wall;
partition;
— զորմայն, from wall to wall;
in groping, groping along;
քանդել զ—, to unwall, to dismantle.
• , ռ հլ. «պատ» ՍԳր. Վեցօր. որ և որմն Ա. թագ. ժը. 11. Վրք. հց. (յգ. որ-մունք). որից որմզորմայն «պատից պատ. զարնուելով» Կոչ. 11. որմած Բուզ. որմա-ծակ Ոսկ. ա. Թես. ա. որմածերպ Եփր. աւետ. որմալեց Ա. թագ. ի. 25. որմաշէն Բուզ. որմարգել Ես. լա. 9=Ոսկ. ես. 19։ միջնորմ Եփես. բ. 14. քաղաքորմ Երեմ. ժե. 12. Ագաթ. Բուզ. քարորմ Վրդն. պտմ. երեք. որմեայ Զքր. սարկ. Բ. 105 (չունի ԱԲ). որ-մանկար, որմնադիր, որմնադրութիւն, տախ-տակորմ (նոր բառեր)։
• Böttich. Arica 76, 259 պրս. bārū «պարիսպ» և dī-vār «որմ» բառերի հետ։ Նոյն, Wurzelforsch. § 10 var ար-մատից։ Lag. Urgesch. 229 նոյն է դը-նում սանս. *varman, *varma=հյ. գեղմն բառերի հետ՝ իբր «ծածկող»։ Տէով. Նախալ. 106, 128 մ մասնիկով yar «ծածկել» արմատից։ Bugge KZ. 32. 22 հնխ. *sormos ձևից. հմմտ. հսլ. chramu «տուն», յն. ὄρμος «փողպատ, նաւ կապելու ցից»։ Այս մեկնութիւնը բոլորովին անստոյգ է համարում Հիւբշ. 483, որովհետև հսլ. ch այստեղ չի ծա-գում հնխ. s-ից։ (Մերժում են նաև Ber. neker 397 և Pokorny 2, 500), Հիւնք. յն. ὄρμος «ամրութիւն» բառից։ Bittner WZKM 14 (1900), 161 լտ. murus «պատ»? Patrubány ՀԱ 1906, 56 հնխ. or «շարժիլ, վերանալ» արմատից. հմմտ. ւտ. orior «ամբառնալ, վերա-նալ»։ Karst, Յուշարձան 408 սումեր. ur «հիմ, պատ»։ Պատահական նմա-նութիւն ունին լտ. murus և գերմ. Mauer «պատ»։ Պատահական նմանու-թիւն ունի ասուր. arammu «պատ, պատնէշ», որ թերևս աւելի «բաբան» է նշանակում (Muss-Arnolt, Ass. Handwb. 102ա)։
• ԳՒՌ.-Մկ. տրմ (յատկապէս նշանակում է «պարտէզի պատ»), Ջղ. վորմ, Խտջ. վօրմ, Ագլ. ո՛ւրման։ Սրանից է կազմուած առորմի։
• ՓՈԽ.-Ըստ Patrubány SA 1, 312 հայե-րէնից է փոխառեալ հունգ. orom «շէնքի կա-տարը, լեռան գագաթ». ըստ իս մերժելի է նշանակութեան տարբերութեան պատճառաւ-այսպէս նաև վրաց. ორმო որմո «փոս», ինգ. որմոյ, սվան. որմո «ծակ»։