Your research : 2 Results for դրանդ

Դրանդ (ից)

s.

jamb, threshold;
door-posts;
portal, entry.


Հովիւ (վուի, վուաց)

s.

pastor, shepherd, herdsman, neatherd;
հովուի գաւազան or բիր, shepherd's rod or staff, wild thistle, dipsacus sativus, damasonium;
մանուկ —, shepherd-boy;
աղջիկ —, shepherdess, shepherd-girl, shepherd-lass.

• Windisch. 22 լտ. pasco, pavi «հով-ուել» ձևի հետ։ Lag. Urgescn. III pa արմատից։ Տէրվ. Նախալ. 91 հօտ, պա-հել, լտ. pasco, յն. πάομαι «ստանալ, ունել». πῶῦ «հօտ», ποιμήν «հովիւ» ևն ձևերի հետ հնխ. pa արմատից։ Նոյնպէս է նաև Muller, WZKM 6, 266. Աւելի յետոյ Müller WZKM 8, 282 և Bugge KZ 32, 16 առաջարկեցին վերի մեկնութիւնը, ճիշտ այնպէս՝ ինչպէս ու-նինք յն. οἰοπόλος, սանս. avipālá-«ոչխարի հովիւ», gōpá-, gopal'a-«նախրորդ»։ Այս մեկնութիւնը ոմանք ընդունում, ոմանք էլ մերժում են։ Մեր-ժում է Հիւբշ. 468, պատճառ բռնելով այն՝ որ ո՛չ հնխ. oui և ո՛չ pā-արմա-տից ո՛չ մի հետք մնացած չէ հայերէ-նում։ Այս առարկութիւնը ուժ չունի, որովհետև շատ լեզուներում աատահում են երբեմն արմատներ, որոնք այլուր կորած և միայն մի որևէ բարդութեան կամ ածանցման մէջ պահուած են լի-նում. յիշենք հայերէնից *հուն «կրակ» (պահուած հնոց բառի մէջ), *տի «կապ» (պահուած սամետի, կալոտի բառերի մէջ), *տի «մեծ» (պահուած տիկին, տէր. տիեզերք բառերի մէջ), անդ «շեմք» (պահուած դրանդ բառի մէջ) ևն։-Bartholomae SA' 1, 239 և Wo-chenschr. f. kl. Phil. 1898, էջ 1054 ըն-դունում է հակառակ Հիւբշմանի։ Pe-dersen, Նպաստ 8 դնելով -իւ մասնի-կով՝ հով «շուաք» (իբր պաշտպան, ա-պաստարան) բառից, հետևցնում է ա-ռանց որևէ պատճառաբանութեան՝ թէ «ovi-pā ձևին մասին ամէն խնդիր կը վերնայ»։ Meillet, Dial. ind.-eur. 73 և MSI 18, 264 գեղեցիկ է գտնում Mül-ler-ի մեկնութիւնը, բայց ❇>վ ձայնա-փոխութիւնը դեռ ապացուցուած. չի հա-


Entries' title containing դրանդ : 1 Results

Դրանդի (դեաց)

cf. Դրանդ.


Definitions containing the research դրանդ : 2 Results

Բարաւոր (աց)

s.

lintel, door-post, door-tree.

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Տ. palavar «դռան վերի սեմը» (Բիւր. 1899, 798)։ Բառիս հին գոր-ծածութիւնը ցոյց է տալիս Բառ. երեմ. էջ 81, որ դրանդի բառը մեկնելու ժամանակ գրում է. «բարաւորն, որ է բալաւարն»։-Նոյնը ու-նինք նաև վրաց. ბალავარი բալավարի ձե-վով, որ Չուբինով մեկնում է «бутовая пли-тa հիմնաքար»։


Կոճ (ոց)

s. bot.

astragal;
door-post, side-post, jamb;
joint, articulation;
ankle-bone;
knuckle-bones (for play);
— վրացի, hellebore;
դար եւ — խաղալ, to play at cross & pile, or head & tail.

