. Տփ. խակ, Ալշ. Երև. Մշ, Ոզմ. Սեբ. Սչ. խագ, Խրբ. Տիգ. խmգ, Զթ. խօգ, խոգ, Հճ. խօգ. Ախց. Կր. ղակ, Հմշ ղագ.-իսկ Ասլ. խագ, խայ՝ գործ է ածւում միայն մարդոց համար։ Նոր բառեր են խակ-կոտոր, խականոյշ, խակլազուտ, խակկռիլ, խակռր-մակռը «տհաս-մհաս»։


Խամծերք

s.

chin.

• ծեծք թարգմանում է «ստինք» և կար-ծում է թէ կազմուած է ծիծ և խամ ? բառերից։ Վարդանեան ՀԱ 1910, 369 ա մեկնում է «ծնօտ» և միացնում է նա-խորդին։


Խայթ, ի, ից

s. fig.

sting;
spur, goad, prickle;
incentive;
—ք մտաց, խղճի, remorse, stings of conscience, compunction.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. khait արմատից. հմմտ. սանս. khidáti «հրել, ճնշել, պատռել խլել», khēdayati «նեղել, յոգնեցնել». kbê. dā «մուրճ, թակ», լտ. caedo «կտրել, զառ-նել, ծեծել, փորել, փորագրել, խոտ հնձել, անտառ ջարդել, սպանել, խողխողել, դուռը բաղխել, կուրծքը ծեծել, գանահարել», caia «գաւազան», caio «մտրակել, ծեծել», cae-des «հարուած, ջարդ», caelum «դուր» ևն, որոնց արմատն է *qaid-կամ *qhaid-«զար-նել»։ Այս արմատը աճած է հնխ. qai-պար-զականից, որ պահում են գերմ. heie «թակ, փայտէ մուրճ», heien «զարնել, խթել, հրել» (Walde 106, Pokorny 2, 538, Ernout-Meil-let 125)։ Վերինների մէջ աճականն է d, հա-յերէնի մէջ t։


Խայտ, ի, ից

adj.

spotted, checquered, dappled, speckled, variegated.

• ԳՒՌ.-Մշ. խէդ «խաղողի խայծ» (օր. խա-ղող խէդ ընկեր է), խէդել «խաղողի խայծիլ, հառունանալու մօտ կարմրիլ», Շիր. խէտ, Զթ. խmդ «խատուտիկ, գոյնզգոյն»,-նոր բառեր են՝ խայտիւ Սվ. «խայտուցք», խայ-տիւել Սվ. «վրան գոյնզգոյն զարդեր շինեւ». խատխտած Վն. «նախշուն», խատուտ Ակն. խատուտիկ Ակն. (=Ախց. խատուտիկ, Սեբ. խադուդիգ), խատուլիկ Տր. «գոյնզգոյն, սի-րուն», խետուկչուանիկ Զթ. «նարօտ»։


Խանթէփար

s. bot.

s. bot. dittany.

• Բառիս մասին ընդարձակ բանասիրա-կան տեղեկութիւններ ունի Վ. Թորդո-մեան. Կռչնակ 1922, էջ 20-21, ուր և հարց է տրւում թէ արդեօք կապ ունի՝ խանդ, խինդ բառերի հետ։ (Այս պարա-գային կարելի էր մայր ձևը համարել պրս. xandabar «խնդաբեր, ծիծաղ բե-րող», բայց այսպիսի բառ չունի ԳԴ ինչպէս որ թաթարական բառարաննե-րի մէջ էլ չկայ վերոյիշեալ թթր. խան-դեպար օթին)։ Նոյն բառի մասին մի լուրջ յօդուած ունի նաև Արթինեան, անդ, էջ 587-8։


Խաշ, ի

s. bot.

stew of sheeps trotters;
pennyroyal.

• ԳՒՌ.-Նո՞յն է արդեօք Մշ. խաշմ «մի տեսակ վայրի բանջար, որ պանրի մէջ են ռնում»։


Խաշխաշ

s.

cf. Մեկոն.

• «մեկոն. papaver, ռ. макъ» Մխ. առակ. Բժշ. Վստկ. 96, 165. (գրուած է և խաժխաժ, ինչպէս յիշում է ՀԲուս. § 962, որ և հաստատւում է արդի գաւառաևան ձև-ւերով).-իբրև խաշխաշի տեսակներ յիշուած ևն խաշխաշի զապտի «փրփրոտ խաշխաշ, pavot écumeux» Ամիրտ. (=ՀԲուս. § 1002) և խաշխաշ նարքիվիա «վայրի խաշխա՛շ» Ա-միրտ. (=ՀԲուս. § 1003)։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ասլ. Գոր. Երև. Ղրբ. Շմ. Պլ. Սեբ. Տփ. խաշխաշ, Մշ. խաշխժուգ, Ոզմ. Ջղ. խաժխաժ, Սլմ. խmժխmժ.-նոր բառեր են խաշխաշ Ախք. «կարմրազարդ». խաշխաշաքար Ղրբ. «խաշխաշը տրորելու սար»։


Խառն, ից

adj. adv. s.

mixed, compound;
confused, in disorder;
complicated, indistinct;
impure, obscene, lewd;
confusedly, indistinctly;
together, conjointly;
mixture, conjunction;
coition, copulation, coupling, pairing, rut, rutting;
ի խառնս լինել, to be in rut, on heat, in pairing time;
ի —ս գալ, to pair, to couple, to leap, to mount, to cover;
ածել ի —ս, to yoke, to match, to pair, to couple, to join together.

• , ի հլ. «խառնուած, բաղադրեալ, ոչ պարզ» Դան. բ. 43. Յհ. ժթ. 39. Եզն. Ագաթ «հասարակ, սովորական, պարզ» Ոսկ. յհ. ա. 1I. 12. «խառնակ, պիղծ» Հռ. ժգ. 13. «միասին, իրար հետ» ՍԳր. Եւս. քր. «զու-դաւորութիւն» (անեզական գործածութեամբ) Կոչ. Ոսկ. կող. և մտթ. Սեբեր. Կիւրղ. ծն, Ագաթ. Եզն. (իմաստի զարգացման համար հմմտ. արաբ. [arabic word] xilāt «խառնուիլ. 2. ա-նասունների զուգաւորուիլը» Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 469). որից խառնել «իրարու խառնել, բաղադրել. 2. գինի լցնել. 3. միաց-նել. 4. իրար կցել. 5. մխել, վարել, առաջ ոշել. 6. սիրով միանալ. 7. բանակներն ի-րար ընդհարուիլ» ՍԳր. Ոսկ. Բուզ. Եզն. Ա-գաթ. խառնելիք «թակոյկ» Ել. իդ. 6. Առակ. թ. 3. «հրաբուխի բերան» Արիստ. աշխ. Նանն. «ղեկի չուանը» Գծ. իէ. 40. խառնա-բանջար Եւս. պտմ. խառնագնաց Եզեկ. ժը. 1Ո. Ոսկ. Բուզ. խառնախուժ Եւագր. խառ-նակ ՍԳր. խառնակել ՍԳր. խառնակեաց Եւագր. խառնաղանջ ՍԳր. Վեցօր. Ոսկ. Կո-րիւն. խառնիճ «ամբոխ» Մխ. այրիվ. 41. խառնամառն Կոչ. խառնարան Առակ. թ. 2, խառնուած. Եզն. Վեցօր. գիրկընդխառն Եւս քր. ընդխառնել Գ. թագ. ի. 29. երկախառնել Կորիսն. ոգեխառնել Ա. եզր. դ. 21. դիւցա-խառն Ագաթ. գիշերախառն ՍԳր. ևն (-խառն ձևով բարդութեանց ամբողջ ցանկը տե՛ս Հ1 1924. 350-59). նոր բառեր են խառնակիչ, խառնակչութիւն, խառնակեցութիւն, խառնա-շփոթ, խառնաշփոթութիւն ևն։-Արմատիս երկրորդ ձևն է (իբրև նրա ձայնդարձը՝ խուռն ն հլ. (սեռ. խռան) «ամբոխ, խառչ բազմութիւն» Դ. թագ. է. 17. Եւս. քր. «շա-տութիւն» Բ. մակ. բ. 25. «խիտ» Ագաթ. «խռնեալ ամբոխով» Մրկ. զ. 33. որից խրո-նել ՍԳր. Ոսկ. խուռնընթաց Ոսկ. յհ. ա. 1. խառնիխուռն Իմ. ժդ. 25. Եզն. Սեբեր. Եւս. քր. բազմախուռն Ագաթ. Կորիւն. թանձրա-խուռն, Ագաթ. Բուզ. միախուռն Երեմ. ա. 15. ի. 10. ի խուռն ի խուռն Ոսկ. մ. բ. 6 ևն։


Խարբալ, ի

s. mech.

sieve, cribble, bolter;
bolting-mill.

