cf. Կապար.
lead;
caper;
caper-bush.
• «մի տեսակ բոյս է. լտ. capparis spinosa L» (տե՛ս Տիրացուեան, Contribu-to§ 197, Seidel Մխ. հեր. § 250) Ժող. ժբ. 5. Կոչ. Տօնակ. Ոսկիփ. Բժշ. յետնաբար ո-նինք նաև կապպար, կապրացախ, կապըր-ցախ, քապրցախ, քապրխոտ, քապարա, ճապրենի ձևերը։
• = Թերևս պհլ. *kapar հոմանիշ ձևից փոխ-առնուած։ Այս բուսանունը գտնւում է բաղ-մաթիւ լեզուների մէջ. ինչ. պրս. [arabic word] ka-bar, արաբ. [arabic word] ︎ qabbār, ասոր. ❇ qa-pār, յն. ϰάππαρις, լտ. capparis, ֆրանս. cáprier, գերմ. Kapern, Kapernstrauch, հունգ. kaporna, լեհ. kapary, սերբ. kapa-ra, ռում. kapre, թրք. gebere, keber, kipri otə, քրդ. keber, վրաց. կապարի ևն։ Յայտ-նի է, որ այս բոյսը Միջերկրականի առևե-լեան երկիրներից է տարածուած դէպի արև-մուտք, բայց բառի բուն ծագումը և ստու-զաբանութիւնը յայտնի չէ (Boisacq 409)։ Ատոյգ չէ նոյնպէս հայերէն բառի մայրր. Հիւբշ. 165 դնում է ուղղակի յունարէնից, բայց որովհետև հայերէնը միայն մի պ-ով է, ուստի պէտք է դնել կա՛մ ասորերէնից և կամ աւելի հաւանաբար պահլաւերէնից, որ աւանդուած չէ։ Իսկ յետին կապպար փոխա-ռեալ է արաբերէնից։
• (յգ. սեռ. -եաց) «անպտուղ մի ծառ՝ որի փայտը յարմար է շինութեան մէջ» Պիտ. (յիշուած է կաղամախի հետ). գրուած է նաև տփի, յուբի, հոփի և մեկնուած է զանազան ձևով. այսպէս՝ յուբի «կաղամախ» Բժշ. յո-փի «կապպար» Ռոշք. հոփի «կասլայ, դափ-նի» Հին բռ. ոփնի «կաղամախի, populus» Ղուկ. վրդ. Խարբերդցի (ՀԲուս. § 2430). «ազգ կաղամախի» ՆՀԲ և ՋԲ, իսկ ըստ Տի-րացուեան, Contributo § 77 fagus silvatica L, § 303 ucer campestre L (առաջինը ըստ ՀԲուս., երկրորդը ըստ Քաջունի)։-Տե՛ս և գւռ.։