Definitions containing the research յո : 10000 Results

Չարափառութիւն, ութեան

See full entry →

s.

heterodoxy.

NBHL (1)

Իւրաքանչիւրոցն նոցա չարափառութիւն յոյժ աննմանիք են միմեանց. (Յհ. իմ. պաւլ.։)


Չարութիւն, ութեան

See full entry →

s.

wickedness, evil, malice, malignity, perversity, iniquity, perfidy;
չարութեամբ, wickedly, maliciously, malignantly.

NBHL (1)

Ազատեաց ի ծառայութենէ չարութեան մեղացն. (Ագաթ.։)


Չարչարակից, կցի, կցաց

See full entry →

s. adj.

fellow-sufferer;
compassionate.

NBHL (1)

Յաղագս այնոցիկ՝ որք մեռանինն, իբրեւ ընդ զրկեալս չարչարակից լինիմ. (Բրս. յուդիտ.։)


Չարչարեմ, եցի

See full entry →

va.

to torment, to harass, to molest, to pain, to ill-treat, to ill-use.

NBHL (1)

Չարչարեցայ, եւ խոնարհ եղէ մինչեւ յոյժ։ Չարչարեցար ամենայն ուրեք, ուր չարչարեցաւ հայր իմ։ Ռամիկն թագաւորաւն հանդերձ չարչարեալ, եւ այլն։


Չափաբեր

See full entry →

adj. fig.

of a just measure, symmetrical;
moderate, regulated, of steady habits, temperate, sober.

NBHL (1)

Քանզի ոչ չափաբեր այր զզրկօղսն թողեալ՝ քինայցէ ի նոցայցն՝ զպատիժս պատուհասից ի բաց բարձեալ ի պարտողացն՝ յոչն մեղուցեալ ամբարիցէ. (Փիլ. նխ. ՟բ.։)


Չափակիր

See full entry →

adj.

moderate, temperate.


Չափաւոր

See full entry →

adj.

of a just measure, measured, right, meet, proper, decorous, suitable;
middling, moderate, tolerable, so so;
moderate, sober, frugal;
modest, discreet.

NBHL (1)

Կշռակի եւ չափաւոր գոյութեամբն։ Ոչ գիտացին թշուառականքն զաղցաւոր չափաւորացն դիւրութիւն։ Զհարկաւոր կերակրանացն պէտս չափաւորաւն սահմանել ժառանգութիւն. (Պիտ.։)


Չափաւորապէս

See full entry →

adv.

with measure, sufficiently, well enough, so so;
tolerably, moderately, modestly, soberly.

NBHL (1)

Եւ այսոքիկ յոյժ աղօտաբար եւ չափաւորապէս. (Նար. յովէդ.։)


Չափեմ, եցի

See full entry →

va.

to measure;
to examine, to ponder, to weigh;
to judge, to conjecture;
to reward, to return like for like;
to versify, to make verses;
չափեաց նմա վեց չափովն գարի, he gave him six measures of barley.

NBHL (2)

Եւ մեք սաղմոսաբանեսցուք, եւ յոլովս գրեսցուք, եւ չափեսցուք. (Առ որս. ՟Դ։)

μετρέω, διαμετρέω, καταμετρέω metior, dimetior. Ընդ չափով արկանել. առնուլ զչափ քանակաց. չափով տալ, հատուցանել. եւ Քննել. յորոշեալ չափ վերծանել զիմն.


Չգոյ, ից

See full entry →

s.

nothing, not any thing, nought;
առ ի —է, for want of;
ի —է ի գոյ ածել, ի —ից հաստել, to create out of nothing.

NBHL (1)

τὸ μὴ ὅν, οὑκ ὅν non ens, nihil, quod non est. Անգոյ. որ ոչ գոյ. չէ. ոչինչ. եւ Չգոյութիւնն, չգոլն. ա՛ն որ չկայ.


Չեւ, չեւ եւս

See full entry →

conj.

not yet;
not till now;
չեւ տեսեալ, before seeing.

NBHL (1)

Մերթ՝ ըստ հոմաձայնութեան յունին, իբր Եւ ոչ իսկ. ոչ եւս. այնուհետեւ ոչ.


Չէ, ից

See full entry →

cf. Չգոյ, cf. Չիք;
չէ ինչ, no matter, that is nothing.

NBHL (3)

Եցոյց յոչնչէ ինչ զչէսն։ Չէրն՝ չէին վասն չէին յաշտ առնէր. (Եզնիկ.։)

Գիտութեամբ էիցն ի չէիցն միշտ խաբեցեալ։ Չէիցն ակնկալութեամբ՝ չեկաց յոր ինչ էրն. (Նար. ՟Ի՟Գ. ՟Ղ՟Գ։)

Ակն աստուծոյ՝ էոցն եւ գոյիցն է, եւ ոչ թէ չէոցն. (Վանակ. յոբ.։)


Չէզոք, աց

See full entry →

adj. gr.

neuter, indifferent;
neuter.