• Վարդան Յունանեան, Ձեռբածութիւն 1671, էջ 313 խարբալ մեկնում է «ոլո-րապտոյտ ճանապարհ», որից խարբալել «մոլորեցնել»։-Schrōder, Thesaur. 47 թրք. և պրս. ձևերը դնելով՝ ենթադրում է որ հին պարթևական բառ լինի։ ՆՀԲ թրք. պրս. արաբ. ձևերի հետ նաև լտ. cribellum «մաղ»։ Lag. Arm. Stud. § 976 դնում է նաև արամ. և թալմ. ձևե-րը, որոնցից անբաժան է համարում լտ. cribrum «մաղ»։ Նոյնը նաև Müller WZKM 7, 381, որ ասորի բառը լ-cribellum ձևից փոխառութիւն է կար-ծում։ Հիւնք. չաղաթայ. ղարպալ։ [arabic word] xarfaq, որ մեկնւում է «սպիտակ մա-նանեխ» (տե՛ս Կամուս, անդ՝ էջ 892)։-Հիւբշ. էջ 268։


Խարտ, ից

s.

filing.

• , ի հլ. «խարտածի փշրտուք» Յհ. կթ. որից խարտել «խարտոցով մաշել, փըշ-րել». Ել. լբ. 20. Առակ. իէ. 17. Սեբեր. 97. Կոչ. 109. խարտածոյ «խարտելով շինուած» Ագաթ. խարտոց Փարպ. խարտուք «խար-տուած փոշին» (չունի ԱԲ) Առաք. պտմ. էջ 459 (տպ. խարդուք)։


Խարտեաշ, տեշի

adj.

fair, light, flaxen;
fallow.

• (սեռ. -տեշի) «շէկ, դեղնա-կարմիր» Ղևտ. ժգ. 36. Ա. թագ. ժէ. 42. Եւս. քր. Ոսկ. կող. (նոր գրականում համարւում է շագանակագոյնի և շէկի մէջտեղը). գրուած է նաև խարտեշ, խարտէշ, հարտեաշ (Եպիփ կիպր.). ածանցման մէջ երևում է խարտեշ-կամ խարտիշ-ձևով. հներից ունինք խար-տեշանալ Ղևտ. ժգ. 30, 32. խարտեշագեղ Երզն. քեր. խարտեշագոյն Զքր. կթ. Տօնակ. խարտեշամուրուս Յայսմ. խարտեշութիւն Դամասկ. բայց յետին ռմկ. խարտիշուկ Շնորհ. առակ. և արդի գրականում՝ խար-տիշագոյն, խարտիշագեղ ևն։


Խաւ, ոյ

s.

couch, cot, bed;
plait, fold;
nap on cloth, down on fruit or plants;
— հանածոյից, stratum, layer, bed;
խաւ ի խաւ, խաւ ի խաւոյ, folded, plaited, doubled;
in folds, doubly.

• . ո հւ. «բարդ, շերտ». որից խաւ ի խաւ, խաւ ի խաւոյ «շերտ շերտ իրար վրայ բարդուած» Վեցօր. 97, 165. խաւել «կարգ կարգ, վրայէ վրայ, բարդ բարդ (կերակրի համար ասուած)» ԱԲ. խաւաքարտ «կար-տոն, մուխավա» (նոր գրականի մէջ)։ Ար-դեօք սրա հետ նո՞յն է


Խաւարծի

s.

tendril;
shoot, offshoot, bud, sprout, germ.

• «րրթի փափուկ, կակուղ և մատղաշ ծիլ». հմմտ. «Ինքեանք փափուկք և պէսպէս դարմանօք օր ըստ օրէ ևս քան զևս իբրև զխաւարծի փափկանային». Ոսկ. ե-փես. էջ 814. «Կանգնեցան կացին (յորթն) ար-մատք և տունկք, կողր և տերևք, խաւարծի և ծաղիկք, բաժակ, ողկոյզ, գնդակ, պատա-ղիճ» Վեցօր. 94։ Սրա հետ պէտք է նոյն դնել խաւարծիլ (որ և գրուած է խավարծիլ, խա-ւըրծիլ, խօրծիլ, խործովիլ, խործուիլ, խոր-ծիլ, խորձուիլ, խրձուիլ) «գաբծիլ, խաշնդեղ. rheum ribes Gron». (տե՛ս Տիրացուեան, Contributo § 100) Գաղիան. «որթի մատ-ղաշ ծիլ» Վստկ. 60. «վայրի վարունգ» Լեհ. խաւարտ, ի, ի-ա հլ. «կանաչեղէն, ուտելի բանջար» Կոչ. 116. Եւագր. 7. Վրք. հո. Ա. 200. Մագ. թղ. 96 (զհազարդ խաւարտ, աւ-սինքն «հազար կոչուած բանջարեղէնը»), «վարունգ, կաղամբ» Բժշ. «խիար կամ խա-ւարծիլ» Հին բռ. որից խաւարտածին «խոտ ուտելով մեծացած» Մագ. թղ. 88։ Սրան-ցից չենք կարող բաժանել նաև վիպասանա-կան «Տենչայր Սաթենիկ տիկին տենչանս զարտախոյր խաւարտ և զտից խաւարծի ի բարձիցն Արգաւանայ» հատուածի մէջ (Խոր. Ա. 29) խաւարտ և խաւարծի բառերը՝ որոնք ըստ իս արտախոյր և տից գոյական-ների ածականներն են (տե՛ս իմ յօդուածը ՀԱ 1908, 124)։


Խափշիկ

adj. s.

adj. s. negro, blackamoor.

• «եթովպացի, հնդիկ» Վրք. հց. (գրուած է նաև խաբշիկ. արդի լեզուն գիտէ միայն խափշիկ «սևամորթ» նշանակու-թեամբ). հմմտ. նաև հաբաշի։


Խենդ

cf. Յիմար.

• Մառեար աղաւ. 1863, 202 ուղիղ ձե-ւը համարում է խենթ, բայց ստուգա-բանում է խինդ բառով, իբր «շատ խըն-դացող»։ Այսպէս է նաև Հիւնք։ Patru-bány SA 1, 191 լատ. cantare «երգել, կախարդական բաներ ասել». խենթ բա-ռի բուն իմաստը դնում է «կախարդ»։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 88 հյ. շեթ «խենթ» և վրաց. խետեբա «յի-մարացնել»։


Խենթ

cf. Խենդ.

• Մառեար աղաւ. 1863, 202 ուղիղ ձե-ւը համարում է խենթ, բայց ստուգա-բանում է խինդ բառով, իբր «շատ խըն-դացող»։ Այսպէս է նաև Հիւնք։ Patru-bány SA 1, 191 լատ. cantare «երգել, կախարդական բաներ ասել». խենթ բա-ռի բուն իմաստը դնում է «կախարդ»։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 88 հյ. շեթ «խենթ» և վրաց. խետեբա «յի-մարացնել»։


Խերեւէշ, եշի, ից, աց

cf. Լումայ;
—ս —ս, piece by piece, little by little, slice by slice.

