grass, herbage, turf, verdure;
pasture;
չոր —, bay, forage.
• , ո հլ. «թաց կամ չոր խոտ» ՍԳր. Ա-գաթ. որից խոտաբուտ Բ. մակ. ե. 27. խո-տալից Ոսկ. ես. խոտակեր Սղ. ճե. 20. Եզն. Ագաթ. խոտահամբար Ագաթ. խոտաճարակ Բ. մակ. ժ. 6. Ագաթ. Բուզ. խոտեղէն Ոսև. ես. Եզն. խոտակ «խոտիկ, մի քիչ խոտ» Մեծոբ. խոտաբոյս (նոր բառ), խոտչէք «խո-տի վրայ դրուած հարկ» Սմբ. ռատ. 22. մանրախոտ Ագաթ. կանթեղխոտ Բժշ. մոլա-խոտել Առակ. իդ. 31. խոտալի (նորագիւտ բառ) Յկ. կր. 38. ծխախոտ, քթախոտ, ընչա-խոտ (նոր բառեր).-այստեղ է պատկանում նաև խոտմուշ «խռիւ» Վստկ. էջ 178, որի երկրորդ մասը անյայտ է, բայց գրչութիւնն էլ կասկածելի. դրա համար աւելի լաւ եմ համարում խոտոշ՝ որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ձմ. ճծե. «Մի վառած մոմն զբազումս վառէ և ոչ պակասի և մին խոտոշն զմին այլն վառէ և ընդ աշխառհ տարածի». հմմտ. Գնձ. խոտուշ «չոր խո՞տ» (տե՛ս Մամիկոնեան, Հազարից մէկը, էջ 227)։
• Հներից Տաթև. ամ. 108 կապում է խոտան բառի հետ։ Klaproth, As. polygl 102 օտս. chos, բենգալ. gos բառերի հետ։ ՆՀԲ լծ. թրք. ot «խոտ», otləq «արօտատեղի», յն. γόρτος «խոտ»։ Peterm. 259 յն. χόρτον։-Lag. Btrg. baktr. Lex. 40 արաբ. qut։ Նոյն, Arm. Stud. § 1011 մերժելով այս՝ ուզում է հանել թրք. ot բառից? Մորթման ZDMG 24, 80 թրք. ot «խոտ»։ Տէրվ. Նախալ. 21 համառեւով թէ բուն նշանակութիւնն է «կտրուած», դնում է հնխ. kud «կըտ-րել, կոտրել» արմատից։ Հիւնք. պրս. xōdrū «ինքնաբոյս» բառից։ Canini, Et. étym. 56 թրք. ot, սանս. kutha, Tomaschek, Die alt. Thrak. II. 30 թրակ. ϰοτίατα «սէզ», լիթ. kótas «ցողուն», իռլ. coth «կերակուր» բառե-րի հետ։ Bugge KZ 32, 69 կցում է յն. χόρτος «խոտ», լտ. hortus «պարտէզ», հիռլ. gort «ցանածը, ցանք» բառերի հետ, որով մեր բառի նախաձևը լինում է *խորտ։ Srheftelovitz BВ 28, 312 նոյն է դնում հյ. խածանել, խայծ բա-ռերի հետ, իբրև սանս. khāda «եւռտ»։ Pedersen. Հայ. դր. լեզ. 196 համեմա-տում է հսլ. sadū «բոյս», սլովեն. sad
• «պտուղ», ռուս. cадъ «պարտէզ» բա-ռերի հետ, իբր հնխ. sodo-արմատիզ. հայերէնի նախաձևն էր *հոտ։ Patrubá-ny IF 14, 57 յուն. σϰεδάννυμι, սանս škhádate «ճեղքել» բայերի հետ. նոյն է և խոտան։ Սագրզեան ՀԱ 1909. 335 սումեր. gud «բոյս» և թրք. ot «խոտ»։ Karst, Յուշարձան 401, 405 սումեր. gud «բոյս», 408 սումեր, u, gu «բոյս». 419, 427 եաքուտ. թրք. ot «խոտ»։ Pe-tersson KZ 47, 278 ռուս. xвостъ «պոչ», լեհ. chwastъ «անպէտք խոտ». սերբ. höst «շրուանդ, խաղողի չանչ», թերևս նաև յն. πόσϑη «առնի»։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ- [arabic word] xid «գլուխ չկապած հասկ», որ ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 605 պրս. [arabic word] xavid «հասկ» բառից է փոխա-ռեալ։
• ԳՒՌ-Հճ. Ջղ. Սլմ. Վն. խոտ, Ալշ. Մ. խոդ, Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Շմ. խօտ, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սչ. խօդ, Ագլ. Մկ. Ոզմ Տփ. խուտ, Տիգ. խուդ, Մրղ. խուտ, Հմշ. Սեբ. խէօդ, Ասլ. խէօ՛դ, խէօ՝*, Զթ. խիւդ։ Նոր բառեր են խոտալի, խոտածառ, խոտա-հար, խոտահան, խոտահարկ, խոտազաւ, խոտաւել, խոտնոց, խոտել, խոտկալ, խոտ-կեռ, խոտկուռ, խոտհասուկ, խոտհունձ, խոտնձուոր, խոտկապ, խոտոտ ևն։
• ՓՈԽ.-Հիւնք. հայերէնից փոխառեալ է համարում թրք. [arabic word] ot «խոտ» բառը, որի չաղաթայերէն ձևը նոյնպէս [arabic word] ot է։ Pe-dersen ևս (անդ) հայերէնից է համարում օսմ. եաքուտ. ot «խոտ», որից otarmaq «արածել, ճարակիլ, թունաւորել», մոնգոլ. bta-č̌i «բժիշկ» (տ. դեղ բառի տակ)։-Այւ բոլորը կասկածելի եմ համարում։-Կով-կասեան լեզուների մէջ էլ կայ մի ամբողջ խումբ, որ մեր ձևին շատ մօտիկ է հնչում այսպէս՝ արչ. xotu, անդ.. xordo «խոտ», xotte «արմատ», ուտ. xod, ավար. guet, վրաց. xe, լազ. xe «ծառ», ռուտ. xütՋ, ցախ. xuta «գարի». դժուար է սակայն այս ամ-բռոջ խումբը՝ զանազանակերպ նշանակու-թիւններով՝ դնել հայերէնից փոխառեալ, մա-նաւանդ որ հայերէնը չունի հնդևրոպական ծագում. ուստի աւելի յարմար եմ կարծում մեր բառը փոխառեալ դնել հիւսիսային կով-կասեան լեզուներից։-Աճ.