lying.
• «կարկեհան կամ ևայծ կոչուած պատուական քարը» Մն. բ. 12. Փիլ. այլաբ. Վրդն. ծն. «մեղեսիկ, ամե-թովս». Ել. իը. 19, լթ. 12։
carbuncle, ruby.
• = Արշակունեան պհլ. *karkaδan ձևից փոխառեալ։ Այս բառը թէև չէ աւանդուած, բայց հաստատւում է մի կողմից հայերենի և միւս կողմից արաբ. [arabic word] ︎ karkand «հը-րագոյն մի ակն», ❇ [arabic word] Karkahan, [arabic word] ︎ karkahān «մեղեսիկ» բառերի միջոցով, որոնք նոյնպէս նրանից են փոխա-ռեաւ։ Ըստ Laufer, որ բառիս ծագման վրայ ունի մի առանձին յօդուած (MSL 22, 43-46), այս քարի հայրենիքն է Յեյլոն կղզին երով և բոլորի աղբիւրն է սանս. [other alphabet] karketana, որից յառաջացել են պրակրիտ kakkeraa, թիբեթ և մոնգոլ. kekeru։ Նատ հին ժամանակ բառը անցել է Պարսկաստան և տուել արշակունեան *karkaδan ձևը։ Սրա-նից պէտք է բաժանել յն. χαλϰηδών (գոր-ծածուած է Յայտ. իա. 19, որ մեր թարգմա-նութեան մէջ եղել է պղնձագոյն. ծագում է Բիւթանիոյ Քաղկեդոն քաղաքի անունից) և ϰαρχηδόνιοσ որ Կարքեդոնի անունից է ծագում։ Վերջին յոյն բառից է ծագում ա-սոր. [syriac word] ❇ qarkeδnā, թերևս և հր. [hebrew word] karkdō̄n։ Նոյն յունարէն ձե-ւերից են ծագում նաև լտ. calchedonius և гarchedonius։ Կարկեհանը մեծ ընդունելու-թիւն չգտնելով՝ վաճառականութեան մէջ փնտռուած առարկայ չդարձաւ։ Այս քարը անծանօթ է Չինացոց. իբրև գրական փո-խառութիւն է յիշւում թիբեթերէնի և մոնղո-լերէնի մէջ, և միայն հայերէնն ու արա-բերէնն են, որ նրա յիշատակը պահում են։-Հիւբշ. 167, 512։