• , ի-ա հլ. (գրուած նաև խերե-ւէշտ) «լումայ» Ոսկ. բ. տիմ. 199 (քանիցս). յհ. բ. 33 (էջ 859) և հռ. իա. Սկևռ. աղ. 185. Աասն. էջ 15. Տօնակ. «բարակ թերթ կամ կտոր», որից խերևէշս խերևէշս անօսրել «մանր մանր ջարդել» Վեցօր. 166 (չունի ՆՀԲ. գիտեն միայն ՋԲ և ԱԲ)։ Նոյն բառն է նաև հարէժ «լումայ» Ոսկ. վասն գալստեանն Քսի ճառի մէջ (տպ. Ոսկ. պօղ. Բ. էջ 921). «Միայն երկու հարէլս, այսինքն երկու դանկ արծաթոյ»։


Խէժ

cf. Խիժ.

• «ծառերից հոսած մածուցիկ նիւթը». արդի գրականի ընդունած ձևն է. հնից ու-նինք խիժ Խոր. աշխ. Վստկ. 197. Գաղիան. խէժ Բժշ. խեժ Յայսմ. որից գազիխէժ Բժշ, խէժուկ «մի տեսակ բոյս» ՀԲուս. § 1051. ըստ ՆՀԲ գրուած է նաև խէզ։


Խէչ, ից

s. zool.

prop, stay, support;
back, back-side;
clothes' pocket;
crab;
craw-fish;
— դնել cf. Խեչակեմ.

• «կողքին, քովը» Անսիզք 81. Սմբ. ղատ. 120. Վստկ. 79. 208 (Եւ թէ զկանեփի կանաչ ցախն ի խէչդ պահես, մնջեխ ի քեզ չմերձենայ. Դիր խէչ տոշբերանին). Քուչ. 83 (Այն մարդուն ի խէչ մի՛ նստիր)։ Այս բա-ռից է կազմուած խեչափառ, որ տե՛ս առան-ձին։


Խիզան, աց

s.

a hut & its inhabitants.

• «պանդուխտ». մէկ անգամ ունի այս նշանակութեամբ՝ Ճառընտ. «Որպէս ի տաղաւարի եմք ի մարմնի բնակեալք, և ի խիզանի եմք բնակեալ յայս կեանքս»։ Նոյն իմաստով է երևում նաև Սասն. 26 «Յօտա-րըս և յանկայունս, ի խիզանս և յանիրաւս»։ Արևելեան քաղաքավարական ոճով ստացել է յետոյ «կին, աղջիկ» նշանակութիւնը, ինչ-պէս գտնում ենք արդի գաւառականներում և որի աւելի հին գործածութիւնն ունի Դրնղ. էջ 27։

• -Վրաց. ხიზანი խիզանի «թշնամու յար-ձակման կամ հիւանդութեան պատճառով մի տեղից փախչելով մի ուրիշ տեղ ապաստա-նած մարդ», որից էլ ունինք Տփ. խիզան «մէկի մօտ ժամանակաւորապէս բնակւող անձ» (օր. Սա նրա խիզանն է)։ Այս իմաս-տից էլ հեշտութեամբ անցել է «կին, աղ-ջիկ, ընտանիք» իմաստին։-Բայց արդեօք վերի վրաց. բառն էլ փոխառեալ չէ՛ պրս. [arabic word] xizān «վեր կացող (իմա փախչող)» րառից (ներկայ դերբայ՝ [arabic word] xīzidan «վեր կենալ» բայից)։-Աճ.


*Խիպիլիկ, լկաց

s.

night-mare, incubus;
phantom;
bug-bear.

• ՆՀԲ (կուռք բառի տակ) կցում է եբր. խէպլ «սնոտիք» (իմա [hebrew word] hebel «շունչ հողմոց, շունչ, ոչինչ. ոչնչու-թիւն»)։ Մառ, Վրդն. առ. I. 251 ասոր. [syriac word] xabala «վնասաբեր, բանսար-կու, սատանայ» բառից։ Սագրղեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձան 404 ռումեր. gipilu «մղձաւանջ»։ Վերի ձե-ւով մեկնեց Աճառ. Հայ. գւռ. բառ. էջ 491։ Պատահական նմանութիւն ունին վրաց. ხიბლვა խիբլվա «դիւթել, կա-խարդել», ხიბლი խիբլի «կախարդանք, խորամանկութիւն»։

• ԳՒՌ -Պահուած է Ախց. Կր. խրպրլիկ, Ջղ խիպիլակ, Ալշ. խիբիլիգ, Խտջ. խիփիլիգ, Կր. խտլիկ. Զթ. Հմշ. Մշ. Ննխ. Պլ. Ռ. խը-րըլիգ, Ննխ. (գիւղերը) խըբըլիք ձևերով, նշանակութիններն էլ շատ զանազան են. այսպէս՝ Ախց. Լհ. Խր. Կղզ. Հնգ. Ննխ. Տր. «թիթեռնիկ», Ակն. Ատ. Բլ. Բղ. Խտջ. Մլթ. Մն. Մշ. Նբ. Պլ. Սվ. Վն. «մղձաւանջ և մըղ-ձաւանջի ոգին», Զթ. «պտտուող քամի, սատանի քամի, փոթորիկ», Բլ. «ճարպիկ, ևարճահասակ ու սատանայ մարղ», Վն. «մանը ու վտիտ մարդ», Սեբ. «մի տեսակ հիւանդութիւն», Արբ. Պլ. Ռ. «մանկական ձևեր ունեցող, խօսքի, գործի և վարմունքի մէջ անտեղի ու թեթևամիտ ձևեր ու շար-ծումներ անող», Խրբ. «փոփոխամիտ, ան-հանդարտ», Զթ. «չարաճճի», Կր. Ջղ. «փոք-րիկ ու սիրուն», Ննխ. «սիրուն աղջիկ», Ատ. «տիկնիկ, կուկլայ», Հմշ. «երեքնուկ խոտը»։ Այս բոլոր նշանակութիւնները ծագում են առաջինից փոխաբերաբար. հմմտ. յն. փυχή «հոգի, մեռելների ոգին, թիթեռնիկ (իբրև խորհրդանշան հոգիների անմահութեան), մի տեսակ բոյս, որ է aster tripolium L». միւս-ները խպլիկին վերագրուած յատկութիւններն ևն. բայց հմմտ. նաև թիթեռնիկ Ատն. «թև թևամիտ» (տե՛ս իմ Գւռ. բռ. էջ 491).-Բառ. երեմ. էջ 198 խպլիկ մեկնում է «ճիւաղ»։


Խիստ, խստաց, խստից

adj.

hard, stiff, harsh, tough;
sharp, strict, severe, rigorous, rigid, austere;
rough, rude;
cruel, merciless;
haughty, arrogant, supercilious, overhearing;
inflexible, obstinate, untoward, stubborn, untamable;
difficult, inaccessible;
—, խստիւ, harshly;
roughly, cruelly;
severely;
— բանք, harsh words;
— կեանք, austere, hard life;
խստիւ գնալ, to be blunt with;
to treat with brutality or severity, to maltreat;
—ս բարբառել՝ խօսել ընդ ումեք, to speak bluntly or harshly to, to say unpalatable things;
— է քեզ, it is hard forthee.

