Your research : 2 Results for դրուժան

Դրուժան

cf. Դրժող.


Դրուժ

cf. Դրժանք. cf. Դրժող.

• «նենգութիւն, խարդախութիւն. 2. նենգող, խարդախ». այս իմաստներով նշա-նակում է ԱԲ, բայց մատենագրութեան մէ» առանձին չէ գործածուած, այլ բարդութեանս և ածանցմանց մէջ. այսպէս՝ ուխտադրուժ Երեմ. գ. 7, 10. Հռ. ա. 31. Ոսկ. հռ. Փարպ., տիրադրուժ Եզն. Կորիւն. Բուզ., բարեդրուժ Ոսկ. հռովմ. Բ. տիմ., դրժել (<*դրուժել, «խաբել, դաւաճանել, ուխտը մերժել» Փիլ. լին. Յհ. կթ., դրժողութիւն Խոր. Յհ. իմ. պաւլ., դրժութիւն Պիտ., դրժումն Փիլ., դըր-ժադաւ Յհ. կթ., դաւադրժող Յհ. կթ. գրուած է նաև շրջեալ -ժր-ձևով. ինչ. դժրել Փարպ., դժրանք Իգն. Նիւս. երգ., դժրութիւն Ոսկ. ա-նոմ. դ. (իսկ Զգօնի դժրամիտ, դժրեալ ձևե-րը (էջ 284-5) ասորի բնագրին համաձայն պէտք է ուղղել դժուարամիտ, դժուարել՝ ըստ Վարդանեան, ՀԱ, 1914, 120)։-Նոր գրա-կանում՝ երդմնադրուժ, խոստմնադրուժ ևն.-հմմտ. նաև դրուժ «դև», դրուժան և դրաժել բառերը։

• = Հպրս. duruž, duruǰ «ստել», զնդ, družaiti «դրժում՝ խաբում է», miϑrōdruǰ-«անհաւատարիմ, դրուժան», պհլ. druxtar «ստել», պազենդ. družidan «ստել». mihi-randruž «ուխտադրուժ»։ Իրանեան արմա-տի երկրորդ ձևը ներկայացնում են հպրս. [other alphabet] drauga-, զնդ. draoγa-պհլ. drōγ, drōg, պրս. [arabic word] durōγ, քրդ. durūγ, աֆղան. darōγ, բելուճ. darōg, drōg «սուտ, ստախօսութիւն». սրանցից փոխա-ռութեամբ էլ բուդ. դուրունի, ջէք. դու-րուխճի «ստախօս» (Horn, § 557, Bartho-lo'naz, 768)։ Այս բոլորը ծագում են հնխ. dlreugh-արմատից, որի պարզականն է dhreu-, և որի ձայնդարձներն են dhrou-dhur, dhru, dhuer-. հմմտ. սրանցից ծագած հետևյալ բառերը՝ սանս. drúhyati «վնասե-լու ջանալ», լատ. fraus «խաբեբայութիւն, սխալ, թակարդ, ոճիր», լիթ. nu-draudus «դատապարտելի», հիսլ. draugr, իռլ. aur-drach «ուրուական, խաբէական տեսիլ». հսաքս. uidriogan, հբգ. triogan, գերմ. trugen «խաբել», սանս. dhruti-«խաբէու-թիւն», dhūrvati «խաբելով թակարդը գցել», dhurtu-«խորամանկ, նենգաւոր», dhvarā-«խաբէական», dhvarā «սատանայ» ևն (Wal-de, 313-4, Pokorny, 1, 874)։-Հիւբշ. 146։

• ՆՀԲ հանում է դժ, դժուար բառերից։ Windisch. 10 հյ. դժ-և սանս. duç-yami։ Ուղիղ մեկնեց նախ Եւրոպա, հանդէս Վիեննայի, 1849, էջ 200, իբր հպրս. դհուրուժ։ Այնուհետև գալիս են Lag. Urgesch. 650, Müller, SWAW. 42, 253՝ իբր սանս. druh, զնդ. druj ևն։ Տերվ. Նախալ. 88 սանս. druh, ղնդ. druǰ, հպրս. duruǰ, պրս. durōz հսաքս. driogan ձևերի հետ, հնխ. drugh, dhrugh արմատից։ Meillet, MSL, 7, 58 ուզում է հայ բառը բնիկ համարել՝ նկատելով որ դրուժան< *դրոյժան ներկայացնում է dhreugh-իսկ դրժել<*դրուժել՝ dhrugh-ձայն-դարձը։ Հիւնք. դաշն բառից։ Սրմագա-շեան, Արմէնիա՝ համեմատում է ռում. dârjire «խոժոռեալ դիմադրութիւն» ձև-վի հետ։