NBHL (2)

Ոչ ի չէզոքացն էր յովսէփ, այլ ի կատարեալ արանց. (Երզն. մտթ.։)

Ի նմանութիւն չէզոքի, ոչ արուի եւ ոչ իգի. (Հ. յունիս. ՟Ի՟Ա.։)


Չէութիւն, ութեան

See full entry →

s.

the non-existent, the void;
cf. Չգոյութիւն.


Չիղջ, չղջի, չղջից

See full entry →

s.

bat.

NBHL (1)

Յոպոպ, եւ չիղջ. եւ ամենայն զեռուն թռչուն՝ որ գնայ ի չորս։ Զյոպոպ եւ զչիղջ, եւ զամենայն սողուն ի թռչնոց. (Ղեւտ. ՟Ժ՟Ա. 19։ Օր. ՟Ժ՟Դ. 17։)


Չինչ, չնչի

See full entry →

cf. Ոչինչ.


Չիք

See full entry →

vd. s.

there is not, there does not exist;
nothing, nothingness;
nullity;
չիք ոք բարի բայց մի աստուած, no one is good save God only;
զբաբելոն իմ չիք տեսեալ, I have not seen Babylon;
չիք ոք չիք ուրեք, there is no one;
չիք որ գիտիցէ զայդ, nobody knows that;
չիք ոք որ եղծանել կարէ, no one can destroy it;
չիք ինչ, there is nothing;
չիք եւ չիք, indeed it is not;
առ չքի, for want of;
ի չիք դարձուցանել, to reduce to nothing, to annihilate;
չիք լինել, չիք յաչաց լինել, to come to nothing, to be annihilated, dissipated, to disappear, to vanish;
— լուսնի, wane.

NBHL (1)

Չիք եւ չիք իսկ զուրուք զկեանս առանց տրտմութեան գտանել, այլեւ ո՛չ յուրախութենէ անմասն. (Ոսկ. մ. ՟Բ. 28։)


Չկամութիւն, ութեան

See full entry →

s.

unwillingness, ill-will.

NBHL (1)

Ի յատելութեան եւ ի չկամութեան առ թագաւորն պարսից է արքայն հայոց տիրան. (Բուզ. ՟Գ. 20։)


Չղջիկան, աց

See full entry →

cf. Չիղջ.

NBHL (1)

Չղջկան (կամ չղջիկան. լս. մաշկաթեւ) կոչէ զկուռսն՝ կա՛մ վասն յոյժ տկարութեանն, կամ վասն խաւարասէր մոլորութեան։ Որք միանգամ ի միտս ընդունին իբրեւ կուռս զվատթար իմացմունս, չղջկանաց լինին բոյնք՝ անմաքուր դիւաց. (Գէ. ես.։)


Չմարթու

See full entry →

cf. Չմարթուն.

NBHL (1)

Ոչ տայր զստացուածսն կերակուր ցեցոյ, որպէս առնեն չմարթու մատակարարք. (Վանակ. յոբ.։)


Չմարթուն

See full entry →

adj.

incapable, awkward, clumsy, bungling.

NBHL (1)

Ոչ տայր զստացուածսն կերակուր ցեցոյ, որպէս առնեն չմարթու մատակարարք. (Վանակ. յոբ.։)


Չնաշխարհիկ

See full entry →

adj. s.

celestial, divine, superhuman, supernatural;
excellent, extraordinary, matchless, rare, singular;
phoenix.

NBHL (1)

Քարոզութեանն օրինակ՝ նոր եւ չնաշխարհիկ։ Չնաշխարհիկ օրէնս դնէ։ Հրեղէն ծով, հրեղէն ալիք, նոր իմն եւ չնաշխարհիկ։ Զի՞նչ իցէ նորն. նորն չնաշխարհիկն է։ Ամենեցունց իրք նոր եւ չնաշխարհիկ թուէր. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. յհ. յորմէ եւ Շ։)


Չնչին, չենոյ, չենոց

See full entry →

adj.

of nothing, of little value, puny, light, feeble, low, despicable, frivolous, futile, vain;
very little, small.

NBHL (1)

Չնչին փայտիւն՝ արդարոյն նաւապետեալ։ Չնչին ճարպն քեզ յողջակէզ է. (Իմաստ. ՟Ժ. 4։ ՟Ժ՟Դ. 5։ Յուդթ. ՟Ժ՟Զ. 18։)


Չորացուցանեմ, ուցի

See full entry →

va.

to dry, to dry up, to render dry;
to decay, to wither;
to drain, to lay dry.

NBHL (1)

Արար հաց, եւ չորացոյց յոյժ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Շամբշութիւն, ութեան

See full entry →

s. fig.

folly, fury, mania, rage;
violent passion, love, fury, transport, gallantry, love intrigue;
debauchery, lewdness.