• , ի, ի-ա հլ. «կարծր, ամուր, պինդ, դժուարին, ծանր, դաժան, բուռն» ՍԳր. Եւս. պտմ. Սեբեր. Եզն. Մծբ. Եփր. ել. Կոչ. յետ-նաբար և արդի գրականի ու գաւառական-ների մէջ «յոյժ, շատ» նշանակութեամբ. հնագոյն օրինակն ունի Մամիկ. էջ 48 «Խիստ վաստակեցաւ Սմբատ յաւուրն յայն-միկ». աշխ. և գւռ. խիստ բարի, խիստ գե։ ղեցիկ, խիստ ճերմակ։ Նշանակութեան զար-սացման համար հմմտ. պրս. [arabic word] saxt և թրք. [arabic word] pek, որոնք նշանակում են «խիստ, կարծր, պինդ», բայց ածականների վրայ դրուելով նշանակում են «յոյժ, շատ». ինչ. պրս. saxt suxt «խիստ թոյլ», թրք. pek eyi «շատ լաւ», pek guzel «շատ գեղե-ցիկ»։ (Այս համեմատութիւնը տե՛ս նաև Մասեաց աղաւնի 1863, էջ 202)։ Գաւառա-կաններում էլ ունինք պինդ իբր գերադրա-կան մասնիկ. ինչ. պինդ աղէկ «ամենալաւ», պինդ մեծը «ամենամեծը» (այսպէս Բզ. Հմշ. Սլզ. Սվ.)։-Խիստ արմատից ծագած ձևեր են խստութիւն Սգր. Ագաթ. Վեցօր. Եզն. Ոսկ. խստանալ ՍԳր. Վեցօր. Եզն. Բուզ. խստագոյն ՍԳր. Բուզ. Կոչ. խստաձայն Վե-ցօր. խստաբերութիւն Ագաթ. խստաշունչ Վեցօր. Բուզ. խստասիրտ ՍԳը. խստերախ Ագաթ. խստիւ Ա. թագ. ի. 7, 10. Խստաքար «որձաքար» Մծբ. ռամկաբար խստել «զօ-րանալ, սաստկանալ» (չունի ԱԲ). ինչ. «Այն-չափ խստեց սովն» Սմբ. պտմ. 88. խստա-պահանջ, անխստապահանջ (նոր բառեր)։


Խիր

s.

white violet.

• «մի տեսակ զարդեղէ՞ն է». ան. ստոյգ բառ, որ մէկ անգամ գործածում է Բառ. երեմ. էջ 246՝ շինք բառի բացատրու-թեան ժամանակ. այսպէս՝ «շինք. խիր կամ թիկնակիք կանաց» (իմա՛ շինգղ «խիր կամ թիկնագիք կանանց»)։


Խիրտ

adj. adv.

startling;
— լինել, to shy, to start at;
to doubt, to fear, to suspect;
—ս ի —ս՝ — ի —ս, inconstant, vacillating;
doubtfully, suspiciously;
with a start.

• «խրտնած, վախեցած» Ոսկ. փիլիպ. որից խիրտ ի խիրտս «երկբայելով, վախվը-խելով» Ոսկ. պաւղ. ա. էջ 388. խիրտ խիրտ լինել Ոսկ. անդ, էջ 387. խիրտ ի խիրտս մատչիլ Ոսկ. կող. 1, էջ 529. ձայնաւորների համառօտագրութեամբ գրուած խրտխրտ լի-նել Եփր. փիլիպ. 157 (տես Հ. Ա. Վարդա-նեան ՀԱ 1913, 300). խրտտւցանել «վախաց-նել» Սիր. իբ. 25. Ոսկ. մ. ա. 4. Եզն. խրտչիլ Ոսկ. մ. բ. 11 և ես. խրտնուլ Սեբեր. խրտուիլ «թռչուններին վախեցնելու համար պարտէզ-ներում շինուած սուտ մարդ» Ես. ժթ. 12 Ողբ. գ. 5. Եւագր. խրտուիլակ (չունի ԱԲ) Տաթև. ձմ. կգ. խրչան (ռամիկ ձև՝ փոխա-նակ խրտչան) «խրտնող» Վստկ. 198. խըր-տոյց «խրտնող» (չունի ԱԲ) Տաթև. ամ. 299։

• Peterm. 259 լծորդ է դնում հարթ-նուլ, շրտնուլ և խրտնուլ։ Տէրվ. Altarm. 28 յն. σϰορδ-ινοῦ-μαι «ծամածռել, ան-դամները շարժել, այս ու այն կողմ նետուիլ», հսլ. skaradovati «վախե-նալ»։ Նոյն, Նախալ. 51 հնխ. skard արմատից, որի պարզական skar ձևից է համարում յն. ἀ-σϰαίρω «թռթռալ»։ Հիւնք. խորշ բառից։ Scheftelovitz BВ 28, 312 նոյն ընդ խէթ, խիթալ։ Պատա-հական նմանութիւն ունի եբր. [hebrew word] hrd «դողալ, վախենալ»։ ռամօտիկ, մարդկանցից փախչող» բառը, որ թուրքերէնի մէջ մեկնութիւն չունի։


Խից

s.

closing or shutting;
cork, stopper, bung, plug;
valve;
— արկանել, to cork, to bung, to dam, to stop;
to hinder, to oppose.

• «տակառի ծակը կամ շիշի բերանը փակող բան». այս իմաստով գործածական է միայն արդի գրականում. հնից ունինք ո-ճով խից արկանել «փակել» Եզեկ. իա. 32. լա. 15. Ղևոնդ. այս արմատից են խցումն Ոսկ. յհ. բ. 28. խցանել Ոսկ. յհ. բ. խցել Մեսր. եր. Մագ. խցական Գնձ. խնուլ «փա-կել» (կտր. խցի, հրմ. խի՛ց) ՍԳր. Եզն. զու-գախնուլ «լաւ փակել» (յունաբան ոճով) Պղատ. տիմ. ունկնախից Նար. 128. Լմբ. խցկուկ «խցան, прoбкa» (Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկտպետ. 1788, էջ 59) նոր բառեր են խցան, խցհան, խզահան. Տե՛-նաև խծկել։

• ՓՈԽ -Հայերէնի՞ց է արդեօք թրք. [arabic word] xərčən, աղաւ. xərčəl «անընտել, անմար-


Խիւ

s. zool.

s. zool. black-bird.

• «սարեակ». ունի միայն ԱԲ, առանց վկայութեան։ Այս բառն է որ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 279 գրում է խիւն (սխալմամբ յօդը միասին առնելով), իբր «թռչուն անստոյգ», որի համար տալիս է Տաղարանի հետևեալ վկայութիւնը. «Խիւն ի մորին մասխարանայր, ի ծառէ ծառ կու պորտքկայր, զետ ուլ պոռչէր, զեդ տղայ կուլար, ամէն մարդու բանիւ լինայռ»։


Խծբիծ, բծաց

s.

censure, criticism;
discussion, examination, research.

• . h. ի-ա հլ. «մանրազնին քննու-թիւն» Եւս. պտմ. 115, 318. Լծ. ածաբ. Լմբ. հանգ. Տօնակ. «մեղադրանք, աննշան մի բանի համար յանցանք գտնելը» Եւագր. Ոսկ. գծ. 108. Յճխ. էջ 85. Փիլ. որից ունինք խըծ-բըծել «մանր կրկտել և մի յանցանք ջանալ գտնել» Եւս. պտմ. Ոսկ. գաղ. և մ. Սեբեր. Կիւրղ. ծն. իւծբծանք (արդի գրականի մէջ միայն)։ Ըստ Մանանդ. Խորենացու առեղծ. լուծումը, էջ 107 խծբծանք բառը գործածուած է Կալիսթ. 90։

• = Բարդուած է խիծ և բիծ հոմանիշներից (տե՛ս այս երկու բառերը), հմմտ. «Խռովեցաւ անդ այս բիծ մեծ» Եւս. պտմ. է. 3 (խնդիռ քննութիւն). բիծ դնել, բիծս կարկատել, բը-ել «մի մեղադրանք գտնել, ստգտանել» ևն։


Խղխայթ, ից

s. fig.

ulceration, suppuration, pus, purulent matter;
hypocrisy;
—ք երկրի, earth-worms;
—ք խոտոց, liquid refuse from putrid vegetation.