• . ընդարձակ զարգացում կրած ար-մատ. առաջին և հիմնական նշանակութիւնն է «ջարդել, կտրտել». այս իմաստով է կազ-մուած *կոճել բայը, որ առանձին աւան-դուած չէ հին մատենագրութեան մէջ, բայց կայ նրա կրկնականը կոշկոճել (փխ. *կոճկոճել), ինչպէս և մի քանի աճած ձև. վեր, որոնք են՝ կոճոպել, կոճոտանալ, կո-ճոտիլ, կոճկցել։ Սրանց վրայ տե՛ս իւրա-քանչիւրն առանձին։ Ունինք նաև *կոճիկ «ծեծելու գործիք», նորագիւտ բառ, որ գրծ. կոճկամբ ձևով մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Վրք. և վկ. Բ. 251 (Կոճկամբն իւրեանց անողորմ ծեծէին զբերան նորա)։ Այս առաջին իմաստից բխում են յաջորդա-բար՝ 2 «ճեւռերր կտրտուած ծառի բուն» կամ սրանից յառաջացած «կաղամբի կոթ, կոչան». այս նշանակութիւնը՝ որ անյայտ է բառարաններին, մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Յաւսմ. մըտ. 4 «Ջայնքան աւուր-սըն ոչինչ ճաշակեալ, բայց յամէն կիրա-կէի ուտէր կոճ մի կաղամբի». որից ո մաս-նիկով՝ կոճղ (ղ հլ. սեռ. կոճեղ) «ծառի բուն» Գէ. ես. «փայտի խոշոր կտոր» Ագաթ. «բանտարկեալների ոտքը պնդելու մեծ գե-րան» Յոբ լգ. 11. գծ. ժզ. 24, Եւս. պտմ. և քր. «մարդու իրան» Մարթին. կոճակ «փայ-տի մեծ կտոր» Յայսմ. «մեղուի փեթակ» Վստկ. 192. Սմբ. դատ. 152. 3. «Գեռան». այս իմաստով գործածուած է կոճ բառը Եզեկ. խա. 2, 3. «Խոյակք կոճոց դրանն կամ մտից»։ ՆՀԲ այս բառը հասևանում է «կոզակ կամ կողմանոց շի-նուածոյ որ բոլորովին սխալ է», ՋԲ մեկ-նում է «դրանդի», որ ստոյգ է։ Կոճ՝ որ ընդ-հանրապէս նշանակում է «գերան», տո-նուած է այստեղ յատուկ առումով և նշա-նակում է այն երկու գերանները՝ որոնք դռան աջ ու ձախ բարաւորներն են կազմում. Այս բանը ցոյց է տալիս յոյն բնագիրը՝ որ վերոյիշեալ տեղն ունի ἔπωμίς «դռան բա-րաւոր, montant d'une porte»։ Նոյնն են հաստատում նաև հին մեկնիչները. այսպէս՝ Նչ. եզեկ. մեկնում է. «Խոյակս կոճոց դրանն զդարձեկացն ասէ. (դարձեակ նորագիւտ բառը նշանակում է «գերան». հմմտ. դար-ձեկ Խրբ. «տանիքի հիմնական գերանների վրայ՝ նրանց հակառակ շարքով շարուած փոքր գերանները»). խոյակ կոճոց՝ որ ի վերայ որմին դնեն յայսկոյս և յայնկոյս, ապա զդրանդիքն դնեն»։ Ըստ Թորամա-նեանի (անձնական) վերոյիշեալ կոճը նշա-նակում է «դռան երկու կողքի սիւները՝ ո-րոնք գլխից միացած են շրջանակով և շէն-քի մարմնից մի քիչ դուրս են ընկած»։ 4. «Մարմի վրայ դուրս ցցուած ոսկրա-«ոտքի թաթից մի քիչ բարձր՝ երկու կողմից դուրս ցցուած ոսկորները» Վրք. հց. Բ. 381 «մատերի յօդերը» Ճառընտ. Պտմ. մծբ. 61. «վէգ» Պտմ. աղէքս. կոճակ «ոտքի կոճ» Ոսկիփ. որից կոճկոճել Վրք. և վկ. Ա. 195, որ մի քիչ վերևը կոչւում է կոճ կոճ լուծա-նել։ 5. «Գնտաձև ուռուցքներ կամ մասեր՝ բոյ-ռերի վրայ». որից կոճակ «բոյսի ակնուռ ծիլերի ուռեցքը կամ աչքը» Վստկ. 24. կոճ-ղէզ (որ և կոճղիզ, կոճողէզ, կոճողիզ) «բոյ-սերի տակի սոխը» Գաղիան. կոն վրացի կամ վրացի կոճ «եղեբորոս բոյսը, hellebo-τus» Բժշ. (անունը առնուած է բոյսի ար-մատի մօտ ցցուած կոճերից. հմմտ. թրք. doquz depeli, որ բուն նշանակում է «ինը գագաթով»). տարազ վրացի կոճակի «ա-ղարիկոն» Գաղիան. կոճապղպեղ «զէնճէ-ֆիլ բոյսը» Բժշ։ 6. «Նման փոքրիկ գնտաձև իրեր», որից կոնակ «զգեստի կամ ձիու սանձի կոճակ» Լմբ. զքր. կոճկէն Բ. թագ. ժգ. 18, 19 կամ կոճկենիկ Վանակ. ուրխ. «կոճակներով զար-դարուած (զգեստ)» (Հացունի, Պատմ. տրզ. 140 կոճկէն հասկանում է «մինչև ոտքի կոճերը հասնող (=պճղնաւոր)», ըստ որում յոյն բնագիրը Բ. թագ. ժգ. 18, 19 կոնկէն բառի դէմ ունի ϰορπωτός «մինչև ռաստա-կըն իջնող հագուստ»)։ Իմաստի նման զարգացում են սուր տա-լիս լտ. truncus «կտրտուած, խեղաթիւ-րուած. 2. ծառի բուն. 3. սիւն. 4. մարդու իրան», յն. ἀστράγαλος «ողնաշար, գար-շապար, վէգ, մի տեսակ սիւնազարդ, մի տեսակ բոյս», գւռ. կոնդ «ծառի ճիւղ, գե-րան, կոճղէզաւոր բոյսերի տակի գլուխը»։