NBHL (1)

Առ ի յոյժ ցանկականի մոլեգնութեան՝ շամբութեամբ վառեալ էր։ Ըստ շամբշութեան (կամ շամշութեան) առն կնամոլոյ՝ ցանկութեամբ վառեալ ի կղէոպատրա. (Խոր. ՟Ա. 14։ ՟Բ. 20։)


Շանագլուխ, լխոյ, լխի

See full entry →

adj. s. zool. bot.

dog-headed;
doghead;
Anubis, cynocephalus;
cynocephalus, baboon, monkey;
dog's-head.

NBHL (1)

Զիար՞րդ, շանագլո՞ւխ եմ ես այսօր ի տունս յուդայեան. (Եփր. թագ.։)


Շանթական, ի, աց

See full entry →

adj. chem.

fulminating, fulminant;
— թթուուտ, fulminic acid.

NBHL (1)

Որպէս զշանթական հուրդ, որ յորժամ անկանի՝ զինքն եւ յտեղին ծածկէ զաչաց. (Վրդն. պտմ.։)


Շանթաձիգ

See full entry →

cf. Շանթընկէց.

NBHL (1)

Զարհուրեալ եւ դողացեալ ի շանթաձիգ նետիցն հրեղինաց։ Զշանթաձիգ բարկութիւն հրեղէն անձրեւացն է իմանալ. (Նար. յովէդ.։)


Շաչ

See full entry →

cf. Շաչիւն.

NBHL (1)

(յորմէ Շաչելն) Նոյն ընդ Շաչիւն.


Շաչիւն

See full entry →

cf. Շաչումն.

NBHL (1)

Ձիաստացք խոցոտեն զիաչս եւ զգլուխս. եւ է շաչիւնն՝ յօդսն գոլով ահագին, խոցոտելով զլսելիսն։ Մեղուք դիմեն միանգամայն շաչմամբ։ Իժն զտտունն յոյժ շաչմամբ գնդաձեւ քարշելով. (Փիլ.։)


Շաչումն, ման

See full entry →

s.

noise, burst, crackling, crash;
rustling, rumbling;
report, clap, explosion;
resounding;
gurgling, murmur.

NBHL (1)

Ձիաստացք խոցոտեն զիաչս եւ զգլուխս. եւ է շաչիւնն՝ յօդսն գոլով ահագին, խոցոտելով զլսելիսն։ Մեղուք դիմեն միանգամայն շաչմամբ։ Իժն զտտունն յոյժ շաչմամբ գնդաձեւ քարշելով. (Փիլ.։)


Շառաշիղ, շղաց

See full entry →

s.

mass of rock salt;
— սառի, block of ice;
iceberg.

NBHL (1)

Ետ կապել շառաշիղս տղի ի վերայ ողին նորա. (Ագաթ. յորմէ եւ այլք. իսկ Սարկաւագ վարդապետ բացատրէ՝ Արձանս տթղի։)


Շառաչիւն

See full entry →

cf. Շաչիւն;
cf. Թնդիւն.

NBHL (1)

Պա՛րտ էր գողիաթու յորսայս անկանել ի շառաչմանէ քարին. (Տօնակ.։)


Շառաչուկ

See full entry →

s.

cf. Շաչիւն;
cf. Թնդիւն;
tinsel.

NBHL (1)

Պա՛րտ էր գողիաթու յորսայս անկանել ի շառաչմանէ քարին. (Տօնակ.։)


Շառաչումն, ման

See full entry →

s.

cf. Շաչիւն;
cf. Թնդիւն.

NBHL (1)

Պա՛րտ էր գողիաթու յորսայս անկանել ի շառաչմանէ քարին. (Տօնակ.։)


Շառաւիղեմ, եցի

See full entry →

va.

to send forth shoots, to throw out suckers, to sprout, to shoot, to bud, to put forth buds, to germinate;
to generate, to procreate;
to emit rays, to beam.


Շատակեաց

See full entry →

adj.

long-lived, long-living.


Շատակեր, աց

See full entry →

adj. s.

eating a great deal, great eater, glutton, gormandizer, voracious, devouring, ravenous.

NBHL (1)

զորդի իւր զշարայ զյոլովածին եւ զշատակեր. (Խոր. ՟Ա. 11։)


Շատահանճար

See full entry →

adj.

very talented, very intelligent;
judicious.

NBHL (1)

Բազմահանճար. յոգնահանճար.


Շատահմտութիւն, ութեան

See full entry →

s.

polymathy, great erudition, great experience.

NBHL (1)

πολυπειρία multarum rerum experientia et peritia. Հմտութիւն բազում իրաց. փորձ եւ տեղեակն. գոլ յոյժ.