• , ի հլ. «վէրքի ու-ռեցք» Ոսկ. հռովմ. 319. «վերքի թարախ» Յհ. կթ. «խոտի փտած հիւթը, արտաթորու-թիւն, որդ» Նար. մծբ. 450. «փխբ. հպար-տութեան փուքը» Ոսկ. հռովմ. 320, 397. «կեղծիք, խարդախութիւն» Ոսկ. Բ. կոր. ո-րից խղխայթիլ կամ խխայթիլ «թարախո-տիլ» Ես. ա. 6. Սարգ. յկ. դ. էջ 40. Յհ. կթ. խղխայթել «թշնամութիւնը ծածկել» Առակ. իզ. 26. (որ Լմբ. սխալմամբ մեկնում է «քրքրել, գրգռել»). խղխայթումն «թարախո-տիլը» Ոսկ. հռովմ. 386. բազմախղխայթ կամ բազմախխայթ Ոսկիփ. Ճառընտ։


Խնդիր, դրոց

s.

question;
interrogation, inquiry, demand;
discussion, examination;
perquisition, search, quest;
visit, inquisition;
proposition, thesis;
litigation, contest, dispute, debate, quarrel;
request, requisition;
խօսեսցուք զայսր խնդրոյ, let us discourse on this chapter;
խնդիր առնել, ի խնդիր երթալ, գալ, ելանել, շրջել, անկանել, արկանել, to seek, to look for, to search for or after, to make inquiries, to investigate, to examine, to inquire into;
ի խնդիր լինել ուրուք, to trace, to be in search of, to follow the track of;
խնդիր ի մէջ առնուլ, to commence an argument;
խնդիրս յուզել, to raise a doubt, to create a discussion;
խնդիր եղեւ, there arose a question;
a dispute was raised;
խնդիր ի միջի կայ, the question is;
խնդիր է ինձ ի քէն, խնդիր մի ունիմ ի քէն, I have a favour to beg of you.

• , ո հլ. «փնտռտուք, որոնում. 2. վէճի նիւթ, հարցուփորձ, քննութիւն. 3. պահանջ. 4. աղաչանք, աղերս. 5. աղաչած բանը» ՍԳր. Կոչ. Ագաթ. Սեբեր. Բուզ. որից խնդրել ՍԳո.-Եփր. ծն. խնդրակ ՍԳր. Կոչ. խնդրական Ա-գաթ. Ոսկ. խնդրութիւն Եփր. թագ. խնդրուած ՍԳր. վրէժխնդիր ՍԳր. Կիւրղ. ծն. լրախնդիր Ա. թագ. իզ. 21. իմաստախնդիր կամ ի-մաստնախնդիր Փարպ. զուգախնդիր Պիտ. ճամառօտախնդիր Սեբեր. մամռախնդիր Փարպ. մարդախնդիր Սեբեր. պատճառախըն-ղիր Եզն. ջրխնդիր Մծբ. նոր գրականի մէջ՝ արկածախնդիր, բծախնդիր. խնդրագիր. խնդրագիրք, խնդրամատոյց, խնդրատու-խնդրարկու ևն։ Խնդրել «փնտռել» և «աղա-չել» նշանակութեանց յարաբերութեան հա-մար հմմտ. յուզել «փնտռել» և աշխ. ուզել։


Խոզ, ից, աց

s.

boar, sow;
pig, hog, swine;
—ք, spoke of a wheel;
scrofula, king's evil;
— մատակ, sow;
— մալեալ, hog;
— ծովային, sea-hog;
ցնկնիլ —ի, to farrow, to pig;
ծնունդք —ի, litter of pigs;
— խանչէ՝ բոհբոհէ՝ կնչէ՝ գրդայ՝ կռնչէ, the hog grunts.

• Հներից Վրդն. ծն. հանում է խուզել բայից. «խոզն՝ ի խուզողութենէն»։ Այս-պէս նաև Տաթև. հարց. էջ 220։ Klap-roth, Asia polyg. 354 Bhagalpur-ի լեզւով kis, էջ 105 բրըտ. guis, յն. υς «խոզ»։ Ինճիճեան, Հնախ. Գ. 22 խ բնաձայնից։ Peterm. 22, 27, 38 լն. us. լտ. sus, պրս. [arabic word] xōk հոմանիշների հետ։-Böttich. Arica 66, 74 պրս. xok և օսս. xv։ Lag. Urgesch. 821, Pictet 1, 370, Lag. Beitr. baktr. Lex. 15 պրս. xok «խոզ»։ Մ. Մսեր, Ճռաքաղ 1861, 346 հետևելով Վարդանին՝ հա-


Խոկ, ի, աց

s. adj.

thought;
thoughtful, discreet, prudent;
ի — արկանել, to think, to consider, to ruminate;
— ի միտս կայր նորա, he had the intention to, he intended to.

• , ի-ա հլ. «խորհուրդ, մտածութիւն, լի-շողութիւն» Ոսկ. մ. բ. 18, 28. «մտածող, հանճարեղ, բանադատ» Եղիշ. մատն. 241. Երզն. քեր. որից խոկումն Նխ. ժղ. Սահմ. Մագ. խոկասէր ԱԲ. նախախոկումն Ճառոնա խոկալ «մտածել, խորհիլ» ՍԳր. նշանակում է նաև «կարդալ». հմմտ. Վրք. հց. Բ. 512 «Տո՛ւր նմա գրկունս զի խոկասցի»։ Նոյն բայը գտնում ենք նաև Առակ. բ. 7 «Հճշմար-տութիւն խոկասցէ կոկորդ իմ», ուր խոկալ պիտի նշանակէր «խօսիլ», ինչպէս ունի և անգլ. թարգմանութիւնը. mν mouth shall speak truth. -բնագիրն ունի [other alphabet] hāga «մտածել. 2. խօսիլ». բայց որովհետև յու-նարենն ունի μελετήσει «հոգ տանիլ», ուս-տի և հայերէնն էլ պէտք է հասկանալ «մտա-ծել» իմաստով և ո՛չ թէ «խօսիլ»։


Խոհեմ, ի, աց, ից

adj.

cf. Խոհական.

• ՓՈԽ.-Patrubány SA 1, 5 հայերէնից փոխառեալ է դնում Բուդապեշտի հրեական ժարգօնով [hebrew word] xohem «խոհեմ, զգոյշ»։ Բայց այստեղ կան մի քանի սխալներ, [hebrew word] բառը չի՛ կարդացւում xohem, այլ xakam (կամ նոր արտասանութեամբ xo-kom), երկրորդ՝ xakām ժարգօն չէ, այլ հին եբրայեցերէն և պատկանում է ընդհանուր սեմական hkm արմատին (արաբ. [arabic word] hikm, արամ. [syriac word] xkm). և երրորդ՝ չի՛ նշանակում «խոհեմ, զգոյշ», այլ «ուսեաւ. գիտուն, իմաստուն, հանճարեղ»։ Այս բոլո-րից հետևում է՝ որ յիշեալ եբր. բառը ա-մենևին գործ չունի հայերէնի հետ։


Խոյ, ոց

s. ast. mech. mar.

zool, ram;
Aries, -;
battering -;
windlass, capstan;
ջրաբաշխական —, hydraulic -.

• , ի, ո հլ. (մէկ անգամ յգ. գրծ. խո-յօգ Ս. Գրքի մէջ) «անմալ արու ոչխար» ՍԳր. նմանութեամբ «խոյի աստեղատունը» Եզն. Պիտ. Շիր. «մի տեսակ պատերազմա-կան մեքենայ» Բ. մկ. ժբ. 15 (ուր գրուած է նաև հոյ)։ Սրանից խոյակ «սիւնագլուխ» ՍԳր. Ագաթ. «նման մի զարդ դռան կամ վա-րագոյրի վրայ» ՍԳր. խոյակաւոր Ճառընտ. խոյօղ «ճարմանդ, մի տեսակ զարդ (խոյա-ձև օղ)» ՍԳր. խռյանալ «յարձակիլ, խոյի պէս վրայ վազել» Օր. իը. 49. Ագաթ. Մծբ. եզնախոյ «եզան և խոյի նման մտացածին մի կենդանի» Պտմ. աղէքս. խոյեանք կամ խոյանք «խոյեր» Մխ. ապար. խոյաքիթ կամ խուաքիթ «մեծ կամ ոչխարի նման քիթ ու-նեցող» ԱԲ. խոյեղջիւր «խոյի եղջիւր ունե-ցող» ԱԲ։

• րի համեմատ կարդալ խօ։ Հիւնք. խոհ «կերակուր» բառից։ Jensen IF Anz. 14, 51 հաթ. x, xa (=xoli)։ Pedersen տե՛ս տակը ՓՈԽ։-Karst, Յուշարձան 419 և 427 թրք. qoy, qoč, qoyun, Մարտիրո-սեան ՀԱ 1926, 374 խոյանալ=կամիս. huij -a-mi «խոյանալ, վազել» բառի հիյ։


Ծղխնի, նւոյ, նեաց

s.

hinge;
pivot;
— տփոց, hinges.

• ՓՈԽ.-Չգիտեմ թէ կապ ունի՞՝ սրա հետ վրաց. საძალნი սաձալնի «դռան փայտէ նիգ կամ սողնակ». (այս նշանակութեամբ է նաև մեր արդի գաւառականներից Խն. ճը-խան.)-վրացի բառը կարող է կազմուած լինել սա-ձալնի, բայց მალნი ձալնի ա-ռանձին նշանակում է «ուժ» և ո՛չ «ծխնի կամ սողնակ»։


Ծղրիդ, րդի

s. zool.

s. zool. cricket.

• «աշնանային գիշե-րախօս ճպուռ» Բժշ. արդի գրականում գոր-ձածական է ծղրիտ ձևով (արևմ. գրական)։


Ծոյլ, ծուլից

adj.

idle, lazy, slothful, sluggish, cowardly, dastardly.

• Պատկ. Изcлeд. էջ 14 լծ. թոյլ։ Մառ ЗВО 5, 317 ծանր բառից՝ ան>ո ձայ-նափոխութեամբ։ Հիւնք. յն. ζἡλος «նախանձ» բառից։ Patrubány SA 1, 193 յն. γαυλός «կլոր աման» բառի հետ, իսկ ՀԱ 1906, 367 յն. τεύομαι, լտ. gustare «ճաշակել»։ Մ. Ս. Դաւիթ-Բէկ, Յուշարձան 397 հյ. կեղ, կեղեքել, կողոպտել և իռլ. col «մեղք, յանցանք», գալլ. čwl «յանցանք» բառեբին է կը-ցում։ Karst, Յուշարձան 415 մոնգոլ. sula, բուրյաթ. sula, hula, թունգուզ. sul «թոյլ»։ Petersson, Ar. u. Arm. Stud. 94 լեթթ. lalaka «անփոյթ երի-տասարդ», laltens «ծոյլ, դատարկա-պորտ», սանս. lālmá-«անառո. հասա-րակ» ևն բառերի հետ հնխ. g'oljo-ձե-ւից։ Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2, 89 վրաց. զարեբա «ծուլանալ»։


Ծոպ, ից, աց

s.

fringe, thrum, trimming;
tassels;
edge, border.

• , ի հլ. (յետնաբար նաև ի-ա հլ.) «զգեստի ծայրի վերջաւորները կամ փնջերը» Թուոց ժե. 38, 39, Օր. եբ. 12. գրուած է նաև ծուպ Երզն. մտթ. ծոփ Ոսկ. ա. տիմ. էջ 68. ծուփ Բառ. երեմ. էջ 151. արդի գրա-կանում ընդունուած է միայն ծոպ ձևով և նշանակում է «իբր զարդ կախուած թեյերի փունջ, տճկ. փիւսկիւլ», որից ծոպաձև ԱԲ. ծոպաւոր (նոր բառ), ծպել «ժապաւել» (ի-մա՛ ժապաւէնով կամ ծոպերով զարդարել) Բառ. երեմ. էջ 151։


Ծով, ուց

s. fig.

sea;
lake;
the molten sea in the Temple;
—ն լայնասփիւռ, the main sea, the deep, the high or open sea;
անդունդք ծովու, the depths of ocean, the mighty deep;
ի խորս ծովու, far out at sea;
կապուտակն ծովուց, sea-green;
ջուր —ու, sea-water;
հէն ծովու, sea-rover, pirate;
ընտել ծովու, accustomed to the sea;
ընդ ծով եւ ընդ զամաք, by sea & land;
գնալ ընդ —, to go to sea, to put to sea, to sail;
անցանել ընդ —, to go over or across, to cross the sea;
զեփիւռ ծովու, sea-breeze;
հողմախաղաղ —, հարթածաւալ —, calm sea, as smooth as glass;
կապուտակային՝ անշարժ՝ խաղաղաւէտ՝ ընդարձակ՝ անհուն —, blue, still, quiet, vast, immense ocean;
մոլեգնութիւն ծովու, the raging or fury of the sea, the roughness of the waters;
ալեկոծ՝ յուզեալ է —ն, the sea is turbulent, swelling, rolling;
ալեկոծի, փրփրէ ծովն, the sea runs high, foams, froths;
մրրկալից՝ մոլեգին՝ զայրագին՝ փրփրադէզ՝ ահեղագոչ՝ անսանձ՝ սպառնալից՝ անգութ —, stormy or tempestuous, dreadful or furious, angry or raging, foaming, thundering or roaring, unruly or ungovernable, threatening, pitiless ocean;
— աչեր, blue of sea-green eyes. — հեշտութեանց՝ ցաւոց, a sea of delights, of griefs or sorrows.

• Klaoroth, Asia pol. էջ 103 և 117 վրաց. sgwa «ծով»։ ՆՀԲ վրաց. զղվա, հյ. ժողով բառերի հետ։ Böttich. ZD-MG 1850, 367 և Arica 35, 27 փռիւգ. ζευμάν «աղբիւր», սանս. yavyā. Mul-ler, Benfeys Drient u.Occ. 2, 580 փր-ռիւգերէն ζευμάν, նաև սանս. ǰu, լն։ ζέω «եփիլ, եռալ»։ A. Fick BVS. 7, 377 սրանց հետ նաև զնդ. jaiwi «խոր», սանս. fabh «բացուիլ, ճեղքուիլ» ար-մատից։ Հիւբշ. KZ 23, 23 սանս. ǰamb-ha, ǰambhā «ծնօտ, երախ», զնդ. za-fan «բերան», աֆղան. žāmah «ծնօտ» ևն։ Տէրվ. Նախալ. 77 հայ. ծաւի, ծափ բառերի հետ՝ կցում է յն. čάώ «ծով», βάπτω «մխրճիլ», հհիւս. kaf, «ծով» բառերին, բոլորը միասին հանելով հնխ. gap «խորունկ լինել, վիհ բա-ցուիլ» արմատից։ Karolides, Iλ. συγ. 84 կպդվ. ζ'οοβαῖδι (կարդա՛ ցուվայ-դի) «վտակ», լիթ. szaunūs «ուժգին», յն. σεύω «վարել, քշել» ևն։ Հիւնք. ժո-


Ծուղակ, աց

s.

snare, trap;
net, springe, noose.

• , ի-ա հլ. «որոգայթ, թակարդ» Առակ. զ. 5, է. 23, Ժող. թ. 12, Մծբ. Եփր. թգ. 394. գրուած է նաև ծօղակ, ծողակ, ծաղուկ. բայց աւելի հետաքրքրական ձևեր ևն ծօղղակ Մծբ. էջ 378, ծաղաղակ Տաթև ամ. 452. իսկ Բառ. երեմ. էջ 147, 150 և 151 յիշում է ծալալակ, ծղուղակ, ծօղ և ծօ-ղակ ձևերով։


Ծուռ, ծռոյ

adj.

crooked, bent, distorted, oblique;
— առնուլ, to wind round many times.