Շատաջուր

See full entry →

adj.

having a great deal of water, abounding with water;
aqueous.

NBHL (1)

εὕυδρος aquosus, bene rigatuts. Ուր իցէ յորդ եւ առատ ջուր. ջրարբի. քաջ ոռոգեալ. ջուրը շատ՝ պօլ.


Շատիմ, տեայ

See full entry →

vn.

cf. Շատանամ.

NBHL (1)

Պատուիրեն վայրենի բանջարօք շատել։ Շատեա՛լ լիջիք յորում որչափ կայքդ. (Եւագր. ՟Ի. ՟Ի՟Բ։)


Շատխօսութիւն, ութեան

See full entry →

s.

cf. Շատախօսութիւն.

NBHL (2)

Շատխօսութիւն աստ զցոփութիւնն կոչէ, յորժամ ոչ զպատշաճսն խնդրիցեմք յաստուծոյ։ Համարին՝ եթէ ի շատխօսութենէն ինչ լսելի լինին. (Ոսկ. մ. ՟Ա. 19։)

Ո՞ր օգուտ ի բազում բանիցն, ուր շատխօսութեանն հոսանք իբրեւ յաղբիւրէ դիմեն յանզգայութենէ. (Ածաբ. ՟Ժ՟Զ. յորմէ եւ Խոր. ՟Բ. 89։ Յհ. իմ. երեւ.։)


Շատութիւն, ութեան

See full entry →

s.

great number of, great quantity, great deal, multitude, abundance, plenty.

NBHL (2)

Հարկաւորացն առատութիւն շատութեան։ Պայծառութիւն շատութեան պտղոցն, յոքնազանտ երամոցն աճեցեալ շատութեամբ։ Ոչ թողու զմեզ պատաղել զայսու շատութիւն իրիս՝ որ առաջիս կայ. (Փիլ. նխ. ՟բ.։ Պիտ.։ Խոսր.։)

πλῆθος, ἁφθονία multitudo, abundantia, copia, ubertas եւ այլն. Շատ գոլն ո՛ր եւ է իրաց. առատութիւն. յորդութիւն. յոլովութիւն. յաճախութիւն. բազմութիւն. հոծութիւն. բազմամարդութիւն. ընդարրձակութիւն.


Շարագիր, գրաց

See full entry →

s.

composer, writer, author;
cf. Շարագրած;
letter, character.

NBHL (1)

Նկարագիրդ առակական է, որպէս ամենայն շարագիրք սողոմոնի. զի զմովսէս եւ զեզրաս ոչ գտանեմք այսու շարագրաւ շարագրեալ. (Վանակ. յոբ.։)


Շարագրած, ի

See full entry →

s.

composition, wording;
work, writing, works, treatise;
memory, monument.

NBHL (1)

Գրէ յովհաննէս ի կատարածի աւետարանական շարագրածին։ Դնել ի շարի աստ զշարագրածս, եւ այլն. (Արծր. ՟Գ. 12։)


Շարադրական, ի, աց

See full entry →

adj.

compound;
composed;
arranged, put in order;
prosaic.

NBHL (2)

Եւ է շարադրականն՝ շինողական, որ յայլազտան սեռիցն յարաբարդեալ ժողովի ի մի գոյութիւն. (Անան. եկեղ։)

Ո՛չ զհոգին բանական՝ մարմին կարծեմք շարադրական, եւ ոչ դարձեալ զյոքնամասնական մարմինն՝ պարզ հոգի բանական. (Սարկ. հանգ.։)


Շարադրեմ, եցի

See full entry →

va.

to put together, in order, to arrange, to re-unite, to connect, to join, to combine;
to construct, to make, to form;
cf. Շարագրեմ.

NBHL (2)

Վերադրեալ զմարդկային յետնութիւնս, յորմէ անճառաբար պարզն յիսուս շարադրլեցաւ. (Դիոն. ածայ.։)

Իբրեւ անդամք շարադրեալք ի գլուխն քրիստոս. (Անան. ի յովնան.։)


Շարադրութիւն, ութեան

See full entry →

s. gr.

combination, conjunction, connection;
arrangement, disposition;
construction;
syntax;
cf. Շարագրած.

NBHL (1)

Անունն է ձայն նշանական ըստ շարադրութեան՝ առանց ամանակի։ Ըստ շարադրութեան. զի բնութեամբ յանուանց ոչինչ է, այ յորժամ եղիցին նշանակ. (Պերիարմ.։)


Շարալծեմ, եցի

See full entry →

va.

to conjoin, to join with, to unite.

NBHL (1)

Ոմն պարզ, եւ ոմն շարալծեալ։ Ոմանք են պարղք, եւ ոմանք շարալծեալք։ Մի ըստ եզոջէ զբոլոր նորա շարալծեալ յոլովութիւն խրատուց. (Պիտ.։)