• ԳՒՌ.-Ջղ. ծուռն, Տփ. ծուրը, Երև. ծու-ոը, ծուռն (տե՛ս Աբովեանի երկերը, էջ 232, տող 2 և էջ 306, տող 5), Ալշ. Ախզ. Կր. Մշ. Մրղ. Մկ. Շմ. Սլմ. Վն. ծուռ (որոնցից Ալշ. Մկ. Վն., ինչպէս նաև ուրիշ գաւառա-կաններում, ծուռ «խենթ, յիմար, գիժ». ի-մաստի զարգացման համար հմմտ. պրս. [arabic word] xul «թիւր, ծուռ», որ Թեհրանի արդի բարբառում դարձել է xol «խև, խենթ, խօլ. յիմար»). Խրբ. Ակն. Զթ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. ձուռ, Հճ. ձուր, Ագլ. Գոր. Ղրբ. Ոզմ. ծօռ, Ասլ. ձիւռ, նոր բառեռ են՝ ծուո-աչքանի, ծուռբերան, ծռուկ, ծուռիկ, ծռա-զատիկ, ծռանց, ծռատօն, ծռմռել, ծռոտիլ, ծռմռկել, ծռմռատել, ծռմշտկել, ծուռտիկ ևն։ Յատևապէս ծուռն ձևից են ծագում ծուռնումուռ Կր., ծուռնիծուռը Ակն., ծռնու-թիւն Երև. Տփ., ծուռնի Ննխ., ծուռնիմուռնի Աժտ., ծռներես Երև։ Անգորայի թրքախօս հայերն ունին zur «ծուռ», zradun «ծռան-ղամ, խեղանդամ» (Բիւր. 1898, էջ 789)։-Ննխ. Պլ. Ռ. զռազադիգ<ծռազատիկ (վկա-ւուած Լծ. պրպմ. 607, 612) յառաջացած է զ-ի ազդեցութեամբ նախաձայն ծ-ի վրայ. ինչպէս ծառզարղար> զառզարթար։


Կազմ, ոյ, ի

s. adj.

construction;
preparation, furniture, ornament;
— գրոց, binding of books;
ready, quite ready, prepared;
active, diligent;
disposed;
— լինել, to be ready, prepared;
to be disposed to.

• «պատրաստ. 2. գինուած» Նեեմ. դ. 10, 14. ժգ. 30. Ագաթ. Ոսկ. լհ. ա. 33 մ. բ. 12 և Եբր. իգ. Եւս. պտմ. իբրև գյ. ո հլ. «կազմած, հանդերձանք, սպաս, զարդ» Ոսկ. յհ. բ. 14. Պիտ. որից կազմել «յօրի-նել, կարգաւորել, պատրաստել, զրահաւո-րել» ՍԳր. Ոսկ. յհ. և մտթ. «պատերազմիլ» Վրդն. պտմ. էջ 56. կազմիչ Ագաթ. Վեցօր. Եզն. կազմած ՍԳր. Եւս. քր. Եզն. Ագաթ. Ոսկ. կազմակերպել Ոսկ. յհ. կազմութիւն ՍԳր. Ագաթ. կազմուած Վեցօր. Մծբ. գե-ղեցկակազմութիւն Սկևռ. ես. երկնակազմ Տօնակ. պնդակազմ Ա. մկ. գ. 17. Եփր. վկ. արև. Ոսկ. Մծբ. ընդդիմակազմութիւն Ա-ծաբ. կարկտ. լուսակազմ Լծ. ածաբ. Յս. որ-դի։ Նոր բառեր են ամրակազմ, թուլակազմ. տկարակազմ, անկազմակերպ, կազմակեր-պիչ, կազմակերպչական, կազմարար, կազ-մատուն, կաշեկազմ, թղթակազմ, լաթա-կազմ, փառակազմ, կազմալուծել, կազմա-լուծութիւն, կազմախօսութիւն ևն։

• ՓՈԽ.-Վրաց. ❇მა կազմա, კაზმვა կազմվա, ამა ակազմա «զարդարել, պատրաստել, յարդարել, ձին թամբել», დაკაზმა դակազմա «ձին թամբել, նաւր յարդարել ևն», გამოკაზმება գամոկազմե-բա «ճանապարհ ընկնել», φეკაზმული շե-կազմուլի «զարդարուած», აღკაზმულობა աղկազմուլոբա «պճնանք, զարդարանք», რხენის აკაზმულობა ցխենիս ակազմուլոբա «ձիու զարդ, կազմած», տեղափոխութեամբ նաև յმაზვა կմազվա «կազմել», შეკმაზული շեկմազուլի «պատրաստ՝ թամբած ձի»։


Կաթողիկէ, էի

adj. s.

cf. Կաթողիկեայ;
cathedral, basilic.

• . ի հլ. «րնդհանրական քրիս-տոնեական (եկեղեցի)» Եփր. աւետ. 330, 335. Եղիշ. գ. էջ 51. Յհ. իմ. երև. «մայր կամ աթոռանիստ (եկեղեցի)» Խոր. Յհ. կթ. Տօնակ. «առաքելական թղթեր» Եւս. պտմ. Տօնակ. որից կաթողիկեայ «ընդհանրական (առաքելական թղթերի համար ասուած)» Ագաթ. Շնորհ. Գնձ. կաթողիկեցի «մայր ե-եեղեցու աւագերէց» Վրդն. պտմ. կաթողի-կէական «ընդհանրական» Նանայ. Մաքս. եկեղ։ Այս բառերը գրւում են նաև կաթուղի-կէ, կաթողիկեայ ևն. հմմտ. Բարթողիմէոս >Բարթուղիմէոս։-Միջնադարեան բժշկու-թեան լեզւով՝ կաթուղիկէ նշանակում է նպև «մեծ երակ». հմմտ. Մխ. բժշ. էջ 124 «Վե-րակն զոր կտրես՝ զկաթուղիկէն առ կամ ի բասիլիկէն». բայց յատկապէս Տաթև. հրց. 244, ուր գրուած է կաթալիկէ և մեկնուած «լեարդի ստորին մեծ երակը». հմմտ. վրաց. კათოლიკე ძაროვი կաթոլիկե ձարղվի «մայր երակ, շահդամար» Չուբինով, էջ 102։ (Բառիս վրայ տե՛ս նաև Seidel, Մխ. հեր. § 341)։


Կահ, ի, ուց, ից

s.

furniture, moveables;
baggage, luggage;
equipage;
apparel;
utensils;
implements, instruments;
— առնել զոք, to employ, to give occupation to.

• ՆՀԲ ճահ բառի՞ց. լծ. թրք. զապգա-հագ, յն. σϰεδος, σϰεῦη։ Lag. Gesam, Abhd. 297 և Btrg. baktr. Lex. 42 զնդ. *karəϑra և սանս. kártra «կախարդա-կան միջոցներ»։ Այս բառը ըստ Հիւբշ.


Կաղաբոյս

s. bot.

s. bot. bulb, bulbous root.

• «կոճղէզաւոր բոյս, ծաղկի սոխ». ունին միայն ՀՀԲ, ՋԲ և ՀԲուս. § 1267, իբր նոր բառ։ Սրանցից աւելի հին է Վարդան Յունանեան։ Ձեռբածութիւն 1671, էջ 316։ Ենթադրել է տալիս *կաղ «կոճղէզ» ձևով մի բառ։


Կաղաղ, ոց

s.

den, lair, haunt.

• (ներգ. ի կաղաղի) «գազանի որջ» Փիլ. նխ. բ. 113. Իրեն. ցոյցք 44. Խոր. Վրդն. ծն. որից կաղաղանք «որջանոց» հաստ. ժգ. ժէ. կաղաղացեալ «որջացեալ. բունեալ» Փիլ. լիւս. կաղաղոց «ամբարոց» Բառ. եռեմ. էջ 153. թւում է թէ բուն նշա-նակում է «հանգիստ», ինչպէս ցոյց է տալիս կաղաղանալ «հանգստանալ, խաղաղիլ» նո-րագիւտ բառը, որ մէկ անգամ գործածուած եմ գտնում Տիմոթ. էջ 93 «Եւ ի վերայ մկա-նանց ծովու ճեմեալ՝ ոտիցն ոչ գնացելոց, իսկ զկոհակացն այտմունս վերասաստելով մրրկին կաղաղանալ, աներկբայապէս է (գործ) Աստուծոյ»։ (Գիրք թղ. էջ 285 Սա-հակ վարդապետ առ Փոտ թղթի մէջ վկա-յութեան կոչելով Տիմոթէոսի յիշեալ խօսքը՝ գրում է «Վերասաստելով մըրկին խաղաղա-ցուցանել». այսպէսով կաղաղանալ «հան-գըստանալ» բառի գոյութիւնը կասկածելի է դառնում. սակայն շատ աւելի բնական էր կաղաղանալ հազուագիւտ բառը վերածել խաղաղանալ, քան ընդհակառակը։ Բացի սրանից «որջ» և «հանգստանալ» համապա-տասխան գաղափարներ են. հմմտ. դադա-րել «հանդարտիլ» և դադարք «որջ»)։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g2el-արմատից. հմմտ. յն. γωλεός «որջ», լիթ. gulis «անա-ռունի որջ կամ մարդու պառկելու տեղ». guliu, gulti «պառկիլ», լեթթ. gúl'a «դա-դարք, բոյն», gulta «անկողին», gul'u, gulu, gult «պառկիլ՝ քնելու համար, անկողին մտնել», նորվ. hold, հշվէդ. kolder «մի ա-նասունից մի անգամից ծնուած բոլոր ձագե-րը, մի բոյնի մէջ գտնուած բոլոր թռչուն-ներն ու ձուերը» (Boisacq 159, Trautmann 94, Pokorny, 1, 639)։ Այս բոլորի մէջ հնխ. g2el-արմատը ներկայանում է զանազան ձայնդարձներով, որոնցից հայերէնը պահել է կրճատ g2l-ձևը։ Ըստ այսմ մեր բառի արմատն է կաղ-, մասնիկ է -աղ. հմմտ. կենց-աղ, կախ-աղ-ան ևն։


Կաղամար, աց

s.

inkstand;
— ձուկն, cuttle-fish

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանո մևաւութեան) «թանաքաման» Մագ. և Երզն. քեր. Վանակ. հց. Վրք. հց. Ա. 156, Աթան. էջ 492, Յայսմ. յնվ. 19 և 27 (եր-կուսն էլ տպ. կաղմար. այսպէս նաև Յայսմ. յունիս 8, որ յետին հայերէնի ձևն է)։-ՀՀԲ և ՋԲ դնում են և կաղամար «թանաքաձուկ», եբրև նոր բառ։-Արդի գրականի մէջ միայն արևմտեանն է, որ գործածում է կաղամտս բառը, արևելեանը գիտէ միայն թանաքա-ման։

• Հներից Մագ. քեր. 228 և Երզն. քեր. մեկնում են արաբ. [arabic word] qalam «գրիչ» և հյ. առ բառերից բարդուա՞ծ թէ յու-նարէնից փոխառեալ. «կաղամար, որ է կալամառ, այսինքն (է) աման գրչի (կամ մելանառ)»։ Ուղիղ մեկնեց նախ Աւետիքեան։ Քերակ. 1815, էջ 314, յե-տոյ ՆՀԲ ևն։


Կաղապար, աց

s.

model, pattern, mould, cast;
standard;
— արկանել, to cite as example.

• = Յն. ταλιπόδιον «ոտքի փայտեայ կա-ղապար» բառից փոխառեալ. (նուազականն է ϰαλύπους (սեռ. ϰαλίπιδος) բառի, որ կազմուած է ϰάλον «փայտ, փայտէ բան» և πաς «ոտք» բառերի բարդութեամբ)։ Յու-նարէնից փոխառեալ են նաև պհլ. [syriac word] kalpat, kalput, պազ. kālbuδ, պրս. [arabic word] kālbad, kālbud «ձև, օրինակ, մարմին», ա-սոր. [syriac word] qalbīd, արաբ. [arabic word] qalib «կաղապար», որից թրք. qaləb (ռմկ. խա-լիպ) և սրանից էլ բուլգ. kalъp, սերբ. ká-lup, käluf, ռուս. калы՛бъ, չեխ. kadlub (Berneker 475) ևն։ Յոյն բառի հայ տա-ռադարձութիւնը պիտի լինէր *կաղոպոդ, ձայնաւորները կարող են առաջին ա ձայնի ազդեցութեամբ փոխուած լինել (հմմտ. դա-լապր, երախայ-երեխայ, երաշխաւոր-ե-րեշխաւոր), բայց կարող են նաև յոյն գա-ւառական մի ձևից յառաջացած լինել, ինչ-պէս որ իրօք էլ ունինք ϰαλάπους տարբե-րակը փխ. ϰυλόπους, սակայն ბ>ր ձայնա-փոխութիւնը ցոյց է տալիս՝ որ աւելի լաւ է, ինչպէս կաղապար, նոյնպէս նաև սրա կրկը-պհլ. մի ձևից (հմմտ. լամբար)։-Հիւբշ. 163, 354։

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մկ. Տփ. կաղպար, Ալշ. Բլ. Մշ. կաղբար, Խրբ. գաղբար, Տիգ. գmղ-բmր, Զթ. գաղբօյ, գաղբոր, Հճ. գաղբօյ։ Նոր բառեր են կաղպարել «ձուլել» (Ռ. գաղբրէլ «ֆէսը կաղապարով արդուկել. 2. Ակն. Ռ. վարպետութեամբ մէկին խաբել),-կաղպարքաշ Խն. «հողէ ամանների կադա-պար», կաղպրուկ Բլ. «կաղապառուած»։


Լիմպոս

s.

limbo.

• «նախաքրիստոնէական արդար-ների և այժմ անկնունք մեռնող մանկանց հո-գիների օթևանը» Տաթև. հարց. 504, 506. Մխ. ապար. գրուած է լինպօս Լծ. պրպմ. 663 (Եւ տե՛ս զի ասէ աւերեաց զդժոխս, և ո՛չ մի-այն զլինպօսն, որպէս ասեն ազգքն լատի-նացւոց)։-ՀՀԲ գրում է ուղիղ տառադարձու-թեամբ լիմբոս։


Լկտի, տւոյ, տեաց

adj.

impudent, immodest, shameless, lecherous, lewd, libertine, licentious, insolent, unblushing, brazen-faced;
lascivious, wanton, lustful, obscene;
— կաքաւել, to dance indecently.

• (-այ, -եաց, յետնաբար ի-ա հլ). «ա-նառակ, լիրբ» Յոբ. իդ. 5. Սիր. լ. 8. Բարուք. ղ. 8. Ոսկ. յհ. բ. 9, 14, 15. որից լկտալ Ոսկ. կող. լկտանալ Ոսկ. եբր. լկտենալ Ոսկ. մ. բ. 24. Եբր. ժէ. լկտանք Ագաթ. լկտիլ Եզն. լրկ-տեցուցանել Ոսկ. կող. և ես. լկտութիւն Առակ. ժը. 24. Ոսկ. մ. ա. 6. յհ. բ. 15, 16. Եւս. պտմ. լկտէզարդ Ոսկ. ես. ևն։


Լովիաս

s. bot.

s. bot. kidney-bean.

• = Արաբ. [arabic word] lubiya, պրս. lubiyā, lu-νiva «լոբի», որոնցից փոխառեալ են նաև ա-րևել. թրք. lobya, քրդ. lobia, lupék, լազ. lobya, վրաց. ლობიო լոբիո, թուշ. լոբիվ հոմանիշները։ Հայ բառը ծագում է արաբ. և պրս. ձևերից. սրանք էլ ծագում են արամ. [hebrew word] lubiyā = ասոր. [syriac word] lu-byā «լոբի» բառից. իսկ բոլորի մայրն է յն. λοβός «բլթակ (ականջի, լեարդի). 2. ընդե-ղէնների պատեանը, ինչ. լոբիի, բակլայի, սիսեռի ևն». նշանակութեան զարգացման համար հմմտ. հյ. պատին «ընդեղէնների պատեան», իսկ Ննխ. «կանաչ լոբի, սլիկ»։-Հիւբշ. 287։